Re: Regional geopolitics
Երևանն անհանգստացած է Մոսկվայի պահվածքից, սակայն չի՞ կասկածում նրա պարտականությունների վրա
11 հուլիսի, 2014
Ստեփան Սաֆարյան, քաղաքական վերլուծաբան
Պաշտոնական այցով Արգենտինա ժամանած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տեղական La Nacion և Clarim պարբերականներին հարցազրույց է տվել, որում հնչեցրած մի քանի հայտարարությունները աննախադեպ ու չափազանց բազմանշանակ են:
Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ադրբեջանին 2 մլրդ դոլարի զենք վաճառելու մասին հարցի՝ Սերժ Սարգսյանը մասնավորապես հայտարարել է. «Մեզ համար դա շատ ցավոտ թեմա է, և մեր ժողովրդին շատ է անհանգստացնում այն փաստը, որ մեր ռազմավարական դաշնակիցը զենք է վաճառում Ադրբեջանին: Բայց ես համոզված եմ, որ Հայաստանի ուժը եւ հմտությունը կբավարարի իր սահմանները պաշտպանելու համար: Չնայած Ռուսաստանը զենք է վաճառում Բաքվին, ես կասկած չունեմ, որ մեզ համար դժվար պահին Ռուսաստանը կկատարի իր վրա վերցրած պարտականությունները»:
Հիշեցնենք, որ շուրջ 4 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ ՌԴ և Ադրբեջանի պաշտպանության նախարարները պայմանագրեր կնքել էին դեռևս 2010-2011թթ., իսկ մատակարարումները պետք է իրականացվեին 2013թ. ընթացքում: Ռուսական կողմը նախ իրականացրեց 3 մրլդ դոլարի արժողությամբ գործարքը, այդ թվում՝ առաքելով երկու դիվիզիոն զենիթահրթիռային համակարգեր (ԶՀՀ)՝ С-300П МУ-2 և «Тор-2 МЭ» տեսակի, 60 հատ Ми-17 տրանսպորտային ուղղաթիռ և 24 հատ Ми-35М հարվածային ուղղաթիռ:
2013թ. հունիսին հանրայնացվեց 1 միլիարդ դոլար արժողությամբ հերթական մատակարարումը, այդ թվում՝ 94 հատ Т-90С տանկ, շուրջ 100 հատ БМП-3 հետևակի մարտական մեքենա, 18 հատ «Мста-С» ինքնագնաց հրետանային համակարգ (ԻՀՀ), 18 հատ «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 18 հատ «Вена» ինքնագնաց հրետանային համակարգ (ԻՀՀ), ТОС-1А «Солнцепек» ծանր կրականետ համակարգեր, սպասարկող տարբեր մեքենաներ ու պահեստամասեր և այլն: Դրանց մի մասը, և հատկապես՝ Т-90С տանկերը ցուցադրության հանվեցին հունիսի 26-ին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթի ժամանակ:
Մինչ Երևանը լիակատար վստահում էր Մոսկվային...
Մինչ ռուսական կողմը հիշյալ ռազմատեխնիկական մատակարարումը ներկայացնում էր իբրև «բիզնես գործարք», Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելու կապակցությամբ Հայաստանում բարձրացվող հարցերին ու մտահոգություններին ի պատասխան երկրի բարձրագույն ղեկավարությունը լուռ էր: Զինվորականությունն էլ արտաքուստ որեւէ մտահոգություն չէր հայտնում, ասելով, թե Բաքվին իրականացվող մատակարարումը գտնվում է վերահսկողության տակ:
Մասնավորապես, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը 2013թ. հունիսի 26-ին նշեց, թե Ադրբեջանի սպառազինումը չի կարող չմտահոգել, սակայն այդ մտահոգությունը անգամ մասնակիորեն չտարածեց Ռուսաստանի վարքագծի վրա: Ավելին, նա գոհունակությամբ հայտարարեց, թե ռազմատեխնիկական համագործակցությունը ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա:
Ռուս-ադրբեջանական գործարքի կապակցությամբ էլ նա նշեց. «Այսօր մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի ուժերի հավասարակշռությունը կարողանանք պահպանել ոչ միայն քանակական, այլև որակական առավելությունների շնորհիվ, և այս թափանցիկությունը բերում է նրան, որ յուրաքանչյուր մատակարարում և յուրաքանչյուր բալանսի՝ հավասարակշռության խախտում վերահսկելի է դառնում նաև մեր ռազմավարական գործընկերոջ համար, որը որոշակի պարտադրանքի տակ է դնում տարածաշրջանի երկրներին, որպեսզի նրանք այդ միջոցները չօգտագործեն»:
Ահա այսպիսի հույս հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարը, թե ռազմավարական դաշնակից Ռուսաստանը նախ ինքը կպահպանի ռազմուժի հավասարակշռությունը կողմերի միջեւ, ապա՝ Բաքվին թույլ չի տա օգտագործելու Ռուսաստանի վաճառած զենքը:
Այս ամենին զուգահեռ անհնար էր չնկատել, որ պաշտոնական Երևանը ավելի շատ Բաքվի շքերթից է տեղեկացել մատակարարումների մասին, քան թե իր ռազմավարական դաշնակցից: Ահավասիկ, ՀՀ ՊՆ-ի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը ռուսական Известия թերթին ասել էր, թե «զենքի մատակարարումը կատարվում է, մենք դա հաստատ գիտենք: Դա է հաստատում նաեւ Բաքվի հունիսի 26-ի շքերթին նոր տեխնիկայի ցուցադրման փաստը»: Ինչպես կնկատենք ամենավերջում, մեր կողմից արված այս պնդումը ամենևին ենթադրությունների ոլորտից չէ, այլ ուղղակիորեն այդպիսին է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, ինչի մասին պաշտոնական Երևանը խոստովանեց մեկ տարի անց:
Այդուհանդերձ, այդ նույն շրջանում Երևանը նախընտրեց ռուսական ռազմական մատակարարումների կապակցությամբ պաշտոնական մտահոգությունները հայտնել լավագույն դեպքում խորհրդարանական մակարդակով և ոչ ավելին: ԱԺ Պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ռուսական Известия-ին հայտնել էր, թե «Հայաստանը մտադիր է օրենսդիր եւ գործադիր իշխանությունների մակարդակում հարցումներ ուղարկել Ռուսաստանին՝ հասկանալու համար նման գործողությունների դրդապատճառներն ու նպատակները»:
Խոսքը վերաբերում էր անցած սեպտեմբերին Մինսկում, իսկ հոկտեմբերին՝ Երևանում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների խորհրդարանների պաշտպանության և անվտանգության հանձնաժողովների նիստին:
Ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններից բացահայտ մտահոգություն հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած փորձագետներից Դավիթ Ջամալյանը. «Այստեղ խնդիրը շատ հստակ է, տեղի է ունեցել մի բան, որը հարիր չէ ռազմավարական գործընկերների հարաբերություններին, եւ հայկական կողմը ռազմավարական դաշնակցի հետ իր հարաբերությունները պետք է կառուցի այնպես, որ վերջինս ի վնաս հայկական շահերի չկառուցի իր հարաբերությունները մեր թշնամու հետ»:
Չնայած նման գնահատականին` ՊՆ խորհրդականը դեմ էր արտահայտվել ռուս-ադրբեջանական գործարքի պատճառով Հայաստանում հակառուսական տրամադրություններին:
Այդ նույն շրջանում Կրեմլն էր ջանում փորձագիտական շուրթերով հանգստացնել Երևանին ու հավաստիացնել, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ է: ԱՊՀ-ի երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը հիշեցրել էր, թե «Ռուսաստանն ու Հայաստանը կապված են կոլեկտիվ անվտանգության պայմանագրով, որի մեջ, ի դեպ, Ադրբեջանը չի մտնում», ասել է թե՝ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, ով շարունակում է տարբեր սպառազինություններ մատակարարել նրան, «այդ թվում՝ Ս-300 հրթիռային համալիրներ, որոնք առավել հզոր զենք են, քան այն, ինչ ուղարկվում է Ադրբեջան»: Վերջապես, նա կրկնել էր, թե «Բաքվին սպառազինություն վաճառելը առևտրային նախագիծ է: Եթե Ռուսաստանը հրաժարվեր գործարքից, Ադրբեջանն այլ մատակարարների կգտներ, և ուժերի դասավորության վրա դա չէր ազդի»:
Մի կողմ թողնելով Երևանից հայտնված մեղմ կամ կիսապաշտոնական մտահոգությունները` ՀՀ պաշտպանության նախարարի կողմից տրված բացատրությունները պետք էր հասկանալ այնպես, որ Մոսկվան վերահսկում է հակամարտության կողմերի միջև ուժերի հավասարակշռությունը, ասել է թե՝ բիզնեսի հետ մեկտեղ իրականացնում է ռազմավարական զսպում՝ մերթ հայկական, մերթ ադրբեջանական կողմերին զինելով այնքան, որ դա չխաթարի հավասարակշռությունը: Վերջապես, Մոսկվայի հավաստիացումները կրկնելով, պաշտոնական Երևանը հայտարարում էր, որ վստահում է ռազամավարական դաշնակցին և չի մտահոգվում այդ ամենից:
Արդեն այս տարվա մայիսի 23-ին Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Կոնստանտին Բիրյուլինը հայտարարեց, թե ժամկետների մի փոքր տեղաշարժով (ադրբեջանական կողմից վճարումների ուշացման պատճառով), բայց «100 տանկից բաղկացած ողջ խմբաքանակը մոտ մեկ ամիս առաջ արդեն ուղարկել ենք» Ադրբեջան, այդպիսով ավարտելով 2011-ին կնքված պայմանագրով նախատեսված մատակարարումը:
Նա նաև հավելեց, թե Բաքվին Т-90С տանկերի նույնպիսի խմբաքանակ կրկին մատակարարելու հնարավորություն կա: «Սակայն երկրորդ խմբաքանակի մասով դեռ պայմանագիր չկա,- նշել էր ռուսաստանցի պաշտոնյան ու հավելել,-այսօրվա դրությամբ մենք ամբողջը բեռնել ենք եւ ստացել ենք բոլոր վճարումները, շարունակվում են աշխատանքները Ми-171 и Ми-35 ուղղաթիռների գծով, բեռնում ենք զրահամեքենաները, թեթեւ հրազենը, նռնականետերն ու հաուբեցները»: Օրեր անց պարզվեց, որ Բաքուն նաև կրականետների նոր խմբաքանակ է պատվիրել ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությանը:
Արդեն իսկ ավարտված գործարքին պաշտոնական Երևանը արձագանքեց նույն հանգստությամբ, ինչ մեկ տարի առաջ էր. այն է՝ Երևանը վստահ է, որ իր դաշնակից Մոսկվան վերահսկում է տարածաշրջանում ռազմական բալանսը: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 26-ին հայտարարեց, թե «Ռուսաստանն իրավունք ունի իր պլանների համաձայն ինքնուրույն ռազմատեխնիկական քաղաքականություն իրականացնել», և որ այդ համագործակցությունը «չի խաթարում հավասարակշռությունը սահմանների վրա»:
Հասունացող ուշացած անհանգստություն...
Թերևս ՀՀ իշխանություններին կատարելապես սթափեցրին հունիսից սկսած ԼՂՀ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան սահմանագրծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, այդ թվում՝ հունիսի 6-ին Նախիջևանի հատվածում, հունիսի 20-ի լույս առավոտյան ԼՂՀ Մարտունու շրջանում ադրբեջանական դիվերսիայի ետ մղումը, հունիսի 27-ի երեկոյան մինչև 28-ի լույս գիշերը Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Բարեկամավան ու այլ բնակավայրերի գնդակոծումը, ապա Մեհրաբի հատվածում դրան հաջորդած ադրբեջանական դիվերսիայի կանխումը և հուլիսի 9-ին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն գործողության կանխումն ու խմբի որոշ անդամների գերեվարումը:
Որքան էլ հուլիսի 9-ին հայ-ադրբեջանական սահմանային հենակետերից մեկում մամուլի ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կտրուկ էր թիրախային կրակահերթերի, դիվերսիոն փորձերի ու ռազմական ոտնձգությունների համար հակառակորդին պատժելու հարցերում, այդուհանդերձ շարունակեց շրջանցել մինչ այս Ռուսաստանի, այժմ էլ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենքի ու հետախուզական նպատակներով օբյեկտների վաճառքի հարցերը:
Խուսափելով գնահատական տալ ֆրանսիական ընկերության կողմից Ադրբեջանին արբանյակ վաճառելու լուրին` նախարարն այդուհանդերձ նկատել էր, որ բոլոր այն օբյեկտները, որոնք նախատեսված են քաղաքացիական նպատակների համար, բայց հնարավորություն ունեն օգտագործվել ռազմական նպատակներով, հենց այդպես էլ կարող են օգտագործվել: Ինչ վերաբերում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինելուն, Ս. Օհանյանը «մտավախությունները հասկանալի» համարեց, սակայն վերստին վստահեցրեց, թե «հայ-ռուսական ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է», ու «հակառակորդին զենք վաճառելու գործընթացը վերահսկվում է, ընդ որում՝ ինչպես հայկական, այնպես էլ փոխանցող կողմից»:
Սակայն մեկ օր չանցած պաշտոնական Երևանից հնչած մեկ այլ հայտարարություն բացահայտեց, որ «հակառակորդին զենք վաճառելու գործընթացը» ամենևին էլ վերահսկելի չէ գոնե Երևանի կողմից: Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը խոստովանեց, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը Հայաստանին չի տեղեկացնում, թե ինչ սպառազինություն է վաճառում մեզ հետ պատերազմական վիճակում գտնվող Ադրբեջանին. «Դա չի մտնում մեր ռազմավարական գործընկերության շրջանակներում: Դրանք երկկողմ հարթությունում իրականացվող գործառույթներ են… Նույն կերպ վարվում է Հայաստանը»:
Երևանի կողմից նման վարքագիծ ցուցաբերելուն վերաբերող հարցը Ս. Մկրտչյանը արդարացիորեն տեսական ու ոչ ռեալիստական համարեց. «Դուք տեսական խնդիրների մեջ եք մտնում, որոնք գործնականում կիրառելի չեն: Իրավիճակները տարբեր են, պետք է ավելի ռեալիստ մոտենալ այդ խնդիրներին, ո՞վ, ո՞ւմ, ի՞նչ պարագաներում պետք է տեղեկացնի կամ չտեղեկացնի»: Ու որքան էլ Երևանի համար դա տեսական ու ոչ ռեալիստական է թվում, Մոսկվայի համար այն միանգամայն գործնական ու ռեալիստական բնույթ է ստացել: Դա նաև Երևանի երկարամյա լռության արդյունքում ու մեղքով: Ու ակնհայտ է՝ արդեն Հայաստանի, ԼՂՀ-ի, նրանց քաղաքացիների ու զինվորների կյանքի եւ անվտանգության հաշվին:
Թերևս այս ամենի ուշացած գիտակցումն է, որ Սերժ Սարգսյանը Բուենոս Այրեսից մի ողջ ժողովրդի անունից մտահոգություն է հայտնում Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից Ադրբեջանին վաճառվող զենքի կապակցությամբ, որն արդեն սկսում է լայն թափով կրակել: Առաջին անգամ է, որ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունից Հայաստանի մտահոգություններն արտահայտվում են այդքան բարձր մակարդակով: Անցած մեկ տարվա, ավելին՝ տարիների ընթացքում այդ առնչությամբ հայտարարությունների բացակայությունը, ինչին քիչ վերը հանգամանորեն անդրադարձանք, դրա վկայությունն են:
Նման հայտարարությունից կարելի է հետևություն անել, որ Երևանն արդեն ակնհայտ նշաներ է ցույց տալիս, թե չի համարում, որ Մոսկվան բավարար իշխանություն ունի հայ-ադրբեջանական պատերազմի կամ առճակատման վերսկսումը կանխելու համար: Հնարավոր է, որ այդ կերպ Երևանն ակնարկում է, թե այլևս չի հավատում Մոսկվայի այն հավաստիացումներին, որ իր կողմից Բաքվի «բիզնես» սպառազինումը չի խախտում հավասարակշռությունը, կամ որ նույնն է՝ չի հավատում, թե Կրեմլը պահում է այդ հավասարակշռությունը:
Կամ էլ Երևանը Մոսկվային հասկացնում է, որ եթե նա իզորու է պահել հակամարտող կողմերի միջև ռազմավարական հավասարակշռությունը, սակայն այլևս հրաժարվում է դա անելուց, նշանակում է՝ Ադրբեջանի կողմից այս սահմանային թեժացումների թիկունքում կանգնած է ոչ այլ ոք, քան Ռուսաստանը:
Որն էլ որ լինի Սերժ Սարգսյանի ուղերձը Մոսկվային, նա դա անում է յուրահատուկ համատեքստում: Խոսելով Արևմուտք-Ռուսաստան դիմակայության և Հայաստանի եվրասիական ընտրության մասին, նա լատինական Ամերիկայից Մոսկվային լսել է տալիս, թե որքան էլ եվրոպացիների համար հաճելի չէ Հայաստանի այդ ընտրությունը, սակայն Երևանը հավատարիմ է Ռուսաստանի հետ իր հարաբերությունների 20-ամյա պատմությանն ու պատրաստակամ է դրանք խորացնելու հարցում:
Եվ վերջապես, Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ նկատելի է, որ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում իր առաջին հույսը սեփական սահմանները պաշտպանելու Հայաստանի ուժն ու հմտություն է: Իսկ թե արդյո՞ք Հայաստանի համար այդպիսի դժվարին պահին Ռուսաստանը կկատարի իր վրա վերցրած դաշնակցային պարտականությունները, Սերժ Սարգսյանն ասում է, թե կասկած չունի այդ հարցում:
Մինչդեռ հայ-ռուսական հարաբերությունները բովանդակային առումով արդեն կասկածի տակ են որպես դաշնակցային հարաբերություններ: Այլապես ՀՀ նախագահը մի ողջ երկրի ու ժողովրդի անունից ստիպված չէր լինի թեպետ ուշացումով, բայց առաջին անգամ անհանգստություն հայտնել դաշակցի պահվածքից: Եվ չէր ստացվի այնպես, որ մի կողմից Հայաստանը անհանգստացած է Մոսկվան այդ պահվածքից, բայց մյուս կողմից կասկած չունի, թե նա դժվարին պահին կկատարի իր դաշնակցային պարտականությունները:
Թերևս, մնում է սպասել Սերժ Սարգսյանի հայտարարությանը Մոսկվայի արձագանքին: Հատկապես, երբ վերջին ամիսներին Կրեմլը շատ հիասթափություններ է պատճառել Երևանին՝ չլուծելով Մաքսային ու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցը, նրան չպաշտպանելով խոչընդոտողներից, պարբերաբար խառնելով խաղաքարտերը, և վերջապես՝ հանուն Ադրբեջանի գործընկերոջը չզայրացնելու ԼՂՀ-ը անջատելով եվրասիական տնտեսական տարածքից: Նման միտումների դեպքում հայ-ռուսական հարաբերությունների երևացող ու չերևացող բոլոր վերքերը սպառնում են երևալ ողջ մերկությամբ: Իսկ դրանք ամոքելը արդեն մեծապես Մոսկվայի ձեռքում է:

Comment