Re: Who owns what in Armenia
Հովիկ Աբրահամյանի հետ ինչ որ բան է կատարվել
ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
Մեկնաբանություն - 26 Փետրվարի 2015
Երեկ խորհրդարանում Հովիկ Աբրահամյանն ասել է, որ իր գլխավորությամբ կոռուպցիայի դեմ պայքարի նոր խորհուրդը կգործի թափանցիկ, օրենքի շրջանակներում, ներգրավելով իրավապահներին, փաստերի հիման վրա բարձրացված հարցերին լուծում կտա:
Հետո, որպեսզի ոչ ոք չկասկածի հանձնաժողովի գործունեությանը, նա խոսել է իր մասին. “Ապրիլ ամսից վարչապետ եմ, որևէ մեկը թող ասի, որ ես բիզնես եմ ստեղծել այս կամ Ազգային ժողովի նախագահ եղած տարիներին, կամ որևէ բիզնեսի հետ սերտաճած եմ: Անհիմն տեղեկություններ են տարածում»:
Ահա մոտավորապես այն «անհիմն տեղեկությունները», որոնք փաստերով ու փաստաթղթերով հայտնվել են հայկական մամուլի էջերում. ըստ այդ հրապարակումների, Աբրահամյանին ու նրա ընտանիքին են պատկանում ավազի հանքեր Արաքս գետի ափին, հազարավոր հեկտար հողեր, այգիներ, տասնյակ գազալցակայաններ, «Արարատցեմենտի» բաժնետոմսերի մեկ երրորդը, խաղատներ, բենզալցակայաններ, 7 միլիոն դոլար արժեքով հանգստյան տուն Ղրիմում, գործարաններ, հյուրանոցներ, ռեստորաններ, ավտոձեռնարկություն, հանգստյան տուն Ծաղկաձորում եւ 5 հեկտար հող, բազմահարկ շենքեր Երեւանում...
Այսքանից հետո ասել, թե ինքը որեւէ բիզնեսի հետ սերտաճած չէ՝ մի քիչ տարօրինակ է դառնում: Ավելին, այդ հայտարարությունը կարող է ինչ որ տեղ նույնիսկ «ուրացում» լինել: Հովիկ Աբրահամյանը ժամանակին տարբեր «թեւավոր» արտահայտություններ է արել, սակայն այս մեկը վերջին իրադարձությունների ֆոնին արտահայտում է խորքային մի շարք հանգամանքներ:
Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանը հայտնվել է երկու կրակի արանքում՝ Արեւմուտքից ու Ռուսաստանից փող չեն տալիս, առաջարկելով պայքարել կոռուպցիայի դեմ: Այսինքն՝ փողը գտնել Հայաստանում: Իսկ Հայաստանում էլ նրան մատնացույց են արել, թե որտեղից պետք է հանել «միլիարդավոր չմուծված հարկերը»՝ իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներից:
Հովիկ Աբրահամյանն արագորեն ձեւավորեց Հակակոռուպցիոն հանձնաժողով, ինքն էլ գլխավորելով այն, քանի որ կան մի շարք էական հանգամանքներ: Բանն այն է, որ «միլիարդավոր չմուծված հարկերն», այնուամենայնիվ, վերաբերվում են նաեւ Հովիկ Աբրահամյանին, քանի որ եթե ոչ ինքն անձամբ, ապա նրա մերձավորները «սերտաճած են» ոչ միայն իրենց, այլեւ խնամու բիզնեսներին:
Այսպիսով, անակնկալ կերպով պետական ու անձնական շահերը բավական հստակ դրվել են վարչապետի առաջ: Ընդ որում, այդ շահերը հակասում են միմյանց, եւ սա է իրավիճակի ողջ բարդությունը վարչապետի համար: Հակակոռուպցիոն հանձնաժողովն անհրաժեշտ է, որպեսզի այս հարցը լուծվի «արդարաբար», ինչպես իր պաշտոնամուտին հայտարարել էր Հովիկ Աբրահամյանը: Տվյալ դեպքում՝ որպեսզի կարողանա առավելագույնս պահպանել այն սեփականությունը, որին «սերտաճած են» ինքն ու խնամին, իրենց ընտանիքները:
Հնարավո՞ր է արդյոք համատեղել այս շահերը: Բնականաբար ոչ, քանի որ հայաստանյան բիզնես-քաղաքական համակարգը ստեղծվել է հենց հանրային-պետական շահերն անտեսելու հաշվին: Եվ տվյալ իրավիճակում դժվար թե Հովիկ Աբրահամյանին հետաքրքրի պետական շահը, քանի որ դա ոչ մեկին չի հետաքրքրում: Խնդիրն ընդամենը այդ շահի տակ չընկնելն է:
Հովիկ Աբրահամյանին մարդկայնորեն իհարկե կարելի է հասկանալ: Ընտրությունը մեծ չէ, ընտրություն չկա էլ: Մյուս կողմից, Հայաստանում տասնյակ հազարավոր աղքատ ընտանիքներ կան, որոնց հայրերը չեն հասցնում իրենց երեխաներին ապահովել գոնե նվազագույնով, եւ չեն կարողանում նայել նրանց աչքերին: Ո՞վ է նրանց հասցրել այդ վիճակին:
Ոչինչ հավերժ չէ, այդ թվում պաշտոնը: Եթե այն չլինի՝ ինչպե՞ս կարող է Հովիկ Աբրահամյանը պահպանեու սեփականությունը, որին «սերտաճած չէ»:

Comment