Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Հակոբ Ինջիղուլյան. Սպառնում էին գնդակահարել, եթե ցանկանամ վերադառնալ Հայաստան

      02.10.2014


      Ավելի քան մեկ տարի Ադրբեջանում գերության մեջ գտնված հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը երախտապարտ է միջազգային կազմակերպություններին եւ օտարերկրյա պետություններին՝ գերությունից իր ազատ արձակմանն աջակցելու համար:

      Հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հակոբ Ինջիղուլյանն իրեն դիմավորելու եկած բազմաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներին պատմեց գերության ընթացքում վերապրածը: Նա ընդգծեց, որ հայրենիք վերադառնալու որոշումն ինքնուրույն է ընդունել:

      Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ մտադիր է շարունակել հայկական Զինված ուժերի շարքերում ծառայությունը՝ լրացնելով մնացած 9 ամիսները: Առողջական վիճակի մասին հարցին պատասխանեց, որ «լավ» է:

      Կրկին հավաստելով, որ անցյալ տարվա չարաբաստիկ այդ օրը՝ օգոստոսի 8-ին, մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում, Ինջիղուլյանը պատմեց ադրբեջանական գերության ընթացքում ենթարկված ճնշումների մասին:

      «Ասում էին՝ եթե չանես այնպես, ինչպես մենք ենք ասում, հովվի բախտին կարժանանաս (ադրբեջանական բանտում զոհված Մանվել Սարիբեկյան - խմբ.)»,- նշեց Ինջիղուլյանը: Նա նշեց, որ իր գերությունից կարճ ժամանակ անց հայտնված «հարցազրույցը» տվել է սպառնալիքի ներքո: Գերության մեջ փորձել են նաեւ նրանից տեղեկություններ ստանալ:

      Բացի այդ, ադրբեջանական հատուկ ծառայություններն Ինջիղուլյանի հետ համապատասխան «աշխատանք» են տարել: «Մինչեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակների այցելությունն ինձ ասում էին, թե ինչ խոսեմ նրանց մոտ: Ընտանիքիցս նամակներ էին կարդում: Թելադրում էին նամակները, որոնք ես գրում էի»,- պատմեց Ինջիղուլյանը՝ հավելելով, որ ԿԽՄԿ-ի եւ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչներին խնդրում էր արագացնել երրորդ երկիր փոխանցելու գործընթացը:

      Հարցին, թե ինչու էր ստիպված ընտրել երրորդ երկիրը, այլ ոչ թե անմիջապես վերադառնալ Հայաստան, Հակոբ Ինջիղուլյանը պատասխանեց, որ իրեն ստիպել են այդպես վարվել: «Սպառնացին: Ասացին, որ «եթե փորձես փախչել գերությունից կամ ցանկանաս վերադառնալ Հայաստան, քեզ գնդակահարություն է սպասվում»: Այդ պատճառով ես գնացի երրորդ երկիր, իսկ հետո վերադարձա Հայաստան»,- տեղեկացրեց Ինջիղուլյանը:

      Հակոբի խոսքով՝ իրեն ռազմական օբյեկտում էին պահում: Այնտեղ նաեւ այլ հայերի է տեսել: Ինջիղուլյանը, սակայն, չասաց, թե ովքեր էին նրանք:

      «Ինձ համար երրորդ երկիր գոյություն չունի, միայն Հայաստան»,- ընդգծեց Ինջիղուլյանը:

      Նշենք, որ դիմավորողները Հակոբ Ինջիղուլյանին ողջունում էին բուռն ծափերով եւ Հայաստանի դրոշներով:













      Լուրեր Հայաստանից - NEWS.am

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Հայ դիրքապահները խոցել են ադրբեջանցի դիպուկահարների հրամանատարին
        Lragir.am
        15 Հոկտեմբերի 2014,


        Մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժն ինտենսիվ կրակահերթերի տակ է պահում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերն ու դիրքերը, նաեւ շփման գծի այլ հատվածներ:

        Ըստ մեր աղբյուրների, Ադրբեջանի այդ գործողությունները պայմանավորված են մի քանի օր առաջ ադրբեջանական բանակի սերժանտ Թուրալ Ահմեդով Մագերամ օղլու կորստով: Թուրալ Ահմեդովը եղել է առանձին դիպուկահարային վաշտի դասակի հրամանատար: Մեր ունեցած տեղեկություններով, նրան խոցել են հայ դիրքապահները, ինչը խոցել է ադրբեջանական կողմին: Եւ դրանով է պայմանավորված այն, որ ադրբեջանցիները մի քանի օր է ակտիվացրել են կրակահերթերը հայկական ուղղությամբ:

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....Q3PoNQrp.dpuf

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            «Միասնություն 2014» զորավարժությունում ներգրավված է շուրջ 47000 զինծառայող (ֆոտո)
            Նոյեմբեր 10, 2014 by Վռամ Խոջագորյան


            Շարունակվում են Հայաստանի զինված ուժերի (ներառյալ Պաշտպանության բանակը) օպերատիվ մարտավարական լայնամասշտաբ զորավարժությունները, որոնք մեկնարկել են 2014-ի նոյեմբերի 6-ին։


            ՀՀ ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, «Միասնություն 2014» զորավարժությանը ներգրավված է ՀՀ զինված ուժերի ավելի քան 17 000 զինծառայող, 550 միավոր հրետանային միջոց, 250 միավոր զրահատեխնիկա, 150 միավոր ՀՕՊ միջոց, 300 միավոր հակատանկային միջոց, 100 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 1 200 ավտոմեքենա։

            Իր հերթին, ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել է, որ զորամիավորման կազմից զորավարժությանը մասնակցում է ավելի քան 30000 զինծառայող (այդ թվում նաև զորահավաքային ռեսուրսից), 1550 միավոր հրետանային միջոց, 600 միավոր զրահատեխնիկա, 300 միավոր ՀՕՊ միջոցներ, 1300 միավոր հակատանկային միջոց, 160 միավոր հատուկ տեխնիկա և ավելի քան 3000 ավտոմեքենա:

            Հիշեցնենք՝ ավելի վաղ հասանելի դարձած տեսանյութերում երևում էր, որ զորավարժության շրջանակներում ի թիվս այլ տեխնիկայի, մարտական դիրքեր են հանվում նաև «Տոչկա» մարտավարական հրթիռային համալիրներ և Ռ-17 «ՍԿԱԴ-Բ» բալիստիկ հրթիռներ։

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia



              Last edited by Vrej1915; 11-10-2014, 03:19 PM.

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Հզոր հակահարված Ադրբեջանին. Ինչ քայլեր են հնարավոր

                ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
                13 Նոյեմբերի 2014


                Հայկական ուղղաթիռը խոցվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի չեզոք գոտում: Այս մասին հայտարարում է ադրբեջանական կողմը, արդարացնելով իր քայլը: Փաստացի, ըստ ադրբեջանական կողմի, հայկական ուղղաթիռը չի հատել ադրբեջանական սահմանը: Ադրբեջանն ասում է, որ ուղղաթիռը պատրաստվում էր գրոհի, եւ իրենք կանխել են դա:

                Ավիացիայի խնդիրը լարվածության ավելի բարձր մակարդակ է ենթադրում: Սովորաբար, տարբեր երկրների կամ ռազմական բլոկների ավիացիան հաճախ են խախտում միմյանց սահմանները, կամ մոտենում «արգելված» գոտիներին, սակայն կողմերը ձեռնպահ են մնում կտրուկ քայլերից: Գործի են դրվում նախազգուշացման մեթոդներ, կամ ավիացիան օդ է բարձրանում ու հետեւում սահմանախախտ սարքերին: Հետեւում են դիվանագիտական նոտաներ եւ այլն, սակայն սովորաբար բանը խոցելուն չի հասնում: Մի պարզ պատճառով՝ քանի որ այդ դեպքում լարվածությունը մտնում է լիովին այլ մակարդակ, որից երկրներն աշխատում են խուսափել:

                Ադրբեջանը չի դիմել նման քայլերի, եւ միանգամից խոցել է հայկական ուղղաթիռը: Այսօր էլ Ադրբեջանը Ղարաբաղի օդային տարածքը հայտարարել է փակ գոտի եւ այդ մասին զգուշացրել միջազգային հանրությանը:

                Հայկական կողմը հայտարարել է, որ պատասխանն Ադրբեջանի համար լինելու է ցավոտ: Հայկական կողմը կարող է դիմել մի շարք քայլերի, որոնք Ադրբեջանի համար իսկապես կարող են ցավոտ լինել: Բացի այդ, այս միջադեպը հայկական կողմի համար կարող է քաղաքական, դիվանագիտական ու ռազմական որոշակի քայլերի հզոր փաստարկ լինել, եւ այն պետք է օգտագործել:

                Ներկայում ուղղաթիռն ընկած է չեզոք գոտում, եւ այն չպետք է անցնի ադրբեջանական կողմին: Հայկական բանակը կարող է իր վերահսկողության տակ վերցնել այդ տարածքը: Դա լիովին արդարացված քայլ կլինի թե ներկայիս իրավիճակի, թե միջազգային նորմերի տրամաբանության տեսակետից: Մանավանդ որ, հայկական բանակը ներկայում լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում այդ տարածքներում:

                Երկրորդ, հայկական կողմը կարող է հայտարարել, որ հետայսու իրեն իրավունք է վերապահում շփման գծում, 1-2 կմ շառավղով խփել ադրբեջանական բոլոր թռչող սարքերը, որոնք կհայտնվեն այդ գոտում: Մանավանդ որ, ադրբեջանական ավիացիան շփման գոտու շրջանում հաճախ է թռիչքներ իրականացնում, հատկապես օգոստոսյան դեպքերից հետո:

                Հայկական կողմը կարող է այլ քայլեր էլ ձեռնարկել, սակայն ներկայում թվում է այս երկու քայլերը հրատապ են:
                Ադրբեջանի հերթական այս սադրանքը հայկական կողմին գործողությունների ու համապատասխան քաղաքականություն վարելու լայն հնարավորություններ է տալիս: Դրանք կարելի է եւ պետք է հմտորեն օգտագործել: Նաեւ, պատրաստ լինելով այլ սադրանքների, նկատի առնելով, որ Ադրբեջանը ներկայում հայտնվել է միջազգային իզգոյի վիճակում:

                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....HwuPIXc4.dpuf

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Սա պատերազմ է, որին պետք է լուրջ վերաբերվել

                  ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                  Հարցազրույց - 13 Նոյեմբերի 2014,

                  Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը

                  Պարոն Սարգսյան, երեկ ադրբեջանական կողմը ԼՂՀ սահմանին խոցել է ղարաղաղյան զինուժին պատկանող ռազմական ուղղաթիռը: Ինչո՞վ եք պայմանավորում նման միջադեպը, արդյոք դա ինչ-ինչ զարգացումների հետևանք է:

                  Հայաստանի և Ղարաբաղի տարածքում լայնամասշտաբ զինավարժություններ են ընթանում, որի մասին հայտարարվել էր նախապես. 30 հազար ԼՂՀ-ի կողմից, 40 հազար՝ Հայաստանի: Սա աննախադեպ մասշտաբային երևույթ է, մեծ քանակի տեխնիկա է առկա, և բնական է, որ Ադրբեջանը պիտի շատ մտահոգված լինի, որովհետև մինչ այդ իրենք են փորձել տասնյակ հազարավոր մարդկանցով զորավարժություններ անցկացնել, հրավիրել Թուրքիային: Կոնկրետ դեպքի հետ կապված ես չգիտեմ, թե կոնկրետ ինչպես է եղել ուղղաթիռը խոցելու դեպքը, կա տպավորություն, որ մեր շփման գիծն է անցել և, երևի թե նրանք փորձել են օգտվել դրանից ու ցույց տալ, թե ուժեղ են, պատրաստ են նման քայլերի: Այլ բան չեմ տեսնում, ասենք դրսի ուժեր, ռուսների սադրանք և այլն:

                  Կարծում եմ՝ Ադրբեջանը պիտի մի քայլ աներ՝ ցույց տալու համար, որ ինքը պատրաստ է նման գործողությունների: Հիմա պիտի իրականում պարզվի, թե ոնց է եղել, ինչ է եղել, բացատրություններ պիտի տրվեն:

                  Ադրբեջանի ՊՆ-ն արդեն պարգևատրել է հայկական ուղղաթիռը խոցած զինծառայողին:

                  Օգոստոսյան դեպքերից հետո Ադրբեջանն իրեն խոցված ու նվաստացած է զգում, ու հիմա պիտի ամեն կերպ ցույց տա, որ հերոսություն կա, բանակ կա, որը կարող է ինչ-որ հարցեր լուծել: Այս ամենն ակնհայտ երևում է նաև իրենց գործողություններից, որովհետև օգոստոսին ադրբեջանցիները բավականին նվաստացած վիճակում էին, երբ իրենց բանակը թողեց դիրքերն ու փախավ: Դրանից հետո Ադրբեջանը փորձեց լայնածավալ զորավարժություններ անել, Թուրքիայից ավիացիա բերեցին, որ ինչ-որ կերպ բանակի ու ժողովրդի «դուխը» տեղը պահեն: Հիմա բնական է, որ այս դեպքն ամեն կերպ օգտագործելու են, որպեսզի հանգստություն մտցնեն ժողովրդի մեջ, թե տեսեք, մեր բանակը ուժեղ է: Սեփական ժողովրդին ու բանակը հանգստացնելու համար նրանք փորձում են օգտագործել ամեն մի պահ ու առիթ:

                  Ասում են, որ ուղղաթիռը սահմանին շատ մոտ է խոցվել: Ի՞նչ կհետևի այս դեպքերից հետո, ի՞նչ վտանգներ եք տեսնում: Հայաստանի ՊՆ խոսնակն ասում է, որ պատասխանը չի ուշանա եւ ցավոտ կլինի:

                  Ես մանրամասները չգիտեմ, դեպքի մասին միանշանակ պաշտոնական հայտարարություն չկա: Ինչ վերաբերում է պատասխանին, ապա սա պատերազմ է, որին պետք է լուրջ վերաբերվել: Եթե դուք ի վիճակի եք թշնամուն պատժել, լռեցնել, ուրեմն ի վիճակի եք, եթե ի վիճակի չեք, ուրեմն այս է վիճակը: Այստեղ ոչ կատակ կա, ոչ քաղաքական շահեր: Սա ձեզ համար մականունավոր օլիգարխներ չեն, ավելի լուրջ խնդիրներ են, ուստի նման հարցերին պետք է մոտենալ այնպես, որ ինչքան կարող ես քո իրավունքները պաշտպանել, այդքան էլ պաշտպանում ես: Իսկ եթե ի վիճակի չես պաշտպանել, ուրեմն կուլ ես գնում, ուրիշներն են թելադրում քեզ: Շատ պարզ ու դաժան վիճակ է: Հայաստանում այնպիսի տխուր վիճակ է ստեղծվել, որ ողջ մարդկային կյանքի իմաստը դարձել է մի կտոր փող, իշխանական ինչ-որ լծակ պոկելը, ու մարդիկ այդպես էլ ապրում են: Բայց երբ գալիս են դաժան պահերը, պիտի մի կողմ թողնել ամեն բան ու հասկանալ, որ սա բոլորին է վերաբերվում: 1915-ին Թուրքիայում էլ ցեղասպանության ժամանակ շատերին թվացել է, թե դա իրենց չի վերաբերվում, բայց կյանքը ցույց տվեց, որ բոլորին վերաբերվեց: Հիմա պիտի մի քիչ լուրջ վերաբերվել այս ամենին, որովհետև դաժան գազանի հետ գործ ունենք:

                  Ի՞նչ պիտի անել, որ նման դեպքերը չկրկնվեն, որ այդ գազանին հնարավոր լինի զսպել:

                  Պիտի ստեղծել այնպիսի պայմաններ, որ նա ձեռք քաշի քեզնից: Քաղաքականության իմաստը հենց դա է՝ կարո՞ղ ես ստեղծել մի վիճակ, որ նա քեզնից ձեռք քաշի, իսկ եթե չես կարող, ուրեմն ամբողջ կյանքդ այսպես ապրելու ես: Եթե կարող ես իրավունքներդ պաշտպանել՝ պաշտպանիր, իսկ եթե չես կարող՝ քեզ խժռում են: Պետք է սրա մասին մտածել, բայց ես չգիտեմ, թե դա Հայաստանում քանի մարդու է հետաքրքրում:

                  Կա կարծիք, որ եթե մենք ունենայինք ներքին կայուն վիճակ, նման դեպքեր չէին լինի, որ հակառակորդն օգտվում է անկայունություններից:

                  Կայունությունը ո՞րն է, օրինակ կարելի է կայուն մեռնել, կայուն ճահիճ ստեղծել: Խնդիրն այն է, թե կարո՞ղ ես ստեղծել կարող համակարգ, որը կարող է խնդիրները տեսնել ու լուծել դրանք:

                  Հայկական կողմը նման դեպքերում ինչպե՞ս պետք է արձագանքի:

                  Մինչև հիմա վատ չէին արձագանքում, պետք է դաժանորեն պատժել թշնամուն, դա շատ կարևոր է, եթե իհարկե կարող ես, որպեսզի հաջորդ անգամ մտածի՝ արդյոք արժի՞ նման քայլի գնալ, թե ոչ:

                  Իսկ այս միջադեպը որքանո՞վ կարող էր պայմանավորված լինել ներքաղաքական խնդիրներով:

                  Չեմ կարծում, թե որևէ կապ կարող է լինել: Հայաստանում ոչ մի ներքաղաքական կյանք էլ չկա, սատկած վիճակ է: Մարդիկ իրենց համար հորինում են քաղաքական կյանք՝ Գագիկ Ծառուկյան, եռյակ, չգիտեմ ինչեր: Մարդիկ հորինում են խնդիրներ, հավատում այդ խնդիրներին, ու իրենց թվում է, թե ամբողջ աշխարհը դրանով է պայմանավորված:

                  Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն այս տարի արդեն մի քանի անգամ հանդիպել են ու դեռ մի հանդիպում էլ լինելու է: Այսինքն այդ հանդիպումները ոչ մի ազդեցություն չե՞ն ունենում:

                  Այդ հանդիպումներում յուրաքանչյուր կողմն ուզում է իր ուժը ցույց տալ: Հիմա շփման գծի մոտ պլանային զորավարժություններ էին տեղի ունենում, դրանից առաջ էլ Ադրբեջանն էր մի քանի տասնյակ հազար զինծառայողներով զորավարժություններ անցկացնում, հրավիրելով Թուրքիային: Դեպքից հետո սկսում ես մտածել, թե ինչով էր պայմանավորված, բայց իրականում պլանային զորավարժություններ էին, կողմերն իրենց դիրքերից հետ չեն քաշվում, ու արդյունքում լինում են նման դեպքեր: Որևէ այլ առանձնահատուկ պատճառ դրանում չեմ տեսնում:

                  Նման դեպքերը, լարվածությունը պատերազմի վերսկսման վտանգը չեն՞ մեծացնում:

                  Պատերազմը միշտ էլ գոյություն ունի: Եթե մենք խոսում ենք լայնածավալ պատերազմներից, պիտի հասկանանք, որ դրանք լուրջ քաղաքական որոշումների արդյունք են և պայմանավորված չեն սահմանային միջադեպերով: Եթե որևէ կողմ որոշում է պատերազմ սկսել, պետք է տեսնել, թե ինչի վրա է հենվում, ինչ նախադրյալներ կան: Դրա համար սահմանային միջադեպերը պետք չէ կապել լայնածավալ պատերազմի վտանգի հետ:
                  Այսինքն՝ սա պարզապես հակառակորդի հերթական սադրա՞նքն էր:

                  Թշնամուն պետք է ցույց տալ, որ ինքը վախեցած չի, ուժեղ է, պատրաստ է: Դրա համար եմ ասում, որ նման բաների համար պետք է պատժել: Եղել են դեպքեր, որ լուրջ պատժել են, հիմա էլ պիտի պատժեն, որ նման «կատակներով» չզբաղվեն:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....J6mldn26.dpuf

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Խոցված ուղղաթիռին առայժմ չեն կարողացել մոտենալ ,
                    14.11.2014

                    Վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռ մոտենալու հնարավորություն չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

                    Նա նշեց, որ ուղղաթիռին մոտենալու ուղղությամբ աշխատանքներ է տանում թե հայկական կողմը, թե Կարմիր խաչը: Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ գիշերը համեմատաբար հանգիստ է անցել:

                    Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը:

                    Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Նախնական տեղեկություններով՝ երեք օդաչու զոհվել է, ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

                    Լուրեր Հայաստանից - NEWS.am

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Ոչնչացնել մի քանի զորամաս, պայթեցնել ջրամբար. Պետք են լուրջ քայլեր

                      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                      14 Նոյեմբերի 2014,

                      Մեր զրուցակիցն է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը

                      Պարոն Պապյան, Ադրբեջանը ԼՂՀ օդային տարածքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի, այսինքն՝ Ադրբեջանը հայտարարում է, որ խոցելու է յուրաքանչյուր օդանավ ու ուղղաթիռ, որը կլինի ԼՂՀ օդային տարածքում: Սա կարծեք թե նոր իրավիճակ է հակամարտության ողջ ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ պետք է անի Ղարաբաղը այս պարագայում և ի՞նչ զարգացումներ են հնարավոր:

                      Ակնհայտորեն զարգացումները գնալու են իրավիճակի լարման:
                      Նման հայտարարությունն իր մեջ երկու բաղադրիչ ունի՝ մեկը ռազմականն է, որը վտանգ է ներկայացնում, և ուղղաթիռ խփելը ցույց է տալիս, որ կատակ չեն անում: Երկրորդը քաղաքական է:
                      Ի՞նչ է նշանակում, որ Ադրբեջանը հայտարարում է՝ Ղարաբաղի երկինքը ոչ թռիչքային գոտի է:
                      Նշանակում է, որ ինքն ասում է, որ Ղարաբաղի տարածքն իմ սուվերենությունն է, իմ տարածքն է:
                      Դրանով նա հստակ քաղաքական հայտարարություն է անում, որ Ղարաբաղը դա Ադրբեջան է:
                      Եվ եթե ինքը սկսի դա կիրառել, նշանակում է պետք է փորձի հաստատել այն, ինչը միջազգային իրավունքի մեջ կոչվում է Effective Control, որովհետև սուվերենության բաղադրիչներից մեկն էլ հենց դա է:
                      Այնպես որ, Ադրբեջանն անում է իր քայլերը, մենք էլ մերը պիտի անենք:
                      Մեր անելը համարժեք և մի բան էլ ավելի պատասխանն է:
                      Եթե մենք առաջիկա 1-2 շաբաթվա մեջ ինչ-որ լուրջ գործողություն չանենք, իսկ «լուրջ գործողությունն» այն է, որ պիտի ոչնչացնենք այն դիրքերը, որտեղից կրակ է բացվել, ոչնչացնել մի քանի զինվորական մաս, պայթեցնել ջրամբար, որը մի քանի տասնյակ հազար զոհեր կտանի:
                      Իսկ մնացածը մերոնք քամի են անում, երբ ասում են կպատժենք. մենք դա չենք տեսել:
                      Մենք նման բաներ շատ ենք տեսել, երբ ասում են՝ տեսեք, նրանք մի հատ սպանեցին, մենք 10 հատ սպանեցինք, ո՞ւր է:
                      Էդ սպանվածներն այդպես էլ մեջտեղ չեն գալիս: Ինչպես ասում են՝ աչքս տեսնի, թող մենք տեսնենք, որ ունենք բանակ, որին ենք տալիս բյուջեի մի զգալի մասը:
                      Ես նկատել եմ նաև մի միտում, որ ասում են՝ գիտեք, կողքից խորհուրդ տալը հեշտ է, բայց մոռանում են, որ դա մեր բանակն է, մենք ենք պահում, և երբ մարդը որոշում է գնալ դառնալ զինծառայող, դա իրենց պարտականությունն է:
                      Ես էլ ժամանակին եմ իմ կռիվն արել, հետևաբար իրենք էլ իրենցը պիտի անեն:
                      Եթե մենք պիտի բանակ պահենք, հսկայական ծախս անենք, գեներալիտետն էլ թագավորի պես ապրի ու ոչինչ չանի, այդ դեպքում այդ բանակն էլ մեզ պետք չէ:
                      Պիտի ցույց տան, որ մենք ունենք արդյունավետ բանակ, որ երբ ասում են ամենակայացած կառույցն է, համոզվենք, որ դա իսկապես այդպես է:


                      Միջազգային իրավունք տեսակետից որքանո՞վ է Ադրբեջանի հայտարարությունը տեղավորվում իրավական դաշտում:

                      Եթե մենք ընդունենք, որ Ադրբեջանը պատերազմի մեջ է, ապա նա այդ իրավասությունն ունի:
                      Բայց այստեղ մեկ այլ խնդիր կա. Ադրբեջանը զինադադար է կնքել և ամեն մի քայլ, որով դադարում է զինադադարի նպատակը՝ կայուն և տևական խաղաղության հաստատումը, անօրինական է:
                      Ցավոք սրտի, սա միակ դեպքը չէ, մենք անընդհատ տեսնում ենք սկզբից ցամաքային հարձակում, հետո դիվերսիոն գործողություններ և այլն:
                      Այստեղ մեղավորության մեծ բաժին ունի և Մինսկի խումբը, որի անգամ երեկվա հայտարարությունը դարձյալ լղոզված էր:
                      Նախ առաջին պարբերության մեջ խոսում է ուղղաթիռի խփվելու մասին՝ առանց նշելու, թե ում ուղղաթիռն է և ով է խփել: Չիմացող մարդը այդպես էլ չի հասկանա, թե ով է խփել: Այսինքն՝ անհանգստություն են հայտնում, որ ուղղաթիռ է խփվել, բայց ո՞վ է խփել:
                      Նշված չէ, որ հայկական ուղղաթիռ է խփվել Ադրբեջանի կողմից:
                      Հետո էլ երկրորդ պարբերությամբ կողմերին զսպվածության կոչ են անում, որն էլի սխալ է: Հայկական կողմը չափից ավելի զսպված է:


                      Այսինքն՝ դատապարտող հայտարարություն մենք չտեսանք: Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունում էլ կոշտ դիրքորոշում չկար: Ինչո՞վ է դա պայմանավորված:

                      Դա պայմանավորված է նրանով, որ լռեցնում են նրան, ով լռում է:
                      Կյանքում էլ է այդպես. երբ մեկը ինչ-որ գժական բաներ ունի, բոլորն ասում են, դե ոչինչ ինքն այդպիսին է, էս մի բանը ներեք, թող անցնի գնա, իսկ մյուսին կարելի է հաշտեցնել՝ ասելով. «հո դու իր թայը չես, դու խելքը գլխին տղա ես»:
                      Հիմա իրենք տեսել են, որ մենք այդ կուտն ուտում ենք, ու իրենդ այդ կուտը տալիս են:
                      Այստեղ մի շատ ցավալի բան կա. միայն մարդկային կորուստները չեն, միայն նյութական կորուստը չէ, ի վերջո, այդ ուղղաթիռը 7-8 մլն դոլար փող արժի, ո՞վ է հատուցելու:
                      Բայց այստեղ ամենակարևորն այն է, որ մեր բանակը հոգեբանորեն կոտրվում է, իսկ ադրբեջանական բանակը հակառակը՝ ոգևորվում է:
                      Այսինքն՝ մի կողմից անպատիժ է մնում, մյուս կողմից արդյունք է տեսնում:
                      Դուք տեսեք. իրենք արդեն ռազմական հաջողություններ են արձանագրում, ադրբեջանական դիվերսիոն խումբը մտնում է մեր դիրքերը, և զուգարանից վերադարձող անզեն զինվորի վրա է հարձակվում:
                      Ես չլսեցի, որ այդ զորամասերի ղեկավարները պատժվեն, որ գեներալիտետի մեջ ինչ-որ ուսադիրներ թռնեին:
                      Այդ ինչպես եղավ, որ դիվերսիոն խումբը կարողացավ մտնել մեր թիկունք:
                      Պարզվում է մեր դիրքերը չունեն բավարար ազդանշանային ականներ, հիմա էլ ուղղաթիռ խփելու դեպքը, որն ինձ համար անհասկանալի է:
                      Ես երեք տարի Աֆղանստանում կռվել եմ, որտեղ երբ մեր ուղղաթիռները թռչում էին, հատկապես վտանգավոր դիրքերի վրա կրակե գնդիկներ էր գցում, որն ավելի շատ տաքություն է արձակում, քան շարժիչը, ու երբ կրակում են ուղղաթիռի վրա, հրթիռը տաքության վրա է շարժվում և շեղվում դեպի կրակե գնդիկները:
                      Եթե ընդունենք, որ ուղղաթիռի խփվելու տեսանյութն իսկական է, ուրեմն հայկական երկու ուղղաթիռ թռչում են սահմանի երկայնքով, այսինքն՝ թիրախ է հանդիսանում, բայց նշածս պաշտպանական միջոցները չկան:
                      Այստեղ երկու բան կարելի է ենթադրել. կամ մերոնք այնքան վստահ են եղել, որ չեն կրակի, ինչը նշանակում է, որ հաշվարկները սխալ են արել, կամ այդ պաշտպանական միջոցները՝ կրակե գնդիկները չունեն:
                      Բաներ կան, որ պետք է արվեն. եթե չունեն այդ պաշտպանական միջոցները, ՊՆ-ն թող մի քանի Ջիպ վաճառի և գնի այդ ամենը, որովհետև օդաչուի և ուղղաթիռի անվտանգությունն ավելի կարևոր է, քան ինչ-որ գեներալների հարմարավետությունը:
                      Բանակը առաջին հերթին կռվող մասն է, ոչ թե հարմարավետ պայմաններով գրասենյակներն ու մեքենաները:


                      Որքանո՞վ սա կարող էր պայմանավորված լինել արտաքին գործոնով, հատկապես որ ընդամենը 2 շաբաթ առաջ երկու երկրների նախագահները հանդիպեցին Փարիզում, որտեղ նշվեց, որ կողմերը խաղաղ կարգավորման կողմնակից են:

                      Ես բավական երկար ժամանակ ասում եմ, որ Ադրբեջանի նպատակը հայկական պետականությունը որպես այդպիսին վերացնելն է:
                      Նրանց նպատակն անգամ Ղարաբաղը չէ, այլ այն, որ հասցնեն այնպիսի իրավիճակի, որ երկիրը հայաթափ լինի, տնտեսապես քայքայվի և այլն:
                      Այն, ինչ հիմա անում է Ադրբեջանը, նպաստում է դրան. վստահ եղեք, որ սրանք գործոններ են, որոնք ազդելու են արտագաղթի վրա:
                      Այսինքն՝ որոշ մարդիկ հիասթափվելու են, ասելով մերոնք բան չեն կարողանում անել, որոշ մարդիկ վախենալու են:
                      Եթե մենք սրան համարժեք պատասխան չտանք, հաջորդ անգամ ադրբեջանական կողմն ավելի սոսկալի բաներ է անելու:
                      Պիտի հայկական կողմը քայլ անի, որ հասկանան, որ պատասխան տվող կա: Միջնորդներն ու մյուսներն իրենց կաշվի վրա դա չեն զգում, իրենց անվտանգության խնդիրը չի այստեղ դրված:
                      Եթե Աստված չանի, ադրբեջանցիների մի քանի գյուղ ավիրեն, էլի միջնորդները սահմանափակվելու են ինչ-որ լղոզված հայտարարությամբ, իրենց դերը դա է:
                      Նրանք հարց լուծող չեն, իրենք միջնորդ են, խոսք տանող բերող:
                      Իսկ սրա ազդեցությունները կան և ներքին առումով, այսինքն՝ որ երկիրը տնտեսապես թուլանա, մարդիկ պակասեն, անհասկանալի մարդիկ անհասկանալի նշանակումներ ստանան: Այս ամենին Ադրբեջանը հետևում է և եզրակացություններ անում:
                      Ազդեցություն կա նաև արտաքին առումով: Չէ՞ որ երբ մենք հրաժարվեցինք ԵՄ-ի հետ ասոցացումից, մենք Արևմուտքի աջակցությունից զրկվեցինք: Դե ադրբեջանցիներն էլ գիտեն, որ ռուսները մեզ չեն աջակցելու, Արևմուտքից էլ ինքներս ենք հրաժարվել, դրա համար էլ լկտիացել են: Այս բոլոր հարցերը պիտի հաշվարկվեին. երբ ժամանակին զգուշացնում էինք, որ սա վատ է անդրադառնալու Ղարաբաղի հակամարտության վրա, դրա համար էինք ասում:
                      Ի՞նչ է, չէի՞ն հասկանում, որ Արևմուտքի գործոնը Ադրբեջանին ու Թուրքիային զսպող գործոններից մեկն է: Դեռ հայտնի չէ՝ Արևմուտքն է բուն զսպողը, թե Ռուսաստանը: Արևմուտքը մեկ հեռախոսազանգով կարող է և Ալիևին, և Էրդողանին տեղը դնել, իսկ Պուտինը չի կարող:
                      Դրա համար էլ մենք այսօր ստանում ենք այն արդյունքները, ինչ ցանել ենք:
                      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....cHygxhGm.dpuf

                      Comment

                      Working...
                      X