Re: Regional geopolitics
Ռիչարդ Կիրակոսյան. Իսրայելը փոխարինել է Թուրքիային որպես Բաքվի ամենաակտիվ ռազմական հովանավոր
30.09.2016
Իսրայելը փոխարինել է Թուրքիային որպես Բաքվի ամենաակտիվ ռազմական հովանավոր: Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի հետ համագործակցությունից Իսրայելի ակնկալիքներին:
Նրա խոսքով Իսրայելի ու Ադրբեջանի հարաբերությունները որոշակի ժամանակահատվածում խորացել են ու զարգացել երեք գործոնների հիման վրա: «Նախ Իսրայելը նավթ է ներմուծում Ադրբեջանից ու Բաքվին գնահատում որպես իր էներգետիկ անվտանգության տարր: Երկրորդ, Իսրայելը Ադրբեջանին դիտարկում է որպես ռազմավարական պլատֆորմ հետախուզական գործողությունների համար, որոնք ուղղված են հարեւան Իրանին, որին Իսրայելը սպառնալիք է համարում իր անվտանգությանը: Եվ երրորդ՝ Իսրայելը գործընկերություն է զարգացնում Ադրբեջանի հետ, որպես շիա մուսուլմանական՝ թեպետեւ ֆորմալ աշխարհիկ պետության հետ, ինչպես ժամանակին՝ Շահի կառավարման օրոք Իրանի հետ էր զարգացնում»:,- նշել է Ռիչարդ Կիրակոսյանը: Բայց այս տարածաշրջանի համար, հավելեց նա, ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների լայն համատեքստը մտահոգող է, մանավանդ հաշվի առնելով զենքի վաճառքը Ադրբեջանին:
Անդրադառնալով այն հարցին՝ արդյոք կարելիէ խոսել երկրու երկրների միջեւ «ռազմավարական դաշինքի» մասին՝ հաշվի առնելով Ադրբեջանին իսրայելական զենքի վաճառքը, Ռիչարդ Կիրոկոսյանը նկատեց «Փաստորեն մենք պետք է ակնկալենք, որ իսրայելական զենքի վաճառքը Ադրբեջանին կշարունակվի, մանավանդ երբ Իսրայելը փոխարինել է Թուրքիային որպես Բաքվի ամենաակտիվ ռազմական հովանավոր, չնայած դեռ զիջում է Ռուսաստանին, որը Ադրբեջանի համար զենքի հիմնական մատակարարն է: Այդուհանդերձ, ոչ Ադրբեջանը, ոչ Իսրայելը չէին ցանկանա ոչ մի «ռազմավարական դաշնակցություն»: Դա ռազմավարական, բայց «տրանզակցիոն» հարաբերություններ են՝ երկու կողմերի համար սահմանափակումներով:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն պաշտոնական այց է ծրագրում Ադրբեջան:

Comment