Re: Sevan
Ադրբեջանը փորձում է խանգարել Մեղրի ՀԷԿ-ի կառուցմանը
16:19 Նոյեմբեր 21, 2012
Ադրբեջանը որոշել է հրաժարվել ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված համաձայնագրերից Նախիջևանի ջրամբարի և Արաքսից ջրառի վերաբերյալ
Իրանն առաջարկություն էր ներկայացրել Ադրբեջանին Արաքսի ջրերը Ուրմիա լիճ ուղղելու վերաբերյալ: Առաջարկը նախատեսում էր ջրառ կատարել Նախիջևանի արհեստական ջրամբարից, քանի որ այդ ջրամբարի կառավարումը և իրավական հարաբերությունները կարգավորվում են դեռևս 1970 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված պայմանագրով:
Իրանն իր առաջարկի մեջ հղում էր կատարվել 1970 թվականի միջպետական պայմանագրին, որը վերաբերում է Նախիջևանի ջրամաբարից ջրառին և հիդրոկայանների գործունեությանը:
Այդ պայմանագիրը հիմնվում է 1959 թվականին ԽՍՀՄ-ի և Իրանի միջև Արաքսի ջրերի օգտագործման պայմանագրին, որը նախատեսում է կողմերի համար ջրօգտագործման 50/50 հարաբերությամբ իրավունք:
Ադրբեջանի բնապահպանության նախարաությունը առաջարկություն է ներկայացրել արտգործնախարարությանը, որտեղ առաջարկվում է Իրանի հետ Արաքսից ջրառի համար հիմք ընդունել ոչ թե 1959 և 1970թթ. ԽՍՀՄ-ի և Իրանի միջև կնքված Արաքսից ջրառը կարգավորող պայմանագրերը, այլ` 1992 թվականի Հելսինկյան եզրափակիչ ակտը Միջազգային գետերի օգտագործման կանոնները, որին Ադրբեջանը միացել է 2000 թվականին:
Հելսինկյան ակտում միջազգային գետերի ջրերի օգտագործման յուրաքանչյուր երկրի չափաբաժինը պայմանավորում է այդ երկրի տնտեսական, բնակլիմայական, բնակեցվածության աստիճանի և այլ պայմաննրերի հիման (շուրջ մեկ տասյակ):
Այն բանից հետո, երբ Իրանը և Հայաստանը Արաքս գետի վրա սկսեցին Մեղրի ՀԷԿ-ի կառուցման աշխատանքները, Ադրբեջանը փորձում է խանգարել դրա շինարարությանը, պնդելով, որ Իրանը գերազանցում է Արաքս գետից ջրառի իր 50 տոկոս փայաբաժինը;
Թեև Իրանի արտգործնախարարությունը մի քանի անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Մեղրի ՀԷԿ-ից Արաքսի ջրերը ոչ մի տեղ չեն “անհետանալու”, այլ միայն էլեկտրաէներգիա են արտադրեկու և կրկին նույն չափով հոսել դեպի Կասպից ծով, միևնույն է, Ադրբեջանն անդրդվելի է:
Այս հարցն իր սրությունը ստացավ նաև այն բանից հետո, երբ Իրանն առաջարկ ներկայացրեց Ադրբեջանին Նախիջևանի ջրամաբարից իրեն հասանելիք 50 տոկոս ջրի քանակը Ուրմիա լիճ տեղափոխելու համար` հիշեցնելով Իրանի և ԽՍՀՄ-ի միջև կնքված 1959 և 1970թթ պայմանագրերը:
Ինչը նշանակում է, որ Ադրբեջանը փորձում է Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը որպես պատրվակ օգտագործել և թույլ չտալ Իրանին Նախիջևանից իրեն հասանելիք ջրաքանակն օգտագործել իր հայեցողությամբ:
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
NEW FOREST TO BE CREATED AROUND ARMENIA'S LAKE SEVAN
news.am
November 16, 2012 | 05:35
YEREVAN. - The Government of Armenia decided to implement the project
of creating a new layer of forest around LakeSevan, and by way of
planting new trees in a 1,100-hectare area. The respective decision
was adopted during Thursday's Cabinet session.
The new forest will be created around the SevanNational Park and
nearby communities.
The plan, which the Nature Protection Ministry has designed, notes that
Gegharkunik Region-where this project will be carried out-is one of
Armenia's least-forest-covered regions, with a mere 3 percent forests.
This project envisions the planting of 2-3-year-old vegetable seed
trees and other types of trees and shrubs. In the case of favorable
conditions, high-value fruit-bearing forest trees are expected to be
planted as well.
Between 2014 and 2023, the funding for this program is envisioned
to be provided by charitable foundations and other international
organizations.
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանում չունենք իշխանի բնական ձվադրում
14:34 Նոյեմբեր 14, 2012
ԷկոԼուր
2013թ. կառավարությունը մտադիր է պետբյուջեից հակտացնել 60 միլիոն դրամ Սեւանա լճում իշխանի պոպուլիացիայի վերականգնման համար: Այդ միջոցառումներն իրականացվում են ամեն տարի ` գործնականում միեւնույն չափի գումարով: Սակայն դրական արդյունքն այդքան էլ չի երեւում: Հնարավոր պատճառների մասին խոսում ` ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը: «… Մի կողմից, գիտեք արդեն, մի քանի տարի բաց են թողնվում մանրաձկները, որոնք արհեստականորեն աճեցվում են եւ լիճ են բաց թողնվում…Սեւանա լճում սակայն նրանց հետագա վիճակը ցավալի է, քանի որ նրանք մեծանալով, հասունանալով, պետք է գնան ձվադրման, եւ այդ հնարավորությունը չունեն, քանի որ նրանք որսվում են համարյա ամբողջովին: Եւ բնական ձվադրում Սեւանա լճում էսօրվա օրով գոյություն չունի: Առաջին պատճառը որսագողությունն է, այսինքն որսվում են հենց գետաբերաններում եւ լճում: Երկրորդ շատ կարեւոր պատճառը գետերի վիճակն է, որոնք հանդիսանում են ձվադրավայր: Այսօր այն հիմնական գետերը, որոնք հանդիսացել են ձվադրավայր, կարելի է ասել` գոյություն չունեն: Օրինակ, մենք այս տարի այցելեցինք Կարճաղբյուր գետը եւ տեսանք, որ այնտեղի ջուրը բաժանված է երկու մասի, մի մասը գնում է ՀԷԿ-ով, այսինքն` խողովակի միջոցով, մյուս մասը, ինչ-որ մնում է, գնում է այնտեղ հենց ճանապարհի մոտ ստեղծված մի քանի ձկնաբուծարաններ: …
Նույնը վերաբերում է մնացած գետերին, օրինակ, շատ գետերում այդտեղի համայնքները` ժողովուրդը, փորում են գետի հունը, հողերը հանում են, այսինքն` այնտեղ էկոհամակարգը լռիվ խախտված է եւ չի կարող հանդիսանալ ձվադրավայր: Դա Գավառագետի մասին է, դա Լիճքի մասին է: Հարցին, թե ինչու են այդ աշխատանքները տարել, ժողովուրդը, ասում է, որ ջուրը լցվում է տները, երբ որ հեղեղում է տեղի ունենում եւ այլն: Նու դա պատճառ չի, հատուկ թույլտվություն է պետք դրա համար, ես չգիտեմ, ինքնագլուխ այդ մարդիկ անում են` փաստորեն ամբողջովին վերացնելով մեր ձկնատեսակների բնական ձվադրավայրերը: Մինչեւ բնական ձվադրում տեղի չունենա, դա համարվում է, որ պոպուլիացիան չի վերականգնված: Այսօր մենք Սեւանում իշխանի բնական ձվադրում չունենք: Այսինքն, ամեն տարի այդ ձկնիկները բաց թողնելով, պետությունը բավականին մեծ գումարներ է ծախսում, առնելով տենդերով այդ ձկնատեսակները եւ բաց թողնելով լիճ, եւ ստացվում է, որ նրանք գնում են առանձին ձկնագողերի գրպանները»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Բարդուխ Գաբրիելյանը:
Leave a comment:
-
Re: Sevan
Ազատի ջրամբարը ցամաքում է
13:51 Նոյեմբեր 14, 2012
ԷկոԼուր
Սիրողական ձկնորսությամբ զբաղվող մի քաղաքացի «ԷկոԼուր»-ին է ուղարկել ցամաքող Ազատի ջրամբարի լուսանկարը, որտեղ եղել է օրերս: Լուսանկարի հետ միասին նա նամակ էլ է գրել, որում ասված է. «Ես սիրողական ձկնորս եմ, սովորաբար աշնանային ամիսներին Ազատի ջրամբարը շատ հարմար է ձուկ որսալու առումով. կան կարաս, կողակ, ծածան տեսակի ձկնային պաշարներ: Ամառվա համեմատ լճի ջուրը համարյա ամբողջությամբ բաց են թողել…Այդ հսկայական լճից բան չի մնացել: Երեւի ոռոգման նպատակով է, չգիտեմ, բայց երբեք այսքան քիչ ջուր չի եղել մեջը: Բնական է, որ այդ պայմաններում արդեն ձկնային պաշարներն էլ են քչանում, բայց եթե հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ տեղացիները լիճը համարյա ցանցապատել են (ձկնագողության նպատակով), կարող եմ հաստատ պնդել, որ լճում արդեն ձուկ չի մնացել: Մենակ մանրաձուկ է, դա էլ չայկաներն են վերացնում…»,- գրում է նա:
Նշենք, որ Ազատի ջրամբարում ջրի պակասն էր պատճառը, որ 2012թ. ամռանը Սեւանից բաց թողնվեց աննախադեպ քանակությամբ ջուր` 320 միլիոն խմ: Ջրային տնտեսության պետական կոմիտեի բացատրության համաձայն` լճի ջուրը պետք է օգտագործվեր Արարատյան դաշտավայրի ոռոգման համար:
Արդյունքում Սեւանից ջուրը բաց թողնվեց, Ազատի ջրամբարում էլ ջուր չկա: Հարց, որտե՞ղ է ջուրը, եթե Արարատյան դաշտավայրի հողագործները բողոքում են, որ ոռոգման ջրի բացակայության պատճառով նրանք կորցնում են իրենց բերքն ու հողերը:
Leave a comment:
-
Re: Sevan
Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու
12:10 Նոյեմբեր 15, 2012
ԷկոԼուր
ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների համաձայն` ինչքան ժամանակ անցնի, այնքան Հայաստանը ջրի սուր կարիք է ունենալու: Մինչեւ 2030 թվականը գետերի ամբողջ հոսքը նվազելու է 6,7%-ով, մինչեւ 2070 թվականը` 14,5%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը 24,4%-ով: Այս մասին հայտնեց Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը ՄԱԿ-Ի ԵՏՀ «Միջազգային լճերի եւ անդրսահմանային ջրհոսքերի պահպանության եւ օգտագործման մասին» կոնվենցիային նվիրված միջազգային գիտաժողովի ընթացքում: Գիտաժողը կազմակերպել էր «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն:
Դիանա Հարությունյանը նշեց նաեւ ձյան տեսքով տեղումների ծավալի կրճատման մասին: 1961-1990 թվականների հետ համեմատած mինչեւ 2030 թվականը տեղումները կկրճատվեն 7-11%-ով, իսկ մինչեւ 2100 թվականը կարող են կրճատվել մինչեւ 40%-ով: Կվատանա նաեւ ջրի որակը, քանի որ նրանում կավելանան աղտոտիչ նյութերը: Նա ասաց, որ այդ ամենը կազդի նաեւ պարենային անվտանգության վրա: «Վնաս կհասցվի ցանքատարածություններին: Միայն երաշտի պատճառով բերքատվությունը կնվազի 15-34%-ով»,- ասաց Դ. Հարությունյանը:
Ծանր հետեւանքների թվում են սովը, համաճարակային վիճակի վատթարացումը եւ նույնիսկ առողջապահական համակարգի ենթակառուցվածքների ոչնչացումը:
Մեր կողմից նշենք, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության ծրագրերի կանխատեսումների ժամկետները ավելի են մոտենում: Եւ վերջին տասնամյակում ծնված երեխաները կարող են այդ ծանր հետեւանքներն իրենց վրա զգալ ոչ միայն 2030 թվականին, այլ նաեւ 2070 թվականին: Իսկ նրանք, ովքեր հիմա են ծնվում, հնարավորություն ունեն դա տեսնել նույնիսկ 2100 թվականին:
Leave a comment:
-
Re: Sevan
Ջրային պաշարների ճիշտ կառավարումը գործիք Ադրբեջանի նկատմամբ
Նոյեմբեր 16, 2012 by Զարուհի Բաբաջանյան
Հանրահայտ փաստ է, որ որևէ երկրի համար ջուրը ռազմավարական նշանակության պաշար է: Այն առանցքային կարևորություն ունի թե պետության բնակչության կենսական պահանջների բավարարման, թե տնտեսության զարգացման տեսանկյունից:
Իսկ հաշվի առնելով ջրի կարևորությունն ու երկրագնդի վրա դրա անհավասար բաշխվածությունը՝ ջրային պաշարները կառավարելու անհրաժեշտություն է առաջանում, և բավական հաճախ հնչող այն միտքը, թե «21-րդ դարում պատերազմները լինելու են ջրի համար» այնքան էլ հեռու չէ իրականությունից։
Ջրային պաշարների կառավարում ասելով հասկանում ենք, որ պետությունը ստեղծելով անհրաժեշտ ենթակառուցվածքները (ջրամբարներ, ջրատարեր և այլն), վերահսկում է իր տարածքում եղած ջրային ռեսուրսների ծախսը ինչպես խաղաղ ժամանակշրջանում, այնպես էլ պատերազմի ժամանակ։
Վերը նշվածը արդիական է նաև պատերազմական իրավիճակում գտնվող Հայաստանի համար։ Բացի այն, որ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը մեծ նշանակություն ունի էներգետիկ անվտանգության և գյուղատնտեսության, ինչպես նաև բնապահպանության համար (հիշենք թեկուզ Արփա-Սևան թունելի կառուցումը), այն նաև կարող է ճնշման գործիք դառնալ Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Հայաստանից և մասնավորապես Արցախից բազմաթիվ գետեր են հոսում դեպի Ադրբեջան։
Ուշագրավ է, որ այս հարցը մտահոգում է նաև հարևան պետությանը, ընդ որում՝ ամենաբարձր մակարդակով։ Այսպես, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Թրենդ.ազ գործակալությունը, Ադրբեջանի նախագահին կից ռազմավարական հետազոտությունների կենտրոնը «Ադրբեջանի տեղը «հիդրոպատերազմներում»» անունով մի զեկույց է պատրաստել, որտեղ նաև շոշափվում է Արցախի ջրային ռեսուրսների հարցը։
Արաքսի վրա հայ-իրանական համատեղ ամբարտակ Արցախում:
Արփա-Սևան թունելի ելքը։
Ընդ որում` ցանկանում եք ընդգծել, որ այս «հիդրոպատերազմների» համատեքստում Հայաստանի հիդրոանվտանգության համար կենսական նշանակություն ունեն Արցախի ազատագրված շրջանները։ Այսպես օրինակ` ազատագրված Քարվաճառում են սկիզբ առնում մի շարք գետեր, այդ թվում` Թարթառը և Խաչենը։ Էլ չենք ասում մերձարաքսյան շրջանների տնտեսական կարևորության մասին, որոնք Արաքսի շնորհիվ ունեն հսկայական էներգետիկ և գյուղատնտեսական պոտենցիալ
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանի մակարդակը իջել է
10:45 Նոյեմբեր 06, 2012
ԷկոԼուր
Կովկասում քաղցրահամ ջրի միակ խոշոր ռազմավարական պաշար հանդիսացող Սեւանա լճի մակարդակը իջել է: Ինչպես տեղեկացնում է Գավառի օրհուս կենտրոնը, այն անցյալ տարվա հոկտեմբերի ցուցանիշից` 1900 մետր 19 սանտիմետրից, ցածր է 3 սանտիմետրով: Պատճառը այս տարի Սեւանից աննախադեպ քանակությամբ բաց թողնված ջուրն է: «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքի համաձայն, Սեւանից ոռոգման համար թւյլատրվում է բաց թողնել առավելագույնս 170 միլիոն խմ ջուր: Սակայն Հայաստանի օրենսդիր եւ գործադիր իշխանությունների համատեղ ջանքերով Սեւանի մասին օրենքներում շատ արագ փոփոխություն կատարվեց, եւ լճից որոշվեց ոռոգման համար բաց թողնել մինչեւ 320 միլիոն խմ ջուր: Ոչ ՀՀ կառավարությունը, ոչ Ազգային ժողովը, իրենց որոշումները կայացնելիս հաշվի չառան էկոլոգների կարծիքը, ովքեր ահազանգում էին, որ լճից այդքան ջուր վերցնելը մեծ վնաս կպատճառի Սեւանի էկոհամակարգին:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի պաշտոնական կայքը, Սեւանի մակարդակի առավելագույն նիշը հունիս ամսին կազմել է 1900, 46 սանտիմետր: Օգոստոսի 18-ին այն իջել է տաս, սեպտեմբերի 18-ին` քսան սանտիմետրով: Նվազման գործընթացը պահպանվել է մինչեւ հոկտեմբեր ամիսը, որից հետո լճի մակարդակն առայժմ գրեթե մնում է անփոփոխ ջրի սակավ մուտքերի եւ չնչին տեղումների պատճառով:
Leave a comment:
-
Re: Sevan
Հայկական իշխանի մեջ ցուպիկ չի կարող լինել. ռուսական շուկայից այն դուրս են մղում ոչ արդարաբար վիդեո
18:39 . 20/09
Արդեն 2 ամսից ավելի է՝ հայկական ձկնամթերքի, մասնավորապես, իշխան ձկան արտահանման ծավալները դեպի Ռուսաստանի Դաշնություն կտրուկ նվազել են: Ռուսաստանն արգելել է հայական ձկնամթերքի արտահանումը` պատճառաբանելով, որ ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկներ: Սակայն մեր մասնագետները պնդում են հակառակը. մեր ձկները վիրուսակիր չեն եւ մեծանում են մաքուր միջավայրում:
"Հայ ձկնաբույծների միավորում" հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը վստահեցնում է` մասնավորապես իշխան ձուկը, այսպես ասած, շատ մաքրասեր է, եւ եթե նրա մեջ լինի ինչ-որ վարակ, ապա իշխանը կսատկի: Ըստ Արթուր Աթոյանի, հայկական կողմը կասկածներ ունի, որ այս ամենը մեր մրցակիցների` Թուրքիայի եւ Բելգիայի "դիվերսիոն գործողությունների" արդյունքն է, քանի որ այս երկրները նույնպես ձկնամթերք են արտահանում Ռուսաստան: Սակայն, ի տարբերություն նրանց, հայկական ձկնամթերքն ավելի մեծ պահանջարկ ունի:
"Մենք ռուսական շուկայում զբաղեցնում ենք բավականին բարձր` գերիշխող դիրք եւ ենթադրում ենք, որ դա մի գործառույթ է, մեր նկատմամբ իրականացվող պատվեր` ռուսական շուկայում մեր դիրքերը թուլացնելու համար",- ասաց Արթուր Աթոյանը։
Կատարվում են նաեւ ուսումնասիրություններ պետական մակարդակով: Հայաստանից արտահանվող ձկնամթերքի մի խմբաքանակ էլ ուղարկվել է Ռուսաստան, որպեսզի նույն ուսումնասիրությունները կատարվեն նաեւ այնտեղ:
Ի դեպ, ըստ Արթուր Աթոյանի, 4 ընկերություններից մեկը, որի արտադրանքում եւս իբր եղել են խախտումներ, իր արտադրանքն արտահանում է նաեւ Եվրոպա, որտեղից բողոքներ երբեւէ չեն եղել:
"Եվրոպայի պահանջները շուրջ 50 անգամ գերազանցում են Ռուսաստանի սննդի անվտանգության նորմերի պահանջներին, սակայն Եվրոպան ընդունում է մեր արտադրանքը, որպես որակյալ ապրանք, իսկ Ռուսաստանն առարկում է",- ասաց Աթոյանը:
"Սննդի անվտանգության պետական ծառայությունից" վստահեցնում են, որ հայկական ձկնամթերքը որեւէ խնդիր չունի: Դա պարզ կդառնա արդեն մեկնարկած եւ շարունակվող ուսումնասիրությունների արդյունքում:
"Միջպետական ոչինչ չկա, այս երկու երկրների փոխադարձ վստահությունը եւ միջազգային համագործակցությունը շարունակվում է: 4 ընկերություններից 2-ում, որոնց առումով կա նախնական արգելքը, այս պահին իրականացվում են ուսումնասիրություններ: Վերջնական արդյունքները կներկայացվեն Ռուսաստանին` թե՛ կերի, թե՛ ջրի, ամեն ինչի լաբորատոր եզրակացության արդյունքները կներկայացվի նաեւ Ռուսաստանին",- հայտնեց ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամուլի խոսնակ Բաբկեն Պիպոյանը։
Ինչ վերաբերում է այն թյուր կարծիքին, որ Հայաստանից ձկնամթերք այլեւս չի արտահանվի, Բաբկեն Պիպոյանը վստահեցնում է` նման բան չկա:
Ամեն դեպքում, ոլորտի մասնագետի կարծիքով, եթե ստեղծված իրավիճակը չշտկվի, ապա հայկական ձկնաբույծները մեծ վնասներ կկրեն, ձկնամթերքը մեր երկրում կթանկանա` որոշ ձկնագործների բիզնեսի տապալման պատճառով:
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանից ջրի բացթողումները մինչեւ օգոստոսի 18-ը կհասնեն 239.2 մլն խորանարդ մետրի
16:47 Օգոստոս 03, 2012
ԷկոԼուր
Հայաստանում տիրող «թաց երաշտ»-ի պայմաններում ՀՀ կառավարությունը որոշեց Սեւանա լճից ջրի բացթողումները հասցնել 239.2 մլն խորանարդ մետրի: Որոշումն ընդունվեց օգոստոսի 2-ին: Ինչպես միշտ նպատակը նույնն է` Սևան-Հրազդան էներգետիկ-իրիգացիոն համակարգից սնվող հողատարածքների անխափան ոռոգումն ապահովելը:
Մինչեւ օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում նախատեսված էր բաց թողնել 204.0 միլիոն խորանարդ մետր ջուր: Կառավարության նոր որոշմամբ օգոստոսի 4-ից մինչեւ օգոստոսի 18-ը բաց կթողնվի եւս 35.2 միլիոն խորանարդ մետր ջուր: Թե որքան ջուր բաց կթողնեն օգոստոսի 18-ից հետո, դեռ պարզ չէ:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ի ԱԺ արտահերթ նիստում մի անգամից երկու ընթերցմամբ Ազգային ժողովն ընդունեց «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին եւ «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքները, որոնց համաձայն, Սեւանից հնարավոր է բաց թողնել 320 միլիոն խմ ջուր:
Նշենք, որ ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը Ջրային պետական կոմիտեին փորձագիտական եզրակացություն է տվել Սևանա լճից 280 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու վերաբերյալ:
Leave a comment:
-
Re: Sevan
Ombudsman claims procedural violations in Lake Sevan legislative acts.
The legislative amendments allowing the use of an extra quantity of water from Lake Sevan were approved in flagrant violation of procedural legal norms, the human rights defender has said in response to recent clarifications by Minister of Territorial Administration Armen Gevorgyan.
Ombudsman Karen Andreasyan claims in a statement that any decision-making process concerning environmental issues (especially Sevan) requires public participation, with the relevant procedures and timeframes of public hearings being fixed in a separate legal act.
“The minimum timeframe of such discussions is 15 days. Obviously, what is termed as ‘all interested natural and legal entities’ concerns both farmers and environmental organizations, as well as other individuals. That is why, it is necessary to ensure the accessibility, transparency and publicity of public discussions for each interested member of the society,” the ombudsman says, adding that the National Academy of Sciences’ expert committees and the commission adjunct to the president cannot ensure the implementation of that legal requirement.
The ombudsman claims the a periodical awareness raising through press releases can be considered only one round of the process.
As for the discussions proper, the Ombudsman says that the Government is obliged to post an invitation on a scheduled public hearing on its website, specifying the format of the debate, as well as the hour, venues, timeframes and the topic, and notify the participants of relevant deadlines, which should be no less than ten days following the date of issuing the invitation.
The Ombudsman further refers to the legal requirement of making the draft legal act available online, with an attached justification and other materials as may be deemed appropriate by the body which elaborated the document.
Andreasyan says that public hearings can be convened no less than 12 days after making the invitation public via different media.
He claims that the Ministry failed to comply with any of the requirements above.
“Procedural violations can be thought inessential. But each single violation of the law is unacceptable, especially when it can cause damage to the environment, including Sevan.
Procedures can be formal or be made so, but it is only the observance of legal norms and a real consultations with specialists that can help find effective solutions to agricultural problems and potential environmental challenges,” Andreasyan says.Last edited by gegev; 07-17-2012, 10:03 PM.
Leave a comment:
Leave a comment: