Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Ապտակը տեղ հասավ. Լուկաշենկոյի փողոցային պատասխանը

    Lragir.am

    18.11.2018


    Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում իր տարակուսանքն էր հայտնել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ՀԱՊԿ խորհրդի դռնփակ նիստից հետո Բելառուսում Ադրբեջանի դեսպանին պատմել է նիստի մասին:

    «Եթե նիստը փակ է, նշանակում է, որ դա փակ խոսակցություն է դաշնակիցների միջև: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի կամ չգիտեմ քանի տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը:

    Նա ասել է նաեւ, որ պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը:

    «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք՝ քանի դեռ մենք գործընկերային միջավայրում այլ որոշում չենք կայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», ասել է Փաշինյանը:

    Բելառուսի պատասխանը չէր ուշացել. Այդ երկրի ԱԳՆ խոսնակի անունից տարածված հայտարարության մեջ ասվում է, թե «Հավանաբար, Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն միջազգային դատախազ է զգում՝ լիազորված պատժելու կամ ներելու: … Միջպետական հարաբերություններում արարողակարգի ու էթիկետի հստակ նորմեր կան: Երևի, պարոն Փաշինյանը դեռ չի հասկացել, որ այսպես կոչված փողոցային ժողովրդավարության կանոններն անընդունելի են մեծ քաղաքականությունում»:

    Աստանայում ՀԱՊԿ գլխավոր նոր քարտուղարի ընտրության հարցում բելառուսա-ղազախական «դավադրությունը» տապալվեց Հայաստանի կոշտ դիրքորոշման պայմաններում: Այդ քայլն ուղղված էր մեծ հաշվով նաեւ Ռուսաստանի դեմ, ՀԱՊԿ-ում այսպես ասած ստատուս-քվոն փոխելու համար:

    Նազարբաեւը վաղուց փորձում է «գրավել» ՀԱՊԿ-ը, որը ոչ թե դասական ռազմա-քաղաքական բլոկ է, այլ հետխորհրդային երկրների վրա Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու գործիքներից մեկը: Զուր չէ, որ Նազարբաեւը հաճախ է սկսել խոսել այսպես ասած ՀԱՊԿ-2-ի մասին, եթե չստացվի պլան Ա-ն, բնականաբար թյուրքական եւ մասնավորապես ղազախական գերակայությամբ, ինչին էլ ուղղված է Ադրբեջանի համար նրա անթաքույց լոբբինգը:

    Նազարբաեւն իր այս ծրագրերին ներգրավել է Բելառուսին, եւ Աստանայի տապալումից հետո հասկանալի էր Նազարբաեւի նյարդային պահվածքը: Բայց եթե Նազարբաեւը զբաղված է լուրջ ռազմավարական ծրագրերով ու քաղաքականությամբ, Լուկաշենկոն փորձում է օգտագործել այս իրավիճակը Ռուսաստանից, Ադրբեջանից, ցանկացած այլ «շահագրգիռ կողմից» ինչ որ բան պոկելու համար: Լուկաշենկոյի համար «մեծ քաղաքականությունը» հանգում է ընդամենը դրան:

    Զուր չէ, որ Լուկաշենկոն Աստանայից հետո հրավիրել է Ադրբեջանի դեսպանին ու փորձել արդարանալ, թե ինչու տապալվեց դավադրությունը, ինչպես նաեւ երդվել է հավատարիմ մնալ Բաքվին: Այսպիսով, Լուկաշենկոն խախտել է էթիկետի բոլոր հնարավոր նորմերը թե Աստանայում, թե դրանից հետո: Թեեւ, սա շատ մեղմ է ասված:

    Այս շարքից է նաեւ Բելառուսի ԱԳՆ խոսնակի պատասխանը, որը մատնում է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է պաշտոնական Մինսկը:

    Աստանայում Հայաստանի կոշտ դիրքորոշումը ուժեղացրեց Հայաստանի դիրքերն ու արժեքը այդ բլոկում, բացելով նոր հնարավորություններ ոչ միայն բլոկի, այլեւ դրանից դուրս քաղաքականության ասպարեզում: Միեւնույն ժամանակ, Հայաստանը փրկեց Ռուսաստանին ֆիասկոյից, որն անխուսափելի էր լինելու Նազարբաեւ-Լուկաշենկո ծրագրի իրականացման դեպքում: Իսկ դա իր գինն ունի:

    Դեկտեմբերի 6-ին ՀԱՊԿ նոր վեհաժողովում Հայաստանը ներկայանալու է արդեն ուժեղ դիրքերից, եւ Աստանան ունենալու է իր շարունակությունը: Հայաստանը բազմաթիվ տարբերակներ ունի, եւ բոլորն՝ անպարտելի:

    Comment


    • Սերժ Սարգսյանը փակել է հարցերը

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

      19.11.2018


      ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, թե չի եղել մի դեպք, երբ նախորդ իշխանությունը պարտվողական դիրքորոշում արձանագրած լինի ՀԱՊԿ հետ բանակցությունում:

      Բաղդասարյանը նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մեծ ընտանիք է, որի հետ Հայաստանը երկար ճանապարհ ունի գնալու, եւ որքան շուտ կարգավորվի լարվածությունը, այդքան լավ:

      Վահրամ Բաղդասարյանի բնորոշումը նախորդ իշխանության չափազանց դիպուկ գնահատական է, կամ ավելի շուտ՝ ակամա խոստովանություն, թե ինչ մակարդակի են եղել պատկերացումները ռազմա-քաղաքական հարցերի վերաբերյալ: Ահա այն փորձառությունը, որի մասին խոսում է ՀՀԿ-ն, իբրեւ դրա կրող: ՀՀԿ-ն իսկապես ունի կարեւորագույն հարցերը ընտանիքի, օջախի մակարդակի հասցնելու եւ դիտարկելու ահռելի փորձ: Դրա հետեւանքով է, որ նահանջել է պետությունը, պետականության գաղափարը՝ թե ներքին, թե արտաքին հարաբերություններում:

      Մյուս կողմից, Վահրամ Բաղդասարյանը գուցե կրկնում է այն, ինչ ՀՀԿ-ին տարիներ շարունակ փոխանցել է Սերժ Սարգսյանը, ավելորդ հարցերը փակելու կամ այդպիսի հարցերը «օրորոցում խեղդելու» համար:

      Որովհետեւ, երբ օրինակ Սերժ Սարգսյանը Մոսկվայում ՀԱՊԿ ղեկավարներին իհարկե ընդհանրական, բայց իր ժամանակի եւ դիրքի համեմատությամբ բավական համարձակ մեղադրանք էր ներկայացնում, թե հեռախոսը չեն վերցնում ու չեն զանգում Երեւան անվտանգության իրավիճակով հետաքրքրվելու համար՝ իսկ դրանից հետո Լուկաշենկոն ապրիլի քառօրյայի օրերին հեռախոսը վերցնում ու ոչ թե Երեւան, այլ Բաքու էր զանգում աջակցության համար, ՀՀԿ մոտ իսկապես կարող էին առաջանալ հարցեր:

      Սերժ Սարգսյանն էլ ի՞նչ պատասխաներ այդ հարցերին: Մնում էր ասել, որ ՀԱՊԿ-ը ընտանիք է, այդպես էլ կպատահի, ո՞ր ընտանիքում վեճ չի լինում: Կամ, երբ ՀԱՊԿ կամ ԵՏՄ Վեհաժողովին Սերժ Սարգսյանը ննջում է եւ նրան նկարում ու տարածում է Բելառուսի հանրային հեռուստաընկերությունը, ՀՀԿ մոտ կարող են առաջանալ հարցեր, եւ Սերժ Սարգսյանն ի՞նչ պատասխաներ՝ մնում էր ասել, որ ընտանիք է, ո՞ր մի ընտանիքում չի լինում, որ երեկոյան հեռուստացույցի շուրջ նստած անդամներից ինչ որ մեկի քունը չի տանում, դա ի՞նչ խնդիր է:

      Եթե լուրջ, ապա հենց այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի բաց տեքստով մեղադրանքից հետո էլ Լուկաշենկոն Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ ոչ թե Հայաստան, այլ Բաքու է զանգահարում եւ աջակցություն հայտնում, դե ֆակտո պարտության ակնառու օրինակ է: Իրավիճակը չփրկեց անգամ այն, որ Երեւանը ԱԳՆ հրավիրեց Բելառուսի դեսպանին, որովհետեւ դրանից հետո Մինսկը շարունակել է հետխորհրդային ինտեգրացիոն միավորումների շրջանակում Բաքվի համար մատուցվող լոբբիստական ծառայությունը: Նույնն արել է նաեւ Ղազախստանը, իսկ Ռուսաստանն էլ որոշակիորեն դադարեցրել կամ նվազեցրել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ ապրիլյան քառօրյայի օրերին հայկական բանակի եւ հանրության անսպասելի դիմադրության հետեւանքով՝ տեսնելով, թե ինչպիսի լրջագույն խնդիրներ կարող են առաջանալ իր համար Հայաստանում եւ հետեւաբար նաեւ Կովկասում:

      Մյուս կողմից, Սերժ Սարգսյանն էլ իր վարքագծով իր «վրեժն» է լուծել Ռուսաստանից, լավ պատկերացնելով նաեւ, որ Մինսկն ու Աստանան գործնականում միայն Հայաստանի հետ չէ, որ խնդիր ունեն: Հայաստանի միջոցով նրանք հարվածում են նաեւ Մոսկվային, փորձելով օգտագործել միջազգային մեկուսացման հետեւանքով դրա թուլությունը: Ավելին, իրենց խնդիրներն այդպես լուծելուց բացի, նրանք կարող էին նաեւ իրենց կարգավիճակն օգտագործել Մոսկվայի հետ Մերձավոր Արեւելքում շահերի բախում ունեցող մի շարք ռեգիոնալ ամենատարբեր կենտրոնների ծառայություն մատուցելուն՝ Անկարայից ընդհուպ Թել-Ավիվ ու Թեհրան:

      Սերժ Սարգսյանն այդպիսով լռում էր, «ընտանիքի մեծին» թողնելով տակից դուրս գալո» խնդիրը: «Մեծն» էլ իր հերթին հարցը լուծում էր լուռ ու հնազանդ «փոքրի» հաշվին, բայց արդեն պետության, ոչ թե Սերժ Սարգսյանի հաշվին:

      Ու նաեւ հենց իր, քանի որ հարաբերությունների այդօրինակ մեխանիկան՝ հարակից աշխարհքաղաքական իրողությունների ներգործությամբ հանդերձ, 4-5 տարիների ընթացքում հանգեցրեց իրավիճակի, երբ Հայաստանի հաշվին հարցեր լուծելու մեխանիկան ձեւավորեց իրավիճակ, երբ Հայաստանն այլեւս որպես այդպիսի հնարավորություն սպառվել էր՝ իսկ հարցերը ոչ միայն մնացել են, այլեւ ավելանում են եւ կուտակվում, իսկ այլ լուծումներ չկան, եւ չեն կարող լինել օբյեկտիվորեն:

      ՀԱՊԿ-ը Ռուսաստանի համար «ծուղակ» է առանց ինքնիշխան Հայաստանի եւ հիմա Հայաստանը ՀԱՊԿ-ում խնդիրներն ու իր շահի եւ արժանապատվության հարցն ուղիղ եւ բաց դնելով, գործնականում ելք է առաջարկում նաեւ Ռուսաստանի համար:

      Comment


      • Բելառուսն ո՞վ է, որ մեզ ասի. Այդ երկիրը Մյասնիկյանն է հիմնադրել

        ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

        19.11.2018


        Մեր զրուցակիցն է քրիստոնյա-դեմոկրատական շարժման ղեկավար, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

        Պարոն Շիրինյան, ինչպե՞ս եք գնահատում Երևանի և Մինսկի միջև տեղի ունեցած «փոխհրաձգությունը»։Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պարզաբանում է պահանջելու Բելառուսի և Ղազախստանի նախագահից, որ ՀԱՊԿ-ում փակ հանդիպման մասին պատմել է Ադրբեջանի դեսպանին։ Իսկ Բելառուսի ԱԳ նախարարն էլ արձագանքել էր. «Նիկոլ Փաշինյանն իրեն միջազգային դատախազի տեղ է դրել՝ լիազորված պատժելու կամ ներելու։ Երևի պարոն Փաշինյանը չի հասկացել, որ «փողոցային ժողովրդավարության» կանոններն անընդունելի են մեծ քաղաքականության մեջ»։ Փաստորեն ՀԱՊԿ-ում ճգնաժամը խորանո՞ւմ է։

        Այո, խորանում է, և դա լավ է այն իմաստով, որ վերջը պետք է պայթեր։ Եվ դա պայթում է այն պարագայում, երբ Հայաստանի վարչապետը միջազգային օրենսդրության և ՀԱՊԿ կանոնադրության շրջանակներում հստակորեն պաշտպանում է Հայաստանի պետական շահերը։ Եվ այս արձագանքը դրա հետ է կապված։ Ես ուզում եմ Բելառուսի դատախազ-ուսուցիչներին, ինչպիսին Լուկաշենկոն է և նրանց ԱԳ նախարարը, հիշեցնել, որ իրենց պետության հիմնադիրը Ալեքսանդր Մյասնիկյանն է, հայ ժողովրդի լավագույն զավակներից մեկը հիմնադրել է Բելառուսի Հանրապետությունը։ Եվ սա նշանակում է, որ հայ ժողովուրդը դեռ այն ժամանակներից լավագույն քաղաքական միտք, քաղաքական գործիչներ և քաղաքական հոտառություն ունի։ Պարզապես հիմա նրանց պետք է խորհուրդ տանք նմանվեն եվրոպացիներին ոչ թե հագուստով, այլ օրենսդրությամբ և բովանդակությամբ։ Այնպես որ, տագնապելու ոչինչ չկա, այդ կառույցը՝ ՀԱՊԿ-ը, առաջին անգամ տեսնում է Հայաստանի պետական շահերի պաշտպանություն։

        Ես դիմում եմ ամբողջ հայությանը, նաև լոբբիստական կառույցներին՝ Վաշինգտոնում, Բրյուսելում, Լոնդոնում, Մոսկվայում և այլուր, որ սատար կանգնեն վարչապետին, ով Հայաստանի պետականությունը բարձրացնում է միջազգային քաղաքականության արժանապատիվ հարթակ։ Թող սովորեն ՆԱՏՕ-ից, թե ինչպես են այնտեղ հարաբերվում, այնտեղ չկա նման բան, կա հստակ կանոնադրություն, կա օրենք, որը գործում է։

        Գալով ՀԱՊԿ-ին՝ նշենք, որ ժամկետը Հայաստանինն էր, և իրենց խորհուրդ եմ տալիս՝ Հայաստանի քրեական տարրերին, որոնց վերաբերյալ կա դատարանի սանկցիա, չպաշտպանել։ Խնդիրը նրա մեջ չէ՝ դատարանը կպաշտպանի, թե կմերժի, սա Հայաստանի ներքին գործն է, և Հայաստանը կարող է գլխավոր քարտուղարի պոստում գործուղել յուրաքանչյուրին, ով մասնագիտական պատրաստվածությամբ համապատասխանում է, ով կարող է ներկայացնել այնտեղ որոշակի ժամանակ և կարող է նաև հետ կանչվել։

        Բելառուսի ԱԳՆ-ին ուզում եմ մի բան ասել, եթե Բելառուսի ներկայացուցիչը պաշտոնավարման ժամանակ մահանար, ի՞նչ էին անելու, իրենք այդ տեղն ուրիշին էին զիջելո՞ւ։ Եվ հիմա սա Հայաստանի ժամկետն է, և Հայաստանը պետք է օգտագործի այն, և իրենք պարտավոր են Հայաստանի նոր ներկայացուցչին ընդունել այնտեղ, ինչպես ընդունել են նախորդ պաշտոնյաներին։ Ի՞նչն է հարցը, իրենց ինչ գործն է, երբ մենք մեր պաշտոնյային փոխում ենք։

        Հայաստանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Հայաստանի ներկայացուցիչը, մինչև այս հայտարարությունը նա նշում էր, որ բանակցություններ են ընթանում։ Կարո՞ղ ենք ասել, որ արդեն հստակեցվել է Ռուսաստանի հետ, որ հենց Հայաստանի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի այդ պաշտոնը։

        Անպայման պետք է մերը լինի մինչև ժամկետի ավարտ։ Բելառուսն ո՞ւմն շունն է, որ մեզ պետք է ասի: Իրենք պետք է մտածեն՝ եթե միջազգային մի կառույցի մեջ են, չեն կարող կառույցից դուրս ավելի մոտիկ լինել ուրիշին, քան կառույցից դուրս անդամ երկիրն է, տվյալ դեպքում նկատի ունեմ Ադրբեջանը։ Եվ իրենց հայտարարությունը բացառապես Ադրբեջանի քաղաքականության ենթատեքստում է, ուրիշ ոչինչ, նավթ են ուզում դրա դիմաց։ Բելառուսը ցանկանում է այդ գործարքի ճանապարհով էժան և անհատույց ապրանքներ ստանալ օտար երկրներից, բայց այս անգամ չի ստացվել։ Հայաստանի շահերի հաշվին դա չի լինելու։ Պարզապես կա մի բան, որ նախորդ իշխանություններն այնքան են Հայաստանի վարկանիշը գցել, որ նրանց համար հիմա տարօրինակ է, որ Հայաստանի վարչապետը կարող է իր երկրի շահերը պաշտպանել։

        Կարծո՞ւմ եք՝ Ռուսաստանն այս հարցում աջակցելո՞ւ է Հայաստանին։

        Օրենքով՝ այո, և մենք պարտավոր ենք միջազգային կանոնադրության շրջանակներում և ինստիտուցիոնալ հարաբերությունների տեսանկյունից առաջ տանել մեր շահը։ Ախպերական հարաբերությունները, ինչպես տեսնում եք, Հայաստանը թողել է պատմության աղբանոցում՝ Սերժ Սարգսյանի հետ միասին։

        Comment


        • Բելառուսն Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կմատակարարի

          Lragir.am

          19.11.2018



          Բելառուսն ու Ադրբեջանը պայմանագիր են պատրաստում բելառուսական ռազմատեխնիկայի հերթական խմբաքանակի մատակարարման մասին: Այս մասին Մինսկում հայտարարել է Ադրբեջանին նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է բելառուսական Բելտա գործակալությունը:

          Այսօր Ալիևը և Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Մասնավորապես, Բելառուսն Ադրբեջանին հակաօդային պաշտպանության համակարգրե կմատակարարի: Ալիևը նշել է, որ հուշագիրը կարճ ժամանակում պայմանագիր է դառնալու:

          Comment


          • Նյարդերը տեղի տվեցին. Փաշինյանի բացառիկ առաջարկը Մոսկվային

            ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

            19.11.2018


            Բելառուսը եւ Ադրբեջանը ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի գործարքի մասին համաձայնություն են կնքել, Մինսկում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ասելով, թե Ադրբեջանը գոհ է բելառուսական ռազմական տեխնիկայի որակից եւ արդյունավետությունից:

            Ալիեւի այդ հայտարարությունը ուղղված է Ռուսաստանին: Մինսկն ու Բաքուն ամեն մեկն իր հերթին նյարդայնացնում են Պուտինին: Մինսկն ունի իր խնդիրները, Բաքուն՝ իր: Բաքվի խնդիրների շարքում առաջնային է թերեւս այն, որ 2016-ի ապրիլից հետո Ալիեւը չի ստանում նոր պատերազմի քաղաքական իրավունքի եւ միջազգային լեգիտիմության գործընթաց վերսկսելու համաձայնություն:

            Ռուսաստանն այդ հարցում առանցքային գործընկեր է: Բաքուն այդ շարժառիթով է Մոսկվայի ռազմա-տեխնիկական հաճախորդ: Եթե սպառազինության հետ ձեռք չի բերվում նաեւ քաղաքական իրավունքը, որը նաեւ պատերազմի իրավունքի միջազգային լեգիտիմության առանցքային տարր է՝ հաշվի առնելով Կովկասի անվտանգության հարցում ՌԴ դեռեւս միջազգային դերն ու նաեւ Հայաստանի անվտանգության հարցում ռազմավարական դաշնակցի կարգավիճակը, ապա Բաքվի համար չկա Ռուսաստանից զենք գնելու իմաստ:

            Մոսկվան իր հերթին հրաժարվում է այդ իրավունքը տրամադրելուց, որովհետեւ ապրիլի քառօրյայի ընթացքում բախվեց դրա հետեւանքով առաջացող խորքային խնդիրներին: Մի քանի տարի շարունակ օգնելով Ադրբեջանին հավասարակշռության էական խախտման հարցում՝ ակնկալելով իհարկե դրա միջոցով Բաքվին ներքաշել «մոտալուտ հաղթանակի» ծուղակ եւ ի վերջո խորքային առումով պարտության մատնել բոլորին՝ Երեւանին, Բաքվին, Թեհրանին, Անկարային, Վաշինգտոնին, Եվրամիությանը եւ ռազմական կարգավիճակով հաստատվել արցախյան գոտում, Ռուսաստանը բախվեց այն իրողությանը, որ անգամ այդ դիսբալանսի պայմաններում Հայաստանը գտավ դիմադրության ներուժ:

            Ապրիլից հետո Մոսկվան ստիպված էր մի շարք էական քայլեր անել Հայաստանում դաշնակցի վարկը վերականգնելու համար: Դրան զուգահեռ, Հայաստանը իր հերթին ստացավ այլ քայլերի հնարավորություն՝ առաջնագծում փաստացի ձեւավորելով տեսադիտարկման ու խորքային հետախուզության բավական արդիական համակարգ՝ ԱՄՆ անուղղակի աջակցությամբ:

            Գործնականում բլից-կրիգը եւ արագընթաց պատերազմը դառնում է անհնար: Երկարաժամկետ պատերազմն արդեն այլ կատեգորիայի հարց է ու ենթադրում է շահերի ու հարաբերությունների բարդագույն հատումներ: Երկարաժամկետ պատերազմում Ռուսաստանը կամ պետք է հաղթի Թուրքիային ու Ադրբեջանին, կամ կորցնի Կովկասը:

            Ընդ որում, Կովկասի անվտանգության համակարգը ՌԴ համար բացառիկ է ոչ միայն Ռուսաստանի հարավային սահմանների անձեռնամխելիության հեռանկարի առումով, այլ նաեւ կարեւոր մի հանգամանքի: Միջազգային անվտանգության համակարգում Կովկասը գործնականում միակ օղակն է, որտեղ Ռուսաստանն ունի միջազգայնորեն լեգիտիմ դեր եւ ճանաչում՝ որպես անվտանգության երաշխավոր: Եվ այդ դերը Մոսկվայի համար հնարավոր է միայն Հայաստանի միջոցով:

            Հայաստանում թավշյա հեղափոխությունից եւ լեգիտիմ իշխանության ձեւավորումից հետո Մոսկվայի համար էլ ավելի, գործնականում անշրջելիորեն է բարդացել Ադրբեջանի հետ Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմի գեներացման գործնական քաղաքականություն վերսկսելը:

            Մյուս կողմից, սակայն, Հայաստանում այդօրինակ վերափոխումը եւ Հայաստանի ինքնիշխան սուբյեկտության վերականգնումը ՌԴ համար Կովկասում բացառիկ դերի ամրացման լրացուցիչ հնարավորություն ու երաշխիք է: Որքան Կովկասում Ռուսաստանն է պահում Հայաստանին, ոչ պակաս եւ ինչ որ իմաստով նաեւ որոշակիորեն ավելի Հայաստանն է Կովկասում ՌԴ երաշխավորը:

            Ընդ որում, ուշագրավն այն է, որ այդ մասին Երեւանը չի բարձրաձայնում, սակայն այդ հանգամանքը նկատելիորեն իր ներգործությունն ու ընկալումն է ունենում հայ-ռուսական բարձր մակարդակում՝ Փաշինյան-Պուտին ֆորմատում, անսպասելի փոխվստահության եւ ընկալման ձեւով: Միաժամանակ, այդ հարցում գծվեց կամ նշմարվեց ուշագրավ եռանկյունի՝ Վաշինգտոն-Մոսկվա-Երեւան, որ արտացոլվեց Ջոն Բոլթոնի ռեգիոնալ այցի շրջանակում, որի ընթացքում առանցքային քաղաքական հայտարարությունները Բոլթոնը արեց Երեւանում:

            Այդ իմաստով, Պուտինի նյարդերի հետ Մինսկի եւ Բաքվի խաղափորձը գործնականում Լուկաշենկոյի եւ Ալիեւի նյարդայնության դրսեւորումն է:

            Comment


            • Աստանայից հետո Լուկաշենկոն հարված ստացավ Մոսկվայից

              Lragir.am

              22.11.2018


              Lenta.ru ռուսական կայքը հոդվածաշար է սկսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին: Ուշագրավ է, որ հոդվածաշարը սկսել է տպագրվել Աստանայում ՀԱՊԿ վեհաժողովից հետո, որտեղ սկանդալ ծավալվեց գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Բելառուսն ու Ղազախստանը, օգտվելով առիթից, փորձեցին Բելառուսի ներկայացուցչին նշանակել այդ պաշտոնում, թեեւ քվոտան մինչեւ 2020 թ. Հայաստանինն է: Փորձագետները գրում են, որ դա ոչ միայն կոնֆլիկտ էր հայկական կողմի հետ, այլեւ խորքում Ռուսաստանի հետ Մինսկի ու Աստանայի դիմակայության արտահայտությունը:

              Ներկայացնում ենք հատվածներ հոդվածից, որը վերնագրված է «Հուսալի բարեկամը»:

              Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոն խաղաղարարի դեր է ստանձնել՝ 2014 թվականից Բելառուսն ուկրաինական բանակին զենք, սպառազինություն, տեխնիկա և վառելիք է մատակարարում՝ միևնույն ժամանակ աջակցելով ուկրաինական մաքսանենգությանը, որ շրջանցվեն ռուսական պատժամիջոցները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

              Ուկրաինական բանակը Դոնբասում օգտագործում է բելառուսական ռազմական արտադրանք: Օրինակ, «Սկիֆ» հակատանկային հրթիռային համալիրը համալրված է բելառուսական արտադրության բաղադրիչներով: Բելառուսն Ուկրաինայի նախագահին պատկանող գործարանում արտադրվող ռազմական բեռնատարների համար շարժիչներ և փոխանցման տուփեր է արտադրում: Բելառուսն ուկրաինական բանակին մատակարարում է կենսական նշանակության ապրանքներ՝ մարտկոցներ տանկերի համար, օպտիկական սարքավորումներ, ջերմատեսիլ սարքեր, զրահատեխնիկայի և ավիացիայի համար կրակի կառավարման համակարգեր:

              Բելառուսը, սակայն, հերքում է, որ Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծրագիր է իրականացնում:

              Բելառուսը նաև վառելիք է մատակարարում ուկրաինական տեխնիկայի համար: Մինսկը Ռուսաստանից անմաքս նավթ է ներմուծում, իր նավթավերամշակման գործարաններում վառելիք ստանում և մատակարարում Ուկրաինային: 2014 թվականին Բելառուսից ուկրաինական ներմուծման մեջ նավթամթերքը կազմել է 82% կամ 3.2 միլիարդ դոլար: Դրանից ընդամենը մեկ տարի առաջ ողջ տարվա ընթացքում Ուկրաինան 2.4 միլիարդ դոլարի վառելիք էր գնել: Ի դեպ, 2014 թվականի թեժ մարտերի ժամանակ Բելառուսը պարտքով է վաճառել վառելիքը, այլ ոչ թե կանխավճարով:

              Ռազմամթերքից ու վառելիքից բացի, Բելառուսը գումար է աշխատում նաեւ տարանցիկ փոխադրման հաշվին: 2017 թվականին 2013 թվականի համեմատ ուկրաինական գյուղարտադրանքի արտահանումը Բելառուս ավելացել է 4 անգամ՝ չնայած Բելառուսում սպառման քառակի աճ չի գրանցվել: Հեղինակը նշում է, որ ուկրաինական ապրանքները վերաարտահանվում են Ռուսաստան՝ շրջանցելով Ուկրաինայի դեմ կիրառվող սահմանափակումները: Ռուսաստանի և Բելառուսի միջև ֆորմալ սահման գոյություն չունի, և ռուսական պատկան մարմինների համար դժվար է վերահսկել մաքսանենգությունը: Բելառուսն ուկրաինական գյուղմթերքի վերաարտահանման շնորհիվ տարեկան մինչև 1 միլիարդ դոլար է աշխատում, կարծում է Ռուսաստանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետ Անդրեյ Սուզդալցևը:

              Comment


              • Ադրբեջանն արդեն ՀԱՊԿ անդամ է. Լուկաշենկոն խաբե՞լ է

                ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

                08.12.2018



                Բելառուսի նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ՀԱՊԿ շրջանակում կա պայմանավորվածություն, որ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի մինչեւ տարեվերջ: Խոսնակն ասել է, որ դեկտեմբերի 6-ին Սանկտ-Պետերբուրգում ԵՏՄ Վեհաժողովի շրջանակում այդ հարցն այնքան բուռն է քննարկվել, որ բոլոր մասնակիցները հետո հարկ են համարել միմյանցից ներողություն խնդրել:

                Բելառուսի նախագահի խոսնակը կամա թե ակամա խոստովանել է, որ իր ղեկավարը խաբել է հանրությանը, երբ Սանկտ-Պետերբուրգի ԵՏՄ Վեհաժողովից հետո հայտարարել է, որ Գլխավոր քարտուղարի հարցը լուծվել է եւ այն կլինի Բելառուսի ներկայացուցիչը:

                Այլապես ինչպես հասկանալ, որ խոսնակն էլ ասում է, թե պայմանավորվածություն կա հարցը լուծել մինչեւ տարեվերջ: Խոսնակն ըստ երեւույթին որոշել է այդպես հարթել անհարմար իրավիճակը, որում հայտնվեց Լուկաշենկոն, երբ Հայաստանի վարչապետի խոսնակի հայտարարությունից հետո նույնը հաստատեց նաեւ Պուտինի խոսնակ Պեսկովը:

                Բանն այն է, որ Արման Եղոյանը հայտարարել էր, թե Սանկտ-Պետերբուրգում ՀԱՊԿ ԳՔ հարցը լուծելու մասին Լուկաշենկոյի հայտարարությունն իրականություն չէ: Ըստ Եղոյանի, որեւէ այդպիսի հարց չէր լուծվել եւ Հայաստանի դիրքորոշումն էլ այդ առումով անփոփոխ է:

                Մի քանի ժամ անց Դմիտրի Պեսկովն էր հայտարարել, որ այդպիսի հարց չի լուծվել, եւ խնդիրն ընդամենը բարձրացրել է Բելառուսի նախագահը, ինչպես ցանկացած նախագահ ազատ է բարձրացնել իրեն հուզող խնդիրներ:

                Մինսկի համար թերեւս բարդ էր հակաճառել Պեսկովին, կամ Պուտինին, եւ Լուկաշենկոյի խոսնակին թերեւս մնում է հարթել իրավիճակը հայտարարությամբ, որ պայմանավորվել են ՀԱՊԿ ԳՔ հարցը լուծել մինչեւ տարեվերջ: Չի բացառվում, որ առաջիկա օրերին պարզվի նաեւ այդպիսի պայմանավորվածության բացակայությունը: Համենայն դեպս, եթե Երեւանի դիրքորոշումն անփոփոխ է, ինչպես հայտարարել էր վարչապետ Փաշինյանի խոսնակը, ապա մինչեւ տարեվերջ հարցը կամ պետք է լուծվի Հայաստանի ներկայացուցչի նշանակումով, կամ Բելառուսի ներկայացուցիչ չպետք է նշանակվի, այսինքն հարցը չպետք է լուծվի, կամ լուծվելու դեպքում էլ Բելառուսն ու ՀԱՊԿ-ը պետք է վճարեն Հայաստանի համաձայնության շոշափելի գին, որը կլինի ակնառու եւ կունենա քաղաքական ծանրակշիռ նշանակություն:

                Առայժմ տպավորություն է՝ Բելառուսի նախագահի խոսնակի հայտարարությունից, որ այդտեղ ոչ միայն Լուկաշենկոյին անհարմար դրությունից դուրս բերելու, այլ նաեւ Ալիեւի առաջ արդարանալու ջանք կա: Հատկապես այն մասում, երբ նա խոսում է շատ բուռն քննարկումների մասին, այնքան բուռն, որ ըստ նրա հետո բոլորը բոլորից ներողություն են խնդրել:

                Լուկաշենկոն օրեր առաջ Մինսկում ընդունելով Ադրբեջանի նախագահին, ըստ ամենայնի նրան խոստացել էր Սանկտ-Պետերբուրգում «նեղել» Փաշինյանին: Ընդ որում, այդ համատեքստում հետաքրքիր է, որ Պուտինն էլ առաջարկել էր Փաշինյանին հետաձգել ՀԱՊԿ Վեհաժողովը, այդպիսով անակնկալի բերելով Լուկաշենկոյին: Հատկանշական է, որ ԵՏՄ Վեհաժողովում նա այդուհանդերձ բարձրացրել է հարցը, քանի որ խոստացել էր Ալիեւին: Ընդ որում, այստեղ իհարկե խնդիրը միայն Հայաստանը չէ, ու դա ակնառու է: Այստեղ ակնհայտորեն թիրախավորված է նաեւ Պուտինը, եւ գուցե հենց նա է գլխավոր թիրախը: Պարզապես, ինչպես միշտ, նրան թիրախավորում են ոչ թե ուղիղ՝ դրա համար չկա բավարար համարձակություն, այլ Հայաստանի միջոցով՝ թիրախավորելով Հայաստանի շահը:

                Այժմ Երեւանը որոշել է թույլ չտալ դա եւ անցնել ՀԱՊԿ-ում իր շահի ակտիվ պաշտպանության: Դա պայմանավորված է թերեւս նրանով, որ նախկին համակարգում արտաքին քաղաքականությունն ավելի շատ դրա առաջատարների անձնական հարցերը լուծելու միջոց էր, իսկ պետականը՝ որքանով համահունչ կլիներ անձնականին: Իսկ այդ դեպքում գերադասելի ոճ է լռությունը, անձնական հարցերը այդ մասշտաբներում լռություն են սիրում:

                Նոր իշխանության դեպքում խնդիրներն ու շահերի առաջնահերթությունն ակնհայտորեն այլ է, ու այլ է նաեւ լեգիտիմության բազան: Դա թույլ է տալիս դնել Հայաստանի պետական անվտանգությանն առնչվող հարցադրումներ եւ ՀԱՊԿ ռազմա-քաղաքական բնույթի խնդիրներ:

                Ընդ որում, այստեղ հատկանշական է այն, որ Ադրբեջանն այդ խնդիրը նշմարում էր դեռեւս ամռանը, երբ նրբորեն փորձեց մեջ գցել ՀԱՊԿ անդամակցության թեման, ձգտելով «գայթակղել» Ռուսաստանին: Մոսկվան չգայթակղվեց, անկասկած լավ պատկերացնելով, որ Ադրբեջանը ամենեւին չի ձգտի դառնալ ՀԱՊԿ դե յուրե անդամ: Եվ պատճառն այն չէ, որ Բաքուն այդպիսով լուրջ սահմանափակում կունենա Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի հետ ռազմա-քաղաքական գործակցության առումով:

                Բանն այն է, որ Բաքուն արդեն երկար տարիներ ՀԱՊԿ անդամ է, պարզապես ոչ թե դե յուրե, այլ դե ֆակտո անդամ: Համենայն դեպս ՀԱՊԿ շրջանակում դե յուրե ոչ անդամ Ադրբեջանի քաղաքական կամ ռազմա-քաղաքական շահն ավելի է արտահայտված եղել, քան դե յուրե անդամ Հայաստանի շահը: Եվ արտահայտողները եղել են թե Ռուսաստանը, թե Բելառուսն ու Ղազախստանը: Ապրիլյան քառօրյայի ընթացքում Մոսկվան հասկացավ այդ քաղաքականության լրջագույն խնդիրներն ու միացրեց որոշակի արգելակներ իր համար:

                Բելառուսն ու Ղազախստանը այդ խնդիրը չունեն: Ավելին, նրանք փորձում են օղակել Ռուսաստանը, այդ թվում գործակցելով Ադրբեջանի հետ: Դա միայն այսբերգի երեւացող մասն է, որովհետեւ այդ օղակմանը դե ֆակտո միանում են նաեւ մի շարք այլ երկրներ, որոնք Ադրբեջանի հետ ռազմա-քաղաքական սերտ գործակցության մեջ են:

                Ահա այդ իրավիճակում խնդիրները փոխվում են, եւ ներկայում առկա է Ադրբեջանը ՀԱՊԿ-ից դե ֆակտո դուրս բերելու հարցը, ինչով զբաղված է Հայաստանը, այդ հարցում ունենալով Պուտինի նկատելի աջակցությունը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանն անկասկած ունի իր այլ հաշվարկներ, որոնք չեն բացառում ընթացքում շահերի հնարավոր տարբերակվածությունը: Այստեղ է նաեւ, որ կարեւոր է Հայաստանի նոր իշխանության լեգիտիմության խնդիրը, որպեսզի Երեւանն այդ իրավիճակներում կարողանա Մոսկվային հետ պահել Հայաստանն օգտագործելու հնարավորությունից եւ ընդհանրապես ներկայիս իրավիճակի բնույթը պահել հայ-ռուսական գործընկերային շրջանակում, ոչ թե գործիքային:

                Comment


                • Հետախուզվող նարեկ Սարգսյանը հայտնաբերվել է

                   

                  Comment


                  • Lukashenko is aliyev's mouth piece. That background conflict resolution group headed by the west, for months now, are sending soft signals on returning the surrounding territories of Artsakh. The first thing Nikol did after his election was put on his knee pads and started begging turkey. Putin is watching quietly at Nikol's weakness and stupidities.

                    Comment


                    • Originally posted by Azad View Post
                      Lukashenko is aliyev's mouth piece. That background conflict resolution group headed by the west, for months now, are sending soft signals on returning the surrounding territories of Artsakh. The first thing Nikol did after his election was put on his knee pads and started begging turkey. Putin is watching quietly at Nikol's weakness and stupidities.
                      Bro, Putin's got the right to teach us Armos a nasty lesson in geopolitics. It's coming soon trust me.

                      Comment

                      Working...
                      X