Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Հակառակորդի հրետակոծության հետեւանքով զոհված Նորայրը Ստեփանակերտից էր
    26.09.2015



    Ադրբեջանական զինուժի կողմից հրթիռակոծման հետեւանքով երեկ՝ սեպտեմբերի 25-ին զոհված ՊԲ զինծառայող Նորայր Խաչատրյանը Ստեփանակերտից է: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

    Մեր տեղեկություններով՝ 20-ամյա Նորայրը տան փոքրն էր, իրենից մեծ 2 եղբայր ունի:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 17:30-ի սահմանում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, ինչի հետեւանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Արցախում վիրավորված զինծառայողներից մի քանիսին կտեղափոխեն Երեւան
      26.09.2015



      ԼՂՀ-ում երեկ՝ սեպտեմբերի 25-ին հակառակորդի հրետակոծության հետեւանքով վիրավորված զինծառայողներից մեծ մասին առաջիկա ժամերին տեղափոխելու են Երեւան: Այս մասին հայտնում են NEWS.am-ի աղբյուրները:

      Մեր տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողների թիվը շուրջ մեկ տասնյակ է: Նրանցից 4-ը բուժօգնություն է ստանում Մարտակերտի հոսպիտալում, մյուսներն արդեն տեղափոխվել են Ստեփանակերտ, որտեղից էլ շուտով կտեղափոխվեն Երեւան:

      Մարտակերտում բուժում ստացող զինծառայողների վիճակը կայուն է, թեթեւ վնասվածքներ են ստացել:

      Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-ի հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) եւ Կարեն Գեւորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

      Լուրեր Հայաստանից - NEWS.am

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        ՀՀ ՊՆ. Այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ
        26.09.2015


        ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է:

        ՀՀ ՊՆ հայտարարության մեջ ասվում է. «Հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացին աջակցելու նպատակով մինչ այժմ ՀՀ զինված ուժերի զուսպ պահվածքը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ միջագային կառույցների արձագանքը որեւէ կերպ չեն ազգում հակառակորդի վրա հրադադարի ռեժիմի պահպանման հարցում, դեռ ավելին, նրա մոտ սեփական զինված ուժերի գերազանցության պատրանք են ստեղծում` հրահրելով անպատժելիության մթնոլորտում դիմելու նորանոր արկածախնդրությունների:

        ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի կողմից իրադրության հետեւողական լարումը, որը պարբերաբար հանգեցնում է մարդկային կորուստների, ինչպես նաեւ միջազգային հանրության անհասցե քննադատությունը եւ մտահոգություններն անընդունելի են: Ուստի հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը»:

        Ինչպես արդեն տեղեկացրել է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ս.թ. սեպտեմբերի 25-ին 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից հրետակոծման է ենթարկվել ԼՂՀ հյուսիս-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ: Հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին:

        Լուրեր Հայաստանից - NEWS.am

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Սեյրան Օհանյանն այցելել է հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին
          26.09.15


          Tert.am




          Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

          Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած ՊԲ զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:

          Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև վիրավոր զինծառայողների ծնողներին, հայրենասեր զավակներ դաստիարակելու համար շնորհակալություն և զորակցություն հայտնել նրանց, և հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է:

          ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնում ադրբեջանական զինուժի հրետակոծման հետևանքով զոհված ՊԲ զինծառայողների` կրտսեր սերժանտ Նորայր Միքայելի Խաչատրյանի, կրտսեր սերժանտ Ռոբերտ Սուրենի Մկրտչյանի, շարքային Հարութ Մաքսիմի Հակոբյանի և շարքային Կարեն Գևորգի Շահինյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Մենք կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին. Սերժ Սարգսյան
            26.09.15


            Tert.am




            ՀՀ Նախագահի նստավայրում այսօր առավոտյան մեկնարկած և Կառավարության ընդունելությունների տանը շարունակվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի օրակարգի հարցերի քննարկմանն անցնելուց առաջ Նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է անցած երկու օրերին Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտման դեպքերին և վստահեցրել, որ Հայաստանի Հանրապետությունն ամեն ինչ անելու է հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապի վարչությունը:

            Իր խոսքում Հանրապետության Նախագահը, մասնավորապես, ասել է.

            «Սիրելի՛ հայրենակիցներ,

            Մինչև օրակարգին անցնելը, խոսք ունեմ ասելու անցած երկու օրերի դեպքերի կապակցությամբ:

            ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի նախօրեին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական խաղաղարար ջանքերի ընթացքում Ադրբեջանը ողջ աշխարհի աչքի առջև, իր անպատժելիությանը վստահ, միջազգային բազմաթիվ դերակատարների կողմից հակամարտության մեջ ներգրավված կողմերի գործողությունների միջև հավասարության նշան դնելու պրակտիկայից ոգևորված, հերթական անգամ լկտիաբար խախտեց հրադադարի պահպանման՝ իր իսկ ստանձնած պարտավորությունները։ Հրադադարի խախտման արդյունքում ցավալի կորուստներ ունեցանք. զոհվեցին 4 հայ երիտասարդներ` սեփական հայրենիքի անդորրը հսկող մեր զինվորները, զինվորներ, ովքեր անմիջական վտանգից շատ հեռու էին և առաջին գծից 5 կմ հեռավորության վրա զբաղված էին իրենց առօրյա գործունեությամբ: Իսկ մեկ օր առաջ էլ իրենց տանը, իրենց այգում, իրենց սիրելիների աչքի առջև զոհվեցին խաղաղ աշխատանքով իրենց ընտանիքի հոգսերը հոգացող երեք կին՝ մայր, քույր, դուստր։

            Նրանք զոհվեցին, որովհետև մի ամբողջ աշխարհ չի կարողանում Ադրբեջանին հասկացնել, որ մարդկային կյանքի, արյան, զրկանքների ու կտտանքների, սեփական քաղաքացիների ձայնը բանտերում խեղդելու ճանապարհը չի տանում դեպի խաղաղություն, չի տանում դեպի բարօրություն, չի տանում դեպի կայունություն և անվտանգություն։ Ինչպես բազմիցս ապացուցել է մարդկության ժամանակակից պատմությունը, Ադրբեջանի իշխանությունների որդեգրած ուղին, մարդկության դեմ հանցագործությունների ուղին կա՛մ հասցնում է միջազգային պատժի, կա՛մ տանում է դեպի համբերության բաժակը մինչև վերջ լցված սեփական ժողովրդի կանգնեցրած կառափնարան։

            Հակամարտության խաղաղ կարգավորման ուղուց շեղվելով` Ադրբեջանն օր օրի շեղվում է նաև միջազգային իրավունքի այլ սկզբունքների ճանապարհից։ Օր օրի Ադրբեջանի հանցագործ ռեժիմն ավելի ու ավելի է խրվում մարդկության դեմ հանցագործությունների ճահիճը։

            Քաղաքակիրթ աշխարհի օրենքը կոչ է անում մարդկությանը վերջ դնել մարդկության հանդեպ հանցագործությունների անպատժելիությանը։ Հայաստանի Հանրապետությունը հաստատակամ է այս խնդրում։ Մենք հետևողականորեն բացահայտելու, հայտնաբերելու և հետապնդելու ենք նման հանցագործությունների յուրաքանչյուր մեղավորի՝ հրաման կատարող շարքայինից, մինչև նման հրաման արձակող հրամանատարություն։ Եթե այլընտրանք չլինի, ուրեմն հենց մենք ենք լինելու մարդկության պատժիչ սուրը այս հանցագործությունները կատարողների նկատմամբ։ Մենք ենք լինելու, քանի դեռ քաղաքակիրթ աշխարհը ավելի գործուն մեխանիզմ չի կարողանում գտնել։

            Երբ մենք ասում ենք, որ պատերազմից վախենում ենք, բայց կռվելուց չենք վախենում, դատարկ խոսքեր չեն: Հայաստանը, իսկ երբ ես ասում եմ Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղը նրա անբաժան մասն է, երկրագնդի ամենառազմականացված տարածքներից են: Գիտեք, որ դեռ մեր պապերն են ասել՝ կռվի մեջ փլավ չեն բաժանում: Եվ պարտադրված հրադադարի ավելի քան 20 տարվա ընթացքում, որը, Բաքվի իշխանավորների կամոք, այդպես էլ հնարավոր չեղավ վերածել խաղաղության, մենք ամեն ինչ արել ենք ՝ խուսափելու համար նոր առճակատումից: Այժմ էլ անելու ենք ու դրա մեջ պատժիչ գործողություններն էլ են մտնում, որպեսզի հակառակորդը չմտածի, թե մարսեց իր լկտի պահվածքը:

            Մենք կստիպենք, վստահաբար կստիպենք Ադրբեջանի կառավարությանը հաշվետու լինել իր ժողովրդին՝ նրան պատճառած նորանոր տառապանքների համար: Առայժմ այսքանը»:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Հայկական բանակն ընդունո՞ւմ է պատերազմի մարտահրավերը
              26 Սեպտեմբերի 2015,
              Yerkir .am

              ԼՂՀ հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժի իրականացրած արկակոծության հետևանքով հայկական բանակը մարդկային կորուստներ ունեցավ: Բեկորային վնասվածքներից զոհվեց 4 զինծառայող, 16-ը վիրավորվեցին: Նման ծանր կորուստներն արձանագրվել են հրթիռահրետանային TR 107 կայանքներով զորամասերից մեկի պահպանության տեղամասի արկակոծման հետևանքով: Զոհերի և վիրավորների աննախադեպ քանակից դատելով պարզ էր, որ արկերն ընկել են ոչ թե դիրքերի վրա, որոնք զգալիորեն պաշտպանված են, այլ թիկունքում գտնվող զորամասի կամ դրա առանձին ստորաբաժանման վրա, ինչին հրամանատարական կազմը և զինծառայողները չեն սպասել և պատրաստ չեն եղել:

              Ավելի ուշ ՀՀ նախագահի խոսքերից պարզ դարձավ, որ հենց այդպես էլ եղել է: Հրադադարի կնքումից հետո 21 տարվա ընթացքում առաջին անգամ հակառակորդը կիրառել է նաև 122մմ Դ-30 (հաուբից) տիպի հրետանային համակարգ: Այսպիսով ադրբեջանական կողմն անցել է մի հոգեբանական սահմանագիծ, որը ռազմական փորձագետների գնահատմամբ նշանակում է անցում իրական պատերազմական վիճակի: Փաստացի դրան պակասում է միայն տանկերի մասսայական կիառումը: Ըստ ամենայնի տեսնելով, որ հայկական դիրքերի շարունակական գնդակոծումն ու հրետակոծումը վնասի իմաստով չի տալիս ցանկալի արդյունք, փոխարենը հայկական ուժերի պատասխան գործողություններից զգալի կորուստներ են ունենում, Ադրբեջանը դիմել է անակնկալի բերելու մարտավարության և հարվածներն ուղղել թիկունքային այն օբեյկտներին, որոնք համարվել են առաջնային ռիսկի գոտուց դուրս: Բայց դա ոչ թե իրավիճակը լրջացնելու պատճառն է, այլ, կարելի է ասել, հետևանքը: Իրական առաջին պատճառը հայկական կողմին պատերազմի, առնվազն լայնամասշտաբ գործողությունների մեջ ներքաշելն է, կարգավորման գործընթացը վերջնականապես բանակցություններից տեղափոխելով ռազմաճակատ: Երկրորդ պատճառը բանակցություններում առաջընթաց ապահովելու հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անզորությունը հիմնավորելն է՝ տապալելու բուն բանակցային գործընթացը և այն տեղափոխելու նոր ֆորմատ, գուցե՝ առանձին վերցրած երկրների՝ Ռուսաստանի և կամ Թուրքիայի բացառիկ իրավասության գոտի:

              Իսկ այս ամենի վերջնանպատակը նոր ստատուս քվոյի հաստատումն է՝ չի կարելի բացառել՝ ներկայիս ԼՂՀ-ի մասը համարվող որոշ տարածքներ ետ վերադարձնելուց հետո խաղաղապահ ուժերի տեղակայման հիմքեր ստեղծելը: Ռազմական գործողությունների մասշտաբներն ընդլայնելու Ադրբեջանի մարտավարությունն անակնկալ չէ: Դեռ նախորդ տարի նոյեմբերին ադրբերջանական հակաօդային ուժերի կողմից հայկական ուղղաթիռը խոցելուց հետո, երբ Բաքուն թույլ չէր տալիս չեզոք գոտուց հանել օդաչուների դիակները, պարզ էր, նպատակը հայկական կողմին մասշտաբային գործողության դիմելուն սադրելն էր: Հետո Բաքուն անցավ դիվերսիոն հարձակումներին, ապա աստիճանաբար սկսեց կիրառել ավելի ու ավելի մեծ տրամաչափի և ավելի մեծ հեռահարության զինատեսակներ, իսկ վերջին շրջանում թիրախ դարձրեց արդեն Հայաստանի սահմանամերձ բնակավայրերն ու խաղաղ բնակչությանը՝ պատճառաբանելով, թե նպատակը բնակավայրերում իբր տեղակայված ռազմական նշանակության շարժական և անշարժ օբյեկտներին հարվածելն է: Այսինքն չնայած մեկ տարի շարունակ Բաքուն հետևողականորեն հայկական կողմի վզին է փաթաթում իրական պատերազմը, Վաշինգտոնում ու Բրյուսելում համառորեն հրաժարվում են դրան հավատալ՝ այդպիսով ավելի ազատելով Բաքվի ձեռքերը: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ նույնիսկ արտգործնախարարների մակարդակով բանակցությունների ընթացքում, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի լուռ հայացքի ներքո Բաքուն խոցում է սահմանագծից բավականաչափ հեռու գտնվող զորամիավորումները:

              Մինչդեռ չնայած այս ակնհայտ միտումներին, հայկական կողմը, զգալով հանդերձ վճռական գործողությունների անցնելու անհրաժեշտությունը, շարունակում էր ընդգծված զգուշավորություն պահպանել: ՀՀ ՊՆ-ն այսօր աննախադեպ կոշտ մի հայտարարությամբ է հանդես եկել, որով մի կողմից միջազգային հանրությանը մեղադրում է ակնհայտ իրողությունները խեղաթյուրելով «անհասցե քննադատություն եւ մտահոգություններ» հնչեցնելով բավարարվելու համար, իսկ մյուս կողմից տեղյակ է պահում, որ «հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու եւ դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով» այսուհետ օգտագործելու է հրետանային եւ հրթիռային խոցման համարժեք միջոցներ` «մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան եւ կենդանի ուժը »: Տպավորությունն այնպիսին է, որ հայկական բանակն ընդունում է Ադրբեջանի մարտահրավերը և անցնելու է իրավիճակ փոխելու հստակ մարտավարության: Մինչդեռ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստին ունեցած ելույթում խոսել է ընդամենը պատժիչ գործողությունների դիմելու մասին: Թեև դրանում որոշակի սպառնալիքի ելևէջներ առկա էին, բայց նաև ակնհայտ է, որ Հայաստանը շարունակելու է հիմնականում «համարժեք» պատասխանող դերում հանդես գալ: Ընդ որում՝ որևէ նախանշան չկա, որ գոնե այդ պարագայում առաջին պլանում հայկական դիվանագիտությունն է սկսելու ավելի նախաձեռնող ու ագրեսիվ լինել:

              Այդ նախանշանները պետք է դեռ Նյու Յորքում տար արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ով, սակայն, անգամ թիկունքում 4 զինծառայողի մահվան մասին լուրն իմանալուց հետո Ադրբեջանի արտգործնախարարի և բերանները ջուր առած ՄԽ համանախագահների հետ շարունակել է բանակցել՝ անհասկանալի է ինչի շուրջ: Բանն այն է, որ եթե ՀՀ ՊՆ-ն հանդես է գալիս նման կոշտ հայտարարություններով, հակառակորդին պատժելու զգուշացմամբ, նշանակում է՝ Նյու Յորքում ոչ մի հարցի շուրջ, ընդհուպ միջադեպերի հետաքննության և վստահության վերականգնման մեխանիզմների ստեղծման, համաձայնության հանգել կողմերին չի հաջողվել: Միակ տրամաբանական որոշումն այդ դեպքում, թերևս, պետք է լիներ հրադադարի ռեժիմը խախտելու և մարդկային կորուստների հարցում Ադրբեջանի լիարժեք պատասխանատվությունն ամրագրելու համար միջնորդներին վերջնագիր ներկայացնելը: Բայց անգամ այսքանն անելու համարձակությունը չի դրսևորվել:

              Գևորգ Դարբինյան

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Three Armenian Civilians Killed By Azerbaijani Shelling
                September 25, 2015 ,
                by Joshua Kucera
                eurasianet.org

                Azerbaijani shelling killed three Armenian civilian women living near the border between the two countries, the highest one-day death toll of civilians in recent memory.

                The victims, in the Tavush region in northeastern Armenia, were killed by mortar and gunfire the evening of September 24, the Armenian Defense Ministry said in a statement. Two of the women were elderly; one was 94 and another 83.

                That death toll "is the most civilians killed in one day that I can recall since the cease-fire," said Emil Sanamyan, an Armenian journalist who keeps data on casualties in the conflict, in an interview with The Bug Pit. Civilian deaths in the conflict have been steadily increasing: according to Sanamyan's records, five Armenian civilians have been killed this year, while no Azerbaijani civilians have been killed. In 2014, those figures were six Armenians and two Azerbaijanis; in 2013 one Armenian and one Azerbaijani; and in 2012 no Armenians and one Azerbaijani.

                In previous years, most of the civilian deaths have been the result of stepping on land mines; this mortar fire at villages is "something that's been rarely seen since 1994," Sanamyan said.

                The presidents of both countries are scheduled to be in New York next week for the meeting of the General Assembly of the United Nations, and there have been some reports that the two were planning to meet.

                "It's noteworthy that the Azerbaijani side always resorts to provocative actions ahead of negotiations and meetings on resolving the Nagorno-Karabakh conflict and intentionally create tension on the border," the Armenian MoD statement said. "All this once again demonstrates that the military-political leadership of the neighboring country is defying initiatives toward a peaceful resolution of the Nagorno-Karabakh conflict and periodically artificially destabilizes the situation on the line of conflict."

                Azerbaijan, for its part, blamed Armenia for using its population as human shields.

                "Undoubtedly, such information disseminated by the criminal regime in Armenia which has been subjected to political and military collapse seeks to justify to the Armenian people the military failure and heavy losses on the frontline and cover up the crimes committed by the Armenian troops against Azerbaijani civilians in border villages,” the Azerbaijani MoD said in a statement, according to news agency APA. “The Armenian government, particularly the civil population should know that Azerbaijani soldiers were ordered not to open fire only at civilians. In other cases, any Armenian military targets in motion will be destroyed by Azerbaijani soldiers without waiting for an order of command."

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Հակառակորդը շարունակում է կիրառել տարբեր տրամաչափի ականանետեր ու հրթիռահրետանային կայանք. ԼՂՀ ՊՆ
                    27.09.15

                    Tert.am


                    Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից և տեղեկացնում, որ սեպտեմբերի 26-ին և լույս 27-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Վերոնշված զինատեսակներից բացի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև TR-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք:

                    ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահել լիակատար վերահսկողության տակ:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Բանակի նոր նշանակությունը՝ հանուն հայրենիքի, ընդդեմ պետականությունը կրծող օլիգարխիայի
                      2015-09-26
                      Հեղինակ՝ Հովհան Մանդակունի


                      Մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետական կառավարման համակարգը ցանկանում է համախմբել բանակի շուրջ: Դեռ այն ժամանակ …


                      Մոտ երկու տարի առաջ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ պետական կառավարման համակարգը ցանկանում է համախմբել բանակի շուրջ: Դեռ այն ժամանակ այդ նախաձեռնությունը շատերը երկիմաստ գնահատեցին, առնվազն վերին շերտում, քանի որ խորքային իմաստով կան այլ բազմաթիվ իմաստներ, որոնց հանգամանալից դիտարկման համար, իհարկե, ժամանակ է պետք:

                      Վերին շերտում առկա իմաստները, ըստ փորձագիտական տարբեր կարծիքների, հետևյալն էին. Սերժ Սարգսյանը Հայաստանում փորձում է հաստատել, այսպես ասած, ռազմական կառավարում և, միևնույն ժամանակ, միգուցե դրանով փորձում է հակադրվել օլիգարխիկ կառավարման մոդելին, որի դեմ բանակից բացի՝ այլ բան կարծես թե չգտավ, ուժ չունեցավ գտնելու: Բանակի պարագան մի փոքր այլ է, բանակի միջոցով օլիգարխիային հետին պլան մղելը Սերժ Սարգսյանի համար նվազ ռիսկային է կամ, ավելի շուտ, գրեթե զուրկ է ռիսկից: Տարբերակ էր, իհարկե, հանրությանը դիմելը, նրա օժանդակությամբ պայքարելը առկա համակարգի դեմ, մականունավոր և քրեական օլիգարխիայի դեմ, սակայն Սերժ Սարգսյանը դրան չգնաց, քանի որ այդ դեպքում հարկ կլիներ, իհարկե, շատ առումներով դեմ գնալ հենց իր իսկ մերձավոր շրջապատին, ինչը Սերժ Սարգսյանի համար կլիներ ինքնասպանության պես մի բան: Իսկ բանակի դեպքում իրավիճակը այլ է:

                      Բանակն ինքը Հայաստանում հսկայական կապիտալի կրող է: Այստեղ են օլիգարխներից ոչ պակաս կամ ընդամենը 5 րոպե պակաս գեներալները: Բանակն ուժի և կապիտալի համադրում է, որը Սերժ Սարգսյանի համար կապահովի անցում ճյուղից ճյուղ՝ նրա համակարգային լեգիտիմությունը չնվազեցնելով վտանգավոր մակարդակի, երբ այն կարող է արդեն հասցնել հրաժարականի կամ պաշտոնանկության՝ ներիշխանական հեղաշրջման արդյունքում: Առավել ևս, որ Սերժ Սարգսյանն իր քաղաքական կարիերայի ընթացքում բավական երկար տարիներ եղել է բանակում և այնտեղ զգալիորեն ընկալվում է որպես յուրային: Ավելին՝ բանակի գեներալակազմը երևի թե ամենևին դեմ չի լինի ընդլայնել իր դերը պետական կառավարման համակարգում, ինչը կարող է նաև բացել նոր բիզնես-հեռանկարներ, որոնք շատ կարևոր և նպատակային են հայաստանյան գեներալակազմի մեծամասնության համար: Գլխավոր հարցն, իհարկե, այն է, թե որն է այստեղ պետության շահը: Այդ շահը չկա: Թվում է, որ շահ է քրեաօլիգարխիկ համակարգի չեզոքացման հեռանկարը, բայց այստեղ պատկերը շատ աղոտ է: Նախ՝ այդ չեզոքացումն, իհարկե, չի կարող ինքնանպատակ լինել և շատ կարևոր է, թե ինչպես է դա տեղի ունենում, ինչ գործիքներով և ինչով է փոխարինվում: Եթե դա փոխարինվում է բանակով, ապա դատելով այդ բանակի ներկայիս որակից՝ միարժեք կարելի է ասել, որ փոփոխությունը պետության և հասարակության համար էական քիչ բան է փոխում: Բանն այն է, որ բանակը ներկայումս հանդիսանում է օլիգարխիկ համակարգի կցորդը: Երբ համակարգն ու կցորդը առանձնացվում են, տեղերով փոխվում, դրանից որևէ էական բան չի փոխվում, քանի որ ստացվում է առավելապես գումարելիների և գումարի պատմությունը:

                      Խոսելով բանակին առանձնահատուկ, ուրույն դեր տալու մասին՝ Սերժ Սարգսյանը երկու տարի առաջ էլ չխոսեց այն մասին, թե ինչ պետք է անել բանակում առկա կոռուպցիայի դեմ պայքարի համար, բանակում առկա, մեղմ ասած, ոչ կանոնադրական հարաբերությունների համակարգը քանդելու և միանգամայն այլ որակի ներքին հարաբերություններ հաստատելու համար, բանակում տեղի ունեցող սպանությունները կամ բռնությունները կանխարգելելու համար: Այո, թե երկու տարի առաջ, թե այսօր՝ ամեն պատեհ, անպատեհ առիթով Սերժ Սարգսյանն ու նրա իշխանության տարբեր հատվածներ խոսում են բանակի նոր դերի մասին, սակայն չի ներկայացվում բանակային զարգացման իր ռազմավարությունը, չի խոսվում կոնկրետ, չի խոսվում հստակ ուղղություններով, չեն սահմանվում անհրաժեշտ առաջնահերթություններն ու թիրախները, այլ հանդես են գալիս ընդհանուր, դեկլարատիվ բնույթի հայտարարություններով: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին և նրա իշխանությանը բանակի ներկայիս բովանդակությունը կարծես թե բավարարում է, բանակը նրան պետք է որպես քաղաքականության ձև: Իսկ այ, դա արդեն պետք չէ պետությանն ու հասարակությանը:

                      Պետության ու հասարակության շահից բխում է ոչ թե բանակին նոր ձևի կամ նոր հարթության վրա դիտարկելը, այլ բանակին նոր որակ հաղորդելը՝ առկա ձևի և հարթության վրա: Այսինքն՝ բանակում առկա կոնկրետ խնդիրների լուծում իրականացնելը կամ լուծման առարկայական, դինամիկ գործընթաց սկսելը, երբ արդյունքները տեսանելի կլինեն արագ և գործընթացին զուգահեռ: Երբ բանակում կլինի այլ միջավայր, որտեղ ոչ թե վտանգն է գերիշխողը, այլ անվտանգությունը, այդ դեպքում արդեն հասարակական-քաղաքական դիսկուրսում կարելի է քննարկել բանակի դերը պետական կառավարման համակարգում և պետության կյանքում ընդհանրապես բարձրացնելու կամ նոր կետերով սահմանելու հարցը:

                      Բարձրացնել պետք է նախ՝ բանակի որակը, հետո նոր դերը, այլապես ներկայիս որակով բանակի դերի բարձրացումը կարող է հանգեցնել Հայաստանի պետության և քաղաքացիների համար առանց այդ էլ բավականաչափ զգալի և շոշափելի ռիսկերի աստիճանի բարձրացման:

                      Comment

                      Working...
                      X