Re: Sevan
Արմեն Գեւորգյանը ծանոթացավ ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին
17 ապրիլի, 2013
Ոռոգման շրջանի մեկնարկի հետ կապված ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր ծանոթացավ Ազատի, Ապարանի եւ Մարմարիկի ջրամբարների ընդհանուր վիճակին, ջրակուտակման ծավալներին: Տեղերում պատասխանատուների հետ քննարկվեցին նաեւ ջրամբարների սպասարկման եւ տեխնիկական շահագործման հետ կապված հարցեր:
Ապարանի ջրամբարում, որի ընդհանուր ծավալը 91 մլն խմ է, ներկայումս կուտակվել է 43,5 մլն խմ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 35,7 մլն խմ-ի դիմաց: 70 մլն խմ ընդհանուր ծավալով Ազատի ջրամբարում կուտակվել է 37,3 մլն խմ` նախորդ տարվա 41,8 մլն խմ-ի դիմաց:
Նշվեց, որ հաշվի առնելով եղանակային պայմանները, թե Ազատի, թե Ապարանի ջրամբարները լցնող հալոցքային հոսքերը դեռ սպասվում են: Ըստ պատասխանատուների` ակնկալվում է, որ առաջիկա մեկ ամսում ջրամբարներում կուտակված ջրի ծավալներն էապես կավելանան:
Անցած տարի շահագործման հանձնված 24 մլն խմ ընդհանուր տարողությամբ Մարմարիկի ջրամբարն այս տարի եւս փորձարկման փուլում կգտնվի: Շահագործման տեխնիկական պահանջների համաձայն` նորակառույց ջրամբարները ողջ ծավալով ջուր կարող են կուտակել միայն շահագործումից հետո երրորդ տարվա ընթացքում, իսկ մինչ այդ լցվում են որոշակի ծավալով` պատվարի ամրությունն ստուգելու նպատակով: Զեկուցվեց, որ ներկայումս կուտակված է մոտ 6 մլն խմ, այս տարի, ըստ տեխնիկական չափանիշների, ջրամբարը կարող է լցվել միայն ընդհանուր ծավալի 2/3-ի չափով:
Այցի ավարտին Ա. Գեւորգյանը Կոտայքի մարզի Նոր գյուղ համայնքում ծանոթացավ անասնաբուծությամբ զբաղվող «Ագրոմիքս» ընկերության կարողություններին: Ընկերության ղեկավարները ներկայացրին ստեղծված հնարավորությունները, զարգացման ծրագրերը` նշելով, որ հիմնական ուղղությունն անասնաբուծության, մասնավորապես, ոչխարաբուծության զարգացումն է եւ արտահանումը: Ինչպես կենդանի ոչխարի, այնպես էլ մսամթերքի արտահանման համար ընկերությունը հեռանկարային է համարում արաբական երկրների շուկան: Քննարկվեցին արտահանման հետ կապված հարցեր: Ա. Գեւորգյանը հավաստիացրեց, որ արաբական երկրների հետ միջկառավարական հանձնաժողովների գործունեության շրջանակում կառավարությունն աջակցություն կցուցաբերի արտահանման ծրագրերի իրականացմանը:
Այս մասին հայտնում է ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:
----
We still need data on state of affairs in Akhuryan dam (knowing 50% is in Turkish hands)
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Minding Sevan, we must not forget Van.....
--------
Lake Van is Dying, Say Scientists
Asbarez Online
May 15, 2008
VAN (Combined Sources)--Scientists in Turkey have warned that Lake Van
in the southeastern part of the country will disappear in the next
10-15 years if no radical measures are applied to save it. Lake Van is
regarded the fifth biggest lake in Europe.
Lake Van, in the historic Armenian province of Vaspurakan, is the
cradle of Armenian civilization and has been the capital of various
Armenian Kingdoms throughout history. It is regarded as the fifth
largest lake in Europe.
The warning came from the Turkish Marine Environment Protection
Association (TURMEPA).
"According to expert reports...Lake Van will become a source of
pollution and will not be suitable to swim in," said TURMEPA Chairman
Esref Cerrahoglu. "Taking some urgent measures could save the lake,
which is an example of the very significant, historic and ecological
richness of the region. This is why we are also working for Lake Van
as well as our coastlines."
TURMEPA said its goal is to preserve the lake for coming
generations. It will organize special lectures for over 105,000 school
and university students and organize extensive clean-ups of the lake's
shores.
As part of a project called "Limitless Blue," for the last two years
TURMEPA has been giving courses on the protection of the seas to
primary school students living on the coastlines. There were 105,000
students from Van who participated in one of the courses last week,
the Turkish Daily News reported.
TURMEPA currently works to safeguard a coastline of 8,333 kilometer
from Hopa to Iskenderun.
Leave a comment:
-
Re: Sevan
SEVAN TROUT: TO BE OR NOT TO BE?
ARMINFO
Wednesday, March 27, 21:37
Experts still think that the level of natural reproduction of trout
(ishkhan) in Lake Sevan is still unsatisfactory.
Vladimir Movsisyan, Head of the Commission on Issues of Lake Sevan,
said at today's press conference that over the past 10 years a total of
1.8 mln juvenile fish have been released into the Sevan. "But we cannot
permanently maintain the ishkhan population artificially. Now there
is almost no natural reproduction of ishkhan, as the rivers flowing
into the lake are polluted or small hydropower plants are working on
those rivers", he said. He added that at the moment there are 8 HPPs
on the rivers flowing into the Sevan. "We suggest either banning the
operation of the given small HPPs during the spawning period, i.e. from
April till June, or oblige them to launch fish-paths", said Movsisyan.
For his part, Bardukh Gabrielyan, Director of the Scientific Center
of Zoology and Hydroecology, National Academy of Sciences of Armenia,
told ArmInfo that there is one more problem hindering the growth of
the ishkhan population - the fish poaching. He said that the ishkhans
of the breeding age are simply caught on their way to the spawn.
He said that the large spawning streams are in a poor condition:
some of them dry out during the summertime and this breaks the whole
ecosystem, the others flow through the turbines of small HPPs. In
addition, part of the river water flows to the ponds where rainbow
trout are bred, which are obligate predators, and the experts advocate
banning the rainbow trout breeding in the Sevan basin.
"The state annually allocates funds to increase the ishkhan
population. On the one hand, one can welcome this, but on the other
hand, these steps are ineffective, because the allocated funds
eventually go to the pockets of the poachers who do not allow the
fish to spawn", said Gabrielyan.
Leave a comment:
-
Re: Sevan
«Նրանց նպատակն է դանդաղեցնել լճի մակարդակի բարձրացման ընթացքը կառուցապատման և այլ նպատակներով». Սանասարյանը հեռացել է հանձնաժողովից
19/12/12
Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացման վրա խիստ սահման դնելը, ըստ բնապահպան, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, ամենամտահոգիչ հարցերից է:
Նա նշում է, որ դեռ 2005-ից ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ այլ պատկան մարմինները Սևանա լճի պահպանության հայեցակարգը հարցականի տակ են դնում:
«Նրանց նպատակն է դանդաղեցնել լճի մակարդակի բարձրացման ընթացքը, ինչպես նաև կառուցապատման և այլ նպատակներով ավելի շատ ափամերձ տարածքներ ունենալ»,- ասում է Սանասարյանը և հավելում, որ մակարդակի արագ բարձրացման խոչընդոտ են նաև ափամերձ ծառերի ու թփերի հեռացման դժվարությունները, երաշտը, որոնք այնքան էլ հիմնավորված չեն:
Սանասարյանի խոսքով` ըստ ժամանակացույցի` Սևանա լճի մակարդակը նախատեսված՝ 1903,5 մ նիշին պետք է հասնի միայն 2031-ին (տարեկան 20 սմ, սակայն 2012-2031-ին` տարեկան 18 սմ, քանի որ մինչ այս արագ է բարձրացել):
2012-ին, որպես երաշտ տարի, ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել է 318 մլն խմ ջուր, որը, ըստ Սանասարյանի, իր նպատակին ամբողջովին չի ծառայել:
«Արևշատ գյուղում այս տարի ջարդել են մի անիվ, որը հին, պապենական շրջանից ոռոգման նպատակով օգտագործում էին, այժմ չկա: Ջուրը գնում է Կասպից ծով՝ ոռոգելով հարևան հանրապետության տարածքները»,- ասում է Սանասարյանը, ով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս է եկել` Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցի ընդունման պատճառով:
Նա նշում է, որ պետք է փոխվի Սևանա լճի նկատմամբ քաղաքականությունը, պետք է շահագործվի Արփա-Սևան ջրատարը, որը ժամանակին 321 մլն խմ և ավելի ջուր է ապահովել, իսկ ափամերձ տարածքների բոլոր շինությունները, որոնք հասնում են շուրջ 4700-ի, պետք է տեղափոխվեն:
Սանասարյանի ներկայացրած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայպետհիդրոմետի փաստաթղթում նշվում է, որ առանձին շրջաններում ձնածածկույթը, լինելով սովորականից 2-3 անգամ ավելի շատ, պետք Ապարանի և Ազատի ջրամբարներում 100 տոկոս լցվածություն ապահովեր, իսկ Սևանա լճի պարագայում` մակարդակի կտրուկ բարձրացում:
«Եվ այն ժամանակ, երբ քննվում էր Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու խնդիրը, այն էլ` 320 մլն խմ, հանկարծ տեսնում ենք, որ Ապարանի ջրամբարում 91 մլն-ի փոխարեն լցված է 36 մլն, կիսատ է նաև Ազատի ջրամբարը: Հարց է ծագում. ինչո՞ւ ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրամբարները հանկարծ այս վիճակում հայտնվեցին: Թող նախ ստուգեն` ե´րբ են իջեցրել փականները ու ե´րբ բարձրացրել»,- ասում է Սանասարյանը:
Նա իր մտահոգություններն է հայտնում նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի կողմից 2009-ին ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ, ըստ որի առաջարկվում է սեփականաշնորհել Սևանա լիճը:
«Այսինքն` առաջարկվում է ստեղծել Սևանա լճի խորհուրդ և ամբողջ լիճը, մի քանի մասի բաժանելով, շահագործման հանձնել: Այս փաստաթուղթը տանում է լիճը մեկ մարդու, մեկ կազմակերպության հանձնելուն: Եվ այն գետերը, որոնք լցվում են Սևանա լիճը, նույնպես սրա պատասխանատվության տակ է»,- հավելում է Սանասարյանը:
Լիլիթ Առաքելյան
© Medialab.am
Leave a comment:
-
Re: Sevan
REMINDER:
As already said, every centimeter of lake Sevan level, every million m3 of outflow matters, for all matters, but first on a strategic level.
The news about Turkish plans to cut the flow of the Arax river in Passen, Pyuragen, Gaghzvan etc.. must just feel like an icy shower for those deciders who manage the level on daily interests...
Level Targets & facts:
On Y/Y basis, the level is down by 4 centimeters, since by official data on 29/04/13 we are at 1900.18 while a year back, on same date we were at 1900.22.
If it wasn't for the extra water release, by the extravagant draught pretext last year, we should have been on something around +30 cm today, that is a mark above 1900.50 cm level, wich would have permitted the reaching of 1901 level already on 1913...
Let's hope the mark 1901.00 will be registered next year on 2014, if there is no new 'natural' calamity.
The above article reminds of the risks yet actual, of April outflow.....
Pay also attention on the marks ambitioned by Vladimir Movsissian on the capacity of Arpa-Sevan: it is well below 300 Mcm3, while the normal capacity of Vorotan-Arpa-Sevan must have been normally above the mark of 360 Mcm3.....
Leave a comment:
-
Re: Sevan
Տեղադրվել է` 2013-03-30
ՀԱՐՑԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԱՌՈՒՄՈՎ
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
Սեւանա լիճը, որը ջրահավաք ավազանի երբեմնի Գեղամա երկիր անվանման շնորհիվ նաեւ Գեղամա լիճ է անվանվում, մշտապես է գտնվում հայության ուշադրության կենտրոնում: Երբ տասնամյակներ առաջ սկսված գործընթացների արդյունքում լճի ջրային հաշվեկշիռը էապես նվազեց, դրան էլ ավելացավ լիճ լցվող գետերի աղտոտված ջրերի խնդիրը, համազգային տագնապն ահագնացավ, եւ կազմավորվեց Հայաստանի նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրների հանձնաժողովը, որի ղեկավարումը վստահվեց փորձառու պետական գործիչ Վլադիմիր Մովսիսյանին:
Փաստ է, որ առաջնահերթ համարվող լճի մակարդակի բարձրացման հարցում տեղաշարժ կա, որն արտահայտվում է վերջին մի քանի տարումՙ 1897 մետրից 1900 մետր 18 սմ հասնելու իրողությամբ: Լճի հայելու 3 մետրից ավելի բարձրացումն իրականացվեց 8-9 տարիների ընթացքում: ՀՀ կառավարության նախատեսած 1903 մետր 50 սմ նշագծին հասնելու համար պահանջվում է լճի մակարդակը բարձրացնել եւս 3,5 մետրով, այնքանով, որքանով արձանագրվել է նշված նախորդ ժամանակահատվածում: Այս թվերը գումարելու պարագայում ստացվում է 2020 թվականը, որի առումով անհասկանալի է դառնում վերջնանիշը 2030 թվականով պայմանավորելը: ՀՀ քաղաքացուս այսօրինակ մտորումը պայմանավորված է Վլադիմիր Մովսիսյանի մի «եթե»-ով, որը պաշտոնական գործավարությունում տեղ չպետք է ունենա: Իր մարտի 27-ի ասուլիսում խոսելով Սեւանա լճում իշխանի էնդեմնիկ տեսակների նվազման մասին, նա նշում է ձկների ձվադրման ամիսներինՙ ապրիլին, մայիսին եւ հունիսին սեւան-հրազդանյան 8 հիդրոկայաննների աշխատելու նպատակահարմարության մասին, հավելելով, ըստ «Ազգի» լրատվության, «իսկ եթե աշխատելու են...» խոսքերով:
Տողերիս հեղինակի կարծիքովՙ ինչ-որ ասելիք լիարժեք չի մատուցվել: ՀՀ նախագահին առընթեր հանձնաժողովում երկրի լավագույն գիտական եւ հասարակական ուժեր են ընդգրկված, որոնց կողմից ձկների ձվադրման շրջանում լճից ջրի թողքի հստակ դիրքորոշում պետք է լինի: Այլապես ստացվում է, որ ապրիլին, երբ հողօգտագործները ջրելու խնդիր դեռ չունեն, Սեւանից ջրթող հնարավոր է, որն անգամ խիստ անհրաժեշտության դեպքում իրականացնել չի կարելի, քանզի կան այլ հնարավորություններ: Ջրամբարներից ջրի թողքի պարագայում արդեն ՀԷԿ-երն աշխատեցնել հնարավոր չէ, քանզի չի ապահովվի հիդրոտուրբինների համար անհրաժեշտ ջրի պահանջվող քանակը: Ուրեմն ինչո՞ւ է հանձնաժողովի նախագահը մտահոգություն արտահայտում, երբ երկընտրանք չպետք է լինի: Այս պարագայում ջրթողի հարցը քննարկման ենթարկելը արդյոք չի՞ հուշում, որ անհանգստություն ծնող գործունեություն կարելի է ծավալել առավել պակաս խնդրահարույց այլ պայմաններում, որի արդյունքում էլ 1903 մ 50 սմ նիշը տեղափոխվում է 2030 թվական: Հանրային մտահոգության մաս կազմող շարքային քաղաքացու այսօրինակ մոտեցումը վստահաբար կարող են փարատել հանձնաժողովի մասնագետները, անշուշտՙ որեւէ «եթե»-ի բացառումով:
Leave a comment:
-
Re: Sevan
SOME 177 BUILDINGS TO BE DISMANTLED ON SEVAN LAKE
YEREVAN, March 27. / ARKA /. As the level of Armenia's biggest Lake
Sevan continues to rise, owners of buildings that are threatened by the
rising water have to dismantle them,. Speaking at a news conference
at Novosti international press center, he said 177 such buildings
will be dismantled before the end of 2013. These are the buildings
that are below the level of 1900.25 meters.
"We can not wait for the flood to cover them and dismantle them under
water,' he said. According to him, over 4,000 buildings are located
below 1905 feet meters (the lake is located at 1905 meters above sea
level) of which 27% are made of stone.
He also said that these structures are illegal, since in 1987 the
government of Armenia adopted a decision banning major construction
on lake's coasts below 1908 meters. Some 451 structures have been
already dismantled.
There were, rumors that the government will stop raising the level
of Lake Sevan in order to prevent flooding of coastal areas and the
buildings owned by influential people.
Lake Sevan, one of the largest alpine lakes in Europe and Asia,
is located in the heart of the Armenian plateau, at an altitude of
1914 meters. The lake stretches over 70 kilometers from northwest to
southeast. Its water surface area is nearly 1500 square kilometers.
The lake is the main source of drinking water in the region. By 2030,
the lake's level will be raised to 1903.5 meters
Leave a comment:
-
Re: Sevan
WHAT THE BRITS ARE READY TO DO, FOR THE SAKE OF 40 TONS OF GOLD......
EVEN AT THE COST OF CYANIDES SENT INTO LAKE SEVAN!
_______________________
Արմեն Սարգսյանի՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդին միանալու վերաբերյալ
19:01, 28 մարտի, 2013
«Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:
«Լիդիան ինթերնեյշնլը» «Գեոթիմ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է: «Լիդիան ինթերնեյշնլի» գրասենյակը գտնվում է Միացյալ Թագավորությունում: «Լիդիանը» բաց բաժնետիրական ընկերություն է՝ ցուցակված Տորոնտոյի ֆոնդային բորսայում:
Ընկերությունը՝ Ամուսլարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդրնելու է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 240-ը՝ հանքի շինարարության փուլում:
«Լիդիան ինթերնեյշնլի» հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), «Ամբեր Կապիտալը», «Վան էկ Գլոբալը» և մի շարք այլ միջազգյաին ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ:
Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական չափանիշների, այդ թվում՝ ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների վրա:
Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր տնօրեն և նախագահ պարոն Թիմ Քոֆլինը ողջունել է պարոն Սարգսյանի նշանակումը. ««Լիդիանը» ողջունում է պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարևոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է և մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաև Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը»,- ասել է Թիմ Քոֆլինը:
Պարոն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից. «Ուրախ եմ «Լիդիանի» փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:
Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ: Մինչ այդ պարոն Սարսգյանը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում եւ Եվրասիայում: Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:
Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն եւ Bank of America Merrill Lynch-ը:
«Գեոթիմ» ընկերություն
Originally posted by Vrej1915 View PostԱմուլսարի ոսկու հանքը չպետք է շահագործվի.
Վլադիմիր Մովսիսյան
Մարտ 27, 2013
News.am
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ: Այդ մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
«Իրենք մի խորամանկություն էին արել, մեզանից թաքցրել էին, որ հանքանյութի վերամշակում պետք է լինի: Մենք ինտերնետով, այլ ճանապարհներով իմացանք այդ մասին: Ամուլսարը չի գտնվում Սեւանի ավազանի անմիջական ազդեցության գոտում, որի վրա տարածվում է Սեւանի մասին օրենքը, բայց գտնվում է Կեչուտի ջրամբարին մոտ, որի ջրերը բերում ենք Սեւան: Ուզենանք, թե չուզենանք` ցիանիդները լցվելու են Կեչուտ, այնտեղից` Արփա-Սեւան թունելով Սեւան»,- ասաց Վլ. Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Գեոթիմ» ընկերությանը, որի հիմնադիրը կանադական Lidian nternational ընկերությունն է: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում մոտ 40 տոննա ոսկու պաշար կա, այն պաշարներով Հայաստանում զիջում է միայն Սոթքի հանքավայրին:
Leave a comment:
-
Re: Sevan
WATER LEVEL OF ARMENIA'S LAKE SEVAN HIKED FROM 2002 BY 3.78 M VERSUS PREDICTED 2.38 M
YEREVAN, March 27. /ARKA/. Water level in Armenia's Lake Sevan
increased by 3.78 meters instead of the anticipated 2.38 meters
compared to 2002, said Vladimir Movsisyan, Chairman of Presidential
Committee on Lake Sevan Issues.
"In accordance with the law "On Lake Sevan" it is planned to raise
the water level by 6 meters from 2002 to 2030, in other words, to
increase it on average by 21.6 sm annually," he told reporters at
Novosti International Press Center in Yerevan on Wednesday.
Movsisyan added before people started using the water of Sevan for
some farming purposes in 1933, the water volume stood at 58 billion
cubic meters, however water releases caused Sevan level to drop by
19.29 m within 1933- 2002, and the volume fell to 33 billion cubic
meters. According to him, it could make Sevan a "dead lake."
He noted the lake volume can climb by 8 billion cubic meters if its
level rises by 6 meters by 2030. In that case, the total volume will
stand at 42 cubic meters.
Lake Sevan is one of the largest mountainous lakes in Europe
and Asia located in the Armenian highland with a height of 1,914
meters. Sevan attracts tourists with its beauty and is famous for
its fish, particularly, trout, that is called "ishkhan"(which means
"prince") by Armenians.
The lake stretches from north-west to south-east more than 70
kilometres. Its area of water table reaches 1,500 square meters. It
is the main resource of drinking water in the region. By 2030 the
lake level will be increased to optimal 1,903.5 m.
Leave a comment:
-
Re: Sevan
ARE FISHING FARMS BLAMED FOR NEGATIVE REGIME OF SEVAN LAKE?
ARMINFO
Wednesday, March 27,
The big volume water releases from Sevan in 2012 have become the reason
of the negative regime of the lake, the head of the Commission for
Sevan Problems, Vladimir Movsisyan, said at today's press-conference.
He said that as of 1 January 2013, the water level of the lake was
by 3 sm less versus 1 January 2012. At present Sevan level is 1900m
18 sm. He recalled that last year a decision was made to increase
water releases from the lake from 170 mln sq/m up to 313 mln sq/m. The
Commission recommended to make water releases in a volume 280 mln sq/m,
he said.
He also added that the hard situation in Ararat valley was the reason
of the big volume water releases. Here the restored storage of the
underground waters amounted to 1.226 bln sq/m, but Nature Protection
Ministry allowed fish farms to use water in an amount 1.496 bln sq/m.
This was a result of irresponsibility, he said and added that, as a
result, 122 out of 638 artesian wells of the Ararat valley dried and
6200 ha were left with practically no water.
The expert said that the Commission has come forward with an offer
to ban using of the underground waters or to introduce a semi-closed
water using cycle at the fishing farms, as a result of which they
will use maximum 450 mln sq/m of water every year, that is to say,
several times less than now.
Leave a comment:
Leave a comment: