Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Sevan

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Հայաստանի սակավաջրության խնդիրը «գնալով խորանում է»




    Ջրային պետական կոմիտեի նախագահն ասում է՝ Հայաստանում սակավաջրության լուրջ խնդիր կա, և այն գնալով խորանում է:

    Սաթենիկ Կաղզվանցյան
    Հրապարակված է՝ 07.06.2014

    Սևանա լճից արդեն իսկ շուրջ 70 միլիոն խորանարդ մետր ջուր է բաց թողնվել։ Այդ մասին Կապսում (Շիրակի մարզ) Ազգային ժողովի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի արտագնա նիստում տեղեկացրեց Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը՝ հավելելով, որ սակավաջրության լուրջ խնդիր կա, և այն գնալով խորանում է:

    Ջրամբարները կամ գրեթե դատարկ են կամ կիսով չափ են ոռոգման ջրով լցված: Ըստ Անդրեասյանի՝ առավել խայտառակ է իրավիճակը Արաքսում:

    «Արաքսը մեր հիմնական ջրաղբյուրներից է։ Կառավարությունը միշտ պայքարել է Արաքսի վարարումների դեմ, Արաքսը անցած տարի գարնանը մինիմում 200, տարի է եղել մինչև 700 խմ վայրկյանում ջուր է բերել, այս տարի 35-35 խմ ջուր ունեինք։ Մեր ջրի կուտակման խնդիրը արդեն հրամայական է»,- ասաց Անդրեասյանը։

    Հայաստանի սակավաջրությանը նպաստում է նաև հարևան Թուրքիայի վարած քաղաքականությունը՝ կապված ջրային ռեսուրսների օգտագործման հետ: Անդրեասյանը զգուշավոր, բայց փոքր չակերտներ բացեց։

    «Հաշվի առնելով այն մարտահրավերը, որը գալիս է մեր հարևանից, որը բավականին խոշոր ջրամբարաշինական ծրագրեր են սկսել և առաջիկա տարիներին, կարծում եմ, մեկը մեկի ետևից այդ ծրագրերը կիրականացվեն, որի հետևանքով Արաքս գետն ու Ախուրյանի ջրամբարը, վստահ եմ, որ ունենալու են ջրի դեֆիցիտ»,- ասաց պաշտոնյան։


    Սա էլ ստիպում է, որ Հայաստանը թեկուզ և ուշացած բայց մտածի սեփական ջրային ռեսուրսները ոչ թե հարևանի հետ կիսի, այլ պահի իր իսկ պահանջները բավարարելու համար: Կապսի ջրամբարի կառուցումը կարող է տարածաշրջանի համար փրկություն դառնա: Այն կառուցել սկսել են դեռ խորհրդային տարիներին, բայց կիսատ են թողել: Այն շարունակելու մի քանի ծրագիր եղել է ու էլի մնացել թղթի վրա, քանի որ ջրամբարի կառուցումը ավարտին հասցնելու համար մեծ գումարներ են անհրաժեշտ եղել:

    Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ գումարի հարցը՝ մոտ 50 միլիոն եվրո, կարծես թե լուծվում է գերմանական KFW բանկի վարկային միջոցների հաշվին: Եվս մի քանի ջրամբարի կառուցում են նախատեսում կրկին վարկային ֆինանսական միջոցների հաշվին՝ ֆրանսիական ու ճապոնական:

    ԱԺ-ի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի անդամներին մի հարց էր հետաքրքրում՝ տեղումնառատ այս եղանակին ինչո՞ւ ջրամբարներում ջրի ծավալը չի ավելանում:

    Անդրեասյանը հարցի պատասխանը չուներ.- «Ջրային տնտեսությունը չունի ոչ էդ մասնագետը, ոչ էդ սարքավորումները։ Այդպիսի եզրակացություններ անում է արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մենք փաստն ենք արձանագրում»։

    ԱԺ-ի բնապահպանության և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանին հարցրեցինք՝ եթե ոռոգման սեզոնին սրվի ջրի պակասի խնդիրը, հնարավո՞ր է Սևանից լրացուցիչ քանակի ջուր բաց թողնելու հարցը կրկին մտնի խորհրդարան։

    «Մեր կանխատեսումներով երևի էլի լրացուցիչ պահանջ լինի։ Կանխատեսում ենք, որ պետք է լրացուցիչ ջուր վերցվի, բայց դեռ այդպիսի նախագիծ չի եկել Ազգային ժողով»,- ասաց պատգամավորը։

    Առաջիկայում հանձնաժողովն արտագնա նիստ կանցկացնի Սևանում։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Concern Over Sevan: Environmentalists call for rational use of water resources


    By Gohar Abrahamyan
    ArmeniaNow reporter



    Environmentalists warn again that irrational use of water resources noticeably harms the Armenian environment.

    Still in April Armenian lawmakers voted 96 to 15, with 4 abstentions, to adopt a controversial bill that allows additional water drainage from Lake Sevan.

    On Wednesday at a meeting with reporters the head of For Sustainable Human Development NGO Karine Danielyan, addressing the problem of water drainage from Lake Sevan, said that there is an obvious problem of water shortage in the Ararat basin, but it is very wrong to solve that problem on the account of the Sevan.

    “In the Ararat valley it is very important to regulate fisheries’ actions, because they haven’t been properly isolated and now there is water waste, and swamps appear right in that region, in other parts, at the same time, there is a threat of desertification. Water must be used twice, before developing fisheries all conditions must be studied,” said Danielyan.

    Head of the Sociometer sociological center Aharon Adibekyan said that we need to modernize agriculture in terms that saving water is not harmful, rather useful.

    “Water is in the list of limited resources. Annually Armenia receives seven billion cubic meters of water, of which, except the Sevan, we collect 2-2.5 billion in dams, and the rest flows into the Caspian sea through rivers, we can collect and use that as well,” said Adibekyan, adding that we need to create a systematized structure, which will be responsible for the usage of those waters. “Agriculture is under special care in the world, and here it is left to the will of the fate, that’s why the government faces critical situations once in a while and decides to sacrifice either water from Lake Sevan or the wellbeing of Ararat valley residents.”

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    «Ստացվում է, որ ձյուն կա, անձրև կա, բայց բախտ չկա»
    Lragir.am
    Շաբաթ, 31 Մայիսի 2014,


    Այս տարի Սևանից ոռոգման նպատակով արդեն բաց է թողնվել 60 մլն խմ ջուր, այսօր Ազգային ժողովում տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նշեց, որ Սևանից ջրառի քանակության ավելացումը պայմանավորված էր նրանով, որ տարին սակավաջուր է:
    Անդրանիկ Անդրեասյանի այս պարզաբանումը զայրացրեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանին, որ զարմացած հարցադրում արեց՝ ինչպե՞ս է տարին սակավաջուր, եթե մինչև այսօր դեռ անձրև է տեղում, իսկ ձմռանը ձյան նորմալ շերտ է եղել: Պատգամավորը նշեց՝ իսկ միգուցե պատճառը Արարատյան դաշտավայրի արտեզյան ավազանի հետ կապված խնդիրն է ու այն, որ գետերի վրա փոքր հէկ-եր են կառուցվել, որոնք խոչընդոտում են սելավների առաջացմանը:
    «Երբ ես սակավաջրության մասին խոսում եմ, մեր համակարգի տեսանկյունից եմ խոսում: Ոռոգման համակարգերն ունեն տրադիցիոն աղբյուրներ, էդ աղբյուրների ջուրը սակավ է համեմատած մյուս տարիների հետ»,- ասաց Անդրանիկ Անդրեասյանը:
    Նա նշեց, որ Հրազդան գետն այս տարի քիչ ջուր է բերել, Արաքս գետը, եթե նախորդ տարիներին 200-500 խմ ջուր էր բերում, այս տարի 30-35 խմ-ից չի անցել այդ քանակը:
    «Էս պահին Արաքսում կա 50 խմ ջուր: Ազատի ջրամբաը 70 մլն-նոց է, բայց լցված է 47 մլն-ով: Իսկ թե ինչու մայիսյան անձրևները ջուր չեն բերում, դրա բացատտրությունը մեր համակարգը չի կարող տալ»,- հայտարարեց Անդրանիկ Անդրեասյանը:
    Նա նաև նշեց, որ Սևանից ջրառի ավելացումը վնաս չի բերում լճին, այս տարեսկզբի համեմատ լճի մակարդակն ավելի է 35-36 սմ-ով: «Էն խոսակցությունները, որ Սևանը կործանում ենք, էս ա լինում, էն ա լինում, այդպես չէ»,- ասաց Անդրեասյանը:
    «Ստացվում է, որ ձյուն կա, անձրև կա, բայց բախտ չկա»,- արձագանքեց Լյովա Խաչատրյանը:
    «Բախտի հարցի անալիզները Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայութան մոտ են»,- արձագանքեց Անդրանիկ Անդրեասյանը:
    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....qsjfjPwl.dpuf

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Արփա-Սեւան ջրատարի աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան. Անդրանիկ Անդրեասյան

    Andranik Andreasyan: Arpa-Sevan Canal Works in Line with Schedule
    Մայիս 31, 2014

    ԷկոԼուր

    Չնայած տարվա սակավաջրությանը՝ Արփա-Սեւան ջրատարի աշխատանքներն ընթանում են ժամանակացույցին համապատասխան: Այս մասին մայիսի 31-ին տեղի ունեցած ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ ասել է ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը` անդրադառնալով Սեւանա լճից իրականացվող ջրառին եւ դրա հետ կապված մտահոգություններին:

    2013 թ-ի կատարողականը ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն իր պարտավորությունները կատարել է 78,11 տոկոսով՝ իրականացնելով 27 ծրագիր եւ ծախսելով 32 միլիարդ դրամ:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Ծափ էին տալիս, ուրախանում․ Ամերիկայից պոմպեր են բերել, տեսեք` ինչ եղավ

    Applauding Happily - New Pumps from America: See What Has Happened
    Մայիս 30, 2014

    ԷկոԼուր

    Արարատյան արտեզյան ավազանի աղետի պատճառը պոմպերն են: Այս կարծիքին է «Ինժեներ-երկրաբան» ընկերության նախագահ Ռուբեն Յադոյանը, ով 1968-74 թթ-ին ղեկավարել է Արարատյան արտեզյան ավազանի ուսումնասիրությունների աշխատանքները: “Ծափ էին տալիս, ուրախանում․ Ամերիկայից պոմպեր են բերել, տեսեք՝ ինչ եղավ: Պոմպերով շատ ջուր քաշելուց ամբողջությամբ խախտվեց արտեզյան ավազանի բալանսը: Չէր կարելի այնտեղ ձկնաբուծություն զարգացնել ընդհանրապես․ քաղցրահամ ջրերը պետք է օգտագործել շատ զգուշությամբ և տնտեսելով»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Ռուբեն Յադոյանը: Նրա խոսքով՝ Հայաստանն ունի քաղցրահամ ջրերի այլ աղբյուրներ, որոնք պարզապես պետք է գտնել, և իշխանությունները նախ և առաջ պետք է մտածեն հենց դրա մասին:

    «Անհրաժեշտ է նաև մտածել՝ ինչպես կանխել 70% ջրի կորուստը, որը մենք ունենում ենք: Դա հնարավոր է, ստեղծված բոլոր խնդիրներն էլ հնարավոր է լուծել, պարզապես պետք է գիտական մոտեցում: Եթե յուրաքանչյուրն իր գործով զբաղվեր, այս օրվան չէինք հասնի,- նշեց Ռուբեն Յադոյանը,- Երևանը 3 անգամ ավելի ջուր է օգտագործում, իսկ գյուղերը ջուր չունեն: Հարկավոր է ամբողջ Հայաստանի քաղցրահամ ջրերը միացնել մեկ համակարգում, դա հետագայի հարց է, բայց այսօր է պետք դրա մասին մտածել»:

    Ռուբեն Յադոյանն ասաց, որ եթե իրեն հնարավորություն տան, ինքը կարող է շտկել իրավիճակը, վերականգնել արտեզյան ավազանի բալանսը և ասել, թե ինչ վնասներ են հասցվել ժողովրդին:

    ---------

    Applauding Happily - New Pumps from America: See What Has Happened

    Applauding Happily - New Pumps from America: See What Has Happened
    13:22 May 30, 2014

    EcoLur

    The cause of the disastrous situation in the artesian basin of Ararat Valley is pumps, as “Engineer-Geologist” Company Director Ruben Yadoyan thinks, who headed the studies of Ararat artesian basin from 1968 to 1974. ‘They were applauding and were happy for the pumps from America, now see what has happened. Pumping completely disturbed the balance of the artesian basin. Fish breeding was not allowed at all: freshwater should be used with great carefulness and economically,’ Ruben Yadoyan said in his interview with EcoLur.

    Yerevan uses three times as much water as the villages, which sometimes don’t have any water. All the freshwater in Armenia should be combined in one system, which is for future, but now we should reflect on it.’ Ruben Yadoyan said if he is given any opportunity, he can change the situation, to recover artesian basin balance and to calculate damage caused to people.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Թուրքիայում արգելվել է Վանա տառեխի որսը



    Թուրքիայում (Jamanagavorabess Kravyal Arevmdyan Hayasdanum) արգելվել է Վանա տառեխի որսը
    Մայիս 05, 2014

    Վանա լճի միակ ձկնատեսակի՝ Վանա տառեխի ձվադրման շրջանի հետ կապված սկսվել է ձկնորսության սեզոնային արգելքը։

    Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում 3 ամսով արգելվել է Վանա լճում ձկան որսը, քանի որ սկսվել է տառեխների ձվադրման շրջանը։

    Վան նահանգի սննդի, գյուղատնտեսության եւ անասնապահության վարչության պետ Մահմուդ Չելիքի գլխավորությամբ տեսչական խմբերն ստուգումներ են անցկացնում որսագողության հավանական հատվածներում։ Չելիքը նշել է, թե տառեխները ձվադրման վայրերն են Վանա լիճ թափվող Զիլան եւ Դելիչայ գետերը։ Նա նշել է, թե ձկնատեսակի պահպանման համար ամեն տարի ձվադրման շրջանում արգելվում է ձկնորսությունը։

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Կառավարությունը նախատեսում է 200 միլիոն խմ ջուր ամբարել ջրամբարների կառուցման միջոցով

    Government Planning to Store 200 Million Cubic Meters of Water Through Reservoir Construction
    Մայիս 05, 2014

    ԷկոԼուր

    Առաջիկա 4-5 տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը աշխատանքներ է իրականացնելու լրացուցիչ շուրջ 200 միլիոն խմ ջուր ամբարելու հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին ապրիլի 29-ին Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: «Այն ջրամբարները, որոնք կառավարությունը նախաձեռնել է կառուցել, էական նշանակություն ունեն մեզ համար: Այս առումով մենք հետեւողականորեն ամեն ինչ անելու ենք, որպեսզի առավելագույնս սեղմ ժամկետներում կարողանանք այդ ծրագրերը կյանքի կոչել»,-նշել է փոխվարչապետը:

    Ըստ Արմեն Գեւորգյանի` ջրամբարների կառուցումը թույլ կտա կայուն ջրամատակարարմամբ ապահովել մշակվող հողակտորները, շրջանառության մեջ դնել չօգտագործվող հողատարածքներ, ինչպես նաեւ բարելավել համակարգի ֆինանսական հնարավորությունները՝ ջրամատակարարման մեխանիկական եղանակից անցնելով ինքնահոսի:

    Հիշեցնենք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն` առաջիկա տարիների ընթացքում նախատեսվում է 4 խոշոր ` Կապսի, Վեդի, Մաստարա, Եղվարդ ջրամբարների շահագործումը:

    Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Վեդիի ջրամբարի կառուցման ծրագիրը, որը իրականացվելու է ԶՖԳ ֆինանսական աջակցությամբ: Ըստ ԶՖԳ-ի՝ ջրամբարի կառուցման ծրագիրը նախատեսվում է մինչեւ ընթացիկ տարեվերջ ներկայացնել ԶՖԳ տնօրենների խորհրդի հաստատմանը:

    Հիշեցնենք, որ այս տարի ՀՀ կառավարության որոշմամբ Արարատյան դաշտի ոռոգման խնդիրը լուծելու նպատակով Սեւանա լճից վերցվելու է 240 միլիոն խմ ջուր: Այս չափաքանակը նախատեսվում էր պահպանել 5 տարի` մինչ ջրամբաների կառուցումը, սակայն կառավարությունը սահմանափակվեց մեկ տարով: Այդուհանդերձ, չի բացառվում, որ մինչեւ ջրամբարների կառուցումը, որոնց կառուցման ժամկետներն անհայտ են, Սեւանից հավելյալ ջրառը կշարունակվի:

    __________________

    Government Planning to Store 200 Million Cubic Meters of Water Through Reservoir Construction

    Government Planning to Store 200 Million Cubic Meters of Water Through Reservoir Construction
    May 05, 2014

    EcoLur

    In upcoming 4-5 years the Armenian Government will be performing works to store additional 200 million cubic meters of water, as Armenian Deputy PM, Territorial Administration Minister Armen Gevorgyan stated during his meeting with the delegation from French Agency for Development - AFD on 29 April.
    During the meeting the Vedi reservoir construction project was particularly discussed, which will be implemented with the financial support of the AFD. Under the AFD, the construction project is expected to be submitted for the approval of the AFD Board by the end of this year.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Հիդրոմետ ծառայության համաձայն՝ գետերի եւ ջրամբարների ջուրը նվազել է

    Under Hydromet Service, Water in Rivers and Reservoirs Reduced
    14:11 Ապրիլ 29, 2014

    ԷկոԼուր

    ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն՝ Հայաստանի մի շարք գետերի եւ ջրամբարների ջուրը պակասել է։ Այսպես, Ախուրյան եւ Ախուրիկ գետերի ապրիլ ամսվա միջին ամսական ելքերի արժեքը կազմել է 6․3 խմ/վրկ, երբ նորման 16․1 խմ/վրկ է, Քասախ եւ Վարդենիս գետերինը կազմել է 0․8 խմ/վրկ, երբ նորման 4․1 խմ/վրկ է, Հրազդան գետինը 9․8 խմ/վրկ է, երբ նորման 20․8 խմ/վրկ է։

    Գառնի եւ Ազատ գետերի ամսական ելքերի արժեքը կազմել է 6 խմ/վրկ նորմայի 8․9 խմ/վայրկյանի փոխարեն։

    Ախուրյանի ջրամբարում 2013թ-ին եղել է 493 միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ին՝ 310։

    Ազատի ջրամբարում 2013թ-ին եղել 52․31 միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ին 47 միլիոն խմ։

    Ապարանի ջրամբարում 2013թ-ին եղել է 51․2 միլիոն խմ ջուր, իսկ 2014թ-ին՝ 24 միլիոն խմ։

    2004-2014թթ․ կտրվածքով Ապարանի ջրամբարը առավելագույնը մինչեւ 90 միլիոն խմ ծավալով լցված է եղել 2006, 2010, 2011 թվականներին, իսկ ամենասակավաջուր տարին ջրամբարի համար 2014 թվականն է։

    ----

    Under Hydromet Service, Water in Rivers and Reservoirs Reduced

    Under Hydromet Service, Water in Rivers and Reservoirs Reduced
    14:11 April 29, 2014

    EcoLur

    Under the forecasts of Hydromet Service of MES RA, the water in a number of rivers and reservoirs in Armenia has decreased. Thus, the average monthly yields of Akhuryan and Akhurik rivers for April made up 6.3 m3/sec, when the standard is 16.1 m3/sec, those of Qasakh and Vardenis rivers made up 0.8 m3/sec, when the standard is 4.1 m3/sec, that of Hrazdan River – 9.8 m3/sec, when the standard is 20.8 m3/sec.

    From 2004 to 2014 Aparan reservoir was maximum full in 2006, 2010 and 2011, while 2014 will be with the least water.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan

    Հատուկ Անդրանիկ Անդրեասյանի համար

    For Attention of Mr. Andreasyan
    Մայիս 01, 2014

    ԷկոԼուր

    «Սեւանից ջուրը տեղափոխվում է Սեւան-Հրազդան կասկադի միջոցով, որի վերջնակետը Երեւանյան լիճն է, ուստի անհիմն է այն փաստարկը, որ Սեւանի ջուրը կարող է թափվել Արաքս գետը»,- ապրիլի 28 -ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը: Նա նաև հորդորեց ընդիմախոսներին առաջնորդվել իրողություններով:

    Հատուկ պարոն Անդրեասյանի համար պետք է նշենք, որ իրողությունն այն է, որ Երևանյան լիճը արհեստական լիճ է՝ կառուցված Հրազդան գետի վրա: Երևանյան լճից ջուրը հոսում է Հրազդան գետ, որտեղից էլ ՝ դեպի Արաքս: Հայաստանի բոլոր ջրային աղբյուրների վերջնական կետը Կուր-Արաքս գետերի ավազանն է, իսկ իմանալու համար, թե ուր է հոսում Արաքսը, պետք է միայն նայել Հայաստանի քարտեզը:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Re: Sevan



    protest of the anonymous powerless, against oligarkhia

    Leave a comment:

Working...
X