Announcement

Collapse
No announcement yet.

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    By today's level, difference in no more than + 19 cm.
    2017-03-06 1900.48 մ
    2016-03-08 1900.29 մ

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Սևանա լճի մակարդակը բարձրացել է 23 սանտիմետրով
    Lragir.am
    Ներքին կյանք - 06 Մարտի 2017,

    Սևանա լճի մակարդակի նիշը 2017 թվականի հունվարի 31-ի դրությամբ եղել է 1 հազար 900,45 մետր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, նախորդ ամսվա համեմատ այն նվազել է 1 սմ-ով, իսկ նախորդ տարվա նույն օրվա համեմատ այն բարձրացել է 23 սմ-ով:
    2017 թվականի հունվարին Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ մուտք գործած ջրի ծավալը (ներառյալ ջրատարի հատվածքով ստորերկրյա ներհոսքը) կազմել է 2 մլրդ 630 մլն խմ, իսկ 2016 թվականի հունվարին այն կազմել էր 2 մլրդ 471 մլն խմ:
    Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը 2017 թվականի հունվարին կազմել է 2 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 2,3 աստիճան: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ափամերձ գոտու ջրի միջին ջերմաստիճանը կազմել էր 2,7 աստիճան, իսկ Փոքր Սևանինը` 3 աստիճան:
    Մեծ Սևանի ջրի հայելու մակերեսը 2017 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 939,65 ք/կմ, իսկ Փոքր Սևանինը` 338.39: Հունվարի վերջի դրությամբ Մեծ Սևանի ծավալը եղել է 24,04 մլրդ խմ, իսկ Փոքրինը` 14,07 մլրդ: 2016 թվականի հունվարին Մեծ Սևանի ծավալը կազմել էր 23,83 մլրդ խմ, իսկ Փոքր Սևանինը` 13,99 մլրդ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    168.am
    Նոյեմբեր 19 2016


    Իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով Լիճք գետում գիտափորձ է կատարվել


    «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սեւանի ավազան թափվող գետերում իշխանի վերարտադրությունը վերականգնելու նպատակով այս տարի իրականացրել է կարեւոր ու հետաքրիր փորձնական մի նախագիծ, որը, կարելի է ասել, եղել է հաջողված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի ձկնաբան Անուշ Առաքելյանը, հիմնադրամի մասնագետների կողմից կատարվում են փորձարարական աշխատանքներ, որոնք թույլ կտան ընտրել Սեւանի իշխանի բնական պաշարների վերականգման առավել արդյունավետ մեթոդները:

    Այդ նպատակով Լիճք գետի ակունքում հատուկ ինկուբատոր արկղերում տեղադրվել է Սեւանի իշխանի «Ամառային» ենթատեսակի «աչքի» փուլում գտնվող շուրջ 4500 հատ ձկնկիթ:

    «Մեր կողմից կատարված մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ թրթուրների շուրջ 93 տոկոսը բարեհաջող ավարտել է զարգացումը ինկուբատոր-արկղերում, որտեղից դուրս գալով՝ թրթուրները շարունակել են իրենց ինքնուրույն կյանքը գետում: Այդ ցուցանիշները համեմատության առումով բավականին բարձր են, քան բնության մեջ դրված ձկնկիթի զարգացման համապատասխան արդյունքները:

    Հաշվի առնելով վերոգրյալ հաջող փորձը՝ Հիմնադրամը բացի մանրաձկան բացթողումներից հետագայում նաև կավելացնի տեղադրվող արկղերի ու ձկնկիթների քանակները եւ կհետազոտի արդեն իսկ դուրս եկ ած թրթուրների եւ մանրաձկների կենսաբանական մի շարք առանձնահատկություններ, մասնավորապես՝ աճի տեմպերը, սննդառությունը, ինչպես նաեւ՝ նրանց բնակության միջավայրի կենսապայմանները»-ներկայացրեց Անուշ Առաքելյանը:Սակայն հաջողված գիտափորձը, ըստ ձկնաբանի դիտարկման, հաջող շարունակություն կարող է ունենալ միայն Սեւան թափվող գետերի պատշաճ պահպանությունը ապահովելու դեպքում:

    «Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաեւ գետերին առնչվող որոշակի խնդիրներ, որոնք լուրջ խոչընդոտ են հանդիսանում Սեւանի իշխանի մանրաձկների բնականոն զարգացման համար: Դրանք են՝ անկառավարելի ջրառը, ինչի արդյունքում ամռանը գետերը դառնում են սակավաջուր,ապօրինի ձկնորսությունը ոչ թույլատրելի որսագործիքներով,գետերի աղտոտվածությունը կոմունալ-կենցաղային եւ գյուղատնտեսական աղբով: Գետերի էկոլոգիական վիճակի բարելավման և պահպանման նպատակով հարկավոր է առաջին հերթին մտածել բնակչության էկոլոգիական դաստիարակության և բնության նկատմամբ հոգատար վերաբերմունք ձևավորելու ուղղությամբ, բարձրացնել մարդկանց ինքնագիտակցությունը, ջանք չխնայել գետերի մաքրության պահպանման համար և, ընդհանրապես, պետք է բոլոր հնարավոր միջոցներն օգտագործել Սևանի իշխանի բնական պաշարների վերականգնման համար»,- շեշտեց հիմնադրամի ձկնաբանը:

    Խոսրով Խլղաթյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    168.am
    Փետրվար 23 2017


    Սառցակալած Սևանը դարձել է սիրողական ձկնորսների համար զբաղմունքի վայր. մարդիկ գործ ունեն ռիսկի հետ


    Արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ ամբողջովին սառցակալած Սեւանը դարձել է սիրողական ձկնորսության վայր ամենատարբեր համայնքների տասնյակ բնակիչների համար:

    Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի ափամերձ որոշ համայնքների ղեկավարներ, լճի ափերին մոտիկ եւ մինչեւ մի քանի կիլոմետր խորությամբ ձեւավորված սառույցի շերտը հասնում է 20-25 սանտիմետրի, ինչը որոշակիորեն անվտանգ է դարձնում ոտքով սառույցի շերտի վրա բարձրանալը եւ լճի վրա զբոսնելը, ինչպես նաեւ՝ սիրողական ձկնորսությամբ զբաղվելը: «Մեր համայնքից սիրողական ձկնորսության են դուրս գալիս մի քանի տղամարդ, օրական մի քանի ձուկ են կարողանում որսալ՝ սառույցի շերտը ծակելով: Հիմնականում օրվա սննդի հարց են լուծում»,- նշեց Արծվանիստի գյուղապետ Սամվել Օհանյանը:

    Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Համբարձում Համբարձումյանի տեղեկացմամբ՝ սառցակալած Սեւանի վրա սիրողական ձկնորսությամբ զբաղվում են հիմնականում Սեւանի ափամերձ համայնքների այն բնակիչները, ովքեր տարիների փորձ ունեն, իսկ ահա մայրաքաղաքից եւ Հայաստանի այլ մարզերից սիրողական ձկնորսության համար այս օրերին Սեւանի ափ չեն գալիս:

    Վարչության պետը Սեւանի սառցակալման ընթացքում սիրողական ձկնորսությունը համարում է ոչ այնքան անվտանգ: «Ամեն դեպքում մարդիկ գործ ունեն ռիսկի հետ, քանի որ Սեւանի տակ տաք աղբյուրներ կան, որոնց ազդեցությամբ սառույցի շերտը կարող է բարակել ու ջարդվել: Նույնը կարող է լինել նաեւ անակնկալ տաք քամիների դեպքում: Դրա համար էլ հարկավոր է զգույշ լինել եւ մի քանի ձկան համար չգայթակղվել, կյանքը վտանգի չենթարկել»,- նշեց Համբարձում Համբարձումյանը:

    Խոսրով Խլղաթյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan



    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan





    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Leave a comment:

Working...
X