Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Հրադադարը խախտվել է շուրջ 250 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց...

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Արցախի վարչապետը 100 ազատամարտիկի հետ մեկնել է Տավուշի դիրքեր (Ֆոտո)
      05.09.2015



      Արցախի ազատամարտիկների միության նախաձեռնությամբ Ստեփանակերտից Տավուշի սահմանագոտի է մեկնել 100 ազատամարտիկ՝ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ:

      Արցախի ազատամարտիկների միության Ասկերանի տարածքային միավորման նախագահ Սամվել Աղաջանյանը «Արցախպրես»-ին տված հարցազրույցում հայտնել է, որ իրենք ոգեւորությամբ ու բարձր տրամադրությամբ են մեկնում:

      «Մեր նպատակն է մեկ անգամ եւս թշնամուն ջախջախիչ հարված հասցնել եւ հասկացնել, որ այլեւս հրաժարվի նման ոտնձգություններից»,- ասել է նա:

      Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից լարված իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին: Հակառակորդը պարբերաբար գնդակոծում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը: Հայկական կողմն ունի վիրավորներ:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Бойцы Армии обороны Арцаха уничтожили как минимум три аскяра

        По достоверным сведениям Voskanapat.info, вчера вечером и сегодня утром бойцами Армии обороны Республики Арцах были ликвидированы как минимум три аскяра. Еще двое азербайджанских военнослужащих тяжело ранены.

        Как сообщает Voskanapat.info, операция была проведена в северо-восточном направлении арцахо-азербайджанской границы. В результате прицельного огня наших бойцов было уничтожено азербайджанское военное транспортное средство, двое пассажиров которого погибли на месте. Третья уточненная потеря азербайджанских вооруженных сил стала жертвой следящего за передвижениями врага армянского снайпера.

        Таким образом, по подсчетам Voskanapat.info, боевые потери Азербайджана в текущем году составляют 136 аскяров.

        Voskanapat.info

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Ինչու է Ռուսաստանն Ադրբեջանին «քարտ-բլանշ» տվել
          Սահմանին լարվածությամբ` Մոսկվան ինչ-որ բան է փորձում հասկացնել Արեւմուտքին


          Վերջին օրերին ադրբեջանական կողմը երեկոյան ժամերին մի քանի ժամ շարունակ կրակահերթի տակ է պահում Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերը:
          ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` 20 գյուղեր ընկել են կրակի տակ։ ՊՆ-ն իրավիճակը գնահատում է չափազանց լուրջ եւ լարված: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը Ղազախի շրջանի հենակետերից ականանետերով հրետակոծել էր Ոսկեպար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտ գտնվող պաշտպանական դիրքը: Իսկ սեպտեմբերի 2-ին ականանետերից հրետակոծել էին Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ ճանապարհը: Ոսկեպար գյուղի երկու բնակիչներ, որոնք ավտոմեքենայով երթեւեկել են շրջանցիկ ճանապարհով, հրաշքով էին փրկվել ականանետի հարվածից:

          «Վերջին շրջանում շփման գծի լարվածության առանձնահատկություններից մեկն այն է, որ հակառակորդն սկսել է ականանետեր կիրառել։ Իհարկե, դրանք անպատասխան չեն մնում, պատժվում են։ Շատ դեպքերում կանխարգելիչ միջոցառումներով զսպման համապատասխան պայմաններ ենք ստեղծում։ Հակառակորդը հաջողությունների չի հասնում, դրա համար էլ գործի է դնում հեռահար միջոցները»,- նշել է օրերս ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` վստահեցնելով, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է։

          Շփման գծում լարվածությունը ոչ միայն չմարեց Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովի` Բաքու կատարած այցի օրերին, այլեւ փաստորեն ավելի սաստկացավ: Իհարկե, վաղուց է ստեղծվել մի իրավիճակ, երբ ադրբեջանական կողմը բանակցությունների սեղանի շուրջ կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչների մոտ մի բան է ասում ու այլ բան՝ շփման գծում:

          Բայց Լավրովի վերջին այցը տեղեկատվական ուշագրավ մթնոլորտում տեղի ունեցավ: Նախ` օրեր առաջ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով «Զվեզդա» հեռուստաընկերությանը, տեղեկություն տարածեցին այն մասին, թե Ռուսաստանը լքված Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի փոխարեն՝ պատրաստվում է նոր ռազմական բազա կառուցել Ադրբեջանում: Ըստ տեղեկությունների՝ 2017-ին Ադրբեջանում կսկսվի «ԹՏՐՏվպՋ» ՌԼԿ-ի կառուցումը: Այսինքն՝ ռուս-ադրբեջանական համագործակցությունը, հնարավոր է, առաջիկայում այլ մակարդակի հասնի: Բացի այդ, Լավրովի` Բաքու կատարելիք այցի մասին հայտնի դարձավ վերջին պահին` Ադրբեջան ժամանելուց ընդամենը երեք օր առաջ` օգոստոսի 28-ին: Իսկ այցից մեկ օր առաջ Լավրովը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ: Ընդ որում, օգոստոսի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Լավրովը մեկնելու է Բաքու, ԼՂ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ղարաբաղի եւ Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ:

          Ի՞նչ է ասել Լավրովը Բաքվում: «Մենք Անդրկովկասում եւ Կասպիական ավազանում ռազմավարական գործընկերներ ենք: Ընդհանուր առմամբ միջազգային հարաբերություններում առկա սուր հարցերի մեծամասնության շուրջ մեր տեսակետները համընկնում են: Իմ ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ մենք սերտորեն քննարկում ենք ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, մի շարք այլ միջազգային հարթակներում մեր համագործակցության թեման: Բարձր ենք գնահատում նաեւ միջխորհրդարանական համագործակցության զարգացումը: Մենք երախտապարտ ենք ադրբեջանական կողմին Կասպիական նավատորմիղի երեք ռազմանավերի` Բաքու կատարած օգոստոսյան այցը հիանալի մակարդակով կազմակերպելու համար»,- նշել է նա:

          Ինչ վերաբերում է ԼՂ հակամարտության թեմային, ապա մինչ շփման գծում ադրբեջանական կողմը ականանետերից գնդակոծում էր ՀՀ սահմանակից գյուղերը, Լավրովը Բաքվում հույս էր հայտնում, որ առաջիկայում հնարավոր կլինի որոշակի առաջընթաց ապահովել ԼՂ կարգավորման գործում: «Ես շատ բարձր եմ գնահատում ձեզ հանդիպելու եւ երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային խնդիրները, իհարկե նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկելու այս հնարավորությունը: Ղարաբաղյան կարգավորումն այն թեման է, որում մենք` ձեր ղեկավարությամբ, Հայաստանի եւ ՌԴ նախագահների, համանախագահ պետությունների ղեկավարությամբ, փորձում ենք հանգել ընդհանուր հայտարարի: Հուսով եմ, որ այդ հարցում առաջընթաց կարձանագրվի»,- ասել է Լավրովը Ալիեւին հանդիպելուց առաջ՝ հատուկ ընդգծելով նաեւ, որ վերջին տարիներին Ադրբեջանի եւ Ռուսաստանի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները գնալով խորանում են:

          Ուշադրություն դարձնենք` ոչ մի խոսք շփման գծում լարվածության անընդունելիության մասին: Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ Լավրովը հրապարակավ Բաքվին կոչ է անելու դադարեցնել դիվերսիոն քաղաքականությունը շփման գծում, բայց գոնե դիվանագիտական լեզվով «կողմերին կոչ արեց մեղմել շփման գծում լարվածությունը» ստանդարտ մի նախադասություն կարելի էր հնչեցնել: Մինչդեռ պաշտոնական Մոսկվան պարտավոր է որեւէ կերպ արձագանքել սահմանային սրացումներին, քանի որ, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելուց, Հայաստանն ու Ռուսաստանը ԱՊՀ-ի ու ՀԱՊԿ-ի անդամներ են, եւ Հայաստանի սահմանների նկատմամբ ագրեսիայի դեպքում ՌԴ-ն, որպես գործընկեր երկիր, պարտավոր է արձագանքել: Բացի այդ, Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում եւ ցանկության դեպքում կարող էր Բաքվի հետ համաձայնության գալ չօգտագործել այդ զենքը ԼՂ հակամարտության գոտում, բայց դա էլ չի արվում:

          Գուցե միամիտներն ասեն` իսկ գուցե Լավրովը տեղյա՞կ չէր, որ շփման գծում իր այցելության օրերին խիստ լարված էր: Նման «անտեղյակություն» իրեն կարող է թույլ տալ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը, բայց ոչ ԱԳ նախարարը, որն իր ելույթի մի հատվածը նվիրում է ԼՂ կարգավորման թեմային: «Ես չեմ տեսնում որեւէ օրինաչափություն վերջին շրջանում ԼՂ հակամարտության գոտում առաջացած լարվածության հետ կապված եւ չեմ կարող ասել, թե ինչի հետ է դա կապված»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում օրերս ասել էր Վոլինկինը` հավելելով, որ ԼՂ հակամարտության գոտու շփման գծում ժամանակ առ ժամանակ առաջանում է լարվածություն:

          Լավրովի՝ Բաքու կատարած այցը նաեւ ռուս-ադրբեջանական ջերմ պատմությունների արտահայտմամբ է առանձնացել: Լավրովը անկեղծացել է Իլհամ Ալիեւի մոտ եւ պատմել, որ Վլադիմիր Պուտինը բավական հաճախ է հիշում հունիսին Բաքու կատարած իր այցը: Խոսքը Առաջին եվրոպական խաղերի բացմանը մասնակցելու համար Պուտինի այցին մասին է: «Ադրբեջանում շատ բարձր են գնահատում այն հանգամանքը, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խաղերի բացմանը ներկա գտնվելու համար Բաքու ժամանեց հունիսի 12-ին, երբ ձեր երկրում ազգային տոն էր նշվում` Ռուսաստանի օրը: Դա իրոք շատ նշանակալի քայլ էր եւ մեր հարաբերությունների բարձր մակարդակի վառ դրսեւորումը: Այս ընթացքում նաեւ ձեր գործընկերը` մեր ԱԳ նախարարը ժամանեց Մոսկվա, այժմ էլ դուք եք Բաքվում: Այս ամենը եւս դինամիկ եւ արդյունավետ զարգացող երկկողմ հարաբերությունների վկայությունն է»,- իր հերթին շեշտել է Ալիեւը:

          Տպավորություն է ստեղծվում, որ Մոսկվան եւ Բաքուն շփման գիծը թեժ պահելուն այնքան էլ դեմ չեն, իսկ դա նշանակում է, որ իրավիճակը ժամանակ առ ժամանակ սրելով՝ Մոսկվան ու Բաքուն ինչ-որ բան են ցանկանում հասկացնել Արեւմուտքին, որտեղ, ինչպես հայտնի է, շատ կոշտ վերաբերմունք ունեն ԼՂ հակամարտության ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության առիթով:

          Թե ինչ է ակնկալում Բաքուն ամբողջ աշխարհից՝ պարզ է` ԼՂ խնդրի ադրբեջանանպաստ լուծման հարցում աջակցություն: Իսկ ի՞նչ է ձգտում Մոսկվան հասկացնել Արեւմուտքին` ղարաբաղյան գոտու լարվածությունն ի ցույց դնելով: Այս հարցի համատեքստում ուշագրավ էր Լավրովի` Բաքու մեկնելուց 3 օր առաջ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը, թե Ռուսաստանի եւ Արեւմուտքի տարաձայնությունները չպետք է ազդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա ԼՂ խնդրի կարգավորման շուրջ:

          «Հույս ունենք, որ Ռուսաստանի տարաձայնությունները այլ երկրների հետ, որոնք ծագում են ոչ մեր պատճառով, չեն ազդի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վրա, որտեղ ներառված են մասնավորապես ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը»,- նշել էր Զախարովան` հավելելով, որ իրենց կողմից որեւէ խնդիր լինել չի կարող. «Մենք այդ ձեւաչափի մասնակիցներն ենք եւ շատ պատասխանատու ենք վերաբերվում մեր պարտականություններին: Հասկանում ենք` որքան լուրջ թեմա է գտնվում այդ խմբի օրակարգում»:

          Ռուսաստանը, որն այսօր բոլոր հարթակներում լուրջ խնդիրներ ունի Արեւմուտքի հետ, թերեւս ցանկանում է ղարաբաղյան հարթակում ցույց տալ իր ազդեցությունը, ձգտում է կրկին Արեւմուտքից ստանալ իր հետ հաշվի նստելու, իր հետ պայմանավորվելու OK-ը` որպես Հարավային Կովկասում լուրջ խաղացող:

          Ղարաբաղյան շփման գծի լարվածությամբ, կարծես, Մոսկվան հիշեցնում է իր մասին, ավելի ճիշտ` այն վտանգավոր «ականի» մասին, որը նա կարող է պայթեցնել Հարավային Կովկասում:

          ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ «Առավոտ» օրաթերթ 04.09..2015

          Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/09/05/605589/

          © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Սահմանի լարվածությունը չի կարող հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի. գեներալներ
            06.09.15

            Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ սահմանի...



            Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) և գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը Tert.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ սահմանի լարվածությունը չի կարող հանգեցնել լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, չնայած սադրանքները դեռ կշարունակեն:

            «Սա Ադրբեջանի ձեռագիրն է, մշտապես պրովոկացիաներ սկսել սահմանի երկանքով մեկ, քանի որ ոչ մի այլ բանի ի վիճակի չեն, բայց լայնամասշտաբ հարձակում սկսել Հայաստանի և Ղարաբաղի վրա, իրենք հնարավորություն չունեն: Եթե ռեալ ունենային՝ կսկսեին»,-ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

            Նա ցավով նկատեց, որ այդ սադրանքները մարդկային կյանքեր են տանում, կրկնակի ու եռակի չափով նույն Ադրբեջանում, բայց դա էլ ադրբեջանական իշխանություններին չի կանգնեցնում:

            Այդքանով հանդերձ գեներալը կարծիք հայտնեց, որ հայկական կողմի պատասխանը պետք է լինի սթափ, բայց ոչ միայն պատասխան գործողությունների տեսքով, այլ ավելի հարձակվողական:

            «Համարժեք պատասխանն այնքանով է, որ լիարժեք պատասխան տալիս ենք, բայց ոչ ավելին: Մենք ունենք շատ ավելի հնարավորություններ, բայց այդ հնարավորությունները չենք ուզում օգտագործել: Մեր գործողությունները միայն պատասխան քայլեր են, ոնց որ թե սպասում ենք սկսեն և նոր մենք նրանց հակադարձում ենք: Բայց կարանք, մինչև այդ մեր գործողություներով սկսել և առաջ գնանք»,-ասաց նա:

            Արկադի Տեր-Թադևոսյանը հիշեցրեց, որ ինքը շատ լավ գիտի, թե ադրբեջանական բանակը և զինվորը ինչի են ընդունակ: Ըստ նրա, ո՛չ քանակը, ո՛չ էլ մեծ զինատեսակներ օգտագործելը բավարար չեն ուժ ցուցադրելու համար:

            «Ադրբեջանցիները լավ գիտեն, որ հող չունեն հետ վերցնելու, ու նրանց ստիպել առաջ գնալ՝ դժվար կլինի: Նրանց մոտ խուճապը արագ է սկսվում ու կտրուկ քայլերը կարող են լռեցնել նրանց»,-ասաց նա:

            Ազատամարտիկների առաջին գիծ մեկնելը, գեներալը բավարար է համարում, չնայած չի կարծում, որ դրա կարիքը բանակն ունի: «Նախ դրանով ադրբեջանական կողմի մոտ խուճապ է առաջանում և հետո էլ մեր տղաների մարտական ոգին էլ ավելի է բարձրանում»,-ասաց նա՝ խոսելով Արցախի 100 ազատամարտիկների առաջին գիծ մեկնելու մասին:

            Արկադի Տեր-Թադևոսյանը նշեց, թե չի կարծում, որ զուտ բանակցային գործընթացով է պայմանավորված Ադրբեջանի ակտիվանալը: «Ադրբեջանը սրանով առաջին հերթին իր ներքին խնդիրներն է լուծում: Նրանք ունեն հարստություն և դա պահել է պետք: Իրենք չեն ուզում խաղաղություն, ինչը ավելի քան ակնհայտ է: Իրենց պետք է մշտապես լարվածություն պահեն և դա պետք է իրենց ղեկավարությանը, որպեսզի իրենց հարստությունը ու նավթից եկող գումարները իրենց գրպանում մնա: Իրենք հարստություն են կուտակում և չեն ուզում այդ կռիվը պրծնի»,- ասաց նա և նշեց, թե վստահ է, որ Ադրբեջանի ժողովուրդը չի հավատում իր ղեկավարությանը:

            «Ժողովրդին դժվար է խաբել, ինչ էլ ասեն, ինչ սուտ քարոզչություն էլ տանեն, միշտ ժողովուրդը հասկանում է՝ որտեղ է սուտը, ինչ է կատարվում, հասկանում են, որ Ղարաբաղը իրենցը չի և չի էլ եղել, իսկ Լենինի արձանի պես Հեյդար Ալիևի արձանները Ադրբեջանով մեկ կանգնեցնելով, ոչինչ չեն համոզի»,-ասաց նա:

            Ըստ գեներալի, այստեղ անելիք ունի նաև միջազգային հանրութունը, որը պետք է հասցեական սաստի Ադրբեջանին, նման սադրանքների գնալու համար: «Մենք պետք է շատ հանգիստ, բայց սառը դատողությամբ գործենք»,-ասաց նա:

            Գեներալ-մայոր, ՀՀ ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Աստվածատուր Պետրոսյանը նույն համոզման է՝ պատերազմ չի կարող սկսվել, որովհետև Ադրբեջանն այդ ուժը չունի և չի էլ ուզում խնդրի կարգավորում:

            «Մեր ազգաբնակչությունն իր համար բոլոր վերլուծությունները կատարում է, առաջնային գծում ոչ մի լարվածություն ու խուճապ չկա, ընդհակառակը, զինվորները դիրքերում են մարտական բարձր ոգևորությամբ»,-ասաց նա:

            Աստվածատուր Պետրոսյանն էլ նույն համոզման է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սեփական ազգաբնակչությանը համոզելու խնդիր ունի: «Ուղղակի լարվածություն են ստեղծում, և իրենք իրենց քարոզչությունը ապահովեն: Ադրբեջանական բնակչությանը ոչ մի կռիվ էլ չունի հայկական կողմի հետ, էդ կռիվ հրահրողը ղեկավարներն են, որոնք այլ խնդիր են լուծում, շատ լավ իմանալով, որ իրենց առաջ ուժ կա կանգնած»,-ասաց նա:

            Խոսելով անհրաժեշտության մասին, թե պե՞տք է արդյոք զինվորներին օգնության գնան ազատամարտիկները, Աստվածատուր Պետրոսյանը նշեց, որ դրա կարիքը բանակը չունի:
            «Անկախ նրանից, նախարարը իրավունք է տվել, որ ինքնապաշտպանական ուժերը գնան սահման թե չէ, բայց տեղի յուրաքանչյուր սահմանամերձ գյուղ ու քաղաք իր պաշտպանական ուժերն ունեն, որոնք ցուցակագրված են և մշտապես հերթապահում են և՛ առաջին գծում, և՛ երկրորդ գծում, զինվորների հետ, առանց ավելորդ աժիոտաժի: Միշտ էլ պարբերաբար զինվորի կողքին կանգնած են ոչ միայն պայմանագրային բանակով, այլ նաև ձևավորված ուժով»,-ասաց նա։


            Աստվածատուր Պետրոսյանը հավելեց, թե զորքի թվաքանակը չի կարևոր: «Թվաքանակի ավելացնելու հարց չկա, կարևորը պատրաստվածությունն է, որ բանակը ունի: Այն քայլերը, որ արվում են երկու-երեք անգամ կարողանում ենք պատասխանել, և հավատացեք, ուղղակի դրանք ամեն կերպ հակառակ կողմը թաքցնում է»,-նշեց նա:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Գեղարքունիքում վթարի հետեւանքով ՊՆ զինվորականներ են մահացել
              6 Սեպտեմբերի 2015,

              Գեղարքունիքում վթարի հետեւանքով ՊՆ զինվորականներ են մահացել

              Երեկ Գեղարքունիքի մարզում Ժամը 22:40-ի սահմաններում Mercedes մակնիշի 86 ՏT 777 համարանիշի ավտոմեքենայով Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում` Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ կժամանեին փրկարարները, քաղաքացիներն իրենց ուժերով ավտոմեքենայից դուրս են բերել 30-ամյա Սևակ Գասպարյանին, 28-ամյա Հարություն Միրզոյանին, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վարդենիս քաղաքի զինվորական կայազորային հոսպիտալ: Ապա փրկարարները մեծ դժվարությամբ ավտոմեքենայից դուրս են բերել 38-ամյա Գրիգոր Սահակյանին, 38-ամյա Գևորգ Վարդանյանին և 29-ամյա Տարոն Սեդրակյանին: Վերջիններս նույնպես օպերատիվ վթարի վայր ժամանած բժիշկները տեղափոխել են Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալ: Ճանապարհին Տ. Սեդրակյանը գիտակցության չգալով` մահացել է: Հիվանդանոցում մահացել են նաև Գ. Սահակյանը, ով կոչումով մայոր էր, Գ. Վարդանյանը, ով կոչումով ենթասպա էր, Տ. Սեդրակյանը, ով կոչումով կապիտան էր, իսկ վիրավորներից Հ. Միրզոյանը` սերժանտ է:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը
                Lragir.am
                Ներքին կյանք - 06 Սեպտեմբերի 2015,


                Տավուշցիների միջազգային հայրենակցական միավորումը լինելով Ադրբեջանի հետ ամենաերկար սահման ունեցող մարզի խնդիրներով զբաղվող ամենախոշոր կազմակերպությունը, մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սահմանային խնդիրները: Միավորման նախագահ Սերգեյ Բարսեղյանի գլխավորությամբ հաճախակի այցեր են կազմակերպվում սահմանային դիրքեր եւ սահմանապահ գյուղեր:

                Վերջին օրերին Հայ-Ադրբեջանական սահմանագոտու Տավուշի հատվածում ակտիվացած հրադադարի խախտման դեպքերը խիստ անհանգստացնում են Միավորման ղեկավարներին, որոնք Ադրբեջանի ղեկավարներին կոչ են անում զերծ մնալ նման սադրանքներից: Տեսնելով սադրանքների կրկնության եւս մեկ օրինակ, Միավորման ղեկավարները ստիպված են վերհիշել իրենց նախկին հայրենանվեր մտադրությունը, ըստ որի պատերազմի հավանական սկսվելու պարագայում (իսկ տվյալ իրավիճակը լիովին պատաերազմական իրավիճակ է) Միավորման ղեկավարները վճռական են համխմբել ողջ աշխարհի տավուշցիների հնարավորությունները եւ հիմնադրել տարիներ առաջ պլանավորած «ՏԱՎՈՒՇԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԲՐԻԳԱԴ» անվանումով կամավորական բրիգադ: Բրիգադի անդամները վճռական կլինեն Տավուշին միացնել նախկին հայկական Ղազախի շրջանը, վերջնականորեն լուծելով Ադրբեջանի հետ ունեցած խնդիրները Տավուշի մասով:

                Միաժամանակ ՀՀ Գերագույն գլխավոր հրամանատարին խնդրում ենք լիազորել Միավորմանը, մեր նպատակները իրականացնելու հարցում:

                Սահմանապահներին այդ թվում սահմանապահ գյուղերի բնակիչներին կոչ ենք անում լինել զգոն, քանի որ Ադրբեջանի իշխանությունը պատրաստ է ցանկացած ստոր սադրանքի, ինչպես նաև վստահեցնում ենք, որ ձեր կողքին կանգնած է դրսում ապրող տավուշցիների հզոր բանակ:

                ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....4xm5SaSG.dpuf

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ադրբեջանական Մազամի եւ սահմանամերձ Բերքաբերի համառ ձկնորսի մասին


                  Մայիսի 16-ին Վրաստանի Թեքալի գյուղում կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվեց Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանագոտում տիրող վիճակը, ազգամիջյան հակամարտության հետեւանքով սահմանագոտու բնակիչների խնդիրները: Ադրբեջանցի հասարակական ակտիվիստ, Թեքալիի հանդիպումների մշտական մասնակից Զամիրա Աբասովան ասաց, որ ինքը մի ադրբեջանցու եւ գերմանացու ուղեկցությամբ վերջերս այցելել է Ղազախի շրջանի սահմանամերձ Մազամ գյուղ: Դրա դեմ-դիմաց, Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվում է Իջեւանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղը:

                  Զամիրան ասաց, որ բնությունն այնտեղ հրաշալի է, հայերն ու ադրբեջանցիները կարող էին միասին շատ բան անել տուրիզմի զարգացման համար, սակայն հակամարտության պատճառով շատ բան են կորցնում: Նրա խոսքերով՝ Մազամում բնակիչներ քիչ կան, տխուր է, այն տպավորությունն է, կարծես մարդ է մահացել: Գյուղում ոչ մարդիկ են երեւացել, ոչ՝ շուն, ոչ՝ կատու:

                  Մազամից երիտասարդները հեռացել են ,միայն ծերերն են մնացել: Զամիրան հավելեց. «Ես այդքան մոտիկից չէի տեսել հայկական դիրք, հայ զինվոր: Այնտեղ լիճ էր, դրա ափին հայկական ավտոմեքենա էր կանգնած, այնտեղ քաղաքացիական անձինք էին հանգստանում»: Նրա խոսքերով՝ Մազամի բնակիչները հայերի հանդեպ այլեւս ատելության չունեն, միայն՝ սարսափ իրենց կյանքի համար: Աբասովան ասաց, որ Մազամի դպրոցում 10 աշակերտ կա, նրանք էլ հաճախ դասի չեն գնում, քանի որ դպրոցը գտնվում է հայկական դիրքերի դեմ: Մազամցի մի տղամարդ ցույց է տվել իր տան դիմաց, 150 մ հեռավորության վրա գտնվող հայկական հենակետը, որտեղից տունը գնդակոծվել է, տղամարդը մատնացույց է արել պատուհանում գնդակի հետքը: Զ. Աբասովայի խոսքերով՝ Մազամի բնակիչները վախենում են գիշերները տների լույսերը վառել: Մազամի բնակիչը խնդրել է հայերին փոխանցել իր խնդրանքը՝ հայկական դիրքը մի քիչ հեռու տանել կամ էլ դիրքի տեղադրությունը փոխել: Նրանք նաեւ խնդրել են,որպեսզի գյուղում հուղարկավորությունների ժամանակ հայկական զինուժը չկրակի:

                  Մազամցիներն ասել են, որ իրենց ուղղությամբ ոչ միայն հայկական դիրքերից, այլ նաեւ Բերքաբեր գյուղի տարածքից են կրակում: Թեքալիի աշխատանքային խմբի անդամ, Մազամին սահմանակից Ներքին Ծաղկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Դավիթ Յոլչյանը Զամիրայի ելույթին արձագանքելով՝ ասաց, որ Մազամի փողոցները գիշերները լուսավորվում են: Տողերիս հեղինակը թեման շարունակելով ասաց, որ հայկական գյուղերից ադրբեջանական գյուղերի վրա չեն կրակում: Նաեւ ներկայացրինք բերքաբերցի ձկնորսի պատմությունը :

                  Նա ձուկ է որսացել Ջողազի ջրամբարում, ադրբեջանցի զինյալները գնդակոծելով՝ նրան ոտքերից վիրավորել են: Սակայն դրանից հետո նա շարունակում է կյանքը վտանգելով ձուկ որսալ, քանի որ ձկնորսությունից զատ՝ ապրուստի միջոց չունի: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի գրասենյակի ղեկավար Արզու Աբդուլաեւան ասաց, որ ինքը եղել է Մազամում, ֆիլմ է նկարահանել:
                  Նա ասաց, որ իրեն զարմացրել են մազամցի մի կնոջ խոսքերը: Նրան հարցրել են ՝ դու հայերին ատո՞ւմ ես: Նա ասել է՝ ոչ, չէ որ սահմանի մյուս կողմում էլ նման պայմաններում են ապրում, հայ մայրն էլ վախենում է իր զավակի կյանքի նման: Արզու Աբդուլաեւան ասաց, որ Մազամում լսել է բերքաբերցի ձկնորսի պատմությունը: Մազամցիները դա այլ կերպ են ներկայացրել, որ այ, ձկնորսի վրա կրակել են, բայց նա նորից է վտանգավոր գոտում ձկնորսություն անում, տեսեք՝ հայերն ինչքան համառ են: Թեքալիում աշխատանքային հանդիպումից հետո Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանին հարցրինք գյուղի սահմանագոտում կրակոցների մասին: Նա հայտնեց, որ երբեւէ Բերքաբեր գյուղի տարածքից Մազամի վրա գնդակոծություն չի եղել: Սահմանը հսկող հայ զինծառայողները նույնպես նախահարձակ չեն լինում, երբ ադրբեջանական զինուժը գնդակոծում է մեր պաշտպանական դիրքերը եւ Բերքաբեր գյուղը,նրանք հարկադրված են լինում պատասխան կրակ բացել:

                  Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

                  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/05/21/574159/

                  © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Կյանքի համար վտանգավոր ձկնորսություն հայ-ադրբեջանական սահման հանդիսացող ջրամբարում


                    ողազի ջրամբարը գտնվում է հայ-ադրբեջանական սահմանին, այն փաստորեն սահման է հանդիսանում: Ադրբեջանական զինուժը պարբերաբար Բերքաբերը գնդակոծում է ջրամբարի ձախ ափին գտնվող Մազամլի գյուղի մոտակա հենակետերից: Բերքաբերցիները երբեմն ռիսկ անելով՝ փչովի նավակներով լճում ձկնորսություն են անում: Դա վտանգավոր է, ադրբեջանական զինուժը ձկնորսներին թիրախ է դարձնում: Վերջին դեպքը 2014թ. դեկտեմբերի 14-ին էր, երբ ադրբեջանցիները Բերքաբերի բնակիչ, 1981թ. ծնված Աղասի Թամրազյանի վրա բազմաթիվ գնդակներ արձակեցին: Բարեբախտաբար, գնդակները դիպել էին նրա ոտքի սրունքների շրջանում, կյանքի համար վտանգ չէին ներկայացնում: Սակայն Աղասի Թամրազյանը շարունակում է իր կյանքի համար վտանգավոր ձկնորսությունը: «Ես նրան խիստ զգուշացրել եմ, որ զերծ մնա ջրամբարում ձկնորսությունից: Սակայն Աղասին շարունակում է լիճ դուրս գալ, նա ասում է, որ ձկնորսությամբ է լուծում օրվա հացի խնդիրը»՝ հայտնեց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

                    Նշենք, որ Ջողազի ջրամբարը մեծ հանդիսավորությամբ շահագործման հանձնվեց 1980թ.: Խորհրդային տարիներին այդ ջրամբարի ջրերով ոռոգվում էին Նոյեմբերյանի, Իջեւանի տարածաշրջանների, Ադրբեջանի Ղազախի շրջանի հողերը: 1990թ. հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվելուց հետո Ջողազի ջրամբարից սնուցվող ոռոգման համակարգը դադարեց գործել, ադրբեջանցիները թալանեցին ջրամբարից ջուր մղող պոմպակայանը, իրենց տարածքով ձգվող ոռոգման խողովակաշարը: Ջողազի ջրամբարի աջ ափին գտնվող, Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր գյուղի բնակիչները շուրջ 25 տարի հնարավորություն չունեն օգտվել 44 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի ջրերից:

                    Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

                    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/27/536364/

                    © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      The reservoir is ours right?
                      B0zkurt Hunter

                      Comment

                      Working...
                      X