Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Գոռը շատ հոգատար սպա էր, մեր ցավն իր ցավն էր.զինվորները զոհված լեյտենանտի մասին,
    08.08.2014

    Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով զոհված լեյտենանտ Գոռ Գրիգորյանին ամբողջ վաշտն էր սիրում. Գոռը գիշեր-ցերեկ իր զինվորների կողքին կանգնած պահպանում էր մարտական դիրքերը:

    NEWS.am-ի հետ զրույցում նրա վաշտի զինվորներից Արսենը պատմեց, որ Գոռ Գրիգորյանն անընդհատ շեշտում էր, որ պետք է ամենայն պատասխանատվությամբ կրել հայրենիքի պաշտպանի կոչումը:

    «Գոռ Գրիգորյանը շատ լավ հրամանատար է եղել, եւ խելացի էր, եւ հոգատար, մեր ցավն իր ցավն է եղել: Նա միշտ կրկնում էր՝ սահմանի անվտանգությունից է կախված նաեւ մեր անվտանգությունը: Գոռը ցանկանում էր ավելի լավը լինել ոչ միայն իր կարիերայի, այլեւ իր զինվորների համար»,- ասաց նա:

    Արսենի խոսքով՝ զոհված լեյտենանտը հայրենասիրական մեծ ոգի ուներ, հումորասեր էր, սակայն պետք եկած պահին քչախոս ու զուսպ:

    Գոռ Գրիգորյանի զինվորներից մյուսն էլ՝ Կարենը, պատմեց, որ զոհված զինծառայողն իրենց ամեն ինչով օգնում էր:

    «Լավ տղա էր, խելոք, համեստ, գործից լավ գլուխ էր հանում, մեր վաշտն էլ շատ լավն էր, որովհետեւ Գոռը եւ նյութապես, եւ հոգեպես բոլորիս օգնում էր»,- ասաց նա:

    Նշենք, որ Գոռ Գրիգորյանն Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղից էր, ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, ուներ իրենից փոքր քույր ու եղբայր:

    Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      «Մեր ազատամարտիկը կրկին լինելու Է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը»
      Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած զարգացումների և այսօր տիրող իրավիճակի շուրջ ԼՂՀ...

      8 օգոստոսի, 2014
      Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի
      ունեցած զարգացումների և այսօր տիրող իրավիճակի շուրջ ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տարածել է հարցազրույցը ԼՂՀ ՊՆ տեղակալ, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի հետ:

      -Պարոն գեներալ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ստեղծված լարված իրավիճակը, և ըստ Ձեզ` ի՞նչ նպատակ է հետպնդում նման լարվածության ստեղծումը:

      -1994թ. մայիսին հակամարտության գոտում հաստատված հրադադարի ողջ ընթացքում` այսօրվա իրավիճակն` իր լարվածությամբ և դիվերսիոն գործողությունների հաճախականությամբ, իրոք աննախադեպ է: Հուլիսի 28-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի տարբեր ուղղություններում տեղ գտած զարգացումների տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանական կողմն ընտրել էր «մարտ-հետախուզությամբ» մարտավարությունը, նպատակ ունենալով` մի կողմից ստուգել Արցախի զինված ուժերի ռազմապաշտպանական հնարավորությունները, իսկ մյուս կողմից` փորձել ճշգրտել, թե որքանով է սեփական բանակը պատրաստ հավանական մեծ պատերազմի վերսկսմանը: Մեկ շաբաթ շարունակ հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը գրեթե ամեն օր փորձել են ներթափանցել մեր պաշտպանության խորքը, սակայն յուրաքանչյուր անգամ հանդիպելով հայ դիրքապահների կազակերպված դիմադրությանը` մարդկային ու տեխնիկական մեծ կորուստներով հետ են շպրտվել իրենց ելման դիրքերը: Եթե հանրագումարի բերենք վերոնշյալ գործողությունների արդյունքները, ապա պետք է արձանագրենք, որ ի տարբերություն Պաշտպանության բանակի կողմից դրսևորված բարձր մարտական պատրաստվածության, ադրբեջանական զինուժը անընդունակ է իրականացնել ոչ միայն հաղթանակ խոստացող լայնամասշտաբ պատերազմ, այլև հատուկ նշանակության լոկալ գործողություններ:

      -Առաջնային գծում ստեղծված աննախադեպ լարվածությանը մի առանձնակի տրամադրությամբ արձագանքեցին երեկվա պատերազմի մասնակիցները: Արցախի ազատամարտիկների միության հարյուրավոր անդամներ, առանց վարանելու, կամավոր մեկնեցին առաջնային գիծ և ստանձնեցին մեր երկրի սահմանների պաշտպանությունը: Ինչպես կմեկնաբանեք այս իրողությունը:

      -Այս անգամ Պաշտպանության բանակի և Արցախի ազատամարտիկների միության միջև առկա փոխհամագործակցության շրջանակում պարբերաբար իրականացվող գործընթացը` այն է երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը Արցախի սահմանների պաշտպանությանը, իրոք համընկավ առաջնային գծում ստեղծված լարված իրադրության հետ: Հանգամանք, որը մեկ անգամ ևս փաստեց, որ հայրենիքի համար ամենադժվարին պահին Արցախյան ազատամարտի մասնակիցն ու այսօրվա բանակի զինվորը եղել ու լինելու են կողք-կողքի: Հարյուրավոր ազատամարտիկներ` սրտի կանչով միանալով երկրի պաշտպանության սուրբ գործին, իրենց պատրաստակամությունը հայտնեցին առաջնային գծի ամենադժվարին հատվածներում մարտական հերթապահություն իրականացնել այնքան ժամանակ, որքան պահանջում է հարազատ երկրի անվտանգությունն ու նրա սահմանների անառիկությունը: Սա թերևս ավանդույթի վերածված մի գործընթաց է, որն արդեն ունի տարիների պատմություն և իրականացվում է ոչ թե պարտադրված, այլև գաղափարական հենքի վրա օր-օրի ամրապնդվող և հայրենքը սիրող զինվորի ներքին ցանկությամբ:

      Հարց. Հատկանշական է, որ զուտ կամավորականության սկզբունքով իրականացվող այս հիրավի օրինակելի առաքելությունը, որոշ շրջանակներում, այդ թվում նաև մեր հակառակորդի ճամբարում, այլևայլ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Մասնավորապես, ադրբեջանական քարոզչությունը փորձեց այս իրողությունն օգտագործելով, կասկածի տակ դնել ՊԲ-ում ծառայող մեր այսօրվա զինվորի մարտական ու բարոյահոգեբանական հնարավորությունները…

      Պատ. Եթե ՊԲ-ն ի վիճակի չլիներ կատարել իր առջև դրված մարտական խնդիրը, ապա զորքերի համալրումը կիրականացվեր ոչ թե ինքնաբուխ և կամավորականության սկզբունքով, այլև օրենքով սահմանված կարգով կհայտարարվեր զորակոչ: Մինչդեռ դրա կարիքը չկար ու դեռևս չկա, քանի որ մեր բանակում ծառայող այսօրվա զինվորը լրիվությամբ և անթերի կարողանում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը: Իսկ երեկվա պատերազմի մասնակիցների կամավոր ներգրավումը հայրենիքի պաշտպանության գործին, դա առավելապես բարոյահոգեբանական նշանակության խնդիր է… Դա ոգևորելու և ոգևորվելու նպատակ է հետապնդում, որն ինչպես երեկ ու այսօր, այնպես էլ այսուհետ մեր երկրում ունի և ունենալու է իր առանձնահատուկ դերակատարությունը: Արցախի ազատամարտիկների կողմից կատարվող այս քայլը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ երեկվա պատերազմի մասնակիցն իր խոսքը հաստատում է գործով և անհրաժեշտության դեպքում նա կրկին լինելու է այնտեղ, ուր վճռվում է հայրենիքի ճակատագիրը:

      -Եվ վերջին հարցը. ինչպիսի՞ զարգացումներ եք կանխատեսում առաջիկայում

      -Ես որպես գործող զինվորական և Արցախի ազատամարտիկների միության նախագահ համոզված եմ, որ հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակային զարգացումների հեռանկարը մեծապես կախված է մեր զինվորների ճիշտ և անթերի ծառայությունից: Մենք պարտավոր ենք նպատակային գործողություններով հակառակորդին անընդհատ պարտադրել մեր կամքը և նրան թույլ չտալ հասնելու անգամ աննշան հաջողության: Իսկ դրան հասնելու ամենակենսունակ ճանապարհը մեկն է` յուրաքանչյուր հայրենյաց պաշտպան` լինի զինծառայող, թե ազատամարտիկ իր առջև դրված խնդիրը պետք է կատարի խղճով և պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցումով: Հանգամանք, որն այսօր արդեն իրողություն է և այն դրսևորվում է ամեն օր ու ժամ:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Մինգեչաուրի ամբարտակի պայթեցման դեպքում մինչև Բաքու ընկած տարածքը կարող է հայտնվել ջրի տակ.
          Թելման Զեյնալով
          168.AM
          Օգոստոս 8 2014

          Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Բնապահպանական կանխատեսումների ազգային կենտրոնի ղեկավար Թելման Զեյնալովն անդրադարձել է Մինգեչաուրի ամբարտակի դեմ «հնարավոր դիվերսիայի» հավանականությանն ու հետևանքներին. «Եթե աստված մի՛ արասցե, հայերն իրագործեն Մինգեչաուրի ջրամբարի վերաբերյալ իրենց սպառնալիքները, ապա Առանի ողջ գոտին՝ ընդհուպ մինչև Բաքու, կարող է հայտնվել ջրի տակ, ինչը կհանգեցնի բնապահպանական մասշտաբային աղետի:

          Պետք է ձեռնարկել զգուշավորության ինչ-ինչ միջոցներ: Կարծում եմ, որ Հայաստանի այդ սպառնալիքներից հետո Ադրբեջանը պետք է ուժեղացնի իր վերահսկողությունն այդ ջրամբարի և ընդհանրապես Մինգեչաուր քաղաքի նկատմամբ: Մեր զինված ուժերը պետք է այնտեղ տեղակայեն ՀՕՊ-ի և այլ համակարգեր, որպեսզի հայկական որևէ հրթիռ չկարողանա հասնել ջրամբարին:

          Դրա հետ մեկտեղ մեր հատուկ ծառայությունները պետք է ուժեղացնեն իրենց վերահսկողությունը Մինգեչաուրի հէկ-ի ու ջրամբարի նկատմամբ՝ կանխելու հաար ահաբեկչական վտանգը: Հայերը պետք է գիտենան, որ Մինգեչաուրի ջրամաբարի աղետի դեպքում կտուժեն երկու կողմն էլ. մենք հարևաններ ենք և հեռավորությունը շատ մեծ չէ»:

          Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/08/08/394886.html
          © 168 Ժամ առցանց լրատվական կայք


          ---------

          Blowing up the dam by missiles seems SF......

          During WWII, the RAF did succeed in blowing up 3 much smaller dams in the Ruhr industrial heartland of the III Reich:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Արծրուն Հովհաննիսյան. Ադրբեջանցիները Կարենին վերադարձնելու դեպքում՝ աշխարհով մեկ ծիծաղի առարկա կդառնային
            ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ
            Օգոստոս 8 2014

            Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին գերեվարված Չինարիի բնակիչ Կարեն Արտուշի Պետրոսյանի լուսանկարները և տեսանյութը: Վերջինս հատել էր հայ-ադրբեջանական սահմանն ու գերի ընկել:

            Այսօր Haqqin.az ադրբեջանական պորտալը տեղեկատվություն տարածեց, որ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ գերեվարված Կարեն Պետրոսյանը Բաքվում «հանկարծակի մահացել» է:

            Ըստ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ նախնական տվյալներով՝ Պետրոսյանի մահվան «պատճառ է հանդիսացել» սրտանոթային սուր անբավարարությունը:

            Մահվան մասին արդեն իսկ իրազեկվել է «Կարմիր խաչի» ադրբեջանական ներկայացուցչությունը:

            Ըստ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի՝ Կարեն Պետրոսյանն անտառում մոլորվելով՝ անցել էր սահմանը, և սահմանամերձ ադրբեջանական գյուղում գյուղացիները նրան հանձնել էին զինվորականներին:

            «Էշով գնացել էր անտառ՝ փայտի, մոլորվել էր։ Մոլորվել էր, մտել թուրքի գյուղը, գյուղացիները բռնել էին ու տվել զինվորականներին»,- ասաց Ս. Սաղոյանը։

            Ադրբեջանական լրատվամիջոցները Կարեն Պետրոսյանին ներկայացնում էին՝ որպես դիվերսանտ:

            Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մոլորված երիտասարդի գերեվարման մասին իրենց լրատվամիջոցներին ասել էին, թե իբր հայկական դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել Թովրուզի շրջան, զինված ուժերն այդ խմբի անդամներից չորսին սպանել են, մեկին՝ Կարեն Պետրոսյանին, ձերբակալել։

            Չինարիի գյուղապետը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ Կարեն Պետրոսյանը առողջական՝ հոգեկան որոշակի խնդիրներ ուներ, ընդամենը երկու դասարան է սովորել դպրոցում: Վերջինս նաև հարբեցողությամբ էր տառապում:

            Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ադրբեջանական պաշտոնական այդ հայտարարությունները՝ դիվերսոն խմբի հայտնաբերման և ոչնչացման մասին՝ անլուրջ ու զավեշտալի համարեց.

            «Քաղաքացիական մարդուն ներկայացնում են դիվերսանտ, ինչպես այն ժամանակ հիվանդ պապիկին էին նույնկերպ ներկայացնում։ Ո՞ւր են իրենց ասած չորս սպանվածները: Եթե Կարեն Պետրոսյանին հետ վերադարձնեին, պարզ է, որ ծիծաղի առարկա էին դառնալու աշխարհով մեկ, քանի որ այդ մարդը առողջական՝ հոգեկան խնդիրներ ուներ, երբևէ զինվորական չի եղել: Կարեն Պետրոսյանի համագյուղացիներն են այդ մասին տեղեկացրել, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Իսկ ես էլ չհավատալու պատճառ չունեմ, ես իրեն չեմ ճանաչում, նա զինվորական չի եղել: Փաստ է, որ նա մահացել է»:

            Մեր հարցին՝ Կարեն Պետրոսյանը մահացե՞լ է, թե՞ սպանել են, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց հաշվի առնելով Ադրբեջանի գործելաոճը՝ առավել հավանական է, որ սպանել են նրան»:

            Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/08/08/395012.html
            © 168 Ժամ առցանց լրատվական կայք

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Արսեն Սապարով. «Ադրբեջանը չէր սպասում Հայաստանի նման հակահարվածին»
              ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ
              | Օգոստոս 7 2014

              Միչիգանի համալսարանի դասախոս, քաղաքագետ, «Կովկասում բախումներից դեպի ինքնավարություն. ԽՍՀՄ-ն ու Աբխազիայի, Հարավային Օսեթիայի ու Լեռնային Ղարաբաղի կերտումը» (2014 թ.) գրքի հեղինակ, հայազգի պատմաբան Արսեն Սապարովը 168.am-ի խնդրանքով մեկնաբանեց սահմանային վերջին դեպքերը. - Սահմանային իրադրության սրումը և գործողությունների բնույթը թույլ են տալիս ասելու, որ դրանք ընդամենը տեղային բնույթ կրող գործողություններ էին և հրահրված չէին դրսի որևէ ուժի կողմից:

              Այն, ինչ տեղի ունեցավ, ընդամենը Ադրբեջանի ռազմական ղեկավարության որոշումն էր: Ընդ որում, պետք է նկատել, որ իրավիճակը շփման գխում լարված է եղել ամբողջ ամառ: Իսկ սրացումը պայմանավորված էր Հայաստանի կողմից համապատասխան հակահարվածով:

              Ադրբեջանը չէր սպասում Հայաստանի նման հակահարվածին. հայկական կողմի պատասխանը շոկային ազդեցություն ունեցավ ադրբեջանական հասարակության և քաղաքական ու ռազմական էլիտայի վրա:

              Վերջիններս այնպիսի կորուստների, ինչպիսին ունեցան` չէին սպասում, իսկ հասարակությունը ղեկավարությունից պահանջում էր համապատասխան գործողություններ, մինչև իսկ պատերազմի վերսկսում:

              Եթե պատերազմական գործողությունների վերսկսումը ադրբեջանական ղեկավարության պլանների մեջ մտներ, ապա անմիջապես կյանքի կկոչվեր:

              Սակայն ադրբեջանական ղեկավարության դրսևորած վարքագիծը խոսում է այն մասին, որ նրանք փորձում են խուսափել լայնամասշտաբ պատերազմական գործողություններից, միաժամանակ փորձում են բավարարել հասարակության պահանջը՝ հայտարարելով հայկական կողմի «կրած» մեծաթիվ կորուստների մասին:

              Վերջին դեպքերը, հակառակ երկու կողմի կորուստներին, փաստեցին մի բան. Ադրբեջանում հասարակությունը մասնատված է, ոգին ընկած է, մի բան, որ չենք կարող ասել հայաստանյան հասարակության մասին, Հայաստանում ընդհակառակը՝ վերջին դեպքերից հետո ժողովրդի ոգին բարձրացավ: Իսկ դա հետագա գործողությունների համար, անկախ նրանից` ինչ ընթացք կստանան, լավ նախադրյալ է, հօգուտ հայկական կողմի:

              Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ շատ հավանական է, որ առաջ կքաշվի շփման գծում ռուս խաղաղապահներ մտցնելու հարցը:

              Այս կերպ Ռուսաստանը կփորձի ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգտվելով սահմանային լարվածությունից: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն իր կողմից հավանական է, որ փորձեր անի կանխելու իրադարձությունների նման զարգացումը:

              Ամեն դեպքում, ինձ թվում է, որ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ ԱՄՆ-ն այս լարվածության նախաձեռնողները չեն, բայց կփորձեն այն օգտագործել իրենց շահերից ելնելով:

              Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2014/08/07/394590.html
              © 168 Ժամ առցանց լրատվական կայք

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Նրանց մասին չեն պատմում. նրանց մասին լռում են
                    Էդիկ Բաղդասարյան

                    12 օգոստոսի, 2014
                    ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հետ «բանակցություններն» արդյունք տվեցին: Թույլտվություն ստացա զրուցել հետախույզների խմբի հետ: Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի իրավիճակի սրացումից հետո նրանց կանխարգելիչ մի գործողության հետևանքով հակառակորդը տվել է 9 զոհ և 5 վիրավոր: Հետախույզներին հանդիպեցի սահմանի տարբեր հատվածներում`զորամասում եւ առաջնագծում:

                    Նրանցից երկուսը պատրաստվում են դիրքեր գնալ: Խոսակցությունը չի ստացվում, չեմ կարողանում նրանց «խոսացնել», պատ է: Տղերքը չեն խոսում ու վերջ, ոչինչ չեն ուզում պատմել: Գործողությունների մասին էլ հարցերին պատասխանում են՝ առաջադրանք են ստացել ու կատարել: Հետո հարցնում եմ նրանց կարծիքը տարբեր երկրների բանակների մասին, հարցնում եմ ամենալավ հետախույզների մասին: Տղերքը սկսում են կցկտուր ինչ-որ բաներ խոսել, բայց մեկ ժամվա զրույցի ընթացքում իմ ջանքերը՝ խոսակցությունը թեքել իրենց կողմը, գրեթե չի ստացվում:

                    Հերոսներ, որոնց մասին հրամայված է չգրել

                    Նրանք սովոր չեն պատմելու իրենց մասին: Նույնիսկ ընտանիքներում չգիտեն, թե իրենք ինչով են զբաղվում բանակում: Նրանց անունները չեն հնչում երբեք, նրանց պարգեւատրելու մասին չեն բարձրաձայնում, ուրվականների նման են՝ եւ կան, եւ չկան: Չնայած ժամանակ առ ժամանակ նշում էի, որ մեր զրույցը չի հրապարակվելու, միեւնույն է, կարելի է ասել, զրույց չստացվեց: Հետո ինչ-որ պահի ասացին, որ պետք է գնան դիրքեր ու գնացին:
                    Հետախույզների հետ կանխարգելիչ գործողության մասնակցել է նաեւ Վահե Պետրոսյանը: Սիսիանի Անգեղակոթ գյուղից է: Ծառայության մեջ է 20 ամիս: Նա խմբում միակ շարքային էր: Նրան ընտրել են տղերքը, եւ նա իրեն պահել է ինչպես պետքն է: Երբ հարցնում եմ՝ զինվորին ինչու եք վերցրել հետներդ, նրանցից մեկը պատասխանում է. «Դե մենք միշտ չենք մնալու, թող սովորեն»: Ինչպե՞ս է իրեն պահել գործողության ընթացքում՝ «շատ լավ», ասում է խմբի ղեկավարն ու այսքանով ավարտվում է Վահեի մասին խոսակցությունը:

                    Դիրքերի մոտ հանդիպում ենք հրամանատարին` Ջալալ Հարությունյանին: Հայոց բանակի լավագույն սպաներից է: Անընդհատ շարժման մեջ է, միշտ դիրքերում է: Ամեն ինչ անձամբ է ստուգում: Սպաներից մեկը, երբ նրա մասին խոսում էինք, այսպես բնութագրեց. «Բժիշկները պետք է պարզեն, թե ինչ նյութից է սարքված մեր հրամանատարը: Նա չի քնում, չի ուտում, անընդհատ շարժման մեջ է, առավոտները վազում է, բայց միշտ էներգիա ունի»:

                    Երկու հետախույզի էլ հանդիպում եմ սահմանի մեկ այլ հատվածում:

                    Կարենը (անունները պայմանական են- հեղ.) 16 տարեկանից բանակում է: Զորամասի թիկունքի գծով տեղակալը ծանոթացրեց Կարենի հետ եւ ասաց, որ հարցազրույց պիտի տա: Կարենն անմիջապես հակադարձեց.

                    -Ես չորրորդ դասարանի կրթություն ունեմ, ի՞նչ հարցազրույց պիտի տամ:

                    -Կրթությունը կապ չունի,-ասում եմ:

                    -Ո՞նց կապ չունի, եթե կրթություն ունենայի, հիմա գեներալ կլինեի,-պատասխանում է Կարենը:

                    -Ո՞րն է ադրբեջանական բանակի թույլ կողմը:

                    -Իրենց թույլ կողմը՞. որ ադրբեջանցի են: Իրոք, ի վիճակի չեն ուժեղ բանակ ունենալ: Որքան ուզում ես զենք ունեցիր, եթե այդ զենքը չես կարողանում օգտագործել, ի՞նչ պիտի անես դրանք: Գիտես, մարդ սպանելը հաճելի բան չի, թեկուզ թուրք լինի, բայց մենք ստիպված ենք դա անում:

                    Հետո լռություն է: Ես դադար եմ տալիս՝ կարծելով, թե կշարունակի, բայց չի շարունակում:

                    Մտածում եմ, երբ նրանք ասում են վնասազերծեցինք հերթապահին, նշանակում է հակառակորդի զինվոր են սպանել: Բայց մենք չենք պատկերացնում, վնասազերծել բառի իմաստի մեջ չենք էլ խորանում, չենք պատկերացնում, որ նրանք եթե դա արել են առանց կրակոցի, ուրեմն դանակով են սպանել կամ ձեռքերով են խեղդամահ արել:

                    Ադրբեջանցիները գիշերը դիրքերը լքում են

                    «Մտել ենք նրանց դիրքերը՝ դատարկ են, զարմացել ենք: Ցերեկը այնտեղ զինվորներ էին, այնտեղից կրակել էին մեր դիրքերի ուղղությամբ, իսկ հիմա դատարկ են: Նրանց մեկ դիրքում 3+3 +1 մարդ կա, այսինքն՝ վեց գումարած ավագը: Ու նրանցից ոչ մեկը դիրքում չէ: Մենք գնացինք հակառակ ուղղությամբ՝ շրջանցելով բլինդաժը: Խրամատի մյուս թեւն էլ դատարկ էր: Հետո մոտեցանք բլինդաժին, պարզվում է, երկու թեւերից եկել բլինդաժի մոտ են հավաքվել, վախից իրարից չեն հեռանում»,- պատմում է Կարենը:

                    Հարցնում եմ՝ եղե՞լ են դեպքեր, որ խմբի անդամներից մեկն իր առաջադրանքը չի կատարել: Կարենը պատմեց մի այդպիսի դեպք. «Առաջադրանքում ամեն մեկն իր անելիքն ունի՝ հստակ, հաշվարկված մինչեւ վերջ, այսինքն՝ նման գործողությունների ժամանակ դու պետք է հաշվարկես բոլոր այն հնարավոր տարբերակները, որ կարող են առաջանալ: Ասենք՝ վնասազերծելուց մի բան էն չի լինում: Կրակոց է հնչում, գործողության ողջ ընթացքը միանգամից փոխվում է, յուրաքանչյուր ոք գիտի՝ ինչ պետք է անի: Կամ, ասենք, նահանջի ճանապարհը փակ է, այդ դեպքում գիտենք որտեղ, որ ժամին պիտի հանդիպենք թշնամու թիկունքում: Մի խոսքով ամեն ինչ մանրամասն հաշվարկված է, տասնյակ հերթապահ տարբերակներով: Ցանկացած միջոցառում կատարվում է պլանավորմամբ: Բայց երբեք հարյուր տոկոսով չի լինում: Լինում է, որ վայրկյանների ընթացքում որոշում ես կայացնում: Մի անգամ տղաներից մեկը գործողության վայրից ավելի հեռու պետք է մեզ սպասեր: Ինքը պիտի աջակցեր անհրաժեշտության դեպքում, եթե չկար այդ անհրաժեշտությունն ինքն ուղղակի տեղում պիտի մնար: Հետո տեսանք՝ ինքն էլ է միացել գործողություններին, չնայած պլանավորած էր այլ բան»:

                    «Հետո պատժեցի՞ք»,-հարցնում եմ:

                    «Ոչ, ինչ պատժենք: Ինքն ասեց՝ ոնց որ հասնեմ աղբյուրին ջուր չխմեմ, ոնց կլինի»:

                    Հետո մեզ միացավ ականազերծողներից մեկը: Նրանց խումբը գործողությունից առաջ ականազերծել է հետախույզների ճանապարհը: Յուրան կատակասեր սպա է: Դեռ հարց չէի տվել, միանգամից ասում է. «Ամուսանացած չեմ, որոշել էի ամուսնանալ, վիճակը խառնվեց: Տեսնենք կստացվի ամուսնանալս»:



                    Շփման գծի վերջին դեպքերից հետո ադբեջանցիները սահմանամերձ յոթ գյուղերից հանել են բնակչությանը, նրանք անվտանգության համար հոսանքազրկել էին իրենց գյուղերը: Հետախույզներից մեկը ադրբեջանցիների ակտիվացումը կապում է նրանց պաշտպանության նորանշանակ նախարարի հետ:

                    «Նա ուզում է ինչ-որ բան փոխի: Հիմա իրենց գյուղերի պաշտպանությունն է ուժեղացնում, հողաթմբեր են կառուցում գյուղերի դիմացը: Մենք չենք պատասխանել երկար ժամանակ իրենց, իրենք էլ մտածել են, որ էդպես պիտի շարունակվի, իրենք անեն, մենք ընդամենը պաշտպանվենք: Իրենք անընդհատ դիվերսանտներ են ուղարկում, ինչ-որ հաջողություններ ունեցել են: Բայց դե մենք չէինք պատասխանում: Ճիշտն ասած, մենք էլ ենք իրենց զենքով ուրախանում: Մեզ ինքանթիռ պետք չի ձեռք բերել, իրենք թող ինչքան ուզում են ունենան, մենք էդ ինքնաթիռները խփելու ենք, էդ ունենք մենք», -ասում է Սամվելը:

                    Հարցնում եմ ադրբեջանցիների զինատեսակների առավելության մասին: «Թուրքական զենքեր շատ ունեն, Իսրայելի արտադրության զենքեր ունեն իրենց դիվերսանտները, որ եկել են: Մենք ունենք այն, ինչ մեր հնարավորություններն են թույլ տալիս, մենք նավթ չունենք էդքան զենքի վրա փող դնելու համար: Մեր զենքերը մի քիչ էժան են, բայց բավարարում է մեզ մեր խնդիրները լուծելու համար,- ասում է Կարենը,- մեր վերջին գործողության ընթացքում նոր սարքերով ենք գնացել, մթի մեջ աշխատելու սարքեր են, մեզ շատ օգնել են դրանք: Դրանցից լավերն էլ կան, իհարկե: Բայց ունենք էն, ինչը որ ունենք, դրանով էլ աշխատում ենք»:

                    «Ադրբեջանցիները երբեք իրենց պատմության ընթացքում ոչ մի պատերազմ չեն կրել, չի պատերազմել այդ ազգը: Թուրքերը էստեղ կռվել են, այլ ցեղեր կռվել են, բայց ադրբեջանցիները ոչ մի մարտի չեն մասնակցել իրենց պատմության ընթացքում: Բայց մի յուրահատկություն ունի այդ ազգը՝ մեջքից հարվածելու»,-հակառակորդի ունակություններն է գնահատում հետախույզը:

                    -Խումբը զոհ չի՞ տվել գործողությունների ընթացքում,-հարցնում եմ ես:

                    -Ոչ:

                    -Իսկ դա նշանակում է, որ շատ պրոֆեսիոնա՞լ եք:

                    -Ոչ, դա նշանակում է՝ լավ պլանավորում:

                    -Պարգեւատրվե՞լ եք վերջին գործողության համար:

                    -Ինչո՞ւ, պարգեւատրման համար ենք անում մեր գործը:

                    -Դե հարցնում եմ, պարզապես ուզում էի իմանալ:

                    -Պարգեւատրումը պետության անվտանգությունն է, մեր տղաներից մեկը չորս երեխա ունի: Նա ինչ է, պարգեւատրման մասին պիտի մտածի՞:

                    Սխալ հարց եմ տալիս, խոսակցությունը ընդհատվում է մի որոշ ժամանակ: Հետո խոսում ենք նավթամուղի մասին, այնտեղ հասնելու հնարավորությունների մասին, որն հեռու է 250 կմ:

                    -Կարող ենք, եթե նման առաջադրանք լինի: Այդ մասին խոսում են, լսել եմ տարբեր մարդկանցից, որ Ղարաբաղի բանակը կարող է այնտեղ վնասներ հասցնի: Բայց դա էնքան էֆեկտիվ չի, մի քանի օրում կվերականգնեն: Ավելի լավ է մի դասակ ոչնչացնել, քան նավթամուղը պայթեցնել:

                    -Վերջին օրերի կանխարգելիչ գործողություններից հետո ի՞նչ է փոխվել նրանց մոտ:

                    -Վախն է շատացել, վախը: Անընդհատ կրակում են, հենց էնպես, անընդհատ լուսավորում են իրենց տարածքները: Էնքան են վախեցել, որ զրահատեխնիկան բերել են դիրքերի մոտ: Առաջնագծի մոտ, որպեսզի իրենց զինվորների մարտական ոգին բարձրացնեն: Բայց դա օգուտ չի:

                    «Նախարարն ասել է, որ եթե մեր զինվորին խփեն, մենք տասը կխփենք եւ կոչնչացնենք այդ դիրքը, որտեղից եղել է մահացու կրակոցը: Սա հո էնպես ասված խոսքեր չե՞ն: Զգուշացրել ենք, հիմա իրականացնում ենք»,- ասում է հետախույզ Կարենը:

                    Վստահելի մարդ լինելն ընդգծելու համար հաճախ օգտագործում են՝ «ես նրա հետ հետախուզության կգնամ» արտահայտությունը, որը, թերևս, պատերազմական վիճակով պայմանավորված, արդիական է դարձել: Ի՞նչ է ռազմաճակատային հետախուզությունը, ի՞նչ է արժենում նրանց՝ հակառակորդի թիկունք անցնելու ամեն մի գործողությունը, քանի՞ կյանք է խլել այս կամ այն գործողությունը: Մենք ոչինչ չենք իմանում, մեզ ոչինչ չեն ասում: Իհարկե, հետախույզները վերադառնալուց հետո գրում են իրենց հաշվետվությունները, բայց դրանք խիստ գաղտնի են: Տասնամյակներ հետո միայն կգրվեն գրքեր այսօրվա հայ հետախույզների ու նրանց իրականացրած գործողությունների կարևորության մասին:

                    4-ը օգոստոսի, 2014թ.

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      «Ալիևը հերթական անգամ չի կարողացել Հայաստանից կամ Հայաստանի հաշվին Պուտինից որևէ շոշափելի արդյունք կորզել»
                      Մարինե Մարտիրոսյան

                      11 օգոստոսի, 2014
                      «Հետքի» հարցերին պատասխանում է «Հայազն» կուսակցության անդամ, Քարվաճառում բնակվող քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը

                      -Երեկ Սոչիում տեղի ունեցավ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ տվեց այն երկու կողմերին:

                      -Ըստ էության դատելով՝ Սոչիի վերջին հանդիպումը ոչ մի կողմին ոչ մի էական բան չի տվել։ Վերջին շրջանում հրադադարի աննախադեպ խախտումների և ռազմական դիմակայության սրացման դիմած Իլհամ Ալիևը հերթական անգամ չի կարողացել Հայաստանից կամ Հայաստանի հաշվին Պուտինից որևէ շոշափելի ադյունք կորզել։ Հայաստանը նույնպես ոչինչ չի շահել, քանի որ մեր պարագայում նվազագույն դրական փոփոխության հասնելու համար անփոխարինելի նախապայման է Սերժ Սարգսյանի ապապետական վարչակարգի իշխանազրկումը։

                      Ռուսաստանի զգուշավոր հեռահար փորձերը Արցախ «խաղաղապահ» զորք մտցնելու հնարավորություններն ուսումնասիրելու հարցում ցույց են տվել, որ դրա համար իրավիճակը դեռ, մեղմ ասած, չի հասունացել։ Արևմուտքի և Իրանի հակազդեցությունից բացի՝ Արցախում արդեն իսկ հնչել են ցանկացած «խաղաղապահին» «ֆիզիկապես չեզոքացնելու» վերաբերյալ հանրության նախազգուշացումները։

                      Միաժամանակ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու «անշրջելիության» մասին լավրովյան հավաստիացումները չեն կարող փարատել ընդհանուր տարակուսանքը՝ այդ միության գործնական կենսունակության վերաբերյալ։ Միայն ուկրաինական ճգնաժամի ռուսամետ հանգուցալուծումը և Բելառուսի ու Ղազախստանի «վերահնազանդեցումը» կարող են այն կենդանի պահել։ Ինչևէ, եվրասիական կամ եվրոպական ինտեգրախտի չեզոքացումը, Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը և հայաստանակենտրոն արդյունավետ արտաքին քաղաքականությունը հնարավոր են միայն համապարփակ համակարգափոխությունից և երկրում ազգային֊պետական իշխանության հաստատումից հետո։

                      -Ի՞նչ փուլում է հայտնվել ղարաբաղյան հիմնահարցը: Ղարաբաղաադրբեջանական և հայ-ադրբեջանական սահմաններին տեղի ունեցած դեպքերն ինչո՞վ եք պայմանավորում:

                      -Արցախի հիմնահարցը՝ որպես արևելյան ուղղությամբ ցեղասպանության հետևանքների վերացման հիմնախնդիր, 1994 թվականից ի վեր գտնվում է միջանկյալ փուլում։ Վերջին սրացումներն ընդամենը հերթական փորձ էին՝ առաջնագծում կանգնած հայոց բանակի մարտունակությունը ստուգելու համար։

                      Տարիներ շարունակ Ադրբեջանը Հայաստանի դեմ վարում է հյուծիչ, ուժասպառող պատերազմ՝ լարվածության սրացմամբ և նորանոր զոհերով` ձգտելով բարոյալքել ու ջլատել Հայաստանի հանրությունը։ Այս տեսակ պատերազմի դեպքում միակ ազդու միջանկյալ հակազդեցությունը հակառակորդին անհամաչափ կորուստներով զսպվածություն պարտադրելն է։ Իսկ հիմնախնդրի վերջնական լուծումը ենթադրում է Հայաստանի դեմ Ադրբեջանի անորոշ ապագայում սանձազերծելիք նոր պատերազմին ի պատասխան՝ Կուր գետ դուրս գալը։ Որևէ այլ լուծում կրկին ունենալու է միջանկյալ բնույթ և կհանդիսանա նորանոր մահերի և պատերազմների պատճառ։

                      -Արդյո՞ք լայնամասշտաբ գործողությունների կվերածվի ստեղծված իրավիճակը:

                      -Ներկա փուլում, փորձագետների մեծամասնության կարծիքով, ոչ։ Պարզապես ռազմական գործողությունների վերսկսման վերաբերյալ կանխատեսումները որպես կանոն հիմնվում են սոսկ առարկայական դատողությունների և իրադրության մեկնաբանությունների վրա՝ անտեսելով միանձնյա կառավարմամբ արևելյան բռնապետներին բնորոշ որոշումների ընդունման անկանխատեսելի սուբյեկտիվիզմը։

                      Մենք չպետք է մտածենք, թե երբ է լինելու նոր պատերազմը։ Մենք պարզապես պետք է իմանանք, որ այն անպայման լինելու և դրան առավելագույնս պատրաստ լինենք։

                      Comment

                      Working...
                      X