Re: Regional geopolitics
Ինչու է Ռուսաստանը որոշել «փրկել» Էրդողանին
lragir.am
ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
Քաղաքականություն - 27 Հոկտեմբերի 2016,
Թուրքիայի խորհրդարանում հուլիսյան հեղաշրջման փորձի վերաբերյալ լսումներում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Դուգինը հայտարարել է, որ Թուրքիայում վխտում են ԿՀՎ գործակալները: Նա ասել է, որ ԱՄՆ-ն է ցանկացել Թուրքիայում հեղաշրջում անել, որովհետեւ Էրդողանը չի համաձայնվել Մերձավոր Արեւելքի վերաբերյալ ԱՄՆ առաջարկներին:
Ասում են, որ հուլիսին Դուգինն անձամբ է Էրդողանին զգուշացրել նախապատրաստվող հեղաշրջման մասին, դրա փորձից առաջ նա եղել է Թուրքիայում: Ինչու՞ է Ռուսաստանը որոշել «փրկել» Էրդողանին, որը խփել է ռուսական ինքնաթիռը: Դուգինն ասում է, որ եթե Մերձավոր Արեւելքում ամեն ինչ արվի ԱՄՆ նախագծով, ապա վատ կլինի ոչ միայն Թուրքիայի, այլեւ Ռուսաստանի համար:
Թուրքիան աստիճանաբար դառնում է արեւմտյան աշխարհի «թիվ մեկ թշնամին»: Ռուսաստանը փորձում է «կրակն իր վրա վերցնել» եւ դառնալ «գլխավոր թշնամին»՝ ճանապարհ բացելով Թուրքիայի համար, սակայն Վաշինգտոնում հասկանում են, որ Մերձավոր Արեւելքում պայքարելու են ոչ թե Ռուսաստանի կամ Իրանի, այլ հենց Թուրքիայի դեմ:
Հարցն այն է, թե արդյոք ԱՄՆ-ն կպատերազմի կամ, ինչպես ասում է Դուգինը, կփորձի իր ձեւով բաժանել Մերձավոր Արեւելքը:
ԱՄՆ-ն Մերձավոր Արեւելքի վերաբաժանման նախագիծ վաղուց ունի: Այն ներկայացվել է դեռ Վուդրո Վիլսոնի ժամանակ: Հին ծրագրերում Հայաստանին ու Քուրդիստանին մեծ տեղ է հատկացված: Նոր ծրագրերում նրանց նույնպես դեր է հատկացված, հատկապես հիմա, երբ ԱՄՆ-ն հայտարարել է Սիրիայում եւ Իրաքում Իսլամական պետության գլխավոր հենակետերի դեմ գործողության մոտալուտ ավարտի մասին:
Լրատվամիջոցները գրում են Մերձավոր Արեւելքի մոտալուտ վերաբաժանման եւ Թուրքիայի աճող հավակնությունների մասին: Անցյալ շաբաթ Էրդողանն անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ խոսել նախկին օսմանյան տարածքների, այդ թվում՝ Կիպրոսի, Պաղեստինի եւ Աջարիայի նկատմամբ հավակնությունների մասին: Նա ասել է, որ 100 տարի առաջ Թուրքիային նեղացրել են, սակայն այժմ ոչ ոք չի կարողանա խանգարել հողերը վերականգնելու գործում:
Սա հնչում է որպես պատերազմի հայտարարում, եւ ԱՄՆ-ն այդպես էլ ընկալել է: Ամերիկյան լրատվամիջոցները պատահականություն չեն համարում, որ այդ հավակնությունները հնչում են ԱՄՆ նախագահի ընտրությունների ժամանակ:
Երբ Թուրքիան «արթնանում է», Ռուսաստանն անմիջապես հագնում է «ասիստենտի» խալաթը: Մոսկվան փորձում է միջամտել ԱՄՆ նախագահի ընտրություններին, որ թուլացնի ամերիկյան քաղաքականությունը: Ձեռքի հետ Ռուսաստանն աջակցում է Մերձավոր Արեւելքում Թուրքիայի հավակնություններին, միայն թե այն չբաժանվի ամերիկյան ծրագրով:
Հայաստանը Մեծ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում է եւ կարեւոր դեր ունի ապագա գործընթացներում: Հայաստանը գլխավոր դերը մասամբ կատարել է՝ հաղթել է ղարաբաղյան պատերազմում՝ ապահովելով «պաշտպանական նոր գիծ»: Այդ գիծը չի համապատասխանում ռուսական եւ թուրքական պատկերացումներին: Սակայն դրանով Հայաստանի դերը դժվար թե սահմանափակվի:
Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում Թուրքիան սպառնալիք է դառնում, իսկ Հայաստանի դաշնակից Ռուսաստանն անթաքույց աջակցում է Թուրքիայի հավակնություններին՝ փորձելով հակադրել դրանք ամերիկյան շահերին: Թուրքիան ու Ռուսաստանը, թերեւս, ցանկանում են պահպանել Կարսի եւ Մոսկվայի պայմանագրերի երկարաձգման իրավունքը: Նրանք գիտեն, որ ամերիկյան ծրագրերը չեն ենթադրում այդ պայմանագրերը:

Comment