Announcement

Collapse
No announcement yet.

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Հայտնաբերել են ջրահեղձվածների դիերը

    15:02, 14 նոյեմբերի, 2013
    Նոյեմբերի 13-ին` ժամը 12.55-ին, ԱԻ նախարարությունը տեղեկություն էր ստացել, որ Ծովակ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում (ափից մոտ 1 կմ հեռավորության վրա), հայտնաբերվել է նավակ, որի մեջ պետք է լինեին նույն գյուղի բնակիչներ՝ 1971 թ. ծնված Ն. Հ. և 1988 թ. ծնված Ա. Վ.:

    Ըստ ձկնորսների՝ նշված քաղաքացիները վաղ առավոտյան՝ ժամը 05.00-06.00-ի սահմաններում, դուրս են եկել լիճ, քանի որ լճում մոտ 2 հա տարածքի վրա ունեն ցանցեր: Ա. Վ. և Ն. Հ. չեն պատասխանում հեռախոսազանգերին:
    Ժամը 10.42-ին ափից 3.5կմ հեռավորության վրա ջրափրկարարների և տեղի բնակիչների հետ համատեղ ուժերով հայտնաբերվել է Ն. Հարությունյանի դին:
    Ժամը 11.02-ին ջրափրկարարները հայտնաբերել են Ա. Վարդանյանի դին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Սեւանա լճի ափամերձ անտառների մաքրման համար պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ

    State Budget Spent Around 726 Million AMD To Clean Littoral Areas of Lake Sevan
    Նոյեմբեր 01, 2013

    ԷկոԼուր

    Սեւանա լճի բարձրացման հետեւանքով ջրածակ եղած անտառային տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2038 հա, որից մաքրվել է 1372 հա: Պետբյուջեից ծախսվել է շուրջ 726 միլիոն դրամ: Այսօրվա դրությամբ մնացել է մաքրելու 665.8 հա:

    Այս մասին հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված ՀՀ կառավարության արտագնա նիստում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը:

    Այս տարի նախատեսված է մաքրել 244,5 հա, որից մաքրվել է 184 հա, որի համար պետբյուջեից հատկացվել է 125,4 միլիոն դրամ:

    Մարզպետն իր հաշվետվության մեջ անդրադարձել է նաեւ անտառվերականգնման խնդրին: «Մեզանում հիմա առավել անհանգստացնող են անտառվերականգնման տեմպերը: Այն դեպքում, երբ Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով արդեն ջրածածկվել կամ հատվել են երկու հազարից ավելի հեկտար անտառներ, վերականգնվող անտառաշերտը մեզանում շարունակում է մնալ շատ աննշան: Ծովինարի տնկարանի վերականգնման ծրագիրը, որի շուրջ խոսակցությունները գնում են մի քանի տարի շարունակ, կարող է հիմնանդրի կարգավորման հարցում վճռորոշ դեր խաղալ` տնկանյութերով ապահովելով «Սեւան» ազգային պարկին եւ համայնքներին»,- ասել է մարզպետը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Սեւանա լճի մակարդակը բարձրացել է

    Lake Sevan Level Increasing
    Նոյեմբեր 01, 2013

    ԷկոԼուր

    Սեւանա լճի մակարդակը 2013թ. հոկտեմբերին 8 սմ-ով բարձր է եղել նախորդ տարվա ցուցանիշից` հասնելով 1900 մետր 24 սանտիմետրի: Այս մասին հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզպետարանում անցկացված ՀՀ կառավարության արտագնա նիստում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` ներկայացնելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետի 2013 թվականի ինն ամիսների գործունեության և մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերաբերյալ հաշվետվությունը: Ընդհանուր առմամբ Սեւանա լճի մակարդակը վերջին տասը տարիների ընթացքում բարձրացել է 3 մետր 83 սանտիմետրով:

    _________________________________________
    This is not good news at all.
    To remind , the natural increase of the level would have been more than 40 cm, if the legal outflow of 170 Million Cubic meters was respected, as was the case during Kocharian's second mandate...
    The minimum legal increase planned by the state law was to be 20 cm...
    This means, the mafia/oligarkhia managed not only to stop the level increase in 2012, plus decrease it , but yet lowered down at least 12 cm from the minimal level in 2013...

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Մինչև 35 տոննա գոմաղբ է լցվում Սևանա լիճ
    Քրիստինե Աղալարյան

    25 հոկտեմբերի, 2013
    Սևանա լճի ավազանը, որը հատուկ պահպանվող տարածք է համարվում, երկրի ամենաարևային հատվածներից մեկն է, որը կարելի է օգտագործել էներգիա ստանալու համար: Բացի արևից, Սևանի ավազանում կարելի է էներգիա ստանալ նաև քամուց: Տնտեսական գիտությունների թեկնածու Միքայել Շեկոյանն այս ծրագիրն իրականացնելու համար ՀՀ կառավարությանն առաջարկում է ուշադրություն դարձնել և խթանել մաքուր վերականգնվող էներգիայի ստացման ոլորտը, միևույն ժամանակ լուծել Սևանա լճի աղտոտվածության խնդիրը:

    Սևանա լճի ավազանում ապրող բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, ինչը նպաստում է Սևանա լճի աղտոտմանը: Սևանի ջրի հիմնական աղտոտիչը գոմաղբն է: Ըստ գիտնականի հաշվարկների՝ 90 հազար գլուխ խոշոր եղջերավոր անասուն է պահվում Սևանա լճի ավազանում, 600 հազար գլուխ ոչխար, նաև խոզեր, թռչուններ և այլ ընտանի կենդանիներ:

    Գոմաղբը կուտակվում է գոմերի կողքին՝ հետագայում դաշտերում պարարտանյութ դարձնելու նպատակով: Այդ ժամանակահատվածում անձրևաջրերի միջոցով գոմաղբը լցվում է Սևանա լիճ: 90 հազար գլուխ եղջերավորների համար 550 հազար տոննա գոմաղբ է հաշվարկվում տարեկան Սևանա Լճի ավազանում: Տարեկան մինչև 35 տոննա գոմաղբ է լցվում Սևանա լիճ: Երբեմն գոմաղբը նաև օգտագործվում է որպես վառելիք, այսինքն՝ էներգիայի աղբյուր:

    Հենց այս պատճառով պետք է Սևանա լճի ավազանն օգտագործել որպես էներգիայի ստացման մաքուր, վերականգնվող աղբյուր:

    Միքայել Շեկոյանը նշում է, որ Սևանա լճի ափերը սեփականաշնորհված են: «Լավ է, որ Սևանա ջուրը սեփականաշնորհված չէ»,- ասում է նա և առաջարկում Սևանա լիճը աղտոտումից պահպանելը դարձնել համապետական հարց: Այդ նպակատով բանկային ֆինանսավորումներ հատկացնել ցածր տոկոսադրույքներով, ազատել հարկային պարտավորություններից հատուկ սարքավորումների ներկրման համար:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    2013-09-19
    Water level of Sevan
    1900.32m




    Year on Year, the positive balance left is no more than 6 cm, (1900.26 on 19/9/12) while the minimal rise according to RA plan was an average of +20 cm, an as a matter of fact, it was +40-45 by natural growth, if the outflow did match the level of 170 million cubic meter, as limited by the law....

    This means, that the level of the lake was lowered by at least 30 cm this year again, which definitely means much more outflow, than what the government declares or addmits, while the volume is still limited to 170 million m3, and plans are to increase it officially...;

    Plus, according personal checking, from the staff of the tunnel on the ground, I can confirm, that till today, the section of the tunnel Vorotan/Ketchud was NEVER used..... from day D!! That is, not a single Mm3 of Vorotan water never reached Sevan!!!
    Last edited by Vrej1915; 09-23-2013, 07:59 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Սեւանա լճում կզարգացնեն ցանցավանդակային ձկնաբուծությունը

    Սեպտեմբեր 09, 2013

    ԷկոԼուր

    Սեւանա լճում կզարգացնեն ցանցավանդակային ձկնաբուծությունը: Սեպտեմբերի 7-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ անդրադարձել է այս հարցին: Նրա հանձնարարությամբ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը այս տարվա հոկտեմբերին ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացնի Սևանա լճում ցանցավանդակային ձկնաբուծության ծրագիր: Նախատեսվում է մինչև 2021թ-ը արտադրել, վերամշակել ու վաճառել 50 հազար տոննա իշխան ձուկ: Հիշեցնենք, որ Սեւանա լճում` Շորժայի մոտ, իրականացվում էր ցանցավանդակային ձկնաբուծության փորձնական ծրագիր, որի արդյունքներից էր կախված, թե ինչ զարգացում կունենա հենց Սեւանա լճում ձկնաբուծության զարգացումը:

    Այս կապակցությամբ մեջբերենք այս տարվա մայիսին այդ ծրագրի համակարգող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր փորձագետ Էդվարդ Գևորգյանի` ԷկոԼուրին տված հարցազրույցից մի հատված, որտեղ նա նշում է, թե որքան տարածք հարկավոր կլինի, Սեւանա լճում ձկնաբութծության զարգացման համար.. «Արդյունավետ քանակությունը, որը կօգնի նաև և լճում իշխանի վերականգնմանը, դա մոտավորապես տարեկան 50.000 տոննա ձկան արտադրությունն է: Սա Սևանի համար մեծ թիվ չէ, որովհետև 30-35 հազար տոննա ձուկ ունեցել ենք լճում: Այս տեխնոլոգիայով 50.000 տոննա ձկան արտադրության համար մենք դիտարկում ենք միայն օրգանական ձկնարդյունաբերությունը, որը նախատեսում է 1 խորանարդ մետրում առավելագույնը 10կգ ձկան արտադրություն: Սա այդքան էլ մեծ թիվ չէ:
    Ընդհանրապես նմանատիպ փորձ կա եվրոպական երկներում և աշխարհում, նմանատիպ ջրավազաններում մինչև տարածքի 1.5%-ի օգտագործումը ձկնաբուծության համար համարվում է անվտանգ: Այս պարագայում մենք գիտենք, որ Սևանը 123-124 հազար հա է մոտավորապես ու, եթե հաշվենք այդ 1.5%-ը, սա բավականին մեծ թիվ է: Իսկ 50.000 տոննայի արտադրության համար այս տեխնոլոգիայով մեզ անհրաժեշտ է մոտ 100-120 հեկտար տարածք: Սա ընդամենը 0.1%-ն է»:

    Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մշակվելու է Սևանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր, որը կընդգրկի ձկան մայրական կազմի ձևավորումը, ձկնկիթի արտադրությունը, մանրաձկան արտադրությունը, ձկան կերի արտադրությունը, ձկան արտադրությունը և վերամշակումը, ոլորտը համակարգող ասոցիացիան, գիտահետազոտական կենտրոնները և լաբորատորիաները, որակի և անվտանգության հավաստման համակարգը, արտադրանքի արտահանումը և իրացումը:

    Նախագահը կարևորել է նման խոշոր և տարածաշրջանի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը, այդ համատեքստում ընդգծելով, որ ներկայացված ծրագիրը և՛ Սևանա լճի բնապահպանական, էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման ու ձկնային պաշարների համալրման, և՛ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից մեծ կարևորություն ունի:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Նախագահը խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ
    07 Սեպտեմբերի 2013

    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման խնդիրների վերաբերյալ:
    Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, Հանրային խորհրդի գյուղատնտեսության, բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Հայջրնախագիծ» ՓԲԸ-Õ « տնօրեն Յուրի Ջավադյանը, ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Նախագահի աշխատակազմի և համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների պատասխանատու պաշտոնյաներ:

    Քննարկվել են Արարատյան դաշտավայրի կայուն ոռոգման ապահովման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, ձկնաբուծական տնտեսություններում փակ և կիսափակ համակարգերի, ինչպես նաև խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգի ներդրման հնարավորություններն ու ապօրինի խորքային հորերի գույքագրման և փակման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, որոնց ուղղությամբ տրվել են մի շարք հանձնարարականներ:

    HayNews.am

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Խորհրդակցություն՝ Սևանի հիմնախնդիրներին առնչվող հարցերի շուրջ

    4 սեպտեմբերի, 2013
    Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը և Նախագահի աշխատակազմի համապատասխան պաշտոնյաներ:

    Քննարկվել են Սևանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման և լճի հիմնախնդիրներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Սևանի ցանցավանդակային տնտեսությունում Սևանի էնդեմիկ ձկնատեսակների աճեցման փորձնական ծրագրի նախնական արդյունքներին: Քննարկվել են Սևանի էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման համալիր ծրագրի հիմնական դրույթներն ու ուղղությունները, ինչպես նաև իրականացման մեխանիզմները, որոնք զգալիորեն կնպաստեն լճի պաշարների համալրմանն ու բնական վերարտադրության պայմանների բարելավմանը:

    Նախագահը Սևանա լճի համար կարևորագույն վերոնշյալ խնդիրների լուծման հետ միաժամանակ, ծրագրի իրագործման դեպքում կարևորել է նաև տարածքային համաչափ զարգացման համատեքստում Գեղարքունիքի մարզում բազմաթիվ նոր աշխատատեղերի ստեղծումն ու տնտեսության զարգացմանը խթանելը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Ահազանգ. Արարատյան դաշտի ջրային ավազանն անդառնալիորեն կորսվում է վիդեո
    31/08


    Արարատյան դաշտի ջրային ավազանը վտանգված է. այսօր ահազանգել են բնապահպանները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքթում նրանք մի շարք լրջագույն խնդիրներ են մատնանշել:
    Վերջին 10 տարիների ընթացում դաշտի ջրառատ ավազանն այնպես է օգտագործվել, որ դրա վերականգնումը շուտով անհնար կլինի: Այս տարածքում կան 200-ից ավելի ձկնային տնտեսություններ, որոնք 800 մլն խմ արտեզյան ջուր են օգտարգործում, ինչն անդառնալի հետեւանքնների է հանգեցնում:
    Նրանք առաջարկել են ավելի լուրջ պետական աջակցություն ցուցաբերել ջրային ռեսուրսները պահպանելու առումով: Այժմ ամբողջ աշխարհում գոյություն ունի քաղցրահամ ջրի խնդիր, իսկ Հայաստանը նման ջրերի կենտրոն է ամբողջ երկրագնդի վրա, սակայն դրանք ռացիոնալ չեն օգտագործվում:
    Սեւանի հիմնախնդիրը, որ մշտապես առկա է, միակ խնդիրը չէ այս ոլորտում, քանի որ Արարատյան դաշտի ջրային ավազանի խնդիրը նույնքան օրակարգային է:
    Տնտեսության զարգացումն` այս դեպքում ձկնաբուծությունը` ջրային պաշարների հաշվին է զարգանում:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Ահազանգ. Արարատյան դաշտի ջրային ավազանն անդառնալիորեն կորսվում է վիդեո
    31/08


    Արարատյան դաշտի ջրային ավազանը վտանգված է. այսօր ահազանգել են բնապահպանները: Լրագրողների հետ հանդիպման ընթացքթում նրանք մի շարք լրջագույն խնդիրներ են մատնանշել:
    Վերջին 10 տարիների ընթացում դաշտի ջրառատ ավազանն այնպես է օգտագործվել, որ դրա վերականգնումը շուտով անհնար կլինի: Այս տարածքում կան 200-ից ավելի ձկնային տնտեսություններ, որոնք 800 մլն խմ արտեզյան ջուր են օգտարգործում, ինչն անդառնալի հետեւանքնների է հանգեցնում:
    Նրանք առաջարկել են ավելի լուրջ պետական աջակցություն ցուցաբերել ջրային ռեսուրսները պահպանելու առումով: Այժմ ամբողջ աշխարհում գոյություն ունի քաղցրահամ ջրի խնդիր, իսկ Հայաստանը նման ջրերի կենտրոն է ամբողջ երկրագնդի վրա, սակայն դրանք ռացիոնալ չեն օգտագործվում:
    Սեւանի հիմնախնդիրը, որ մշտապես առկա է, միակ խնդիրը չէ այս ոլորտում, քանի որ Արարատյան դաշտի ջրային ավազանի խնդիրը նույնքան օրակարգային է:
    Տնտեսության զարգացումն` այս դեպքում ձկնաբուծությունը` ջրային պաշարների հաշվին է զարգանում:

    Leave a comment:

Working...
X