Announcement

Collapse
No announcement yet.

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Leave a comment:


  • Armynia
    replied
    Re: Sevan

    More rain and snow there is nothing else

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    latest Water level of Sevan: 1900m.49cm on the 25 of June 2015, which +2cm compared to same day last year.
    But yet, it is still lower by 7 cm with same day in 2013....
    Which means we have spoiled at least the last 3 years..., in other words, we have lost at least 1 m of water level.....

    If the government respects the law, and avoids more water release than the maximum 170 million cubic meters possible by law, than we must have at leat + 30 cm at the end of the year...
    The spring was fairly rainy this year, and all dams were nearly full.
    We will see at the end of December....
    Last edited by Vrej1915; 07-26-2015, 06:21 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Stone Cup Discovered at Bottom of Lake Sevan

    Lragir.am
    Country - 25 July 2015, 15:35


    The sixth French-Armenian scientific expedition in Lake Sevan has
    found a stone beaker from the bottom of the lake, said Vahe Melkonyan,
    member of the Armenian Center for Underwater Explorations and Diving
    exploring the bottom of Lake Sevan on July 15-23, in a news conference
    on July 24.

    `This stone vessel was retrieved from a depth of 18.5 m, before the
    use of ceramic cups people used cups curved in soft stone. We are
    going to introduce it to experts for a detailed study,' Vahe Melkonyan
    said. He suggests that since this cup is found at a depth of 18.5 m,
    possibly there was no water at one time.

    This year the members of the expedition found a camel's scull at the
    depth of 8.4 meters near Shorzha, which the second scull found at the
    bottom of the lake.

    Introducing these ancient objects, the founder of the Armenian Center
    for Underwater Explorations and Diving Stepan Kojayan said their
    expedition, in cooperation with the National Academy of Sciences, is
    helping Armenian scientists to study the bottom of Lake Sevan and its
    biochemistry.


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    ՀՀ գյուղտնտեսության նախարարությունը Արարատյան դաշտի 4 համայնքում կիրականացնի կաթիլային ոռոգման փորձնական ծրագիր

    The RA Ministry of Agriculture to Fulfill a Pilot Project of Drip Irrigation in 4 Communities of The Ararat Plain
    Հուլիս 20, 2015

    ԷկոԼուր

    ՀՀ գյուղտնտեսության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով Արմավիրի մարզի Ակնալիճ, Շենիկ և Արարատի մարզի Ջրաշեն, Արմաշ համայքներում` 1-ական հեկտար հողատարածքներում, կիրականացնի կաթիլային ոռոգման համակարգի ներդրման փորձնական ծրագիր: Այս մասին ԷկոԼուր» մամուլի ակումբում անցկացված «Հողային ռեսուրսների և պարենի անվտանգությունը կլիմայի փոփոխության և ջերմոցային գազերի արտանետումների լույսի ներքո» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:

    «Մենք ունենք առանձին հողատարածքներ, որոնք համարվում են գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող տարածքներ, որտեղ սովորական ոռոգման նորմաներով նախատեսված չափաքանակները բացարձակապես չեն բավարարում գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար: Կարծում եմ` այս ծրագիրը կդառնա օրինակ` այն ընդարձակելու համար: Չնայած, մենք մի շարք տարածքներում այսօր արդեն ունենք կաթիլային ոռոգման օրինակը»,- ասաց Գառնիկ Պետրոսյանը:

    Նա կարևորեց Հայաստանում ջրամբարների կառուցումը: Օրինակ բերելով 2014թ-ին դիտված սակավաջրությունը` Գառնիկ Պետրոսյանն ասաց. «Լրջագույն խնդիր է ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործումը: Մենք ընդամենը մեկ երրորդն ենք հազիվ օգտագործում մեր հնարավորությունների: Ամբողջ աշխարհն այսօր կանգնած է լրջագույն խնդրի առաջ: Դուշանբեում ՄԱԿ-ի կողմից կազմակերպված «Ջուրը կյանքի համար» մեծ կոնֆերանս էր, որին ես նույնպես առիթ ունեցա մասնակցելու: Աննկարագրելի վիճակ էր, լսում ես տարբեր երկրների՝ ասիական, մերձավոր արևելյան, աֆրիկյան և այլ երկրների մասնագետների, գիտնականների կարծիքները, որոնք ուղղակի ահազանգ են հնչեցնում, որ ժամանակն է, որպեսզի շատ լրջորեն, շատ խելացի և նպատակային օգտագործվեն այդ ռեսուրսները: Դա մեզ համար նույնպես ակնհայտ է, չնայած մենք մի կողմից մտածում ենք, որ մեր ռեսուրսները այնքան անսպառ են, այնքան հարուստ են, բայց մյուս կողմից էլ մենք ունենք 2014 թվականի ծանր օրինակը:

    Կառավարությունը ստիպված եղավ հռչակել տարին սակավաջուր: Արարատյան դաշտում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք ջրամատակարարման ուղղությամբ, ստիպված էինք նույնիսկ նախկինում չօգտագործվող, չգործող 109 խորքային հորերը վերագործարկել, որոշակի լրացուցիչ ջրամատակարարում ապահովել, որպեսզի հնարավոր լինի մեղմել վիճակը: Ընթացիկ տարին բարենպաստ է, և բոլոր ջրամբարներում կան անհրաժեշտ պաշարներ: Կարծես թե առանձնապես լուրջ խնդիրներ չպետք է առաջանան, բայց արդեն կա օրինակը, որ մենք նույնպես բախվում ենք այս լրջագույն խնդրին: Հետևաբար, արդեն օրվա հրամայական է դարձել ջրամբարաշինության խնդիրը: Ամբողջ մեր ջրային ռեսուրսների 70 տոկոսը բարձր լեռնային հատվածներից հոսում է դեպի հարթավայրային հատված, մենք բոլոր հնարավորություններն ունենք ջրամբարների միջոցով կուտակել այդ ռեսուրսը: Խնդիր է դրվում կառուցել Կապսի, Եղվարդի, Վեդու, Մաստարայի ջրամբարները: Այս ուղղությամբ բավականաչափ մեծ ծավալի և լուրջ աշխատանքներ են տարվում»:



    ----------

    The RA Ministry of Agriculture to Fulfill a Pilot Project of Drip Irrigation in 4 Communities of The Ararat Plain

    July 20, 2015

    EcoLur

    The RA Ministry of Agriculture will fulfill a pilot project of drip irrigation by means of state budget on 1 ha of land in the following communities such as Aknalitch, Shenik in Armavir region and Jrashen, Armash in Ararat region. Garnik Petrosyan, RA Deputy Minister of Agriculture told about this during the round table on the topic “Land Resources and Food Safety in the Light of Climate Change and Greenhouse Gas Emissions” held at “EcoLur” press club.

    “We have separate lands which are considered to require excessive amount of water where the amount of water provided by usual irrigation norms isn’t sufficient to grow agricultural crops. I think this project will serve as an example to expand it. Though in some areas today we already have the example of drip irrigation”, said Garnik Petrosyan.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Բնապահպանության նախարարությունը մտադիր է Սեւանա լճի ավազանում անտառածածկն ընդլայնել

    Ministry of Nature Protection RA Intends to Enlarge Forest in Sevan Water Basin Territory
    Հուլիս 18, 2015

    ԷկոԼուր

    Բնապահպանության նախարարությունը մտադիր է Սեւանա լճի ավազանում անտառածածկն ընդլայնել: Այս հարցը քննարկվել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում խորհրդի նիստում: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հետաքրքրվել է խորհրդի անդամներից, թե Սևանա լճի ավազանում անտառածածկ տարածքների ընդլայնումն իրականացնելու ժամանակ ինչպիսի ծառատեսակներ և մեթոդաբանություն է պետք ընտրել, որպեսզի ապահովվի բարձր կպչողականություն և աշխատանքների արդյունավետություն:

    Գիտատեխնիկական խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը հայտնել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզն ամենասակավանտառն է /տարածքի 3 տոկոսն է անտառապատ/: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը 2012թ. նոյեմբերի 15-ին ընդունել է «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» N 1441-Ն որոշումը: Ծրագրի հիմնական նպատակն է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, ինչի համար անհրաժեշտ պայման է նաև Սևանա լճի ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնումը: Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև լճի մակարդակի բարձրացման հետևանքով իրականացված ջրածածկ անտառային շերտի մաքրման աշխատանքների արդյունքում դրանց ծավալների կրճատումով: Ծրագրով նախատեսվում է 2014-23թթ. ընթացքում իրականացնել 1094,5 հա տարածքում անտառային տարածքների վերականգնում:

    Բանախոսը տեղեկացրել է, որ «Կլիմա Իստ պիլոտային ծրագիր, Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի վարչական տարածքում համայնքային կառավարման 18,2 հա և «Սևան» ազգային պարկի կառավարման 15 հա տարածքներում նոր անտառների հիմնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: 6 հեկտար տարածքի վրա արդեն ավարտվել են «Սևան» ազգային պարկի» կողմից իրականացված ծառատունկի աշխատանքները: Ընտրվել են պտղատու ծառերի տնկիներ, որպեսզի բացի բնապահպանական խնդիրներից, լուծվեն նաև հարակից համայնքների սոցիալական խնդիրներ: Նման առաջարկություն է եղել նաև համայնքների կողմից, այդ պատճառով ընտրվել են անտառային տանձենու և խնձորենու, սովորական սալորենու, բալենու, ընկուզենու և վայրի ծիրանենու տնկիներ: Գիտատեխնիկական խորհրդի անդամներին տեղեկացվել է, որ «Սևան» ազգային պարկի կառավարման 15 հա տարածքներում նոր անտառների հիմնման աշխատանքներին զուգահեռ, ցանկապատվել է նաև նախկինում տնկված դեղին ակացիաների անտառային շերտը, ինչի արդյունքում տեղի է ունեցել բնական անտառվերականգնում, որը կապահովի լրացուցիչ 10 հեկտար անտառային տարածք:

    Անդրանիկ Ղուլիջանյանը բարձրացրել է նաև խորհրդային տարիներին մեծ խտությամբ տնկված սոճու անտառների խնդիրը: Վերոհիշյալ անտառներում ծառերի մեծ մասը չորացել են, իսկ հրդեհի դեպքում ծառերի խտության պատճառով անհնար կլինի հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել: Բանախոսը հայտնել է, որ նոսրացման աշխատանքներն անհրաժեշտություն են: Գիտատեխնիկական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ նոսրացման աշխատանքները պետք է սկսվեն միայն մասնագիտական հիմնավորված եզրակացություն տրամադրելուց, բոլոր ծառերը համարակալելուց հետո և գործընթացը պետք է թափանցիկ անցկացվի քաղաքացիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների համար: Նախարարը ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարել է, հաշվի առնելով վերոհիշյալ առաջարկները, մշակել և նախարարի հաստատմանը ներկայացնել սանիտարական էտի նախագիծ:

    Անդրանիկ Ղուլիջանյանը խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սևան-Դիլիջան մայրուղու ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածի անտառազուրկ լինելու խնդիրը, այն դեպքում, երբ Տավուշի մարզի հատվածում այն ամբողջովին անտառապատ է: Նախարար Գրիգորյանը, կարևորելով մարզում անտառապատման նոր տարածքների ընդլայնումը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարել է «Սևան» ազգային պարկի հետ համատեղ ուսումնասիրել ոռոգման և տնկիների ձեռքբերման հնարավորությունները` վերոհիշյալ հատվածում անտառտնկման աշխատանքներն իրականացնելու նպատակով:

    Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Եթե իրականացվի Եղվարդի ջրամբարի վերակառուցումը, Սևանա լճից ջրի բացթողումը 50 միլիոն խմ-ով կկրճատվի



    If Yeghvard Reservoir Reconstruction Implemented, Water Intake from Lake Sevan will Be Reduced by 50 Million Cubic Meters

    18:00 Հուլիս 18, 2015

    ԷկոԼուր

    Եթե իրականացվի Եղվարդի անավարտ ջրամբարի վերակառուցումը, Սևանա լճից ջրի բացթողումը 50 միլիոն խմ-ով կկրճատվի: Այս մասին այսօր Կոտայքի մարզ Եղվարդի անավարտ ջրամբարի տարածք այցի շրջանակներում լրագրողներին հայտնեց ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի Եղվարդի ջրամբարի նախագծի պատասխանատու, հիդրոտեխնիկ-ինժեներ Խորեն Ծառուկյանը:

    «Հայաստանի կառավարությունը դիմել էր Ճապոնիայի միջազգային զարգացման գործակալությանը ծրագրին աջակցելու համար: Հիմա մենք ճապոնացիների հետ միասին իրականացնում ենք ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը, որից հետո կլինի մանրամասն նախագիծը, իսկ այնուհետև շինարարության փուլը: Ծրագրով նախատեսվում է կառուցել 90 միլիոն խմ տարողությամբ ջրամբար, որից 84 միլիոն խմ որպես օգտագործելի ծավալ: Կոռոգվեն «Եղվարդ», «Խոյ», «Վաղարշապատ» և «Աշտարակ» ՋՕԸ-երի սպասարկող գոտիները, մոտ 12.200 հեկտար հողատարածքներ, որից 9200-ի մոտ կբարձրանա ջրաապահովվածությունը, 3000 հեկտարն էլ կլինեն նոր հողեր, որոնք այս պահին դեռ չեն ոռոգվում: Խոսքը ինքնահոս ոռոգման մասին է: Շահագործումից դուրս են բերվելու մոտ 9 պոմպակայան, շատ մեծ խորքային հորեր, մոտ 28 միլիոն կվտ/ժ հոսանք կխնայվի: 50 միլիոն խմ կկրճատվի Սևանից բաց թողնվող ջրի քանակությունը, որը բնապահպանական տեսանկյունից շատ արդյունավետ կլինի», - ասաց Խորեն Ծառուկյանը՝ նշելով, որ ջրամբարը բնապահպանական ոչ մի վտանգավոր ազդեցություն չի ունենալու, ընդհակառակը, այնտեղ կստեղծվեն ավելի լավ բնակլիմայական պայմաններ:

    Եղվարդի ջրամբարի ընդհանուր տարածքը կազմում է 1000 հեկտար: Խորեն Ծառուկյանի խոսքով՝ տարածքը ամբողջությամբ համայքնային հողեր են, որոնք ժամանակին չեն սեփականաշնորհվել և այժմ պիտանի չեն գյուղատնտեսության համար: «Երբ ԽՍՀՄ ժամանակաշրջանում սկսել են շինարարությունը, ամբողջ բուսական շերտը հեռացրել են այստեղից և տարել, Աշտարակի մասում ճանապարհի երկու կողմերում խնձորի այգիներ են հիմնել: Հիմա ինքն արդեն գյուղատնտեսության համար ոչ պիտանի հող է», - նշեց Խորեն Ծառուկյանը:

    «Այս ուսումնասիրության փուլը տևելու է մոտ 1 տարի: Ուսումնասիրությունների հիմնական նպատակն է պարզել` ինչ նյութ պետք է օգտագործվի ֆիլտրացիոն հոսքերը կրճատելու համար, ինչպես նաև հասկանալ՝ ինչ ֆինանսական միջոցներ է պետք ներգրավվել ջրամբարի կառուցումը ավարտին հասցնելու համար», - ասաց Խորեն Ծառուկյանը:

    Հարցին՝ ջրամբարի կառուցումը իրականացվելո՞ւ է վարկային միջոցներով, Խորեն Ծառուկյանը պատասխանեց. «Կարծում եմ` այո: Պետք է վերջնական այս տեխնիկատնտեսական հիմնավորման փուլը անցնենք, դրանից հետո արդեն պարզ կլինի»:

    «Ջրաղբյուր հանդիսանալու է Հրազդան գետը: Աշնանից մինչև գարուն ընկած ժամանակահատվածում ամբողջ սելավային ջրերը կտեղափոխվեն ջրամբար և կապահովեն ջրամբարի լցվածությունը, - ասաց «Եղվարդ» ՋՕԸ-ի գործադիր տնօրեն Միհրան Հովհաննիսյանը, - հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եղվարդի ջրամբարի շինարարությունը սկսվել է դեռևս խորհրդային տարիներին, չեմ կարող ասել, որ բացասական պատասխաններ կստացվեն, որովհետև տեղանքը, ռելիեֆը, բնակլիմայական պայմանները, բոլոր նպաստավոր գործոնները առկա են, որպեսզի ջրամբարը կառուցվի»:

    «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գեոդեզիստ Սուրեն Թովմասյանը նշեց, որ գեոդեզիական աշխատանքները Եղվարդի ջրամբարի տարածքում իրականացվում են հատուկ սարքավորման միջոցով, որը առաջին անգամ է կիրառվում Հայաստանում: «Աշխատանքները կատարում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը նոր ձեռք բերված սարքավորումով: Անօդաչու սարքում տեղադրված է հատուկ տիպի թվային խցիկ: Օդ բարձրանալով` ծրագիրը ազդակ է հաղորդում թվային խցիկին, և նա որոշակի ինտերվալով ֆիքսում է նկարներ: Երկրի մակերևույթի վրա տեղադրված հատուկ կետերի կոորդինատներով և նկարներով արդեն ստեղծվում է եռաչափ մոդել, որի վրա կարող են կատարվել նախագծային ցանկացած տիպի աշխատանքներ՝ հաշվարկել ջրամբարի փաստացի տարողունակությունը, հողային ծավալները և այլն», - ասաց Սուրեն Թովմասյանը:

    «Ի սկզբանե Ճապոնիայի կառավարությունը հետաքրքրված է եղել Հայաստանում ոռոգման բարելավմամբ և գյուղատնտեսության զարգացման հետ կապված համագործակցությամբ: Իսկ դրա համար մեզ ջրամբարներ են պետք, - ասաց հետազոտական թիմի հիդրոերկրաբան Ռիոիչի Կավասակին, - Սովետական Միության ժամանակաշրջանում այստեղ շատ լայնածավալ երկրաֆիզիկական և երկրաբանական հետազոտություններ են իրականացվել, որի արդյունքում գրեթե ամբողջ երկրաբանական պայմանները մենք գիտենք: Մեր հիմնական նպատակն է ստուգել և վերահաստատել ռուսական հետազոտությունների արդյունքները»:

    Ռիոիչի Կավասակին նաև նշեց, որ այս մեկ տարվա ուսումնասիրությունների արդյունքում պետք է գնահատվի նաև ջրամբարի կառուցման ազդեցությունը շրջակա միջավայրի վրա. «Մենք իրականացնելու ենք բնապահպանական հետազոտություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, որը պետք է ներկայացվի բնապահպանության նախարարություն՝ դրական կամ բացասական հաստատում ստանալու համար»:

    Leave a comment:


  • Armynia
    replied
    Re: Sevan

    We are constructing water reservoirs Just on time because reservoirs are strategically important to Armenia: So All Armenia needs is more rain and snow

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Yuri Javadyan: If We Don't Construct Reservoirs Quickly, We Will Experience 80% of Water Deficit

    June 16, 2015

    EcoLur

    Armenia has 7,300,000,000 cum of flowing water, out of which annually only 2,300,000,000 cum is used, while remaining 5 billion flows out of Armenia. Because of climate change Armenia will face deficit of water: Yuri Javadyan, Chairman of Scientific-Expert Committee of Lake Sevan Preservation expressed his concerns, “We will expect around 4.5 degree increase by 2050, which will endanger us with water reduction by annually 12 million cum.”

    “Taking into consideration that we have 340,000 individual farming economies, we shall strictly treat reservoir construction issues. We have 82 operating reservoirs, out of which 6 are for energy purposes, 76 are designed for irrigation. The largest reservoir is Akhuryan with 525 million cum capacity, which is located on the transboundary river. All transboundary rivers are used at 50/50 ratio. Though both countries don’t have any ties between, water distribution is done quite clearly, we never had any complaints on water distribution,” Yuri Javadyan.

    Under him, we will face a serious problem with water distribution. “The water resource of Araks-Akhuryan is 2.5 billion, and we have equal right to it, nevertheless, we use only 55% out of 50%, i.e. we don’t use 45% of the water resource, though we are entitled to. But we have 50,00 ha of irrigable area under this resource in Armavir, Talin and Shirak. Currently the Turk Government, without asking us is constructing a reservoir with1,800,000,000 cum capacity, another reservoir with 220 million cum capacity will start its operation next year. In parallel, around 40,000 ha of irrigable area is developed based on this reservoir. Another reservoir with 160 million cum capacity is on the tributary to the Aras River and will be operated in 2-3 years. If we don’t manage to construct reservoirs quickly, we will experience 75-80% deficit for the irrigation of these 50,000 ha irrigable areas,” Yuri Javadyan said.

    “In this viewpoint to be able to overcome Turkey we shall make Kaps reservoir from 25 million cum to 60 million, Yeghvar reservoir – 90 million cum, Vedi – 29 million cum, Qasagh – 12 million cum, Selav Mastaran – one with 7 million cum capacity and another with 13 million cum capacity will be operated soon,” Yuri Javadyan said.


    The material is prepared by 'EcoLur' Informational NGO under UNDP Climate Change Program, within the framework of ARM-002/2015 Contract.

    The views expressed in this publication are those of the author(s) and do not necessarily represent those of the United Nations, including UNDP, or the UN Member States.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Յուրի Ջավադյան` եթե արագ ջրամբարներ չկառուցենք, կունենանք 80 տոկոս ջրի դեֆիցիտ

    Yuri Javadyan: If We Don't Construct Reservoirs Quickly, We Will Experience 80% of Water Deficit



    Հունիս 16, 2015

    ԷկոԼուր

    Հայաստանում կա 7 միլիարդ 300 միլիոն խմ հոսող ջուր: Այս քանակից տարեկան օգտագործվում է միայն 2 միլիարդ 300 միլիոն խմ-ն, իսկ 5 միլիարդը հոսում է Հայաստանից դուրս:

    Կլիմայի փոփոխության պատճառով Հայաստանում սպասվում է ջրի դեֆիցիտ: Այս անհանգստությունը հայտնեց Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանը հունիսի 12-ին Դիլիջանում տեղի ունեցած ջրային ռեսուրսների կառավարմանը նվիրված քննարկման ժամանակ: «Մինչև 2050 թվականը սպասվում է մոտ 4.5 աստիճանի բարձրացում, ինչի արդյունքում առաջանում է մեր ջրերի տարեկան 12 միլիոն խմ-ով պակասելու վտանգը»,- ասաց Յուրի Ջավադյանը:

    «Հաշվի առնելով այս հարցը եւ այն, որ ունենք 340.000 ֆերմերային անհատական տնտեսություններ, մենք խիստ պետք է մոտենանք ջրամբարաշինարարության հարցերին: Մենք ունենք 82 գործող ջրամբար, որից 6-ը էներգետիկ նպատակներով է, 76-ը՝ ոռոգման: Մեր ամենամեծ ջրամբարը՝ Ախուրյանի ջրամբարը` 525 միլիոն խմ տարողությամբ, սահմանային գետի վրա է: Մեր բոլոր սահմանային գետերը օգտագործում ենք 50-50 մասով: Չնայած 2 պետություններ ոչ մի հարաբերություններ չունեն իրար հետ, մենք մինչև հիմա ջրի բաշխումը կատարում ենք բավականին հստակորեն, ոչ մի անգամ բաշխման վերաբերյալ բողոքներ չենք ունեցել»,- ասաց Յուրի Ջավադյանը:

    Ըստ Ջավադյանի` մենք բախվելու ենք ջրի բաշխման լուրջ խնդրի հետ: «Մեր Ախուրյան-Արաքս ջրային ռեսուրսը 2.5 միլիարդ է: Այդ 2.5 միլիարդից մենք հավասար օգտվելու իրավունք ունենք: Սակայն մենք օգտագործում ենք միայն մեր 50 տոկոսի 55 տոկոսը: Այսինքն, Ախուրյան-Արաքս ջրային ռեսուրսի 45 տոկոսից չենք օգտվում, չնայած որ օգտվելու իրավունք ունենք: Բայց այնպես է ստացվել, որ մենք 50.000 հեկտար ոռոգման տարածք ունենք այդ ռեսուրսի տակ՝ Արմավիրինը, Թալինինը և Շիրակինը: Այսօր թուրքական կառավարությունը առանց մեզ հարցնելու 1 միլիարդ 800 միլիոնանանոց տարողությամբ ջրամբար է կառուցում: 220 միլիոն խմ տարողությամբ մեկ այլ ջրամբար հաջորդ տարի կհանձնի շահագործման: Դրան զուգահեռ կառուցում է մոտ 40.000 հեկտար ոռոգելի տարածք այդ 220 միլիոն խմ ջրամբարի բազայի վրա: Եվս մեկը՝ 160 միլիոն խմ, Արաքսի վտակի վրա, որը 2-3 տարում շահագործման կհանձնի: Եթե մենք` ինքներս, չկարողանանք արագ ջրամբարներ կառուցել, կունենաք 75-80 տոկոս դեֆիցիտ այդ 50.000 հեկտար ոռոգելի տարածքների ոռոգման համար», - հայտնեց Յուրի Ջավադյանը:

    «Այս տեսակետից Թուրքիային դիմակայելու համար մենք Կապսի ջրամբարը արագ 25 միլիոն խմ-ից պետք է հասնենք 60 միլիոն խմ-ի, Եղվարդի ջրամբարը՝ 90 միլիոն խմ-ի, Վեդին՝ 29 միլիոն խմ-ի, Քասախի վրա 12 միլիոն խմ, Սելավ Մաստարան, 2 հատը՝ մեկը 7 միլիոն խմ, մյուսը՝ 13 միլիոն պետք է շուտ հանձնենք շահագործման», - ասաց Յուրի Ջավադյանը:

    Leave a comment:

Working...
X