Level of water: 1900.32
Սեւանում ձուկ չկա, սակայն պաշտոնական տվալներով 60%-ը վերականգնվել է
15:42 Մայիս 07, 2012
ԷկոԼուր
Սեւանա լճում ձկնապաշարների վերաբերյալ պաշտոնական տվյալները չեն համապատասխանում մասնագետների տվյալների հետ: «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի ձեռքբերումները 2007-2011 թվականներին» փաստաթղթում որպես ձեռքբերում նշվել է. «Ձկների մոտավորապես 60 տոկոսը վերադառնում է Սևան: Եվ սա միայն առաջին փուլն է»: Ապա գրված է, որ 2010-2011 թթ. Սեւանա լճի ձկնային պաշարների համալրման նպատակով լիճ է թողնվել գեղարքունի եւ ամառային իշխանի տեսակների շուրջ մեկուկես միլիոն մանրաձուկ:
Միեւնույն ժամանակ, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը «ԱրմԻնֆո»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ 2011 թվականին Սեւանա լճում սիգի պաշարները կազմել են ընդամենը 8-8.5 տոննա: մինչդեռ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 180 տոննա:
Ինչ վերաբերում է իշխանի պոպուլիացիային, որն արդեն քանիերորդ տարին է` վերականգնում են, ապա տվյալներ չկան բացի նրանից, որ ձկնաբանները հայտնաբերել են մի քանիսին, որոնք ունակ են ձվադրելու: Պատճառը պարզ է`անօրինական ձկնորսությունը կատարվում է հենց լիճ թափվող գետերից գործնականում վերահսկողության բացակայության պայմաններում:
1990-ականներին Սեւանում ձկնապաշարները կազմում էին մոտ 30 հազար տոննա:
Announcement
Collapse
No announcement yet.
Sevan
Collapse
X
-
Re: Sevan
Մարմարիկի ջրամբարը բացվել է
18:47, 2 մայիսի, 2012
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր:
Կոտայքի մարզում Հանրապետության ղեկավարը մասնակցել է Մարմարիկի ջրամբարի բացման արարողությանը, ծանոթացել ջրամբարի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Մասնագետների հավաստմամբ՝ վթարված վիճակում գտնվող Մարմարիկի ջրամբարը մեծ վտանգ էր հանդիսանում հարակից տարածքի շուրջ 142 հազար ազգաբնակչության համար: Ջրամբարի կազմի մեջ մտնող կառուցվածքներից առավել մեծ վտանգ էր ներկայացնում շինարարական թունելը:
Նախագահին զեկուցվել է, որ ջրամբարի վերականգնման շնորհիվ վերացել է ազգաբնակչությանն սպառնացող վերոնշյալ վտանգը: Նշվել է, որ վերականգնված ջրամբարը հնարավորություն է տալիս նաև կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը, որոնք գարնանային վարարումների ընթացքում ամեն տարի մեծ վնաս էին առաջացնում: Ըստ պատասխանատուների, իրականացված աշխատանքների արդյունքում Մարմարիկի ջրամբարի գործարկմամբ հնարավոր կլինի լրացուցիչ ոռոգել Կոտայքի մարզի 1055 հա հողատարածք (Մեղրաձոր, Աղավնաձոր, Մարմարիկ, Արտավազ, Հրազդան բնակավայրերում) մոտ 9 մլն մ3 ջրով: Ինքնահոս եղանակով լրացուցիչ ջրաքանակ (շուրջ 14 մլն մ3) կտրվի Արտաշատի ջրանցքին: Նույն ջրաքանակն անցնելով Սևանի ՀէԿ-երի կասկադով՝ կարտադրի տարեկան մոտ 21 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ջրամբարի լցնումը կսկսվի 2012 թ. գարնանը՝ սահմանված գրաֆիկի համաձայն:
Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացվել են նաև Հրազդան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավմանն ուղղված աշխատանքները: Նշվել է, որ 2010-2011 թթ. Հրազդան քաղաքում իրականացված 2 ներդրումային ծրագրերի արդյունքում վերակառուցվել են քաղաքի բաշխիչ ցանցը և «Մաքրավան-2» պոմպակայանը: 2012-2016թթ. 2-րդ ծրագրի շրջանակներում կիրականացվեն Հրազդանի բաշխիչ ցանցի մնացած՝ մոտ 35 կմ ջրագծերի և հիմնականում բազմաբնակարան շենքերի մուտքագծերի փոխարինման աշխատանքները, որոնց արդյունքում ակնկալվում է ամբողջ քաղաքն ապահովել շուրջօրյա ջրամատակարարմամբ:
Գեղարքունիքի մարզում Սերժ Սարգսյանը ծանոթացել է Դդմաշեն-Զովաբեր-Հրազդան ճանապարհահատվածի վերականգնման աշխատանքների ընթացքին, որոնք նախատեսվում է ավարտել 2012 թ. օգոստոսի վերջին:
Leave a comment:
-
Re: Sevan
phishing is supposed to be closed...
Սեւանա լճում փոթորկի պատճառով ձկնորսները 15 նավակով չեն կարողանում մոտենալ ափին
Մայիս 04, 2012 | 19:07
Սեւանա լճի Ճայեր կղզու մոտակայքում` Չկալովա գյուղի մոտ, փոթորկի պատճառով ձկնորսները 15 նավակով չեն կարողանում մոտենալ ափին: Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգել են այսօր` մայիսի 4-ին, ժամը 17.01-ին:
Դեպքի վայր փրկարարներ են մեկնել: Լրացուցիչ կհաղորդվեն տեղեկություններ:
Leave a comment:
-
Re: Sevan
«Հայացք». Սեւանի կարասում հայտնաբերված որդերը սեզոնային են
Մայիս 02, 2012 | 07:45
Սեւանի բնակիչներն ահազանգել էին, որ շուկայից կարաս ձուկ են գնել եւ մաքրելիս դրանում ժապավենաձեւ որդեր հայտնաբերել: Այդ մասին գրում է «Հայացքը»:
«Ըստ բնակիչների` Սեւանի ձուկը վարակված է եւ հիվանդ: Մենք փորձեցինք անձամբ ձկնաբաններից ճշտել, թե ինչ վարակվածության մասին է խոսքը: Կենդանաբանության եւ հիդրոէլոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, ձկնաբանության բաժնի վարիչ Բ. Գաբրիելյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այդ երեւույթը միշտ էլ եղել է, դա նորություն չէ: Ամեն տարի, երբ մոտենում է ամռան սեզոնը, ձկների մեջ նման վարակ է տարածվում: Դրանք սպիտկ որդեր են, որոնք նույնիսկ կարող են հանգեցնել կարասի մանրաձկների մահացության: Դա գաղտնիք չէ: Մենք այդ որդերը շատ վաղուց ենք հայտնաբերել: Դրանք տարածվում են ճայերի միջոցով, եւ վերացնելն անհնար է: Այդ վարակվածությունը բնական պրոցես է, կրում է սեզոնային բնույթ, ասաց Վ.Գաբրիելյանը»,- գրում է «Հայացք» թերթը:
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by gegev View PostYou act as a RoA PM at this forum. The level has been risen because of God's will (Force Major) mainly, oligarchs could not confront it much, fortunately.
I heard our government now is working hard on a bill of prohibiting earthquakes in Armenia and that it is the Hanrapetakan party initiative, to enroll new party members for future elections. Is that true?
From 2012-04-10
Water level of Sevan
1900.24m
This means, on a year to year basis, the rise is only 20 cm this year compared to April 2011 same day, while the period was not a dry year, rather contrary...
This is one of the worst figure for the last 6 years or so.
This means, there was a policy to slow down the rise of the water level.
Hope it was temporary, and this year around, with all the snow up in the mountains of Kegham am Vardenis, we can have a 40-45 cm rise...., like previous years.
Leave a comment:
-
1900.19
Սեւանը բարձրանում է ավելի արագ, քան սահմանված է օրենքով. Վլադիմիր Մովսիսյան
Մարտ 02, 2012 | 12:25
Սեւանի մակարդակը ներկայում գտնվում է 1900.19 մետրի վրա: Այդ մասին այսօր` մարտի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հատարարեց ՀՀ նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
2001 թ. ընդունված օրենքների համաձայն` Սեւանա լճի մակարդակը 10 տարում պետք է բարձրանար 216 սմ, սակայն բարձրացել է 380 սմ-ով, որից 126 սամ` վերջին 3 տարում; Այսինքն` տարեկան միջին հաշվով Սեւանը բարձրանում է 30 սմ-ով, իսկ վերջին 3 տարում` 42 սմ-ով:
Զուգահեռ` նվազել է Սեւան լճից ջրի բացթողումը: Ըստ օրենքի` այն չի կարող գերազանցել տարեկան 170 մլն խոր. մետր ծավալը, փաստացի միջինը կազմում է 158 մլն խոր. մետր:
Ներկայում, ըստ Վլ. Մովսիսյանի, Սեւանա լճի մակարդակը հավասարվել է1963 թ. մակարդակին: «Վերջին 10 տարվա ընթացքում ոչ մի տարում չի եղել Սեւանի ջրի բացթողնման ու ներհոսքի բացասական հաշվեկշիռ»,- ասաց Վլ. Մովսիսյանը:
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by ZORAVAR View Post
By the way, I am trying to find the English (or Scientific) names of the Goghak. Do you happen to have it?
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by ZORAVAR View PostThank you very much for taking the time to write this detailed analysis.
Believe me, I have read/heard many versions of Sevan's multitude of problems. I have a scientific background and I take all media reports with a grain of salt.
Some reported problems are indeed genuine and should cause serious concern. I also believe that some of the problems are grossly exagerated either by the media or by some parties/sides to push a point or view. For example, in my opinion the pollution factor is exagerated too much. Yes, there is some pollution due to human activity, but it is not as bad as some people portait it. There are far more polluted freshwater lakes in this world and they are still alive with many species of fauna and flora.
The 3m rise in water level is very positive and helps to aleviate most of the problems. Another 3 m rise will go a long way to solve at least some of the problems. However, water level rise will not mean much for the Ishkhan and Sig if destructive fishing practices continue. Carp can be a problem in the long term.
Educating the people living around the lake about what is good and what is bad goes a long way to assure Sevan's future. Unfortunately it is easier said than done... go convince the person who catches a big fish to release it back in the water because that one happens to be the highest contributor to the reproductivity.
By the way, I am trying to find the English (or Scientific) names of the Goghak. Do you happen to have it?
Leave a comment:
-
Re: Sevan
Originally posted by Vrej1915 View PostUnfortunately news report are true.
1- Ishkhan is not back first and foremost because of massive and shortsighted fish plundering (ie: extreme corruption from the smallest natural reserve guards, to lake
etc.
etc
etc. .
Believe me, I have read/heard many versions of Sevan's multitude of problems. I have a scientific background and I take all media reports with a grain of salt.
Some reported problems are indeed genuine and should cause serious concern. I also believe that some of the problems are grossly exagerated either by the media or by some parties/sides to push a point or view. For example, in my opinion the pollution factor is exagerated too much. Yes, there is some pollution due to human activity, but it is not as bad as some people portait it. There are far more polluted freshwater lakes in this world and they are still alive with many species of fauna and flora.
The 3m rise in water level is very positive and helps to aleviate most of the problems. Another 3 m rise will go a long way to solve at least some of the problems. However, water level rise will not mean much for the Ishkhan and Sig if destructive fishing practices continue. Carp can be a problem in the long term.
Educating the people living around the lake about what is good and what is bad goes a long way to assure Sevan's future. Unfortunately it is easier said than done... go convince the person who catches a big fish to release it back in the water because that one happens to be the highest contributor to the reproductivity.
By the way, I am trying to find the English (or Scientific) names of the Goghak. Do you happen to have it?Last edited by ZORAVAR; 12-27-2011, 05:23 AM.
Leave a comment:
Leave a comment: