Re: Sevan
Spandaryan Reservoir Aid to Lake Sevan Didn't Come True
March 06, 2015
Sergey Hajinyan, engineer-mechanic
Levon Galstyan, geographer, Pan-Armenian Environmental Front
In the last four years (2011-2014) the increase in Lake Sevan has been drastically suspended. During these years the lake level increased only by 23 cm, when from 2002 to 2005 the increase accounted for 1.74 m. That is, in the last four years the lake lost 1.5 meters from its level or 1,875 billion cum water. By the way, the atmospheric precipitation for these two periods in the lake basin differed insignificantly (around 14%).
One of the main tools to suspend the increase was less volume of water as much as 600 million cum flowing into Lake Sevan through Arpa-Sevan tunnel as compared with the first four years.
It should be documented that as of 1 January 2015, the level of Lake Sevan was less by 11 cm than it was documented 5 years ago, when the maximum level was recorded in the summer of 2010.
Since 2004 no drop of water has been transferred from Spandaryan Reservoir to Kechout Reservoir though Vorotan-Arpa Tunnel. Moreover, no water is transferred from the Yeghegis River through “Arpa-Sevan” tunnel, just the opposite – instead of flowing into Lake Sevan most water flows back to the Yeghegis River to ensure the continuous operation of numerous SHPPs constructed on it.
The suspension of Lake Sevan level was launched still in 2004 on the eve of the operation of Vorotan Arpa Tunnel.
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին
Spandaryan Reservoir Aid to Lake Sevan Didn't Come True
Մարտ 06, 2015
Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածն այն մասին, թե ինչպես այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմ-ով ավել ջուր տեղափոխելու իշխանավորների խոստումները։
Վերջին 4 տարում (2011-2014թթ.) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 23սմ-ով, և դա այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում) այն բարձրացել էր 1,74մետրով։ Այսինքն, վերջին 4 տարիներին լիճը կորցրել է մի ամբողջ՝ 1,5մետր ջրի մակարդակ կամ 1,875մլրդ խմ ջուր։ Ընդորում, այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 14%)։
Կասեցման հիմնական գործիքներից է վերջին 4 տարում «Արփա-Սևան» ջրատար թունելով մոտ 600մլն խմ ծավալի ջուր պակաս տեղափոխումը լիճ՝ առաջին 4 տարվա համեմատ։
Փաստենք նաև, որ 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 11սմ-ով պակաս է եղել 5 տարի առաջ՝ 2010թ-ի ամռանը գրանցված ջրի առավելագույն մակարդակից։
Տեղեկացնենք, որ լճի մակարդակի չափերին վերաբերող տվյալներում հաշվի չեն առնված 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանի մակարդակի արհեստականորեն 20սմ-ով ավելացված չափը։
Եթե մեր հանրության զգալի հատվածը այսօր բավականին տեղյակ է տասնամյակներ շարունակ լրջորեն խաթարված վիճակում հայտնված Սևանա լճի էկոհամակարգի, դրան անմիջականորեն առնչվող լճի ջրի սուղ պաշարների վերականգնման դժվարին խնդիրների մասին, հետաքրքրվում է լճից ոռոգման նպատակով թույլատրված չափից մեծ ծավալների ջրի բացթողումների, դրանց օրինական և ապօրինի լինելու մասին, և հաճախակի ընդվզում է իշխանավորների անօրեն, կամային որոշումների դեմ, ցավոք, դրան հակառակ, հանրության ճնշող մեծամասնությունը գրեթե լրիվ անտեղյակ է Սևանա լճի ավազանից հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով և դրա մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններին, կապված՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներից «Որոտան-Արփա» և «Արփա—Սևան» թունելներով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ծավալների, դրա իրականացման պայմանների, աշխատանքային ռեժիմի և այլ ցուցանիշների մասին, որոնք կհուշեն հանրությանը թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում այսօր նրա «աչքից հեռու» այդ տարածքում։
Իհարկե, մեր ակտիվ բնապահպանները նկարահանում, ցուցադրում և հրապարակում են դրա մասին, սակայն, այնուամենայնիվ, հանրության համար այսօր այն գրեթե մնում է «անտեսանելի», «անհասանելի» և առեղծվածային։
Ինչպես հայտնի է, Սևանա լճի մակարդակի տասնամյակներ շարունակ արհեստական սրընթաց իջեցումը կասեցնելու նպատակով` 1981-ին շահագործման հանձնվեց 48,3կմ երկարությամբ «Արփա-Սևան» ջրատար թունելը 25խմ/վրկ (տարեկան 788մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։ Ջրատարի կառուցման նախագծի համաձայն այն բաղկացած է երկու առանձին մասից` №1 և №2 թունելներ: Դրանցից առաջինով Կեչուտի ջրամբարից ջուրը տեղախոփվում է մինչև Եղեգիս գետի կիրճ, որտեղ թունելը դուրս է գալիս երկրի մակերես այն նպատակով, որպեսզի Եղեգիս գետի ջրի մի մասը ջրընդունիչ կառույցով միանա Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջրին և ավելի մեծ ծավալով հոսի Սևանա լիճ՝ №2 թունելով:
Սակայն թունելի շահագործման սկզբից մինչև օրս (34 տարի), Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջին հաշվով ընդամենը 190մլն խմ ջուր։ Ջրի նման փոքր քանակի տեղափոխումը Սևանա լիճ թերևս պայմանավորված էր Կեչուտի ջրամբարի սակավաջրությամբ, ինչպես նաև հանրությանը մշտապես ներկայացվող ներթունելային «մեծ» փլուզումներով, որն իհարկե, շատ մեծ կասկած է հարուցում հանրության մոտ՝ իր ոչ արժանահավատ և իրարամերժ փաստարկներով։
Այնուամենայնիվ, Կեչուտի ջրամբարը մշտապես ջրով լրացնելու նպատակով 2004թ-ին շահագործման հանձնվեց նաև 21,6կմ երկարությամբ «Որոտան-Արփա» ջրատար թունելը, որով Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր էր տեղափոխվելու Կեչուտի ջրամբար՝ 15խմ/վրկ (տարեկան 473մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։
Ողջ ցավը նրանում է, որ այդպես էլ Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով, իր շահագործման օրվանից (2004-ից) մինչև օրս, անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014թ., №01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը։ Դեռ ավելին, վերջին տարիներին ոչ միայն չի իրականացվում Եղեգիս գետից «Արփա-Սևան» №2 թունելով ջրի ոչ փոքր քանակության տեղափոխումը, այլ կատարվում է տրամագծորեն հակառակ գործընթացը: Կեչուտի ջրամաբարից №1 թունելով տեղափոխվող ջրի առյուծի բաժինը Եղեգիս գետի կիրճ հասնելուց հետո, Սևանա լիճ հոսելու փոխարեն բաց է թողնվում Եղեգիս գետը` նրա վրա կառուցված բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի անխափան աշխատանքն ապահովելու համար (տես «Գողանում են Սևանի ջուրը» տեսանյութը): Իհարկե դա իրականացվում է ոչ առանց իշխանավորների թույլտվության` «Արփա-Սևան» թունելի 7 տարի շարունակվող իմիտացիոն վերականգնողական աշխատանքների անվան տակ:
Ունենալով այդպիսի հսկայական ծավալների ջրի պաշարներ, և հնարավորության սահմաններում չօգտագործել այն ի բարօրություն ջրի «մեծ ծարավ» Սևանա լճի, առնվազն ապազգային մոտեցում է իշխանավորների կողմից, առավել ևս հանցագործություն՝ թույլատրել Սևանա լճի համար նախատեսված ջրի պաշարներն օգտագործել այլ նպատակներով՝ հատկապես մասնավոր հատվածի համար։
Հանգում ես այն եզրակացությանը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման կասեցումը սկսվել է դեռ 2004-ին՝ «Որոտան-Արփա» թունելի շահագործման նախօրյակին՝ դրա անօրեն արգելակմամբ։
Շատ արդարացի և օրինական հարց է ծագում՝ ինչո՞ւ 10 տարի շարունակ ամբողջովին չեն օգտագործվում Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման, նրա ջրի պաշարների հնարավորինս արագ վերականգման՝ լճի համար այդքան կարևոր, նրա հետագա գոյատևման համար խիստ անհրաժեշտ այս ջրատեխնիկական եզակի կառույցների հնարավորությունները։ Անիմաստ չեն դառնում արդյո՞ք «Որոտան-Արփա» և «Արփա-Սևան» ջրատար թունելների վրա իրականացրած տասնամյակների երկար ու ձիգ տարիների աներևակայելի մեծ ծավալի, տեխնիկապես շատ բարդ ու դժվարին, ֆինանսական աստղաբաշխական ծախսեր և մարդկային բազմաթիվ զոհեր պահանջած աշխատանքները։
Անկասկած «Որոտան-Արփա» ջրատար թունելի կառուցումը մեր երկրի ազգային անվտանգությունը երաշխավորող կարևոր ծրագրերից էր, և եթե մեր իշխանավորներն իրոք պետական ու ազգային շահերից ելնելով մտահոգված և շահագրգռված լինեին օգնել վերականգնելու Սևանա լճի ջրի պաշարները՝ դրանով իսկ նաև լճի էկոհամակարգը, ապա 2004-ից կիրագործեին այդ նախագիծը՝ «Որոտան-Արփա» ջրատար թունելի շահագործումը, որը հնարավորություն կընձեռներ Սևանա լիճ տեղափոխել Որոտան, Արփա և Եղեգիս գետերի ջրերի մի մասը՝ տարեկան գումարային 415մլն խմ ծավալով, ինչը հաստատված է հենց պետական ծրագրով։ Այնինչ մեր իշխանությունները 2004-ից առ այսօր «Որոտան-Արփա-Սևան» թունելի միջոցով Սևանա լիճ են տեղափոխել տարեկան միջին հաշվով ընդամենը 183մլն խմ ջուր՝ այսինքն հնարավորություններից 2,2 անգամ պակաս։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ վերջին 10 տարում կարել էր Սևանա լիճ տեղափոխել մոտ 2,3մլրդ խմ-ով ավել ջուր, քան իրականում տեղափոխվել է։
Եթե հաշվի առնենք նաև 2002-ից սկսած Սևանա լճից մոտ 2մլրդ խմ ջրի «անբացատրելի» կորուստը (տես «2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» հոդվածը), ապա կստացվի, որ այսօրվա դրությամբ, ցավոք, Սևանա լիճը կորցրել է ավելի քան 4մլրդ խմ ջուր կամ մոտ 3,2մետր լճի մակարդակ։
Այս ամենն ավելորդ անգամ հաստատում է, որ Սևանա լճի մակարդակը կասեցվում է հենց իշխանությունների նախաձեռնությամբ։
Հ.Գ. — Կարող է, իրոք, «Արփա—Սևան» թունելում չկան ջրի նորմալ տեղափոխմանը խոչընդոտող լուրջ փլուզումներ, այլ դա մտացածին պատճառաբանություն է ջրային տնտեսության ղեկավարության կողմից։ Չէ՞ որ միայն այդ կառույցն է իրավասու ստուգել, գնահատել և որոշել, թե որքանով է թունելը պիտանի համապատասխան քանակության ջուր տեղափոխելու համար։ Այնպես որ մեր հանրությունը դատապարտված է «հավատալու» և «մերվելու» այդ իշխանահաճո վարկածին՝ քանի դեռ չի բացահայտել այդ ակնհայտ դավադրությունը Սևանա լճի դեմ։
Leave a comment:
-
Re: Sevan
Water To Be Let out from Lake Sevan Through Arpa-Sevan Tunnel from April 5

April 01, 2015
EcoLur
On 31 March Agriculture Minister Sergo Karapetyan visited “Arpa-Sevan Tunnel”, where he was introduced the progress of rehabilitation works, as the Information and Public Relations Department of Agriculture Ministry informs.
Rehabilitation works are carried out in daily shifts – 7 months a year (from 1 September to 1 April), while works are stopped during spring floods, from 1 April to 1 September, to allow water to flow into Lake Sevan.
“The current rehabilitation works planned for this year have been accomplished, so we can start letting out water of Lake Sevan starting from 5 April,” Sergo Karapetyan said.
Under the official source, 545.5 million cum water was transferred to Lake Sevan through “Arpa-Sevan” tunnel in 2010-2014.
------
PS: The transported vol of water is tragically low. This makes less than 110 million/year, while the capacity is more than 360 million/year.
The rest goes to th torks, by making rich some small hydropower owners....
Leave a comment:
-
Re: Sevan
Ապրիլի 5-ից «Արփա-Սևան» թունելով Սևանա լիճ ջուր բաց կթողնվի
Water To Be Let out from Lake Sevan Through Arpa-Sevan Tunnel from April 5
Ապրիլ 01, 2015
ԷկոԼուր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 31-ին այցելել է «Արփա-Սևան» թունել, որտեղ ծանոթացել է իրականացվող վերականգնողական շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժինը, շինարարական աշխատանքներն իրականացվում են շուրջօրյա հերթափոխներով՝ տարեկան 7 ամիս տևողությամբ (սեպտեմբերի 1-ից մինչև ապրիլի 1-ը), իսկ գարնանային հեղեղումների ժամանակ՝ ապրիլի 1-ից մինչև սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակաշրջանում այդ աշխատանքները դադարեցվում են, և, ընդունված կարգի համաձայն, թունելով ջուրը տեղափոխվում է դեպի Սևանա լիճ:
«Այս տարվա համար նախատեսված ընթացիկ վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, ուստի մենք կարող ենք ապրիլի 5-ից արդեն Սևանա լիճ ջուր բաց թողնել»,- ասել է Սերգո Կարապետյանը:
Նախարարը նաև նշել է, որ թունելի հետագա շահագործումն ապահովելու համար անհրաժեշտ են նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան, որպեսզի «Արփա-Սևան» թունելն աշխատի իր հզորությունների ողջ ծավալով:
Պաշտոնական աղբյուրի համաձայն՝ 2010-2014թթ. ընթացքում «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ է տեղափոխվել 545,5 միլիոն խմ ջուր:
Լուսանկարը վերցված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքից:
Leave a comment:
-
Re: Sevan
Իշխանություններին մեղադրում են Սևանի ջրի ոչ նպատակային օգտագործման մեջ
Բնապահպանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանը վստահ են՝ լրացուցիչ ջրառը ոչ միշտ է ծառայել նպատակին:
Անուշ Մկրտչյան
Հրապարակված է՝ 10.04.2015
Մարդու իրավունքների պաշտպանն իր վերջին զեկույցում պնդում է, թե անցած տարի Սևանից բաց թողնված 270 միլիոն խորանարդ մետր ջուրը՝ նախկինում սահմանված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն, մի շարք դեպքերում ոչ միայն չի օգտագործվել ոռոգման նպատակով, այլև վտանգել է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի գոյությունը:
Մինչդեռ, Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության Ջրային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը հավաստիացնում է, թե Սևանա լճից լրացուցիչ ջրառը բացառապես ոռոգման նպատակով է օգտագործվել:
«Ազատության» հարցին՝ այսինքն զեկույցում սխա՞լ է այդ ամեն ինչը գրված, Մակարյանը պատասխանեց․ - «Ես չէի ուզի նման մեկնաբանություններ տալ՝ ճիշտ, սխալ: Ես ուղղակի ուզում եմ ֆիքսել, որ մեր համակարգը Սևանա լճից ոռոգման ջուրը վերցնում է միայն և միայն ոռոգման նպատակով և այդ ուղղությամբ էլ ծախսում է: Կարող են առաջանալ որոշակի խնդիրներ, այսինքն, երբ այդ իր ուղեգծով գնում է, որոշակի դժվարություններ, դժգոհություններ, պայմանավորված, հիմնականում, այդ սակավաջրության գործոնով»:
Պաշտոնյաները Սևանից լրացուցիչ ջրառը բացատրում են տարվա սակավաջրությամբ, բնապահպանները, մինչդեռ, հիշեցնում են՝ անձրևի պակաս չի եղել: «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանն էլ զգուշացնում է՝ ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարման հետևանքով վտանգում ենք Սևանը:
Սևանից լրացուցիչ ջուր չվերցնելու դեպքում Արարատյան դաշտն անջրդի կմնար, շարունակում են հիմնավորել պետական այրերը: Այդուհանդերձ, գյուղացիներն ամբողջ տարվա ընթացքում բողոքում էին, որ ջուրն իրենց չի հասնում:
«Այդ դեպքում ովքե՞ր են օգտվում Սևանից», - հարցին ի պատասխան բնապահպանը պնդեց․ - «Այստեղ գործ ունենք լուրջ կոռուպցիոն ռիսկերի հետ, որից անմասն չեն ջրօգտագործողների ընկերությունները: Դա շատ կոռուպցիոն ռիսկերի ոլորտ է: Դու զենք չունես պայքարելու այդ ռիսկերի դեմ, որովհետև ոչ ոք չի գնա, հենց այնպես չի բողոք ներկայացնի, որովհետև իր գրաֆիկը կարող է այնպես կազմակերպվել, որ ինքը ստանա ջուր, երբ այդ ջուրը արդեն պետք չէ և ամբողջ բերքը չորացավ»:
Բնապահպանները մտավախություն ունեն, որ այս տարի շատ ավելի մեծ քանակությամբ ջուր բաց կթողնվի Սևանից: Ավելի վաղ, «Ազատության» հետ զրույցում, այս հեռանկարը չէր բացառել նաև Սևան – Հրազդան ջրառ ընկերության ղեկավար Սամվել Հովհաննիսյանը: Ջրային տնտեսության պետական կոմիտեից հորդորում են մի փոքր էլ սպասել՝ հասկանալու, արդյո՞ք այս տարի բնությունը բարեհաճ կլինի, անձրևներն էլ առատ:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, մինչդեռ, պնդում է․ - «Ուզում է ջրառատ տարի լինի, ուզում է՝ ոչ ջրառատ, Սևանի մակարդակը զոռով իջեցնում են: Սա շատ վտանգավոր գործընթաց է»:
Leave a comment:
-
Re: Sevan
Sounds risky building two dams on a 12km river that could change flow.
Leave a comment:
-
Re: Sevan
Bishop and General's Son Share a River
Kristine Aghalaryan
April 1, 2015
Big Officials, Mini Hydro-Plants
Davit Ohanyan, son of General-at-Large Hovik Ohanyan (appointed to the special post in 2013), wants to increase the wattage capacity of a hydro power he’s built in Armenia’s Vayots Dzor Province.
The Ministry of Nature Protection says that a public hearing will be held on April 3 in the community of Hermon regarding the possible environmental impact that will result from modifications to the Naneh mini hydro-plant construction project. (Hermon is a small village of 250 residents some 16 kilometers from Yeghegnadzor)
The company Arates Energy now wants to raise the plant’s power by 1,250 kilowatts via the placement of additional aggregate material.
Last summer, the Public Services Regulatory Commission granted Arates Energy a license to produce electricity. With permission in hand, the company built a 2,130 kilowatt mini hydro-plant on the Aysas tributary of the Karakaya River in Hermon.
Arates Energy was registered in 2007 at General Ohanyan’s home address in the town of Yeghegnadzor. It’s the same residential address for his son Davit. The general owns 100% of the company’s shares and serves as its director.
Aysas flows for 12 kilometers and 2.7 will be diverted through pipes to the hydro-plant.
Another hydro-plant has already been built on the same river. Elegis Ltd, owned by Bishop Abraham Mkrtchyan, Primate of the Vayots Dzor Diocese of the Armenian Apostolic Church, operates the Hermon hydro-plant. This plant diverts 3.2 kilometers of the river.
If we add the lengths of the two diversionary tracts, exactly one half of the Aysas flows through pipes.
Leave a comment:
-
Re: Sevan
Այդպես էլ ի չիք դարձավ Սպանդարյանի ջրամբարի օգնությունը Սևանին
Spandaryan Reservoir Aid to Lake Sevan Didn't Come True
Մարտ 06, 2015
Սերգեյ Հաջինյան, ինժեներ-մեխանիկ
Լևոն Գալստյան, աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Ձեզ ենք ներկայացնում Սևանա լճին վերաբերող վերլուծական հերթական հոդվածն այն մասին, թե ինչպես այդպես էլ չիրականացան «Որոտան-Արփա-Սևան» ջրատար թունելով Սևանա լիճ վերջին 10 տարում մոտ 2մլրդ խմ-ով ավել ջուր տեղափոխելու իշխանավորների խոստումները։
Վերջին 4 տարում (2011-2014թթ.) առավել ուժգնությամբ է կասեցվում Սևանա լճի մակարդակի բարձրացումը։ Դա է վկայում այն, որ այդ տարիներին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 23սմ-ով, և դա այն դեպքում, երբ 2002-2005թթ. (նույնպես 4 տարում) այն բարձրացել էր 1,74մետրով։ Այսինքն, վերջին 4 տարիներին լիճը կորցրել է մի ամբողջ՝ 1,5մետր ջրի մակարդակ կամ 1,875մլրդ խմ ջուր։ Ընդորում, այդ երկու ժամանակահատվածում լճի ավազանում մթնոլորտային տեղումները քիչ են տարբերվել միմյանցից (մոտ 14%)։
Կասեցման հիմնական գործիքներից է վերջին 4 տարում «Արփա-Սևան» ջրատար թունելով մոտ 600մլն խմ ծավալի ջուր պակաս տեղափոխումը լիճ՝ առաջին 4 տարվա համեմատ։
Փաստենք նաև, որ 2015թ-ի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը 11սմ-ով պակաս է եղել 5 տարի առաջ՝ 2010թ-ի ամռանը գրանցված ջրի առավելագույն մակարդակից։
Տեղեկացնենք, որ լճի մակարդակի չափերին վերաբերող տվյալներում հաշվի չեն առնված 01.01.2011-ից գեոդեզիական նիշերի ճշգրտումների արդյունքում Սևանի մակարդակի արհեստականորեն 20սմ-ով ավելացված չափը։
Եթե մեր հանրության զգալի հատվածը այսօր բավականին տեղյակ է տասնամյակներ շարունակ լրջորեն խաթարված վիճակում հայտնված Սևանա լճի էկոհամակարգի, դրան անմիջականորեն առնչվող լճի ջրի սուղ պաշարների վերականգնման դժվարին խնդիրների մասին, հետաքրքրվում է լճից ոռոգման նպատակով թույլատրված չափից մեծ ծավալների ջրի բացթողումների, դրանց օրինական և ապօրինի լինելու մասին, և հաճախակի ընդվզում է իշխանավորների անօրեն, կամային որոշումների դեմ, ցավոք, դրան հակառակ, հանրության ճնշող մեծամասնությունը գրեթե լրիվ անտեղյակ է Սևանա լճի ավազանից հարավ, Վարդենիսի լեռնաշղթայի տակով և դրա մյուս կողմում տեղի ունեցող իրադարձություններին, կապված՝ Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներից «Որոտան-Արփա» և «Արփա—Սևան» թունելներով Սևանա լիճ տեղափոխվող ջրի ծավալների, դրա իրականացման պայմանների, աշխատանքային ռեժիմի և այլ ցուցանիշների մասին, որոնք կհուշեն հանրությանը թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում այսօր նրա «աչքից հեռու» այդ տարածքում։
Իհարկե, մեր ակտիվ բնապահպանները նկարահանում, ցուցադրում և հրապարակում են դրա մասին, սակայն, այնուամենայնիվ, հանրության համար այսօր այն գրեթե մնում է «անտեսանելի», «անհասանելի» և առեղծվածային։
Ինչպես հայտնի է, Սևանա լճի մակարդակի տասնամյակներ շարունակ արհեստական սրընթաց իջեցումը կասեցնելու նպատակով` 1981-ին շահագործման հանձնվեց 48,3կմ երկարությամբ «Արփա-Սևան» ջրատար թունելը 25խմ/վրկ (տարեկան 788մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։ Ջրատարի կառուցման նախագծի համաձայն այն բաղկացած է երկու առանձին մասից` №1 և №2 թունելներ: Դրանցից առաջինով Կեչուտի ջրամբարից ջուրը տեղախոփվում է մինչև Եղեգիս գետի կիրճ, որտեղ թունելը դուրս է գալիս երկրի մակերես այն նպատակով, որպեսզի Եղեգիս գետի ջրի մի մասը ջրընդունիչ կառույցով միանա Կեչուտի ջրամբարից տեղափոխվող ջրին և ավելի մեծ ծավալով հոսի Սևանա լիճ՝ №2 թունելով:
Սակայն թունելի շահագործման սկզբից մինչև օրս (34 տարի), Սևանա լիճ է տեղափոխվել տարեկան միջին հաշվով ընդամենը 190մլն խմ ջուր։ Ջրի նման փոքր քանակի տեղափոխումը Սևանա լիճ թերևս պայմանավորված էր Կեչուտի ջրամբարի սակավաջրությամբ, ինչպես նաև հանրությանը մշտապես ներկայացվող ներթունելային «մեծ» փլուզումներով, որն իհարկե, շատ մեծ կասկած է հարուցում հանրության մոտ՝ իր ոչ արժանահավատ և իրարամերժ փաստարկներով։
Այնուամենայնիվ, Կեչուտի ջրամբարը մշտապես ջրով լրացնելու նպատակով 2004թ-ին շահագործման հանձնվեց նաև 21,6կմ երկարությամբ «Որոտան-Արփա» ջրատար թունելը, որով Որոտան գետի վրա կառուցված Սպանդարյանի ջրամբարից ջուր էր տեղափոխվելու Կեչուտի ջրամբար՝ 15խմ/վրկ (տարեկան 473մլն խմ ջուր) առավելագույն թողունակությամբ։
Ողջ ցավը նրանում է, որ այդպես էլ Սպանդարյանի ջրամբարից «Որոտան-Արփա» թունելով, իր շահագործման օրվանից (2004-ից) մինչև օրս, անգամ մեկ խմ ջուր չի տեղափոխվել Կեչուտի ջրամբար, ինչն իր պատասխան նամակում (14.08.2014թ., №01/06/1524-14) հաստատել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Ա. Անդրեասյանը։ Դեռ ավելին, վերջին տարիներին ոչ միայն չի իրականացվում Եղեգիս գետից «Արփա-Սևան» №2 թունելով ջրի ոչ փոքր քանակության տեղափոխումը, այլ կատարվում է տրամագծորեն հակառակ գործընթացը: Կեչուտի ջրամաբարից №1 թունելով տեղափոխվող ջրի առյուծի բաժինը Եղեգիս գետի կիրճ հասնելուց հետո, Սևանա լիճ հոսելու փոխարեն բաց է թողնվում Եղեգիս գետը` նրա վրա կառուցված բազմաթիվ փոքր ՀԷԿ-երի անխափան աշխատանքն ապահովելու համար (տես «Գողանում են Սևանի ջուրը» տեսանյութը): Իհարկե դա իրականացվում է ոչ առանց իշխանավորների թույլտվության` «Արփա-Սևան» թունելի 7 տարի շարունակվող իմիտացիոն վերականգնողական աշխատանքների անվան տակ:
Ունենալով այդպիսի հսկայական ծավալների ջրի պաշարներ, և հնարավորության սահմաններում չօգտագործել այն ի բարօրություն ջրի «մեծ ծարավ» Սևանա լճի, առնվազն ապազգային մոտեցում է իշխանավորների կողմից, առավել ևս հանցագործություն՝ թույլատրել Սևանա լճի համար նախատեսված ջրի պաշարներն օգտագործել այլ նպատակներով՝ հատկապես մասնավոր հատվածի համար։
Հանգում ես այն եզրակացությանը, որ Սևանա լճի մակարդակի բարձրացման կասեցումը սկսվել է դեռ 2004-ին՝ «Որոտան-Արփա» թունելի շահագործման նախօրյակին՝ դրա անօրեն արգելակմամբ։
Շատ արդարացի և օրինական հարց է ծագում՝ ինչո՞ւ 10 տարի շարունակ ամբողջովին չեն օգտագործվում Սևանա լճի էկոհամակարգի վերակենդանացման, նրա ջրի պաշարների հնարավորինս արագ վերականգման՝ լճի համար այդքան կարևոր, նրա հետագա գոյատևման համար խիստ անհրաժեշտ այս ջրատեխնիկական եզակի կառույցների հնարավորությունները։ Անիմաստ չեն դառնում արդյո՞ք «Որոտան-Արփա» և «Արփա-Սևան» ջրատար թունելների վրա իրականացրած տասնամյակների երկար ու ձիգ տարիների աներևակայելի մեծ ծավալի, տեխնիկապես շատ բարդ ու դժվարին, ֆինանսական աստղաբաշխական ծախսեր և մարդկային բազմաթիվ զոհեր պահանջած աշխատանքները։
Անկասկած «Որոտան-Արփա» ջրատար թունելի կառուցումը մեր երկրի ազգային անվտանգությունը երաշխավորող կարևոր ծրագրերից էր, և եթե մեր իշխանավորներն իրոք պետական ու ազգային շահերից ելնելով մտահոգված և շահագրգռված լինեին օգնել վերականգնելու Սևանա լճի ջրի պաշարները՝ դրանով իսկ նաև լճի էկոհամակարգը, ապա 2004-ից կիրագործեին այդ նախագիծը՝ «Որոտան-Արփա» ջրատար թունելի շահագործումը, որը հնարավորություն կընձեռներ Սևանա լիճ տեղափոխել Որոտան, Արփա և Եղեգիս գետերի ջրերի մի մասը՝ տարեկան գումարային 415մլն խմ ծավալով, ինչը հաստատված է հենց պետական ծրագրով։ Այնինչ մեր իշխանությունները 2004-ից առ այսօր «Որոտան-Արփա-Սևան» թունելի միջոցով Սևանա լիճ են տեղափոխել տարեկան միջին հաշվով ընդամենը 183մլն խմ ջուր՝ այսինքն հնարավորություններից 2,2 անգամ պակաս։
Սա էլ իր հերթին նշանակում է, որ վերջին 10 տարում կարել էր Սևանա լիճ տեղափոխել մոտ 2,3մլրդ խմ-ով ավել ջուր, քան իրականում տեղափոխվել է։
Եթե հաշվի առնենք նաև 2002-ից սկսած Սևանա լճից մոտ 2մլրդ խմ ջրի «անբացատրելի» կորուստը (տես «2002-2013 թվականներին Սևանա լճի մակարդակի բարձրացման դինամիկայի գնահատում» հոդվածը), ապա կստացվի, որ այսօրվա դրությամբ, ցավոք, Սևանա լիճը կորցրել է ավելի քան 4մլրդ խմ ջուր կամ մոտ 3,2մետր լճի մակարդակ։
Այս ամենն ավելորդ անգամ հաստատում է, որ Սևանա լճի մակարդակը կասեցվում է հենց իշխանությունների նախաձեռնությամբ։
Հ.Գ. — Կարող է, իրոք, «Արփա—Սևան» թունելում չկան ջրի նորմալ տեղափոխմանը խոչընդոտող լուրջ փլուզումներ, այլ դա մտացածին պատճառաբանություն է ջրային տնտեսության ղեկավարության կողմից։ Չէ՞ որ միայն այդ կառույցն է իրավասու ստուգել, գնահատել և որոշել, թե որքանով է թունելը պիտանի համապատասխան քանակության ջուր տեղափոխելու համար։ Այնպես որ մեր հանրությունը դատապարտված է «հավատալու» և «մերվելու» այդ իշխանահաճո վարկածին՝ քանի դեռ չի բացահայտել այդ ակնհայտ դավադրությունը Սևանա լճի դեմ։
Leave a comment:
-
Re: Sevan
This is a crime against our future generations.
This is the outlet of the Ketchut dam, known as Markarida, designed to let out the overload of water from the dam, towards its natural flow, that is Arpa river, that is Nakhitchevan, azeri occupied lands of ours....
In place of sending the water to Sevan thruw the Arpa-Sevan, the water is sent to the turks.....
While the lake goes down and down, for the sake of the oligarchy in rule.
Leave a comment:
-
Re: Sevan
Այս տարի ջրամբարների ջրալցվածությունը նորմալ մակարդակի վրա կլինի
Reservoir Fullness To Be Within Standards This Year
Փետրվար 11, 2015
Tert.am
Նախորդ տարվա համեմատ Սևանա լճի մակարդակը նվազել է 5 սմ-ով և այս պահին կազմում է 1900.13 մ:
Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ նշելով, որ հաշվեկշիռը բացասական է:
«Այս տարի բոլոր նախադրյալները կան, որ կունենանք դրական հաշվեկշիռ և ջրամբարների ջրալցվածությունը նորմալ մակարդակի վրա կլինի: Սևանա լճից բացթողումները կլինեն նորմայի սահմաններում՝ մինչև 170 մլն խմ մետր»,- ասաց նա:
Leave a comment:
Leave a comment: