Re: Sevan
Ամուլսարի ոսկու հանքը չպետք է շահագործվի.
Վլադիմիր Մովսիսյան
Մարտ 27, 2013
News.am
Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել Վայոց Ձորի մարզում Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման վերաբերյալ: Այդ մասին այսօր` մարտի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց այդ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
«Իրենք մի խորամանկություն էին արել, մեզանից թաքցրել էին, որ հանքանյութի վերամշակում պետք է լինի: Մենք ինտերնետով, այլ ճանապարհներով իմացանք այդ մասին: Ամուլսարը չի գտնվում Սեւանի ավազանի անմիջական ազդեցության գոտում, որի վրա տարածվում է Սեւանի մասին օրենքը, բայց գտնվում է Կեչուտի ջրամբարին մոտ, որի ջրերը բերում ենք Սեւան: Ուզենանք, թե չուզենանք` ցիանիդները լցվելու են Կեչուտ, այնտեղից` Արփա-Սեւան թունելով Սեւան»,- ասաց Վլ. Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Գեոթիմ» ընկերությանը, որի հիմնադիրը կանադական Lidian nternational ընկերությունն է: Ըստ նախնական հաշվարկների` հանքավայրում մոտ 40 տոննա ոսկու պաշար կա, այն պաշարներով Հայաստանում զիջում է միայն Սոթքի հանքավայրին:
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
11 տարվա ընթացքում Սեւանի մակարդակը 3.78 մետր բարձրացել է
Այսօր աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ խմելու ջուր չունի, եւ պատահական չէ, որ խմելու ջրի մեկ լիտրն արժե այնքան, որքան մեկ լիտր նավթը:
Հասմիկ Գրիգորյան
Հրապարակված է՝ 27.03.2013
Այսօր աշխարհում ավելի քան երկու միլիարդ մարդ խմելու ջուր չունի, եւ պատահական չէ, որ խմելու ջրի մեկ լիտրն արժե այնքան, որքան մեկ լիտր նավթը: Իսկ Հայաստանն ունի տարածաշրջանում ամենամեծ քաղցրահամ ջրամբարը, որը տարիներ շարունակ անփույթ ու անխնա շահագործման արդյունքում վերածվել է ոչ թե զարգացող, այլ մեռնող լճի:
ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի խնդիրների հանձնաժողովի նախագահ, անտառների վերականգնման եւ զարգացման հիմնադարամի գործադիր տնօրեն Վլադիմիր Մովսիսյանի խոսքով, մինչեւ օգտագործումը լիճն ունեցել է 58 մլրդ խորանարդ մետր ջուր: 1930 թվականից մինչեւ 2002 թվականը ջրի մակարդակն իջել է 19մ 29սմ: Այսինքն` նվազել է մինչեւ 33 մլրդ խորանարդ մետրի:
2001 թվականին ընդունված Սեւանի մասին օրենքի համաձայն, 2002 թվականից մինչեւ 2030 թվականը լճի մակարդակը պետք է բարձրացնել 6 մետրով: Վլադիմիր Մովիսյանն ուրախությամբ է նշում, որ 11 տարիների ընթացքում Սեւանի մակարդակը բարձրացել է 3.78 մետրով եւ հերքում է բոլոր այն խոսակցությունները, որ լճի մակարդակն այլեւս չի բարձրանալու:
«Դա ազգային գերխնդիր է, որովհետեւ լճի մակարդակը բարձրացնելով 6 մետրով, մենք լճում ունենալու ենք 8 միլիարդով ավելի, քանի 2012-ին, իսկ 8 միլիարդը ջրի ռազմավարական պաշար է»,- նշեց Մովսիսյանը:
Այսօր վերանորոգման աշխատանքներ են իրականացվում Արփա-Սեւան թունելի այն հատվածներում, որոնք ժամանակի ընթացքում խեղաթյուրվել են: Մովսիսյանի խոսքով, աշխատում են համատեղ գրաֆիկով: Տարվա ջրառատ ամիսներին ջուր են տեղափոխում Սեւան, մյուս ամիսներին շինարարները թունելախորշում կատարում են վերականգնողական աշխատանմքներ:
Մովսիսյանը հավելեց. - «Մենք արդեն հնարավորություն կունենանք տարեկան մինչեւ 280-290 միլիոն խորանարդ մետր տարեկան Արփա-Սեւանով ջուր տեղափոխել Սեւանա լիճ: Ես հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ ապրիլի 4-ից Կեչուտի ջրամբարից կսկսենք ջրի տեղափոխումը Սեւանա լիճ»:
Պաշտոնյան հավաստիացրեց, թե լճից ջրի ամենամեծ ելքային հատվածը բաժին է ընկնում գոլորշիացմանը:
Անդրադառնալով լճի այսօրվա մակարդակին` նա նշեց, որ նախանցյալ տարվա համեմատ այն նվազել է 3 սանտիմետրով եւ կազմում է 190.18 մետր: Խոսելով պատճառների մասին` ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահը նշում է. - «Մեր հանձնաժողովը եզրակացություն էր տվել լճից բաց թողնել 280 միլիոն խորանարդ մետր ջուր, փաստացի բաց էր թողնվել 313: Մեղավորը բնապահպանության նախարարության այն ներկայացուցիչներն են, ովքեր այդ թույլտվությունը տվել են»:
Անդրադառնալով մաքուր ջուր ունենալու խնդրին` Մովսիսյանը նշեց, որ ջրի մակարդակը բարձրացնելուց առաջ իրականացնում են նաեւ ափամաքրման աշխատանքներ:
Leave a comment:
-
Re: Sevan
Թուրքիան փորձում է ջրազրկել Արաքսը. ի՞նչ պետք է հակադարձի Հայաստանը
28 Մարտ,
Թուրքիան Արաքս գետի վերին հոսանքներում կառուցում է ջրամբարներ, որոնք կարող են էապես ազդել Արաքս գետի թողունակության վրա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արաքս գետի հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Արդեն կառուցվել է 2 ջրամբար. Շիրիմքյուի ջրամբարը (թարգմանաբար նշանակում է Քաղցր ավան)՝ 1.9 մլն խոր. մետր տարողությամբ, եւ Բայբուրդի ջրամբարը՝ 52 մլն խոր. մետր տարողությամբ: Այս տարի կավարտեն Ղարսի ջրամբարի կառուցումը՝ 332 մլն խոր. մետր տարողությամբ: Նախատեսվում է կառուցել Կարակուրդի (թարգմանաբար՝ Սեւ գայլեր) ջրամբարը՝ 1 մլրդ խոր,. մետր տարողությամբ: Վերջինս պետք է ունենա նաեւ էներգետիկ նշանակություն:
Այսպիսով՝ Թուրքիան հնարավորություն կստանա ամբարել մոտ 1.4 մլրդ խոր. մետր ջուր, այնինչ Արաքսի թողունակությունը 2.5 մլրդ խոր. մետր է:
Ըստ Վլ. Մովսիսյանի՝ Հայաստանը այդ ծրագրերին հակադարձում է նոր ջրամբարներ կառուցելով; Ներկայում ունենք 79 ջրամբար, որոնցում կուտակվում է մոտ 1 մլրդ խոր. մետր ջուր: Վերջին տարիներին շահագործման են հանձնվել Մարմարիկի ու Վեդիի ջրամբարները, «կվերակենդանացվի» Կապսի ջրամբարը Շիրակի մարզում, կկառուցվի Եղվարդի ջրամբարը: Կբարձրացվի նաեւ Սեւանի մակարդակը:
Վլ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ջրօգտագործման բնագավառում Հայաստանն ու Թուքրիան ունեն 2 պայմանագիր: Առաջինը ստորագրվել է 1927 թ.՝ նախկին ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ: Դա սահմանային գետերի եւ գետակների մասին կոնվենցիա է, որը վերաբերում է միայն սահմանային ջրերին՝ Ախուրյան, Արփաչայ; Կա մեկ այլ համաձայնագիր ԽՍՀՄ-ի եւ Թուրքիայի միջեւ՝ կնքված 1973 թ.՝ Ախուրյան գետի վրա Ախուրյանի ջրամբարի պատվարը կառուցելու մասին: Այդ ջրամբարում տարեկան կուտակվում է 530 մլն խոր. մետր ջուր, որը կիսվում է երկու երկրների միջեւ:
«Թուրքիայի հետ իրավական խոսակցություն կարող ենք սկսել, եթե Եվրամիություն մտնելու ճանապարհին Թուքրիան ստորագրի 3 համաձայնագիր, այդ թվում՝ Օրհուսը, Հելսինկյան ակտը եւ այլն: Այդ համաձայնագրերում ներառված է 1997 թ. ստորագրված ոչ նավարկային գետերի ջրերի օգտագործման կոնվենցիան, որը Թուքրիան չի ստորագրել: Բայց եթե մտան ԵՄ, ստիպված կլինեն ստորագրել, հիմա ասում են՝ մեր տարածքի ջրերն ենք կարգավորում»,- ասաց Վլ. Մովսիսյանը:
Նրա համոզմամբ՝ Թուրքիայի ջրային քաղաքականությունը վնասում է Սիրիային, Հայաստանին, Իրաքին, Իրանին, Վրաստանին, անգամ՝ Ադրբեջանին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Sevan
Բնապահպանության նախարարությունը պետք է կողմնորոշվի, թե ինչը պաշտպանի՝ Սեւանը, թե բիզնեսը
19:55 Մարտ 12, 2013
ԷկոԼուր
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՀՀ բնապահպանության նախարարությանն է ուղարկել կարծիք «Դարանակ» ՓՀԷԿ-ի կառուցման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումների մասին: Նամակում ասված է. «Հենց այն փաստը, որ Բնապահպանության նախարարությունը դիտարկման է ընդունել Դարանակ գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը, զարմանք է հարուցում: Ինչպես հայտնի է, ՀՀ Ազգային ժողովի օրակարգում է «Սեւանա լճի մասին օրենքում լրացումներ անելու մասին» օրինագիծը, որի համաձայն՝ Սեւանի ավազանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը կարգելվի: Որպես օրինագծի հիմնավորում նշված են Սեւանա լճի էկոհամակարգի համար ռիսկերը: Դարանակ փոքր ՀԷԿ-ի նախագիծը դիտարկման ընդունելը նշանակում է, որ Բնապահպանության նախարարությունն անտեսում է այդ ռիսկերը:
Նշենք, որ փոքր ՀԷԿ-ի խողովակների երկարությունը 1729 մետր է, իսկ սանիտարական հոսքը, որը ենթադրվում է, որ կթողնվի գետի համար, կազմում է 0,013 լիտր վայրկյանում եւ 0,007 լիտր վայրկյանում ՀԷԿ-ի ամեն հանգույցի համար: Այսինքն, եթե գետի երկարությունը 6,5 կմ է, ապա նրա գրեթե մեկ երրորդ մասը կվերցվի խողովակների մեջ: Նախագծում նշված է, որ գետային լանդշաֆտը ներկայացված է ալպիական մարգագետիններով, դաշտերով, տափաստանային գոտիներով եւ ունի լեռնային լանդշաֆտին բնորոշ հարուստ կենսաբազմազանություն: Ասված է, որ ավազանում բազմանում են Կարմիր գրքում գրանցված տեսակներ, ընդամենը 120-130 տեսակի ողնաշարավորներ եւ 650 տեսակի անողնաշարավորներ, բայց որ Կարմիր գրքում գրանցված տեսակներ նախագծի տարածքում չկան: Դրա հետ մեկտեղ նախագիծը հղում է անում 1987թ. Կարմիր գրքի վրա, որը վաղուց ուժը կորցրել է: 2011թ. հրատարակվել է նոր Կարմիր գիրքը, որի մեջ ընդգրկվել են 452 տեսակի բույսեր նախկին 367-ի փոխարեն եւ 153 տեսակի ողնաշարավոր կենդանիներ նախկին 99-ի փոխարեն: Բացի այդ ընդգրկվել են 155 տեսակի անողնաշարավորներ: Սա նշանակում է, որ նախագծում արտացոլված չէ կենսաբազմազանության հետ կապված իրական պատկերը եւ խախտվում է «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքների դրույթները, Lանդշաֆտների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի դրույթները եւ վերջապես «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքը:
Լանդշաֆտն ամենախոցելի տեղն է նախագծում, քանի որ հենց նրա վրա է ամենից շատ ազդում հիդրոէլեկտրակայանը: Բացասական ազդեցություն են թողնում շինարարական աշխատանքները, ջրի ինքնամաքրման ռեժիմի փոփոխումները եւ խախտումները: Արդյունքում տեղի է ունենում ձկների ձվադրման վայրերի կորուստ, ջրի որակի վատթարացում, գետի էկոհամակարգի ոչնչացում: Հիշեցնենք, որ Հայաստանում մշակված նոր Կարմիր գրքում ընդգրկվել են անողնաշարավորներ, որոնց վերաբերյալ ուսումնասիրություն ընդհանարապես չի կատարվել, քանի որ նախագծում հղում է արվում հին Կարմիր գրքի վրա, որտեղ անողնաշարավորներ չկային: Փետրվարի 19-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ բերվեցին այս փաստարկները լսումների մասնակիցներ Սիլվա Ադամյանի («Թռչնասերների կենտրոն» ՀԿ), Ինգա Զարաֆյանի («ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ) կողմից: Լսումների տեսագրությունը հրապարակված է «ԷկոԼուր»-ի կայքում(http://www.ecolur.org/hy/news/water/...l-laws/4596/):
Կարծում ենք, որ վերոնշյալի հիման վրա Բնապահպանության նախարարությունը պետք է մերժի Դարանակ գետի վրա փոքր ՀԷԿ-ի կառուցման նախագիծը»:
Leave a comment:
-
Re: Sevan
Արտանիշի հանքավայրի նախագծում բացակայում է Սեւանա լճի եւ «Սեւան» ազգային պարկի վրա հանքի շահագործման ազդեցության գնահատականը
Մարտ 20, 2013
ԷկոԼուր
Փետրվարի 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց հայտարարություն այն մասին, որ փետրվարի 22-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշի գյուղապետարանում տեղի կունենա «Միկա Ցեմենտ» ՓԲԸ կողմից ներկայացված Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայրի շահագործման նախագծի վերաբերյալ մասնագիտական եզրակացության, ազդակիր համայնքի ղեկավարի և հասարակական կարծիքի շրջակա միջավայրի վրա ազդեցության հասարակական լսումներ: Ինչպես հասարակական լսումների վայրում «ԷկոԼուր»-ը պարզեց, «Միկա Ցեմենտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը եկել էր արտանիշցիների հետ հանդիպման` լսելու նրանց կարծիքը, այլ ոչ ներկայացնելու նախագիծը: Ավելին նախագիծը չկար ոչ գյուղապետարանում, ոչ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի փորձագետ Ազգանուշ Դռնոյանի մոտ, ոչ առավել եւս ընկերության ներկայացուցիչների մոտ: Սակայն Ազգանուշ Դռնոյանը վստահեցրեց, որ այդ նախագիծը վերաբերում է Արտանիշի հանքավայրի շահագործման ծավալների նվազեցմանը: Լսումներից օրեր անց` մարտի 11-ին, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում հայտնվեց «Արտանիշի մերգելային կրաքարերի հանքավայր: («Միկա ցեմենտ» ՓԲԸ)» անվանումով նախագիծը` բաղկացած «Երկրաբանական, լեռնային, լեռնամեխանիկական, աշխատանքի պաշտպանություն» եւ «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժիններից: Ներկայացնում ենք որոշ ուշագրավ փաստեր «Շրջակա միջավայրի պահպանումը» բաժնից:
«….Բացահանքի օտարման տարածքը կազմում է 14.6հա, նրա վերջնական եզրագծի սահմանների մեջ ներառված զանգվածի հաշվեկշռային պաշարների քանակը կազմում է 5 250 000տ կամ 2 187 500 մ3: Կորզվող պաշարների քանակը կազմում է 4 955.4հազ.տ, կամ 2 064 750մ3:
…Հանքավայրի տարածքի հողային ծածկույթը ներկայացված է ալրային կարբոնատներով, որոնք պոտենցիալ արգասաբեր են:
….Շրջանում կենդանական աշխարհից հանդիպում են.
Նապաստակ, աղվես, գայլ, գյուրզա, կարիճ, ժայռային մողես, սովորական լորտու, սովորական դաշտամուկ, մոխրագույն առնետ: Հանքավայրի մշակման ժամանակ աննշան մակերեսի օգտագործման շնորհիվ կենդանական աշխարհին վնաս չի հասցվի:
…Տեղամասը ունի աղքատ բուսականություն:
Հանքավայրը ապահովելու է աշխատանքով 18 մարդու:
… Հանքի շահագործման հետևանքով առաջացող բացասական երևույթներն են.
1. 14.6հա հողատարածք շահագործման ընթացքում ոչ պիտանի է դառնում գյուղատնտեսության գործունեության համար:
2. Մակերեսի բնական լանդշաֆտի խախտում, այսինքն տեղի է ունենում հավասարակշռության խախտում:
3. Մակաբացման, բարձման, թափոնների կույտերի ստեղծման հետևանքով կատարվում է փոշեգոյացում:
4. Հանքում աշխատող մեխանիզմները դառնում են աղմուկի աղբյուր և արտանետվում են վնասակար գազեր: Մթնոլորտային տեղումների հետևանքով առաջացած ջրերը ներծծվում են բնական ճեղքերի մեջ և հեռացվում են հանքից: (Էկոլուրի նկատառում` նախագծում ոչ մի խոսք չկա, թե ինչպես է հանքավայրն ազդում հանքի հարեւանությամբ գտնվող «Սեւան» ազգային պարկի եւ Սեւանա լճի վրա):
…բացահանքի ճանապարհները օրվա ընթացքում ջրելը, կամ ծածկելը խճով, այնքան էլ արդյունավետ չէ` կարճատև օգտակարություն ունեցող գործընթաց է: Ավելի արդյունավետ է ճանապարհները ծածկել կապակցող նյութերով: Լցակույտերից փոշու քանակը կրճատելու համար նույն եղանակով կարելի է մակերեսին լցնել կապակցող նյութեր: (Էկոլուրի նկատառում` անհասկանալի է, թե արդյոք փոշու քանակը կրճատելու համար կապակցող նյութեր օգտագործվելու են, թե դա պարզապես ցանկություն է):
… Բացահանքի աշխատանքից կարող է տուժել գյուղատնտեսական, անասնապահական աշխատանքները: Իսկ ուժեղ քամիներից կմեծանա աղտոտված տարածքները, կարող է խախտվել սանիտարական նորմերը, որից կտուժի նաև բնակչությունը:
… Հանքավայրի տարածքում բացակայում է բուսականությունը…:
…Բացահանքի շահագործման ժամանակ բնապահպանական միջոցառումներից նախատեսվում են`
•փոշենստեցման նպատակով փոշեառաջացման օջախների (աշխատանքային հրապարակները, հանքախորշերը, լցակույտերը, մուտքային և դեպի լցակույտեր տանող ավտոճանապարհը և այլն) ինտենսիվ ջրում տարվա չոր և շոգ եղանակներին (օրեկան 2-3 անգամ):
•Բացահանքի մշակված տարածության լեռնատեխնիկական վերակուլտիվացիա:
•Բացահանքի արդյունաբերական հրապարակի շրջակայքում հնարավոր չափով կանաչապատում թփուտներով:
•Դիզելային շարժիչներով աշխատող լեռնատրանսպորտային սարքավորումների վրա խլացուցիչների և արտանետվող գազի հոսքի վրա զտիչների տեղադրում` թունավոր խառնուրդների չեզոքացման համար:
…Մշակված տարածության լեռնատեխնիկական վերականգնման մակերեսը կազմում է 14.75հա»:
Նշենք, որ նախագծում բացակայում է հանքավայրի ազդեցությունը Սեւանա լճի եւ «Սեւան» ազգային պարկի վրա, մարդկանց առողջության վրա, կենսաբազմազանության վրա: Նախագծողները բավարարվել են` գրելով, թե բուսազուրկ տարածք է: Նշված չէ, թե ինչ սոցիալական ծրագրեր են իրականացվելու տեղի բնակիչների համար: Ի դեպ, «Սեւան» ազգային պարկի ներկայաուցիչները չէին մասնակցում հասարակական լսումներին:
-----
For info:
Mika Cement, is owned by Mikael Baghdassarov, a well known, if not ill famed oligarkh, close associate with Serjik for decades now.
Generally considered the closest ally of Serjik, after Sachik (his brother...) in oligarchy ranks.
Lately, things go bad for Mika, also owner of Armavia, our 'National' carrier...
Similarly, Mika Cement (second largest cement factory after Ararat Cement, owned by Dodi Gago, "Robert's" man...) is in bad shape.
The name of Vartan Oskanian's son (an adventurist, discrediting his father name...) was mixed with the problems of the factory, based in Hraztan.
Workers protesting delays in wages were fired in large numbers....
To be fare, one must consider that Hrazdan cement, is older, very polluting, and not modernized, small sized, compared to much bigger Ararat cement (remember huge smokes over Ararat city, and dust, when travelling from Yerevan to Zankezur & Artsakh)
One must consider Cement production as one of the rare very profitable, and large sectors of Armeni's industry, since soviet times.
This essentially since the 2 other republics, used to import Armenia's cement, and had structural deficit in cement production. Additionally, the 2 other neighbors, Iran & Turkey have structural deficits too. Iran generally, and Turkey in 'it's' Western Armenia occupied half...
At some point, Armenia's cement was due to be exported to newly 'liberated' Irak, in full reconstruction mode after US invasion, 10 years back now. Just to have an idea of the relative advantage those 2 oligarkhs had, due to cheap gas then.... and the bonanza they benefitted from.
This profitability got bigger during 'cheap' gas years of Kocharian era, since most of the subsidised gas (payed with the infrastructure of Armenia, like the Sevan-Hrazdan cascade, Mars factory, etc...) consumed in Armenia, was in fact used by the 2 Cement factories (i.e.: Dodi gago & Mika), at bargain prices, with very little if any real profit to the state budget.
Now, once more, Sevan must pay for this very personal 'national interest' too....
Leave a comment:
-
Re: Sevan
Գիտնականները բաժանվել են երկու մասի` Սեւանի ափերի մաքրմանը դեմ եւ կողմ
Մարտ 22, 2013
ԷկոԼուր
Սեւանա լճի ափամերձ 4000 հա ծառածածկ տարածքներից մաքրվել է 1152 հեկտարը: Ջրածածկ անտառները կազմում են այսօր 125 հեկտար, որը կմաքրվի այս տարի: Այս մասին ՀՀ ԳԱԱ-ում ասաց Սևանա լճի պահպանության փորձագիտական նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Նա հիշեցրեց. «Երբ ափերի մաքրման հարցն առաջացավ, գիտնականները բաժանվեցին երկու մասի: Մի մասը ասացին, որ կոճղերն անհրաժեշտ է թողնել, որ ջուրը բարձրանա, կոճղը մնա ջրի մեջ, հետո քայքայվի, դառնա օրգանական սնունդ ձկների համար եւ այլն: Գիտնականների մյուս մասն ասաց, որ դա հիմարություն է, պետք է արմատախիլ արվի, եւ կոճղերը պետք է հանվեն: Ես երկրորդ մասի կողմնակիցն եմ: Մենք փորձեցինք տալ ազգաբնակչությանը, գումար չծախսել, մաքրեն, տանեն: Դա մեր առաջարկն է եղել: Ինչ արեցին: Մենք ունենք 3 տեսակի անտառանյութ, առաջինը, որ կարելի է օգտագործել որպես շինանյութ, երկրորդը` որպես վառելափայտ, երրորդը անշահութաբեր չիչխանի մացառներն են, որը ոչ մի բանի պետք չէր: Թույլատրեցին, եկան, շինանյութը կտրեցին, տարան, մնացածը թողեցին: Դրա համար մենք ձեռք բերեցինք արտասահմանյան մեքենա: Տարեկան 100-120 հա մենք մաքրում ենք: Ազգաբնակչությանը տալը ճիշտ է, բայց նրանք արմատները չեն հանում, ոչ թե չեն ուզում, այլ չեն կարող հանել: Մենք տրակտորներով, բուլդուզերներով հազիվ կարողանում ենք հանել»:
Leave a comment:
-
Re: Sevan
Երեք տարվա ընթացքում Եղեգիս գետը փոխել է իր կազմը
11:22 Մարտ 25, 2013
ԷկոԼուր
Եղեգիս գետը, որը ձեւավորում է Եղեգիսի կիրճի էկոհամակարգը, 3 տարվա ընթացքում փոխել է իր կազմը: ՀՀ բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի վրա ազդեցության մոնիտորինգի կենտրոնի տվյալների համաձայն` 2009թ-ից մինչեւ 2011թ-ը գետում ջրի ջերմաստիճանը բարձրացել է 1 աստիճանով: Թափանցելիությունը նվազել է 3 միավորով (սմ), թթվածնի պարունակությունը` 2 միավոր (մգ/լ): Դա անդրադարձել է ձկնապաշարների վրա: Գետի ստորին հատվածներում կարմարխայտ էնդեմիկ ձկնատեսակն արդեն անհետացել է: Նման ճնշում գետի վրա գործադրում են փոքր ՀԷԿ-երը, որոնց համար 12 լիցենզիա է տրամադրվել:
«Գետի 60 կմ հատվածը զբաղեցված է ՀԷԿ-երով: Գետը մտնում է մի ՀԷԿ-ի մեջ, դուրս է գալիս, մտնում մյուսի մեջ: Այստեղ ի՞նչ կմնա…»,- ասում են Շատին գյուղի բնակիչները: Նրանք վրդովված են այն հանգամանքից, որ հակառակ գյուղի ժողովի որոշման Եղեգիս գետի վրա սկսվել է նոր «Եղեգ» ՓՀԷԿ-ի շինարարությունը: «Գյուղապետը եւ մի քանի հոգի որոշեցին եւ վերջ… Իսկ մենք ի՞նչ անենք, մեկնե՞նք»:
ԷկոԼուրը 2012թ. սեպտեմբերին անդրադարձել է Շատին գյուղի բնակիչների խնդրին: Այդ ժամանակ հանդիպել է նաեւ գյուղապետին: Նա ասաց` սպասեք, այդ հարցը կլուծվի այնպես, ինչպես ուզում են բնակիչները: Ապա ի՞նչ պատահեց: Դիտեք ԷկոԼուրի տեսանյութը:
_______
Yeghekis, is the second river, with Arpa, feeding Arpa Sevan tunnel, apart Arpa river.
(put aside the Vorotan tunnel added lately, that does not function for years now...)
Apart from the ecological catastrophy, this means, "we" avoid using our water to irrigate lands, in the villages, and take care, to deliver maximal volumes of water to Nakhitchevan's occupation forces.....
Leave a comment:
-
Re: Sevan
Թուրքիայի պատճառով Արարատյան դաշտավայրը կարող է կանգնել ջրային լուրջ խնդիրների առաջ
14:32 Մարտ 22, 2013
ԷկոԼուր
Թուրքիայի պատճառով Արարատյան դաշտավայրը կարող է կանգնել ջրային լուրջ խնդիրների առաջ: Այս մասին ասաց Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Թուրքիան Արաքս գետի վերին նիշերում` սահմանին ոչ մոտ, 1,5 միլիարդ խմ տարողությամբ ջրամբարներ է կառուցում: Արդեն իսկ Արաքս գետից 88 միլիոն խմ ծավալով ջուր ամբարվում է այդ ջրամբարներում, մյուսների շինարարությունը շարունակվում է: «Այսօր Արաքս գետի միջին տարեկան ջրատվությունը կազմում է 2 միլիարդ 2 հարյուր միլիոն: Եթե մենք 2 միլիարդը 1,5 միլիարդով պակասեցնում ենք, ապա Արարատյան հարթավայրը կունենա լուրջ ջրային պրոբլեմներ: Այդ ուղղությամբ կառավարությունը երկու հանձնաժողով է ստեղծել, որոնք ես եմ գլխավորում մասնագետների հետ միասին: Մենք մեր առաջարկությունները պատրաստում եւ հակամիջոցառումներ ենք իրականացնում, որպեսզի Արաքս գետի ավազանում ջրային խնդիր մենք չունենանք»,- ասաց Վլադիմիր Մովսիսյանը:
-------
Te ov garogh e haskana...
Sa sbasseli er, bidi liner.
Togh Sevane tadargoghnere mdadzen, mi kitch, yete irantz pudj datcheke arjen abaka seruntneri anvdankutyune..;Last edited by Vrej1915; 03-25-2013, 10:13 PM.
Leave a comment:
-
Re: Sevan
Whitefish Reserves in Lake Sevan Reduced by 100 Times within Recent 7 Years
11:33 February 22, 2013
Mari Chakryan, www.aarhus.am
The fish reserves in Lake Sevan have been reduced by 100 times in Lake Sevan within recent 7 years. What about the trout the director of Hydroecology and Ichthyology Institute Evelina Ghukasyan noted in reply to Gavar Aarhus Center’s enquiry that 880,000 young fish of summer trout and 600,681 young fish of Gegharkouni were let out into Lake Sevan from 2008 to 2012. The trout reserves in Sevan haven’t been assessed because of insignificant amount. According to the institute specialists’ assessments, the natural reproduction of the trout was endangered due to hydrotechnical constructions on the rivers, poaching, and changes in riverbeds. The whitefish reserves for 2005 made up 600 tons and 6.5 tons for 2012. Other fish reserves include fish species such as carp and crucian carp, which is assessed 96.7 tons and 100-105 tons for 2012, respectively. The institute proposes to recover the whitefish reserves using the resources of Russia, as well as to enhance control over fishing not only in the lake, but also in the rivers.
Leave a comment:
-
Re: Sevan
Վերջին 7 տարվա ընթացքում Սևանա լճում սիգի պաշարները նվազել են 100 անգամ
11:33 Փետրվար 22, 2013
Մարի Չաքրյան, www.aarhus.am
Սևանա լճի ձկնային պաշարների ու վերարտադրության վերաբերյալ Գավառի Օրհուս կենտրոնի հարցմանն ի պատասխան ԳԱԱ ԿՀԷԳԿ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտը պատասխանել է, որ միայն 2008-2012թթ ընթացքում Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 880 800 մանրաձուկ (5-100գ) և գեղարքունու 600681 մանրաձուկ (5-65գ): Լճի ձկների ընդհանուր կենսազանգվածը 2005-2012թթ-ին կտրուկ նվազել է: Սիգի կենսազանգվածը նշված ժամանակամիջոցում նվազել է 100 անգամ. 2005թ. հաշվարկվել է 600տ., 2012թ.՝ ընդամենը 6,5տ: 2012թ. արծաթափայլ ծածանի պաշարները Սևանա լճում կազմել են 96,7տ: Լճում ձկան ընդհանուր կենսազանգվածը գնահատնվել է 100-105տ: Սևանի իշխանի պաշարները աննշան լինելու պատճառով առանձին չեն գրանցվել:
Հաշվի առնելով Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ձկնաբանական հետազոտությունների արդյունքները, լճում սիգի պոպուլյացիայի դեպրեսիվ վիճակը և պաշարների աղետալի չափով կրճատման փաստը՝ 2013թ. Սևանա լճում ձկնարդյունահանման կառավարման ուղղությամբ ինստիտուտն առաջարկել է.
Առաջրիկա տարիներին շարունակել սիգի որսի արգելքը և վերանայել ՌԴ ջրամբարներից սիգի ձկնկիթ ներմուծելու հնարավորությունները, վերջինիս պաշարները համալրելու համար:
Առաջիկա երեք տարիների ընթացքում շարունակել Սևանա լիճ իշխանի մանրաձուկ բացթողնելու գործընթացը՝ ուժեղացնելով հսկողությունը որսագողության դեմ ոչ միայն լճում, այլև՝ գետերում:
Leave a comment:
Leave a comment: