Re: Military Forces of the Republic of Armenia
«Ալիևը խայտառակ է եղել, դեմքն է փրկում».
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել
Օգոստոս 3 2014
«Այս հայտարարություններն ավելի շատ ներքին լսարանի համար են: Ալիևը դեմքը փրկելու խնդիր ունի:
Նա իր ժողովրդին պիտի պատասխան տա՝ այդ մսխված միլիոնավոր դոլարների գինը քանի՞ մարդու լեշ է արժեցել: Դա՞ է ձեր բանակը, դա՞ է ձեր սպան: Ապացուցվեց, որ կացնահարող, մարդասպան սպան բանակի սպա չէ, մարդասպանների բանակը ամբոխ է»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Հիշեցնենք, որ այսօր տարածված հայտարարությամբ պաշտոնական Բաքուն կոչ է անում միջազգային հանրությանը պատժամիջոցներ կիրառել Հայաստանի նկատմամբ շփման գծում վերջին շրջանում իրականացված «սադրիչ քայլերի համար»: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է «Հայաստանի դիվերսիոն-հետախուզական խմբերը բազմիցս փորձել են հատել շփման գիծը:
Հայկական կողմի այդ սադրիչ գործողությունները հանգեցրել են շփման գծի ողջ երկայնքով լարվածության աճի և մարդկային մեծ կորուստների: Ստեղծված վտանգավոր դրության ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Երևանի վրա, որը կարգարդրել է կազմակերպել այդ սադրիչ գործողությունները»:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ «նման հայտարարությունների հիմքը թուրքական օրորոցից է գալիս»: Քաղաքագետի կարծիքով՝ «կողոպուտը կեղծելը, ուրիշի ունեցվածքին տեր լինելը, բայց չաշխատելը թուրքական բնավորություն է»:
Մեր հարցին՝ ինչպիսի՞ն կլինի միջազգային հանրության արձագանքը, պարոն Շիրինյանը պատասխանեց, թե Ամերիկան էլ, Ռուսաստանն էլ ֆիքսել են իրականությունը, իսկ «թե ով ինչ կշահարկի, դա այլ հարց է»:
Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանին ձեռնտու չէ այս շրջանում ագրեսիվ լինելը, քանի որ 1994-ին ամենանպաստավոր դիրքերը գրավել է, սպառնալիքներ ստեղծել Ադրբեջանի հանդեպ: Բայց Ադրբեջանը խայտառակ է եղել ու միջազգային հանրության առաջ իր դեմքն է փրկում:
Պարոն Շիրինյանը վստահ է, թե հասկացողը կհասկանա, որ այս ամենը թուրքական ձեռագիր է: Այնուհետև մանրամասնեց. «Ադրբեջանը ագրեսիվ գործողությունների շղթա էր նախատեսել, հայկական զինուժի բոլոր դիրքերը փորձել:
Բոլոր տեղերը փորձեցին, բոլոր տեղերից ճանճի նման կոտորվեցին: Հիմա աշխարհի առաջ խայտառակ են եղել ու իրենց դեմքը պիտի փրկեն:
Ռուսատանը ոտքից գլուխ իրենց զինել է, թուրքական խորհրդատուները հետներն են, նավթով ողողված են, բայց կոտորվել են»:
Մեր դիտարկմանը, թե պաշտոնական Բաքվի այս հայտարարությունը արդյոք ի պատասխան ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությանը չէ՞ր, պարոն Շիրինյանը պատասխանեց.
«Դա կարող եք կապել նաև Նալբանդյանի հայտարարության հետ, բայց ես չէր ուզի կապել: Նորից եմ ասում, խայտառակ են եղել, ուզում են իրենց դեմքը փրկել:
Միլիոնավոր դոլարների զենքը դնում են, հարյուր հազարներով բանակ են պահում, բայց գնում ճանճի նման կոտորվում են սահմանային գոտում, այն էլ փոքրիկ Արցախի Հանրապետությունից»: Պարոն Շիրինյանի կարծիքով՝ նման հայտարարություններով Ադրբեջանը ցանկանում է նաև բարոյական ճնշում գործադրել Հայաստանի վրա:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/08/03/485413/
© 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Comment