- Հայաստանը նման մրցավազքի անդամ դառնալով՝ ի՞նչ օգուտ կամ վնաս է քաղում:
-Օգուտները կասկածելի են, իսկ վնասներն՝ ակնհայտ։ Այս իրավիճակում Հայաստանի համար առավել առաջնահերթ ռազմաքաղաքական խնդիր պետք է լինի անվտանգային համակարգի խորը դիվերսիֆիկացիան՝ ՀԱՊԿ-ից դուրս այլ խաղացողների հետ ռազմաքաղաքական պարտավորվածությունների ստեղծման ճանապարհով։ Դա կարող է ներառել ռազմաստրատեգիական փոխգործակցության և փոխադարձ օգնությանը վերաբերող հարաբերություններ։ Եվ պետք չի մտահոգվել, որ նման ռազմավարական հարաբերությունները ՀԱՊԿ-ից դուրս կարող են որոշակիորեն հակասել ՀԱՊԿ-ի ֆորմալ սկզբունքներին։ Ամբողջ հարցն այն է, որ այդ սկզբունքներն ի սկզբանե չեն գործում և դժվար թե երբևէ գործեն։ Դա արտացոլվում է ՀԱՊԿ անդամների հակասական քաղաքականության մեջ։ Այս կառույցի մշուշոտ ապագան այլ ճանապարհ Հայաստանին չի թողնում, քան ձևավորել երկկողմ ռազմաքաղաքական պայմանավորվածություններ և, ի վերջո, պարտավորվածություններ ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս։
Այս առումով, առավել հարմար կարող են լինել Իրանն ու Հնդկաստանը, իսկ որպես իրավական ուղեցույց կարող են ծառայել Ադրբեջանի և Թուրքիայի միջև 2011 թվականից գործող «Ռազմավարական Գործընկերության և Փոխադարձ Օգնության» պայմանագրի դրույթները։ Այս փաստաթուղթը չի դարձնում Թուրքիային և Ադրբեջանին դաշնակիցներ և չի ենթադրում կոլեկտիվ պաշտպանության դրույթ, բայց տալիս է այն առավելագույնը, որը ռազմաքաղաքական փոխգործակցության և օժանդակության առումով հնարավոր է երկու երկրների միջև, որոնցից առնվազն մեկը ռազմաքաղաքական դաշինքի անդամ է։
Հռիփսիմե Հովհաննիսյան

Comment