Announcement

Collapse
No announcement yet.

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Պատկան մարմիններին չի անհանգստացնում ձկների հայտնվելը ոռոգման ցանցում




    Այն փաստը, որ Արմավիրի մարզի Քարակերտ և Արգինա գյուղերի ոռոգելի ցանցում հայտնվել են հազարավոր ձկներ, չի անհանգստացնում Ջրային տնտեսության պետական կոմիտեին։

    «Ազատության» հետ զրույցում Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրառ» ընկերության գլխավոր ինժեներ Էդուարդ Սարգսյաննը նշեց, թե Ախուրյանի ջրամբարից ամեն տարի էլ ձուկը ջրատարներով հասնում է գյուղացու հողին․ - «Ջուրը գալիս ա, շլյուզը բացում են, փականը, ջուրը գնում ա, մարդիկ ոռոգում են»:

    Հարցին, թե արդյոք այստեղ անելիք չունի Ջրային տնտեսության պետական կոմիտեն, Սարգսյանն արձագանքեց․ - «Ի՞նչ պիտի անի: Դուք կարո՞ղ եք ասել: Ամեն տարի էլ նույն ջրանցքներով էդ ձուկը գալիս ա, և մարդիկ էդ ձկները բռնում են»:

    Ֆեյսբուքի օգտատերերից մեկի՝ երեկ հրապարակած տեսանյություն երևում է, թե ինչպես են բնակիչները դույլերով ջրատարից ձկներ հանում։

    Գյուղացիներն ասում են, որ մեկ ամիս շարունակ նման վիճակ է։ Ենթադրում են, որ ջրամբարում ջրի սակավության պատճառով ձկները շարժվում են բաց թողնվող ջրի ուղղությամբ ու հայտնվում իրենց հողերում։

    Թեև ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի հավաստմամբ, ջրառի ժամանակ ձկների տեղաշարժը կանխելու համար պետք է ցանց տեղադրել, «Ջրառ»-ի տնօրենի տեղակալի բնորոշմամբ՝ մանր-մունր ձկների անկումը կանխելու տարբերակ չկա․ - «Ես չեմ հասկանում, թե ինչ աժիոտաժ դառավ: Ժողովրդապաշտպանությունը թողել են, անցել են ձկնապաշտպանության գործին: Մանր-մունր կարասներ են․․․»

    Բնապահպանության նախարարությունը չի կարող պատասխանել, թե ում մեղավորությամբ են հազարավոր ձկները հայտնվել ոռոգման ցանցում։ Եվ ընդհանրապես բնապահպանական որևէ աղետի դեպքում նախարարությունը ժամանակավորապես ստիպված է լռել, քանի որ տեսչական մարմինը լուծարված է։

    «Բնապահպանության նախարարությունը, բնականաբար, պետք է հաշվարկի շրջակա միջավայրին հասցված վնասը: Բայց քանի որ Բնապահպանության նախարարության պետական տեսչությունը լուծարվել է և ներկայում ձևավորվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, որը ձևավորման փուլում է, շրջակա միջավայրին հասցված վնասի գնահատում չի կարող իրականացվել», - ասաց նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյան։

    Նկարահանման պահին Քարակերտ գյուղի ջրատարում նեխող տասնյակ ձկներ կային։ Առողջապահության նախարարությունից հավաստիացրին, որ այս հարցում անելիք չունեն։ Ջրատարների ջրի մաքրությանը հետևելը համայնքի գործառույթն է։

    Արդյո՞ք կարելի է ուտել այդ ձուկը և արդյո՞ք այն կհայտնվի շուկաներում, մնում է գյուղացիների հայեցողությանը։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ինչո՞ւ են Ախուրյանի ջրամբարում սատկում ձկները. ՋՏՊԿ-ն ձկնատեսակների պահպանության համար պատասխանատվություն չի կրում
    13:14, 04.09.2017


    Ախուրյանի ջրամբարի ջրի մակարդակն իջել է, որի հետեւանքով բազմաթիվ ձկներ են սատկել: NEWS.am-ին Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են՝ Ախուրյանի ջրամբարում ձկնաբուծություն իրականացվել է ինքնագործունեության հիմունքներով, որի համար ՋՏՊԿ-ն երբեւէ համապատասխան թույլտվություն կամ համաձայնություն չի տվել, եւ, բնականաբար, որեւէ պատասխանատվություն չի կրում ստեղծված արհեստական ջրային համակարգերում գոյություն ունեցող ձկնատեսակների պահպանության համար: Ջրամբարից ՀՀ տարածքում ոռոգվում է Արմավիրի եւ Շիրակի մարզերի շուրջ 30 հազար հա հողատարածք, որոնց ջրապահանջը կազմում է 327,5 մ³: Այս տարի ջրամբարում ջրի առավելագույն ծավալը կազմել է 444.28 մ³՝ անցյալ տարվա 545,75 մ³ դիմաց: Այսօրվա դրությամբ, ջրամբարից թողնվել է 305.21 մ³ ջուր՝ ներառյալ գետի ջրատվությունը:

    ՀՀ բնապահպանության նախարարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ նախարարությունն ահազանգը ստացել է եւ այժմ ուսումնասիրություն է կատարվում, թե ինչի արդյունքում է ջրի մակարդակն իջել եւ ինչի արդյունքում են սատկել ձկները:

    Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով էլ նման իրավիճակ է ստեղծվել պատկան մարմինների անտարբերության պատճառով. «Դա խոսում է այն մասին, որ պատկան մարմինները շատ վատ են աշխատում՝ սկսած կառավարությունից մինչեւ բնապահպանական կառույցներ: Մարդիկ ահազանգում են, բայց ոչ մի ինֆորմացիա չեն տալիս պատկան մարմինները՝ ինչու են ձկները սատկում, ջրի մակարդակն ինչու է իջել: Սա հստակ ասում է, որ մեր երկրում տեր, կառավարում չկա, չգիտեմ, թե պարոն վարչապետն ինչ է մտածում, սա բնապահպանների կարծիքն է»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Եթե բնապահպանության նախարարին վարչապետը չի ընդունում, ուրեմն պետք է աղե՞տ բերեն մեր երկրի գլխին

    2017-09-03 10:07:17

    «Ախուրյանի ջրամբարը այլևս փաստացի չկա։ Վերջին շրջանի էկոլոգիական աղետները, բնության նկատմամբ թշնամանքը հասունացրել են կտրուկ քայլերի անցնելու անհրաժեշտությունը։ Գործադիր իշխանությունը այս մի քանի օրվա մեջ նորից հաստատեց իր անկարողությունը։ Բոլորս ուշադրություն դարձրեցինք վարչապետի կոստյումի ձևին ու գույնին։ Իսկ վարչապետը, որ Շիրակի մարզում էր, ուշադրություն դարձրե՞ց Ախուրյանի ջրամբարի այդ աղետալի վիճակին։ Եթե ուրիշ բան չասեմ՝ տոննաներով ձուկ սատկեց․ դա տնտեսվարո՞ւմ է, թե՞ անտնտեսվարություն։ Ապրիլից մենք չունենք բնապահպանական տեսչություն։ Երևի դրա համար ով ինչ ուզում՝ անպատիժ անում է։ Համարյա կես տարի է, քննարկում են, թե ինչ կառույց ձևավաորեն․ տեսչությո՞ւն, թե՞ ոստիկանություն։ Մինչև քննարկման ավարտին բնությունից բան չի մնա»,-գրել է Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

    Ավելի վաղ այս առիթով ահազանգել էր Անդրանիկ Օհանջանյանը` գրելով «Ջրամբարներն աննախադեպ կերպով դատարկվում են, ահավոր վտանգելով էկոհամակարգը, Ախուրյան ջրամբարում ձկները միլիոննորով սատկում են: Եթե ջրպետկոմի նախագահը մեր վարչապետի սանիկն է, իսկ բնապահպանության նախարարին վարչապետը չի ընդունում,ուրեմն պետք է աղե՞տ բերեն մեր երկրի գլխին...

    Այսօր արդեն Ախուրյան ջրմաբարը չկա, հարգելի հայրենակիցներ, 2 օրվա ընթացքում ահռելի ջրի թողքի պատճառով էկոհամակարգին հասցվեց անդառնալի կորուստ:
    Հ.Գ.

    Լավ պետական կառույցները ավելի կարևոր գործերով են զբաղված, բա էն անգլերենի գերազանց իմացությամբ բնապահպանները ու՞ր են:Էս անգամ չի լինի գործ անեք, հետո գրանտի սպասեք»:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ձկնաբուծարանների պատճառով տարիներ շարունակ թույլատրելի նորմից 2 անգամ ավել ջուր օգատագործելով՝ անվերադարձ Արաքսն ենք լցրել 1.8 մլրդ խմ ջուր. բնապահպան

    22:54 • 26.08.17



    «Հայկական բնապահպանական ճակատի» անդամ Լևոն Գալստյանը Tert.am –ի հետ զրույցում անդրադառնում է Արարատյան դաշտում ամռանց այս շոգ սեզոնին սակավաջրության խնդրին:

    -Խոսրովի անտառի վերջին հրդեհների ֆոնին , որը որակվեց բնապահպանական ողբերգություն, ամռան այս շոգ սեզոնին ու բերքահավաքի այս ժամանակահատվածում շարունակում է հրատապ մնալ մեկ այլ խնդիր. մարդիկ ահազանգում են, որ կամ սակավ է, կամ առհասարակ խմելու ու ոռոգման ջուր չունեն: 2013-ից սկսած ՝ Արարատյան դաշտում արտեզյան աղբյուրների ցամաքման դեմ պայքար է տարվում . նախ հաշվառվեցին ձկնարդյունաբերության ոլորտում գործող օրինական և ապօրինի խորքային հորերը, ապա դրանց մի մասը կոնսերվացվեց, մի մասին վրա փականներ դրվեցին: Ամեն դեպքում, ի՞նչ արդյունքներ կարող եք արձանագրել այսօրվա դրությամբ:

    -Ինչ որ բաներ են անում, կոնսերվացնում, փականներ դնում, չգիտեմ ինչեր անում, վերահսկում են, ինչ-որ հաշվիչներ են դնում, ինչ-որ օնլայն համակարգեր են ներդնում: Բայց եկեք հասկանանք խնդիրը: Եթե մենք խոսում ենք բնական ջրային պաշարների մասին, այն էլ այնպիսի բարդ համակարգի մասին, ինչպիսին Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի ավազանն է, որը մեր կարևորագույն պաշարներից մեկն է (Սևանից հետո քաղցրահամ ջրի 2-րդ կարևորագույն պաշարն է),ապա այն պետության և ժողովրդի կողմից պետք է ունենար առանձնահատուկ վերաբերմունք: Հիմա այս վերաբերմունքը չունենալու պատճառով, որոշակի մարդկանց ֆինանսական պահանջները և այլ մնացած հաճույքները բավարարելու համար որոշվել է, որ Արարատյան դաշտում պետք է հսկայական ծավալներով ձկնարդյունաբերություն զարգանա: Որը, եթե մենք ազնվորեն ենք նայում հարցին, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով ոչ մի դերակատարում չունի Հայաստանի համար: Նախ հիշեցնեմ, որ ձկնարդյունաբերությունը մտած է գյուղատնտեսական մթերքների արտադրության մեջ, լուրջ հարկատաեսակներով չի հարկվում և տնտեսության աճի առումով լուրջ դերակատարում չունի: Ոչ էլ սոցիալական առումով կարող է լուրջ դերակատարում ունենալ, որովհետև այդ աշխատատեղերը, որ ստեղծվում են, անհամամեմատելի են այն վնասների հետ, որ դրա արդյունքում հասցվում են համայնքներին՝ զրկելով նրանց այսօր ինքնահոս ջուր ունենալու հնարավորությունից: Նման համայնքները, որոնք զրկված են ինքնահոս ոռոգման ջուր ունենալու համակարգից, Արարատյան դաշտում շուրջ 30 են և սա արդյունք է անխնա, անհեռատես ու հանցագործ օգտագործման: Միայն մեկ թիվ ասեմ՝ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի շատրվանող հատվածը շուրջ 3 անգամ պակասեցրել ենք 3 տարվա արդյունքում: Սրանք այն պաշտոնական տվյալներն են, որոնք հրապարակվել են 2014-ին: Մենք ունեցել ենք 31 հազար հեկտար նման գոտի, այսինքն՝ հողից ջուրն ինքնաբուխ դուրս էր գալիս, և այս ձկնաբուծարաններից գործունեության արդյունքում 2013 թվականին այդ մակերեսը դարձել էր 10 հազար 500 հեկտար: Պատկերացրեք՝ սա ինչ էկոլոգիական աղետ է: Այսինքն՝ 6-15 մետրով ջրերի հորիզոնները իջել էին, պակասել էր նաև աղբյուրների ջրատվությունը: Ասեմ, որ միայն 2006 թվականի հոկտեմբերի դրությամբ գործում էր 2026 հորատանցքեր, որոնցից 940-ը` խորքային և 1089-ը` ինքնաշատրվանող: Ինքնաշատրվանող հորատանցքերից մոտ 180-ը վթարային էին կամ փականներ չունեին և դրանցից ջուրն անխնա դուրս էր հորդում:

    Իսկ ինքնաշատրվանող հորատանցքերից, որոնցից 224-ը բացվել էին վերջին տարիներին ձկնարդյունաբերության նպատակով, 35-40%-ով նվազել է ոռոգման ու խմելու ջրի քանակը: Սա այն ջուրն է, որ 16 հարկանի շենքի մեջ ջրի ճնշումը կհասցնի մինչև վերջին հարկ: Ինչևէ պետությունը միայն ուշքի եկավ այն ժամանակ, երբ հասկացավ, որ կարող է վտանգվել նաև Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգը, որը նույնպես օգտագործում է այդ ջրերը: Եթե իրենք չզգային, որ այս խնդիրն է լինելու, ինձ թվում է՝ Արարատյան դաշտի ողջ ավազանը ցամաքեցնելու էին, նոր հասկային, որ ցամաքեցրել են:

    -Հիմա քանի՞ տարում է հնարավոր վերականգնել, կամ արդյոք հնարավո՞ր է վերակնգնել:

    -Տեսեք՝ ինչումն է խնդիրը: Այս միջոցառումներն իհարկե շատ լավ են, շատ հոյակապ, բայց նորից կրկնեմ՝ բնությանը հասցրած վնասը հաճախ անվերականգնելի է: Եվ այս դեպքում գործ ունենք այս դեպքի հետ: Ջուրը, որ մենք տարիներ շարունակ թույլատրելի քանակից 2 անգամ ավել ենք գործածել և այդ ջուրն ուղղակի լցրել ենք Արաքս գետը, նշանակում է, որ մենք տարեկան 1.8 միլիարդ խորանարդ մետր ջուր հանել ենք ավազանից ու անվերադարձ լցրել ենք գետը: Սա բացառիկ թիվ է, համեմատության համար ասեմ, որ դա դրանից տասն անգամ ավել է, քան երբ Սևանից ջուր են բաց թողնում: Այսինքն՝ պետք է ոչ թե հետևանքների հետևից վազել, այլ ցանկացած գործունեություն սկսելուց առաջ լուրջ մասնագիտական, փորձագիտական մոդելավորումներ և գնահատումներ արվեին, նոր որոշակի փոփոխություններ անեին:

    -Նման խոսք կա, աղքատ երկրներում բնապահանությունը միշտ տուժում է: Այսինքն՝ ինչ-որ իրավիճակային հարցեր լուծելու համար բնապահպանական խնդիրները մղվում են հետին պլան:

    -Մենակ աղքատ չէ, աղքատ, կոռումպացված, սեփական ու ընկերային շահը հետապնդող կառավարման համակարգ ունեցող երկրներում, այո՛, էկոլոգիան և բնապահպանական խնդիրները մղվում են վերջին պլան: Եվ կա խնդիր, որը մեր կարծիքով, անդառնալի է:

    -Ամեն դեպքում, այդ ընկերային շահը Արարատյան դաշտի հողատերերին տո՞ւրք էր, թե այլ պատճառ ուներ:

    -Նրանք այդ արտեզյան ավազան ջրերի հույսին չեն: Դրա համար Ազատ գետից են բերում ու այլ այլընտրանքային աղբյուրներից են ջուր բերում: Եվ տուժողը միշտ լինելու է շարքային գյուղացին: Եվ իր հողերը կմնան-կչորանան, հետո այդ հողային ֆեոդալները կոպեկներով էդ հողերը կգնեն և գյուղացիներն իրենց մոտ կսկսեն աշխատել որպես բատրակներ:







    Անուշ Դաշտենց

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    «Մենք գիտենք ուր է գնում Սեւանի ջուրը, մեզ համար դա գաղտնիք չէ»

      • ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
      • Ներքին կյանք - 15 Օգոստոսի 2017


    Սևանից լրացուցիչ ջրառի հետևանքով լճի մակարդակը շարունակում է իջնել: Բնապահպաններն ահազանգում են, որ լճի մակարդակն արդեն իջել է 18 սմ-ով: Էկոլուրի տեղեկացմամբ՝ օգոստոսի 11-ի դրությամբ լճի մակարդակը 2017թ-ի հունիսին հասած ամենաբարձր նիշից` 1900.91 մ-ից իջել է 18 սմ-ով` կազմելով է 1900,73 մ:



    Բնապահպան Սիլվա Ադամյանը Lragir.am-ի հետ զրույցում սա անդառնալի կորուստ է համարում՝ հիշեցնելով, որ Սևանա լիճը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, մեր երկրի ջրի պաշարն է:



    Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ ու Ազգային ժողովի հաստատմամբ այս տարի Սևանից 100 մլն խմ լրացուցիչ ջուր է բաց թողնվել ոռոգման նպատակով՝ այսպիսով այս տարվա համար ջրառի քանակ սահմանելով 270 մլն խմ:



    Սիլվա Ադամյանն ասաց, որ նախքան լրացուցիչ ջրառի որոշման կայացումը, կառավարության ու Սևանի հարցերով հանձնաժողովի անդամներին բնապահպանները զգուշացրել էին, որ լճի մակարդակն այնքան կիջնի, որ դա կունենա իր վատ հետևանքները:



    «Բայց մեզ ասում էին, որ չի իջնի: Մեր առաջ խնդիրն այսպես էր դրված՝ Արարատյան հարթավայրը մնացել է առանց ջրի, ի՞նչ եք առաջարկում, մարդիկ մնան առան բերքի՞: Հիմա պետք է մեկնել Արարատյան հարթավայր ու հասկանալ՝ իրականում այդ ջուրը հասել է գյուղացիներին, թե ոչ: Սա լուրջ խնդիր է, կասկածներ կան, որ այդ ջուրը չի հասել գյուղացուն, քանի որ մոտ երկու տարի առաջ, երբ դարձյալ հավելյալ ջուր էին վերցրել Սևանից, մենք մի փորձ կատարեցինք, գնացինք գյուղեր և հարցրինք գյուղացիներին՝ արդյոք իրենց տնտեսությունում կա փոփոխություն: Մեզ ասացին՝ ոչ մի փոփոխություն չկա: Եթե գյուղացին չի զգում, թե ուր է գնում այդ ջուրը, հարց է ծագում: Մենք գիտենք ուր է գնում, մեզ համար դա հեչ գաղտնիք չէ: Մենք գիտենք, որ այդ ջուրը բաց է թողնվում Սևան-Հրազդան կասկադն աշխատեցնելու և էլեկտրաէներգիա ստանալու համար», ասաց նա:



    Սիլվա Ադամյանը նշեց, որ չէր կարելի այդ քանակի ջուր վերցնել Սևանից և իջեցնել լճի մակարդակը: Մասնագիտական դիտարկումների համաձայն՝ Սևանի էկոհամակարգը կամաց-կամաց վերականգնվում էր, ջրի որակը պետք է փոխվեր, այսինքն՝ կատարվում էր ինքնամաքրում: Եվ այդ պայմաններում, ըստ մասնագետի, պետք է թույլ տայինք, որ ջրի մակարդակը բարձրանար:



    «Եթե այսպես շարունակվի, մենք կունենանք լուրջ խնդիրներ: Մենք պարբերաբար փորձում ենք նորմալ վիճակի բերել լճի մակարդակը, բարձրացնել ջրի որակը, հետո նորից իջեցնում՝ թույլ չտալով, որպեսզի էկոհամակարգը վերականգնվի: Մակարդակի իջեցմանը զուգահեռ բարձրանում է ջրի ջերմաստիճանը, հետո սկսում են ծագել խնդիրներ: Ես քիչ առաջ խոսել եմ մասնագետների հետ, իրենք ահազանգում են, որ եթե էլի իջնի, մենք կունենանք ջրի որակի հետ կապված լուրջ խնդիրներ: Այնտեղ գնում է նաև նեխման պրոցես, քանի որ ափերը լավ մաքրված չեն, ճահճանում են, դա կշարունակվի, եթե այս մոտեցումը շարունակվի»,- հավելեց Ադամյանը:



    Բնապահպանները մտավախություն ունեն, որ կառավարությունն այս գերծելաոճը կշարունակի նաև հաջորդ տարիներին: Ադամյանի խոսքով՝ օրենքով ամեն տարվա համար սահմանված 170 մլն խմ ջրառի քանակն էլ է կասկածներ առաջացնում:



    Մասնագետներն առաջարկում են օրենքում փոփոխություն կատարել, չֆիքսել, որ ամեն տարի 170 մլն խմ ջուր պետք է պարտադիր վերցնել Սևանից: Բայց առաջարկները կառավարության կողմից չեն ընդունվել:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սևանից բաց թողնված հավելյալ ջուրը հասցեատիրոջը չի հասնում․ գյուղացիները բողոքում են

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սևանից բաց թողնված հավելյալ ջուրը հասցեատիրոջը չի հասնում․ գյուղացիները բողոքում են

    Օգոստոս 10, 2017


    Այս տարի Սևանից հավելյալ բաց թողնված 100 միլիոն խմ ջուրը, որը պետք է դառնար գյուղացու փրկության օղակը, իրական հասցեատիրոջը չի հասնում, դժգոհում են Արագածոտնի մարզի բնակիչները:

    Շամիրամ համայնքի բնակիչներն այսօր «Ազատությանը» պատմեցին, որ ջրի անբավարարության պատճառով չորացել է գյուղի 600 հա վարելահողերի գրեթե կեսը։ Ինչու ջուր չունենք՝ հարցին շամիրամցիներն արձագանքում են՝ ջուրը գյուղացուն տալու փոխարեն, գնում է ՀԷԿ-երին։

    Շամիրամցիները մեզ ուղեկցում են դեպի Արզնի-Շամիրամ գլխավոր մագիստրալ, Շամիրամի գյուղապետ Մրազ Բրոյանը ցույց է տալիս ու ասում՝ այս քիչ քանակությամբ ջրից պետք է օգտվի 5 համայնք։ Իրենք, օրինակ արդեն 1 ամիս 20 օր է ջուր չեն տեսել։

    «Այս ջուրը Շամիրամ համայնքի, Արուճի, Ագարակի, Պարտիզակի, Նոր Ամանուսի համար է: Էս ջրով ո՞նց ջրենք, չի հերիքում», - բողոքում է գյուղապետը:

    Այն, որ Սևանի ջուրը գյուղացուն ամբողջությամբ չի հասնում գիտեն թե՛ մարզպետարանում, թե՛ կառավարությունում՝ պնդում են շամիրամցիները։ Ասում են՝ երբ ջրի վարձը ժամանակին չենք մուծում՝ դատարանով են այն գանձում։ Հիմա ո՞վ է փոխհատուցելու վառված դաշտերի և այն պայմանագրի խախտման համար, որով պետք է ըստ գրաֆիկի ջուր ունենային, բայց չունեն։ Նույն հարցը բարձրացնում են նաև Աղձք համայքնի բնակիչները։ Սևանի ջուրը ոռոգման նպատակով պետք է օգտագործեին նաև իրենք, բայց մինչև այսօր գյուղատնտեսների գրեթե կեսը անգամ 1 սմ հող չի ջրել։

    Այն, որ Սևանից վերցված ջուրը գնում է ՀԷԿ-երին, լսել են նաև Ոսկեհատում։ Բնակիչներն այստեղ պնդում են՝ 1 ամսից ավելի է ջուր չունեն, ՋՕԸ պետն էլ՝ արձակուրդում է։

    Հիդրոմետ ծառայությունից տեղեկանում ենք, որ այսօրվա դրությամբ Սևանից բաց է թողնվել 194 միլիոն 526 հազար խմ ջուր։ Հիշեցնեմ՝ Ազգային ժողովի ընդունած օրենսդրական փոփոխությամբ՝ ջրառն այս տարի գերազանցեց օրենքով սահմանված 170 միլիոն խորանարդ մետրն ու մինչև ոռոգման սեզոնի ավարտը կկազմի 270 միլիոն խմ մետր։ Եթե հավելյալ ջրառի պարագայում անգամ, գյուղացին կրկին բողոքում է երաշտից, ապա ո՞ւր է գնում այդ ջուրը՝ հարցն ուղղում ենք ՋՏՊԿ Ջրօգտագործման բաժնի պետ Արշակ Գրիգորյանին։

    «Ընդունենք՝ ՀԷԿ-ը օգտագործեց, այդ ջուրը հետո ՀԷԿ-ը հետ է վերադարձնում Սևա՞ն, թե՞ ուղարկում է տրանզիտով եսիմ որտեղ», - հարցնում է ՋՏՊԿ Ջրօգտագործման բաժնի պետ Արշակ Գրիգորյանը: - «Էդ ջուրը ո՞ւր է գնում, որ ասում են՝ ՀԷԿ-երին: Տվյալ ջուրը ՀԷԿ-ը օգտագործում և թողնում է Քասախ գետի մեջ, որը հետո օգտագործվում է մեր կողմից համայնքներում»:

    Սևան-Հրազդան կասկադը բաղկացած է 7 ՀԷԿ-ից՝ տեղեկանում ենք կասկադը շահագործող Միջազգային Էներգետիկ Կորպորացիա ընկերության կայքէջից: ՀԷԿ-երը կառուցված են Սևանից սկիզբ առնող Հրազդան գետի վրա: Ու որքան էլ պատասխանատուները պնդում են, թե Սևանից ջրառը կատարվեց գյուղացու համար, էկոլոգ Լուսինե Թասլաքյանը կարծում է, որ լիճը սպասարկում է որոշ անձանց շահերը և ջրառի հիմնական նպատակը հավելյալ շահույթ ստանալն էր։

    «Թե՛ ՀԷԿ-երի առումով, թե՛ ձկնաբուծարանների տեսանկյունից, որ իրենց պատճառով արարատյան արտեզյան ավազանը վատ վիճակում է, էլի իրենց՝ իշխանավորների, հարուստների գրպանն է դա գնում», - ասում է էկոլոգը:

    Սևան- Հրազդան ոռոգման ցանցը սպասարկում է շուրջ 130.000 ջրօգտագործողի։ 4 մարզերով անցնող համակարգը ճիշտ կառավարման խնդիր ունի՝ վստահ է էկոլոգը։

    Այն որ ջրօգտագործող ընկերությունները թերանում են իրենց աշխատանքում՝ ընդունում են նաև Ջրպետկոմում։ «Ջրառ» ընկերության գլխավոր ճարտարագետ Գագիկ Մկրտչյանի կարծիքով՝ պետք է ջրի բաշխումը կազմակերպել այնպես, որ ջրագծից հեռու գտնվող հատվածները չտուժեն։

    «Ջրօգտագործող ընկերությանը չեմ ուզում դասեր տալ, բայց ջուրը թող վերջից ոռոգում կազմակերպեն, նոր մոտիկանան ջրաղբյուրի մոտիկ տարածքներին», - ասում է ճարտարագետը:

    Ոռոգման այս մեծ համակարգը գտնվում է նաև վթարային վիճակում։ Ըստ հաշվարկների՝ կորուստները հասնում են մոտ 50 տոկոսի։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանի հանրային հեռուստաընկերություն 2017http://www.1tv.am

    Leave a comment:

Working...
X