Re: Sevan
Araks River Water Not Sufficient for Constructing Meghri HHP with 130 MW Capacity
October 23, 2015
EcoLur
The water in Araks River is not sufficient to construct Meghri HPP with 130 MW capacity: the reason is the construction of reservoirs on the Araks River by Turkey, as Energy and Natural Resources Deputy Minister Hayk Harutyunyan said in his interview with EcoLur.
Reminder: together with Islamic Republic of Iran still in 2012 should have commenced the construction of Meghri HPP with 130 MW projected capacity and annual production of 800 million kW/h electricity.
“The technical and economic rationale of Meghi HPP was submitted still in 2000, but much has changed so far mainly in regard with change in water amounts. The change is connected with the construction of reservoirs by our neighbor Turkey. The Iranians now tell us that their estimates show that the water amount in Araks River is not sufficient to construct a plant with 130 MW capacity and new studies are needed. The preliminary estimates show this water will be sufficient to construct a plant with 100 MW capacity,” Hayk Harutyunyan said and added that the new studies will show the capacity of the plant to be constructed on the Araks River.
“Now the studies are in progress to find out the capacity of the plant and the amount of the water in the river in order not to spend additional funds for turbines, generators and infrastructures,” Energy and Natural Resources Deputy Minister Hayk Harutyunyan said.
Photo is taken from www.minenergy.am web site.
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Leave a comment:
-
Re: Sevan
«Սա խայտառակ հիմնավորում է». Ինչո՞ւ է Սեւանի մակարդակը կտրուկ նվազել
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
23 Հոկտեմբերի 2015,
Բնապահպանների համար առեղծված է այն հարցը, թե ինչո՞ւ է աշնան սեզոնին իջել Սևանա լճի մակարդակը: Բնապահպանության նախարարությունը արձագաքնել է մամուլի հրապարակումներին, հաստատելով տեղեկությունը, որ լճի մակարդակը նվազել է:
Ավելի վաղ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը «Էկոլուրին» էր տրամադրել Սևանա լճի մակարդակի տատանման ցուցանիշները, ըստ որի՝ սեպտեմբերի 1-ի դրությամբ լճի մակարդակը կազմել էր 1900.34 մետր, իսկ մինչև հոկտեմբերի 19-ն այն աստիճանաբար իջել էր՝ կազմելով 1900.24 մետր: Այսինքն՝ լճի մակարդակը նվազել է 10 սմ-ով:
Բնապահպանության նախարարությունը չի հերքում այս տեղեկությունը, իսկ ամենաուշագրավն այն է, որ նախարարությունը հետևյալ կերպ է հիմնավորում իջեցումը. «Լճի մակարդակի ևս 6 սմ-ով իջեցումը պայմանավորված է ջերմաստիճանի նվազմամբ և լճի մակերևույթից գոլորշիացմամբ»:
Բնապահպան Սիլվա Ադամյանը զարմացած է նախարարության այս հիմնավորումից: «Սա խայտառակ ու սարսափելի մի հիմնավորում է, անգրագիտության գագաթնակետն է: Ջերմաստիճանը նվազում է, անձրևները շատանում են, և ջուրը սկսում է գոլորշիանա՞լ: Դա աբսուրդ է: Այդ հայտարարությունը գրող անձը տեղյա՞կ է, որ երբ անձրևները շատանում են, ջերմաստիճանն անկում է, ջուրը չի կարող գոլորշիանալ»,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց Սիլվա Ադամյանը:
Նա նշում է, որ ամռանը, երբ ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ, անգամ այդ ժամանակ լճի ջրի նվազում չկար, ինչպե՞ս կարող է աշնանը գոլորշիանալ ջուրը:
Այն, որ լճի մակարդակն ակնհայտ իջել է, բնապահպաններին ահազանգել էին ջրասուզակները: Սիլվա Ադամյանի խոսքով՝ ջրասուզակները փոխանցել են, թե լճի մակարդակն էապես իջել է, անգամ ահազանգեր են եղել, թե իջեցումը 40 սմ չափով է եղել: Բնապահպանի խոսքով՝ իրենք կասկածներ ունեն, որ Սևանի ջուրն ուղղվում է հիդրոէլեկտրականների աշխատեցման համար, իսկ դա հանրությունից թաքուն է պահվում:
Նա հիշեցնում է, որ դեռևս երկու տարի առաջ իրենք ահազանգել էին, որ Սևան-Հրազդան կասկադը մեծ քանակությամբ ջուր է վերցնում Սևանից ու էլեկտրաէներգիա արտադրում: Այն ժամանակ բնապահպանության նախարարությունն ու կասկադի ներկայացուցիչները հերքել էին տեղեկությունը, սակայն հանդիպման ժամանակ փորձագետ Արամ Գրիգորյանը ապացուցել էր, որ ջուրն անցել է կասկադով, և նրանք օգտվել են դրանից: «Կասկածից վեր է, որ նման իրավիճակ նաև հիմա է ստեծվել»,- ասաց Սիլվա Ադամյանը:
Բնապահպանության նախկին նախարար, բնապահպան Կարինե Դանիելյանը, ով նաև Սևանի հարցերով հանձնաժողովի անդամ է, նույնպես զարմացած է բնապահպանության նախարարության այս հիմնավորումից:
«Դա իրոք առեղծված է, պետք է փորձենք պարզել համապատասխան կառույցներից: Դժվար եմ պատկերացնում 6 սմ գոլորշիացումը, այն էլ ոչ ամառային ամիսներին: Ուրեմն ջրառ է եղել, պետք է պարզել: Ես Սևանի հանձնաժողովի անդամ եմ, մենք քննարկել ու Սևանից լրացուցիչ ջրառ թույլ չենք տվել»,- Lragir.am-ին ասա Կարինե Դանիելյանը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Սևանի մակարդակը նվազել էր 10 սմ-ով, այն բանից հետո, երբ կառավարությունը որոշել էր, որ ոռոգման նպատակով լճից բաց թողնվող ջրի քանակը պետք է հասցվի 270 մլն խմ-ի: ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինտիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանն այն ժամանակ Lragir.am-ի հետ զրույցում ահազանգել էր ջրի մակարդակի իջեցման մասին՝ նշելով, որ կառավարությունը հաշվի չէր առել գիտնականների հիմնավորումները: Իսկ գիտնականների տեսակետն այն է, որ Սևանա լճի հիմնախնդրի լուծման միակ ուղին ջրի մակարդակի բարձրացումն է:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....mtFQDV48.dpuf
Leave a comment:
-
Re: Sevan
Ահազանգ. Սևանա լճի մակարդակն իջնում է
Alarm Signal: Level of Lake Sevan Decreases?
Հոկտեմբեր 13, 2015
ԷկոԼուր
ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ Սևանա լճի մակարդակն այս օրերին կտրուկ իջնում է: Ինչպես մեզ հայտնեցին Վանիկ Գաբրիելյանն ու Աննա Մարտիրոսյանը, ովքեր ուսումնասիրում են Սևանա լճի բուսականությունը, նրանք ժամանել են Շորժայի ափ հոկտեմբերի 9-ին: Ուսումնասիրություններ անցկացնելով ափամերձ գոտում՝ իրենք մի քանի անգամ իջել են լճի միևնույն տեղը քարերի վրայով: «Երկու օրվա ընթացքում մենք արձանագրեցինք, որ ջրի մակարդակը կտրուկ իջնում է: Դա լավ երևում է մերկացած քարերի միջոցով: Մենք չենք կարող հստակ պնդել՝ որքան է իջել մակարդակը, մենք հիդրոլոգներ չենք և չունենք չափիչ սարքավորումներ: Բայց մենք անհանգստացած ենք, քանի որ լավ ենք հիշում անցյալ տարվա պաշտոնյաների հայտարարությունն այն մասին, որ լիճը բարձրանում է շատ արագ, և որ մակարդակը պետք է կառավարել», - ասացին նրանք ԷկոԼուրի հետ հեռախոսային զրույցի ժամանակ: Կառավարության որոշմամբ, այս տարի ջրբացթողումները Սևանա լճից սահմանափակվել են 170 միլիոն խմ-ով և պաշտոնապես դադարեցված են հոկտեմբերից: ԷկոԼուրը դիմում է «Հայպետհիդրոմետ» ծառայությանը՝ խնդրելով տրամադրել Սևանա լճի մակարդակի տատանման ցուցանիշները 2015 թվականի սեպտեմբերին և հոկտեմբերի առաջին կեսին:
Leave a comment:
-
Re: Sevan
9 / Հոկտեմբեր / 2015
Կենսոլորտ. Ու՞ր են գնում Արարատյան արտեզյան ավազանի ջրերը
Ինչու՞ չկան ջրառի քարտեզներ, որոնք կօգնեին կառավարությանը հասկանալ, թե ու՞ր են գնում Արարատյան արտեզյան ավազանի ջրերը, մինչ բանը բանից կանցներ, ինչու՞ է իրավիճակի վերագնահատում կատարվում 25 տարին մեկ, ոչ թե ասենք 5 տարին մեկ, արդյո՞ք ձկնաբուծարաններ ունենալը տնտեսապես ավելի ձեռնտու է քան ողջ ավազանի աշխատանքը և ի՞նչ է լինելու այն համայնքների հարցը, որոնք այդ ձկնաբուծարանների բացվելուց հետո զրկվել են նորմալ ջրամատակարարման համակարգից:
Արարատյան արտեզյան ավազանի խնդիրները այսօրվա մեր անրդանիկ թողարկման բանավեճի սեղանին են: Հաղորդմանը հյուրընկալվել են ՀԲՃ անդամ, մասնագիտությամբ աշխարհագրագետ Լևոն Գալստյանը և ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ջրօգտագործման թույլտվության բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը:
Leave a comment:
-
Re: Sevan
Սևանում արհեստական խութերի տեղակայումը մեծապես կնպաստի լճի էկոհամակարգին. մասնագետներ
07.10.15
«Արմ դայվինգ» հասարակական կազմակերպությունն առաջարկում է Սևանում էկոմիջավայրը և ձկնային պաշարներն ավելացնելու համար լճի հատակ իջեցնել արհեստական խութեր:
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԿ ղեկավար Տիգրան Ազիզբեկյանը, արդեն ողջ աշխարհում օգտագործվում է այս պրակտիկան. ծովեր կամ լճեր են իջեցվում տարբեր կոշտ առարկաներ՝ անգամ շարքից դուրս եկած տանկեր, վագոններ, արձաններ և այլ առարկաներ: Որոշ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, այս երևույթը դարձել է պարտադիր էկոծրագիր:
«Սա իրենից ներկայացնում է էկոծրագիր, որը նպաստում է ջրի ֆիլտրմանը, խութերի վրա միկրոօրգանիզմների առաջացմանը, որոնցով սնվում են ձկները: Դրանք չեն կարող առաջանալ անապատային միջավայրում, դրա համար, երբ ոչնչանում են ջրի բնական խութերը, պետք է արհեստական կոշտ առարկաներ իջեցնել հատակ, դրանք որոշ ժամանակ անց պատվում են մամուռով: Դրանք նաև լավ միջավայր են որոշ տեսակի ձկների ձվադրման համար»,-ասաց նա:
Տիգրան Ազիզբեկյանը նշեց, որ տվյալ պարագայում իրենք առաջարկում են Սևանա լճի հատակ իջեցնել արձաններ ու ստեղծել թանգարան, որը, մինչև մամուռով պատվելը, մի քանի տարի Սևանում կզարգացնի տուրիզմը. մարդիկ կգան, կցանկանան սուզվել ու տեսնել դրանք:
«Բայց մենք ցանկանում ենք ոչ միայն արձաններ, որոնք մեծ ծախսերի հետ են կապված, այլ նաև ուղղակի որոշակի անցքեր ունեցող կիսագնդեր իջեցնել Սևանի հատակ, քանի որ սա առաջին հերթին էկոծրագիր է»,-ասաց նա:
Տիգրան Ազիզբեկյանը նաև նշեց, որ Բնապահպանության նախարարությունից թույլտվություն ստանալու դեպքում առաջին խութը, որ իջեցնելու են, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկի տեսքով է լինելու՝ 2մ տրամագծով:
Հարցի հետ կապված «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը Tert.am-ի հետ զրույցում ևս նշեց, որ արդեն ամբողջ աշխարհում տարածված երևույթ է ջրային ավազանների հատակ մինչև անգամ արհեստական խութերի իջեցումը։ Սակայն Սևանի պարագայում, որը նաև խմելու ջրի պաշար է, անգամ Սևանի ավազից ու քարից պատրաստված խութի իջեցումը պետք է փորձաքննության ենթարկվի:
«Սևանի հատակին բավական մեծ տարածություններ կան, որը նման է անապատի՝ չկան բուսականություն ու ձկներ: Նման վայրերում, երբ նույնիսկ կոտրված շիշ է հայտնվում, սկսում են մանր ձկները հավաքվել, շիշն էլ ծածկվում է մամուռով ու սկսում ձկների համար ծառայել իբրև սննդի պաշար»,-ասաց նա:
Վահե Գուլանյանը նշեց, որ խութերը պաշտպանում են ձկներին հատկապես ուժեղ ալիքների ժամանակ, ինչպես նաև բնադրավայր են ծառայում, Սևանի պարագայում՝ հատկապես բեղլուի, կողակի ու նաև խեցգետնի համար: Իշխանի մանրաձուկը ևս արագ հաստատվում խութերի շուրջը և հասունանում։
«Բայց մեզ համար կարևոր պայման է, որ խութը կառուցված լինի միմիայն Սևանի ավազից ու քարից, արհեստական խութեր իջեցնելու հարցն անգամ չի էլ քննարկվում: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կսկսվի փորձաքննությունը, մնացել է մի քանի հարց պարզել Բնապահպանության նախարարության հետ, որից հետո մենք ցանկանում են Սևանի տարածքում գտնվող որոշ քարեր իջեցնել ջրի հատակը և հետևել, թե ինչպես է այն ազդում էկոհամակարգի վրա»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Սևանի հատակին թանգարան ստեղծելու ՀԿ-ի գաղափարին, ապա Վահե Գուլանյանը նշեց, որ դարձյալ դեմ չէ, բայց դա չպետք է լինի ինքնանպատակ:
«Թանգարան ստեղծելու հարցը կքննարկվի փորձաքննությունից հետո, հիմա նման բան չենք քննարկում, ինչը նաև մեծ գումարների հետ է կապված: Բայց ես դա պատկերացնում են ավելի շուտ հանրային լողափերին մոտ, որպեսզի հնարավոր լինի տուրիստներին տանել, սուզել ու ցույց տալ: Ուզում եմ ընդգծել, որ հենց այնպես թանգարան չի կառուցվի, առանց ջրին օգուտ տալու»,-ասաց նա:
Իսկ «Արմ դայվինգի» կողմից պատրաստված անմոռուկը կիջեցվի, հենց ստացվի փորձաքննության պատասխանը:
Leave a comment:
-
Re: Sevan
2016թ-ին պետական բյուջեից գումարներ չեն տրամադրվի Սեւանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար
In 2016 No Budget Funds Available for Young Fish To Let into Lake Sevan
Հոկտեմբեր 06, 2015
ԷկոԼուր
2016թ-ին պետական բյուջեից գումարներ չեն տրամադրվի Սեւանա լիճ մանրաձուկ բաց թողնելու համար:
Հիշեցնենք, որ ամեն տարի կառավարությունը 60 միլիոն դրամի 366 հազար հատ մանրաձուկ է բաց թողնում Սեւանա լիճ ձկնապաշարների վերականգնման համար: 2016թ-ին Սեւանում ձկան պաշարների համալրում պետք է իրականացվի «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի» շրջանակներում: Այս մասին նշված է «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագրում», որը գործադիրը հաստատեց սույն թվականի հոկտեմբերի 1-ին:
«Ճիշտ է` կառավարությունը հատուկ տողով չի լրացրել մանրաձկան համալրման ծրագիրը, սակայն այն փոխարինվել է մեկ այլ ծրագրով: Դուք գիտեք, որ Սեւանի ավազանում արդեն ստեղծվում է պետական ձկնաբուծարան, եւ միաժամանակ նաեւ «Իշխան» ծրագրի շրջանակներում պետք է ստացվի մանրաձուկ, որի գենոֆոնդը պետք է ստուգվի: Մաքուր գենոֆոնդով ձկներ պետք է առանձնացվեն, եւ դրանով կհամալրվեն լճի ձկնային պաշարները: Հետեւաբար մենք չենք կարող ասել, որ լիճը չի համալրվելու իշխանի մանրաձկով, պարզապես համալրման ձեւը փոխվելու է»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Նրա խոսքերով` լիճ բաց կթղնվի մոտավոր նույն քանակի ձուկ, ինչ պետական ծրագրով էր բաց թողնվում:
2015թ-ին ամռանը Սեւանա լիճ բաց թողնվեց 243 հազար հատ գեղարքունի եւ ամառային իշխան տեսակի մանրաձուկ, որից 240 հազարը «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից, իսկ 3 հազարը` «Սևանա լճում իշխանի վերականգնման» ծրագրի շրջանակներում ցանցավանդակային պիլոտային աշխատանքներ իրականացնող «ԷՄԻ ՖՈՒԴ» ՍՊԸ-ի կողմից:
«Սևանա լճում իշխանի վերականգնման» ծրագրով նախատեսվում է ցանցավանդակային եղանակով մինչեւ 2023թ-ը Սեւանում տեղադրել 74 ցանցավանդակ, որոնցում կաճեցվեն մինչեւ 50 հազար տոննա գեղարքունի եւ ամառային իշխան, որոնցից մի փոքր մաս բաց կթողնվի Սեւանա լիճ, իսկ մնացածը կվաճառվի: Յուրաքանչյուր ձկան վաճառքից ստացված գումարից 200-ական դրամ կուղղվի «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամ Սեւանա լճի էկոլոգիական խնդիրների լուծման համար:
Նշենք, որ մինչ օրս պետբյուջեի միջոցներով լճում իրականացված ձկնապաշարների համալրման միջոցառումների արդյունքում ձկան արդյունագործական պաշարները չեն վերականգնվել, պատճառը որսագողությունն է, ձկների բնադրավայրերի ոչնչացումը, ձվադրավայր հանդիսացող գետերի աղտոտվածությունն ու նրանց վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը: Մինչ օրս իշխանություններն արմատական քայլեր չեն ձեռնարկել` նպաստելու ձկների ինքնուրույն վերարտարդությանը` մասնավորապես չեն արգելել իշխանի ձվադրավայր հանդիսացող գետերի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երի շահագործումը: Սակայն սույն թվականի սեպտեմբերի 23-ին այս խնդրին անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀ Գեղարքունիքի մարզպետի հետ ունեցած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մասնավորապես ասաց «Կոնկրետ Սևան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։ Օրինակ, ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով և հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»:
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանա լճում սիգի պաշարները համալրվել են
Lake Sevan Whitefish Reserves Replenished
Հոկտեմբեր 07, 2015
ԷկոԼուր
Սեւանա լճում սիգի պաշարները համալրվել են: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և Հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը:
«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ, իսկապես, Սեւանա լճում սիգի պաշարները համալրվել են, բեղուն սերունդ է եղել նախորդ տարիների ընթացքում, որն արդեն համալրում է այդ պակասած պաշարները, սակայն առանց վերջնական գնահատականի մենք չենք կարող ասել, թե որքան է արդյունագործական պաշարը, եւ թույլ կտրվի որս, թե` ոչ, բայց փաստն առկա է, որ իսկապես սիգի պաշարներն ավելացել են»,- ասաց Էվելինա Ղուկասյանը: ԷկոԼուրի հարցին, թե ինչն է նպաստել սիգի բազմացմանը, Էվելինա Ղուկասյանը պատասխանեց. «Գոյություն ունի բեղուն սերունդ հասկացությունը: Պարզապես մի 2-3 տարի առաջ, իսկապես, Սեւանա լիճը համալրվել էր այդ բեղուն սերունդով, այսինքն, սիգը մեծ քանակի ձկնկիթ էր դրել, եւ դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ լճում ձկնագողությունը համեմատաբար ավելի պակասել էր, որովհետեւ ձկան քանակի կրճատման պատճառով այլեւս այդպես ինտենսիվ որս չէր կատարվում, եւ երկու գործոն` պակասած արդյունահանումը եւ բեղուն սերունդը տվեցին այս արդյունքը: Սակայն ասել, թե դրանք արդյունագործական պաշարներ են, թե` ոչ, ցույց կտան մեր տարեվերջյան հետազոտությունները»:
Հիշեցնենք, որ այս ամառ ՀՀ կառավարությունը 7624.3 հազար դրամ հատկացրեց ՀՀ բնապահպանության նախարարությանը Սևանա լճի ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում անցկացնելու համար: Որոշման հիմնավորման մեջ գրված էր. «Վերջին տարվա ընթացքում հիդրոակուստիկ դիտարկումները ցույց են տվել, որ Սևանա լճում տեղի է ունեցել սիգի մասսայական բազմացում, որի արդյունքում լճում հայտնվել է բեղուն սերունդ, իսկ օտարածին տեսակ կարասը և խեցգետինը, որոնք հայտնվել են լճում մոտ 30 տարի առաջ, շարունակում է իր զարգացումը և ադապտացումը լճի պայմաններին: Սևանա լճի էկոհամակարգի կայուն զարգացման և իրավիճակը վերահսկելու համար անհրաժեշտ է ներկա վիճակի արդունագործական պաշարների` սիգի, կարասի և խեցգետնի պաշարների հաշվառման և գնահատման աշխատանքների իրականացում: Լճում այդ տեսակների պոպուլյացիայի չափատարիքային, սեռական կազմի ու թվաքանակի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր կլինի համապատասխան միջոցառումներ մշակել ձկան պաշարների օգտագործման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և պահպանելու միջոցառումների մշակման համար»:
========
Lake Sevan Whitefish Reserves Replenished
October 07, 2015
EcoLur
The whitefish reserves in Lake Sevan have been replenished, as Evelina Ghukasyan, Director of Hydroecology and Ichthyology of the Scientific Center for Zoology and Hydroecology of NAS RA, said in her interview with EcoLur.
“Our studies have shown that the whitefish reserves in Lake Sevan have been replenished: in recent years we had prolific generation, which already replenish the decreased reserves, nevertheless, without final assessment we can’t tell the extent of the industrial reserve and whether hunting will be allowed, factually, the whitefish reserves have definitely increased,” Evelina Ghukasyan said. In reply to EcoLur’s question what promoted increase in the whitefish number Evelina Ghukasyan said, “There is prolific generation notion. 2-3 years ago Lake Sevan was replenished with this prolific generation, i.e. the whitefish spawned much, which coincided with the decrease in fish poaching in the lake. Nevertheless, only end-of-year studies will show whether these reserves are industrial or not.”Last edited by Vrej1915; 10-07-2015, 12:39 AM.
Leave a comment:
Leave a comment: