Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Who owns what in Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Who owns what in Armenia

    Originally posted by Vahram View Post
    Keep it up, your true colors are flying high, after you are done you will receive the atatoork award!



    Yavriget seerem!
    VAHRAM JAAAAN!
    Tzavet danem hokis, intchkan portzoum es, tchi sdatzvoum garkin ourress
    Atckiss kziboutioun ess anoum, ko jare Nabaayi Mtvelineritz yess vertzenoum.
    Kordz tchouness, trank hasdad khapoum yen kez, pouj ou mouj pen en daliss.
    Ari intz lssi, kordz prni priyamo Anjartzou hed.
    Moussa Lertzik dzour yen, paytz gyankoum tchen khapi ko nman dghin.
    Makour Baalbekitz yegadz ge jaren, vren el vor lav hachvess, hasdad ge chahess

    Comment


    • Re: Who owns what in Armenia

      «Երկրում ստեղծված փոքր արդյունքը շատ անարդար է բաշխվում»

      Երեքշաբթի, 26 Մարտի 2013,


      Համաշխարհային շուկայից կախվածությունը նվազեցնելու և հետևաբար գնաճի ռիսկից խուսափելու համար Հայաստանը պետք է մտածի, թե ինչպես նվազեցնել պարենային ու էներգետիկ կախվածությունը: Այս երկու ոլորտների կախվածությունը համաշխարհային շուկայից խոցելի են դարձնում Հայաստանի տնտեսությունը: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի դասախոս, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:
      «Իսկ կախվածությունը հիմնականում Ռուսաստանից է: Այսինքն` Ռուսաստանից որոշակի տնտեսական անկախություն ձեռք բերելը կարող է դիտվել տնտեսական քաղաքականության նպատակ»,- նշում է տնտեսագետը:
      Աշոտ Եղիազարյանն, անդրադառնալով հետընտրական շրջանում արձանագրված գնաճի վերաբերյալ հարցին, ասաց, որ չի կարծում, թե առաջիկայում Հայաստանի հասարակության կենսամակարդակը կբարելավվի:
      «Հակառակը, նկատվում է կենամակարդակի անկում, քանի դեռ ավելի արտադրողական աշխատատեղեր չեն ստեղծվել երկրում: Այդ ֆոնի վրա առաջանում է կարևոր սոցիալ-քաղաքական խնդիր` արդյո՞ք ճիշտ է բաշխվում երկրում ստեղծված եկամուտը: Այստեղ կա մեծ անարդարություն, երկրում ստեղծված փոքր արդյունքը շատ անարդար է բաշխվում: Այսինքն` գոյություն ունի շահագործման հիմնախնդիր: Քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի ստեղծված եկամուտների արդարացի վերաբաշխումը»,- ընդգծեց նա:
      Աշոտ Եղիազարյանը կարծում է, որ այսօրվա վիճակում Հայաստանում հարուստ լինելն ամոթ է, որովհետև երկիրը չի կարող այս վիճակից դուրս գալ, եթե առկա է այդպիսի մեծ տարբերություն: «Օրինակ` ո՞նց եք պատկերացնում երկրի առաջընթաց, երբ երկրի բնակչությունը հիվանդ է և չունի տարրական պայմաններ` բուժվելու համար: Առողջությունը պետք է հասանելի լինի ազգի բոլոր ներկայացուցիչների համար` անկախ ունեցվածքից»,- ասաց տնտեսագետը:
      Նա կարծում է, որ ներմուծողը, որն իրականացնում է ոչ բարդ, ոչ էլ շատ ռիսկային տնտեսական գործունեություն, չպետք է ստանա գերշահույթներ, պետք է ստանա նորմալ ձեռնարկատիրական շահույթ` իր ներդրած ջանքերին ու ռիսկին համապատասխան: Տնտեսագետն առաջարկում է համապատասխան մեխանիզմներ դնել ու գնաճի առումով իրավիճակը միշտ վերահսկելի պահել: «Շուկայական գնի ողջախոհ սահմանը կլինի հենց այս սահմանը` ծախսեր գումարած ձեռնարկատիրական շահույթ: Չեմ կարծում, որ բարդ բան կա այստեղ, ցանկություն գուցե կա, նաև հետևողականություն է պետք, խիղճ ու պատասխանատվություն»,- ասաց նա:

      Comment


      • Re: Who owns what in Armenia

        «Ժողովուրդ». Նախագահի վերահսկողական ծառայության պետը բանկ է գնել

        Մարտ 28, 2013
        Լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը գնել է «Հայբիզնեսբանկ»-ի հսկիչ փաթեթը: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ գործարքն իրականացվել է նրա եղբոր` Հակոբի միջոցով, ասել է թե՝ սեփականատերը Հովսեփյանի հարուստ եղբայրն է:

        Հ. Հովսեփյանի մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում ասաց, թե նախագահի վերահսկողական ծառայության ղեկավարը որեւէ առնչություն չունի բանկի հետ: Սակայն Հ. Հովսեփյանի եղբայրն այժմ բանակցություններ է վարում՝ քննարկելու բանկը ձեռք բերելու նպատակահարմարությունը:

        «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, պնդում են՝ գործարքն արդեն կայացել է, եւ Հովիկ Հովսեփյանի ընտանիքը եւս իր մասնաբաժինն ունի այնտեղ: Ի դեպ, հիշեցնենք, որ Հակոբ Հովսեփյանը ժամանակին փախուստի մեջ էր` խարդախության մեղադրանքի պատճառով:

        Comment


        • Re: Who owns what in Armenia

          «Հրապարակ». Միքայել Բաղդասարովն ու Գագիկ Ծառուկյանը հանդիպել են

          Մարտ 28, 2013
          «Հրապարակը» գրում է. «Չնայած հանգամանքին, որ Գագիկ Ծառուկյանն ասել էր, թե ինքը չի ցանկանում գնել «Արմավիան», այնուհանդերձ, մեր հաստատ տեղեկություններով, նրա ու Միքայել Բաղդասարովի միջեւ այդ առնչությամբ հանդիպում տեղի է ունեցել` Բաղդասարովի նախաձեռնությամբ, սակայն համաձայնության չեն եկել:

          Երեկ մենք փորձեցինք պարոն Բաղդասարովից ճշտել` ինչի՞ շուրջ են խոսել ինքն ու Ծառուկյանը: Պատասխանելով հեռախոսին՝ նա անչափ բարյացակամ ասաց. «Յա վաս սլուշայու», բայց երբ իմացավ, որ լրագրող է խոսում, շատ արագ, արդեն հայերենով ասաց՝ «ես ժամանակը չունեմ», ու անջատեց հեռախոսը:

          Ժամանակ, իսկապես, գործարարը չունի, որովհետեւ ապրիլի 12-ին ավարտվում է «Արմավիայի» մենաշնորհը, դաշտն ազատականացվում է, ինչն էլ իր հերթին նոր հոգսեր կարող է բերել ոլորտը տեւական ժամանակ տնօրինած եւ մեծամեծ պարտքեր կուտակած գործարարի համար:

          Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան, ավիացիային մոտ կանգնած աղբյուրները ժխտեցին Ծառուկյան-Բաղդասարով պայմանավորվածության հնարավորությունը»:

          Comment


          • Re: Who owns what in Armenia

            Հայկական ֆեռոմոլիբդենի իրացման շուկան Եվրամիությունն է

            Մարտ 28, 2013
            NEWS.am-ի հարցազրույցը՝ «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանի հետ:

            Պրն. Կարապետյան, մոլիբդենի միջազգային գները շարունակում են նվազել: Եթե այդ միտումը շարունակվի, կշարունակե՞ք ֆեռոմոլիբդենի արտադրությունը:

            Ներկայում մոլիբդենի գներն իրոք ցածր են: Կարելի է ասել՝ 3 անգամ ավելի ցածր, քան նախաճգնաժամային շրջանում, երբ 1 տոննայի հաշվարկով մոլիբդենի գինը 70-80 հազ. դոլար էր; Ներկայում տոննան արժե 27,5 հազ. դոլար: Թե որքան կշարունակվի մոլիբդենի գնանկումը՝ չեմ կարող ասել, բայց կարծում եմ՝ 20 դոլար/1 կգ հաշվարկով մենք վստահաբար կշարունակենք աշխատել;

            Նպատակահարմար համարո՞ւմ եք նաեւ ֆեռոմոլիբդենի հետագա վերամշակում կազմակերպել Հայաստանում:

            Մոլիբդենի շուկայում հիմնական պահանջարկը ներկայանում է ֆեռոմոլիբդենի տեսքով: Կան նաեւ մոլիբդենից թիթեղներ, լարեր, բայց դրանց շուկան շատ սահմանափակ է: Կարող ենք ներդրումներ անել ու արտադրել, բայց իրացման խնդիր կառաջանա; Իսկ ֆեռոմոլիբդեն կարող ենք իրացնել այնքան, որքան արտադրում ենք; Ներկայում տարեկան մոտ 3000 տոննա ֆեռոմոլիբդեն ենք արտադրում:

            Վերջին շրջանում Չինաստանն էժան ֆեռոմոլիբդեն է մատակարարում միջազգային շուկային, ու որքան տեղյակ եմ՝ համարյա ամբողջությամբ վերցրել է ուկրաինական շուկան: Դա ձեզ համար խնդիրներ չի՞ ստեղծում:

            Մենք համարյա ամեն օր Ուկրաինայից ֆեռոմոլիբդենի հայտ ենք ստանում, սակայն գրեթե ողջ արտադրանքն ուղարկում ենք Եվրամիության երկրներ; Բարձր կարգի, եվրոպական ստանդարտներին համապատասխանող ֆեռոմոլիբդեն ենք արտադրում, իրացման խնդիր ընդհանրապես չունենք:

            Իսկ ճի՞շտ է, որ այս շուկայում Չինաստանը հատուկ դեմպինգ է իրականացնում:

            Չեմ կարող ասել: Գների նվազումը պայմանավորված է եւ ամերիկյան, եւ եվրոպական գործոններով: Չժանգոտվող պողպատի արտադրության ծավալների նվազում կա, շատ գործարաններ կանգնած են: Չժանգոտվող պողպատի սպառման հիմնական շուկաները դարձել են Չինաստանը, Վիետնամը, Ճապոնիան;

            Դուք նախկինում ֆեռոմոլիբդենի հումք ներկրում էիք արտասահմանից: Հնարավո՞ր է՝ վերսկսեք ներկրումը:

            Այո: Մենք շահագործման ենք հանձնել հիդրոմետալուրգիական կոմպլեքս: Դա մեզ հնարավորություն է տալիս ներմուծել ցածր որակի, մոլիբդենի քիչ պարունակությամբ կատալիզատորներ ու ստանալ ֆեռոմոլիբդեն: Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

            Զրուցեց՝ Սամվել Ավագյանը

            Comment


            • Re: Who owns what in Armenia


              WHAT THE BRITS ARE READY TO DO, FOR THE SAKE OF 40 TONS OF GOLD......
              EVEN AT THE COST OF CYANIDES SENT INTO LAKE SEVAN!

              _______________________
              Արմեն Սարգսյանի՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդին միանալու վերաբերյալ

              19:01, 28 մարտի, 2013
              «Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:

              «Լիդիան ինթերնեյշնլը» «Գեոթիմ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է: «Լիդիան ինթերնեյշնլի» գրասենյակը գտնվում է Միացյալ Թագավորությունում: «Լիդիանը» բաց բաժնետիրական ընկերություն է՝ ցուցակված Տորոնտոյի ֆոնդային բորսայում:

              Ընկերությունը՝ Ամուսլարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդրնելու է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 240-ը՝ հանքի շինարարության փուլում:

              «Լիդիան ինթերնեյշնլի» հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), «Ամբեր Կապիտալը», «Վան էկ Գլոբալը» և մի շարք այլ միջազգյաին ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ:

              Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական չափանիշների, այդ թվում՝ ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների վրա:

              Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր տնօրեն և նախագահ պարոն Թիմ Քոֆլինը ողջունել է պարոն Սարգսյանի նշանակումը. ««Լիդիանը» ողջունում է պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարևոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է և մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաև Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը»,- ասել է Թիմ Քոֆլինը:

              Պարոն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից. «Ուրախ եմ «Լիդիանի» փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

              Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ: Մինչ այդ պարոն Սարսգյանը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

              2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում եւ Եվրասիայում: Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:

              Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն եւ Bank of America Merrill Lynch-ը:

              «Գեոթիմ» ընկերություն

              Comment


              • Re: Who owns what in Armenia

                Originally posted by Vrej1915 View Post

                WHAT THE BRITS ARE READY TO DO, FOR THE SAKE OF 40 TONS OF GOLD......
                EVEN AT THE COST OF CYANIDES SENT INTO LAKE SEVAN!

                _______________________
                Արմեն Սարգսյանի՝ «Լիդիան Ինթերնեյշնլի» տնօրենների խորհրդին միանալու վերաբերյալ

                19:01, 28 մարտի, 2013
                «Լիդիան ինթերնեյշնլը» հայտարարել է Արմեն Սարգսյանի՝ տնօրենների խորհրդի անդամ դառնալու մասին: Պարզաբանենք, որ սա գործադիր պաշտոն չէ, և Լիդիանի տնօրենների խորհրդում կա ևս երեք ոչ գործադիր անդամ:

                «Լիդիան ինթերնեյշնլը» «Գեոթիմ» ընկերության 100% բաժնեմասի սեփականատերն է: «Լիդիան ինթերնեյշնլի» գրասենյակը գտնվում է Միացյալ Թագավորությունում: «Լիդիանը» բաց բաժնետիրական ընկերություն է՝ ցուցակված Տորոնտոյի ֆոնդային բորսայում:

                Ընկերությունը՝ Ամուսլարի ոսկու հանքավայրի ծրագրի իրականացման ընթացքում ներդրնելու է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար, որից մոտավորապես 240-ը՝ հանքի շինարարության փուլում:

                «Լիդիան ինթերնեյշնլի» հիմնական բաժնետերերն են Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասական կորպորացիան (ՄՖԿ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ), «Ամբեր Կապիտալը», «Վան էկ Գլոբալը» և մի շարք այլ միջազգյաին ինստիտուցիոնալ և մասնավոր ներդրողներ:

                Ամուլսարի ծրագիրը իրականացվում է Էկվադորյան սկբունքների շրջանակներում, որոնք հիմնված են մի շարք միջազգային կազմակերպությունների բնապահպանական և սոցիալական չափանիշների, այդ թվում՝ ՄՖԿ-ի կատարողականի չափանիշների վրա:

                Լիդիան Ինթերնեյշնլի գլխավոր տնօրեն և նախագահ պարոն Թիմ Քոֆլինը ողջունել է պարոն Սարգսյանի նշանակումը. ««Լիդիանը» ողջունում է պարոն Սարգսյանի նշանակումը տնօրենների խորհրդում: Պարոն Սարգսյանի փորձն ու գիտելիքը կարևոր ներդրում կլինեն մեր ընկերությունում: Նրա ներկայությունը Խորհրդում մեզ համար պատիվ է և մեր ընդլայնվող բարձրակարգ թիմի, ինչպես նաև Ամուլսարում միջազգային բարձր կարգի հանքարդյունաբերություն իրականացնելու մեր պատրաստակամության արտացոլումն է: Ծրագրից կշահեն թե՛ ընկերությունը, թե՛ շրջակա համայնքները թե՛ Հայաստանը»,- ասել է Թիմ Քոֆլինը:

                Պարոն Սարգսյանը մեկնաբանել է իր նշանակումը՝ Լոնդոնի իր գրասենյակից. «Ուրախ եմ «Լիդիանի» փորձառու տնօրենների խորհրդին միանալու համար և պատրաստ եմ իմ ներդրումն ունենալ ընկերության հիմնական նախագծի՝ Ամուլսարի ծրագրի զարգացմանը: Ես վստահ եմ, որ Ամուլսարը կլինի առաջնակարգ ծրագիր, որը կկառավարվի միջազգային լավագույն փորձի շրջանակներում: Ծրագիրը օգուտներ կբերի Հայաստանին և կապահովի էական ներդրումներ և զգալի ու թափանցիկ եկամուտներ թե՛ բաժնետերերի, թե՛ երկրի համար»,- ասել է Արմեն Սարգսյանը:

                Արմեն Սարգսյանը 1996-97թթ. եղել է Հայաստանի վարչապետ: Մինչ այդ պարոն Սարսգյանը զբաղեցրել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:

                2000թ. Արմեն Սարգսյանը Քեմբրիջի համալսարանի Judge բիզնես-դպրոցում հիմնադրել է Eurasia Research ծրագիրը, որը մի շարք նախագծեր է իրականացրել Միացյալ Թագավորությունում եւ Եվրասիայում: Արմեն Սարգսյանը նաեւ հանդիսանում է Լոնդոնում Եվրասիական միջազգային տան (Eurasia House International in London) հիմնադիր նախագահը, որի նպատակն է երկխոսության եւ համագործակցության խթանումը տարածաշրջանի քաղաքական եւ բիզնես առաջնորդների միջեւ:

                Հայաստանի նախկին վարչապետը հանդիսացել է այնպիսի գլոբալ կորպորացիաների կառավարող խորհուրդների ավագ խորհրդական, ինչպիսիք են BP-ն, Alcatel-ը, Telefonica-ն, Finmeccanica-ն եւ Bank of America Merrill Lynch-ը:

                «Գեոթիմ» ընկերություն

                «Ոչ ազգային հարստության թալանին. դուրս Հայաստանից»
                Ուրբաթ, 29 Մարտի 2013,

                Հաշվի առնելով մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումները` ներկայացնում ենք «Դինո Գոլդ մայնինգ քամփընի» ընկերությունում տիրող աշխատանքային, բարոյահոգեբանական մթնոլորտը, աշխատակից-գործատու հարաբերությունները, գործադուլների բազմաթիվ դեպքերը, աշխատակիցներին աշխատանքից անհիմն ազատելու մասին տեղեկությունները, ինչպես նաև այն, թե ինչ ազդեցություն է ունենում հանքի շահագործումը բնության ու մարդկանց վրա, մինչև պոչամբարի կառուցումն ինչ խոստումներ էին տրվում, և թե ինչքանով են դրանք ի կատար ածվել:
                1) 2004 թ., Գեղանուշի պոչամբարը կառուցվում է առանց գյուղացու կարծիքը հաշվի առնելու:
                Գեղանուշ գյուղի 134 բնակիչներ ստորագրահավաք էին կազմակերպել` ընդդեմ «Դինո գոլդի» կողմից պոչամբարի կառուցման` հայտարարելով, թե այդ կերպ գյուղը կործանման վտանգի տակ է դրվում: Բայց և այնպես, 2008թ. ապրիլի 25-ից պոչամբարը մեծ «շուքով» շահագործման հանձնվեց, ինչով ոտնահարվեց համայնքի բնակիչների իրավունքը` մասնակցելու իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Ի դեպ, պոչամբարի շինարարական աշխատանքները կազմել են մոտ 6 մլն դոլար, իսկ պոչամբարում հնարավոր կլինի տեղավորել 11 մլն խմ կամ 18 մլն տոննա պոչանք: Ընդ որում, Գեղանուշի պոչամբարի կառուցման ժամանակ փոխել են անգամ Գեղանուշի գետի հոսքը (168.am, Հունվար 19, 2012, http://archive.168.am/am/articles/30704-pr): Չնայած ընկերությունն ի սկզբանե պնդել է, թե Գեղանուշի պոչամբարի նախագծային լուծումները տրվել են` հաշվի առնելով լավագույն միջազգային փորձը, որը նվազագույնի է հասցնում պոչամբարի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, Գեղանուշի պոչատարը երկու անգամ արդեն վնասվել է` 2012 թ.-ի նոյեմբերի 15-ին` շրջակա միջավայրին հասցնելով 2 մլն 280 հազար դրամի վնաս, իսկ նույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած վթարի պատճառով հողատարածքին և ջրային ռեսուրսներին հասցրած ընդհանուր վնասը կազմել է 2 մլն 4 հազար 8 հարյուր դրամ: Դինո Գոլդ մայնինգ ընկերությունն իր տարածած մամլո հաղորդագրության մեջ նշել էր, որ դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած պոչատարի արտահոսքի հավանական պատճառը, ըստ իրենց կողմից արված նախնական ուսումնասիրության, սաբոտաժն է: (aravot.am, Դեկտեմբեր 17 2012, http://www.aravot.am/2012/12/17/141473/): Սակայն դեպքի առթիվ որևէ գործ չի հարուցվել:
                2) 2007 թ. մայիս և 2008 թ. հոկտեմբերի 16. ստուգումներ «Դինո Գոլդ Մայնինգ» ընկերությունում.
                2007 թ. մայիսին Աշխատանքի տեսչությունը ստուգումների արդյունքում բացահայտում է հետևյալ
                խախտումները.
                1. Ընկերությունը չուներ ներքին կարգապահական կանոնակարգ,
                2. Ընկերությունում աշխատում էր 200 չգրանցված աշխատող,
                3. Ընկերությունում աշխատողներին պակաս էր վճարվել գիշերային աշխատանքի համար սահմանված վարձատրությունից:
                Աշխատանքի տեսչությունը ընկերությանը տուգանել է նվազագույն չափով` 100 000 դրամ:
                2008 թ. հոկտեմբերի 16-ին կրկին ստուգումներ են իրականացվում և բացահայտվում են հետևյալ խախտումները.
                1. շուրջ 1000 պայմանագիր կազմվել է Աշխատանքային օրենսգրքի խախտումներով,
                2. էվակուացիայի պլանը փակցված չէ համապատասխան բոլոր վայրերում,
                3. ընկերությունը շարունակում էր քիչ վճարել գիշերային ժամերին աշխատող հանքափորներին գիշերային աշխատանքի դիմաց,
                4. ընկերությունը չունի աշխատանքի կանոնակարգ և այլն:
                Հաշվարկների համաձայն` ընկերությունը գիշերային ժամերին աշխատող իր աշխատակիցներին պարտք է մնում ամսական 11 մլն դրամ: Այսինքն` տարեկան 264 մլն դրամ պարտք ուներ միայն գիշերավճարների մասով:
                Նշված բոլոր խախտումների համար համատեղ տույժեր ու տուգանքներ կիրառելով` հարկային տեսչությունն ընկերությանը տուգանել է 39 մլն 108.5 հազար դրամ: (hetq.am, նոյեմբերի 29, 2010, http://hetq.am/arm/print/1777/)
                3) Բողոքներ ցածր աշխատավարձերից, աշխատանքային պայմաններից, չվճարված աշխատավարձերից
                2009 թվականի հուլիսից սկսած` Դինո Գոլդ Մայնինգ ընկերությունում պարբերաբար բարձրանում են բողոքի ալիքներ, օրեր շարունակվող գործադուլներ: Պատճառը` ընկերությունում տեղի ուենցող կրճատումներն են, աշխատողներին տարբեր պատճառներով աշխատանքից ազատելու բազմաթիվ դեպքերը, ցածր աշխատավարձերը: («Տնտեսական ճգնաժամը պատճառ բռնեցին՝ մեր աշխատավարձը ցածրացրին, ասացին մետաղների գները բարձրանա՝ կբարձրացնենք հետագայում: Հիմա ինչո՞ւ չեն բարձրացնում, ինչքան ժամանակ է՝ ասում են համբերեք… Մետաղների գները վաղուց բարձրացել են, ո՞ւմ են հիմարի տեղ դնում: Պահանջում ենք բարձրացնել մեր աշխատավարձերը: Նախկինում կրկնակի բարձր էինք վարձատրվում, հիմա մտնում ենք հանք, դուրս գալիս՝ 100-110 հազար գումար են տալիս: Ո՞վ է տեսել հանքի աշխատողին 100 հազար դրամ փող տան» (aravot.am Հունվար 19, 2010, http://www.aravot.am/2010/01/19/189215/)
                4) Գործադուլներին ու բողոքներին հաջորդում են աշխատանքից անհիմն հեռացումները, ինչը դժգոհության նոր ալիք է բարձրացնում:
                «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ արհեստակցական միության նախագահ Սուրիկ Թումանյան. «27 աշխատող է կրճատվել, որից միայն 3-ն էր նախօրոք ծանուցում ստացել: Կրճատումներ անելիս հիմնական շեշտը դրվել էր հերթափոխին չներկայացած և գործադուլ նախաձեռնած աշխատողների վրա՝ հետագա գործադուլներից խուսափելու համար: Գործատուն, ըստ Աշխատանքային օրենսգրքի, իրավունք ունի աշխատանքից ազատելու անկարգապահ աշխատողներին: Հարցին, թե ինչո՞ւ այնքան աշխատողներից կրճատվեց հենց այդ 27-ը, տնօրենը նշել է, որ կրճատվել են այն մարդիկ, որոնց գործունեությունը ընկերության համար այնքան էլ արդյունավետ չէ: (aravot.am, փետրվար 12, 2010, http://www.aravot.am/2010/02/12/188363/)
                Աշոտ Գրիգորյանը դատարան է դիմել ընկերությունից իր նախորդ տարիների չվճարված աշխատավարձերը ստանալու համար: Նա աշխատանքից ազատվել է 2009 թ. ապրիլին` «իր դիմումի համաձայն, բայց` հարկադրված»:
                «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի հրապարակած տվյալներով` 2008 թ. կոմբինատում 1492 մարդ էր աշխատում, 2009 թ. Նրանց թիվն իջավ 1168-ի, իսկ 2010 թ.-ին` 1050-ի: Նրանց ասելով` 2008-10 թթ. Կոմբինատի աշխատողներից կրճատվել են 442 հոգի, իսկ ոչ պաշտոնական տվյալներով` նրանց թիվն անցնում է 476-ից: Իրավախորհրդատու Արթուր Ղազարյանի ասելով, կրճատվածները հիմնականում 2008 թ. նոյեմբեր ամսի գործադուլավորներն են, որոնք պահանջում էին 2005 թ.-ից իրենց չվճարված գիշերավճարները, հավելյալ և վնասակար աշխատանքի դիմաց չվճարված աշխատավարձերը: (hetq.am, նոյեմբերի 29, 2010, http://hetq.am/arm/print/1777/)
                Արմեն Խուրշուդյանն աշխատում էր «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸում` որպես մեքենավար: 2013 թվականի մարտի 14-ին, սակայն, նրան ազատեցին աշխատանքից, ըստ Ա. Խուրշուդյանի՝ առանց հիմնավորման: Ա. Խուրշուդյանին աշխատանքից ազատելու առնչությամբ 168.am-ը զրուցել էր ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Գայանե Թադևոսյանի հետ: Հարցին, թե ինչո՞ւ ազատեցին Արմեն Խուրշուդյանին, Գ. Թադևոսյանը պատասխանել էր. «Ճիշտն ասած, ես չգիտեմ որոշման հիմքը, բայց, համենայնդեպս, ես արդեն ասացի, երևի աջակից լինելու ընկերության գործունեությունը ծավալելու, և, միևնույն ժամանակ, հավանաբար, նա չի համապատասխանում մեր հիմնարկի արժեքներին»: (168.am, Մարտ 25 2013, http://168.am/2013/03/25/201026.html)
                5) Դինո Գոլդին պատկանող հանքավայրում զոհվել է 2 մարդ
                2009-ի նոյեմբերի 15-ին Կապանի «Deno Gold Mining» ընկերության կողմից շահագործվող Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրում մարդ է զոհվել (ecolur.org, Նոյեմբեր 18, 2009, http://www.ecolur.org/hy/news/mining...g-company/546/)
                2011 թվականի դեկտեմբերի 1-ին հանքային փորվածքում զոհվել է 34-ամյա աշխատակից Արմեն Եղիազարյանը:
                Հետազոտությունը բացահայտեց մի շարք գործոններ, որոնք, ուղղակիորեն դժբախտ պատահարի պատճառ չհանդիսանալով, կարող էին նպաստել դժբախտ պատահարի տեղի ունենալուն: Դրանք են.
                1. Աշխատողների և շարժվող մեքենաների մուտքի և ելքի համար միևնույն հանքուղու օգտագործումը:
                2. Երթևեկության վայրերում աշխատակիցների առկայության մասին տեղեկացման համար անհրաժեշտ հաղորդակցման միջոցների սղությունը: (ecolur.org, ապրիլ 07, 2011,http://www.ecolur.org/hy/news/mining...revealed/2262/)
                6) Դինո Գոլդ մայնինգը հանքը շահագործում է նորմերի խախտումներով: Վնասվում է բնակիչների գույքը: Կապան համայնքի վարչական տարածքն ու շրջակա համայնքներն աղտոտված են ծանր մետաղներով և թունավոր տարրերով:
                Ընկերության կողմից Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի շահագործման արդյունքում բանավանի բնակիչների կյանքը վտանգվում է, սողանքներ են սկսվել, սակայն այս առթիվ բնակիչների բողոքները մնում են անպատասխան, անգամ դատարանն է մերժել նրանց հայցը: (aravot.am, Նոյեմբեր 18, 2009, http://www.aravot.am/2009/11/18/190870/):
                2010 թվականի ապրիլի 29-ի դրությամբ 28 ընտանիք ընդունել է փոխհատուցում ստանալու և իր բնակավայրից հեռանալու՝ ընկերության առաջարկը: Ծանր մետաղներով և թունավոր տարրերով աղտոտված է ոչ միայն Կապան համայնքի վարչական տարածքը, այլ նաև նրան շրջապատող համայնքները: Դրա մասին են վկայում ՀՀ ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական հետազոտությունները: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնին» համաձայնեցման-հաստատման է ներկայացրել 12 թափոնի անձնագիր՝ բանեցված կոմպրեսորային յուղերից և յուղերով աղտոտված ավազից մինչև բանեցված կապարե կուտակիչներ ու բանեցված սնդիկային լամպեր, սնդիկ պարունակող խողովակներ ու խոտան:
                Սակայն անձնագրերը մինչ օրս հաստատված չեն, քանի որ թերի են: Նախարարությունը մի քանի անգամ դիմել է ընկերությանը: Ընկերությունը համառորեն չի լրացնում բացը: (aravot.am, Ապրիլ 29 2010, http://www.aravot.am/2010/04/29/185249/
                7) Դինո Գոլդ Մայնինգ ընկերության ախորժակը դեռ չի փակվել:
                Ընկերության պլաններում Շահումյանի հանքի բաց շահագործումն է (ecolur.org, հունվարի 17, 2011) http://www.ecolur.org/hy/news/mining...l-mine/1917/): Ի դեպ, բաց հանքի շահագործման արդյունքում ընկերությունը մտադիր է 6-7 հազար ծառեր կտրել։ Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում չի հերքել մամուլում շրջանառվող այս լուրերը http://www.youtube.com/watch?v=jfPnzy16KDE):
                Այս բոլոր փաստերի մասին տեղյակ լինելով և հետևելով լրատվությանը` ծանոթացել ենք նաև այն նյութին, որտեղ նշվել է էլեկտրաշոկ ձեռք բերելու և աշխատակիցների նկատմամբ դրա հնարավոր կիրառման մասին լուրը: (1in.am, փետրվարի 21, 2011, http://www.1in.am/arm/armenia_society_10446.html): Էլեկտրաշոկի կիրառման մասին լուրերը մեզ հասել են նաև գյուղացիներից, որի մասին նշել է ոչ միայն բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսեսյանը` 2012 թվականի դեկտեմբերի 14-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած իր ելույթում, այլև իր 2011 թվականի ապրիլին կայացած հարցազրույցում այս մասին խոսել է նաև Մարիամ Սուխուդյանը. «Վերջերս շոկային ինֆորմացիա ստացա, որ էլեկտրաշոկ է կիրառվել Կապանի «Դինո գոլդ մայնինգ» ընկերության կողմից հանքագործների նկատմամբ» (1in.am, ապրիլ, 2011, http://www.1in.am/arm/a_a_17788.html): Սակայն համատարած վախի ու քրեաօլիգարխիկ ռեժիմի պայմաններում որևէ գյուղացի չի համաձայնվում գալ և դատարանում խոսել այս փաստերի մասին` վախենալով իր և իր հարազատների կյանքի համար:
                Փաստորեն, Դինո Գոլդ մայնինգ ընկերության գործունեությունը լի է բազմաթիվ ապօրինություններով, աշխատակիցների նկատմամբ ստրկատիրական վերաբերմունքով, մահաբեր գործունեությամբ, չքննված սաբոտաժով, մեր գետերը պոչանքներով հարստացնող հնարավորություններով, աշխատավորների արդար գործադուլները ճնշումներով վիժեցնելու քաղաքականությամբ: Եկե´լ է ժամանակը` դինոգոլդերի վերջը տալու և այս հանքարդյունավեր կծիկը բանալու: Կոչ ենք անում բացել «Դինո Գոլդ մայնինգի» ֆինանսական հաշվետվությունները, մամուլում շրջանառվող բազմաթիվ օրինախախտումների վերաբերյալ իրականացնել ստուգումներ և հետաքննություններ, ակտիվիստներին հետապնդելու փոխարեն գտնել և պատժել իրակա´ն օրինախախտներին ու ազգային ընդերքը հոշոտողներին: Մենք ասում ենք Ո´Չ մարդու և բնության շահագործմանը, մենք հիշեցնում ենք, որ Սյունիքում մարդիկ լրջագույն առողջական խնդիրներ ունեն, բայց միլիարդները հոսում են Կանադա և Գերմանիա: Ահազանգ ենք հնչեցնում, որ հանքային գաղութատերերը և քրեաօլիգարխիկ համակարգը ձեռք ձեռքի տված թունավորում են Հայաստանի արգանդը: Հիշեցնում ենք, որ ակտիվիստին հետապնդողը գործ կունենա ՀՀ բոլոր քաղաքացիների հետ, իսկ կանադական էկոգաղութարարներին ասում ենք. դո´ւրս մեր երկրից:
                Հիշեցնենք, որ Դինո Գոլդ Մայնինգ ընկերությունը զրպարտության համար դատի է տվել բնապահպան Եղիա Ներսեսյանին:
                Բնապահպան ակտիվիստներ

                Comment


                • Re: Who owns what in Armenia

                  Կապիտալը պատրաստվում է նոր ընտրությունների՞
                  Նաիրա Հայրումյան

                  Ուրբաթ, 29 Մարտի 2013,
                  Հայաստանում սկսել է սեփականության «մեծ» վերաբաշխումը: Այն, ինչ պետք է տեղի ունենար անցած 5 տարիներին, երբ իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, սկսում է հիմա, երբ Սարգսյանը մտել է իր կառավարման վերջին ժամկետ:
                  Վերջին մի քանի օրերին մամուլում տեղեկություններ են հայտնվել մի շարք խոշոր գործարքների մասին: Դա եւ Հայբիզնեսբանկի վաճառքն է նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանին, եւ Արմավիայի սնանկացման ու վաճառքի մասին տեղեկությունը, եւ Միկա-ցեմենտի վաճառքը Գագիկ Ծառուկյանին, եւ Նաիրիտի հավանական սնանկացումը ու վաճառքն այլ ընկերության: Խոսվում է նաեւ Սամվել Ալեքսանյանի Երեւան-Սիթի սուպերմարկետները Կարֆուրին վաճառելու մասին:
                  Այս բոլոր տեղեկությունները վկայում են, որ երկրում կապիտալի տեղաշարժ է սկսել: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը դա կապում է Հայաստանում իշխանափոխության հետ, եւ չնայած դա ֆորմալ տեղի է ունեցել 5 տարի առաջ, սակայն, նրա կարծիքով, հենց 5տարի առաջ տնտեսական լծակները կորցրածները կորցրել են նաեւ քաղաքական լծակները:
                  Սակայն, եթե Ծառուկյանի կողմից երկու խոշոր ձեռնարկություն գնելու ու Սամվել Ալեքսանյանի սուպերմարկետները վաճառելու մասին տեղեկությունները ճիշտ են, ապա կապիտալի վերաբաշխումը, թերես, այլ տրամաբանություն ունի: Կամ Գագիկ Ծառուկյանն է ամրապնդում իր քաղաքական լծակները, նշանակում է՝ նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ էլ Սերժ Սարգսյանի օլիգարխներն են զգացել, որ իրենց ոտքի տակի հողն ամուր չէ, եւ փորձում են ազատվել Հայաստանի իրենց ակտիվներից:
                  Այսպես թե այնպես, կապիտալի վերաբաշխումն արդեն տեղի է ունենում, եւ քանի որ կապիտալը քաղաքական կայունության լավագույն ցուցիչն է, պետք է ենթադրել, որ կապիտալը սկսել է պատրաստվել նոր ընտրությունների՝ նախագահական կամ խորհրդարանական:

                  ------
                  NB: As a matter of fact, if it is confirmed that Hrazdan/Mika Cement is sold to him, Dodi Gago has the monopoly from now on Cement production in Armenia.

                  Comment


                  • Re: Who owns what in Armenia

                    Կարֆուրն արդեն Հայաստանում է
                    Ուրբաթ, 29 Մարտի 2013,


                    Հայաստանի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչ Կարեն Վարդանյանը Մեդիա Կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է, թե ֆրանսիական Կարֆուր ապրանքանիշը, որը աշխարհում հանրահայտ եւ խոշորագույն հիպերմարկետային ցանցերից է, արդեն Հայաստանում է, եւ հույս ունեն, որ մինչեւ ընթացիկ տարեվերջ այն կբացվի:
                    ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ նույն քննարկմանը հայտարարել է, թե պետությունը ոչ մի խոչընդոտ չի դնում Կարֆուրի առաջ, եւ ինքը զարմանում է, թե ինչու է Կարֆուրի հարցը դարձել այդքան քննարկումների առարկա՝ «ազգային հարց»:
                    Ի դեպ, Այվազյանը հայտարարել է նաեւ, որ իհարկե այլ առեւտրային ցանցերի տերերի մոտ կա մտահոգություն, մրցակցության խնդիր է առաջանում, Սամվել Ալեքսանյանն էլ մտահոգ է եւ անգամ պատրաստ է վաճառել իր ցանցը:
                    Փաստորեն, Վարդան Այվազյանը հաստատել է մամուլի այն տեղեկությունը, որ Ալեքսանյանը կարող է իր խանութների ցանցը վաճառել Քարֆուրին: Հնարավոր է իհարկե, որ վաճառվի ոչ թե ամբողջ ցանցը, այլ ընդամենը ցանցի որոշ խանութների տարածքներ:
                    Թեեւ Վարդան Այվազյանը զարմանում է, թե ինչու է Կարֆուրի հարցը դարձել «ազգային հարց», այդուհանդերձ եթե Կարֆուրի դեմ խնդիրներ չլինեին, հազիվ թե ԱՄՆ դեսպանը երկու անգամ հրապարակավ հարցադրում աներ, թե ինչ նորություն կա Կարֆուրից:
                    Իսկ թե ինչու է այն «ազգային հարց» դարձել, պետք է լավ իմանան ազգային հարստության մի զգալի մասի տեր դարձած գործարարներ Վարդան Այվազյանն ու այլ իշխանավորներ ու պաշտոնյաներ: Կարֆուրի հարցը չէր լինի «ազգային հարց», եթե ազգային հարստությունը կենտրոնացած չլիներ մի խումբ ընտանիքների ձեռքին, որոնք իշխանության եւ բիզնեսի զուգորդման շնորհիվ սեփական գրպանն ապահովելով գերշահույթներով, ազգին թողնում են միայն փշրանքները:
                    Դրա համար էլ Կարֆուրի մուտքը դառնում է «ազգային հարց», որը կարող է գոնե մրցակցություն առաջ բերել եւ թեկուզ փոքր, բայց հաստատուն էֆեկտ ապահովել այդ տեսանկյունից:
                    Իհարկե, ազգի ճակատագիրը Կարֆուրը կամ այլ համանման ապրանքանիշ չէ, որ պետք է փրկի: Ազգը կարող է միմիայն ինքը փրկել իր ճակատագիրը, իր ներկան ու ապագան, այդպիսով նաեւ անցյալը: Բայց դա արդեն այլ խոսակցության նյութ է, որտեղ Վարդան Այվազյանն ու գործընկերները անելիք չունեն:

                    Comment


                    • Re: Who owns what in Armenia


                      Financial capacities of Deputy/Oligarks
                      Last edited by Vrej1915; 04-01-2013, 09:36 PM.

                      Comment

                      Working...
                      X