Announcement

Collapse
No announcement yet.

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Մոսկվան ընդունեց, որ «Սիրիայում կան տուժողներ Ռուսաստանից և ԱՊՀ-ից»


    Ռուսաստանցի վարձկանը Սիրիայում, 20 փետրվարի, 2018թ.
    Ռուսաստանը երկու շաբաթ շարունակ պնդել է, որ Սիրիայում մարտական գրոհի ընթացքում տասնյակ ռուսաստանցիների զոհվելու մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում, սակայն այսօր Արտաքին գործոց նախարարությունը խոստովանել է, որ կան տասնյակ տուժողներ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից:

    Արտաքին գերատեսչության այսօրվա հաղորդագրությամբ Մոսկվան առաջին անգամ է պաշտոնական մակարդակով ընդունում կորուստների փաստը:

    ТАСС ռուսաստանյան լրատվական գործակալության փոխանցմամբ, ԱԳՆ-ն պնդում է, որ կան մի քանի տասնյակ վիրավորներ, կան նաև զոհեր, սակայն նրանց թվում ռուսական բանակի զինծառայողներ չկան:

    Այդ թեմայի լուսաբանումը ռուսական մամուլում ուշագրավ զարգացում ունի: Նախ՝ բուն փաստի ժխտում, ապա խոստովանում, որ «այո, գուցե մի քանի զոհ կա, թերևս, մի 5 հոգի», հիմա երրորդ փուլն է, Մոսկվան ընդունում է, որ տասնյակ մարդիկ են տուժել, նկատել է տալիս, որ տուժել են ոչ միայն ռուսաստանցիներ, այլև ԱՊՀ երկրների քաղաքացիներ, բայց ոչ մի զինծառայող չի մասնակցել փետրվարի 7-ի գործողությանը:

    Սա Մոսկվայի դասական դիրքորոշումն է, որն արտահայտվում է մեկ տողով՝ «их там нет»: Մինչդեռ, փետրվարի 7-ին Դեր էլ-Զորի գավառի Հաշամ բնակավայրի մոտ իսկական մսաղաց էր:

    Սիրիայի բանակի ստորաբաժանումը և իշխանամետ ջոկատները փորձել են հարձակվել «Սիրիայի դեմոկրատական ուժեր» անվամբ միավորման կենտրոնակայանի վրա: Միավորումն ամերիկացիների աջակցությունն է վայելում: Նրանք էլ կապ են հաստատել ռուսների հետ և զգուշացրել, որ գրոհին պատասխան կտրվի ու տեղեկանալով, որ «այնտեղ չկան ռուսներ»՝ անմիջապես գործի են անցել: Հրետանային և հրթիռային հուժկու հարվածներով ջախջախել են առաջ շարժվող ջոկատը և ուղղաթիռներով ավարտին հասցրել հակահարվածը: Ընդ որում ամերիկացիները գերադասել են չկենտրոնանալ հենց ռուսական գործոնի վրա, ասելով, որ ոչնչացրել են հարձակման փորձ կատարած հակառակորդին:

    Ռուսների առաջին հաղորդագրությունում ասվել է, թե սիրիացի աշխարհազորայինները հարվածի տակ են հայտնվել ռուսական բանակի հետ գործողությունը չհամակարգելու հետևանքով, և տուժել է 25 մարդ:

    Փետրվարի 14-ին Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե պետք չէ առաջնորդվել աղավաղված տեղեկություններով և խոսել Սիրիայում բազմաթիվ զոհերի մասին, իսկ հաջորդ օրը պնդել է, որ նախագահը բնավ չի արգելում միջադեպի լուսաբանումը կամ զոհերի թվի հրապարակումը:

    «Այն, ինչ կարող էինք ասել՝ ասել ենք, ավելացնելու բան չունենք»,- հայտարարել է Պեսկովը և հավելել.- «Չի կարելի բացառել, որ Սիրիայի տարածքում կարող են լինել Ռուսաստանի քաղաքացիներ, բայց նրանք զինված ուժերի հետ կապ չունեն, սակայն, իհարկե, նրանք բոլոր դեպքերում մեր քաղաքացիներն են մնում»:

    Երեկ արտգործնախարար Սերգեյ Լավրովն է անդրադարձել Հաշամի մոտ տեղի ունեցած բախմանը:

    «Մենք կարդում ենք լուրեր հարյուրավոր և նույնիսկ հազարավոր ռուսաստանցի վարձկանների զոհերի մասին, այդպես փորձ է արվում շահարկել Սիրիայի պատերազմի թեման, պատերազմ, որը, դժբախտաբար, շարունակվում է, դա անպարկեշտ փորձ է»,- ասել է Լավրովը «Վալդայ» բանավեճի ակումբի նիստում:

    Եվ ահա այսօր Մոսկվան խոստովանել է, որ կան կորուստներ: Պաշտոնական թվեր չեն հրապարակվել: Ընդգծվում է, որ Ռուսաստանի զինված ուժերի ծառայողները մարտին չեն մասնակցել:

    Խոսքն այսպես կոչված «ՉՎԿ Վագներ» մասնավոր զինվորական ընկերության հետ պայմանագիր կնքած քաղաքացիների մասին է: Այդ ընկերությունն ի պաշտոնե կապ չունի Ռուսաստանի պետական կառույցների հետ, սակայն ենթադրվում է, որ մասնավոր խողովակներով ֆինանսավորում է ստանում Կրեմլին մոտ կանգնած գործարարներից:

    «Վագներ» ընկերությունն անցյալ տարվա ամռանը ներառվել է ամերիկյան պատժամիջոցների ենթարկված ընկերությունների ցանկում:

    Ռուսաստանի արտգործնախարարությունը նշում է, որ չունի անհատական կարգով Սիրիա մեկնած մարդկանց գործողություններին իրավական գնահատական տալու լիազորություն: Վիրավորների մեծ մասը հիմա բուժում է ստանում Ռուսաստանի հոսպիտալներում:

    Comment


    • Հայաստանին ոչ ոք երաշխիք չի տալիս. Պետք է պատրաստ լինել

        • ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
        • Հարցազրույց - 21 Փետրվարի 2018


      Մեր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

      Պարոն Շիրինյան, Մյունխենի անվտանգության կոնֆերանսում Սերժ Սարգսյանը ռուս-թուրքական ջերմացման վերաբերյալ հարցինայդպես էլ հստակ պատասխան չի տվել։ Ինչպե՞ս եք գնահատում նրա մոտեցումը։


      Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը զգուշավորություն է ցուցաբերել։ Ընդհանրապես, իրական քաղաքականության մեջ, երբ Ռուսաստանն ու Թուրքիան եղբայրանում են, մեզ համար բոլոր հնարավորությունները վերանում են, դրա համար նման հայտարարությամբ Սերժ Սարգսյանը արդարացված զգուշավորություն է ցուցաբերել։



      Ինչ վերաբերում է ռուս-թուրքական մերձեցմանը, շատ անկայուն են նրանց հարաբերությունները։ Մեկ փաթաթվում են իրար, մեկ՝ բաժանվում։ Իրենց շահերը մեկ հակադրվում են, մեկ համադրվում, նաև նրանք մրցակցում են Միջին Արևելքում։ Դրա համար այս պահին նրանցից դիստանցիա պահելը, մի քիչ հեռու մնալը ձեռնտու է։ Այդ երկրների մերձեցումը մեզ համար ամենավտանգավոր բանն է, 1920 թվականին հենց դա տեղի ունեցավ, երբ մենք ոչ մի հնարավորություն չունեցանք, հետո ռուսասեր հատվածին հանեցին ոտքի։ Այնպես որ, զգուշավորությունն այս պահին հիմնավոր է։ Հատկապես, տեսեք, Թուրքիան աջ ու ձախ խփելով ման է գալիս, մեկ այստեղ է ներխուժում, մեկ՝ այնտեղ։ Դա նշանակում է, որ այդ երկիրն ունի ներքին շատ մեծ անկայունություն, բացի այդ, Թուրքիան հակադրվում է Ամերիկային, այլ երկրների ու բոլորովին պետք չէ, որ Հայաստանը ներքաշվի նման վեճերի մեջ։


      Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ-թուրքական արձանագրությունները գարնանը դուրս կգան օրակարգից, իսկ Մյունխենում էլ նշեց, որ նոր պայմաններում պետք է նոր փաստաթուղթ բանակցվի։ Ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը։ Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։


      Մի բան պարզ դարձավ, որ Հայաստանը չընդունեց Արցախի հետ կապված Թուրքիայի նախապայմանը։ Ինչ վերաբերում է նոր փաստաթուղթ բանակցելուն, Արևմուտքը Հայաստանի համար Ռուսաստանի պես մատը մատին չի տա։ Դրա համար ռուսական մուրճի ու թուրքական սրի արանքում չմնալու համար պետք է խուսանավել, ու Սերժ Սարգսյանը, ենթադրում եմ, որ հենց դա է արել։ Բոլոր դեպքերում մենք սահմանը ռուսական զորքի օգնությամբ ենք պահում։ Պատկերացրեք՝ զորքը հանում են, մենք տասնյակ հազարավոր զինվորներ պետք է տեղադրենք։ Որտեղի՞ց ենք բերելու այդքան զինվորներին, ժողովրդագրական այս վիճակում։


      Բոլոր դեպքերում, հայ-թուրքական նոր օրակարգ կարո՞ղ է ձևավորվել։ Արևմուտքը կարո՞ղ է նոր քայլ նախաձեռնել։


      Արևմուտքը հիմա Թուրքիայի հետ նոր խաղի մեջ է։ Թուրքերը հիմա բանավիճում են Գերմանիայի հետ, Ամերիկայի հետ, որի պատճառը քրդերին զինելն է։ Մի կողմից Թուրքիան շատ անկայուն վիճակում է, մյուս կողմից Հայաստանին այս պայմաններում ոչ ոք երաշխիք չի տալիս, ոչ ոք հայերի պաշտպանության հայտարարություն չի անում, ինչպես Ամերիկան Իսրայելի պարագայում, հետևաբար հայկական կողմի խուսանավումն արդարացված է։


      Մյունխենի համաժողովում Սերժ Սարգսյանը փորձեց ամեն կերպ շրջանցել 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը՝ միանալ ԵՏՄ-ին։ Նորից նշեց, որ եվրոպացիներն էին, որ Հայաստանին կանգնեցրին «կամ-կամ»-ի առջև։


      Այո, ամեն անգամ Սերժ Սարգսյանը խոսում է այդ մասին, ասում է՝ ո՞վ մեր ճանապարհը բացեց, որ մենք չարեցինք։ Ու եվրոպական կառույցները չեն պատասխանում, որ այդպես չէ։ Թող մի անգամ ասեն՝ այդպես չէ, դու սուտ ես խոսում։ Հետևաբար, գուցե ինչ-որ բան կա։ Այստեղ խնդիրը Արցախի խնդիրը «հորով-մորով» անելն է կամ տանուլ չտալը, կամ պատերազմի դեպքում պատրաստ լինելը։ Մնացածը տեսական հարցեր են։

      Comment


      • Մենք կանգնած ենք պատերազմի շեմին և ԱՄՆ-ն մեզ զգուշացնում է. Ստեփան Գրիգորյան

         

        Comment


        • 2019-ին Արցախի հարցում լուրջ առաջընթաց չի լինի, եթե ավելի վատ սցենարներ չլինեն․ Կիրո Մանոյան

           

          Comment


          • Թուրքերը հայտարարել են իրենց գինը, հայերը՝ ոչ

            2018-03-05



            «Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը Հայաստանի արտաքին քաղաքական պարտությունն է, քանի որ նախաձեռնողը մենք էինք, ավելին՝ ՀՀԿ-ն դոշով, ամեն ինչով պաշտպանում էր այս որոշումը: Ասեմ, որ 2009 թվականին ՀՀ պետական համակարգում գտնվող մի քանի հոգի, ովքեր քաղաքական հետազոտություններ էին կատարում, նախքան Սփյուռքում Սերժ Սարգսյանի արշավը սկսելը, զգուշացրել են, որ սա արդյուքն չի տալու: Նրանց լսելու փոխարեն նախընտրեցին դրսի բարեկամներին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ հավելելով.

            «Ռոմանտիզմ է այն, որ թուրքերն առանց որևէ նախապայմանի կգնան սահմանի բացման: Թուրքերը հայտարարել են իրենց գինը, Հայաստանը՝ ոչ: Այնինչ, ոչինչ չի կարող լինել միակողմանի»:
             

            Comment


            • Տեր-Պետրոսյանի թեզը «խաղաղություն չէ, այլ խաղամոլություն»

               

              Comment


              • 15 / 03 / 2018ԱՄՆ-ը քանդեց Թուրքիայի, Իրանի և ՌԴ-ի դաշինքը




                Մերձավոր Արևելքը և հատկապես Սիրիան շարունակում է աշխարհի ամենաթեժ կետը մնալ: ԱՄՆ-ն հայտարարել է հնարավոր նոր հարվածների մասին, եթե ՄԱԿ-ը չկարողանա հրադադար հաստատել արևելյան Ղուտայում: Սրան զուգահեռ ուշագրավ զարգացումներ կան Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև: Ի վերջո ի՞նչ վտանգ կա Էրդողանական արշավի մեջ Հայաստանի համար:

                Թուրքիան Իրանի և իսլամիստական խմբավորումների հետ միասին չարիքի եռանկյունու մաս են: Սաուդյան Արաբիայի գահաժառանգ, Ձեզ համար պարզ է, թե ինչի՞մասին է խոսում արքայազն Մուհամեդը

                Հաջորդ մեղադրանքը՝ Թուրքիան իսլամական խալիֆաթը վերականգնելու փորձեր է անում, Ձեր մեկնաբանությունը, տեսնու՞մ եք նման հավակնություն Թուրքիան զորավարժություններ է անում Էգեյան ծովում ի պատասխան Հունաստանի, Նախիջևանում Ադրբեջանի հետ միասին, ապօրինի մտել է Սիրիայի տարածք, սա Էրդողանի քմահաճու՞յքն է միայն, և արդյոք այստեղ չկա ուղղակի սպառնալիք ՀՀ- համար

                Մինչև ուր կարող է խորանալ Թուրքիան, ու՞մ է ձեռնտու թուրքական այս արշավը, և ո՞վ ինչ հարց է լուծում սրանով

                ԱՄՆ երկու դաշնակիցներ մեղադրում են իրար, ինչո՞վ է վտանգավոր Թուրքիան Սաուդյան Արաբիայի համար:

                Ընհանրապես արաբական աշխարհի և Թուրքայի շահերն այսօր համընկնու՞մ են թե հակասում են մեկմեկու:

                ԱՄՆ-ն հայտարարել է հնարավոր նոր հարվածների մասին, եթե ՄԱԿ-ը չկարողանա հրադադար հաստատել արևելյան Ղուտայում: Ակնհայտ է, որ ԱՄՆ-ն ուզում է նոր ռազմական գործողություններ, ինչու՞, ինչ որ բանից հետ է մնում
                Ասադին ձեռնտու՞ է թուրքական արշավը, թե ոչ

                Արարատ հեռուստաընկերության Հետհաշվարկ հաղորդաշարի տաղավարում հյուրընկալված, ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը մանրամասնորեն անդրադառնում է վերոնշյալ հարցերին:
                 

                Comment


                • Very graphic: Turkish forces carry out massacre in Afrin city – video, pictures

                  By Andrew Illingworth
                  -
                  17/03/2018


                  Rate Article (5 / 1)

                  BEIRUT, LEBANON (1:30 P.M.) – On Friday, Turkish forces perpetrated nothing short of a massacre in the city of Afrin when army artillery and air force jets indiscriminately shelled and bombed residential areas to an intensity not yet seen during Ankara’s Olive Branch operation.

                  According to sources, Turkish shelling and airstrikes killed at least 45 five civilians – among the dead were sixteen children and fourteen women. One Turkish bomb reportedly struck Afrin’s main hospital leaving some nine people dead.

                  Very graphic: Turkish forces carry out massacre in Afrin city – video, pictures
                  00:00
                  /
                  00:00
                  00:00

                  According the reports, Turkish forces are deliberately attacking random civilian targets across Afrin in a bid to scare people into leaving the city.

                  Amid all this, thousands of civilians refuse to leave their homes in Afrin saying that they would rather die than leave anything to ‘Turkish invaders.’ Andrew Illingworth | AMNAndrew Illingworth | AMNAndrew Illingworth | AMNAndrew Illingworth | AMNAndrew Illingworth | AMNAndrew Illingworth | AMNAndrew Illingworth | AMN

                  Comment


                  • Վովա Վարտանով. Օտարերկրացիների մասնակցությունը Ղարաբաղի պատերազմին թուրք-ադրբեջանական կողմում

                     

                    Comment


                    •  

                      Comment

                      Working...
                      X