Re: Regional geopolitics
Ղարաբաղ. Ծրագրվում է նոր Քի-Ուե՞սթ
Իգոր Մուրադյան
Երեքշաբթի, 19 Նոյեմբերի 2013,
Lragir.am-ը բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանի միջազգային շրջափակումն ու մեկուսացումը, որը սկսել է Եվրոպական միության հետ ասոցացումից հրաժարվելուց հետո, ավտոմատ կերպով հանգեցնելու է ղարաբաղյան թեմայի վերակենդանացմանը:
Վիեննայի հանդիպումն առավել քան ծաղրանկարային է, քանի որ Հայաստանը որեւէ լծակ կամ ծանրակշիռ փաստարկ չունի բանակցություններում եւ հանդես է գալիս որպես Ռուսաստանի վասալ: Թուրքիայի ու Ադրբեջանի համար ստեղծվել է բավական բարենպաստ իրավիճակ, որոնք առանց հապաղելու ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին առաջարկել են հնարավոր ամեն բան, նկատի ունենալով այս երկու կողմերի դիրքորոշումների հակասականությունը:
Հայաստանը տվյալ փուլում կորցրել է աշխարհառազմավարական արժեքը, եւ նրա ենթադրվող գործառույթները հեշտությամբ կփոխարինվեն Ադրբեջանի ծառայություններով, չխոսելով արդեն Թուրքիայի մասին:
Ներկայում ԱՄՆ շահագրգռված չէ այն պետությունների հետ դիմակայությամբ, որոնք թեեւ առաջ են քաշում ավելորդ պահանջներ, սակայն մնում են ԱՄՆ գործընկերները եւ նույնիսկ դաշնակիցները: Սակայն խնդիրը գործընկերներին բավարարելը չէ, այլ քաղաքականության ծավալումն ի պատասխան Արեւելյան գործընկերության նախագծի մասնակիցների դեմ Ռուսաստանի աննախադեպ ճնշման եւ շանտաժի:
Ինչպես 2001 թվականին, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ էին փաստարկներ եւ հակակշիռներ «հրթիռային» քաղաքականության մեջ, եւ նա օգտվեց ղարաբաղյան թեմայից, ներկայում էլ առաջացել է նման իրավիճակ, եթե նկատի առնենք, որ «հրթիռային» թեման մնում է ակտուալ: Այսինքն, ծրագրվում է նոր Քի-Ուեսթ, եւ հետաքրքիր է այն, որ մշակողները մասնակիորեն կարող են լինել այն ժամանակվա նախագծողները (թեեւ ընդհանուր առմամբ մշակողների կազմը նոր է):
Պետական դեպարտամենտը դեռ սեպտեմբերի վերջին ամերիկացի փորձագետների նեղ շրջանակին հայտնել է, որ ԱՄՆ մտադիր է արձագանքել Ռուսաստանի տվյալ քաղաքականությանը: Ստեղծվել է իրավիճակ, երբ Եվրոպական միության հետ Արեւելյան Եվրոպայի երկրների ասոցիատիվ համաձայնության արագացված կնքումն առայժմ նպատակ չէ: Առավել կարեւոր է լեգիտիմ իրավիճակի ստեղծումը, երբ կարելի է կազմակերպել լայն ճակատով ճնշում Ռուսաստանի վրա, դրանից բխող հանգամանքներով ու խնդիրներով:
Ղարաբաղյան թեման նախկինում էլ օգտագործվում էր օպերացիոն ծրագրավորման մեջ, սակայն հենց ներկայում առաջացել է իրավիճակ, երբ Հայաստանը դուրս է մնում խաղի մասնակիցների թվից: Հայաստանին անտեսելու են եւ նրա հետ հաշվի չեն նստելու, իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում, քանի որ Հայաստանը կորցրել է սուբյեկտությունը եւ դարձել է Ռուսաստանի պոլիգոն: Պոլիգոնի հետ բանակցություն չեն վարում, այն ռմբակոծում են: Ավելին, պոլիգոնին չեն ատում, ինչպես մետրոպոլիային, այլ արհամարհում են, առավել եւս նրան, որը ցուցաբերել է փոքրոգություն եւ ինքնիշխանությունը զիջելու պատրաստակամություն:
Թուրքիան հնարավորություն է ստացել նման քաղաքականություն կառուցել ինչպես ԱՄՆ, այնպես էլ Ռուսաստանի հետ: Թուրքիան կարող է ընդունելի գին առաջարկել, գործնականում նույն թեմաներով ու սյուժեներով: Ադրբեջանը հանդես է գալիս Թուրքիայի հետ միասնաբար:
Առկա է քաղաքական ծառայությունների հիերարխիա խաղի իրական բոլոր մասնակիցների կողմից: ԱՄՆ ձգտում է Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի ապակազմակերպմանը, այսինքն, նախեւառաջ, Ռուսաստանից Թուրքիային ու Ադրբեջանին հեռացնելուն, Հայաստանի կապիտուլյացիայի գնով, բոլոր ուղղություններով:
Իր հերթին, Ռուսաստանը ձգտում է ԱՄՆ-ից հեռացնել Թուրքիային ու Ադրբեջանին, նույնպես Հայաստանի կապիտուլյացիայի գնով եւ բոլոր ուղղություններով: Լիովին հայելային իրավիճակ է, եւ այլ հանգամանքներում Հայաստանը կարող էր օգտվել դրանից: Ներկայում Հայաստանը չի կարող ոչինչ, նա չունի նույնիսկ չարյաց փոքրագույնն ընտրելու հնարավորություն: Հայաստանը բուտաֆորիա է:
Արդյոք հնարավոր չէր հասկանալ, որ արդեն երկրորդ քայլի դիտարկման ժամանակ պարզվում են մեր երկրի շրջափակման եւ մեկուսացման աղետալի հետեւանքները:
Ինչպե՞ս դուրս գալ այս իրավիճակից: Ոչ մի կերպ, իրական խաղացողներից ոչ մեկին պետք չէ, որպեսզի Հայաստանը դուրս գա այս իրավիճակից: Այս իրավիճակը բավական ձեռնտու է, եւ դժվար թե հնարավոր լիներ այն հատուկ մտածել: Նման իրավիճակը թանկ արժե, եւ դրանից օգտվում են բոլորը: Հայաստանն ինքնիշխան պետություն ճանաչել շարունակելը կնշանակեր հրաժարվել տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը փոխելու երկար սպասված հնարավորությունից:
Ժամանակը ֆիզիկապես հոսում է այլ կերպ: Նամակներ գրեք Պուտինին:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....FkqSaXP3.dpuf

Comment