Re: Sevan
Դարա գետից կմնա կես դույլ ջուր
14:48 Փետրվար 18, 2013
ԷկոԼուր
«Դարանակ» փոքր ՀԷԿ-ը Դարա գետից էկոլոգիական թողք կթողնի, որը հավասար է վայրկյանում կես դույլ ջրի: ՀԷԿ-ը բաղկացած է երկու հանգույցներից, որոնք տեղակայված են Դարա գետի եւ նրա ձախափնյա վտակի վրա: Մի հանգույցի էկոլոգիական թողքն ավելի շատ է՝ վայրկյանում մեկ դույլ ջուր: Կարելի է նույնիսկ չհարցնել, թե ինչ գետային էկոհամակարգ կարող է այս դեպքում պահպանվել, քանի որ այն չի պահպանվի: Նշենք միայն, որ Դարա գետը Սեւանա լճի ջրահավաք ավազանի մի մասն է կազմում եւ պետք է պահպանվի «Սեւանա լճի մասին» օրենքով: Սակայն նախագիծը գնում է իր ուղիով , եւ փետրվարի 19-ին՝ ժամը 12:00ին, Երևան քաղաքի Գայի պողոտա 51 հասցեում տեղի կունենան «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲԸ կողմից ներկայացված «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը կմասնակցի հասարակական լսումներին եւ կապահովի ուղիղ եթեր:
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Հասարակական լսումներ Սեւանի ափին քրոմիտների բաց հանք շահագործելու վերաբերյալ
Փետրվար 15, 2013
ԷկոԼուր
Սույն թվականի փետրվարի 22-ին` ժամը 10.00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժայի գյուղապետարանում տեղի կունենա «Գեգամետ պլյուս» ՓԲԸ կողմից ներկայացված Շորժայի մագնեզիումասիլիկատային ապարների և քրոմիտների հանքավայրի նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:
Հանքավայրը ձգվում է Սևանա լճի ամբողջ հյուսիս-արևելյան ափով եւ գտնվում է Սևանա լճի մակարդակից մոտ 250մ բարձրության վրա: Հանքավայրը մոտ է «Սևան» ազգային պարկին:
Հանքավայրի շահագործումը տեղի է ունենալու փուլերով: Առաջին փուլը տեւելու է 50 տարի: Բացվելու է երեք հանքային տեղամաս, որոնց ընդհանուր տարածքը կազմում է մոտ 120 հա տարածք: Տարեկան արդյունահանվելու է 120.0 հազար տոննա հանքաքար: Նախագծի համաձայն` շահագործման ավարտից հետո կատարվելու է միայն բացահանքերի հատակների վերջնական հարթեցում 1.7հա մակերեսով: Հարց է մնում, թե ինչ է լինելու 120 հեկտարանոց բաց հանքերի տարածքը, որ հարթեցվելու է միայն 1,7 հա տարածքը:
Բացհանքի փոշու գումարային արտանետումների ծավալը կազմելու է տարեկան 4,04 տոննա:
«…Ռադիոճառագայթային առումով հումքը բնութագրվում է նվազագույն գամմա ակտիվությամբ, ըստ բնական ռադիոնուկլիդների գումարային տեսակարար ակտիվության պատկանում է բնական շինարարական նյութերի 1-ին դասին և կարող է օգտագործվել շինարարական նյութերի արտադրության առանց սահմանափակման:
…Հանքարդյունահանման աշխատանքների ժամանակ շրջակա միջավայրին վնաս չի սպասվում: Ախտոտված օդի արտանետումներ և աղտոտված ջրերի արտահոսքեր չկան, տարածքի բուսական և կենդանական աշխարհին վնաս չի պատճառվում»,- մասնավորապես նշված է նախագծում:
Հիշեցնենք, որ 2009 թվականի նախագծում այդ հանքավայրը կոչվում էր դունիտ-պերիդոտիտների հանքավայր եւ շահագործվում էր միեւնույն «Գեգամետ պլյուս» ընկերության կողմից: Ենթադրվում էր, որ պետք է արտադրվեն հրակայուն աղյուսներ: Եւ այն ժամանակ, եւ հիմա նախագծում ոչ մի խոսք չկա Սեւանա լճի վրա հանքավայրի ազդեցության մասին: 2009թ. նախագիծը դիմադրության հանդիպեց ոչ միայն հասարակայնության կողմից, այլեւ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կողմից, որը մերժեց նախագիծը:
Leave a comment:
-
Re: Sevan
Ու՞մ է խաբում «Ռիո+20» ազգային գնահատման զեկույցը
Փետրվար 15, 2013
ԷկոԼուր
Պարզվում է, որ Սեւանի ձկնապաշարները բավականին լավ վիճակում են: Այս մասին նշված է 2012թ. «Ռիո+20» ազգային գնահատման զեկույցում: Չնայած ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԷկոԼուր»-ին տված հարցազրույցներում բազմիցս նշել է, թե Սեւանում ձկնապաշարներն աղետալի վիճակում են, այնուամենայնիվ միջազգային հանրությանը ներկայացված զեկույցում իրավիճակը միանգամայն այլ կերպ է ներկայացված: «2007-2011թթ. պետական բյուջեի միջոցների հաշվին ձկան պաշարների համալրման գործընթացի շրջանակներում իրականացվել է Սեւանա լճի ձկնապաշարների համալրում, որի արդյունքում լիճ է բաց թողնվել ավելի քան 1290.0 հազար հատ ամառային իշխանի եւ գեղարքունի ձկնատեսակների մանրաձուկ:
Իշխանի մանրաձուկը, ըստ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տվյալների, գտնվում է բավականին լավ վիճակում: Այդ մասին են վկայում ինչպես աճի տեմպերի, այնպես էլ նրանց հագեցվածության ցուցանիշները»,- նշված է 2012թ. «Ռիո+20» ազգային գնահատման զեկույցում:
Leave a comment:
-
Re: Sevan
ՎԶԵԲ-ը 25 մլն դոլարի վարկ կտրամադրի Սեւան-Հրազդան կասկադի յոթ ՀԷԿ-երի վերականգնումը ֆինանսավորելու համար
17:54, 8 Փետրվար, 2013
ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հայտարարել է, որ պատրաստ է 25 մլն դոլարի վարկ տրամադրել Միջազգային էլեկտրատեխնիկական կոմիտեին (ՄԷԿ)` Հայաստանի Սեւան - Հրազդան կասկադի յոթ ՀԷԿ-երի վերականգնումը ֆինանսավորելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է բանկի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
1936 - 1961 թվականներին կառուցումից ի վեր գրեթե ներդրում չի կատարվել Կասկադի արդիականացման ուղղությամբ: ՎԶԵԲ-ի աջակցության շնորհիվ վերանորոգման կենթարկվի կառույցի ողջ համալիրը: Նախատեսվում է նորագույն տեխնիկական լուծումներով Կասկադի գործարկումը համապատասխանեցնել միջազգային չափանիշերին և լավագույն փորձին ու վերականգնել կորցրած հնարավորությունները: Այս միջոցառումները կապահովեն Հայաստանում էլեկտրաէներգիայի մատակարարման շարունակական կայունությունը եւ անվտանգությունը` միաժամանակ բարելավելով էներգետիկայի արտադրության համընդհանուր արդյունավետությունը, նվազեցնելով ածխածնային արտանետումները:
«Մենք ուրախ ենք այս կարեւոր ծրագրի շրջանակներում ՄԷԿ-ի հետ մեր համագործակցության համար: Երկու ընկերություններն էլ հարուստ փորձ ունեն հիդրոէներգետիկայի ոլորտում, ինչը, մեր համոզմամբ, կպայմանավորի ծրագրի հաջողությունը: Կօգտագործվեն նորագույն տեխնոլոգիաներ, որոնք ոչ միայն կմեծացնեն մաքուր էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում, այլ զգալիորեն կնվազեցնեն ջրի կորուստը, որն անխուսափելի է ներկայիս քայքայված խողովակների պայմաններում», - ասել է ՎԶԵԲ –ի Էլեկտրաէներգիայի և էներգետիկայի բաժնի տնօրեն Նանդիտա Փարշադը:
«Մեր ընկերությունը ՎԶԵԲ-ի հետ երկարատեւ ու արդյունավետ համագործակցության մեծ փորձ ունի: Ես համոզված եմ` բանկից ստացված աջակցությունը հիմնարար կլինի Սեւան - Հրազդան Կասկադի արդիականացման համար»,- նշել է «Ռուսհիդրո»-ի (RusHydro) կառավարման խորհրդի անդամ Կոնստանտին Բեսմերտնին:
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը(ՎԶԵԲ) իր գործունեությունը Հայաստանում սկսել է մեր երկրի անկախացումից հետո` մինչ օրս կատարելով ավելի քան 613 մլն եվրոյի ներդրում: 2012թ. ՎԶԵԲ-ը Հայաստանում ֆինանսավորել է 94 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 15 ծրագրեր:
Սեւան - Հրազդան կասկադը Հայաստանի էլեկտրացանցի կարեւորագույն բաղադրիչն է: 565 ՄՎտ ընդհանուր հզորությամբ կասկադն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի տարեկան արտադրության 10 տոկոսը, իսկ դրա ջրանցքերը ոռոգման ջուր են մատակարարում Հայաստանի գյուղատնտեսական նշանակության հողերի 70 տոկոսին:
Դիտվել է 378 անգամ
Leave a comment:
-
Re: Sevan
Նոր մանրամասներ ուկրաինացի ջրասուզակի Սեւանում խեղդվելու դեպքի առթիվ. Նա հյուր էր եկել Հայաստան
Փետրվար 08, 2013
NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել փետրվարի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սեւան լճում խեղդված Ուկրաինայի քաղաքացի, 50-ամյա Ալեքսանդր Տրախտենբերգի մասին: Նա հյուր էր եկել Հայաստան եւ մի քանի օր մնացել Բերդկունք գյուղում: «Երեւանից մեկին հյուր է եղել, այդ հյուրը մեր գյուղում ծանոթ ունի, միասին եկել են մեր գյուղ: Ջրասուզակի շորերով մտել է ջուրը, 40-50 մետր խորությամբ, մեկ էլ խցանի նման թռավ վերեւ, մինչեւ հանեցին ջրից, մահացած էր»,- հայտնեց Բերդկունք գյուղի բնակիչներից մեկը:
Ոստիկանությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, հետաքննություն է կատարվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Փրկարարներն էլ NEWS.am-ին հայտնեցին, որ ջրասուզակը ջրում է մահացել, դատելով նրա հագուստից եւ տեխնիկայից` նա պրոֆեսիոնալ էր, ուներ բավականին թանկարժեք տեխնիկա: Իսկ ջրում մահանալու պատճառները կարող են տարբեր լինել` ինֆարկտ, ինսուլտ, սպազմ, բայց ամեն ինչ կպարզի փորձաքննությունը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սեւանա լճում փետրվարի 6-ին ժամը 17.00-ի սահմաններում տղամարդու դիակ է հայտնաբերվել: Հայրավանք գյուղի ափամերձ շրջանում հայտնաբերվել է Ուկրաինայի քաղաքացի, 50-ամյա Ալեքսանդր Տրախտենբերգի դին: Նա ջրասուզակ է եղել է, փրկարարները նրան ջրից դուրս են բերել ջրասուզակի հանդերձանքով:
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանում ձկնորսությունը չի՞ վերահսկվում
11:29 Փետրվար 06, 2013
ԷկոԼուր
«ԷկոԼուր»-ը հունվարի 31-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: Առավոտյան ականատես եղանք Սեւանա լճում ձկնորսությամբ զբաղվող տասնյակ ձկնորսական նավակների: Գեղարքունիքի մարզպետարանի բնապահպանության բաժնի պետ Համբարձում Համբարձումյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք արգելված չէ Սեւանում ձկնորսությունը, եւ միթե այդքան ձուկ կա Սեւանում, որ որսում են: Նա պատասխանեց. «Եթե նավակները տեսել եք, ուրեմն ձուկ կա, բայց, իմ կարծիքով, շատ քիչ: Սևանա լճում սիգի, իշխանատեսակների ձկնորսությունը, բացառությամբ ծածանի, ամբողջությամբ արգելված է 2005 թ-ից: Ձեր տեսած նավակները ես շատ կուզենայի, որ ձկնորսական չլինեին, խեցգետնի, ծածանի որս լիներ և համապատասխան պայմանագրեր ունենային ազգային պարկի հետ, որոնց մասին մենք, դժբախտաբար, տվյալներ ոչ ստանում ենք, ոչ էլ գիտենք, թե այսօր քանի կազմակերպություն ձկնորսության պայմանագիր ունի, խեցգետնի և ձկան ինչ քանակի որս է կատարվում»:
Այս բարձիթողի վիճակին ավելանում են նաեւ Սեւանա լիճ թափվող գետերը, որտեղ ձվադրման է բարձրանում իշխանը: Գետերի աղտոտված վիճակը եւ դրանց վրա գործող փոքր հիդրոէլետրակայանները ձկների վերարտարման հիմնական թշնամիներն են: Այս խնդրի վերաբերյալ Համբարձում համբարձումյանն ասաց. «Այսօր մենք արձանագրում ենք, որ ձկնային պաշարներն ահագնացող չափերի քչացել են, և, բնականաբար, ՀԷԿ-երը բացասական ազդեցություն են ունենալու ձկան վերարտադրության համար: Բայց ամբողջ մեղքը բարդել ՀԷԿ-երի վրա, իմ կարծիքով, այդպես չէ, որովհետև բավականին տարածություն կա մինչև ՀԷԿ-երը ձկների բարձացման համար: Եթե կարողանանք այդքան տարածքների վրա նորմալ պայմաններ ապահովենք, որպեսզի ձկները կարողանան ձվադրեն, մենք մեր արտադրությունը, բնականաբար, կունենանք: Այլ հարց է` եկեք մեր գետերի վիճակը տեսնենք, ամբողջությամբ աղբը լցվում է գետեր: Եկեք մաքրության հարցը կազմակերպենք, վերջացնենք, հետագայում տեսնենք, եթե, իրոք, մենք ունենք վտառ, եթե ունենք արտադրություն, ձկներ, որոնք ձվադրման են բարձանում, և ՀԷԿ-երը խանգարում են, անշուշտ, այդ դեպքում մենք կբարձրացնենք ՀԷԿ-երի պահելու, շահագործելու հարցը: Կամ հենց ձվադրման սեզոնին կարելի է և ընդհանրապես արգելել կամ հետագա մանրաձկան աճի ժամանակահատվածում կարող է որոշակի հատված արգելել ՀԷԿ-երի գործունեությունը»:
Leave a comment:
-
Re: Sevan
Ուրմիա լճի խնդիրը Իրանին ստիպում է արագացնել Մեղրի ՀԷԿ-ի կառուցումը
13:25 Նոյեմբեր 21, 2012
Իրանի խորհրդարանում քննարկումների ժամանակ նախագահ Ահմադինեժադն առաջարկել էր ջրառ կատարել Նախիջևանի ջրամբարից
Ուրմիա լճի ցամաքացման և աղակալման կանխարգելումը կարևոր քաղաքական և բնապահապանական նշանակություն ունի Իրանի համար: Թավրիզում Իրանի ադրբեջանցիները պարբերաբար ցույցեր և անկարգություններ են կազմակերպում , Իրանի կենտրոնական իշխանությունից պահանջելով լուծել Ուրմիա լճի խնդիրը:
Նրանք նախագահ Ահադինեժադին անհիմն մեղադրում են , որ Ուրմիա լճի ցամաքեցման արդյունքում Թեհրանը նպատակ ունի երկրի հյուսիս-արևելքում բնակվող ադրբեջանցիներին ստիպել լքել իրենց բնակավայրերը:
Այս կարգի շահարկումներից խուսափելու համար դեռևս 2012թ-ի հուլիս 7-ին Իրանի խորհրդարանում Արևմտյան Ատրպատակարանից պատգամավոր Նադեր Քազիպուրը հայտարարել էր, որ նախագահ Ահմադինեժադը համապատասխան կառույցներին հանձնարարական է տվել մշակել ծրագիր Նախիջևանում գտնվող Արաքսի ջրամբարից ջուրը Ուրմիա լիճ ուղղորդելու նպատակով:Սակայն խնդիրն այն է , որ Արաքսի ջրամբարը կառուցվել է 1970 թ-ին և այդ ջրամբարից ջրառը և հիդրոէլեկտրակայանների անխափան աշխատանքը կարգավորվում է նախկին ԽՍՀՄ և Իրանի միջև կնքված պայմանագրի հիման վրա:
Այժմ ջրառն իրականացնելու համար Իրանը ներկայումս բանակացություններ է վարում Ադրբեջանի հետ, նրա համաձայնությունը ստանալու համար: Նախիջևանի ջրամբարի մաքսիմալ տարողությունը կազմում է 1.75 խոր /կմ ջուր , իսկ նորմալ պայմաններում` 1.5 խոր/կմ ջուր:
Չի բացառվում, որ թեև Իրանի և Ադրբեջանի միջև կարող է կայանալ համաձայնություն Արաքսից ջրառ իրականացնելու համար, սակայն համաձայնությամբ որոշված ջրի քանակը կարող է չբավարարել Ուրմիա լճի խնդիրը լուծելու համար:
Այս պարագայում, որպես այլընտրանքային տարբերակ, Իրանը կարող է օգտգարոծել նաև Մեղրի ՀԷԿ-ի հնարավորությունները ջրառի համար: Հիշեցնենք, Ուրմիա լիճը շատ արագ ցամաքում է և նրա ջրի բաղադրության մեջ աղի պարունակությունը հասել 1լ-ի մեջ 330 գրամի, համաձայն բնապահպանների հայտարարությունների:
5200 քառ. կմ մակերեսային հայելի ունեցող լճի տիեզերքից պատկերը ցույց է տալիս, որ վերջին 10 տարում լճի մակերեսի ոքրացումն արագացել է կրկնակի անգամ:
Ադրբեջանը փորձում է խանգարել Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը
16:19 Նոյեմբեր 21, 2012
Ադրբեջանը որոշել է հրաժարվել ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրերից Նախիջևանի ջրամբարի և Արաքսից ջրառի վերաբերյալ
Իրանն առաջարկություն էր ներկայացրել Ադրբեջանին Արաքսի ջրերը Ուրմիա լիճ ուղղելու վերաբերյալ: Առաջարկը նախատեսում էր ջրառ կատարել Նախիջևանի արհեստական ջրամբարից, քանի որ այդ ջրամբարի կառավարումը և իրավական հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված պայմանագրով:
Իրանն իր առաջարկի մեջ հղում էր կատարվել 1970 թվականի միջպետական պայմանագրին, որը վերաբերում է Նախիջևանի ջրամաբարից ջրառին և հիդրոկայանների գործունեությանը:
Այդ պայմանագիրը հիմնվում է 1959 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև Արաքսի ջրերի օգտագործման պայմանագրին, որը նախատեսում է կողմերի համար ջրօգտագործման 50/50 հարաբերությամբ իրավունք:
Ադրբեջանի բնապահպանության նախարաությունը առաջարկություն է ներկայացրել արտգործնախարարությանը, որտեղ առաջարկվում է Իրանի հետ Արաքսից ջրառի համար հիմք ընդունել ոչ թե 1959 և 1970թթ. ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված Արաքսից ջրառը կարգավորող պայմանագրերը, այլ` 1992 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը Միջազգային գետերի օգտագործման կանոնները, որին Ադրբեջանը միացել է 2000 թվականին:
Հելսինկյան ակտում միջազգային գետերի ջրերի օգտագործման յուրաքանչյուր երկրի չափաբաժինը պայմանավորում է այդ երկրի տնտեսական, բնակլիմայական, բնակեցվածության աստիճանի և այլ պայմաննրերի հիման (շուրջ մեկ տասյակ):
Այն բանից հետո, երբ Իրանը և Հայաստանը Արաքս գետի վրա սկսեցին Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, Ադրբեջանը փորձում է խանգարել դրա շինարարությանը, պնդելով, որ Իրանը գերազանցում է Արաքս գետից ջրառի իր 50 տոկոս փայաբաժինը;
Թեև Իրանի արտգործնախարարությունը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Մեղրի ՀԷԿ-ից Արաքսի ջրերը ոչ մի տեղ չեն “անհետանալու”, այլ միայն էլեկտրաէներգիա են արտադրեկու և կրկին նույն չափով հոսել դեպի Կասպից ծով, միևնույն է, Ադրբեջանն անդրդվելի է:
Այս հարցն իր սրությունը ստացավ նաև այն բանից հետո, երբ Իրանն առաջարկ ներկայացրեց Ադրբեջանին Նախիջևանի ջրամաբարից իրեն հասանելիք 50 տոկոս ջրի քանակը Ուրմիա լիճ տեղափոխելու համար` հիշեցնելով Իրանի և ԽՍՀՄ-ի միջև կնքված 1959 և 1970թթ պայմանագրերը:
Ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը որպես պատրվակ օգտագործել և թույլ չտալ Իրանին Նախիջևանից իրեն հասանելիք ջրաքանակն օգտագործել իր հայեցողությամբ:
Leave a comment:
-
Re: Sevan
Ազատի ջրամբարը ցամաքում է
13:51 Նոյեմբեր 14, 2012
ԷկոԼուր
Սիրողական ձկնորսությամբ զբաղվող մի քաղաքացի «ԷկոԼուր»-ին է ուղարկել ցամաքող Ազատի ջրամբարի լուսանկարը, որտեղ եղել է օրերս: Լուսանկարի հետ միասին նա նամակ էլ է գրել, որում ասված է. «Ես սիրողական ձկնորս եմ, սովորաբար աշնանային ամիսներին Ազատի ջրամբարը շատ հարմար է ձուկ որսալու առումով. կան կարաս, կողակ, ծածան տեսակի ձկնային պաշարներ: Ամառվա համեմատ լճի ջուրը համարյա ամբողջությամբ բաց են թողել…Այդ հսկայական լճից բան չի մնացել: Երեւի ոռոգման նպատակով է, չգիտեմ, բայց երբեք այսքան քիչ ջուր չի եղել մեջը: Բնական է, որ այդ պայմաններում արդեն ձկնային պաշարներն էլ են քչանում, բայց եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ տեղացիները լիճը համարյա ցանցապատել են (ձկնագողության նպատակով), կարող եմ հաստատ պնդել, որ լճում արդեն ձուկ չի մնացել: Մենակ մանրաձուկ է, դա էլ չայկաներն են վերացնում…»,- գրում է նա:
Նշենք, որ Ազատի ջրամբարում ջրի պակասն էր պատճառը, որ 2012թ. ամռանը Սեւանից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր` 320 միլիոն խմ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի բացատրության համաձայն` լճի ջուրը պետք է օգտագործվեր Արարատյան դաշտավայրի ոռոգման համար:
Արդյունքում Սեւանից ջուրը բաց թողնվեց, Ազատի ջրամբարում էլ ջուր չկա: Հարց, որտե՞ղ է ջուրը, եթե Արարատյան դաշտավայրի հողագործները բողոքում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով նրանք կորցնում են իրենց բերքն ու հողերը:
Leave a comment:
-
Re: Sevan
Just for the record, we shell compare in 2017, what level we would have reached?
______
Սերժ Սարգսյան` շարունակելու ենք Սևանի ջրի մակարդակը բարձրացնելու քաղաքականությունը
15:34 Փետրվար 01, 2013
ԷկոԼուր
Հունվարի 31-ին ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ: Ինչպես տեղեկացնում է թեկնածուի պաշտոնական կայքը, Սերժ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել է Սևանա լճի վերականգնման, պահպանման ու զարգացման, ձկնաբուծության այն փորձնական ծրագրին, որը մի քանի օր առաջ մասնագետները Շորժայում ներկայացրել են իրեն՝ հավաստիացնելով, որ բնապահպանական փորձաքննությունը հաջողությամբ անցնելուց հետո իրագործվելու դեպքում, այն մեծ թվով աշխատատեղերի բացման հիմք կդառնա: «Սիրելի՛ սևանցիներ, դուք վկան եք այն արդյունքների, որոնք մենք գրանցել ենք Սևանա լճին առնչվող մեր որդեգրած քաղաքականության շնորհիվ: Չեմ կարծում, թե որևէ մեկը կասկածում է, որ Սևանի և նրա հետ կապված խնդիրների լուծումը մեզ համար ունի կենսական նշանակություն: Այն ուղղակիորեն կամ միջնորդավորված կապված է բազմաթիվ ոլորտների հետ` բնապահպանության, գյուղատնտեսության, էներգետիկայի, ձկնարդյունաբերության, խմելու ջրի և այլն: Մենք շարունակելու ենք Սևանի ջրի մակարդակը բարձրացնելու քաղաքականությունը»,- վստահեցրել է Սերժ Սարգսյանը:
Leave a comment:
Leave a comment: