Announcement
Collapse
No announcement yet.
Military Forces of the Republic of Armenia
Collapse
X
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ադրբեջանը նորից շիլաշփոթի մեջ է. ՊՆ հայտնում է հայ դիվերսանտ բռնելու մասին, իսկ Թովուզի գյուղացիներն այլ բան են պատմում
07/08/14
Ադրբեջանական լրատվամիջոցները նոր եւ միմյանց հակասող տեղեկություններ են հրապարակում Թովուզում գերի ընկած Հայաստանի քաղաքացու մասին: Քիչ առաջ Ադրբջանի ՊՆ հայտարարություն է տարածել, ըստ որի, իբրեւ թե իրենք Թովուզում հայկական դիվերսիոն խումբ են ոչնչացրել։ Ընդ որում, 5 հոգանոց խմբից 4-ին ոչնչացրել են, իսկ մեկին ձերբակալել են եւ այդ մեկը Կարեն Պետրոսյանն է։ Միաժամանակ, նույն աղբյուրները նաեւ ներկայացնում են Պետրոսյանին գերեվարած ադրբեջանցի գյուղացու պատմությունը։
ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի բնակիչ Ռոյալ Իսմիխանօղլու Գուլիեւն է գերի վերցրել հայաստանցուն: Իսկ ավելի վաղ որպես գերեվարող նշվում էր Մամեդով Պավիզ Փաշաօղլուի անունը։ Ինչեւէ, Գուլիեւն ասել է, թե տանը քնած էր, երբ հանկարծ լսել է, որ ինչ-որ մեկն իր մորից թեյ է ուզում:
Այնուհետ, իբր դուրս է եկել բակ, իսկ այնտեղ կանգնած տղամարդը նրանից ծխախոտ է խնդրել: Ադրբեջանցու խոսքով՝ իր հարցին ի պատասխան, թե արդյոք ինքը ծխախոտ չունի՞, անծանոթը գրպանից հանել է ծխախոտի դատարկ տուփը:
Գուլիեւն ասել է, թե իրեն կասկածելի է թվացել, որ տուփը նման չէր իրենց մոտ արտադրվողներին: Մոտեցել է նրան, մետաղաձողով գետնին տապալել, տարել գյուղի կենտրոն, ապա հանձնել զինվորականներին:
Հաղորդվում է նաեւ, որ հայաստանցին կոկիկ հագնված է եղել եւ իբր բջջային հեռախոսում զենքի նկարներ է ունեցել:
Գուլիեւի պնդմամբ՝ ադրբեջաներեն կարծես հասկանում էր:
Ադրբեջանական լրատվամիջոցները գերի ընկած Հայաստանի քաղաքացուն Արտուշ Պետրոսյան են ներկայացնում:
Այս պատմությունն, ըստ էության, անուղղակիորեն ապացուցում է Տավուշի սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի պատմածն իր գյուղացու մասին, որն ասել է, թե սահմանը հատողը եղել է 31-ամյա Կարեն Արտուշի Պետրոսյանը, որն ալկոհոլի հետ սեր ունի եւ սահմանը հատելիս էլ, ըստ ամենայի, ոչ սթափ վիճակում է եղել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.yerkirmedia.am/?act=news&lan=hy&id=21609
© Երկիրմեդիա
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Հերոսի հայր եմ. 19-ամյա Բենիկը ծառայակից 9 ընկերների կյանքն է փրկել ,
08.08.2014
Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով վիրավորված Բենիկ Օհանջանյանն արագ կողմնորոշվելու եւ գործելու շնորհիվ փրկել է ծառայակից 9 ընկերների կյանքը, սակայն կրակելու ընթացքում սայթաքել է եւ կոտրել ոտքը: ՀՀ ՊՆ Կենտրոնական հոսպիտալի վնասվածքաբանության բաժանմունքում գտնվող 19-ամյա զինծառայողն իրեն արդեն լավ է զգում, վիրահատությունը բարեհաջող է անցել:
«Գիշերը ժամը 02:00-ի մոտ էր, որ ընկերոջս՝ Գրիգոր Գրիգորյանի ուղղությամբ ադրբեջանցիները նռնակ նետեցին ու սկսեցին կրակել, այդ պահին ես էլ սկսեցի իրենց ուղղությամբ կրակել: Ադրբեջանցին 3 կողմից կրակում էր, բայց ես կարողացա նրանց լռեցնել: Էդ պահին 9 հոգով էինք. ես էլ հիվանդանոցում եմ, որովհետեւ կրակելու պահին սայթաքեցի ու ընկա, բայց շարունակում էի կրակել»,- լրագրողների հետ զրույցում պատմեց վիրավորված զինծառայողը:
Բենիկ Օհանջանյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Սոս գյուղից է, որոշել էր ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, սակայն ինչ-ինչ պատճառներով չէր ստացվել: Այսօր արդեն 1 տարվա շարքայինը սպասում է, թե երբ է վերջնականապես ապաքինվելու, որ նորից դիրքեր մեկնի: NEWS.am-ի հետ զրույցում Բենիկի հայրը՝ Գառնիկ Օհանջանյանը նշեց, որ որդու ցանկությանը երբեք դեմ չի գնալու:
«Հերոսի հայր եմ, տղաս միշտ էլ պատրաստ էր, որ կռվեր հայ ժողովրդի համար, ինքը ասում ա՝ հենց որտքի կանգնեմ, գնալու եմ: Մենք բոլորս էլ պատրաստ ենք ծառայության, մեծ տղաս էլ մի քանի օրից դիրքեր կմեկնի՝ սահմանը պահելու»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Comment
-
Re: Military Forces of the Republic of Armenia
Ղարաբաղաադրբեջանական սահմանի վերջին միջադեպերը ոտքի են հանել Արցախի ողջ բնակչությանը: Լուրն իմանալուն պես հարյուրավոր...
Ճանաչենք մեր զինվորներին. նրանք դիրքերում են հայտնվել առանց որեւէ կոչի
7 օգոստոսի, 2014
Ղարաբաղաադրբեջանական սահմանի վերջին միջադեպերը ոտքի են հանել Արցախի ողջ բնակչությանը: Լուրն իմանալուն պես հարյուրավոր ազատամարտիկներ կարճ ժամանակում հասել են դիրքեր ու կանգնել զինվորների կողքին:
Հյուսիս-արեւելյան սահմանի առաջնագծում հանդիպեցինք երեք եղբայրների՝ Դավիթ, Մհեր, Սուրեն Աբրահամյաններին (ձախից աջ):
Սահմանի մեկ այլ հատվածում ծառայության մեջ գտնվող որդուն՝ Արամին միացել է հայրը՝ Էրիկ Բալասանյանը:
Comment
Comment