Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Love the map on the wall.....shows Artsakh part of Armenia
    B0zkurt Hunter

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Եթե չլինեինք մենք, ապա ինչպե՞ս կարող էր Ազգային Ժողովում հայտնվել մեկը, ով մեր անմահ հերոսների նվաճումները կվերագրեր օտարին

              Arshak Za
              karyan (Արշակ Զաքարյան)


              Ընդամենը վերջերս էր, որ մենք ուրախանում և հպարտանում էինք մեր անպարտ բանակի հերթական պրոֆեսյոնալիզմի դրսևորմամբ, երբ հակառակորդի լայնամասշտաբ դիվերսիոն և սադրիչ գործողություններին ջախջախիչ հարված հասցվեց, ոչ միայն խափանելով թշնամու նենգ ծրագրերը, այլ նրան հասցնելով բազմաթիվ մարդկային կորուստներ:

              Հակառակորդի քանակային առավելությանը մեր բանակը միշտ դիմակայել է և արդյուքում հաղթել որակական առավելությամբ:

              Փոքր ուժերով մեծ խնդրիներ կատարելու ունակությունը մշտապես հանդիսացել է մեր հիմնական ազգային ռազմավարությունը, որն էլ հենց որդեգրել է մեր այսօրվա բանակը: Թշնամու կողմից նենգաբար խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների դուրս բերումը հակառակորդի «քթի տակից», երբ նա իր ամբողջ ուժերը կենտրոնացրել էր հենց այդ գործողությունը թույլ չտալու վրա, ևս մեկ անգամ ապացուցեց մեր բանակի որակական բարձր հատկանիշները և իր մարտական պատրաստվածությամբ աշխարհի լավագույն զինված ուժերի շարքում դասվելու իրավունքը:

              Ես համոզված եմ որ հզոր պետությունների տեխնիկապես ու քանակապես մեզ մի քանի անգամ գերազանցող բանակների սպաները կերազեին նման գործողությունները նման փայլուն ձևով իրականացնող հատուկ ջոկատայիններ ունենալ, ինչը նաև չէին թաքցնում իրենց ելույթներում այդ պետությունների ներկայացուցիչները` այդ հարցի շուրջ խոսելիս:

              Այսօրվա մեր բանակը, դա արժանի զավակն է հենց այն հաղթող բանակի, որը ազատագրեց Արցախը` թշնամու 70-ամյա գերությունից:

              Չի կարելի մոռանալ, որ հակառակորդին օգնում էին մի քանի պետության կողմից վարձակալված հրոսակախմբեր ու Սովետական Ադրբեջանի տարածքում մնացած ռազմական տեխնիկան` իր մասնագետներով հանդերձ: Այսօր մեր տղաները պետք եղած դեպքում չեն վարարում իրենց կյանքի գնով պաշտպանելու իրենց հայրերի ձեռք բերածը և հենց իրենց հերոս հայրերի անմահ շունչն է նրանց փոխանցել այդ արիությունը, որ մեր 20–ամյա պատանիները ցուցաբերում են առաջնագծում:

              Մեր բանակը այսօր գերազանց է կատարում իր առաջ դրված խնդիրը, բայց ցավոք սրտի մենք` ում առաջ դրված է շատ ավելի հեշտ ու իրագործելի խնդիր` խաղաղ երկնքի տակ ծաղկեցնել, զարգացնել, շենացնել ու բարեկարգել մեր երկիրը, ոչ միայն թերանում ենք, այլ նաև դավաճանաբար թերագնահատում, ուրանում և ժխտում մեր զինվորների թափված սուրբ արյունը:

              Ինչու՞ եմ ես ասում մենք, քանի որ հենց մենք ենք ընտրում ու կառուցում մեր ապագան: Ցանկացած վատ աշխատող, սխալներ թույլ տվող իշխանություն ու կառավարություն դա մեր թերացման արդյունքն է:

              Մենք ենք նրանց ընտրողը և, եթե նույնիսկ ընտրությունները արդար չեն լինում` դարձյալ ու կրկին դա մեր մեղավորությունն է, քանզի մենք ենք թույլ տվողը անարդար ընտրությունների անցկացման, եթե ոչ միակ մեղավորը մեր ձայները չնչին ստորացուցիչ գումարի դիմաց վաճառելով:

              Մերօրյա հուդաները դավաճանում են իրենց ազգին` 5000 դրամի դիմաց ազգային շահերը հանձնելով անգրագետ, ապազգային ու փողամոլ վաճառականների, ովքեր էլ հետագայում դառնում են նույն հուդաների դահիճներն ու տներից արտաքսողները:


              Եթե չլինեինք մենք, ապա ինչպե՞ս կարող էր ազգային ժողովում հայտնվել մեկը, ով ուրանալով մեր բանակի` մեր անմահ հերոսների նվաճումներն ու ձեռքբերումները, կվերագրեր այն օտար ազգերին, ինչպե՞ս կհայտնվեր մեկը, ով ազգի բարձրագույն հարթակից կհայհոյեր հենց իր ազգին, մեկը, ով կհպարտանար, որ երկու կիլո «կալբաս» ավել ուտելու հնարավորություն է ստեղծվել, մեկը, ով կուրախանար, որ «խոպան» կոչված արտագաղթի դռները էլ ավելի բացվեցին, մեկը, ով կառաջարկի մեր հայրերի արյունով ազատագրված հողերը լցնել Չինաստանից կամ Ֆիլիպիններից բերված օտարներով, մեկը, ով տարրական կրթությունից զուրկ է ու ապուշի ժպիտը դեմքից անպակաս ծիծաղում է իր իսկ ասած անհեթեթությունների վրա, մեկը, ով իր երեսփոխան լինելը անգրագիտության պատճառով հասկացել է «բառացի» և ամիսը մեկ նոր տեր է փնտրում:

              Ցանկացած երկրի խորհրդարանում, եթե մեկը հնչեցնի կարծիք, որ այդ երկիրը պետք է կամովի հանձնել մեկ այլ պետության լծի տակ, դժվար թե այդ «պայծառ միտքը» հասցներ խորհրդարանի շենքից դուրս գալ դեռևս գրպանում ունենալով այդ երկիրը ներկայացնելու մանդատը:

              Ես գիտեմ, որ բանակը իրավունք չունի խառնվելու քաղաքական հարցերին և նույնիսկ հպարտանում եմ, որ վերջին տարիներին դա ակնհայտորեն այդպես է, բայց որպես քաղաքացի ով անմիջականորեն շփվում է այդ հերոս տղաների հետ, ինձ իրավունք եմ վերապահում արտահայտելու իմ կարծիքով բանակի բոլոր սպաների և զինվորների մոտեցումը այս հարցին` ՄԵՆՔ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՎ ՄՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ, ՄԵՐ ԱԶԳԻ ՈՒ ԵՐԿՐԻ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆՆ ՈՒ ՄԻԱԿ ԵՐԱՇԽԻՔԸ և ցանակցած մարդ, ով կասկածում է այդ հարցում կամ թերագնահատում է մեր աշխատանքը` ընդամենը արտահայտում է իր փոքրհոգիությունն ու վախկոտությունը, ուրիշին ծառայելու, քծնելու իր` ստրուկին վայել մտածելակերպն ու իրեն իսկ ծնած ու սնած երկրի ու ազգի հանդեպ դավաճանությունը:

              Ինչպես և սկզբում ասեցի` մեր բանակը իր առաջ դրված խնդիրները գերազանց է կատարում, նրանք փոքր ուժերով ահռելի մեծ խնդիրներ ունեն լուծելու իսկ նման մանր խնդիրները թողել են մեզ` քանակով և հնարավորություններով նրանց բազում անգամ գերազանցող ժողովրդիս, և ինչպես մենք, մեր ձեռքով, մեր ազգի տականքներին դրել ենք գլխներիս, այնպես էլ պետք է նրանց մեր ձեռքով իջեցնենք արտաքնոցի հատակը` իրենց արժանի տեղը...

              Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?f...riend_activity
              Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Yep!!! well said.

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X