Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Regional geopolitics

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Regional geopolitics

    Ռուսական կողմը գազի սակագնի սուբսիդավորման խնդիրը լուծել չի շտապում վիդեո
    04/11/13


    Պետբյուջեի քննարկումների համար խորհրդարան եկած էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կրկին անդրադարձել է գազի սակագնին։ ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ամիսներ շարունակ փորձեց եւ կառավարությունից վերջապես ստացավ գազի սակագնի բարձրացման պայմանագիրը, կրկին հետաքրքվել է, թե ինչպե՞ս է լուծվելու գազի թանկացումից հետո առաջացած` 90 դոլար տարբերության հարցը։
    Արմեն Մովսիսյանը հավաստիացրել է, որ կառավարությանը սուբսիդավորելու է ռուսական կողմը, բայց հավելել է, որ բանակցությունները դեռեւս չեն ավարտվել:
    "Երկար տեւեցին այդ հարցի հետ կապված քննարկումները. սկզբում համաձայնության ենք եկել ռուսական կողմի հետ, հետո առաջացել է իրավական կարգավորման խնդիր, որին գումարվել է Մաքսային միություն մտնելու հարցը, եւ հիմա խնդիրը լուծվում է նոր իրականության լույսի ներքո: Այս պահին ընթանում են վերջին քննարկումները։ Շուտով ռուսական կողմի հետ` մինչեւ Նոր տարի, կստորագրենք համաձայնագիր, որպեսզի ռուսական կողմը սուբսիդավորի մեր կառավարությանը, որ այդ տարբերությունը վճարվի",- ասել է Արմեն Մովսիսիյանը։

    Comment


    • Re: Regional geopolitics

      Մոսկվան խոստովանեց, թե ում կողմից է մտնելու պատերազմի մեջ
      Հայկ Արամյան
      Երեքշաբթի, 05 Նոյեմբերի 2013,


      Ռուս տխրահռչակ քաղաքական մեկնաբան, Կրեմլի «խոսնակ» Մաքսիմ Շեւչենկոն հարցազրույց է տվել Նովոստի-Ադրբեջան գործակալությանը եւ բացահայտել, թե ինչպես է Ռուսաստանը նախատեսում լուծել Ղարաբաղի խնդիրը: Մինչ ռուսական քարոզչությունն ու նրա երեւանյան «մասնաճյուղերը» հայերին վախեցնում էին Ղարաբաղով, եթե Հայաստանն ընտրի եվրոպական ճանապարհը, սեպտեմբերի 3-ից հետո արդեն Մոսկվան Շեւչենկոյի միջոցով լիովին բացահայտել է իր մտադրություններն այս հարցում:
      Պատասխանելով Ղարաբաղի կարգավորման հեռանկարի մասին հարցին, Շեւչենկոն մասնավորապես ասել է. «Առեղծվածն այն է, որ առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել: Այդ պատճառով, ինձ թվում է, պետք է պարզապես ձեւավորել համարժեք դաշինք, ովքեր շահագրգռված են այդ լուծմամբ: ... ԱՄՆ եւ Եվրամիության միջնորդությունն ընդամենը երկարաձգում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը: Այս հակամարտությունն ավելի արագ կլուծվեր ռեգիոնալ մակարդակով, սակայն դա թույլ չեն տա ԱՄՆ-ն, Եվրամիությունը եւ Իսրայելը: ... Ռեգիոնալ մակարդակը դա Ռուսաստանն է, Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, Հայաստանը: ... Խոշոր տերությունները կարող են կողքից նայել, սակայն վերջին 20 տարիներն արդեն ցույց են տվել, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն ... նույնիսկ չեն կարողացել լուծել ադրբեջանցիների՝ իրենց տարածքներ վերադարձի հարցը, նույնիսկ Ադրբեջանի 5 օկուպացված շրջանների վերադարձը չեն կարողացել լուծել: ... Ես կարծում եմ, որ Մաքսային միություն մտնելը կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի լուծմանը: ... Նախ ադրբեջանցիները պետք է հնարավորություն ստանան վերադառնալ Շուշի եւ այլ բնակավայրեր, եւ 5 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին»:
      Այսպիսով, Շեւչենկոն բացահայտում է ղարաբաղյան խնդրի լուծման Ռուսաստանի ծրագիրը եւ մի քանի կարեւոր հանգամանքներ, ըստ որի՝ նախ լուծվում է ադրբեջանցիների վերադարձը, եւ վերադարձվում են 5 շրջաններ: Եթե հայկական կողմը դիմադրում է այս ծրագրին, ապա գործի է դրվում ռազմական միջամտության մեխանիզմը՝ «առանց ռազմական միջամտության որոշ հարցեր հնարավոր չէ լուծել»:
      Բացի այդ, Շեւչենկոն բացահայտում է, որ Արեւմուտքն ամեն ինչ անում է նման հանգուցալուծումը թույլ չտալու համար:
      Իհարկե, Շեւչենկոյի ասածներում որեւէ նոր բան չկա, Ռուսաստանը միշտ էլ ձգտել է նման հանգուցալուծման: Պարզապես, ներկայում, երբ Հայաստանը սեպտեմբերի 3-ի խայտառակությունից հետո «թռնելու» տեղ չունի, ամեն ինչ ասվում է պարզ ու հստակ: Պարզապես, հետաքրքիր է, այսքանից հետո ի՞նչ կասեն այն հայկական այսպես ասած քաղաքական, քաղաքագիտական, վերլուծաբանական եւ այլ շրջանակները, որոնք լծվել էին «Ղարաբաղի փրկության» ռուսական քարոզչությանը: Թեեւ, նրանք արդեն բացահայտ խոսում են «Ղարաբաղից ազատվելու» մասին, խոսում են անթաքույց ուրախությամբ:
      Օրերս Գյումրիի ռուսական ռազմակայանի հրամանատարը խոսել էր ղարաբաղյան պատերազմում բազայի մասնակցության մասին: Հայաստանում քչերն էին, որ ենթադրեցին, որ բազան միջամտելու է Ադրբեջանի կողմից՝ հայերի հաղթանակը թույլ չտալու համար: Հիմա արդեն ոչ մեկի մոտ կասկած չպետք է որ մնա:
      Շեւչենկոն անցյալ տարի ժամանել էր Ղարաբաղ, որտեղ մարտական հրամանատարները նրան «բացատրել» էին իրողությունները: Նա էլ էր խոստովանել, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ թե ինքը, թե այլ մեկնաբաններ, մասնավորապես հայտնի հեռուստամեկնաբան Նեւզորովը, առաջադրանք էին ստացել ռուսական հեռուստատեսությամբ ներկայացնել ադրբեջանական բանակի քաջագործությունները: Սակայն, նրանք նման բան ճակատում չէին տեսել: Ավելին, Շեւչենկոն խոստովանել էր, որ եթե չլիներ Ռուսաստանի օգնությունը, Ադրբեջանն ընդհանրապես կփլուզվեր որպես պետություն, Ղարաբաղյան առաջին պատերազմում:
      Ահա եւ ողջ իրավիճակը:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....3iximyAy.dpuf

      Comment


      • Re: Regional geopolitics

        Ինչ որ հետաքրքիր բան է կատարվում
        Իգոր Մուրադյան
        Չորեքշաբթի, 06 Նոյեմբերի 2013,


        Ռուսաստանի կառավարական վելուծաբանության «երկրորդ շրջանակի» փորձագետները, որոնք գլխավորապես ակադեմիական կամ դրա մերձ շրջանակներից են, ավելի ու ավելի են բարձրացնում հետեւյալ հարցը՝ որքանո՞վ հաշվարկված կարելի է համարել Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը մոտ հարեւանների հանդեպ: Որքան էլ առեղծվածային հնչի, սակայն հենց Արեւելյան Եվրոպան է դառնում Մոսկվայի համար ամենաբարդ խնդիրը, նույնիսկ Եվրապայում ու Ասիայում առավել անհարմար գործընկերների համեմատ:
        Փորձագետները հիշեցնում են, որ 20 տարվա ընթացքում Արեւելյան Եվրոպայի երկրները բազմիցս դարձել են բավական սուր ճգնաժամերի ու տհաճ իրավիճակների պատճառ ու առիթ: Ավելի ու ավելի խրոնիկ վիճակ է ստեղծվում, երբ Ռուսաստանի շուրջ ձեւավորվում է նրա աշխարհքաղաքական շրջափակման լիովին իրական գոտի:
        Արդյոք Արեւմուտքը շահագրգռված է տվյալ «գոտու» ոլորտի խնդիրների լուծման մեջ: Իհարկե ոչ:
        Մոսկվացի փորձագետների կարծիքով, ներկայում առավել կարեւոր է ժամանակային որոշակի կտրվածքի նախագծումը, որի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի դիրքորոշման հիստերիան ու թշնամությունը հասցնել մինչեւ վերջ եւ այդպիսով որոշակի պայմաններ ստեղծել Ռուսաստանի քաղաքական ապակազմակերպման համար:
        Փորձագետների այս շրջանակը հեռու է քարոզիչ-փորձագետների որոշակի խմբից ու ամեն կերպ խուսափում է քարոզչական գործառույթներից, չնայած հնարավոր պրեֆերենցիաներին: Նրանց տեղեկանքներն ու երաշխավորագրերը դուրս չեն գալիս մոսկովյան չինովնիկների «կիրակնօրյա ընթերցումների» սահմանից եւ նրանց համար դառնում են իզուր վճարված ծառայություններ: Սակայն Ռուսաստանի պատասխանատու դեմքերի լիակատար անտարբերության հետեւանքով այդ տեղեկանքները պարբերաբար հայտնվում են Արեւմուտքի երկրների դեսպանատներում, որոնք չեն էլ փորձում դա թաքցնել:
        Երեւում է Մոսկվայում սկսել են հասկանալ, որ Ռուսաստանի ցանկացած քաղաքական «հաղթանակ» պատճառում է էական տհաճություններ, եւ արդյունքը համեմատելի չէ նյութական ու քաղաքական ռեսուրսների հսկայական ծախսին:
        Սեպտեմբերի 3-ին Հայաստանի հանդեպ Ռուսաստանի «հաղթանակը» չի հանգեցրել Հայաստանի հետ հարաբերության հանգուցալուծմանը, առավել եւս՝ խնդիրների առավել լայն ընդգրկմամբ: Հայաստանը կարեւոր փուլ է դարձել առանց այդ էլ երերուն բլոկի՝ ՀԱՊԿ-ի փլուզման գործընթացում, եւ ցույց է տվել ողջ աշխարհին եւ Ռուսաստանի դաշնակիցներին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ երկիրը, որն իր բնույթով պարզապես չի կարող լինել գործընկեր:
        Մոտ ազգակից Ուկրաինան ցանկացած սցենարում դառնալու է «ռուսական Վիետնամ», իսկ Բելառուսի արեւմտականացումը ակնհայտ է: Կենտրոնական Ասիայի երկրները «հնգամյակի» գործընկերներ են, մինչեւ պարզվեն նոր աշխարհքաղաքական պայմանները:
        Ռուսաստանի հանդեպ իրականացվում է Թուրքիայի հարցում հաջողությամբ իրականացված մոդելը, որը լինելով Արեւմտյան հանրության մերձավոր գործընկերը, շրջափակվել ու մեկուսացվել է եւ այդպիսով ձեռք բերել նոր կարգավիճակ՝ «լարված-կայուն գործընկեր», եւ հենց նման վիճակում կատարում է հավասարակշռողի դեր այն տարածությունում, որն առայժմ չունի սահմանված անվանում:
        Պետական դեպարտամենտում, ամերիկյան որոշ փորձագետների փոխանցմամբ, Մերձավոր Արեւելքը սկսում են անվանել Առաջավոր Ասիա, աշխարհքաղաքական նոր հեռանկարներին համապատասխան: Ամերիկացի փորձագետներից մեկն առաջարկել է. «Եթե թուրքերն այդքան համառ պնդում են նեոօսմանյան նախագիծը, գուցե արդար կլիներ նրանց օսմաններ կոչել»:
        Ռուս ինտելեկտուալներն այնքան երկար ու անխոհեմ են տարվել եվրասիական նախագծով, որ Ռուսաստանը սկսել է ընկալվել որպես Եվրասիա, այսինքն՝ տարածք առանց սահմանների, կրոնի, մայրաքաղաքի, պետականակազմ ազգի, ինչպես նաեւ պատմականորեն բավական խառնված գիտակցությամբ: Եկել է ժամանակը, երբ Եվրասիան ահռելի խրտվիլակից վեր է ածվել Ռուսաստանի կրիմինալ մականվան: Երեւում է Ռուսաստանն իրեն հարմարավետ չի զգում որպես Ռուսաստան եւ ցանկացել է դառնալ Եվրասիա, եւ այդ կապակցությամբ արդեն ոչ ոք չի հակաճառում:
        Եվրասիան դա Բիշքեկն է ու Աստանան, սակայն ի՞նչ կապ ունեն այդտեղ Կիեւն ու Օդեսան: Ներկայում ոչինչ այնքան չի բավարարում Արեւմուտքին, որքան Եվրասիայով ռուսների անբովանդակ «տարվածությունը», ինչն ավտոմատ հանգեցնում է շրջափակման ու մեկուսացման: Որքան բարդ կլիներ խնդիրը, եթե Ռուսաստանը ձգտեր ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու Եվրոպական միությանը:
        Եվրասիական Ռուսաստանը ներգրավվելու է Կենտրոնական Ասիայում սպասվող պատերազմին, ուզի թե չուզի: Սակայն Արեւմուտքի գլխավոր «մրցանակը» դառնալու է Ռուսաստանի ու Չինաստանի դիմակայությունը, որը Շանհայի համագործակցության կազմակերպության տրամաբանության բնական զարգացումն է: Ահռելի պետությունը, որը համակերպվել է էներգահումքային մատակարարի դերին, անխուսափելիորեն բախվելու է արդյունաբերական երկրների շահերին:
        Ովքե՞ր են այս անհեթեթության նախագծողները: Մոսկվացի փորձագետների կարծիքով, դրանք միջին շերտի չինովնիկներն են, որոնք այդ նախագծերով զբաղվում են գիշերային ակումբներ այցելելու եւ փող կիսելու արանքում: Այս իրավիճակով մտահոգ են ռազմական շրջանակները, որոնց հասկանալի չեն կոնկրետ խնդիրներն առանցքային ուղղություններում, որտեղ առկա է ընդունված հայեցակարգերի ու իրադարձությունների ծավալման հնարավոր սցենարների օպերատիվ ծրագրերի ակնհայտ անհամապատասխանություն: Դրան պետք է ավելացնել նաեւ այն, որ զինված ուժերում բարոյա-քաղաքական այլանդակ մթնոլորտ է, որը շիկանում է ՊՆ-ում առաջացած սկանդալներով:
        Այնուամենայնիվ, ովքե՞ր են նախագծողները: Արդյոք չինովնիկները, որոնք թղթեր են գրում խումհարի մեջ: Ռուսաստանն ընդունակ չէ իրականացնել նման մշակումներ, դրանք արվել են նրա սահմաններից դուրս ինչ որ տեղ, փորձառու ձեռքով: Նման էլիտային, ինչպիսին ներկայիս ռուսականն է, կարող են խաղացնել ոչ միայն պետությունները, այլեւ առանձին ընկերություններ, քաղաքական խմբեր ու ակումբներ: Դա էլ տեղի է ունենում:
        Տեղեկացված ռուսական կազմակերպությունները շատ լավ հասկանում են, թե ով է ղեկավարում եւ ուղղորդում Ռուսաստանին: Ներկայում գլխավորը Ռուսաստանին Արեւելյան Եվրոպայում բազմաթիվ հակամարտությունների մեջ ներգրավելն է, նրան ստիպելով շեղվել այլ ուղղություններից, այդ խնդիրների վրա ծախսել ժամանակ, ահռելի քաղաքական ու ֆինանսական ռեսուրսներ:
        Մոսկվան դարձել է ժլատ եւ ցանկանում է խնայել արտաքին քաղաքականության մեջ: Խնդիրն այն է, որ ռուսները արտաքին քաղաքականության վրա շատ ծախսեն: Դրա համար փորձում են ստեղծել այդ փողերի սպառողների կեղծ շուկա:
        Ինչ էլ տեղի ունենա Ուկրաինայում, ինչ որ հետաքրքիր բան է կատարվում, եւ Եվրոպական միությունը ստիպված է լինելու արտաքին քաղաքականության իր լիազորությունները փոխանցել Բեռլին-Վարշավա բլոկին, որոնց համար Ուկրաինայում խաղը Եվրոպայում ու աշխարհում սեփական դիրքերը հաստատելու հնարավորություն է ու հիմնական պայման:
        Առայժմ խնդիրը չկա, սակայն կարող է հայտնվել, եթե գերմանա-լեհական ոչ ֆորմալ դաշինքը փորձի օգտվել Թուրքիայի ծառայություններից: Սակայն դժվար թե Գերմանիան դա ցանկանա, քանի որ Անկարան այդ ծառայության դիմաց գին կուզի, եւ հասկանալի է թե ինչ գին՝ անդամակցություն Եվրամիությանը:
        Միեւնույն ժամանակ, սպասվում են պետությունների տարբեր, նույնիսկ անհնար «միություններ» կարճաժամկետ ու ռազմավարական նպատակներով, որոնք ուղղված են լինելու Ռուսաստանի շրջափակմանն ու մեկուսացմանը:
        Եթե Ուկրաինայի խնդիրը լուծվի, Բելառուսի հարցը կդառնա ժամանակի ու տեխնիկայի խնդիր: Այս փուլում Եվրոպայի համար լուծվել է շատ կարեւոր խնդիր՝ «Սլավոնական հարցը»: Դա նշանակում է սլավոնական աշխարհի հեռացումը Ռուսաստանից: Եթե այս հարցը վերջնականապես լուծվի, Ռուսաստանը փակվելու է Եվրասիայում, հնարավոր բոլոր առասպելներով ու լեգենդներով: Այդ ի՞նչ ռուս նախագծողներ են ծրագրում Ռուսաստանի դարավոր գործընկերներին ու բարեկամներին վերածել նրան ատողների: Դրանով ռուս հայրենասերնե՞րն են զբաղվում, որոնք հավատարիմ են սեփական հայրենիքի վեհության ու բարեկեցության գաղափարներին:
        Հարավային Կովկասը, չնայած նրա հանդեպ հետաքրքրության թվացյալ անկմանը, գտնվում է հետաքրքրության նոր եւ առավել լուրջ ժամանակաշրջանի շեմին: Սակայն այս տարածաշրջանի երկրները, ինչպես ցույց է տվել պրակտիկան, կարող են խոշոր պարտություն կրել, հայտնվելով տրանսֆորմացիայի բավական երկարատեւ ու անորոշ փուլում:
        Ներկայում Հայաստանում եվրոպական պետությունների դեսպանատները «համակարգչայնացնում են» բառացիորեն ողջ «էլիտային», ամենակոպիտ բնութագրերով, այլ կերպ պարզապես հնարավոր չէ: Հայ հանրությունն անցել է անհրաժեշտ թեստավորումը: Հայաստանի խնդիրն այն չէ՝ հետաքրքրվա՞ծ է արդյոք Արեւմուտքը նրանով, թե ոչ, այլ այն, թե որքանով կարող է Արեւմուտքը վստահել նրան: Հայաստանը «մուտքի քար» է տարածաշրջանում, սակայն կարող են նաեւ առանց նրա: Սեպտեմբերի 3-ի աղետից հետո հայկական «էլիտայի» հետ առայժմ լուրջ, գործնական խոսակցություն չի եղել: Եվ կլինի՞ արդյոք:
        Ինչ էլ ձեռնարկի Ռուսաստանը, նա պարտվել է Հայաստանի հարցում, հիմա ձգտելու է «ուղղել սխալը» (ճիշտ է՝ անհասկանալի հեռանկարներով): Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ամենաանբարենպաստ հեռանկարները կարող են լինել հետեւյալը՝ մոռացության մատնելը՝ նրբանկատությունը պահպանելով, Հարավային Կովկասում գործընկերության կառուցվածքի վերանայումը, որտեղ Հայաստանը տեղ չունի: Պետք է հասկանալ, որ Վիլնյուսից հետո ժամանակը ձգվելու է ֆիզիկական ու տրամաբանական այլ օրենքներով: Դա արդեն մեր ժամանակը չէ:
        Դաժա՞ն է: Հնարավոր է, սակայն կան այնպիսի սխալներ, որոնք վատ են հանցագործությունից: Պատժվելու է ոչ թե քաղաքական ղեկավարությունը,- այն ընդհակառակը՝ պարգեւատրվելու է, - պատժվելու է հայ հանրությունը, եւ տեղին: Եվրասիական հանրությունը չի կարող ինտեգրվել Եվրոպային:
        Ո՞րն է Ռուսաստանի փրկությունը: Իհարկե, երկու գործոններում՝ ռուսական լուսավորյալ ազգայնականության եւ ԱՄՆ հետ գործընկերության մեջ, որն ամենեւին շահագրգիռ չէ Ռուսաստանին չափից ավելի խեղդելու, Արեւմտյան հանրությունից չափազանց հեռու պահելու մեջ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, որը պատկանում է քիչ թե շատ պացիֆիստ, չափավոր բնույթի ակումբներին, Արեւելյան Եվրոպայի երկրների լրագրողների խմբին հայտարարել է, որ մաքսային միությունը չի ապահովում արդյունավետ կոոպերացիա: Կարելի է կարծել, թե պետքարտուղարը կոոպերատորների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար է: Տվյալ դեպքում նույնիսկ ոճաբանությունն է մանրամասն մշակված:
        Մոսկվային հետեւողականորեն ներշնչում են, թե ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ն հակված են սահմանափակվելու, եւ նրանց այլեւս չի հետաքրքրում արտաքին քաղաքականությունը, որ ԱՄՆ հոգնել է պատմությունից ու արտաքին քաղաքականությունից: Ընդ որում, Ռուսաստանը, որպես պատմությունից ու քաղաքականությունից հոգնած երկիր, հաճույքով հավատում է դրան: ԱՄՆ այսպես կոչված «ինքնահեռացումը» եւ պատասխանատվության գցումը գործընկերների վրա ընդամենը նշանակում է աշխարհում ուժերի հավասարակշռության պահպանման սցենարների դիրիժորություն, այսինքն՝ տարբեր տերությունների հակազդեցությունը, անվտանգության «գոտիների» ստեղծումը:
        Բանն այն է, որ ներկայիս սկանդալային իրադարձությունները եւ ընդհանրապես ներկայիս իրավիճակը բացարձակապես չեն հուզում Արեւմտյան հանրությանը: Դրանք նույնիսկ մարտավարական նշանակության իրադարձություններ չեն: Կա առավել լուրջ խնդիր՝ Ռուսաստանի իշխող նոր էլիտայի «հավաքագրումը»: Առաջանում է ընդամենը հարց՝ ինչի փոխարեն:
        Աշխարհքաղաքական գոտիներն այստեղ ոչ մեկին չեն հետաքրքրում, փողն է ու միայն փողը: Ռուսական էլիտան լիովին հարմարվել է դրան: Աշխարհքաղաքականությունն արդեն Ռուսաստանի համար չէ, դա այլ պետությունների սեփականությունն է:
        «Ոչ ոք չի պատրաստվում Եվրասիա մտնել սպիտակ ձիու վրա, Պուտինին հնարավորություն է ընձեռնվել սպիտակ ձիու վրա արշավել Եվրասիայի մի ծայրից մյուսը, մինչեւ ընկնեն կամ ձին, կամ հեծյալը»:
        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....omeNKmdK.dpuf

        Comment


        • Re: Regional geopolitics

          Եռակի բլեֆ մղձավանջի ֆոնին
          Իգոր Մուրադյան
          Հինգշաբթի, 07 Նոյեմբերի 2013,


          Ամբողջ եռակի, եւ ոչ մի կարգ ներքեւ, եւ այդ ամենն ինչ որ աննշան երկրի պատճառով, որը ելք չունի դեպի ծով:
          Հայերը զարմանալի ժողովուրդ են, լիովին բավարարվում են ներազգային դատողություններով, եւ նույնիսկ ինտելեկտուալ դատող անհատները մտածում են բացառապես ներշնչումով, որը փոխարինում է ոչ միայն տեղեկատվությանը, այլեւ տրամաբանությանը:
          Հետաքրքիր է, ո՞րն է հայ հանրության հավատամքը: Որոշակի բացատրությամբ, «պարզությունը գողությունից վատ է»: Քաղքենին չի կարող հասկանալ, որ «սեքսը հաճույքի վերջին փուլն է», հայ քաղքենին սահմանափակվել է ընդամենը հասկանալով, թե «ով է տերը», նա, ով կառավարում է իրենց: Ահա եւ հայ հանրության ողջ պարադիգմը, այսպես մենք ապրել ենք դարերով:
          Եվ այսպես, եռակի բլեֆ:
          Միջազգային կոնցերտում ձեւավորվել են երեք փոխկապակցված խնդիրներ, որոնք առնչվում են աշխարհքաղաքական այս կամ այն կոնֆիգուրացիային Հայաստանը կապելու խնդիրներին:
          Ռուսաստանը վախից բազմաթիվ էպատաժային խոստումներ է տվել Հայաստանին: Շատ կարեւոր է դրանք նետել Վիլնյուսի վեհաժողովից առաջ, եւ այդ ամենը հիմնավոր ու լեգիտիմ ձեւով մոռացության կմատնվի, քաղաքական ու տնտեսական համագործակցության եվրոպական սխեմաներից Հայաստանի պաշտոնական հեռացումից անմիջապես հետո:
          Բերվում են «կոմունիզմի կառույցների» ժամանակների ամենաֆանտաստիկ ծրագրեր, օրինակ Երեւան-Ստեփանակերտ մոնոռելսային ճանապարհի կառուցումը, գերմանական Սիմենս ընկերության նախագծով: Հնարավոր է եւ կառուցեն, հնարավոր է եւ այն հասնի Աղդամ:
          Շատ շուտով Հայաստանին կմոռանան, եւ բավական հիմնավոր:
          Եվրոպական միությունը հայտարարում է, թե Հայաստանը չի մոռացվելու, եւ առաջարկվելու են նրա հետ հարաբերության զարգացման նոր ծրագրեր: Իհարկե, այլ կերպ հնարավոր չէ, այլապես Եվրոպան կստորագրեր իր պարտության տակ: Իրականում Հայաստանի համար պատրաստված է նրբանկատ մեկուսացման ու մոռացության սխեմա: Սակայն ցույց տալու համար, որ Հայաստանին չեն մոռացել, նրա վրա ճնշում են գործադրելու Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու կապակցությամբ:
          Նախկինում ԱՄՆ եւ Եվրոպան շահագրգռված չէին Հայաստանի թուլացմամբ, քանի որ դա կհակասեր Արեւմտյան հանրության անվտանգության խնդիրներին, ուժերի տարածարջանային հավասարակշռության ակտուալ կոնֆիգուրացիան «հաստատելու» հարցում: Ներկայում այդ սխեման վերանայվելու է, խաղադրույքն արվելու է Ադրբեջանի վրա, եւ Ղարաբաղի հանձնումը լիովին տրամաբանական գործողություն է: Ընդ որում, Արեւմուտքն այդ գործողությունը կարող է իրականացնել Ռուսաստանի ձեռքով, քանի որ Մոսկվային Հայաստանով մանիպուլյացիաներ անելու հարցում ոչինչ չի խանգարում:
          Հայկական «էլիտան» ու հանրությունը լիովին պատրաստ են աջակցել այդ ծրագրերին, քանի որ ավելի լավ է ենթարկվել օտարալեզու, բայց ինքնավստահ մարդկանց, քան տեղական շփոթված կառավարիչներին:
          Սակայն ամենահետաքրքիրը հայկական իշխանությունների բլեֆն է: Հայաստանի կառավարության ապարատի աշխատակիցները վստահ հայտարարում են, թե այն ամենը, ինչ քննարկվում ու ասվում է Արեւմուտքից ու Արեւելքից, պարզապես բլեֆ է: Հայկական իշխանությունը խնդիր է դրել սպասել եւ գոյատեւել, նկատի առնելով ոչ երկարատեւ ժամանակահատված: Կան նույնիսկ որոշ «ստրատեգներ», որոնք ուժի արտաքին երկու «բեւեռների» բախման եւ դրա շնորհիվ դեպի պայծառ ապագա գնալու հույս ունեն:
          Սակայն իրականությունն այնպիսին է, որ «պարզությունը գողությունից վատ է», եւ լուծումների պարզեցումն ամենախոհեմ բանը չէ, իսկ փոքր երկրի հետ ֆոկուսները հանգեցրել են սկզբունքային փոփոխությունների Արեւմտյան հանրության տարածաշրջանային քաղաքականության մեջ: Այս մղձավանջից հեշտ չի լինելու դուրս պրծնելը: Իսկ հնարավո՞ր է:
          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....4IjQoK8E.dpuf

          Comment


          • Re: Regional geopolitics

            Փակված անցակետերը լուրջ խնդիր են Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապի հարցում. իրանագետ
            Նոյեմբեր 8, 2013 by Անի Մարգարյան

            Այսօր հայտնի է դարձել, որ Իրանը փակել է սահմանային երկու կարևոր անցակետ Ադրբեջանի հետ։ Ընդ որում, անցակետերից մեկն ապահովում է Նախիջևանի հետ կապը։ Ռազմինֆոն փորձեց պարզաբանել իրավիճակն իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում։

            Իրան-Նախիջևան սահման
            Իրան-Նախիջևան սահման
            —Արդյո՞ք անցակետերի փակման իրական պատճառը նոյեմբերի 7-ին Ջուղայում գրանցված սահմանային միջադեպն էր։

            —Թերևս, այո´։ Միջադեպի հետևանքով տուժել են Իրանի քաղաքացիներ։ Նոյեմբերի 7-ին իրանցիները Նախիջևանի հետ սահմանին հողագործական աշխատանքներ են տարել, նրանց ուղղությամբ կրակ են բացել։ Իրանն ուղիղ չի նշում՝ կրակ բացողն ով է, մինչդեռ Ադրբեջանը վկայում է՝ իբր տուժողն ադրբեջանցի էր, մեղավորն էլ Իրանի սահմանապահներն էին։

            Այսքանից հետո էլ Ադրբեջանը 2 օր առաջ առանց զգուշացնելու սահմանային անցակետ է փակում Իրանի հետ։ Իրանի քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ։ Ուստի, Ադրբեջանի քայլին ի պատասխան՝ Իրանն այսօր զգուշացնելուց հետո միայն փակում է 2 կենսական անցակետ, որոնք Ադրբեջանի համար են շատ ավելի կարևոր են, քան թե իր։

            —Ի՞նչի կարող է հանգեցնել անցակետերի փակումը։

            —Ճիշտ է՝ Իրանը չի փակել բոլոր անցակետերը, գործում է օրինակ Փարշաբադինը, բայց Ջուղայինն ու Բիլյասուվարինը խիստ նշանակալից են հենց Ադրբեջանի համար։ Ադրբեջանը փակ անցակետերի պայմաններում լուրջ տրանսպորտային խնդիրներ կունենա, կխաթարվի հաղորդակցությունը Նախիջևանի հետ։

            Կա նաև հարցի դիվանագիտական կողմը։ Իրանի հետ շփումները դիվանագիտական հարթակներում էլ ավելի կլարվեն, իսկ երկու երկների հարաբերությունները, ինչպես գիտենք, առանց այն էլ կարգավորման լուրջ հեռանկարներ չունեն։

            Եթե անդրադառնանք այն հարցին, թե ինչու Ադրբեջանն առաջինը կտրուկ անցակետ փակեց, ապա, միգուցե, Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ Արևմուտքը խիստ քննադատեց դրանք, այսօր Ադրբեջանն Իրանի հետ շեշտակի քայլ է թույլ տալիս՝ արևմտյան երկրներին հաճոյանալու նպատակով։ Սա Արևմուտքին սիրաշահելու այնքան էլ խելամիտ քայլ չէր։

            —Ինչու՞ Իրանը չի արձագանքում միջադեպին ավելի բարձր պետական մակարդակով։

            —Դե նախ սա սովորական սահմանային միջադեպ է, ինչը հատկապես Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում բացառիկ չէ։ Դեռևս 2011-ին Իրանը պաշտոնապես բողոքի նոտա էր հղել Ադրբեջանին՝ իր սահմանապահի վրա կրակ բացելու ու նրան սպանելու համար։ Այս անգամ Իրանը սահմանափակվել է Ադրբեջանում իր դեսպանի հայտարարությամբ։ Քաղաքակիրթ երկրներում սահմանային միջադեպերը հարթվում են սահմանապահ ծառայությունների երկկողմ հանդիպումների ու բանակցությունների միջոցով, սակայն Ադրբեջանն իր դիրքորոշմամբ հօդս է ցնդեցնում այս հնարավորությունը։

            —Ի՞նչ եք կարծում՝ որքան ժամանակ փակ կմնան անցակետերը։

            _Դժվար է ասել, կախված է երկկողմ բանակցությունների արդյունքներից։

            Հիշեցնենք, որ ներկա դրությամբ փակ է Բիլյասուվարի անցակետը, ինչի պատճառով ավելի քան 200 տրանսպորտային միջոց և Ադրբեջանի շուրջ 1000 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Ադրբեջան։

            Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը նշում է, որ փակվել է նաև մեկ այլ կարևորագույն սահմանային անցակետ Ջուղայում, որը սահմանակից է Նախիջևանին։ Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանն այդպիսի որոշում է ընդունել Ադրբեջանի կողից Փոլդեշթ-Շահթահթի անցակետը փակելուց հետո։

            Comment


            • Re: Regional geopolitics

              Մոսկվան փորձում է ոչնչացնել հայ-իրանական կապերը
              Իգոր Մուրադյան
              Շաբաթ, 09 Նոյեմբերի 2013,



              Ակնհայտ է դառնում, որ Իրանը սեփական շահերի տեսանկյունից խիստ բացասական է գնահատում Մաքսային միությանն անդամակցելուն Հայաստանին հարկադրելը: Իրանը, ինչպես ցանկացած պետություն, որը ձգտում է ամրապնդել իր անկախությունը, կցանկանար հարաբերություններ կառուցել ինքնիշխան պետությունների հետ, եւ ոչ թե այն երկրների հետ, որոնք վասալային կախման մեջ են:
              Հայաստանն Իրանի համար չափազանց կարեւոր նշանակություն ունի որպես Եվրոպական միության եւ ընդհանրապես քրիստոնեական աշխարհի հետ գեոտնտեսական հարաբերություններ կառուցելու հարցում գործընկեր, որն ունի առանցքային դիրք ու տարածաշրջանի անվտանգության մեջ խաղում է հայտնի դեր:
              Թեհրանում 90-ականներին կասկածներ կային Հայաստանի՝ որպես անկախ պետության, հարցում: Սակայն դրանք անցյալում են, եւ իրանցիները համոզվել են, որ հայ ազգն ընդունակ է կառուցել ժամանակակից պետություն, որպես հուսալի գործընկեր միջազգային քաղաքականության մեջ: Ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի համար Հայաստանն առայժմ մնում է Հարավային Կովկասում միակ ռազմավարական գործընկերը, եւ նրա հետ են կապվում Իրանի դիրքերը տարածաշրջանում:
              Ներկայում, երբ ԱՄՆ եւ Իրանը, ի հեճուկս անբարյացակամների, դատապարտված են հարաբերությունների կարգավորմանը, եւ այդ գործընթացին ներգրավվել է Եվրոպան, հաստատվում են Իրանի տարածաշրջանային քաղաքականության սկզբունքներն ու շահերը, քանի որ տարածաշրջանում աշխարհքաղաքական կոնֆիգուրացիան բնութագրվում է հայտնի պահպանողականությամբ: Դա խոսում է այն մասին, որ գլոբալ տեղաշարժերը որեւէ կերպ չեն ազդելու Իրանի տարածաշրջանային շահերի վրա, այդ թվում եւ Հայաստանի հարցում:
              Իրանը մեծ հետաքրքրությամբ էր դիտարկում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության զարգացումը, քանի որ այդպիսով նա դառնում է եվրոպական քաղաքական, տնտեսական եւ իրավական տարածության հարեւան, չխոսելով արդեն կոմունիկացիոն նոր հնարավորությունների մասին:
              Ներկայում Իրանի համար հատկապես կարեւոր է ցույց տալ Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ, որպես ոչ մեծ քրիստոնեական պետության, որի աշխարհքաղաքական վիճակը մնում է խոցելի եւ որը դարձել է Մոսկվայի թելադրանքի զոհը:
              Սեպտեմբերի 3-ը Իրանի համար անսպասելի շրջադարձ էր, եւ Թեհրանում փորձում են հասկանալ, թե ինչ է սպասվում: Իրանցիները հասկանում են, որ Եվրոպական տարածությունն արմատապես տարբերվում է եվրասիականից, եւ Իրանը շահագրգռված է իր սահմանների մոտ տնտեսական ազատական հարաբերությունների ձեւավորման մեջ:
              Մաքսային միությունը կհանգեցնի հայ-իրանական առեւտրի ծավալների ու արդյունավետության անկմանը, քանի որ մաքսատուրքը ավելանալու է 2-3 անգամ: Սակայն նույնիսկ սա չէ Թեհրանի մտահոգության պատճառը: Իրանը համոզվել է, որ Ռուսաստանը կոշտ վերահսկում է Հայաստանում ենթակառույցների զարգացումը, ամեն կերպ խոչընդոտելով եվրոպական ուղղությամբ Իրանի կապերի հեռանկարները: Լավ հայտնի է գազամուղի պատմությունը, երբ Ռուսաստանը Հայաստանին ու Իրանին ստիպեց բացառել Հայաստանին իրանական գազի մատակարարման տրանզիտային բնույթը:
              Լիովին հասկանալի է, որ Ռուսաստանը, ձեւ անելով, թե շահագրգիռ է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմամբ, իրականում նպատակ է դրել շրջափակել ու տապալել այս նախագիծը: Նման կերպ խափանվեց նավթավերամշակման ձեռնարկության կառուցման նախագիծը: Ոչ մի պետություն չի ցանկանա, որ նրա հարեւան եւ գործընկեր երկրի տարածքում գործի երրորդ կողմը:
              Հայաստանի իրավիճակից բացի, Իրանի ու Ռուսաստանի միջեւ ձեւավորվել են խոր անվստահության եւ ինչ որ առումով նույնիսկ թշնամական հարաբերություններ, ինչը կարտահայտվի առավել մեծ չափով, Իրանի ու ԱՄՆ հարաբերությունների կարգավորմանը զուգահեռ: Չի բացառվում, որ Իրանը որոշակի դեր կունենա ոչ միայն Իրաքում, այլեւ Սիրիայում ռուսական մտադրությունները շրջափակելու հարցում:
              Իրանական ծագման քաղաքագետները, որոնք աշխատում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի վերլուծական հաստատություններում, համոզված են, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը եւ Իսրայելը, այս կամ այն չափով, համագործակցել են կամ էլ համենայնդեպս ընդհանուր շահագրգռություն են ունեցել Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի ինտեգրումը տապալելու հարցում:
              ՆԱՏՕ-ի թեման ընդհանրապես իրանական քաղաքականության մեջ արտահայտվում է բավական յուրօրինակ, Դաշինքում տեղի ունեցած շատ փոփոխությունների պայմաններում, եւ նախեւառաջ Թուրքիայի օգտին Սիրիայում ռազմական ներխուժումից ՆԱՏՕ-ի հրաժարվելու, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի միջեւ աճող ճգնաժամի (ԱՄՆ-Եվրոպայի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ճգնաժամի) ֆոնին: Դրան արժե ավելացնել նաեւ ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի դիրքորոշումները Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի հանդեպ:
              Հարց է առաջանում՝ արդյոք Իրանը կվարի Մաքսային միության եւ Ռուսաստանի հովանու ներքո այլ «ինտեգրացիոն գործընթացների» դեմ ուղղված քաղաքականություն: Թերեւս՝ այո, եթե նկատի առնենք, որ Իրանի շահերից է բխում Կենտրոնական Ասիայի պետությունների, նախեւառաջ Տաջիկստանի, ինչպես նաեւ Վրաստանի ինքնիշխան կարգավիճակի պահպանումը:
              Իմ գործընկեր, տնտեսական հարցերով հոդվածների հեղինակ Աշոտ Եղիազարյանի կարծիքով, Իրանի կողմից առավել տեղին ու նշանակալից քայլ կլիներ Հայաստանին առաջարկել «ազատ առեւտրի գոտի» ստեղծելու համաձայնագիր, երբ կպարզվեին Եվրոպական նախագծի առավելությունները եւ եվրասիականի վնասները:
              (Քաղաքական տեքստի հանդեպ հարգանքից ելնելով, երբեմն ստիպված ենք օգտագործել Մաքսային միություն հասկացությունը, թեեւ շանտաժի ու ճնշման այս գործիքը ոչ մի կապ չունի Մաքսայինի հետ):
              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....y8OKFXPy.dpuf

              Comment


              • Re: Regional geopolitics

                IRAN RESPONDS TO AZERBAIJAN BY CLOSING JOLFA AND BILESAVAR BORDERS

                November 08, 2013 | 18:03

                Iran strongly denounced the decision of Azerbaijani side to close
                its joint Poldasht International Border, and Iranian border guards
                closed Jolfa and Bilesavar borders in return, IRNAagency reported.

                The decision came in response to useless efforts of the Iranian
                officials to reverse the abnormal and undiplomatic move.

                An informed source told IRNA on Friday that following a suspicious
                shooting event in Poldasht border region, which the Azeri sides
                baselessly accuses Iran of being responsible for it, the Azerbaijani
                Border Guards on Wednesday, November 6th illegally and undiplomatically
                shut down Poldasht border, creating problems for Iranian passengers
                and passage of their luggage.

                Iran tried to solve the issue by means of talks, but the Azerbaijani
                side insisted on keeping its border closed.

                News from Armenia - NEWS.am
                Hayastan or Bust.

                Comment


                • Re: Regional geopolitics

                  World Bulletin, Turkey
                  Nov 8 2013

                  Turkey's pro-Kurdish party meets with ARF Dashnaktsutyun in US


                  Pro-Kurdish Peace and Democracy Party delegation visited the ANCA
                  Washington office. The officials discussed the possibilities of
                  Armenian Kurdish cooperation.


                  World Bulletin / News Desk

                  A delegation of Turkey's pro-Kurdish Peace and Democracy Party (BDP)
                  headed by its co-chair Selahattin Demirtas, visited the ANCA
                  Washington office and met with a delegation headed by Armenian
                  Revolutionary Federation Bureau member Hagop Der Khatchadourian last
                  week.

                  The possibilities of Armenian Kurdish cooperation as well as the
                  national and democratic aspirations of the Armenian and Kurdish
                  nations were discussed during the meeting, reported the Asbarez.

                  The previous day an Armenian delegation headed by Hagop Der
                  Khachadourian had attended an all-day conference on the `The Kurdish
                  Role in the New Middle East' that took place in Washington with the
                  participation of Kurdish political leaders from Turkey, Syria, Iran,
                  and Iraq.

                  After the meeting with Demirtas, Der Khachadourian said, `The meeting
                  presented an opportunity for a useful dialogue about the possibilities
                  of Armenian Kurdish cooperation, Western Armenia, and Kurdistan as
                  well as the national and democratic aspirations of the Armenian and
                  Kurdish nations.'

                  Turkey's pro-Kurdish party meets with ARF Dashnaktsutyun in US
                  Pro-Kurdish Peace and Democracy Party delegation visited the ANCA
                  Washington office. The officials discussed the possibilities of
                  Armenian Kurdish cooperation.
                  Hayastan or Bust.

                  Comment


                  • Re: Regional geopolitics

                    BBC News

                    10 November 2013

                    Iran nuclear talks: US 'not stupid' - John Kerry


                    US Secretary of State John Kerry has said that Washington continues to be sceptical about Iran's willingness to roll back its nuclear programme.
                    "We are not blind, and I don't think we're stupid," Mr Kerry told NBC's Meet the Press programme.
                    His comments come a day after talks between Iran and six world powers on the programme ended without resolution.
                    The Israeli PM said he was trying to persuade leaders of the powers not to rush into a "bad agreement".
                    Benjamin Netanyahu said he recognised that there was a "strong desire" for a deal with Iran, but that governments should wait and "seriously consider things".
                    The West has long suspected Iran of aspiring to have nuclear weapons but Tehran says it is only enriching uranium for civil purposes.
                    Under the deal floated in Geneva, Iran could freeze expansion of its nuclear activity in return for limited relief from international sanctions which have been in place for years.
                    'Serious and capable'
                    Progress was made in the talks between Iran and the US, UK, France, Russia, China and Germany (known as the P5+1) which ended on Saturday, although a hoped-for deal was not reached.
                    The two sides will meet again on 20 November.
                    Mr Kerry said the US was "absolutely determined" that the deal would be a good one.
                    "Some of the most serious and capable, expert people in our government, who have spent a lifetime dealing both with Iran as well as with nuclear weapon and nuclear armament and proliferation, are engaged in our negotiation," he said.
                    "I think we have a pretty strong sense of how to measure whether or not we are acting in the interests of our country and of the globe, and particularly of our allies like Israel and Gulf states and others in the region."
                    Earlier UK Foreign Secretary William Hague told the BBC that a deal could be reached.
                    The outline of an agreement was "on the table" and it was vital to keep up momentum, he said, although he acknowledged current talks were "formidably difficult".
                    Asked why the negotiations had apparently stalled, Mr Hague said there were "still some gaps" between Iran and other leading members of the international community, including the US, UK and Russia.
                    Iranian Foreign Minister Mohammad Javad Zarif has said all sides can "build on" the dialogue in Geneva and there was "the impetus to reach an agreement".
                    President Hassan Rouhani, speaking to parliament, reiterated that Iran's right to use nuclear technology, including uranium enrichment, was a red line that must not be crossed.
                    Meanwhile, a member of Jordan's ruling family has said there is the potential for a "really serious breakthrough" at the next scheduled talks on 20 November.
                    Prince Hassan Bin Talal told the Dermot Murnaghan show on Sky News there were "many enemies" who stood in the way of a possible agreement but a resolution would have major implications for the security of the region.
                    "I think this is the first step towards a regional architecture for a conference on security and co-operation," he said.

                    Comment


                    • Re: Regional geopolitics

                      Iran Dep. Minister assassinated in Tehran
                      DEBKAfile November 10, 2013


                      Deputy Minister of industry, mines and commerce Safdar Rahmat-Abadi was shot dead in his private car in Tehran Sunday. A police officer told IRNA news agency the bullets were fired from inside the victim’s car and he was talking to his killers when they shot him dead. The motive is not known. According to Gulf sources they were two professional assassins who shot the deputy minister in cold blood.

                      Comment

                      Working...
                      X