Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    ՊԲ-ում հակառակորդի կրակից զինծառայող է զոհվել
    Հուլիս 11, 2014
    by Գևորգ Պետրոսյան


    Հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կրակից զոհվել է զինծառայող, 1994 թվականին ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը:

    Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

    ՊԲ-ն կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Մ. Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Քարվաճառում հայ զինծառայողները ոչնչացրել են դիվերսանտի. հայկական կողմը եւս կորուստ ունի
      12/07/14


      Հուլիսի 10-ին ԼՂՀ Քարվաճառի շրջան ներթափանցած եւ բացահայտված դիվերսիոն խմբի հետապնդման գործողության ընթացքում հետապնդվող ադրբեջանցի դիվերսանտի կրակոցներից իր մեքենայի մեջ զոհվել է պաշտպանական բանակի մայոր: Նույն մեքենայում վիրավորվել է զորամասի փոհրամանատարի կինը: Շարունակելով հետապնդումը, դիվերսանտը ոչնչացվել է, իսկ գործողություները շարունակվում են:

      Պաշտպանության բանակի օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզական դիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել է, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել են փախուստի: Ենթադրվում էր, որ փախուստի է դիմել միայն մեկ դիվերսանտ, սակայն դեպքերի զարգացումը ցույց է տալիս, որ նրանց թիվը կարող է ավելին լինել։

      Հետապնդվող ադրբեջանցի զինվորականը հայտնվել է մեր հետախույզների լայն օղակի մեջ եւ շրջափակումից դուրս գալու համար մայրուղու վրա գնդակոծել է սպանված հայ սպայի մեքենան: Կարճ ժամանակ անց նա բացահայտվել է եւ սպանվել մեր հետախույզների կողմից։

      Մինչ այդ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրաժարվում է Ադրբեջանի քաղաքացի Գուլիեւ Շահբազ Ջալալօղլուից, որին ձերբակալել են ԼՂՀ պաշտպանական ուժերը։ Նախարարությունը ժխտել է, թե նա իրենց հատուկ ստորաբաժանումների ծառայող է, թեեւ Արցախի համապատասխան ատյանները հրապարակել են լուսանկարներ, որոնցում ներկայացրել են այն զինամթերքն ու հանդերձանքը, որը եղել է ադրբեջանցի դիվերսանտի մոտ։

      Դրանցում հստակ երեւում է, որ դիվերսիոն խումբը զինված է եղել տարատեսակ հրազենով, խլացուցիչ-ատրճանակներով, ձեռնառումբերով, հետախուզական գործողություններ իրականացնելու այլ հանդերձանքով։ Հատկանշական է, որ նրանց մոտ նաեւ Ադրբեջանի դրոշ է եղել, որը նույնպես հիմա հայկական զինված ուժերի մոտ է։ Ադրբեջանական կողմը ԼՂՀ բանակի հրապարակած հայտարարությունից հետո քար լռություն էր պահպանում, ժխտում էր ձերբակալման փաստը, մինչեւ հրապարակվեցին գերեվարված ադրբեջանցու լուսանկարները։ Սակայն մեկ ցավալի լուր եւս:

      Հուլիսի 11-ին ժամը 15:00-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական սահմանի հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի հրազենային գնդակային մահացու վիրավորվել է զինծառայող, 1994թ. ծնված Մովսես Նորայրի Գասպարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

      Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=21196
      © Երկիրմեդիա

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Քարվաճառում դիվերսանտ է սպանվել, փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա
        Դիվերսանտը փորձել է հայ սպայի ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն հայ դիրքապահները կասեցրել են ավտոմեքենայի ընթացքը և ոչնչացրել նրան։

        Հովհաննես Շողիկյան
        Հրապարակված է՝ 12.07.2014

        Ուրբաթ օրը Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:

        Այս մասին այսօր Եղեգնաձոր քաղաքում 4-րդ բանակային կորպուսի հիմնադրման 17-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ հայտնել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

        Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց, որ երեկ 18։00-ի սահմաններում Քարվաճառի տարածքում ադրբեջանա-հայկական սահմանը հատած դիվերսանտը հարձակվել է ճանապարհով ընթացող «Նիվա» մակնիշի քաղաքացիական համարանիշներով ավտոմեքենայի վրա, սպանել մեքենայում գտնվող 1972 թվականին ծնված մայոր Սարգիս Սամվելի Աբրահամյանին և վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ 1977 թվականին ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին։

        Դիվերսանտը փորձել է նույն ավտոմեքենայով դիմել փախուստի, սակայն հայ դիրքապահները կասեցրել են ավտոմեքենայի ընթացքը և փոխհրաձգության ժամանակ ոչնչացրել դիվերսանտնին։

        Կնոջը տեղափոխել են Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ Կարինե Դավթյանի վիճակը կայուն ծանր է, դրական նախանշաններով։

        Հիշեցնենք, հուլիսի 10-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել` այս անգամ Քարվաճառի ուղղությամբ:

        Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալվել էին, մյուսները դիմել էին փախուստի։

        Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը չի կարծում, որ վերջին շրջանում ադրբեջանի կողմից հետախուզական դիվերսիաների փորձերը կարող են հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների։

        «Շատ հաճախ այս իրադարձությունները ունեն պատասխանների, հակապատասխանների բնույթ, երբ ադրբեջանական կողմի գործողություններից հետո լինում է հայկական կողմերի պատասխանը՝ լինի դա դիպուկահարների, կամ հատուկ նշանակության զորքերի գործունեության արդյունք, որից հետո ադրբեջանցիները փորձում են վերականգնել պարիտետը, և ժամանակ առ ժամանակ ունենում ենք այսպիսի պիկային շրջաններ»,- ասաց վերլուծաբանը։

        Ինչ վերաբերում է Քարվաճառի շրջանում ադրբեջանցիների իրականացրած հետախուզադիվերսիոն գործողության փորձին, ապա Մինասյանը դա պայմանավորում է ամառային եղանակով, երբ այդ տեղանքն ավելի անցանելի է դառնում.- «Ամռանը Քարվաճառի այդ սարերը դառնում են անցանելի հատուկ նշանակության ջոկատների համար, բավականին դժվար ռելիեֆ է այդտեղ, և շատ դժվար է հայ սահմանապահների համար ամբողջովին փակել այդ շրջանը, և այդ շրջանի որոշ նախկին բնակիչներից կազմված խմբեր փորձում են ներխուժել Քարվաճառ»։

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Բաքուն դիվերսանտի հարցով դիմել է ԿԽՄԿ-ին


            12.07.2014
            Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի մասին տեղեկատվություն ստանալու համար, հայտնում է APA լրատվական գործակություն

            ԿԽՄԿ- Բաքվի գրասենյակի մամուլի ծառայության պատասխանատու Իլահա Հուսեյնովան ասել է, որ դիմել են ԿՄՄԽ-ին, որպեսզի միջազգային կազմակերպությունը այցելի գերի ընկած քաղաքացուն, հետաքրքրվի նրա պահման պայմաններով և կապ հաստատի ընտանիքի հետ։

            Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հուլիսի 10-ին հաստատել էր տեղեկություններն այն մասին, որ ադրբեջանական կողմը հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձն է կատարել Քարվաճառի ուղղությամբ:

            Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Ղարաբաղի պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալված էին, մյուսները դիմել էին փախուստի:

            Ուրբաթ օրն էլ Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինվորները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, սակայն փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա և վիրավորվել է մի կին:

            Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե ձերբակալված Շահբազ Գուլիևը Ադրբեջանի զինված ուժերում չի ծառայում։


            -----

            Tchkideyin ov er, ba ?????

            Vraz sadgatzenel a bedk, kani keri tchen krantzel....
            Intchkan kidem, diversante tchbidi keru garkavijag sdana, gareli a vorbess criminal tadel

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Ադրբեջանցի դիվերսանտը հանել էր 37-ամյա կնոջ աչքը


              12, 2014

              Ադրբեջանցի դիվերսանտի կրակոցից հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ վիրավորված կինը երկու անչափահաս երեխա ունի, ապրում է Երեւանում:

              NEWS.am-ի տեղեկություններով՝ 37-ամյա Կարինե Դավթյանը դեպքի օրը, իր երեխաների կամքին հակառակ, մեկնելիս է եղել Քարվաճառ՝ զինծառայող ամուսնուն տեսակցելու: Կարինեին մեքենայով Վարդենիսից Քարվաճառ տանելու էր գնացել ամուսնու ընկերը՝ Սարգիս Աբրահամյանը, որը դիվերսանտի կրակոցից մահացել է: Ճանապարհին նրանց մեքենան կանգնեցրած ադրբեջանցի դիվերսանտը հանել է կնոջ ակնագունդը:

              Կարինեին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան, նա այժմ Մուրացանի հոսպիտալում է: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կնոջ առողջական վիճակը կայուն ծանր է, նրա մոտ նկատվում է դրական դինամիկա:

              Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Դիվերսանտը զինվորական հագուստով էր. զոհված մայորն ընտանիքով ապրում էր Քարվաճառում


                Հուլիս 12, 2014

                Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հուլիսի 11-ի երեկոյան Սոթքի մոտ մահացու վիրավորում ստացած մայոր, 42-ամյա Սարգիս Աբրահամյանը 20 տարվա զինծառայող էր, աշնանը թոշակի էր անցնելու: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզի Ծովինար համայնքի ղեկավար Մհեր Մարտոյանը, ում համագյուղացին է զոհված զինծառայողը:

                «Սարգիսն ամուսնացած էր, ուներ 3 երեխա, մեծը 15 տարեկան: Ընտանիքով Քարվաճառում էին բնակվում, ինքն էլ 20 տարվա զինծառայող է եղել, աշնանն արդեն կավարտեր ծառայությունը ու գյուղ կվերադառնար»,- ասաց նա:

                Գյուղապետի խոսքով՝ 42-ամյա մայորի հետ մեքենայում է եղել ընկերոջ կինը, որին ուղղաթիռով տեղափոխել են Երեւան եւ կարողացել են կյանքը փրկել, իսկ Սարգիսի մահը վրա է հասել վայրկյանական:

                «Զինվորականի կին է եղել, միասին գյուղ են գնացել, երբ դեպքը պատահել է: Ինչքան գիտեմ, էդ ադրբեջանցին վայենի շորով է եղել, կանգնեցրել է, Սարգիսն էլ հենց կանգնել է, սկսել է կրակել»,- ավելացրեց Մհեր Մարտոյանը:

                Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԼՂՀ եւ ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը հուլիսի 11-ին ձեռնարկել էր հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը»:


                Լուրեր Հայաստանից - NEWS.am

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ադրբեջանական լրատվամիջոցներն իրենց գերուն ներկայացնում են և՛ որպես բեռնատարի վարորդ, և՛ հովիվ (լուսանկարներ)
                  11.07.14



                  Ադրբեջանական haqqin.az կայքը ԼՂՀ ՊԲ-ի կողմից գերի վերցված ադրբեջանցի դիվերսանտին ներկայացնում է մեկ որպես հովիվ, մեկ որպես «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդ։

                  Կայքում 15։03-ին հայտնված տեղեկության համաձայն՝ գերի ընկած Շահբազ Գուլիևը ադրբեջանցի հովիվ է։
                  «Շահբազ Գուլիևը նախկինում հաճախ է այցելել գրավյալ Քելբաջար»,- լրագրողներին ասել է գերու եղբայրը՝ Իլհամ Գուլիևը։




                  Ժամը 15:59 թարմացման մեջ, սակայն, ադրբեջանական լրատվամիջոցը փոխել է գերու մասնագիտությունը։ Մեջբերելով ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը, կայքը տեղեկացրեց, որ Շահբազ Գուլիևը Թարթառի շրջանի Գափանլը գյուղից է և «Կամազի» վարորդ է աշխատել։



                  Կայքը երկու նյութերի հետ էլ տեղադրել է տեսանյութ (համացանցում հայտնվել է 2007-ին), որտեղ երևում է, որ ադրբեջանական մի խումբ ինքնուրույն այցելում է Քարվաճառ։

                  Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ Պաշտպանության բանակը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ասվում էր, որ ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ հայկական կողմին հաջողվել էր կանխել այն։

                  Այսօր տարածվել էր դիվերսանտի լուսանկարը։

                  Լուրեր Հայաստանից - Թերթ.am


                  

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Դիվերսանտները լուրջ գործողությունների պատրաստ չէին.
                      Վովա Վարդանով


                      Comment

                      Working...
                      X