Re: Military Forces of the Republic of Armenia
-Ո՞վ է եղել Ձեր զինվորական ուսուցիչը, այսպես ասած, Ձեր զինվորական կնքահայրը։
-Երբ կուրսանտ էի, ինձ համար զինվորականի չափանիշ էր իմ դասակի հրամանատարը՝ իր արդարամտությամբ, խստապահանջությամբ, միևնույն ժամանակ գթասրտությամբ ու հոգատարությամբ։ Երբ գումարտակի հրամանատար էի, սովորում էի իմ գնդի հրամանատարից։ Իսկ պաշտպանության բանակում ծառայելու տարիներին ինձ համար օրինակ էր երկրի ներկայիս նախագահը։ Ես իմ ուսուցիչ եմ համարում նաև Նժդեհին, մարշալ Բաղրամյանին, ծովակալ Իսակովին, Մոնթեին…
-Ո՞րն էր Արցախյան պատերազմի ամենամեծ բացահայտումը Ձեզ համար և ամենակարևոր դասը մեր ժողովրդին։
-Արցախյան պատերազմը հայրենական կռիվ էր՝ իր բոլոր բնորոշիչներով։ Այն մեկ անգամ ևս հաստատեց, որ հայրենիքի զգացողությունն ու հայրենասիրության գաղափարը շատ ուժեղ են մեր հոգում, մեր արյան ու մեր գիտակցության մեջ։ Արցախյան պատերազմը վեր հանեց, մաքրեց, բարձրացրեց հաղթող հայի կերպարը ու աներկբա ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինենք, որպեսզի կարողանանք հաղթել… Արցախյան պատերազմի ամենամեծ բացահայտումը բացահայտումը մեր միասնականության ֆենոմենն է։ Ու մենք պիտի միշտ ականջալուր լինենք այդ պատգամին։
-Դուք Արցախի ազգային հերոս եք։ Ինչպե՞ս է մարդը հերոսանում։
-Անհոգի, անշունչ ու գետնամած ժամանակները հերոսներ չեն ծնում։ Հերոսները բարձրանում են, երբ կա համապատասխան մթնոլորտ, պաթոս, բարոյականություն, մղում։ Երբ ժամանակները, բարքերը, արժեքներն ու գաղափարները հերոսական են։ Եվ ընդհանուրից առանձնանում են մարդիկ, ովքեր ստանձնում են առջևից գնալու քաջությունը, ովքեր խիզախելու ու սխրագործելու ուժ են գտնում իրենց մեջ։ Ամեն դեպքում, այնքան դժվար չէ հերոսանալը, որքան հերոսի կերպարն ու հեղինակությունը անխաթար պահելը… Երբ մարդիկ քեզանից պահանջում են հերոսի վարք ու քաջություն նաև խաղաղ ժամանակներում։ Եվ դու պարտավոր ես հերոսաբար ապրել… Եթե ցանկանում ես հերոսներ ունենալ, պիտի հերոսանալու միջավայր ստեղծես։ Սա կոչ է հրամանատարիներին… Ի վերջո, եթե չասեմ յուրաքանչյուր զինվորի, ապա շատ շատերի մեջ նստած է հերոսը, պարզապես պիտի արթնացնես նրան, գտնես արթնացնելու ճանապարհը…
-Դժվա՞ր է նախարար լինելը։
-Դժվար է։ Եվ ամենադժվարը ոչ այնքան ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է, որքան՝ հոգեբանական լարվածությունը, պատասխանատվության ահռելի բեռը։ Երբ դու պատասխանատու ես և՛ հայրենիքի անվտանգության, և՛ յուրաքանչյուր զինվորի ֆիզիկական, հոգեբանական, բարոյական պաշտպանվածության համար։
-Ինչպե՞ս եք վերաբերվում Ձեր հասցեին հնչած քննադատությանը։
-Ե՛վ իմ, և՛ բանակի հասցեին հնչած քննադատությունն ընդունում եմ երախտագիտությամբ, եթե այն նպատակ ունի մեզ ավելի լավը դարձնելու։ Չարախոսությունն ու բամբասանքը, զրպարտությունն ու ամեն ինչ անտեսելու մոլուցքը վտանգավոր է և, բնականաբար, չի կարող չարժանանալ հակակրանքի ու հակազդեցության։
-Ձեզ համար կարևո՞ր է, թե ինչ են մտածում մարդիկ Ձեր մասին, կամ ինչպիսի տրամադրությամբ հեռացան Ձեր ընդունարանից։
-Անչափ կարևոր է։ Ես չեմ կարողանում գտնել տեղս, երբ ստիպված եմ լինում նեղացնել որևէ մեկին։
-Ձեր մտերիմներն ասում են, որ Ձեր պրագմատիկ, հավասարակշիռ, սառնարյուն, անխոցելի կերպարի տակ թաքնված է զգայուն սիրտ, զգացմունքային հոգի և փխրուն ներաշխարհ։
-Ես պարտավոր եմ հույզերս, ապրումներս պահել ներսում և լինել հավասարակշիռ, սառնարյուն և պրագմատիկ։ Ես իրավունք չունեմ ի ցույց դնելու իմ ներքին խնդիրները։ Այլ բան է, երբ կողքիս մտերիմ մարդիկ են, հարազատներ, ընկերներ։
-Դուք շա՞տ ընկերներ ունեք։
-Ո՛չ, ես քիչ ընկերներ ունեմ և շատ մտերիմ եմ նրանց հետ։
-Իսկ կանայք կա՞ն Ձեր մտերիմ ընկերների շրջանում։ Կարո՞ղ եք ընկերություն անել կնոջ հետ։
-Ինչու ոչ… Օրինակ իմ կնոջ հետ շատ լավ ընկերներ ենք։ Ընկեր նշանակում է համախոհ, գաղափարակից… Մեկը, որ ունի քո բարոյական սկզբունքները, արժեհամակարգը…
-Իսկ որքանո՞վ են հավաստի պտտվող լուրերը, թե նախարարը այնքան էլ չի վստահում կանանց և չի խրախուսում կանանց առատությունը պաշտպանական համակարգում։
-Չէ, դա այդպես չէ։ Պարզապես ես չեմ ցանկանում կանանց տեսնել այնպիսի ոլորտներում, որոնք ավելի բնորոշ են տղամարդկանց։ Համակարգում աշխատում են բազմաթիվ կանայք, որոնք բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները։ Ես խրախուսում եմ կանանց ներկայությունը բանակում, նրանք յուրահատուկ սեր, քնքշանք և բարություն են սփռում։
-Ձեզ դո՞ւր է գալիս, երբ կինը զինվորական համազգեստ է կրում։
-Եթե կինը գեղեցիկ է, խելացի, ունի հարուստ ներաշխարհ, համազգեստը բազմապատկում է նրա հմայքը։
-Ինչպիսի՞ կանայք են Ձեզ դուր գալիս։
-Կինը պետք է խելացի լինի։ Կնոջ ինտելեկտը առաջնային նշանակություն ունի ինձ համար։ Ինչու ոչ, կարևոր է նաև գեղեցկությունը։ Կինը պետք է հարուստ ներաշխարհ ունենա։ Ես ու կինս խառնվածքով փոխլրացնում ենք միմյանց։ Իմ հանդարտության կողքին կնոջս եռանդն ու աշխուժությունը, ինչպես նաև կատարյալ փոխըմբռնումը մեր հարաբերությունները դարձրել են առավելագույնս ներդաշնակ։ Ինձ համար շատ կարևոր են ընտանեկան հարմարավետությունը, ջերմությունը, անդորրը։ Ես նախանձախնդիր եմ ընտանիքիս հեղինակության հանդեպ։ Հպարտանում եմ, որ երկու որդիներս զինվորական են և ծառայում են Ղարաբաղի բանակում։ Նրանք չափավոր են, զուսպ և գիտեն, որ նախարարի որդի լինելը ոչ թե արտոնություն է, այլ առավել օրինավոր լինելու պարտականություն։ Այդպես եմ դաստիարակում նաև փոքրիկներիս։ Եվ իմ ամբողջ ընտանիքն է ապրում այդ մտածողությամբ։
-Մարդկային խառնվածքի ո՞ր գծերը չեք կարող հանդուրժել։
-Սնապարծությունն ու ամբարտավանությունը։ Չեմ սիրում հավակնոտ մարդկանց, մանավանդ՝ եթե նրանց մտավոր, հոգևոր ու բարոյական կարողությունները շատ հեռու են իրենց հավակնություններից։
-Իսկ մարդու ո՞ր առաքինությունն եք կարևորում ամենից շատ։
-Սկզբունքայնությունը։ Չեմ սիրում պատեհապաշտներին։ Սկզբունքներին հավատարիմ մնալու քաջությունը կարևոր առաքինություն է։ Չեմ վստահում ճկվող մարդկանց։
-Պարոն Օհանյան, ի՞նչն է Ձեզ հուզում այսօր մեր իրականության մեջ ամենից շատ։
-Հանդուրժողականության պակասը։ Սեփական սխալների վրա աչք փակելու, ուրիշի վրիպումները խոշորացույցի տակ դնելու մտայնությունը, մեղավորներ փնտրելու մոլուցքը։ Երբ նվազում է հանդուրժողականությունը, նշանակում է նվազել են սերն ու միասնականությունը։
-Իսկ ո՞րն է Ձեր լավատեսության ամենամեծ երաշխիքը, ակունքը, նախադրյալը։
-Սահմանին կանգնած զինվոր… Զինվորի ամրությունը, քաջությունը, ոգին, հայրենասիրությունը։ Ես ամեն պահի «զգում եմ» զինվորին, իմ միտքը երբեք չի հեռանում սահմանից, իմ միտքը երբեք չի ազատվում սահմանին կանգնած զինվորի պատկերից։ Այն զինվորը, որ երկու տարի պահել է սահմանը, հետո վերադարձել է հասարակություն, իր հետ տանելու է «սահմանի» ուժը, ոգեղենությունը, սերը, հայրենիքի զգացողությունը… «Սահմանի» բարոյականությունը… Ու հետզհետե մաքրելու է հասարակությունը խորթ գաղափարներից ու բարքերից։
-Կա՞ մեկը, որին կցանկանայիք շնորհակալություն ասել։
-Սահմանի պահող զինվորին։ Ամուր սեղմում եմ նրա ձեռքը ու հայտնում իմ երախտագիտությունը։
-Իսկ կա՞ մեկը, որից կցանկանայիք ներողություն խնդրել։
-Այն ծնողից, որի որդին չի վերադարձել բանակից, իմ պարտությունների ու ձախողումների մեջ դա ամենացավոտն է, ամենադժվարը…
-Պարոն նախարար, մեր նախորդ այցի ժամանակ ասացիք. «Ցանկանում եմ, որ մեր ժողովուրդը «մոռանա» պատերազմը և ապրի խաղաղ օրերի ռիթմով։ Որ մենք դադարենք հերոսությունը նույնացնել պատերազմական սխրանքների հետ։ Մեզ խաղաղ ժամանակների հերոսներ են պետք»։ Ո՞վ է մեր հերոսն այսօր։ Մեր ժամանակի հերոսը։
-«Զինվոր» հասկացողությունը շատ ընդգրկուն է։ Զինվորն իր գործի անմնացորդ ու ինքնազոհ նվիրյալն է և՛ բանակում, և՛ քաղաքացիական կյանքում։ Զինվորը խիզախության, ազնվության, արդարության, տքնանքի, նվիրումի խորհրդանիշ է։ Մեր ժամանակի, մեր իրականության հերոսը Զինվորն է, որը Զինվոր է և՛ պատերազմի ժամանակ, և՛ խաղաղ ժամանակներում։ Նա, ով իր տքնանքով երաշխավորում է Հայաստանի վաղվա օրը։
-Մեր ժամանակի հերոսը զինվո՞րն է, թե՞ զինվորը պետք է լինի։
-Անշուշտ, մենք ահռելի աշխատանք ունենք անելու, որպեսզի Զինվորի կերպարը բարձրացնենք, տեղ հատկացնենք նրան մեր ազգային-պետական արժեհամակարգի ամենավերին հորիզոնականում… որ նա դառնա բարձրացող սերնդի և հասարակության յուրաքանչյուր անդամի հերոսը։ Մենք անցնելու ճանապարհ ունենք, ինքնամաքրվելու, կատարելագործվելու, ճշտելու մեր բարոյական առաջնահերթությունները և չափանիշները։
-Ի՞նչ է փոխել նախարարի պաշտոնը Ձեր մարդկային նկարագրի մեջ, Ձեր կերպարում… Ի՞նչ է վերցրել Ձեզնից և ի՞նչ է տվել Ձեզ։
-Այս պաշտոնը ինձ է փոխանցվել այնպիսի գործիչներից, ինչպիսիք են Վազգեն Սարգսյանը, Սերժ Սարգսյանը… և շատ մեծ է պատասխանատվությունը պահելու այն նշաձողը, որ նրանք են բարձրացրել, պահպանելու նրանց ձեռքբերումները և ավելացնելու սեփական վաստակը այս ամենին։ Ես շատ հաճույքներից եմ զրկել ինձ, որպեսզի վաստակեմ այն հպարտությունը, որ ունեմ այսօր։ Եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ ձախողումներ, բայց ես աշխատել եմ ուժերի գերլարումով և ամեն ինչ ստորադասել եմ աշխատանքին։ Մարդկային նկարագրի մե՞ջ… Ինձ համար դժվար է «ոչ» ասել մարդուն, բայց այս պաշտոնն ինձ ստիպում է «ոչ» ասել, երբ դա անհրաժեշտ է։ Հիմա, երբ ես ստիպված եմ լինում ընտրություն անել գթասրտության և արդարության միջև, ես ընտրում եմ արդարությունը…
-Նախկինում այդպես չէ՞ր…
-Նախկինում ես կարող էի ավելի բարի լինել, որովհետև իմ անհարկի բարությունը չէր ոտնահարում ուրիշների իրավունքները…
-Ձեր բնավորության ո՞ր գիծն եք ամենից բարձր գնահատում։
-Մարդուն լսելու կարողությունը… Ուրիշի հոգսին հաղորդակցվելու ունակությունը…
-Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները…
-Երբ ես տանն եմ, լիարժեք սիրո, ներդաշնակության ու խաղաղության մեջ եմ… Ամբողջովին լիցքաթափվում եմ, երբ խաղում եմ փոքրիկներիս հետ։ Ամեն Աստծո օրը, բարի խաղաղ առավոտը, որ բացվում է Հայաստանի ու հայ զինվորի համար, իր ուրույն, իր մեծ խորհուրդն ունի, եթե դու անցել ես պատերազմի բոցերով ու տեսել ես, թե ինչպես է զոհվում զինվորդ աչքիդ առաջ… Իմ «փոքրիկ ուրախությունները» շատ-շատ են, որովհետև ես գիտեմ դրանց արժեքը…
-Պարոն նախարար, շնորհակալություն անկեղծ, հետաքրքիր և շահեկան զրույցի համար։ Կրկին շնորհավորում եմ և մաղթում, որ իրականանան Ձեր բոլոր հայրենաշեն և ազգաշահ նպատակները։
ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ

Comment