Re: Regional geopolitics
2 Հոկտեմբեր, 2015
Տ. Աբրահամյան. Ադրբեջանը որպես ճնշման միջոց գործի է դնում «Երրորդ ճակատը»
Նախիջևանի ուղղությամբ այսօր հայ-ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպի և վերջին 10 օրերին առաջնագծում տեղի ունեցող իրադարձությունների մասին Orer.am-ը զրուցեց քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի հետ:
-Պարոն Աբրահամյան, այսօր արդեն պարզ դարձավ, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որը կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: Ինչպե՞ս կմեկնաբանեք տեղի ունեցածը:
-Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում սադրանքների էր գնացել բոլոր հնարավոր ուղղություններով, բացառություն էր կազմում Նախիջևանը: Որպես կանոն Նախիջևանի ուղղությունում համեմատաբար քիչ են հրադադարի ռեժիմի խախտումները, սակայն վերջին 3 տարվա ընթացքում այդ ճակատը ակտիվացնելու ուղղությամբ ադրբեջանական կողմը էական քայլեր է արել:
Նախ՝ այնտեղ տեղակայված բանակային կորպուսը համազորային բանակի կարգավիճակ ստացավ՝ ենթարկվելով կառուցվածքային փոփոխությունների, ապա դրան հետևեց մեծ քանակության սպառազինության ու ռազմական տեխնիկայի տեղաբաշխումը Նախիջևանի տարածքում:
Դրան անմիջապես հետևեց այդ ուղղության համար անսովոր թվացող զարգացումներ, ընդհուպ՝ Ադրբեջանն այդ ուղղությամբ դիվերսիոն հարձակումներ իրականացրեց, ինչպես նաև՝ մեծ աշխատանք սահմանին տեղակայված ինժեներական կառույցներում:
Ես փոքր ինչ մանրամասնեցի այն ամենի մասին, ինչ նկատելի էր վերջին տարիներին Նախիջևանում, որպեսզի առավել պարզորոշ ցույց տամ, որ այդ ուղղությամբ սադրանքների Ադրբեջանն արդեն իսկ մի քանի տարի է նախապատրաստվում է:
Այսպես կոչված «երրորդ ճակատի» բացմամբ, Ադրբեջանը նպատակ ունի մեծացնել ճնշումը բոլոր ուղղություններով՝ լարվածություն մեջ պահելով Հայաստանին: Ադրբեջանում կարծում են, որ ճնշման արդյունքում բանակցային գործընթացում Հայաստանը զիջումների կգնա՝ Ադրբեջանի համար ապահովելու շահավետ լուծում:
-Կհաջողվի՞ դա Ադրբեջանին:
-Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության շարունակման դեպքում անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլեր կիրականացվեն՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը:
Սահմանագծի տարբեր ուղղություններով, հայկական կողմի իրականացրած պատժիչ գործողությունները, որոնք ի դեպ, այս անգամ աննախադեպ կտրուկ էին, նպատակ ունեին ցույց տալ Ադրբեջանին, որ ոչ մի բան ագրեսիա անպատիժ չի մնում, ավելին, Հայաստանը անհրաժեշտ հարվածներ հասցնելու հարցում այլևս չի սպասելու, որ սահմանին կամ սահմանամերձ համայնքում կորուստ արձանագրվի:
Համոզված եմ, որ վերջին տաս օրերի ընթացքում հայկական կողմի իրականացրած գործողություններն Ադրբեջանում դեռ չեն մարսվել, ուղղակի Ադրբեջանը շարունակելով գնդակոծություններն ու արկակոծությունները փորձում է ցույց տալ, որ վստահ է իր ուժերին և չի ձախողվել:
Թե Ադրբեջանում ինչ կամ ում են համոզում, պարզ չէ, փաստ է, որ Ադրբեջանը և քաղաքական, և ռազմական առումով ուղղակի տապալվեց՝ հնարավոր բոլոր հետևանքներով:
-Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտնել է, որ Ադրբեջանը բացառում ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունը: «Երբեք մի ասա երբեք»,- նշել է Մամեդյարովը պատասխանելով համապատասխան հարցին՝ հավելելով, որ անդամակցության հետ կապված դեռ մարտահրավերներ կան:
-Ադրբեջանը Ռուսաստանին ուղղված պարզամիտ մեսիջներով, եթե դա կարելի է այդպես անվանել, փորձում է դուրս գալ քաղաքական մեկուսացումից՝ մի կողմից «խայթելով» Արևմուտքին, թե մի ճնշեք, թե չէ ՌԴ-ի հետ կխորացնեմ հարաբերություններս, մյուս կողմից ՌԴ-ին՝ իբր ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությունն իրենց համար ակտուալությունը չի կորցրել՝ փորձելով խուսափել այնտեղից եկող «հարվածներին»:
Չեմ կարծում, թե ադրբեջանական խայծը կողմերից մեկը «կուլ կտա»:
Originally posted by Vrej1915
View Post

Comment