Re: Sevan
Սեւանա լճի ափերը լճի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելու միջոցառումներից կառավարությունն իրականացնում է միայն մեկը
Government Implementing Only One Measure out of All Measures Aimed At Increasing Lake Sevan Level
Օգոստոս 13, 2014
ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը միջոցառումների այն ողջ ցանկից, որոնք պետք է ուղղված լինեն Սեւանա լճի ափերը ջրի մակարդակի բարձրացմանը նախապատրաստելուն, ամեն տարի ընտրում է միայն մեկը, ափերի մաքրումը անտառից եւ պետական բյուջեից այդ նպատակով տարեկան դուրս է գրում մոտ 130 միլիոն դրամ: Դրա հետ մեկտեղ այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասշտաբները շատ փոքր են: Այսպես, 2014թ-ի մայիսից հուլիսն ընկած ժամանակահատվածում մաքրվել է 35 հա տարածք:
Սեւանա լճի մակարդակը մինչեւ 1903.5 մ նիշը բարձրացնելու դեպքում ջրի տակ կանցնեն մոտ 3500 հա անտառ, 1967 բնակելի շինություն, 806 վարձակալված հողատարածք, 15 կմ ճանապարհահատված, 18 կմ էլեկտրահաղորդիչ համակարգ, 19 կմ գազատար ու կայան: Սակայն այս ցուցակի վերաբերյալ ոչ մի միջոցառում բացի անտառատարածքների մաքրումից կառավարությունը չի նախատեսում: Պարզապես իջեցնում է Սեւանա լճի մակարդակը` մեծացնելով ջրբացթողումների ծավալը: Ինչ վերաբերում է ափերի մաքրմանը, ապա ԷկոԼուրը բազմիցս ահազանգեր է ստացել Գեղարքունիքի մարզից այն մասին, որ աշխատանքներն իրականացվում են խախտումներով, հատվում են որակյալ ծառերը, որոնք վաճառվում են, իսկ արմատները թողնում են, իսկ հետո դրանք անցնում են ջրի տակ: Մաքրման աշխատանքների ծախսերը զգալիորեն աճում են եւ պատասխանատու ոչ մի անձի կողմից չեն փոխհատուցվում:
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Government Made Water Outlets From Lake Sevan 270 Million Cum
August 14, 2014
EcoLur
On 14 August the executive adopted a resolution to make the water outlets from Lake Sevan 270 million cum for 2014. The irrigation with the water from Lake Sevan will be ensured by 1 September. It should be mentioned that 170 million cum was let out from Lake Sevan under the resolution 432-A dated on 23 April 2014, while under the resolution 696-A dated on 17 April 2014 the water outlet from Lake Sevan was made 245 million cum, which is sufficient till 16 August 2014.
Reminder: the maximum water outlet from Lake Sevan is 170 million cubic meters. But the government made a proposal to the National Assembly, where the maximum amount of water outlets was mentioned 270 million cubic meters and to amend RA law “ON RA LAW ON ANNUAL AND COMPLEX PROGRAMS OF LAKE SEVAN ECOSYSTEM RESTORATION, CONSERVATION, REPRODUCTION AND USE”, which laid down 240 million cubic meters, the government has made a new proposal to the National Assembly, where the maximum amount of water outlets was mentioned 270 million cubic meters. Competent officials don’t exclude the possibility of additional water outlets from Lake Sevan in upcoming years.
It should be mentioned as Nature Protection Minister Aramayis Grigoryan mentioned the level of Lake Sevan has decreased by 9 cm as compared with the last year.
Leave a comment:
-
Re: Sevan
PEF: Sevan Water Stolen
PEF: Sevan Water Stolen
14:20 August 14, 2014
EcoLur
PEF: Sevan Water Stolen
Leave a comment:
-
Re: Sevan
Սևանի ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների՝ իշխանի ու սիգի համար. փորձագետ
15.08.14
Սևանի ողջ ծավալով ջրի 60 տոկոսը պիտանի չէ սաղմոնազգիների համար, այնտեղ կարող է ապրել կարպ, այլ ձկներ, բայց ոչ իշխան ու սիգ:
Այս մասին Tert.am- ին հայտնեց Բնապահպանության նախարարության մոնիտորինգի վարչության նախկին պետի տեղակալ Սեյրան Մինասյանը, ով ներկայումս աշխատում է Հայաստանի ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում:
«2011-ին ջուրը փայլուն ցուցանիշներ ուներ, բայց հիմա սարսափելի է. 20 տոկոս ջուրը որակյալ է, 40 տոկոսը՝ միջին, բայց ընդհանուր կտրվածքով՝ Սևանի ողջ ծավալի 60 տոկոսն այլևս պիտանի չէ իշխանի ու սիգի համար։ Այդ ջրում չեն կարող ապրել սաղմոնազգիներ. արդյունքում առաջ Սևանում կար 20 000-30 000 տոննա ձուկ, հիմա՝ մի քանի հարյուր տոննա լինի, չլինի»,-ասա ԳԱԱ գիտաշխատողը՝ հիմնվելով իրենց վերջին հետազոտության արդյունքների վրա:
Ի պատասխան հարցի, թե մշտապես լսում ենք, որ «հեսա այսքան մանրաձուկ է լիճ բաց թողնվելու», Սեյրան Մինասյանն ասաց. «Թող բաց թողնեն, մեկ ա՝ սատկելու են: Այդ ջրում սաղմոնազգի չի կարող ապրել»:
Գիտնականը Սևանում ձկան վերացման երեք հիմնական պատճառ է մատնանշում, որոնցից մեկը ձկան անթիվ, անհամար, անվերահսկելի որսն է, մյուսը՝ ջրածածկ անտառի առկայությունը լճի ջրում, և՝ ջրի բացթողումները, քանի որ, ըստ գիտնականի, ջուրը միայն բարձրանալու դեպքում է ինքնամաքրվում:
«Սևանը, որ դարերով եղել է Հայաստանի ու հայ ժողովրդի կենսական տարածքներից մեկը, Խորհրդային միությունն այդքան գումար ծախսեց Սևանի պահպանության վրա, այն կարևորում էր, և կառուցեց «Արփա-Սևանը», մեր փառապանծ կառավարության «շնորհիվ», մեր անկախության ժամանակահատվածում մենք բերեցինք, լիճն այս վիճակի հասցրինք»,–ասաց նա:
Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր որոշեց ընթացիկ տարում Սևանից վերցրել լրացուցիչ 30 միլիոն խորանարդ մետր ջուր՝ լճից ջրի բացթողնման տարեկան ծավալը հասցնելով 270 միլիոն խորանարդ մետրի:
Ինչպես Tert.am–ին փոխանցեց բնապահպան Կարինե Դանիելյանը, որոշումը կայացնելուց առաջ կառավարությունը որևէ քննարկում չի անցկացրել ո՛չ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, ո՛չ բնապահպանների հետ, ինչը պարտավոր էր:
Հիշեցնենք, որ մինչև այս տարվա փոփոխությունները, «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն, լճից տարեկան թույլատրվում էր բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խորանարդ մետր ջուր:
Արդյունքում՝ Սևանում լճի մակարդակը նախորդ տարվա համեմատ, իջել է 9 սանտիմետրով, ինչն իր 100 օրվա կապակցությամբ ասուլիսին չթաքցրեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը։
Կարինե Դանիելյանը հավելեց, որ այդ ասուլիսից հետո լճի մակարդակը ևս մեկ սանտիմետրով իջել է ու այս տեմպերի դեպքում նվազումը կհասնի մինչև 14 սանտիմետրի՝ մինչև տարեվերջ:
«Ուղղակի իրենք հիմա մի քիչ այլ թվեր են հնչեցնում, ասում են, որ իրենք 20 սանտիմետր դեռ ունեն, որովհետև իրենք տարին տարու հետ են համեմատում, մենք՝ ամիսը ամսվա»,-տեղեկացրեց Կարինե Դանիելյանը:
Նա ընդգծեց, որ հիմա այս արձակուրդային պայմաններում փորձում են արագ աշխատանքային խումբ կազմակերպել, որպեսզի տեղում ուսումնասիրություններ կատարեն:
«Էկո դաշինք»-ի անդամ, բնապահպան Սիլվա Ադամյանը նշեց, որ կառավարությունը նման որոշումներ ընդունում է գաղտագողի, ամռան թեժ սեզոնին ու ավելացրեց. «Ոչ մեկին ո՛չ հարցնում են, ո՛չ հանրային լսումներ է լինում, մենք այս մասին իմանում ենք հետին թվով, հանրությունն այդ մասին իմանում է ամենավերջինը։ Ախր սա հո միայն Սևանը չէ՞, ես բազում օրինակներ կարող եմ բերել հատկապես հանքարդյունաբերության ոլորտում, կամ ՀԷԿ-երի խնդիրը»։
Սիլվա Ադամյանն այս փուլում իրենց՝ բնապահպանների գերխնդիրն է համարում ապացուցելը, որ 270 միլիոն խորանարդ մետր ջուրը մահացու հարված է Սևանին:
«Սերյան Մինասյանը նշել է, որ նախ պետք է կասեցվի ընդհանրապես Սևանա լճից ջրի որևէ բացթողում և պետք է մաքրվի անպայման Սևանի հատակը։ Բացի այդ նա նշել է, որ Սևանա լճում պետք է լինեն ձկներ, որոնք պետք է սնվեն Սևանում եղած էկոհամակարգով: Սրանք կարևոր կետերն են Սևանի համար։ Սակայն կառավարությունը ձգձգում է, բացարձակ ուշադրություն չի դարձնում ո՛չ փորձագետների որոշումներին, ո՛չ հասարակական կազմակերպությունների կարծիքին»,-ասաց բնապահպանը՝ ուշադրություն հրավիրելով այն փաստի վրա, որ նույնիսկ իրանական մամուլն է անդրադարձել Սևանի խնդրին, իսկ իրանահայ համայնքը բավական մտահոգված է այս հարցով։
Սիլվա Ադամյանը, անդրադառնալով Սևանի հատակի մաքրման ծրագրին, նշեց, որ այն մաքրվեց, երբ ջրի մակարդակը բարձրացվեց, սակայն հավելեց, որ Արամ Հարությունյանի օրոք Բնապահպանության նախարարությունը հսկայական գումարներ հատկացրեց լճի հատակի մաքրման համար, միլիոնավոր դոլարների նույնիսկ տեխնիկա բերվեց, բայց գործընթացը իրականացվել է շատ վատ։
«Դա մի քանի միլիոն դոլարանոց սարք է։ Նույնիսկ էկոլոգիական դաշինքն առաջարկեց համայնքին տալ այդ փողերը, որպեսզի փորձի մաքրել, սակայն ԲՆ-ն իր համաձայնությունը չտվեց, այսօր կանգնել ենք փաստի առաջ»,-նկատեց բնապահպանը:
Tert.am-ը զրուցեց նաև «Սևան-Հրազդան ջրառի» տնօրեն Սամվել Հովհաննիսյանի հետ, ով հայտարարեց, որ այդ 30 միլիոնը ոչ թե լրացուցիչ ջրի բացթողում է, այլ նախատեսված է «Սևանի մասին» օրենքով՝ ԱԺ-ի կողմից ընդունված: Պարզապես իրենք որոշակի քանակ բաց թողնելուց հետո ամեն անգամ դիմում են գործադիրին:
«Քանի որ տարին սակավաջուր էր, դրանից հետո օրենքում փոփոխություն կատարվեց ու որոշվեց, որ պետք է վերցվի 270 մլն խորանարդ մետր ջուր, մենք վերցրել էինք 240, դիմել ենք սահմանված կարգով կառավարություն՝ ևս 25-30 միլիոն վերցնելու: Այսինքն՝ դա էդ 270 միլիոնի մեջ է»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը:
Ստացվում է, որ այս տարվա որոշմամբ կառավարությունը մոտ 60 տոկոսով ավելի ջուր է վերցնելու Սևանից, քան նախորդ տարի:
Սամվել Հովհաննիսյանն այսուհանդերձ նշեց, որ օրենքով նախատեսվածից ավել ջուր չի վերցվելու, ոչ էլ կտրվի՝ պահանջելու դեպքում, թեև կա պահանջարկ: Նա հավելեց, երբ թույլատրվում էր Սևանից 270 մլն. խորանարդ մետր ջրառը, լիճն արդեն իջած էր:
«Այսինքն՝ էդքան էլ կապ չունի, որ մենք ավել ջուր ենք վերցրել, դրա համար է իջել»,-պատասխանելով բնապահպանների մեղադրանքներին՝ նշեց «Սևան-Հրազդան ջրառի» տնօրենը:
Ինչ վերաբերում է ջրի որակի վատացմանը, ապա տնօրենն անկեղծորեն խոստովանեց, որ դրա մասնագետը չէ, բայց հայտարարեց, որ Սևանում հիմա իշխան էլ կա, սիգ էլ:
«Իսկ եթե իրենք բնապահպանները որոշել են, որ լիճ ձուկ բաց թողնեն, չի աճի, ուրեմն չի աճի»,-ասաց Սամվել Հովհաննիսյանը ու հայտարարեց, որ բնապահպանները գործում են ու մտածում «ինչքան վատ, էնքան լավ» սկզբունքով:
Նա հռետորական հարց տվեց, թե վա՞տ է, որ գյուղացուն ոռոգման համար ջուր են տալիս։ Իսկ բնապահպան Սիլվա Ադամյանն այս կապակցությամբ նշում է, որ Սևանի ի ջուրը չի հասնում Արարատյան դաշտ:
«Ջուրը ուղղակի գնում է. այն բաց են թողնում միայն մի նպատակով, որպեսզի իրենց շքեղ հյուրանոցները, զվարճանքի վայրերը չմնան ջրի տակ: Արդյունքում ջուրը գնում է դեպի Արաքս, դեպի Ադրբեջան՝ Կասպից ծով»,–հայտարարեց նա։
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանից բաց թողնվող ջրի քանակը կավելացվի` չնայած բնապահպանների ահազանգերին
14/08/14
Գյուղացիների, հատկապես Արարատյան դաշտի հողօգտագործողների համար էլ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սեւանա լճից ոռոգման նպատակով բաց թողնվող ջրի քանակը 2014-ի համար հասցնել 270 մլն խոր. մետրի: Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը պարզաբանեց, որ տարին սակավաջուր է, իսկ ջրառի քանակի ավելացումը վնաս չի հասցնում Սեւանին: "Այսօրվա դրությամբ Սևանից արդեն իրականացվել է 240 մլն խմ ջրառ, այս տարեսկզբի համեմատ լճի մակարդակն ավելի է 20 սմ-ով":
Բնապահպան Կարինե Դանիելյանը, որ նիստին հետեւում էր, միջամտեց՝ ի պաշտպանություն Սեւանի. "Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտարարել էր, թե Սևանի մակարդակն արդեն իջել է 9 սմ-ով": Վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշումը հիմնավորեց՝ ծանր նժարի վրա դնելով գյուղացիների ջրի կարիքը:
"Սևանի պահպանման խնդիրներն ուշադրության կենտրոնում են, բայց նաև ես չեմ կարող գյուղացիներին ջուր չտալ, որ կարողանան իրենց այգիները ոռոգել: Սակավաջուր տարի է, սա ոչ մեկիս ցանկությունը չէ": Որոշումն, անկախ տարաձայնություններից, ընդունվեց ու այսուհետ եւս Արարատյան դաշտի այգիների ծարավը կհագեցնի Սեւանի ջուրը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&...id=21712#video
© Երկիրմեդիա
Leave a comment:
-
Re: Sevan
Սևանից 60 տոկոսով ավելի ջուր կվերցվի, քան նախորդ տարի
Սարգիս Հարությունյան
Հրապարակված է՝ 14.08.2014
Կառավարությունն այսօր որոշեց ընթացիկ տարում Սևանից վերցրել լրացուցիչ 30 միլիոն խորանարդ մետր ջուր՝ լճից ջրի բացթողնման տարեկան ծավալը հասցնելով 270 միլիոն խորանարդ մետրի:
Ընդ որում, ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեց բնապահպան Կարինե Դանիելյանը, այսօրվա որոշումը կայացնելուց առաջ կառավարությունը որևէ քննարկում չի անցկացրևել ո՛չ Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովում, ո՛չ բնապահպանների հետ, ինչը պարտավոր էր անել:
Այսօրվա որոշմամբ գործադիրը վերանայեց 2014-ի ապրիլի 23-ի իր իսկ որոշումը, ըստ որի նախատեսվում էր այս տարվա ընթացքում uևանից բաց թողնել առավելագույնը 240 միլիոն խորանարդ մետր ջուր:
Նշեմ, որ մինչև այս տարվա փոփոխությունները, «Սևանա լճի մասին» օրենքի համաձայն, լճից տարեկան թույլատրվում էր բաց թողնել առավելագույնը 170 միլիոն խորանարդ մետր ջուր:
Այսինքն՝ այսօրվա որոշմամբ Կառավարությունը մոտ 60 տոկոսով ավելի ջուր է վերցնելու Սևանից, քան նախորդ տարի:
Գործադիրի նիստում հարցը ներկայացնում էր Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Անդրանիկ Անդրեասյանը. - «Աննախադեպ սակավաջուր տարի էր, և արդեն հավաստի ինֆորմացիա ունենք` ոչ միայն մեր հանրապետության տարածքում: Բայց նաև հաշվի առնելով, որ Կառավարությունը աջակցություն տրամադրեց մեզ տարբեր ուղղություններով, մենք կարծում ենք, որ ոռոգման տարին օբյեկտիվորեն նորմալ կփակենք»:
Հատուկ այս հարցի համար կառավարության նիստին մասնակցող բնապահապան Կարինե Դանիելյանը դիմեց Հովիկ Աբրահամյանին. - «Պարոն վարչապետ, ես հասկանում եմ, որ լուրջ խնդիր ունենք ոռոգման հետ կապված և կլիմայի փոփոխության հետ կապված, բայց դա շատ լուրջ հարված է Սևանին այսօր: Ես կխնդրեի, որ մասնագիտական լուրջ խումբ ձևավորվի, որովհետև այդ խնդիրը ամեն տարի բարձրանալու է՝ կլիմայի փոփոխության հետ կապված, և ռացիոնալ ջրօգտագործման խնդիրները համատեղ մասնագետների հետ նայենք»:
Վարչապետի արձագանքը. - «Հանձնաժողովը ունենք: [Մովսիսյան] Վլադիմիր Միհրանիչն է ղեկավարում: Հարց չունենք. եթե կա դրա անհրաժեշտությունը, ստեղծենք, քննարկենք»:
Իսկ Անդրանիկ Անդրեասյանը հրապարակեց հետևյալ թվերը. - «Տարին սկսել ենք` ունենալով 1900 մետր 16 սանտիմետր Սևանի մակարդակ, այսօր, իրականացնելով 240 խորանարդ մետր ջրառ արդեն, ունենք 1900 մետր 36 սանտիմետր մակարդակ»:
Կառավարության նիստից հետո, սակայն, Կարինե Դանիելյանը լրագրողներին փոխանցեց հետևյալ թվերը. - «Տարին տարվա հետ են համեմատում. մինուս 10 սանտիմետր մենք արդեն ունենք անցյալ տարվա համեմատ` օգոստոս ամսվա դրությամբ: Եվ պրոգնոցը տալիս է, որ եթե այսպես շարունակվի, մենք հունվարը հունվարի հետ համեմատ կունենանք 12-14 սանտիմետր մինուս»:
Սևանի ջուրը մասնավոր ընկերության վա՞րկն է մարելու
Այս տարվա փետրվարին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանության արժանացրեց «РусГидро» ընկերության դուստր ձեռնարկության՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» ներդրումային ծրագիրը՝ նախատեսված 2014-2018 թվականների համար: Այդ ներդրումային ծրագրի շրջանակում կորպորացիան, որին պատկանում է Սևան-Հրազդան հիդրոէլեկտրակայանների համալիրը, Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկից 52.3 միլիոն դոլարի վարկ է վերցրել:
Բնապահպանները ուշադրություն են հրավիրում այն հանգամանքին, որ ապրիլի 23-ի որոշմամբ կառավարությունը առաջարկում էր մինչև 2019 թվականը թույլատրել Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողումները, և այդ ժամկետը տարօրինակ կերպով համընկնում է «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» վարկային պարտավորության ժամկետի հետ:
Բնապահպանները նաև չեն բացառում, որ Սևանից ջուր բաց է թողնվում, որպեսզի ընկերությունը կարողանա ավելի շատ էլեկտրանէերգիա արտադրել և դյուրությամբ մարել իր վարկը:
Դանիելյանը համաձայնեց «Ազատության» դիտարկմանը, թե դա կնպաստի, որ Սևան-Հրազդան կասկադը ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրի. - «Իհարկե, զուգահեռ էլեկտրաէներգիան պետք է արտադրվի, բայց ասել, որ դրա համար են բաց թողնում, հաստատել չենք կարող: Որովհետև հիմա ոռոգման համար ջուր պետք է»:
Անդրադառնալով «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» վարկին` Դանիելյանն ասաց, որ Բնապահպանության նախարարի մոտ այդ խնդիրը քննարկվել է. - «Իրենք ներկայացրեցին իրենց թվերը... որ իրենք երբեք հատուկ էներգետիկ նպատակներով ջուր չեն վերցրել, միայն ոռոգման ռեժիմով են աշխատել, այդ վարկը ոչ մի կապ չունի: Այդ բոլոր քննարկումները նախարարի մոտ եղան, բայց ասեմ` ՀԿ-ները մնացին իրենց կարծիքին»:
Leave a comment:
-
Re: Sevan
The distance Vrej's article above states is 600 kilometers from the lake in Tajikistan to the Iranian site. That's about 372 miles. The distance from prudoe bay (arctic coast) to Fairbanks Alaska is 499 miles.
The road from Fairbanks to prudoe bay (James Dalton hwy, or haul road) basically runs alongside the pipeline that transports oil from prudoe to Valdez, Alaska. This pipeline often appears above ground for many miles at a time but also disappears underground for many miles. Also also the line deviates from the road often.
To pump crude oil is complex because of the nature of the stuff. Pumping water is far less difficult.
That's a do-able project if the will & $ are there.
But your primary point about the REAL VALUE of water is absolutely right.
The world at large and most certainly Hayastan should treat the water as gold, in fact even more valuable.
Should be of top strategic importance in our country.
Unfortunately the elite misuse their position as you have pointed out repetedly when it comes to responsible management of Armenia's water resources.
Both the intelligencia, general population, & diaspora need (dearly need) to come together on this (as well as other) extremely important issue and flex some resolute muscle.
Leave a comment:
-
Re: Sevan
VALUE OF WATER IN OUR REGION
A Pipeline From A Land Of Water To A Land Of Oil
Iran is looking for more water and some Iranian officials believe the place to get it is from Tajikistan. The problem is how to get the water from Tajikistan's mountains to Iran, several hundred kilometers away.
August 08, 2014
Iran is looking for more water and some Iranian officials believe the place to get it is from Tajikistan.
The problem is how to get the water from Tajikistan's mountains to Iran, several hundred kilometers away.
The head of the parliament in Iran's Khorasan Province, Mohammad Reza Mohsin, came up with a new and novel proposal and on August 6 he suggested building a pipeline.
The plan seems a bit unrealistic but it does show Iran's determination to get water from cultural cousins in Tajikistan, because this is not the first time the subject has been raised. Not even close to the first time.
Mohsin's idea is to get the water from Tajikistan's Lake Sarez, which is not only located in a very active seismic zone but the lake itself is the result of a major earthquake that hit the region just over 100 years ago.
RFE/RL's Tajik Service, Ozodi, looked into the proposal and its feasibility. Ozodi found the pipeline would need to be some 600 kilometers long to reach from Khorasan to the Gorno-Badakhshan region in eastern Tajikistan.
The distance is not the problem, the terrain is. Lake Sarez is in a remote location. The road, such as it is, that leads to Sarez is barely adequate for a car to pass and more than 20 kilometers from the lake it gives out altogether. The pipeline would require a passage 10 to 12 meters wide.
And tremors, avalanches, and mudslides wipe out roads and paths in the region regularly.
Ozodi spoke with Homidjon Oripov, an official in Tajikistan's energy department, who said there could still be a way to pipe water from Lake Sarez to Iran.
Oripov noted there were plans to build the Dashtijum hydropower plant downstream from Sarez and suggested the water could enter the proposed pipeline after it spills out from the plant.
Oripov has been negotiating water exports with Iranian officials since 2012. He told Ozodi the idea of exporting water to Iran goes back some 10 years, when an Iranian company sent a letter about water exports to Tajik President Emomali Rahmon. The Iranian government was prepared to invest $3 billion in a project to bring the water to Khorasan.
Ozodi reported that initial proposal was scrapped, but in 2007 President Rahmon and then-Iranian President Mahmud Ahmadinejad signed an agreement on the export of water from Tajikistan to Iran. And in fact, as of the start of 2013 Tajikistan was supposed to be exporting 1 billion cubic meters of potable water to Iran.
So far, that has not happened.
There have been other means proposed for delivering water. Iran has previously suggested shipping it by rail and sweetened the deal by mentioning it could be an oil-for-water arrangement, and Tajikistan could certainly use the oil. There are plans for construction, starting as soon as next year, of a Turkmenistan-Afghanistan-Tajikistan railway that would run tantalizingly close to Iran's northeastern border.
On paper, it sounds possible but there are some other factors that need to be considered. Although about one-third of Central Asia's water originates in Tajikistan's mountains, roughly half of Tajikistan's population does not have adequate access to drinking water.
A water pipeline would then mirror the problems seen in other Central Asian countries with natural-gas export pipelines. For example, Turkmenistan and Uzbekistan export gas to Russia and China while their own populations suffer through power rationing and gas shortages.
Tajikistan's downstream Central Asian neighbors are already apprehensive about plans to build the enormous Roghun dam in Tajikistan. These downstream countries worry that decreased water supplies from Tajikistan will devastate agriculture in the lowlands. They can be expected to raise objections to Tajikistan selling water, ultimately the region's most valuable resource, to Iran.
-- Bruce Pannier, with contributions from Farhodi Miloh of RFE/RL's Tajik Service
Leave a comment:
Leave a comment: