Re: Sevan
Արփի լիճը փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է
Lake Arpi getting Empty Because of SHPPs
Օգոստոս 30, 2013
ԷկոԼուր
Արփի լիճը փոքր ՀԷԿ-երի պատճառով դատարկվում է: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Գյումրիի Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանը: «Մենք ամառային ամիսներին տեսանք, թե ինչպես լիճը գրեթե ամբողջությամբ դատարկվեց, որովհետև Ախուրյան գետի վրա ՀԷԿ-եր են սարքվել»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը: Նրա խոսքերով Արփի լճից ոռոգման պատրվակով բաց թողնվող ջուրը հիմնականում ուղղվում է փոքր ՀԷԿ-երի աշխատեցմանը: «Ջուրն այն ժամանակահատվածներում են բաց թողել, երբ գյուղատնտեսական ոչ մի լուրջ խնդիր չկար: Աշնանն է բաց թողնվել` իբր թե աշնանացանը ջրելու համար: Բայց դա ծիծաղելի է. սեպտեմբերի վերջից սկսած մեզ մոտ կայուն անձրեւներ են: Այնպես որ խնդիր չկար ջրի բացթողումների, որպեսզի ոռոգման նպատակով օգտագործեին: Այսինքն, այն ինչ-որ վաղուց Սևանում էր կատարվում, հիմա Արփի լճում է կատարվում»,- ասաց Գեւորգ Պետրոսյանը:
Նշենք, որ Արփի լիճը գտնվում է «Արփի լիճ» ազգային պարկի կազմում, որը ստեղծվել է 2009թ.: «Մենք ստեղծել ենք «Արփի լիճ» ազգային պարկը, նրա կառավարման պլանը, բայց, ցավոք, մինչեւ այսօր այդ պլանը հասարակությանը չենք ներկայացրել ու չենք քննարկել: Ըստ կառավարման պլանի` մենք չունենք հստակ պատկերացում, թե այնտեղ ինչն է պահպանվում: Իմաստը պետք է լինի Արփի լճի էկոհամակարգը, բայց լճի չորս կողմը` ափերի երկարությամբ, ոչ մի հատված չկա, որ գտնվի պահպանվող գոտու մեջ. ամբողջը ռեկրեացիոն կամ տնտեսական գոտի է: Միայն երկու փոքրիկ կղզիներն են համարվում պահպավող տարածքներ և երկու բարձրադիր տարածքներ, մեկը` Քարախաչի մեռնաշղթայի հատվածը, մյուսը՝ Դարին դարա արոտավայրային մասիվի հատվածը, որոնք այնքան հեռու են բնակավայրերից, որ անկախ կառավարման պլանից, դրանք պաշտպանված են,- ասաց Գեւորգ Պետրոսյանը եւ հավելեց,- Հիմա մենք վախենում ենք հաջորդ փուլից, որ քանի որ Արփի լճի ողջ երկայնքը տնտեսական ու ռեկրեացիոն գոտի է, վաղը եթե կլիմայական պայմանները, ճանապարհները հնարավորություններ տվեցին, դա էլ կվերածվի հյուրանոցների, ռեստորանների»:
«Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումը ֆինանսավորել է KfW գերմանական զարգազման բանկը: Միեւնույն բանկը նաեւ ֆինանսավորում է փոքր ՀԷԿ-երի կառուցումը: Ըստ Գեւորգ Պետրոսյանի` Ամասիայի տարածքում գտնվող ՓՀԷԿ-ը կառուցվել է KfW բանկի միջոցներով: «Ստացվում է, որ գումար տրամադրողը մի կողմից գումար է տալիս, որպեսզի մենք էկոհամակարգը պահպանենք, մյուս կողմից` ֆինանսավորում է մի ծրագիր, որը նպաստում է էկոհամակարգի քայքայմանը»,-նկատեց նա:
Գյումրիում վերջին տարվա ընթացքում երեք ՓՀԷԿ-ի կառուցման թույլտվություն է տրված: Անցակցվել են հասարակական լսումներ, որոնց մասնակցել են նաև բնակիչները, սակայն Գեւորգ Պետրոսյանի հավաստմամբ, մարդիկ չեն գիտակցում, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կունենա ՓՀԷԿ-երի շահագործումը: «Մեզ զրկում են բնական ռեսուրսներից ազատ օգտվելու հնարավորությունից: Մի կողմից հանքարդյուանբերության հետևանքով անհետանում են անտառները, մյուս կողմից ՓՀԷԿ-երի պատճառով գետերն են սկսում ոչնչացնել, և մենք ունենում ենք կախվածության վիճակ: Եթե նախկինում գյուղացին կարողանում էր էներգետիկ, սոցիալական ճգնաժամի պայմաններում օգտվել անտառից, փայտ հայթհայթել, հատապտուղներ հավաքել, օգտվել գետից` ձուկ որսալ, հիմա գյուղացին նույնիսկ դրանից չի կարողանում օգտվել և լրիվ կախվածության մեջ է ընկնում բիզնեսից»,-ասաց Գ.Պետրոսյան:
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Կվերականգնվի Կապսի ջրամբարը
8 օգոստոսի, 2013
ՀՀ կառավարությունը հայտնում է, որ այսօրվա նիստում հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության Վերականգնման վարկերի բանկի միջև ֆինանսավորման համաձայնագրի նախագծին, որն ուղղված է Շիրակի մարզում, Ախուրյան գետի վրա գտնվող Կապսի ջրամբարի վերականգնմանը: Ջրամբարը պետք է ունենար 60 մլն խորանարդ մետր ծավալ, սակայն 1985թ. սկսված շինարարությունը դադարեցվեց 1993թ., երբ պատվարի բարձրությունը նախագծային 73 -ի փոխարեն հասցվել էր ընդամենը 20 մետրի:
Անավարտ շինությունը վտանգավոր է ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի և ենթակառուցվածքների համար: Միաժամանակ ջրամբարը կարող է նպաստել տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացմանը, ուստի դիտարկվել են դրա վերականգնման տարբերակներ:
Գերմանական KfW բանկը պատրաստակամություն է հայտնել աջակցել Կապսի ջրամբարի պատվարի կառուցումն ավարտին հասցնելուն, ուստի նախագծի կազմման մրցույթ է հայտարարվել: Ծրագրի իրականացումը կարժենա 18,5 մլն եվրո, որի վարկային միջոցներն արդեն իսկ նախատեսված են երկկողմ համաձայնագրով: Այժմ գերմանական բանկը պատրաստ է 350 հազար եվրո դրամաշնորհով իրականացնել նպատակային ուսումնասիրություն՛ մինչև ծրագրի հիմնական փուլի մեկնարկը:
Leave a comment:
-
Re: Sevan
Բացառված չէ` Սևանա լճից ջրբացթողումների ծավալները նորից կմեծանան
Again Excessive Water Outlets from Lake Sevan on Agenda again will be the question of water Releases from Lake Sevan
14:45 Օգոստոս 27, 2013
ԷկոԼուր
Արարատյան դաշտավայրում ոռոգման ջրի մատակարարման առումով որոշակի լարվածություն կա: Այս մասին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում օգոտսոսի 24-ին խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Հաշվի առնելով այն, որ այս տարի Սեւանա լճից ոռոգման նպատակով վերցվել է միայն օրենքով սահմանված 170 միլիոն խմ ծավալը, որից արդեն սպառվել է 152 միլիոն խմ-ն, նախարարը հորդորել է ջրօգտագործողների ընկերություններին (ՋՕԸ) ոռոգման համար նախատեսված ջուրը խնայողաբար օգտագործել:
Ոռոգման անխափանությունն ապահովելու համար գործի են դրվել պոմպակայաններ: «Մխչյան» եւ «Ռանչպար» պոմպակայանների միջոցով արդեն մատակարարվել է 25 մլն խմ լրացուցիչ ջուր, սպառվել է շուրջ 550 մլն դրամի էլեկտրաէներգիա: Փոխվարչապետի խոսքով` այժմ քննարկվում է Սեւանա լճից վերցվող` օրենքով սահմանված 170 մլն խմ ծավալը հետագայում որոշակի չափով ավելացնելու հարցը:
Leave a comment:
-
Re: Sevan
http://www.youtube.com/watch?feature...v=pARvyFEBGeU#!
Cleansing the waters of Sevan from rosting trees
Leave a comment:
-
Re: Sevan
Last edited by Vrej1915; 05-18-2013, 05:47 PM.
Leave a comment:
-
Re: Sevan
Lake Sevan Level Lower in May This Year Than Last Year
May 07, 2013
EcoLur
Lake Sevan level is May is lower than that of the last year. As of 3 May 2013, Lake Sevan level is lower than 1900 meter 32 centimeter above sea level. This indicator is 2 cm lower than that of the last year. As Gavar Aarhus Center Coordinator Liana Asoyan told EcoLur, the lake level made up 1900 meters 34 cm as of 3 May 2012. Despite this circumstance, increase in lake level indicator is observed, as the indicator for April 25 2013 is higher by 4 cm as that of the last year.Last edited by Vrej1915; 05-18-2013, 05:45 PM.
Leave a comment:
-
Re: Sevan
Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքները շարունակվում են
18 մայիսի, 2013
Բնապահապանության նախարար Արամ Հարությունյանն այսօր այցել է Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Սևանա լճի ափամերձ տարածքների մաքրման աշխատանքների ընթացքին, որոնք իրականացվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ պետբյուջեի միջոցներով: Շրջայցին մասնակցել են նաև 2013թ. մաքրման աշխատանքների համար հայտարարված մրցույթի հաղթող կազմակերպության ներկայացուցիչները:
Արամ Հարությունյանը հանձնարարել է արագացնել մաքրման աշխատանքների ընթացքը: «Եթե անհարաժեշտություն կա, որ նախարարությունը միջամտի աշխատանքների ընթացքին, մենք պատրաստակամ ենք օժանդակել ավելի սեղմ ժամկետներում մաքրման աշխատանքներն ավարտին հասցնելու համար»,- ասել է նա:
Աշխատանքներն իրականացնող կազմակերպությունը պարտավորվել է 15-օրյա հաճախականությամբ զեկուցել կատարված աշխատանքների մասին:
Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Արամ Հարությունյանն այցելել է հանրային լողափեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այս տարի հանրային լողափերը կբացվեն հունիսի երկրորդ կեսին: Այս մասին հայտնում է բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը:
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանի շուրջ մաքրման կայաններում տեղադրվել են թուրքական սարքավորումներ` գերմանականի ու իտալականի փոխարեն
Մայիս 08, 2013
Գավառ, Մարտունի եւ Վարդենիս քաղաքներում կոյուղու մաքրման կայաններում տեղադրվել են թուրքական սարքավորումներ` գերմանականի ու իտալականի փոխարեն: Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ պալատի եզրակացության մեջ:
Մաքրման կայանների կառուցման շինարարական մրցույթը հրապարակվել է 2009 թ.` «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից: Աշխատանքներն իրականացվել են Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Սեւանա լճի բնապահպանական ծրագրի» շրջանակներում:
Մրցույթում հաղթող է ճանաչվել Ludwig Pfeiffer Hoch- und Tiefbau GmbH&Co.KG գերմանական ընկերությունը` 3,9 մլն եվրո առաջարկով: Այդ ընկերությունը պայմանագրով պարտավորվել է մաքրման կայաններում տեղադրել բացառապես գերմանական կամ իտալական արտադրության կայաններ, սակայն մոնտաժված սարքավորումների մի մասը թուրքական են:
Վերահսկիչ պալատն արձանագրել է նաեւ 250 հազ. եվրոյի շինարակական աշխատանքների այլ խախտումներ:
Leave a comment:
-
Re: Sevan
2013թ. եւս Սեւանից լրացուցիչ ջուր կվերցվի
Ապրիլ 29, 2013
ԷկոԼուր
Ամենայն հավանականությամբ Սեւանա լճից 2013թ. եւս օրենքով նախատեսված առավելագույնը 170 միլիոն խմ ծավալից ավելի ջուր կվերցվի Aysor.am կայքում տեղադրված « Սևան. Դարդս լացեք սարի սմբուլ» նյութում Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը հայտնել է, որ այս տարի ջրամբարները եւս կիսով չափ են լցված: Պատճառն այն է, որ սարերի վրա ձյուն եղած ժամանակ անձրևներ, սելավներ չեն եղել և ջրամբարները չեն լցվել: Միեւնույն ժամանակ ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Թրահել Վարդյանյանը նշել է, որ տարին ջրառատ է և պետք է որ ջրամբարների լցվելու ընթացքը նորմալ լինի:
Aysor.am կայքի նյութն անհանգստություն է առաջացնում, քանի որ ինչպես երեւում է, Ջրային տնտեսության պետական կոմիտեն կրկին պատրաստվում է 2012թ. նման Արարատյան հարթավայրի ոռոգման համար Սեւանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու առաջարկությամբ հանդես գալ: Հիշեցնենք, որ չնայած ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքին, էկոլոգիական հասարակության բողոքին, Ջրային տնտեսության պետական կոմիտեի առաջարկով 2012թ. Սեւանա լճից բաց թողնվեց 320 միլիոն խմ ջուր: Դրա համար «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, որը սահմանափակում է Սեւանա լճից ջրի բացթողումները մինչեւ 170 միլիոն խմ, մտցվեցին փոփոխություններ ջրի բացթողումների ավելացման մասին, որն էլ հաստատեց ՀՀ Ազգային Ժողովը:
Leave a comment:
Leave a comment: