Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Վերջին երկու ամիսներին շփման գծում լարվածությունը բարձրացել է. Սեյրան Օհանյան
    Lragir.am
    Ներքին կյանք - 13 Օգոստոսի 2015,

    ՀՀ սահմաններում և ԼՂՀ շփման գծում հակառակորդը սրել է լարվածությունը, սակայն հայկական զիված ուժերը տիրապետում են իրավիճակին ու վերահսկում այն: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

    «Ինչպես նախօրոք մենք տեղեկացրել էինք, որ մեր հարևանների մոտ Եվրոպական խաղերի անցկացման ժամանակահատվածում ՀՀ զինված ուժերն ապահովեցին հրադադարի կատարումը, դեռ ավելին զսպվածություն ցուցաբերելով և ոչ մի խախտում չիրականացնելով: Եվրոպական խաղերից հետո լարվածության աստիճանը մեկ բարձրանում, մեկ իջնում է: Ինչպես կանխատեսել էինք, մեր հարևանները փորձելու են լարվածությամբ ինչ-որ քաղաքական դիվիդենտներ գտնել իրենց համար կամ տնտեսական»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ վերջին երկու ամիսներին շփման գծում լարվածությունը բարձրացել է: Հակառակորդը ոչ միայն հրաձգային զենքից է կրակում, այլ նաև խոշոր զենքերից, նաև ականանետներից կրակային խոցման աստիճանն է բարձրացրել՝ 60, 82 և մինչև 120 մմ ականանետերի կրակոցներ են եղել: Դեռ ավելին, վերջին օրերին հակառակորդը մի քանի դիվերսիոն հետախուզական գործողությունների փորձեր է արել, որոնք հայկական զինուժի կողմից կանխվել են:

    «Մեր հորդորներին, որ պետք է երկխոսության և նաև շփման գծում վստահության մեխանիզմների ձևավորմամբ մենք փորձենք մեր հարաբերությունները ձևավորենք, հակառակորդը պատասխանում է իրավիճակի լարվածությամբ: Ուզում եմ տեղեկացնել մեր ժողովրդին, որ հայկական զինված ուժերի ստորաբաժանումները, որոնք առաջին գծում մարտական հերաթապահությամբ սահմանների պաշտպանությամբ են զբաղվում, հաստատակամ են, իրենց խնդիրներն ու պարտականությունները գիտեն, պարտականությունները գերազանց կերպով կատարում են: Ցավոք սրտի, մենք նաև վերջին օրերին ունեցանք մեկ կորուստ»,- ասաց նախարարը: Սեյրան Օհանյանը նշեց, որ Հայկական բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանության, այլ նաև կանխարգելիչ ու զսպման մեխանիզմների ձևավորմանը:

    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....vBo6THSG.dpuf

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Мы еще повоюем!

      3 февраля 2010 года от сердечного приступа скончался офицер батальона Восканапат Гандзак (Марат). К сожалению, с Маратом мы никогда не встречались. В основном общались на нашем сайте. Он был активным участником всех обсуждений Voskanapat.info, часто выступал с различными предложениями и инициативами, являлся настоящим патриотом своей страны. Как ни странно, в эти тяжелые для моей семьи дни я постоянно думал о Гандзаке. Новость о его смерти пять лет назад оказал шоковое воздействие на моего отца. Он сильно переживал, постоянно думал и говорил о Марате… Не знаю, может я и не прав, но мне кажется, что смерть Гандзака и переживания моего отца по этому поводу, сыграли очень важную роль в становлении Восканапата таковым, как он есть сейчас.

      «Знаешь, Гандзак джан, мне, к сожалению, не раз приходилось предавать земле своих товарищей. Большинство из них были моложе меня, не успевшие познать чувства любви, отцовства. И мне всегда до боли было жаль моих парней: я не мог понять несправедливости, когда в бессмертие уходили молодые. И сейчас мне очень больно. Прости, дорогой друг, что не уберегли мы тебя, прости, что не разглядели за твоей кипучей энергией изболевшееся сердце армянского беженца», - писал тогда мой отец. После этого, он стал гораздо внимательнее ко всем восканапатцам. Постоянно думал о нас, заботился и старался сделать все возможное и невозможное, чтобы каждый из нас стал незаменимым бойцом батальона Восканапат...

      Сказать, что прошедшие дни были очень тяжелые для нашей семьи, значит ничего не сказать. Тело отца мы предали земле с воинскими почестями. Три залпа в воздух, священник, молитвы, друзья… Обнадеживает и то, что он покинул грешный мир сразу после того, как получил Причастие и отпущение грехов. В присутствии священника. Будто этого и ждал.

      Дорогие друзья, любимые восканапатцы! Хочу от имени всей нашей семьи поблагодарить всех вас за поддержку. За то, что в самый трудный для нас час подставили плечо, разделили тяжесть утраты. Без такой поддержки, без такого участия мы бы не справились. Это было бы невыносимо… СПАСИБО, что вы есть. СПАСИБО, что были рядом. СПАСИБО за все!

      Теперь нам остается лишь молиться за упокой его души. Молиться и продолжить его дело. Уверен - даже такая большая утрата не сломлет боевой дух батальона Восканапат. Не хочется говорить громкие слова, но мы еще повоюем и вместе отдадим дань уважения моему отцу в освобожденном от врага Восканапате. Другого пути нет…

      Грант МЕЛИК-ШАХНАЗАРЯН

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Մենք կարող ենք Ադրբեջանի ախորժակը սահմանափակել համարժեք պատասխաններով. Վահան Շիրխանյան
          15.08.15


          «Սա՛ պետք է լինի մեր արտաքին քաղաքական գիծն Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա պարտվող կողմ է և ձգտում է ռևանշի, իշխանությունը ձգտում է ...»։





          Պատերազմում Հայաստանը հաղթող կողմն է, և դա նշանակում է, որ մենք պետք է լինենք պահանջող կողմ, պահանջող հաղթանակի արդյունքներն ամրագրելու համար: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վահան Շիրխանյանը՝ անդրադառնալով ղարաբաղաադրբեջանական շփման գծում հաճախակի դարձած հրադադարի խախտման դեպքերին:

          «Սա՛ պետք է լինի մեր արտաքին քաղաքական գիծն Ադրբեջանի հետ: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա պարտվող կողմ է և ձգտում է ռևանշի, իշխանությունը ձգտում է արդարացման իր ժողովրդի առաջ»,- ասաց Վահան Շիրխանյանը՝ հավելելով, թե եթե այս կոնֆլիկտում հայկական կողմը միշտ եղել է միասնական ամբողջ ազգի, ժողովրդի կողմից, ապա ադրբեջանական բոլոր գործողությունները թելադրված են իշխանության կողմից զուտ արդարացման և միջազգային ուժերի ուշադրությունը գրավելու համար: Տարբերությունը, ըստ պաշտպանության նախկին փոխնախարարի, շատ մեծ է:

          «Ադրբեջանական կողմի ցանկացած քայլի Հայաստանի ողջ ժողովուրդը պատրաստ է պատասխան տալ: Իսկ Ադրբեջանի գործողությունները պլանավորված և կարգադրված են իշխանության կողմից միայն մի նպատակով՝ աշխարհին ցույց տալ, որ ինքը խնդրի լուծմանը պատրաստվում է ռազմական ճանապարհով, ցույց տալ, ոչ թե իրականացնել: Սա է խնդիրը»,-նկատեց նա:

          Վահան Շիրխանյանն ասաց, թե այս ամենում իրեն հետաքրքրում է հայ ժողովրդի ու Հայաստանի պահվածքը. «Ավելի հաճախակի դարձած ագրեսիվ գործողությունները մեզ պետք է հուշեն մի բան, որ թշնամին պատրաստվում է, կա, և մենք խնդիր ունենք համախմբման, խնդիր ունենք բանակին թիկունք կանգնելու բոլոր հարցերում: Սա է մեր անելիքը, իսկ իրենք ինչ ուզում են, թող անեն, նրանց մենք չենք կարող արգելել: Մենք միայն կարող ենք ախորժակները սահմանափակել համարժեք պատասխաններով և կանխարգելիչ գործողություններով»,- ընդգծեց Շիրխանյանը:

          Նրա խոսքով՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ պատերազմն ավարտված չէ. «Վազգեն Սարգսյանը մի խոսք ուներ, ասում էր՝ ամեն մի ժողովուրդ իր պատերազմը գոնե մի անգամ պետք է հասցնի մինչև վերջ: Մենք այդ պատերազմը պետք է հասցնենք մինչև վերջ գոնե մեկ անգամ և հանգիստ ապրենք մեր հողի վրա»:
          Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի գործողություններին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների արձագանքներին, ապա սրա վերաբերյալ Վահան Շիրխանյանն ասաց. «Մինսկի խումբը ոչ թե ռազմական խնդիրներ լուծող խումբ է, այլ՝ քաղաքական, ընդ որում առաջին հերթին ներկայացված երկրի քաղաքական խնդիրը: Ես նրանց բոլոր արձագանքներն ու մեկնաբանությունները ընկալում եմ այդ դաշտում»:
          Նշենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, թե լարվածությունը այս երկու ամիսների ընթացքում մեծացել է ոչ միայն նրանով, որ հրաձգային զենքից են կրակել, այլ նաև խոշոր հրաձգային զենքից ու մինչև անգամ 125 մետրանոց ականանետերից կրակոցներ են եղել:

          «Այստեղ, իհարկե՛, վտանգներ կան, դրանք գործողություններ են, որոնք մի օր կարող են բերել պատասխան հարվածի և դա դառնա նոր կոնֆլիկտ: Ադրբեջանցիները շատ կարճ խելքով են մտածում և դա միշտ է եղել նրանց ամենամեծ «առանձնահատկությունը»: Իհարկե՛, վատ է, որ օր-օրի տրամաչափը բարձրանում է, պատերազմն էլ սկսեց որսորդական հրացաններով և ավարտվեց տանկերով: Մենք պետք է լրջորեն վերլուծենք հակառակորդի բոլոր գործողությունները, իմանանք նրանց ներքին աշխատանքային պլանները և պատրաստ լինենք հակահարվածին»,– ասաց նա:

          Պաշտպանության նախկին փոխնախարարի խոսքով՝ այսօր հայոց բանակն զգալիորեն ավելի մարտունակ և կազմակերպված է, քան՝ ադրբեջանցիներինը:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգը կատարելագործվում է. Դավիթ Ջամալյան
            16.08.15

            Անդրադառնալով այս օգոստոսին ևս սահմանին Ադրբեջանի ակտիվությանը՝ խորհրդականն անդրադարձավ, որպես կանխարգելիչ միջոցառումներ, պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության...



            Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանն անդրադառնալով այս օգոստոսին ևս սահմանին Ադրբեջանի ակտիվությանը, անդրադարձավ, որպես կանխարգելիչ միջոցառումներ, պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգի կատարելագործմանը` մանրամասնելով.« Այժմ քայլեր են ձեռնարկվում մարտական հենակետերը բարձր զգայունակությամբ էլեկտրոնային սարքերով կահավորելու ուղղությամբ: Նշեմ, որ պետական սահմանի որոշ տեղամասերում նման սարքավորումներ արդեն տեղադրված են, բացի այդ այդպիսի սարքավորումների որոշ նմուշներ ներկայումս փորձարկվում են:

            -Սահմանային միջադեպերի հետ կապված ի՞նչ կասեք։ Ինչո՞ւ են ադրբեջանցիները կրկին ակտիվացել և ինչո՞ւ են նրանք ակտիվանում, որպես կանոն, օգոստոսին:

            -Սահմանին իրավիճակը լարված է, բայց վերահսկելի է՝ Զինված ուժերի կողմից իրականացվող կանխարգելիչ և պատժիչ գործողությունների շնորհիվ: Հակառակորդի հերթական ակտիվացման պատճառը նույնն է, ինչ նախկինում: Բաքվում հավանաբար կարծում են, որ իրավիճակը սահմանին ապակայունացնելը, լարվածության անընդհատությունը մեզ հետ ուժի դիրքերից խոսելու ամենանպատակահարմար ձևն է, ուժի ցուցադրություն, որը ալիևյան վերնախավի պատկերացումներով՝ մեզ կստիպի ընդունել Բաքվի պահանջները: Այդ պահանջները բացառում են կենսունակ հայոց պետականության հեռանկարն ու անընդունելի են սկզբունքորեն: Հետևաբար, ստեղծված իրավիճակում հակառակորդը պետք է ուժ տեսնի ի դեմս մեզ, անհաղթահարելի ուժ, ինչն էլ կստիպի ալիևյան վերնախավին և ադրբեջանական հանրությանը՝ համակերպվել առկա իրողությունների հետ: Եվ ուրեմն՝ հարկավոր է կամք պարտադրել հակառակորդին, կանխարգելիչ միջոցառումներով կաշկանդել նրան:

            Արցախյան ազատամարտի կենսափորձն ի մի բերելով՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն առաջ է քաշել հետևյալ դիրքորոշումը՝ թույլ չտալ, որպեսզի մեզ երկրորդ անգամ պատերազմ պարտադրեն: Ասվածը ենթադրում է, որ շատ ավելի հարուստ ռեսուրսներով հակառակորդին խաղաղություն պարտադրելու համար հարկավոր է ունենալ մտքի հանդգնություն և լինել նախաձեռնող: Ներկա իրողություններում, երբ հակառակորդը հակված է լարվածության օջախներ ստեղծել պետական սահմանին՝ մեր խնդիրն է առաջանցիկ ակտիվություն հանդես բերելով խափանել հակառակորդի այդ դավադիր ծրագրերը: Մենք կդառնանք մատչելի թիրախ և կունենանք մեծաթիվ կորուստներ, եթե պասիվ լինենք և թույլ տանք հարձակվել մեզ վրա:

            Պետք է իրատես լինել՝ սահմանին անդորր դեռ երկար չի լինի: Տվյալ դեպքում խոսքը կարող է լինել հարաբերական և ժամանակավոր անդորրի մասին: Փորձն է հուշում՝ որքան ավելի հուժկու լինեն մեր կանխարգելիչ կամ պատժիչ հարվածները, որքան ավելի ցավոտ կորուստներ կրի հակառակորդն այդ հարվածների հետևանքով, այնքան ավելի երկարատև կլինի այդ ժամանակավոր անդորրը: Ըստ այդմ՝ մեր Զինված ուժերի խնդիրն է հնարավոր նվազագույնի հասցնել ադրբեջանական նախահարձակ ագրեսիայի դրսևորումները: Հենց այս օրերին մենք ականատես կլինեինք թշնամու ագրեսիայի շատ ավելի մեծաթիվ դրսևորումների, եթե չլինեին մեր կանխարգելիչ միջոցառումները:

            Ի դեպ, կանխարգելիչ միջոցառումներ ասելով մենք ի նկատի ունենք ոչ միայն հակառակորդի դեմ ձեռնարկված հատուկ գործողություններն, այլև պետական սահմանի հակադիվերսիոն պաշտպանության համակարգի կատարելագործումը, ինչը անընդհատ գործընթաց է: Այժմ քայլեր են ձեռնարկվում մարտական հենակետերը բարձր զգայունակությամբ էլեկտրոնային սարքերով կահավորելու ուղղությամբ: Նշեմ, որ պետական սահմանի որոշ տեղամասերում նման սարքավորումներ արդեն տեղադրված են, բացի այդ այդպիսի սարքավորումների որոշ նմուշներ ներկայումս փորձարկվում են: Նշեմ նաև, որ վերջին շրջանում զինված ուժերը համալրվել են մարտական հերթապահության ընթացքում դիտարկումն արդյունավետ դարձնող մի շարք այլ սարքերով ևս:

            -Հաղորդվեց, որ ադրբեջանական զինուժի կողմից շահագործվող էքսկավատորը Տավուշի մարզի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի և Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի սահմանագոտում շարունակում է ռազմավարական նշանակության նոր ճանապարհի կառուցումը: Մտահոգություն կա, որ Աշաղի Աքսիբարայից սկիզբ առնող այդ ճանապարհով ադրբեջանական զինուժը կարող է ծանր տեխնիկա փոխադրել և հետագայում հրետակոծել Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը: Ի՞նչ կարող եք ասել այս կապակցությամբ:

            -Ադրբեջանական բանակի ցանկացած ակտիվություն՝ լինի դա ուժերի տեղաշարժ, կամ ուժերի կուտակում, ինժեներական աշխատանքներ, թե զորավարժություն գտնվում է մեր զինված ուժերի հրամանատարության ուշադրության կենտրոնում: Ըստ այդմ՝ այս կամ այն սպառնալիքի ակտուալացման պարագայում անմիջապես կձեռնարկվեն հակընդդեմ քայլեր:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Հրամանատարի անփութության պատճառով կրակել են ականազերծող զինվորների վրա. մեկը սպանվել է, մյուսը՝ ծանր վիրավորվել

              2015-08-16




              Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գևորգ Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

              Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ:

              25-ամյա Գևորգը հետախուզական դասակի հրամանատար է, կոչումով՝ ավագ լեյտենանտ:

              Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի մարտի 19-ին Գևորգը, նշանակված լինելով որպես մարտական դիրքի ավագ, նախապես տեղյակ լինելով, որ դիրքի առաջնագծի խրամուղին երկարացնելու համար համապատասխան զինծառայողներն իրականացնելու են ականազերծման աշխատանքներ, դրսևորել է անփույթ վերաբերմունք, խախտել է համապատասխան հրամանի պահանջները՝ ինժեներական աշխատանքներ կատարող զինծառայողներին անձամբ չի ուղեկցել առաջնագիծ և, չտիրապետելով առաջնագծում առկա իրավիճակին, ժամը 23-ին դիտորդի պարտականություններ ստանձնող զինծառայողներին՝ շարքային Հ. Խաչատրյանին ու կրտսեր սերժանտ Ա. Միքայելյանին իրենց պարտականությունների և ծառայության իրականացման կարգի մասին լիարժեք չի հրահանգավորել:

              Դրա հետևանքով շուրջ 10 րոպե անց Խաչատրյանն ու Միքայելյանը նկատել են կռացած դիրքով ինչ-որ առարկա ձեռքին առաջնագծի խրամուղի մտնող մարդու կերպարանք, որը հանդիսացել է ինժեներասակրավորային վաշտի հրամանատարի պաշտոնակատար, ավագ լեյտենանտ Ս. Զաքարյանը՝ ականջակալներով, ականորսիչը ձեռքին:

              Դիտորդներն իրենց կողմից հնչեցված նշանաբառին պատասխան չլսելուց հետո ենթադրելով, թե հակառակորդի դիվերսիոն խումբ է մոտեցել, իրենց ամրակցված զենքերից կրակահերթ են արձակել այդ կերպարանքի ուղղությամբ…

              Արդյունքում տվյալ պահին ականազերծման աշխատանքներ կատարող շարքային Ա. Ղուկասյանը գլխի շրջանում ստացել է հրազենային վիրավորում և տեղում մահացել է, իսկ կապիտան Վ. Զաքարյանը ոտքերի շրջանում ստացել է միջին ծանրության վնասվածքներ:

              Գևորգ Հ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով:

              Ընդհանուր իրավասության դատարանում Գևորգ Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:

              Դատարանը հաշվի է առել, որ Գևորգ Հ.-ն դրական է բնութագրվել, ծառայության ընթացքում խրախուսանքների է արժանացել, ամուսնացած է, դեպքից 10 օր անց ծնվել է նրա առաջնեկը:

              Ընդհանուր իրավասության դատարանը Գևորգ Հ.-ին մեղավոր է ճանաչել և դատապարտել է 3 տարի ազատազրկման:

              Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Գևորգի շահերի պաշտպանը՝ խնդրելով իր պաշտպանյալի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառել, նրան չազատազրկել:

              Վերաքննիչ քրեական դատարանում Գևորգ Հ.-ն հրաժարվեց պաշտպանի ծառայությունից, ինքնուրույն ներկայացրեց իր բողոքը:

              Գևորգն ասաց, թե դեպքից հետո շարունակում է ծառայել նույն զորամասում, նույն պաշտոնում:

              Ըստ ծառայողական բնութագրի՝ Գևորգն էլ ավելի բարեխիղճ է ծառայել այս ընթացքում, նրա հրամանատարությամբ դասակը ստացել է փոխանցիկ դրոշներ, համարվում է լավագույն դասակ:

              Գևորգն ընտանիքի միակ կերակրողն է, նրա ծնողները հիվանդ են, գտնվում են նրա խնամքի տակ, հիվանդ է նաև 21-ամյա եղբայրը, ով հիվանդության պատճառով ազատվել է զինծառայությունից: Ներկայումս Գևորգի խնամքի տակ են նաև կինն ու մեկ տարեկան երեխան:

              Տուժող Զաքարյանը և տուժողի իրավահաջորդ Ղուկասյանը Գևորգի դեմ չեն բողոքում:

              Վերաքննիչ դատարանում ստացվել էր տուժողի իրավահաջորդ Ղուկասյանի դիմումը, որով նա հայտնել էր, որ ամբաստանյալից բողոք, պահանջ չունի, համաձայն է, որ Գևորգի նկատմամբ պայմանական դատապարտություն կիրառվի:

              Նախորդ դատական նիստին տուժողի իրավահաջորդը հայտնել էր, որ որդու հիշատակին ցանկանում է աղբյուր-հուշարձան կանգնեցնել, Գևորգ Հ.-ն խոստացել է աջակցել…
              Պաշտպանության նախարարությունից միջնորդագիր կար՝ նույն խնդրանքով՝ Գևորգ Հ.-ին ազատազրկման ձևով պատժի չենթարկել:

              Գևորգն ասաց, որ խորապես զղջում է կատարվածի համար. «Գիտեմ, մեծ կորուստ է տուժողի ընտանիքում, մեծ վիշտ: Մի քանի անգամ գնացել եմ նրանց տուն, ցավակցել են, խոսել եմ ծնողների հետ… Խնդրում եմ, եթե հնարավոր է, պայմանական դատապարտություն կիրառեք… Ես նախկինի համեմատ շատ ավելի լավ եմ ծառայում…»:

              Ըստ ծառայողական խիստ դրական բնութագրի՝ պաշտպանության նախարարության կողմից գերազանց ծառայության համար Գևորգ Հ.-ին թույլատրվել է կապույտ բերետ կրել…

              Գործով մեղադրող դատախազն առարկել էր Գևորգի շահերի պաշտպանի բողոքի դեմ: Վերաքննիչ դատարանում մեղադրանքը պաշտպանող լիազորված դատախազը միացավ այդ առարկությանը, միաժամանակ նշեց, որ Գևորգ Հ.-ն համարվում է լավ հետախույզ, նրա դասակը փայլուն դասակ է, բայց տեղի ունեցածն էլ խիստ ցավալի դեպք է…

              Վերաքննիչ քրեական դատարանը հաշվի առավ Գևորգի ընտանեկան վիճակը, նաև այն, որ դեպքից հետո 1 տարի 4 ամիս Գևորգ Հ.-ն շարունակում է ծառայել նույն պաշտոնում, նույն զորամասում և իրեն դրսևորել է բացառապես դրականորեն, նա գերազանց ծառայություն է կատարում, ինչի մասին վկայում են ծառայողական բնութագիրը, խրախուսանքները, պաշտպանության նախարարության միջնորդագիրը, նա անկեղծորեն զղջացել է, նրան ներել են տուժողն ու տուժողի իրավահաջորդը, այսինքն, Գևորգ Հ.-ի անձի հանրային վտանգավորության աստիճանը էականորեն նվազել է:

              Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանական կողմի բերած բողոքը, պատժի մասով դատավճիռը փոփոխվեց:

              Գևորգ Հ.-ի նկատմամբ կիրառվեց պայմանական դատապարտություն, և սահմանվեց 1 տարի փորձաշրջան:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia



                  Last edited by Vrej1915; 08-23-2015, 06:31 PM.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X