Re: Sevan
Ձեզ Սեւան չի հասնում
Օգոստոս 2 2014
Աշխարհի ամենատաք, ամենահանդարտ, ամենաանվտանգ, ամենաբարեբեր, ամենահամբերատար, ամենաչհասկացված, ամենաչքնաղ ջուրը: Ամենաշատ հայհոյված ջուրը, որի ափին այս եղանակին ամեն շաբաթավերջին հավաքվում է երկրում մնացած մարդկանց գրեթե կեսը:
Ոտքը մեքենայից դնում են գետնին ու հայհոյում` քամուն, սառը ջրին, ֆանտաստիկ արեւին, ափի քարին ու հայհոյանքը բերանում՝ անցնում են մի կտոր հաց սարքելուն:
Հետո մի հատ էլ հաց ուտելիս են հայհոյում` եզրահանգելով, որ` էսի էթալու տեղ չի, հետո` մի կտոր հացից ու մնացածից քանդուքարափ եղած, մտնում են ջուրը ու մի հատ էլ հենց էդտեղ` ջրի մեջ են ջրին հայհոյում:
Ախր, դուք Սեւանին ճանաչո՞ւմ եք, որ հայհոյում եք:
Քարտեզի վրա չեք էլ գտնի էդ հրաշքը, եթե կապույտով չներկեն:
Սեւանը թերակղզին չի, ինչին դուք կղզի եք ասում, ոչ էլ «Ֆլամինգոն»:
Սեւանը ճամփեզրի երկնագույն «դոմիկի» մոտ, ձեռքերով կետադելֆինի չափ ձուկ ցույց տվող անլվա ծովագյուղցին չի, որ վայրենի համառությամբ պնդում է, թե իր հանցավոր ձկնգողությունը «առողջություն ա ծովին»: Սեւանը հինգ հազար դրամանոց, անզուգարան լողափի դիստրոֆիկ կազմվածքով նայողը չի, ում համայնքի կոյուղին առանց ֆիլտրվելու լիճն է լցվում, իսկ ինքը անկեղծորեն զարմանում է, թե. «Այ տա, իմալ են էտա oխմախ էրէվնցիք մտնում էսա մունդառ ջուրը»:
Ձեր իմացած Սեւանը երկու ուղղություն ունի` «Քյավառի կոմի» ու «տռասի կոմի»:
Ձեզ չեն էլ ասել, որ էդ ձեր իմացած հիմնական հատվածներում ուղղակի հակացուցված է լողափնյա հանգիստը, որ այդտեղ ոչ միայն տհաճ է, այլ նաեւ շատ հաճախ մահացու վտանգավոր:
Սեւանը, այո, ֆանտաստիկ լողափ էլ ունի` Արեգունու ու Սեւանի լեռնաշղթաներով պաշտպանված, անքամի, տաք ջրով ու սպիտակ ավազով, Աստվածային խաղաղությամբ, ուղղակի դա «տռասից» հեռու է:
Ախր, դուք Մոթելից մինչեւ Շորժա ընկած ամբողջ տարածքին Շորժա եք ասում: Դուք ալարում եք անգամ Շորժա հասնել, էլ ուր մնաց՝ իմացած լինեք, որ դրանից էն կողմ Արտանիշ կա, Ջիլ, Ծափաթաղ, Փամբակ, Դարանակ, Արեգունի… Դուք նման եք գոյություն չունեցող մի տոհմի, որի անդամները գերադասում են Ֆուգու ձկան հենց լյարդն ու աղիքներն ուտել:
Դուք չգիտեք, որ չի կարելի ձեր ամբողջ տարին արեւի երես չտեսած, բախտակավորված որովայնները մերկացնել ու ժամերով թրեւ գալ լեռնային արեւի բարկ ճառագայթների տակ ու պնդել, որ դա ձմռանը չհիվանդանալու լավագույն ձեւն է: Դուք չգիտեք, որ չի կարելի խորհրդային մաշված ջրային հեծանիվի վրա տասը հոգով բարձվել ու վայրենի ոռնոցներ արձակել, ուր մնաց՝ իմանաք, թե ինչ աստվածային հաճույք է Սեւանի աննման լռությունը լսելը:
Դուք չգիտեք, որ ջրի մեջ պլաստիկ շիշ ու տոպրակ գցելը նման է նրան, որ ձեզ զոռով բենզին խմացնեն: Սեւանը ձեզ համար լրբերի հետ «լեւի գնալու» տեղ չի, ձեր մեկ շաբաթվա սննդի ռացիոնը մի քանի ժամում վայրենաբար լափելու տեղ չի, մեքենան այլանդակ քշելու ու ունեցածդ ամենատխմար երաժշտության դիսկը մինչեւ վերջ քոքելու տեղ չի, թաց լողազգեստով` պիտեկանտրոպային գանգուրները հպարտորեն ծածանելով, թերակղզու եկեղեցի մտնելու ու ձեզ դիտողություն անող Տեր Մինասին զկռտալով հակաճառելու տեղ չի:
Ախր, դուք ինչ գործ ունեք Սեւանում: Դուք այնքան բան չգիտեք Սեւանի մասին, որ ձեր մնացած օրերը չեն էլ հերիքի, որ իմանաք, սովորեք:
Սովորեք գոնե Սեւանում Սեւանին չհայհոյել:
Մի օր համբերությունը կհատնի, կուլ կտա բոլոր հայհոյողներիդ ու ձեր` խալաթով, կրծկալով ու լաթերով լողացող կանանց, այդ ամենը տեղը տեղին կբացատրի ձեզ եւ որպես ձեր հայհոյանքի պատասխան` ափ կթքի ձեզ: ԱՂԱՍԻ ՀՈՒՆԱՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/02/485232/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Սեւանում սուզակները բացահայտումներ են արել վիդեո 17:43 . 25/07/14 Սեւանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնող խումբը ներկայացրել է լճի ստորջրյա մասում բացահայտված նոր տեսարժան վայրերը: Երբ սուզորդը լողում է այնտեղ, կարծես ակվարիումի մեջ լինի: Շուրջ 20-25 մետր խորության վրա ժայռեր են գտել: Ուսումնասիրվել է նաեւ Սեւանի թերակղզու հետին մասը: Լճում բուսական եւ կենդանական աշխարհը շատ զարգացած է: Սակայն, մյուս կողմից, բավական ծանր է լճի էկոլոգիական վիճակը: Ի դեպ, "Երկիր Մեդիայի" լրագրող Արմինե Ճաղարյանը շաբաթավերջին մեր հյուրերի հետ միասին սուզվել էր Սեւանի հատակը։ Այնտեղ կատարված բացառիկ նկարահանումները նա առավել հանգամանալից կներկայացնի վաղն առավոտյան` "Բարեւ Երկիր" ծրագրում։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=21418
© Երկիրմեդիա
Leave a comment:
-
Re: Sevan
Բնապահպան. Հայաստանի ձկնային բիզնեսը «խմել է» Արարատ լեռան գրեթե ողջ ջուրը
Հուլիս 12, 2014
Հայաստանում ձկնային բիզնեսը Արարատ լեռան գրեթե ամբողջ ջուրը «խմել է»: Այդ մասին այսօր՝ հուլիսի 12-ին, լրագրողներին հայտարարեց Կենսաբանական գիտությունների դոկտոր Գոհար Օգանեզովան: Նա հիշեցրեց, որ Արարատյան դաշտում արտեզյան ջրերը հավաքվում են հենց Արարատի ձյան գարնանային հալումից: «Դուք գիտեք, որ Արարատից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Լեռան գագաթից ջրերը հասնում են Արարատյան դաշտ, որտեղ եւ հավաքվում են ստորգետնյա ջրերի տեսքով: Եվ այժմ այդ ոչ չափավոր ծախսումից դրանք կարող են անվերադարձ անհետանալ», - հայտարարեց Օգանեզովան:
Թեեւ Արարատյան դաշտում ջրի պակասություն կա, սակայն այն Սեւանից բերելը խնդրի լուծում չէ, ավելացրեց «Հանուն կայուն մարդկային զարգացման» հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանը: «Հարցը պետք է այլ կերպ լուծվի եւ նախ եւ առաջ պետք է հասկանալ որքան ջուր է անհրաժեշտ Արարտյան դաշտին եւ ինչին է առաջնահերթ պետք», հայտարարեց նա:
Հիշեցնենք, որ 2014թ. Կառավարությունը ավելացրել է ջրի առավելագույն բացթողումը 170 խմ-ի մինչեւ 270 մլն խմ՝ պատճառաբանելով երաշտային ամառով:
Leave a comment:
-
Re: Sevan
Ո՞ւր է գնում Սեւանի ջուրը. Բացահայտումներ
ՌՈԶԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Լրագրող
Ներքին կյանք - Երեքշաբթի, 08 Հուլիսի 2014,
Արարատյան դաշտավայրի խորքային հորերը վերաբացելու կառավարության որոշումը մասնագետների մոտ անհանգստություն ու կասկածներ է առաջացնում: Վերջին նիստերից մեկում կառավարությունը պահուստային ֆոնդից 550 մլն դրամ է հատկացրել 100-ից ավելի խորքային հորերը վերագործարկելու նպատակով: Իսկ պաշտոնական հիմնավորումն այն է, թե նման որոշում է կայացվում այս տարի ջրամբարներում կուտակված ջրի ոչ բավարար չափի և աղբյուրների սակավաջրության հետևանքով առաջացած շուրջ 74 մլն խմ ջրի դեֆիցիտը մասամբ ծածկելու համար:
Խոսքը, մասնավորապես, Արագածոտնի և Արմավիրի մարզերի ջրօգտագործողների բավարար և կայուն ջրամատակարարումն ապահովելու մասին է: Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունն էլ խորքային հորերը փակելու որոշում էր կայացրել՝ պատճառաբանելով, թե Արարատյան հարթավայրում ստորգետնյա ջրերի խնդիր է առաջացել: Այդ որոշումից հետո նախորդ կառավարությունը հանդես էր եկել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու նախաձեռնությամբ, որով առաջարկվում էր մինչև 2019 թ. հունվարի 1-ը Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակը ներկայիս 170 մլն խորանարդ մետրի փոխարեն սահմանել առավելագույնը 240 մլն խորանարդ մետր:
Բնապահպանների պայքարի արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, որ միայն մեկ տարվա՝ 2014 թվականի համար սահամանվի Սևանից ջրառի այս քանակությունը: Այս փոփոխության իմաստն այն է, որ Սևանից վերցված հավելյալ ջուրը ոռոգման նպատակով պետք է հատկացվի գյուղացիներին, հետևաբար խորքային հորերը վերաբացելու անհրաժեշտություն չպետք է առաջանար:
Բնապահպաններն ուսումնասիրությունների արդյունքում, սակայն, այլ բացահայտումներ են արել: “Մեր հետազոտությունները ցույց են տալիս՝ այն գյուղերը, որոնք ընդգրկված էին Սևանից ոռոգման ջուր ստացող գյուղերի ցանկում, ջուր չեն ստացել: Երբ մենք հարցումներ արեցինք Արմավիրի մարզի գյուղերում, այնտեղ մեզ ասացին՝ մենք Սևանից դեռ ոչ մի գրամ ջուր չենք ստացել այս տարի: Ասացին՝ այն հորերը, որ ունենք, դրանց ջրից ենք օգտվում”,- Lragir.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:
Բնապահպանները կարծում են, որ կառավարությունը հորերի փակման որոշումն ընդունել էր, բայց դրանք չէր փակել, քանի որ գյուղացիները պնդել են, թե շարունակում են հորերից ոռոգման ջուր ստանալ: Այս իրավիճակում, Սիլվա Ադամյանի խոսքով, ստացվում է, որ Սևանա լճի ջուրը ոռոգման նպատակով չի ուղղվում Արարատյան հարթավայր:
“Իրոք, վիճակը շատ վատ է Արարատյան հարթավայրում, մենք գնացել, խոսել ենք՝ գյուղացին ջուր չունի, եղած ջրի դիմաց էլ չի կարողանում վճարել: Բայց այդ վիճակը բարելավելու համար կառավարությունը Սևանի ջուրը չի ուղարկում այնտեղ, նորից հորեր են բացում, որպեսզի բարելավեն վիճակը: Ո՞ւր է գնալու Սևանի ջուրը, մեր տվյալներով՝ գնալու է դեպի Թուրքիա”,- ասաց բնապահպանը:
Սիլվա Ադամյանը նշեց, որ հաստատվում են բնապահպանների այն կասկածները, որ կառավարությունն աշխատանքներ է տանում Սևանի մակարդակն այլևս չբարձրացելու ուղղությամբ:
“Մեր պաշտոնյաներն ու գործարարներն այնտեղ ունեն բազմաթիվ թանկարժեք կառույցներ, ջրի մակարդակի բարձրացման դեպքում դրանք կմնան ջրի տակ: Այո, մեր մտավախությունները հերթական անգամ ապացուցվեցին: Սևանից ջուր բաց չի թողնվում Արարատյան հարթավայրի համար, դրա նպատակներն այլ են: Եվ այդ հորերը վերաբացվում են Արարատյան հարթավայրում ոռոգման ջրի խնդիրը լուծելու համար”,- ընդգեց նա:
Բնապահպանը նշում է, որ կառավարությունը “խաղեր” է խաղում, 240 մլն խմ ջուր է բաց թողնում Սևանից, որպեսզի լճի մակարդակը չբարձրանա, բայց միաժամանակ այդ ջուրը չի տալիս դրա կարիքն ունեցող գյուղացուն: Դրան զուգահեռ բյուջեից լրացուցիչ գումար է հատկացվում խորքային հորերի վերաբացման համար: Բնապահպաններն առաջիկայում կառավարությունից պահանջելու են խորքային հորերի քարտեզը՝ տեսնելու համար՝ արդյոք հին հորերն են վերաբացվում, թե՞ նորերն են բացվում:
Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն էլ կարծում է, որ նախ պետք է պարզել, թե որ պաշտոնյաների գործունեության հետևանքով է այնպես ստացվել, որ Հայաստանում ոռոգման ջրի խնդիր է առաջացել: Նա նշում է, որ ոռոգման ցանցում բարեփոխումների իրականացումը ձգձգվում է, փոխարենը տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, թե Հայաստանում տարին սակավաջուր է: Դա այն դեպքում, երբ տեղումները մինչև այսօր էլ շարունակվում են:
“Պետք է տեսնել, թե որ երկրի պատվերն են կատարում նրանք, երբ ասում են՝ սակավաջուր տարի է: Կարծում եմ՝ ժամանակը կգա, բոլորը պատասխան կտան”,- նշեց Բերբերյանը:
Մասնագետի խոսքով՝ խորքային հորերի բացման որոշումը դրական է գյուղատնտեսության համար, քանի որ ոռոգման ջրի խնդիր կա այսօր: “Եթե գյուղացին ջրի կարիք ունի, մարդը ընտանիք է պահում, այդ բերքին է սպասում, իհարկե, պետք է այդ հորերը բացել: Բայց այստեղ պետք է շատ զգույշ լինել, համալիր միջոցառումներ են պետք: Միլիոնավոր դոլարներ են ծախսվել ջրամաբարների վրա, պետք է պարզել՝ կոնկրետ ջրամբարում ինչո՞ւ ջուր չի լցվում: Այս հարցին մատների արանքով է նայվում, այնինչ մեղավորներին պետք է պատժել: Չեն ցանկանում մի լուրջ հանձնաժողով ստեղծել և պարզել, թե ինչո՞ւ ջրամբարներում ջուր չի կուտակվում”,- ասաց Հրաչ Բերբերյանը:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....J24RUd1M.dpuf
Leave a comment:
-
Re: Sevan
Եթե որևէ քայլ չձեռնարկվի, ապա Հայաստանում ջրի դեֆիցիտ կլինի. փորձագետ
07.07.14
Հայաստանում միջին կլիմայական ջերմաստիճանը նորմայից բարձրացել է և շարունակում է բարձրանալ: Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ որևէ քայլ չձեռնարկելու դեպքում ոչ ուշ ապագայում Հայաստանում նկատվելու է ջրային ռեսուրսների դեֆիցիտ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող, փորձագետ Արամ Գաբրիելյանը։
«Քսան տարի առաջվա համեմատ, երբ ընդունվեց ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան, Հայաստանում այսօր միջին տարեկան ջերմաստիճանը բարձրացել է մոտավորապես 1 աստիճան, իսկ տեղումները կրճատվել են 10 տոկոս։ Սա համաշխարհային մակարդակով օգտագործվող մոդելով հաշվարկված պաշտոնական թվեր են։ Ըստ այդ կանխատեսումային մոդելի, եթե համաշխարհային մակարդակով ոչ մի քայլ չձեռնարկվի կլիմայի փոփոխության ընթացքը մեղմելու ուղղությամբ, ապա ՝ 2030թ-ին Հայաստանի Հանրապետության տարածքում օդի միջին կլիմայական ջերմաստիճանը կբարձրանա 2 աստիճանով, 2070թ-ին մոտ 3 աստիճանով, իսկ 2100 թվականին 4-5 աստիճանով»,– ասաց նա։
Արամ Գաբրիելյանը բացատրեց, թե նման վատագույն սցենարի իրականացման դեպքում Հայաստանի տարածքի կլիման կնմանվի հարևան Իրանական սարահարթի կլիմային։
«Հայկական Լեռնաշխարհը, որի հյուսիսարևելյան մասում գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, միջին հաշվով բարձր է հարևան Փոքրասիական ու Իրանական սարահարթերից մոտավորապես 600-800 մ։ Դա արտահայտվում է մոտավորապես 5 աստիճան ջերմաստիճանի տարբերությամբ։ Այսինքն, եթե մեր մոտ իսկապես պետք է ջերմաստիճանը բարձրանա մինչև 5 աստիճան,իսկ դա վատագույն սցենարն է, ապա մենք կունենաք այնպիսի կլիմայական պայմաններ, ինչպես հիմա Իրանական սարահարթում է»,-նշեց նա։
Մասնագետը բացատրեց, որ ջրի դեֆիցիտի խնդիրն արդեն իսկ նկատելի է Հայաստանում։ Ըստ նրա՝ եթե ջերմաստիճանը բարձրանում է, միաժամանակ էլ տեղումները պակասում են, ստացվում է գետային հոսքն էլ է պակասում, քանի որ գետային հոսքը տեղումներից է ձևավորվում:
«Մի կողմից տեղումներն են պակասել, մյուս կողմից էլ տեղումների ավելի շատ մասն է գոլորշիանում, որովհետև ջերմաստիճանը բարձր է: Այսինքն՝ ընդհանուր առմամբ գետային հոսքի վրա կրկնակի ազդեցություն է լինում: Միաժամանակ էլ աճում է ջրի պահանջարկը, քանի որ չորային է դառնում կլիման։ Այսինքն՝ մի կողմից ջրի պահանջարկն է շատանում, մյուս կողմից էլ առաջարկն է քչանում»,– նշեց նա:
Արամ Գաբրիելյանի խոսքով՝ այդ երկու գործոնի արդյունքում ընդհանուր դեֆիցիտը 20-30%-ն անցնում է, թեև դա չի վերաբերում բոլոր վայրերին։ «Այսինքն՝ բարձր լեռնային շրջաններում, որտեղ գյուղատնտեսությունը անջրդի է, տեղ-տեղ ոռոգման պահանջարկ կառաջանա, իսկ այն տեղերը, որտեղ շատ ջրի պահանջարկ կա, ինչպես օրինակ՝ Արարատյան դաշտում, ջրի պահանջարկը է՛լ ավելի շատանալու է»,- ասաց նա:
Մասնագետը հավելեց, թե այսպիսի հեռանկարում նույն թափով արտեզյան ավազաններից ջուր վերցնելը վտանգավոր է։ «Արտեզյան ավազանի ջրերը ձևավորվում են շրջապատող լեռներում տեղումներից ներծծված ջրերի ստորգետնյա ներհոսքից: Եթե տեղումները պակասեցին, արդեն արտեզյան ավազան եկող ջուրն էլ կպակասի, իսկ դա նշանակում է, որ մենք պետք է ավելի քիչ ջուր վերցնենք այդ ավազանից, որ հավասարակշռությունը պահպանենք: Հիմա, եթե օրինակ, Արարատյան արտեզյան ավազանը կարող է տալ, ասենք, 50 մլն խմ ջուր, ապա արդեն մի քանի տասնամյակ հետո մեզ համար մատչելի կարող է լինել ընդամենը 30 մլն-ը: Այսինքն՝ արդեն այնտեղ էլ պակասեց»,- ասաց նա։
Արամ Գաբրիելյանն անցավ նաև Սևանի խնդրին։ Ըստ նրա, կլիմայի փոփոխությունից Սևանի ջրային հաշվեկշիռն էլ կփոխվի: Ավելի շատ ջուր կգոլորշիանա նրա մակերեսից և զուգահեռ տեղումների պակասն էլ չի լրացնի ջրի պաշարը։ «Այսինքն՝ լճի օգտակար ջրատվությունը, ոռոգման համար մասնաբաժինը, ևս կպակասի: Այդ ամենը կբերի նրան, որ մենք ջրի դեֆիցիտ ենք ունենալու նաև այս դեպքում։ Որքան մենք շուտ սկսենք հարմարվել այդ ապագա կլիմայական պայմաններին, այսինքն՝ խնայողաբար օգտագործել ջրային ռեսուրսները, այնքան լավ»,- ընդգծեց նա։
Մասնագետը նկատեց, թե նման անցանկալի հեռանկարը կանխելու համար կան զանազան տեխնոլոգիական ու կազմակերպչական բնույթի լուծումներ: Ներկայումս մշակվում է կլիմայի փոփոխությանը հարմարվելու միջոցառումների ծրագիր, որը ներկայացվելու է ՀՀ կառավարության քննարկմանը 2015թ.-ին: Որքան շուտ սկսվեն իրականացվել այդպիսի միջոցառումներ, այնքան լավ։ Թեև, նրա խոսքով, խնդիրը ոչ միայն Հայաստանինն է, այլ աշխարհինը։
«Սա, իհարկե, համաշխարհային բնույթ է կրում, բայց մեր դեպքում, մասնավորապես ջրերի խնայողության համար պետք է բնապահպանները Կառավարության հետ ոչ թե վեճի բռնվեն, այլ այս ամբողջ փաստերն աչքի առաջ ունենալով ՝ աշխատեն ժամ առաջ այդ գործը սկսել, որ հետո ուշ չլինի»,- ասաց նա։
Փորձագետ,ը սակայն, հստակեցրեց, որ կլիմայի փոփոխություն և տեղումների պակաս ասելով, չի նշանակում, թե համակարծիք է այն տեսակետի հետ, որ ջրամբարները չեն լցվում միայն կլիմայի փոփոխության հետևանքով։
«Դրա հետ առնչություն, իհարկե, որոշ չափով կա, բայց այն չափով, որ չի լցվում, դա արդեն եղանակով չի պայմանավորված։ Եվ հետո, եթե նույնիսկ կախված է, ոչ թե պետք է բերել փաստարկ, որ քանի որ ջուրը քիչ է, ուրեմն շատ պետք է վերցնեն, այլ ընդհակառակը՝ պետք է բերել փաստարկ, որ փաստի առաջ ենք կանգնած և պետք է ջրի խնայողության միջոցառումներ իրականացնենք, կորուստները վերացնենք և քանի որ ջուր քիչ ունենք, ուրեմն պետք է քիչ վերցնել»,-նշեց նա։
Ամփոփելով՝ նա նշեց, որ կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծումը բաղկացած է երկու բաղադրիչից. առաջինը՝ պակասեցնել ջերմոցային գազերի արտանետումները և երկրորդը՝ հարմարվել կլիմայի փոփոխությանը:
«Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է մի կողմից համաշխարհային արտանետումներում մեր չափաբաժնին համապատասխան ու մեր կարողություններով պայքարենք կլիմայի փոփոխության դեմ, որ քիչ ազդենք կլիմայական համակարգի վրա, մյուս կողմից էլ՝ հարմարվենք գալիք կլիմայական իրավիճակին։ Քանի որ առայժմ հնարավոր չէ կանխել կլիմայի փոփոխությունը, մենք պետք է ժամ առաջ Սևանը լցնենք, ապահովելով լճի ջրային անհրաժեշտ դրական հաշվեկշիռը: Մենք պետք չէ ասենք, թե քանի որ կլիման փոխվում է, պետք է ջուր շատ վերցնել, այլ հակառակը՝ քանի որ կլիման փոխվում է, ջուր շատ չպետք է վերցնել»,– ասաց նա։
ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ջրամբարների վիճակը։ «Ախուրյանի ջրամբարում անցած տարի հունիսի 4-ին եղել է 403 մլն խմ ջուր, այս տարի նույն ժամանակում 193 մլն խմ, Արաքս գետում անցած տարի ունեցել ենք 23 մետր/վայրկյան խմ ջուր, այս տարի, ունենք 10մ/վ խմ ջուր, այսինքն` շուրջ կրկնակի անգամ այս տարի պակաս է»,- ասաց նա։
Թե դա ինչով է պայմանավորում, պաշտոնյան բացատրեց։ «Եղանակային պայմաններից և վերևի հոսանքներում ջրերի օգտագործման կուտակումով՝ ոչ մեր կողմից։ Արաքս գետը գիտենք որտեղից է գալիս, և որևէ միջամտություն չենք կարող անել»,-ասաց նա՝ նկատի ունենալով, որ Թուրքիայից ջուրն օգտագործում են։
Նշենք, որ Թուրքիան Արաքսի վրա արդեն իսկ երկու ջրամբար է շահագործում, երրորդի շինարարությունը կավարտվի այս տարի և չորրորդը կլինի Կարակուրդի ջրամբարը, որը ունենալու է 1 միլիարդ խորանարդ մետր տարողունակություն: Արդյունքում Հայաստանի սահման չհասած Արաքսի սկզբնամասում այս 4 ջրամբարները միասին հաշվարկած թուրքերը կկարողանան կուտակել մոտ 1 միլիարդ 380 միլիոն խորանարդ մետր ջուր. սա այն դեպքում, երբ Արաքս գետի ջրային պաշարը տարեկան կտրվածքով կազմում են 2 միլիարդ 500 միլիոն խորանարդ մետր ջուր:
Պաշտոնյան համամիտ է, որ ռազմավարական լուրջ խնդրի առաջ է Կառավարությունը կանգնել, բայց միաժամանակ պնդում է, թե ամեն դեպքում քայլեր ձեռնարկվում են։ Թե ինչու է նման պայմաններում Կառավարությունը ժամանակավոր լուծումներ փնտրում և հետաձգում հարցի ամբողջական լուծումը, ինչպես օրինակ՝ արտեզյան ավազանից մեծ թափով ջուր վերցնելով և նույնիսկ նախորդ Կառավարության որոշմանը՝ խորքային հորերը կոնսերվացնելու փոխարեն 120 հոր է վերագործարկում, Մհեր Մկրտումյանը պատասխանեց, թե Կառավարությունն այդ քայլին է գնացել ստիպված, որպեսզի կարողանա տարածաշրջանի ոռոգման ջրամատակարարումը նորմալ կազմակերպել։
Նշենք, որ ըստ բնապահպանների՝ ՀՀ բնապահպանության նախարարությունը ձկնաբուծարաններին տրամադրել է 1 միլիարդ 496 միլիոն խորանարդ մետր ստորերկրյա ջրի ջրօգտագործման թույլտվություն, ինչը տեղանքի վերականգնվող պաշարից 300 միլիոն խորանարդ մետրով ավելի է: Արդյունքում 7 տարվա ընթացքում 303 հորերից 122-ը չորացել են: Չորացել են նաև աղբյուրները: Ակնա լճի ջրի հոսքը նվազել է 75 տոկոսով: 6200 հեկտար հող մնացել է առանց ջուր։
Մհեր Մկրտումյանը նշեց, որ խնդիրը լուծելու համար 4 ջրամբարներ կկառուցվեն։ Ըստ նրա՝ հիմնական գործողությունը ջրամբարաշինական գործողություններ են, որ պետք է այսօր իրականացնել։ Պաշտոնյան նաև տեղեկացրեց, որ 4 ջրամբարաշինական ծրագրեր են նախատեսվում, որոնք տարբեր փուլերում են։
«Կապսի, Վեդի, Մաստարա, Եղվարդ ջրամբարների կառուցման աշխատանքները մեկնարկել են, որոնք Կառավարությունն իր գործունեության ծրագրում ներառել է, և նախագահի հանձնարարությունը կա դրա հետ կապված։ Նախատեսվում է առաջիկա 5 տարիներին, իրականացնել։ Արդեն իսկ որոշ ջրամբարների մասով նախագծեր կան, փաստաթղթեր են կազմվել, ընթացքի մեջ ենք Կապսն ու Վեդին, հուսով են մինչև տարեվերջ կավարտենք և կմեկնարկի շինարարության փուլը»,-ասաց նա։
Լուրեր Հայաստանից - Թերթ.am
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by Vrej1915 View Post______
There is an error in the name of the lake.
The subject is referring to the Akhuryan reservoir, and not Arpi lake, which is situated inside Armenian territory, in Amasya district, upper in the montains.
Akhuryan reservoir is the biggest in Armenia, but unfortunately shared with Occupied Western Armenia, under turkish control.
This is the proof, if need there was, of the concerted turkish policy of drying all waters to the RA, coming from Western Armenia, mainly Araks and Akhuryan rivers flows, by building a series of dams, under their full control.
What was predictable, is already a fact.
Yet, in place of taking the water level of our ONLY strategical water reservoir, SEVAN , up, the corrupt and blind rulers of ours, keep taking its level down, for mercantile reasons.
Only for this one and unique fact, they deserve High TREASON sentence, before already our generation, not futur generations.....[/COLOR][/B]
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանա լճում կարդինալ իրավիճակ է փոխվել. Անկախ փորձագետ
Հուլիս 05, 2014 |
Այն, ինչ կատարվել է Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանի հետ եւ այն, ինչ հիմա կատարվում է Սեւանի հետ, խոսում է մեր վատ տնտեսվարության, վատ կառավարման մասին: Այս մասին, հուլիսի 4-ին, «ԷկոԼուր»-ի «Բիբլիական աղետ» ֆիլմի շնորհանդեսի ժամանակ ասել է անկախ փորձագետ Սեյրան Մինասյանը:
«Կա Հրազդան գետը, կա Սեւջուր գետը, կա Վեդին, կա Ազատը, Արաքսից ջուրը վերցնում են, մի հատ էլ Սեւանից բաց են թողնում: Երկու ամիս առաջ Արարատյան ստորերկրյա ավազանի վերեւի հատվածում այլեւս ջուր չկար, Սեւանից պետք էր ջուր բաց թողնել...դա շանտաժով ընդունվեց: Անցավ երկու ամիս կառավարությունը որոշում է նոր հորեր գործարկել առանց բացատրության: Եթե Սեւջուր գետի վերին հատվածում ջուր չկա, հիմա այս 100 հորն էլ բացեցիք, այնտեղ ինչքա՞ն ջուր կմնա: Սա արվում է այն պատճառով, որպեսզի հունվար ամսին նորից Սեւանի հարցը բարձրանա»,- ասել է Ս. Մինասյանը:
Փորձագետի կարծիքով՝ այդ ամենը դիտավորյալ է արվում, դիտավորյալ ոչնչացվում է Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանը եւ Սեւանա լիճը` որպես հայ ժողովրդի գոյության, ապրելու կենսական տարածք:
«Սեւանա լճի մասին խոսում են մի այն մի չափանիշով՝ ջրի քանակով, սանտիմետրով: Դա մետրի եւ սանտիմետրի խնդիր չէ, դա ջրային էկոհամակարգ է իր ամբողջության մեջ,մարդկանցով, բնությամբ, կենդանիներով, ամեն ինչով: 21-րդ դարն է, մարդիկ վաղուց անցել են էկոհամակարգային մոտեցման, իսկ մեզ մոտ ընդամենը սանտիմետր է: Վեջիվերջո, տարեկան մոտ 7-8 միլիարդ խ/մ քաղցրահամ ջուրը թույլ է տալիս այս մեր 30 000 քառ. կմ վրա մինչեւ 8 միլիոն մարդ ապրի: Սա է մեր կենսական տարածքը, բայց մենք այս 3 միլիոնով չենք կարողանում այդ 8 միլիարդը ճիշտ օգտագործել: Վերցնենք Ջրպետկոմի 2013 թ-ի հաշվետվությունը, որը նայում ենք, 80 տոկոսի կորուստ է, եւ որպես նվաճում գրված է` 81.4 -ը դարձել է 79.8: Այսինքն, մենք ունենք ջրի 80 տոկոսի կորուստ, բայց գնում Սեւանից նորից վերցնում ենք, Արարատյան դաշտից նորից վերցնում ենք: Վերջին հաշվետվությամբ 1 միլիարդ 850 միլիոն Արարատյան դաշտի ստորերկրյա ավազանից վերցրել են, հիմա նորից վերցնում ենք: Ի՞նչ ենք ուզում անել... ինձ մոտ այն տպավորությունն է, որ պարզապես բերվում է մի վիճակի, որ այստեղից մարդիկ ընդհանրապես գնան, խոսքը նույնիսկ պետության մասին չէ, խոսքը կառավարության մասին չէ, բերվում է մի վիճակի, որ մարդ այստեղ չկարողանա գոյություն ունենալ, չկարողանա ապրել մի 5 տարվա կտրվածքով: Պատասխանատու ասում եմ՝ բնության մեջ ուղիղ գծային պրոցեսներ չեն լինում: Ես հիմա այլեւս չեմ անհանգստանում այդ ձկնաբուծական ծրագրի համար: Մի 2-3 տարի հետո սաղմոն ձուկ պահելու համար լճի ջրի որակը բավարար չի լինելու: Մենք Սեւանա լճի էկոհամակարգի համար 60-ական թվականներին միլիարդավոր դոլարներ ենք ծախսել, կառուցել ենք Արփա-Սեւան թունելը, իսկ այսօր մեկ չափանիշ կա՝ սանտիմետր: Այդ 6,5 մետրի պահը անցել է արդեն, այդ 6,5 -ը կար այն ժամանակ, որբ Սեւանա լճում կար 20-30 հազար տոննա տարեկան վերարտադրվող ձկնապաշար: Այսօր դա չկա: Կարդինալ իրավիճակ է փոխվել: Մյուս կարդինալ իրավիճակն այն է, որ անտառները մնացել են ջրի տակ: Այնքան անազնիվ ենք, որ 20 սմ -ն էլ համարում ենք նվաճում, որ իբր 20 սմ-ն բարձրացել է: Իրականում կորեկցիա է եղել: Ոչ մի 20 սմ հավելյալ բարձրացում չի եղել: Այդքանից հետո թույլ տվեք չհավատալ ցանկացած նախարարի, ցանկացած նախագահի, ցանկացած մասնագետի ասածի: Հրազդան գետի բնական ելքը եղել է տարեկան 80-90 միլիոն խմ, դրանից ավելի Սեւանից ջուր չպետք է վերցնել: Հիմա եկել ենք մի վիճակի, որ վատ ենք կառավարում եւ եթե չկառավարենք, կարող է ավելի լավ լինել»,- իր ելույթում մասնավորապես նշել է փորձագետը:
Սեյրան Մինասյանն առաջարկում է մոդելավորել Սեւանա լճի էկոհամակարգի դինամիկան, բոլոր սցենարները հաշվի առնել եւ ընտրել լավագույն սցենարը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Leave a comment:
-
Re: Sevan
Save Lake Arpi
Save Lake Arpi
14:27 June 03, 2014
EcoLur
Lake Arpi needs to be saved, as Harut Zei is beating an alarm signal on Facebook. “Akhuryan reservoir was less filled by 7-8 kilometers, the water used to reach Yerazgavors village. The water level has decreased by 9-10 meters, you can imagine how much water is lost, while the photo shows the water of the lake always floods near Lusaghbyur village and people came here from different places for fishing, now no fish has remained…no water, no fish… we should think about saving Lake Arpi…after several years our children won’t have anything in our country,” he posted.
______
There is an error in the name of the lake.
The subject is referring to the Akhuryan reservoir, and not Arpi lake, which is situated inside Armenian territory, in Amasya district, upper in the montains.
Akhuryan reservoir is the biggest in Armenia, but unfortunately shared with Occupied Western Armenia, under turkish control.
This is the proof, if need there was, of the concerted turkish policy of drying all waters to the RA, coming from Western Armenia, mainly Araks and Akhuryan rivers flows, by building a series of dams, under their full control.
What was predictable, is already a fact.
Yet, in place of taking the water level of our ONLY strategical water reservoir, SEVAN , up, the corrupt and blind rulers of ours, keep taking its level down, for mercantile reasons.
Only for this one and unique fact, they deserve High TREASON sentence, before already our generation, not futur generations.....
Leave a comment:
Leave a comment: