Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Մեր ռազմական պաշարները ևս համալրվում են, մարդկային գործոնով էլ առավել ենք Ադրբեջանից. կարծիքներ
    14.07.14

    «Հավասարակշռությունը լավագույնս պահպանվում է առաջնագծում: Առաջնագծի իրավիճակը ցույց է տալիս հավասարակշռության պահպանման ուղիղ հայելային պատկերը»։



    Վերջերս շատ է խոսվում այն մասին, որ Ադրբեջանը շարունակում է ձեռք բերել ռազմական տեխնիկա: Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վերջին 12 տարում Ադրբեջանն արտերկրից գնել է մոտ 1000 հրետանային համակարգ:


    ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ մեր ռազմական պաշարները մենք ևս համալրում ենք: «Հավասարակշռությունը լավագույնս պահպանվում է առաջնագծում: Առաջնագծի իրավիճակը ցույց է տալիս հավասարակշռության պահպանման ուղիղ հայելային պատկերը»,- ասաց նա և ավելացրեց, որ մենք ունենք՝ Ռուսաստանից և մյուս դաշնակից երկրներից ռազմական տեխնիկա ձեռք բերելու հստակ ծրագրեր, որոնք իրականացնում ենք անկասելիորեն:

    Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կարծում է, որ այսօր պատերազմի վտանգ չկա: Ինչ վերաբերում է Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին, ապա նա համոզված է, որ դրանք այլ նպատակ են հետապնդում: «Այդ գործողությունները կռվի հետ կապ չունեն»,-ասաց նա:

    Անդրադառնալով ռազմական պաշարներին՝ Կամանդոսն ասաց, որ թեև Ադրբեջանը ռազմական տեխնիկա շատ ունի, սակայն մենք ևս համալրում ենք մեր պաշարները, և անցկացնում ենք զորավարժություններ:

    «Թեև իրենք շատ տեխնիկա ունեն, սակայն կռվում ամենակարևորը մարդկային գործոնն է, ռազմական պատրաստակամությունն է և մարտական ոգին»,- ասաց Արկադի Տեր-Թադևոսյանը:

    Նա վստահեցրեց, որ նշված գործոնները մեզ մոտ ոչ թե մեկ կամ երկու բալով, այլ մի քանի անգամ ավելի բալերով բարձր են գնահատվում, և այդ գնահատականները տալիս են նաև Ամերիկայի, Ռուսաստանի ռազմական մասնագետները: «Եթե հակառակը լիներ, կասկած չկա, որ կռիվը վաղուց սկսված կլիներ»,-ասաց նա:

    Ըստ Կոմանդոսի՝ Ադրբեջանը չի սկսում պատերազմ, նախ որովհետև չի ցանկանում ռիսկի տակ դնել իր գումարները, առավելևս, որ պատերազմի դեպքում մենք առաջինը իրենց նավթամուղներն ու գազամուղներն ենք պայթեցնելու:

    «Արցախ» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը, թեև նշեց, որ մենք պատերազմական վիճակի մեջ ենք, սակայն այսօր դրա վերսկսման հավանականությունը շատ մեծ չի համարում, քանի որ դա պայմանավորված չէ միայն Ադրբեջանի ցանկությամբ, այլ կան միջազգային պայմանավորվածություններ, հրադադարի մասին պայմանագիր: Նա խուճապի մեջ ընկնելու կարիք չի տեսնում:

    Անդրադառնալով մեր սպառազինությանը, նա ասաց, որ Հայաստանն էլ այդ առումով ձեռքբերումներ ունի: «Զինատեսակների առկայությունը դեռ ոչինչ չի ասում: Ես քանի որ պատերազմի մասնակից եմ եղել, գիտեմ, որ զինատեսակը չի կարևոր, այլ զինամթերքը: Զինամթերքը անընդհատ մատակարարման կարիք ունի, հնարավոր է մեկ շաբաթում ամբողջ պաշարները սպառվեն, և եթե դրանք չլրացվեն, այդ տեխնիկան կդառնա ավելորդ: Նրանք չեն տիրապետում այնպիսի մի հզոր զենքի տեսակի, որը մենք չունենք»,- ասաց Համլետ Հարությունյանը և հիշեցրեց, որ տեխնիկական գերազանցությունը ոչնչով Ադրբեջանին չի օգնել:

    «Ես կարծում եմ, որ ադրբեջանցիները շատ լավ գիտեն պատերազմի վերսկսելու հետևանքների մասին և զենքի սպառազինության մրցավազքում տնտեսական որոշակի առավելություն ունենալն արվում է ավելի շատ ադրբեջանական բանակի ներքին PR-ի համար»,- ասաց նա և նշեց, որ բացի ռազմական տեխնիկայից շատ կարևոր է մասնագիտական, հրամանատարական կազմը:


    Լուրեր Հայաստանից - Թերթ.am


    

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      «Սերժ Սարգսյանը մտահոգված է, որովհետև գիտի մի բան, որ մենք չգիտենք. 6-7 շրջանը վտանգված է».Մանվել Եղիազարյան
      14.Հուլիս.2014


      «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Քարվաճառի դեպքերին, նկատեց՝ եթե Հոմերոսի ժամանակներում դիվերսիոն գործողությունները համարվում էին նենգություն, ապա մեր օրերում մարտավարություն՝ լայնամասշտաբ ռազմական գործողություններից առաջ: Այսինքն՝ պատերազմից առաջ թշնամին կարող է դիվերսիոն խումբ ուղարկել՝ ստուգումներ իրականացնելու և թիկունքում թաքնվելու, որպեսզի պատերազմական գործողությունների սկսման դեպքում, օրինակ, փակի դեպի մեր պաշտպանական հենակետեր օգնության ճանապարհը: Թե այս դեպքում կոնկրետ ինչ նպատակ են հետապնդել, հստակ պնդումներ հրամանատարը չի կարող անել, մի բան պարզ է՝ պետք է եռակի, քառակի ամրացնենք մեր դիրքերը, որ ոչ մի դիվերսանտ կամ հովիվ չկարողանա անցնել մեր տարածք և ամեն ժամանակ սթափ լինենք՝ մեր ձեռքը չհեռացնելով ավտոմատի «պոչից»:

      «Եթե մեր սահմանը կարողանում են անցնել, ուրեմն մի բան այն չենք անում, պետք է ավելի լավ պաշտպանել դիրքերը: Իսկ ստեղծված խուճապի համար իշխանություններն են պատասխանատու, որ հաճախ լիարժեք ինֆորմացիա չեն տալիս: Եթե հանկարծ պարզվի, որ նրանք դիվերսանտ չեն, ավելի վատ մեզ համար, նշանակում է՝ ով ուզենա կարող է անցնել մեր սահմանը»,-ասաց նա:

      Հարցին՝ որքանո՞վ է հավանական ռազմական լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը, կան կարծիքներ, որ հնարավոր է ականատեսը լինենք «կայծակնային» պատերազմի, Մանվել Եղիազարյանը հիշեցրեց, որ զարգացումների նման ելքը Իլհամ Ալիևին ձեռնտու չէ, բայցև չբացառեց կարճատև ռազմական գործողությունները.

      «Պատերազմ սկսելը Ալիևի համար հեշտ չի, գիտենք, որ լեգիտիմ ընտրված նախագահ չէ, եթե պատերազմը սկսվեց և չհաղթեց, նա կորցնելու է իր իշխանությունը, իր փողերը: Իսկ սկսվելու դեպքում, այո, երկար չի ձգվի, որովհետև Հայաստանին և Ադրբեջանին թույլ չեն տա, քանի որ պայթյունավտանգ իրադրություն կստեղծվի անհանգիստ Կովկասում: Պատերազմը շատ արագ կավարտվի և եթե կարողանանք դիմանալ քսան օր, մեկ ամիս, մենք հաղթանակած դուրս կգանք: Ոչ մեկ չի ուզում պատերազմ, մենք էլ չենք ուզում, բայց ով խուճապի մեջ է, թող գնա Հոլանդիայում ապրի, էնտեղ պատերազմի վտանգ չկա: Պատերազմը խելագարների զբաղմունք է, բայց առանց պատերազմի հնարավոր չի լինի: Մի մոռացեք, որ պատահական ժողովուրդներ են հայտնվել Կովկասում՝ ի դեմս Ադրբեջանի, այն արհեստական մի փուշ է մարմնի մեջ, որը պետք է հեռացվի անպայման: Հայերը լավ կռվող են, մենք պետք է միայն կարողանանք կազմակերպվել»,- շեշտեց նա:

      Չանտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքի առաջարկները և դրան հաջորդած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությհունները, «Արաբո» ջոկատի հրամանատարը նշեց, թե մարգարեական խոսքեր չի կարող ասել, բայց մի բան ակնհայտ է.

      «Սերժ Սարգսյանը մտահոգված էր, նշանակում է նա մի բան գիտի, որ մենք չգիտենք: Ես էդ բանակցային զրույցներին չեմ մասնակցում, հստակ բան չեմ կարող ասել, բայց Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունները խոսում են մի բանի մասին՝ ազատագրված վեց-յոթ շրջանը վտանգված է»:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Ղարաբաղի բանակն անցնում է հարձակման

        ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
        15 Հուլիսի 2014,


        Ղարաբաղի զինված ուժերը դարձել է աշխարհքաղաքական խաղացող
        Ստեփանակերտում տեղի է ունեցել ԼՂՀ Ռազմական խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային ու աշխարհքաղաքական հնարավոր զարգացումները եւ այդ համատեքստում՝ հետագա ծրագրերը:

        Թերեւս առաջին անգամ Արցախի պաշտպանության բանակը հայտարարում է գլոբալ եւ տարածաշրջանային գործընթացներին մասնակցելու ծրագրերի մասին: Մինչ այժմ ղարաբաղյան բանակը սահմանափակվում էր ԼՂՀ տարածքի պաշտպանությամբ, հայտարարելով, որ չի սպառնում նրանց անվտանգությանը, ովքեր ոտնձգություն չեն անի ԼՂՀ անվտանգության հանդեպ:

        Թե ինչ է քննարկվել Ռազմական խորհրդում, թերեւս ռազմական գաղտնիք է: Ակնհայտ է մի բան՝ ղարաբաղյան բանակը վերջապես ինքզինքը զգացել է աշխարհքաղաքական կարեւոր գործոն, զգացել է եւ իր ուժը, եւ ինքնուրույնության աստիճանը, որն ինչպես երբեք բարձր է:

        Բանակները շատ պետություններում, հատկապես այն երկրներում, որոնք գտնվում են աշխարհքաղաքական խոցելի պայմաններում, հաճախ ստանձնում են պետության գոյության պատասխանատվությունը: Ղարաբաղում պատերազմի սկսվելուց ի վեր ամեն տարի երկարաձգվում է ռազմական դրությունը, այն ներկայում էլ հայտարարված է, եւ բանակն այդ պայմաններում առանձնահատուկ դեր է խաղում:

        Աշխարհքաղաքական ու տարածաշրջանային զարգացումները փոխվում են շատ արագ, եւ անհրաժեշտ է համարժեք արձագանք: Եւ եթե մինչ այժմ ստատուս-քվոն Արցախի բանակին թույլ էր տալիս զբաղվել միայն «պասիվ» պաշտպանության հարցերով, ներկայում իրավիճակն արդեն փոխվել է:

        Մարտահրավերները բազում են՝ Ադրբեջանը մեծացնում է ռազմական ներուժը եւ չի թաքցնում ռեւանշիստական մտադրությունները, Ռուսաստանը ձգտում է զորք մտցնել Ղարաբաղ, ամերիկյան դեսպանն անընդհատ խոսում է 7 շրջանները վերադարձնելու անխուսափելիության մասին: Հայաստանը, որը սերտ կապված է Ռուսաստանին, չի կարողանում որեւէ բան ձեռնարկել, ամեն ինչ թողնելով Ղարաբաղի վրա: Եւ մնում է միայն ինքնուրույն որոշումներ կայացնելու ուժ գտնել՝ խնդիրներին ու իրավիճակին համապատասխան:

        Ղարաբաղին անկախության տարիներին այդպես էլ չհաջողվեց դիվանագիտական կապեր հաստատել՝ միջազգային չճանաչվածությանը գումարվեց Հայաստանի ու Ղարաբաղի ղեկավարների ցանկության բացակայությունը: Արդյունքում ղարաբաղյան բանակը դարձել է ոչ միայն ռազմական, այլեւ արտաքին քաղաքական գործոն, եւ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ողջ Հայաստանի համար:

        Այսօր ղարաբաղյան բանակն ավարտել է ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման գործողությունը, իսկ Հայաստանի ՊՆ-ն հայտարարել է, որ գերի դիվերսանտին չի վերադարձնի Ադրբեջանին, այլ դատելու է քրեական օրենսգրքով: Բանակի դիրքորոշման կոշտությունը վկայում է, որ այն հասկանում է իր կշիռը տարածաշրջանում եւ նաեւ այն, թե ինչի է ընդունակ, եթե որոշումները իջեցվեն ոչ թե «վերեւից»՝ Մոսկվայից, այլ կայացվեն տեղում:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....YMZQHMBa.dpuf

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Հովհաննես Սահակյան. «Պատերազմը Ադրբեջանի համար կունենա կործանարար հետևանքներ»

          ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվացումն ու դիվերսիայի փորձերը պայմանավորված են Բաքվի «անելանելի վիճակով»։

          Իրինա Հովհաննիսյան
          Հրապարակված է՝ 15.07.2014

          Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունում ակնհայտ են համարում վերջին շրջանում ադրբեջանական կողմի ակտիվացումը, միաժամանակ համոզմունք հայտնելով, որ պատերազմը Ադրբեջանի համար կունենա կործանարար հետևանքներ։

          Հանրապետական պատգամավոր, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վերջին շրջանում Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցների ինտենսիվացումն ու դիվերսիոն խմբեր ուղարկելու հակառակորդի փորձերը պայմանավորված են Ադրբեջանի «անելանելի վիճակով»։

          «Այն, որ դեռևս պատերազմը ավարտված չէ, դրա մասին մշտապես ենք լսել՝ մեր երկրի գերագույն գլխավոր հրամանատարից մինչև սահմանին կանգնած այն շարքային զինվորը, որը պաշտպանում է մեր հայրենիքը», - ասաց պատգամավորը։

          «Իհարկե, նկատելի է այդ ակտիվությունը Ադրբեջանի կողմից, և կարծում եմ, դա նախևառաջ պայմանավորված է այն անելանելի իրավիճակով, որում գտնվում է այսօր Ադրբեջանը», - նշեց Սահակյանը՝ մանրամասնելով․ - «Դիվանագիտական ճանապարհով խնդիրը չկարողանալով լուծել, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը, այսպես ասեմ, պատասխան ունի տալու նաև իր ժողովրդին: Ցանկացած ընտրություններից առաջ ալիևյան կլանը իր հանրությանը՝ Ադրբեջանի ժողովրդին ներկայացնում է, որ Ղարաբաղի հարցն իրենք լուծելու են՝ անկախ նրանից, թե ինչ ճանապարհով, և որ իրենք բավականին շատ փող ունեն, զինվում են, ունեն բավականին լավ զինատեսակներ, զենքեր և անպայման պատերազմում հաղթելու են: Բայց իրենց այդ վերնախավը վստահաբար գիտի, որ պատերազմը Ադրբեջանի համար կունենա անդառնալի և կործանարար հետևանքներ, և նմանատիպ քայլերով փորձում են նաև որոշակի ժամանակ շահել կամ հանրությանը զբաղեցնել: Սա է անելանելի վիճակը, որում գտնվում է այսօր Ադրբեջանը»։

          Հովհաննես Սահակյանի համոզմամբ՝ Ադրբեջանը պարտվել է դիվանագիտական ասպարեզում։ «Տեսնում ենք, որ միջազգային հանրության մոտ, թեկուզ և չճանաչված, բայց արդեն իսկ Լեռնային Ղարաբաղը ինքը համարվում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ տարբեր առիթներով: Ադրբեջանը դիվանագիտական հարթության մեջ, ուղղության մեջ ունենալով նմանատիպ, այսպես ասեմ, պարտություն կամ ոչ երանելի վիճակ, փորձում է այդ դիվերսիոն գործողություններով, հողի մշակի վրա կրակելով, որոշակի քայլեր անել կամ ժամանակ շահել»․ - հայտարարեց Հայաստանի խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            1in.am Armenian News & Analyses.Tel: +37410 519126, +37410 520460© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.1in.am Առաջին լրատվականին: Նյութերն արգել...


            Arkani Ter Tadevosyan on maps, video...

            Last edited by Vrej1915; 07-20-2014, 08:50 PM.

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Originally posted by Vrej1915 View Post
              http://www.youtube.com/watch?v=1dUu1iyslJI#t=13

              Arkani Ter Tadevosyan on maps, video...
              Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ պատրեազմի, կսկսեր հուլիսի 1-ին
              2014-07-15

              Հեղինակ՝ Սիրանույշ ՊապյանՀյուր` Արկադի Տեր-Թադևոսյան


              «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։

              -Պարոն Տեր-Թադևոսյան, վերջին օրերին իրականացրած դիվերսիոն գործողություններից հետո ձերբակալված դիվերսանտի նկարները հրապարակվեցին, բայց շատերն ասում են, որ դրանք դիվերսանտներ չեն, որ այս ամենը մտացածին է: Մյուս կողմից, ադրբեջանցի փորձագետ Մուբարիս Ահմեդօղլուն մեզ հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանին մնացել է միայն որոշել, թե կոնկրետ երբ պետք է սկսել պատերազմը, և բլից-կրիգ իրականացնել: Հայաստանը որքանո՞վ է դրան պատրաստ:

              -Եթե ադրբեջանցիներն ուզում էին պատերազմ և պատրաստ էին դրան, նրանք դա կարող էին սկսել հուլիսի 1-ին: Նրանք կարող էին ասել, որ հայերը մեզ վրա հարձակվել են, մենք ունենք մարդկային ու տարածքային կորուստներ, ու սկսեին պատերազմը: Ի՞նչն էր խանգարում Ադրբեջանին պատերազմ սկսել:

              Հիմա Ադրբեջանում շատ են խոսում բլից-կրիգի մասին ու ամեն անգամ մեկը մյուսի հետևից զորավարժություններ են անցկացնում: Դրանք նպատակ ունեն Ղարաբաղը գրավել 3-րդ, 4-րդ, 1-ին ու 2-րդ կորպուսներով: Նրանք 5 բանակային կորպուս ունեն, բայց բանն այն է, որ նրանք իրենց ունեցած զենք-զինամթերքով չեն կարող այդ տարածքում գործողություններ իրականացնել: Ղարաբաղի տարածքը սարերի վրա է, և պետք է հաշվել, թե ռազմական գործողությունների տարածքում քանի տանկ ու ռազմական տեխնիկա կարող է գործել:

              Ադրբեջանցիները զորավարժությունների ժամանակ երեք տարբերակ ունեին, որոնք իրենց հերթին տարբերակներ ունեին: Նրանց զորավարժություններին Թուրքիայի կողմից լավ պատրաստված մասնագետներ են մասնակցում: Այդ տարբերակներով նրանք հաջողություններ կարող են ունենալ առաջին մի քանի օրերին, և Ղարաբաղը մարդկային ու տարածքային կորուստներ կարող է ունենալ, բայց դրանից հետո նրանք կարող են ընկնել վատ վիճակի մեջ, և հետագա քայլերից զրկված կլինեն: Առաջին հերթին վատ վիճակի մեջ է ընկնում նրանց թիկունքը, որը պետք է անհրաժեշտ բաներով մատակարարի առաջին գծին:

              Այստեղ սահմանն է Ադրբեջանի, Ղարաբաղի, Իրանի ու Հայաստանի (ցույց է տալիս քարտեզի վրա): Ադրբեջանի տարածքը հարթություն է, իսկ Ղարաբաղը սարերի վրա է, և Ադրբեջանի համար Ղարաբաղը կարծես Շուշի լինի բարձունքի վրա: Այսինքն՝ նրանք պետք է հարձակվեն ներքևից վերև, որտեղ կան բնական ու արհեստական պաշտպանություններ: Երկրորդ՝ մենք այստեղ կենսական անհրաժեշտության ոչ մի օբյեկտ չունենք կորցնելու, իսկ Ադրբեջանը այդ տարածքում նավթատարներ ունի, որոնք գնում են դեպի Թուրքիա: Պատերազմի դեպքում՝ ղարաբաղցիները առաջին հերթին հենց այդ նավթատարին կխփեն: Այսինքն՝ թեև մեր զենքը քիչ է, բայց մեր 2 հարվածը հավասար կլինի նրանց 30 հարվածին: Հայկական կողմի համար շատ ցավալի կլինի, քանի որ մարդկային ու նյութական կորուստներ կունենանք, բայց Ադրբեջանը դրանով կարող է վերջնականապես կոտրվել ու հանձնվել: Երրորդ՝ այս տարածքներում գերտերությունները միլիարդավոր դոլարների ներդրումներ են արել, նավթատարներ են կառուցել, ու այդ տարածքները Ադրբեջանինը չեն: Այդ երկրները թույլ չեն տա վտանգի ենթարկել այդ ամենը, երբ պատերազմ սկսվի:

              Ադրբեջանում շատ ուժեղ զարգացած են լրատվամիջոցները, որոնք նպատակաուղղված քարոզչություն են իրականացնում, թե մենք պետք է հարձակվենք, բայց փաստն այն է, որ նրանք պատերազմ չեն սկսում: Նրանք կարող էին ինչ-որ առիթ գտնել ու սկսել պատերազմը, բայց իրականում պատրաստ չեն դրան: Մյուս կողմից, ՆԱՏՕ-ն, Ռուսաստանն ու նաև Թուրքիան նրանց նման պատրաստություն չեն տա, այնպես չէ, որ այս հակամարտությունը երկու երկրների հարցն է միայն:

              -Կա՞ն վախեր, որ պատերազմ կարող է սկսվել:

              -Ոչ, վախ չկա ու չի կարող լինել, բայց նրանք ինչ-որ չափով իրենց ուզածին հասնում են, մեր ժողովուրդը խուճապի մեջ է, Ղարաբաղում զանգահարում հարցնում են, Արցախի ճանապարհը բաց է, թե ոչ: Ադրբեջանական կողմն ուզում է խուճապ առաջացնել, բայց շնորհիվ հայկական լրատվամիջոցների՝ բոլորը կարդում ու հասկանում են, թե իրականում ինչ է կատարվել:

              -Պարոն Տեր-Թադևոսյան, Դուք նշում եք, որ պատերազմի վտանգ չկա: Իսկ ինչի՞ վկայությունն էին Նախիջևանի կողմից կրակոցները:

              -Այդ կրակոցները նախապես պլանավորված են, նրանք պիտի այդ գործողություններն անեն, քանի որ իրենց բանակի հրամանն են կատարում: Իմ կարծիքով, նրանք ուզում են ցույց տալ, որ պատրաստ են հարձակման և խուճապ առաջացնելու խնդիր են ուզում լուծել:

              -Հայաստանի անելիքը ո՞րը պիտի լինի ԼՂ խնդրի կարգավորման առումով: Արդյոք Հայաստանը պիտի դիմի Ռուսաստանի՞ն, թե՞ միջազգային հանրությանը, ովքեր ներգավված են ԼՂՀ կարգավորման գործին:

              -Ես այդ քաղաքական հարցերով, թե ով ում պիտի դիմի, ինչպես պիտի դիմի՝ չեմ զբաղվում: Ես ունեմ կոնկրետ հարցեր, որոնցով պիտի զբաղվեմ, որպեսզի մեր սահմանները պաշտպանված լինեն, մենք կորուստներ չունենանք, որի ուղղությամբ աշխատում ենք: Ասենք՝ 1000 անգամ ադրբեջանական կողմն է կրակում, 500 անգամ՝ հայկականը, ու հետո ԵԱՀԿ-ն, որը դիտարկումներ է անցկացնում այդ տարածքներում, հայտարարում է, որ երկու կողմից էլ կրակում են: Բայց թե ով է կրակում, քանի անգամ են կրակում, այդ մասին ոչինչ չեն ասում: Նրանք չունեն այդ կոնկրետ տվյալները: Այդ տվյալներն ունենալու համար ոչ մի դժվարություն չկա: Այսօր կա այդ տեխնիկան, որով դա հեշտությամբ կարելի է պարզել: Ամերիկացիներն ունեն այդ սարքերը, որոնց օգնությամբ հազար կմ հեռավորությունից պարզում են, թե կրակոցը ո՞ր կողմից էր՝ վերևի՞ց, թե՞ հետևից: Նրանք կարող են համակարգչով դուրս բերել կրակոցը և հաշվարկել: Մենք կարող ենք դնել այդ տեխնիկան, որի վրա աշխատում ենք, և պարզել, թե որտեղից են կրակում ու ինչ են կրակում: Երկրորդ, կարելի է պարզել, թե որ կողմից են կրակում դիպուկահարները: Այդ սարքավորումները տալիս է կրակոցի կոորդինատները: Այդ տեխնիկան արդեն մի քանի տարի աշխատում է:

              -Օրերս Հայասատանում Ֆրանիսայի դեսպանն ասաց, որ, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ֆրանսիան չէր կարող չհարգել ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի կողմից ամրագրված դրույթները, և Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին որևէ տեսակի զենքի վաճառք չի կարող լինել: Մինչդեռ Ռուսաստանը խախտում է այն:

              -Ես՝ որպես հայ, դեմ եմ դրան, բայց, մյուս կողմից, եթե Ադրբեջանը զենք չգնի Ռուսաստանից, կարող է գնել Թուրքիայից, Իսրայելից, բայց Ռուսաստանը փորձում է հսկողություն այսպես իրականացնել, և ավելի լավ է Ադրբեջանը Ռուսաստանի վերահսկողության տակ լինի, քան Թուրքիայի կամ Իսրայելի:

              -Այդքան բարի՞ են Ռուսաստանի ցանկությունները: Օրերս Սերժ Սարգսյանն էլ Բուենոս Այրեսում հայտարարեց, որ Հայաստանի ժողովուրդն անհանգստացած է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությամբ:

              -Այո, կա անհանգստություն: Մեզնից ոչ ոք չի ասում, որ Ադրբեջանում կան ռուսական բազաներ, ունեն ավիացիոն բազա:

              ԼՂՀ խնդիրը ո՛չ Հայաստանինն է, ո՛չ Ադրբեջանինը, որ մենք խնդիրը դնենք և փորձենք լուծել: Թե Հայաստանը, թե Ադրբեջանը ինքնավար չեն, նրանք գերտերությունների ազդեցության տակ են: Դրա համար եթե անգամ Ադրբեջանը հիմա ուզենա կռիվ սկսել, իսկ ո՞վ կթողնի իրեն: Գումար են ներդրել, դեռ նավթն իրենց չեն քաշել, միլիարդները չեն ստացել, և հիմա կորցնե՞ն դա, քանի որ հայերը կվերցնեն ու կպայթեցնեն:

              -Այսինքն՝ հաշվարկներ են արել:

              -Նրանք ոչ թե հաշվարկներ են անում, այլ ունեն վերլուծական կենտրոններ, կան կազմակերպություններ, որոնք այդ բոլորը հաշվարկնում են: Այդ ամենը հետազոտություններ են անում և տալիս ուղղություններ:

              -Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր՝ Ադրբեջանը պատերազմ սկսի:

              -Պատերազմն այն դեպքում է հնարավոր, եթե ԱՄՆ-ն ու Եվրամիությունը իրենց ներդրած գումարները հետ վերցնեն, Ադրբեջանն էլ նավթ չունենա: Բայց դրա համար էլ ժամանակ է պետք:

              -Դուք նշում եք, որ չկա մտահոգվելու առիթ, որ Ադրբեջանը վտանգի տակ չի դնի իր ունեցվածքը, ԱՄՆ-ը դա չի թողնի: Այնուամենայնիվ, եթե պատերազմ սկսվի, Հայաստանը դրան պատրա՞ստ է:

              -Հիմա ես ինչ կարող եմ ասել… Հո չեմ կարող ասել, որ մենք պատրաստ չենք: Մեր և Ադրբեջանի պատրաստվածության մասին գնահատականները տալիս են զինվորական մասնագետները, որոնք ծառայում են այլ պետություններին: Օրինակ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի զինվորականները տալիս են մեր բանակի և Ադրբեջանի բանակի պատրաստվածության մակարդակը: Օրինակ՝ ես ունեմ Չուրկին ազգանունով փորձագետի վերլուծությունը Հայաստանի և Ադրբեջանի բանակների միջև, թե ինչ տարբերակների դեպքում կլինի երկրի փլուզում: Բոլոր փորձագետները միաբերան նշում են, որ Ադրբեջանի համար դա երկրի վերջը կլինի, և նոր հանրապետություններ կստեղծվեն այդ տարածքում:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                «Պատերազմը վերսկսելու ոչ մի նախանշան չեմ տեսնում, բայց լրատվամիջոցների ներկայացրած նյութերն ուսումնասիրելով՝ այն կարծիքին եմ հանգել, որ դրանք դիվերսիոն գործողություններ …



                «Նրանք չէին կարող դիվերսանտներ լինել». թե ինչու՝ բացատրում է Վովա Վարդանովը
                «Պատերազմը վերսկսելու ոչ մի նախանշան չեմ տեսնում, բայց լրատվամիջոցների ներկայացրած նյութերն ուսումնասիրելով՝ այն կարծիքին եմ հանգել, որ դրանք դիվերսիոն գործողություններ …

                2014-07-13


                «Պատերազմը վերսկսելու ոչ մի նախանշան չեմ տեսնում, բայց լրատվամիջոցների ներկայացրած նյութերն ուսումնասիրելով՝ այն կարծիքին եմ հանգել, որ դրանք դիվերսիոն գործողություններ չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Դիվերսիոն հատուկ նշանակության ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը:

                Մանրամասնելով իր միտքը՝ Վարդանովն ասաց, որ ՊՆ-ի տրամադրած լուսանկարներում ներկայացված են խլացուցիչով զենքեր՝ «Կալաշնիկով» ինքնաձիգ և ատրճանակ, բայց նման խլացուցիչը պետք է ունենա իր հատուկ փամփուշտները․ «Նման կարգի նռնակներով հնարավոր չէ, որ հետախույզ-դիվերսանտը ներս մտնի, ինչից եզրակացնում եմ, որ նրանք դիվերսանտներ չեն: Ավելի շուտ խոսքը գնում է «Գորշ գայլերի» կամ «Ղարաբաղի ազատագրում» անունով շարժում ունեն թուրքերը՝ նմանատիպ ինչ-որ կառույց իր ակտիվիստներին ուղարկել է:

                Ես կարդացի բռնված թուրքի այն հայտարարությունը, թե ինքը հաճախ է Քելբաջարում լինում, իրեն խնդրել են չգնա, բայց գնացել է: Կարելի է եզրակացնել, որ ոչ պետական հովանավորությամբ, ավելի ուշ հնարավոր է՝ պետության կողմից հովանավորված է գնացել»,- ասաց մեր զրուցակիցը: Բացի այդ ՝ Վարդանովը համոզված է, որ այդ տարիքի մարդը հետախույզ-դիվերսանտ լինել չի կարող:

                Վարդանովի կարծիքով՝ թուրքը միշտ էլ սահմանում իր գործունեությունն ակտիվացնելով ինչ-որ հարցեր է փորձում լուծել. «Այդպես միշտ էլ կլինի, և եթե մարդիկ շատ են ահաբեկվում դրանից՝ թող գնան Հոլանդիայում ապրեն»:

                Ըստ Վարդանովի՝ այն զինատեսակները, որ Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, անմիջականորեն կարող են օգտագործվել մեր դեմ, բայց դրանք պարզապես դժվարացնելու են մեր գործը՝ ոչ ավելին, և մենք անկասկած հաղթելու ենք:
                Last edited by Vrej1915; 07-20-2014, 08:52 PM.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  1in.am Armenian News & Analyses.Tel: +37410 519126, +37410 520460© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.1in.am Առաջին լրատվականին: Նյութերն արգել...


                  Video, Vova Vardanov

                  Very informative, proffessional approach.


                  Might be useful for all wishful slaves, and blind russophiles.
                  Listen well about arm deliveries, and role of russian army during Artsakh I war.

                  Last edited by Vrej1915; 07-20-2014, 08:44 PM.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ադրբեջանական լրատվամիջոցները «բարեհաջող» նենգափոխել են հայ հետախույզի հայտարարությունը

                    Հուլիս 15, 2014


                    Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ նենգափոխել են հայկական կողմի հայտարարությունը: Այս պարագայում խոսքը ազատամարտիկ, հետախույզ Վովա Վարդանովի հայտարարության մասին է, որը վերաբերում էր օրերս ԼՂՀ Քարվաճառի շրջանում ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծմանը:

                    Մեծ ոգեշնչվածությամբ haqqin.az-ը մեջբերում է Վովա Վարդանովի խոսքն այն մասին, որ «Ադրբեջանի ձերբակալված քաղաքացի Ղուլիեւը ոչ մի կերպ չի կարող դիվերսանտ լինել»:

                    Սակայն Վարդանովի խոսքի շարունակությունը խմբագրությունը ներկայացնում է աղավաղված տեսքով: «Նա Քարվաճառի տարածք մտել է պատահաբար: Նրա տարիքի մարդը (1968թ. ծնված) չի կարող լինել հետախույզ: Ես ինքս մշտապես պարապում եմ, բայց երբեք չեմ կարող գնալ հետախուզության: Տարիքս թույլ չի տա», - նման խոսքեր են վերագրում Վարդանովին:

                    Իրականում Վարդանովը տեսակետ էր հայտնել, որ խումբը, դատելով զենքերից, տարիքից եւ կապի միջոցների բացակայությունից, հազիվ թե դիվերսիոն-հետախուզական լիներ. «Կարծում եմ՝ ավելի շուտ դա ինչ-որ ահաբեկչական կազմակերպության պարտիզանական ջոկատ էր: Իսկ սուր զգացողությունների սիրահարների «զբոսանքը» քաղաքական ինչ-ինչ շահեր էր հետապնդում:

                    Վովա Վարդանովը հիշեցրել էր, որ հայկական կողմն իր ժամանակին նույնպես պարտիզանական գործողություններ էր անցկացնում Շահումյանի շրջանում: Նա նաեւ ընդգծել էր, որ Ադրբեջանը պետք է զգուշանա. «Եթե հարկ լինի, կհասնենք Բաքու եւ Կասպից ծով»:

                    Ավելի վաղ հաղորդվել էր Քարվաճառում հատուկ ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական դիվերսիոն խմբի վնասազերծման մասին:

                    ՀՀ ՊՆ-ի հաղորդմամբ՝ անհերքելի ապացույցներ կան, որ գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից վարձված հանցախմբի հետ. «Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել եւ դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից: Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որեւիցէ տարբերանշան եւ կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ»,-ասված էր հաղորդագրությունում:

                    Նաեւ ընդգծվում է, որ վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն եւ սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր եւ այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ: Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության եւ Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:

                    Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X