Re: Regional geopolitics
«Եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, կունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք մինչեւ 88 թվականը»
Lragir.am
Քաղաքականություն - Շաբաթ, 07 Հունիսի 2014,
Medialab.am. Սահմանին հնչած վերջին կրակոցներով Ադրբեջանը Հայաստանին հասկացնում է, որ իրականում Հայաստանը դաշնակից չունի,-անդրադառնալով հունիսի 5-ին Երասխ գյուղին հարող հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի միջադեպին` «Մեդիալաբին» ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Ադրբեջանը հստակ հասկացնում է՝ եղբայր, դուք դաշնակից չունեք, ձեր դաշնակիցն իմ դաշնակիցն է: Հիշենք Ռուսաստանի վերջին ուղերձը՝ ուղղված Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը գնահատվեց որպես ստրատեգիական գործընկեր: Վլադիմիրի Պուտինը մայիսի 28-ին շնորհավորեց Ադրբեջանին, բայց չշնորհավորեց Հայաստանին` Հանրապետության օրվա առիթով: Ադրբեջանը հասկանում է, որ եթե ռուսն իրեն զենք է ծախում, մեր դաշնակիցը չէ» ,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:
Ըստ վերլուծաբանի, որքան ավելանում է Ադրբեջանի զենքն ու տնտեսական հզորությունը, այնքան նրա ինքնավստահությունը մեծանում է:
Մյուս կողմից, ըստ Արա Պապյանի, Ռուսաստանը, որը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա:
«Ադրբեջանը հարձակումներ գործեց նաեւ Տավուշի մարզի վրա, գնդակոծեց Ոսկեպարը, որը ՀՀ մաս է, երեք զինծառայող սպանվեց Հայաստանի տարածքում: Հայ-ռուսական համաձայնագրով այդ սահմանը պետք է պաշտպանվեր նաեւ ռուսների կողմից, բայց Ռուսաստանը ոչ միայն որեւէ քայլ չարեց, այլեւ անգամ չարտահայտվեց, հետեւաբար Ադրբեջանը ղարաբաղյան ճակատից հարվածը տեղափոխում է այս ուղղությամբ, դրանով իսկ պատերազմի մեսիջ հղելով Հայաստանին»,-նշում է Արա Պապյանը` հավելելով, որ Ռուսաստանի խաղն անազնիվ է նաեւ ԵՏՄ հարցում:
Քաղաքագետի խոսքով, այսօր Ռուսաստանը մի կողմից շահագրգռելով Հայաստանին մտնել Եվրասիական տնտեսական միություն՝ քաջ գիտակցելով, որ մեզ համար հիմնական գործոնը Ղարաբաղի անվտանգությունն է, մյուս կողմից հրավեր ուղարկելով Ադրբեջանին՝ դրանով իսկ չեզոքացնելով եւ վատթարացնելով այդ հարցը:
Հիշեցնենք, որ դեռ մարտ ամսին Ռուսասատանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Բաքվում հայտարարել էր, որ Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը:
«Ինտեգրման բոլոր ձևերը քննարկման ենթակա են: Այստեղ որևէ արգելք գոյություն չունի: Կարծում եմ, որ տրամաբանական կլիներԱդրբեջանի անդամակցությունն այդ համաձայնագրերում»,- ասել էր նա:
«Մեզ համոզում էին, որ սա բխում է Ղարաբաղի անվտանգությունից, որ մենք Ղարաբաղի հետ ընդհանուր դաշտի մեջ ենք, դա ասվել է պաշտոնապես, բայց հիմա պարզվում է, որ Ղարաբաղը մնալու է ռուսների ասած՝ За бортом: Ստացվում է մենք դուրս եկանք ԽՍՀՄ-ից, որտեղ ավելի լավ կարգավիճակ ունեինք , որ մտնենք բոլոր պարամետրերով ավելի վատ միություն »,-նշում է Արա Պապյանը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին Ղազախստանի նախագահ Նազարբաեւն ընթերցել էր Ադրբեջանի նախագահի նամակը, որի համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է անդամակցի իր միջազգայնորեն ընդունված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի։
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Նազարբաեւի հայտարարությանն արձագանքել էր օրեր անց՝ Երեւանում՝ հայտարարելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու հարցում որեւէ խոչընդոտ չկա:
«Ինչ վերաբերում է Նազարբաևի հնչեցրածին. նախ այն գլխից սխալ է սահմանների մասին խոսելը: Ի՞նչ սահմանների մասին ենք խոսում: Ղարաբաղի խնդիրը Մաքսային միությունում չի լուծվում: Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում: Իսկ որ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը սա միանշանակ է:Իհարկե, Նազարբաևի հնչեցրածը տհաճ էր, բայց դա որևէ վնաս չի կարող մեզ տալ»,-ասել էր Հայաստանի նախագահը:
Ավելին կարդացեք սկզբնաղբյուր կայքում
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/pol....Cy2ECEfg.dpuf

Comment