Re: Sevan
Սեւանա լճից ջրբացթողումների ավելացման մասին օրինագիծն ընդուվեց 96 կողմ 15 դեմ քվեարկությամբ
Bill on Water Outlets from Lake Sevan Was Adopted with 96 Votes for and 15 Votes Against
14:45 Ապրիլ 29, 2014
ԷկոԼուր
Այսօր՝ ապրիլի 29-ին, ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 96 կողմ, 15 դեմ եւ 4 ձեռնպահ քվեարկությամբ`սակայն Սևանա լճից լրացուցիչ ջրբացթողումների ժամկետը, 240 միլիոն խմ 170 միլիոն խմ-ի փոխարեն, 5-ից կրճատելով մինչև 1 տարի:
Նախագծին կողմ է քվեարկել ՀՀԿ-ն իր ամբողջ կազմով, կողմ է քվեարկել ԲՀԿ կուսակցությունը այն ձևակերպմամբ, որ ընդունված է իրենց առաջարկությունը՝ ժամկետը կրճատել 5-ից մինչև 1 տարի: ԲՀԿ կուսակցության 4 պատգամավորներ ձեռնպահ են մնացել:
Նախագծին դեմ են քվեարկել 3 ընդիմադիր կուսակցություններ իրենց ամբողջ կազմով՝ ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն:
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Level: by 28 of April, the lake level is 1900.34 cm, only +4cm on last year's same date.
The minimal difference, according plan should have been +20 cm......
By low, from now on, they will steel 70 million cubameter extra, from Sevan (Level passed from official 170 to 240 Mcm3, and this until 2019!!!), compared to last year.
This year is drier than last, so less water will come in.
Do not see, how they will manage to not lower the level, by pumping that much more, unless admitting de facto, that in previous years, they took out much more, than what they claimed.....
Leave a comment:
-
Re: Sevan
Մարմարիկի ջրամբարը ապահով է եւ շահագործվում է ըստ ժամանակացույցի. պարզաբանում է «Ջրային տնտեսություն» ԾԻԳ-ը
Ապրիլ 26, 2014
ՏԿՆ Ջրային տնտեսության ԾԻԳ-ը հանդես է եկել պարզաբանմամբ, անդրադառնալով բնապահպան Մովսես Մանուկյանի հայտարարություններին, ըստ որի Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ եղել է, այնպես էլ մնացել է:
ՏԿՆ Ջրային տնտեսության ԾԻԳ-ի պարզաբանման մեջ ասվում է.
«Բնապահպան Մովսես Մանուկյանն անդրադառնում է ջրամբարի շահագործումից ակնկալվող արդյունքներին՝ կասկածի տակ առնելով դրանք: Իսկ բնապահպանի մտավախության աղբյուրն իր դիտարկումն է՝ «ջրերը ուրախ գալիս են, գնում», իսկ Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է»:
Ջրային տնտեսության ԾԻԳ-ի մասնագետների պարզաբանմամբ` Մարմարիկի ջրամբարը ոչ թե դատարկ է, այլ լցված է ուղիղ այնքան, ինչքան նախատեսված է նախագծով: Իսկ ոլորտի ցանկացած մասնագետի քաջ հայտնի է, որ նորակառույց ջրամբարները, հատկապես 10մլն խ/մ-ից ավելի տարողությամբ, պետք է տիպային կանոնների համաձայն սկզբնական շրջանում ջուր ամբարեն ոչ թե միանգամից, այլ՝ փուլային տարբերակով եւ աստիճանաբար միայն հասնեն նախագծային ծավալի ամբողջ օգտագործմանը:
Հենց այդ փուլային տարբերակով էլ Մարմարիկի ջրամբարը շահագործման առաջին տարում 2012թ. լցվել է մինչեւ նախատեսված նիշը` 1878մ ` ծովի մակարդակից կամ 6 մլն խմ:
2013-ին ջրամբարը լցվել է մինչեւ 1888մ /11.5մլն խմ/, իսկ այս տարի պետք է լցվի 1894,5մ –ի նիշի չափով կամ 16 մլն խմ:
Ջրամբարի ամբողջական ծավալով շահագործման պետք է հասնենք 2015-ից. խոսքն արդեն 23 մլն խմ ջրի մասին է:
Հրապարակման մեջ այնուհետեւ հետեւում են հռետորական հարցադրումները.
ա. «Արդյոք Սեւանից 72,2 մլն մ3 լրացուցիչ ջրառի նախատեսվող օրենքում հաշվառված է Մարմարիկի ջրամբարի 23 մլն մ3 ջրաքանակը: Իրատեսական հաշվարկով հիշյալ ջրաքանակը դեռեւս 2013թ-ին պետք է նվազեցված լիներ Սեւանից օրենքով նախատեսված 168 մլն մ3-ից»:
Միանշանակ Սեւանից ջրառի գործառույթում հաշվի են առնված ոչ միայն այդ, այլեւ բազմաթիվ գործոններ, որոնց համադրումից ու վերլուծությունից է ծնվել որոշումը: Սակայն չպետք է մոռանալ բնակլիմայական պայմանների մասին, որոնք էլ վերջնականապես ձեւավորում են ոռոգման պահանջարկն ու առաջարկը: Դուք Սեւանի խնդրին նայում եք միակողմանի, խնամքով շրջանցելով Արարատյան դաշտում ստեղծված իրավիճակը, տարվա արդեն իսկ ուրվագծվող սակավաջրությունը:
բ. Արդյոք արժանահավա՞տ են լուրերը, թէ 12,6 մլն ԱՄՆ դոլար ծախսելուց հետո ջրամբարը ինչպես վթարային կար, այնպես էլ վթարային մնացել է:
Բացարձակ կեղծիք ու թյուրիմացություն է նման պնդումը, քանի որ ժամանակին իրոք վթարային վիճակում անավարտ մնացած ջրամբարը վերակառուցելու, ամրապնդելու եւ անվտանգ շահագործելու համար լուրջ ներդրւմներ են կատարվել, որոնք միանշանակ արդարացված են: Մարմարիկի ջրամբարն այսօր հուսալի եւ ապահով է, լրացուցիչ պաշտպանված անվտանգության ժամանակակից համակարգերով. Խոսքը, մասնավորապես, նորմալ շահագործումն ապահովելու եւ շինության վիճակին հետեւելու համար տեղակայված սեյսմիկ չափիչ սարքավորումների մասին է, որոնք արձանագրում են ցանկացած սեյսմիկ տատանում եւ դրանց արդյունքում հնարավոր փոփոխություններ: Ջրամբարի միջուկի վրա տեղադրված են 16 պիեզոմետրեր/չափիչ սարքեր/ ջրամբարում դեպրեսիոն կորի դիրքը որոշելու համար, ինչը թույլ է տալիս հետեւել ջրի կուտակման մակարդակին, օպերատիվ անընդհատ հսկողություն իրականացնել: Եվ հաջորդը` նույն օպերատիվ վերահսկողության, ըստ անհրաժեշտության` միջամտության, ջրամբարի անվտանգության ապահովման համար կառուցվել է 266մ երկարությամբ «կատաստրոֆիկ ջրթող», ինչը թույլ կտա ըստ անհրաժեշտության ջրամբարից անվտանգ դատարկել ջրի ավելցուկը:
գ. Եթե Սերժ Սարգսյանի ձեռամբ ջրամբարի շահագործման արարողության ընթացքում հնչեցրած նախագծային պարամետրերը ցայսօր չեն իրականացվել, ովքե՞ր են մեղավորները:
Հարգելի բնապահպան, պետք չէ մեղավորներ փնտրել այնտեղ, որտեղ մեղք չի գործվել, ավելին` բարի, կարեւոր ու մեծ գործ է արվել. Մարմարիկի ջրամբարի նախագծային բոլոր չափորոշիչները կյանքի են կոչվել եւ այն, կրկնում ենք, 2015թ-ից լիարժեք կկատարի իր հիմնական առաքելությունն ամբողջ ծավալով:
Եվ ջրամբարի օպերատիվ իրավիճակի մասին` 24.04.14 դրությամբ. ջրամբարում շարունակվում է առայժմ 6.3 մլն խ/մ ջրի կուտակումը, միաժամանակ եւ ոռոգման ջրահեռացման գծերով վայրկյանում 1.5խ/մ ջուր է ուղղվում ոռոգմանը, որպեսզի ջրամբարը ինտենսիվ չլցվի, խստորեն պահպանվի մասնագետների նախանշած մակարդակը եւ ջրամբարը երկար ծառայի ոռոգման համակարգին:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ բնապահպան Մովսես Մանուկյանը մասնավորապես գրել էր. «Մարմարիկ գետի ջրերն ամբարելու համար 2012թ-ին շահագործման հանձնված Մարմարիկի ջրամբարը ինչպես դատարկ էր, այնպես էլ դատարկ է»:
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by Artashes View PostVrej, thanks for the English translation on this important and crucial matter, WATER!!!
As Mher stated, this translation in English helps many of us to realize this important issue & reaches a much wider audience.
The most appropriate title in your post#173 --- high time to repay Seven debts --- and the positive report in post #171, are then followed by posts stating that the opposite is actually taking place.
This very thing takes place here in USA all the time. They clearly recognize invironmental concerns, state their intention to show appropriate conduct, and then do the exact opposite.
------ the Texas two step ---- previously known as the"schuck & jive"
Have more to say but need to go to work--- later
Artashes
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by Vrej1915 View PostLEVEL OF LAKE SEVAN:
From 2014-02-25
Water level of Sevan
1900.18m
Water Count
m³
Compared to last year: ONLY + 6 cm, in place of possible + >40 cm.
After 2012 that ended with negative balance.....facts contradict the official policy of keeping the level up, by at least +21 cm/year.....
Basically, this proves the factual policy of lowering the level of the lake, at least from 2012 on...
2013-02-25 1900.12 m m³
This somewhat elderly specialist, (not political activist) was saying that this is a deliberate policy
to avoid flooding the illegally built villas of the government officials and oligarchs.
Until those houses are pulled down unlikely the Sevan water level will be allowed to rise further.
.
Leave a comment:
-
Re: Sevan
Vrej, thanks for the English translation on this important and crucial matter, WATER!!!
As Mher stated, this translation in English helps many of us to realize this important issue & reaches a much wider audience.
The most appropriate title in your post#173 --- high time to repay Seven debts --- and the positive report in post #171, are then followed by posts stating that the opposite is actually taking place.
This very thing takes place here in USA all the time. They clearly recognize invironmental concerns, state their intention to show appropriate conduct, and then do the exact opposite.
------ the Texas two step ---- previously known as the"schuck & jive"
Have more to say but need to go to work--- later
Artashes
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by Vrej1915 View PostFor Artashes:
Leave a comment:
-
Re: Sevan
LEVEL OF LAKE SEVAN:
From 2014-02-25
Water level of Sevan
1900.18m
Water Count
m³
Compared to last year: ONLY + 6 cm, in place of possible + >40 cm.
After 2012 that ended with negative balance.....facts contradict the official policy of keeping the level up, by at least +21 cm/year.....
Basically, this proves the factual policy of lowering the level of the lake, at least from 2012 on...
2013-02-25 1900.12 m m³
Leave a comment:
-
Re: Sevan
Սեւանա լճի մակարդակը իջեցնելու կառավարության տրամադրվածությունը լավ նկատելի է աղյուսակի վրա
Government’s Intention to Lower Sevan Well Observed on Diagram
Փետրվար 07, 2014
ԷկոԼուր
ՀՀ կառավարությունը նպաստում է ոչ թե Սևանա լճի մակարդակի բարձրացմանը, այլ` իջեցմանը: Անկախ ոռոգման պահանջից կառավարությունը ավելացնում է Սևանից ջրի բացթողումները ` ձգտելով դուրս չգալ 1900 մ մակարդակից:
Այս մասին վկայում է Սևանա լճի մակարդակի տատանումները արտացոլող 1926-2013 թթ-ի աղյուսակը: Այսպիսով, 2001 թ-ին «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, Սեւանի մակարդակը, ամրագրված ծովի մակարդակից 1896.32մետր նիշի վրա, սկսեց անշեղորեն բարձրանալ: Տարեկան աճը հասնում էր բարձր նիշերի՝ 44 սմ, իսկ երբեմն նաև 55 սմ: 2008 թ-ին կառավարությունը ավելացրեց ջրի բացթողումները` հասցնելով մինչև 304 միլիոն խմ-ի` պատճառաբանելով նկատելի երաշտի նշանները: Արդյունքում մակարդակի բարձրացումը դանդաղեց և կազմեց ընդամենը 6 սմ: Հետագա տարիների ընթացքում լճից բաց էին թողնում 170 միլիոն խմ սահմանված ծավալը: Բայց 2011 թ-ին մակարդակը կրկին բարձրացավ և կազմեց 22 սմ: Այդ ժամանակ` 2012 թ-ին, կառավարությունը փրկում է իրավիճակը և, օրենքին հակառակ, կրկին լրացուցիչ բացթողումներ է հաստատում մինչև 320 միլիոն խմ ծավալով: Պատճառաբանությունը` Արարատյան հարթավայրը ոռոգման ջրով ապահովող ջրամբարներում ջրի սակավություն: Արդյունքում բաց է թողնվում 303 միլիոն խմ, և լճի մակարդակը նվազում է. ստեղծվում է բացասական հաշվեկշիռ (-2 սմ):
2013 թ-ին լճի մակարդակը բարձրացել է ընդամենը 5 սմ, չնայած նրան, որ լրացուցիչ բացթողումներ պաշտոնապես չեն եղել:
Նայելով աղյուսակին՝ առաջանում է նաև հաջորդ հարցը: Ինչո՞ւ, երբ անգամ ջրբացթողումների պաշտոնական ծավալը չի գերազանցել 170 միլիոն խմ, մակարդակի տատանումները այդքան բարձր էին: Սևանում գետերի թողքերի ուսումնասիրությունները այս կապակցությամբ լավ բացատրություններ չեն տալիս: Ուրեմն, բացառված չէ այն ենթադրությունը, որ ջուրը, այնուամենայնիվ, լրացուցիչ վերցնում են՝ շրջանցելով սահմանված նորմերը:
Եվ այժմ` նոր օրինագիծ ջրբացթողումների ծավալը մինչև 240 միլիոն խմ դարձնելու վերաբերյալ` հաշվարկված 5 տարով: Ընդ որում, ոչ մեկ չի կասկածում, որ լճի մակարդակը կիջնի: Այդ մասին է վկայում կառավարության մերժումը, համաձայն որի վերջինս հրաժարվում է օրինագծում այնպիսի ուղղումներ մտցնել, որոնց շնորհիվ կպահպանվի լճի դրական հաշվեկշիռը:
------
Government’s Intention to Lower Sevan Well Observed on Diagram
Government’s Intention to Lower Sevan Well Observed on Diagram Government’s Intention to Lower Sevan Well Observed on Diagram
February 07, 2014
EcoLur
The Armenian Government is promoting not the increase in Lake Sevan level, but its decrease. Irregardless of the irrigation needs, the government is increasing water outlets from Lake Sevan trying not to touch the level of 1900 meters.
The diagram showing the fluctuations in Lake Sevan level from 1926 to 2013 show it. Thus, after adopting RA Law “On Lake Sevan” in 2001, the level of Sevan was fixed at 1896.32 above the sea level and started steadily increasing. The annual growth reached high marks, 44 cm and sometimes 55 cm. In 2008 the government increased the water outlets up to 304 million cubic meters substantiating this with drought signs. As a result, the level increase slowed down and made up only 6 cm. In the following years, maximum set volumes were let out of the lake – 170 million cubic meters. In 2011 the level again went up and the growth made up 22 cm. Then in 2012 the Government saves the situation and sets additional water outlets despite the law – up to 320 million cubic meters. Reason – incomplete level of water in the reservoirs supplying irrigation water to Ararat Valley. As a result, 303 million cubic meters were let out and the lake level goes down thus generating a negative balance (-2 cm).
In 2013 the lake level again went up to 5 cm, though additional water outlets officially were not recorded.
Having a look at this diagram, we have the following question: why are level fluctuations so high, even when the official outlet volume didn’t exceed 170 million. Studying the currents of the rivers to Sevan don’t provide good explanations. In that case it’s not excluded that water is additionally taken from the lake in circumvention of the set standards.
And now new bill on the water outlets up to 240 million cubic meters are considered for five years. And here nobody doubts that the lake will get dry proved by the government’s refusal to make amendments, due to what the positive balance of the lake will be preserved.
Leave a comment:
Leave a comment: