Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Ադրբեջանը ռուսական զենիթահրթիռային համալիրների գնելու բանակցություններ է վարում ,
    14.11.2014


    Ադրբեջանը բանակցություններ է վարում «Պանցիր» ռուսական զենիթահրթիռահրետանային համալիրների գնման շուրջ:

    haqqin.az-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է «Շչելգովսկի վալ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Պոպովը:

    «Պանցիր-С1»-ը ռուսական ինքնագնաց զինթահրթիռահրետանային համալիր է՝ նախատեսված քաղաքացիական եւ ռազմական օբյեկտների ծածկման համար:

    Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ադրբեջանը շահագրգռված են ռուսական «Պանցիր-С1» զենիթահրթիռահրետանային համալիրների գնմամբ (ՆԱՏՕ-ի կոդը՝ SA-22 Greyhaund): Ռուսաստանը բանակցություններ են վարում այդ երկրների հետ:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Ինքնաթիռ խփելը մեծ պատասխանատվություն է առաջ բերում

      ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
      14 Նոյեմբերի 2014,


      Մեր զրուցակիցն է ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը


      Պարոն Նավասարդյան, Ադրբեջանը ԼՂՀ օդային տարածքը հայտարարել է ոչ թռիչքային գոտի, այսինքն՝ Ադրբեջանը հայտարարում է, որ խոցելու է յուրաքանչյուր օդանավ ու ուղղաթիռ, որը կլինի ԼՂՀ օդային տարածքում: Սա կարծեք թե նոր իրավիճակ է հակամարտության ողջ ժամանակահատվածում: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, ի՞նչ պետք է անի Ղարաբաղը այս պարագայում:

      Միջազգային իրավունքի տառի համաձայն՝ եթե ինքնաթիռը խփված է իր տարածքում, իրավական տեսակետից շատ դժվար է այնտեղ որևէ բան գտնել, քանի որ իր օդային տարածքն է խախտել: Ինչ վերաբերում է նրան, որ Ղարաբաղն իրենց օդային տարածքն է, այստեղ մեծ հարց է բացվում, քանի որ 94 թվականին, երբ զինադադարի պայմանագիր ստորագրվեց, այնտեղ չէր ասվում, որ Ղարաբաղի օդային տարածքում ոչ մի ինքնաթիռ չպետք է թռչի, այնպես որ, սա նրանց մեծ բացն է: Եթե խփված ուղղաթիռը չեզոք տարածքում է կամ Ղարաբաղի օդային տարածքում է, այդ դեպքում որևէ արդարացում գոյություն չունի:
      Եվ ընդհանրապես, իրավական տեսանկյունից, որևէ ինքնաթիռ օդում խփելը դա մեծ խնդիր, մեծ պատասխանատվություն է առաջ բերում: Որոշ պետություններ, այդ թվում նաև Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ունեն ընդունված օրենքներ. Եթե, օրինակ, Կրեմլի վրա կամ Սպիտակ տան հայտնվի օտար մարմին, խփելու իրավունք կա: 82 թվականին ես աշխատում էի Խորհրդային Միության դեսպանություններից մեկում՝ որպես առաջին խորհրդական: Դեսպանը սեպտեմբերի մեկից առաջ արձակուրդ գնաց, սեպտեմբերի 1-ին հարավ-կորեական Բոինգը Խորհրդային Միության տարածքի վրա խփեցին: 200-ից ավելի մարդ զոհվեց, անմիջապես ինձ հրավիրեցին նախագահի մոտ բացատրություն տալու, թե ինչ է կատարվում, քանի որ իրենց հինգ քաղաքացի գտնվում էր այդ ինքնաթիռի մեջ, դիվանագետներ, որոնք թռչում էին Հարավային Կորեա Խորհրդային Միության տարածքի վրայով: Եվ մենք կանգնեցինք գրեթե դիվանագիտական հարաբերությունները խզելու եզրին: Երկար ժամանակ սա մնաց Խորհրդային Միության սև կետերից մեկը, որին հետո հաջորդեց աֆղանական պատերազմը: Այս երկու դեպքը շատ մեծ ազդեցություն ունեցավ Խորհրդային Միության հեղինակության վրա:

      Ինչ վերաբերվում է այս դեպքին, ասում են՝ մի վայրենի երջանկության մեջ են ընկել, կարծես խուժանների հավաքածու լինեն, մեծ ոգևորություն են ապրում, որ խփել են:
      Սա պարզապես արհեստականորեն Ալիևի կողմից սարքված քայլ էր, որ, ըստ երևույթին, փորձեց փարիզյան ռևանշ վերցնել, բայց բոլոր դեպքերում փարիզյան հանդիպումը մեր դիվանագիտության հաջողություններից մեկն էր: Կարծում եմ՝ սա ճեղքում էր այս տարվա համար, քանի որ օգոստոսյան դեպքերը կային, Սոչիից հետո ամերիկացիները հանդիպում ունեցան, հետո Ֆրանսիայի հանդիպումը: Սա դրական երևույթ էր, բայց ինչպես տեսնում եք՝ ադրբեջանցիները փչացրին այդ ամենը: Թե ինչով կվերջանա այս ամենը, դժվարանում եմ ասել, բայց կարող եմ ասել, որ հիմա մեր արտաքին քաղաքականությունը և քարոզչական մեքենան պիտի ամենակտրուկ և ամենակազմակերպված ձևով արձագանքեն: Պետք է պարզապես տագնապ բարձրացնել ողջ միջազգային հանրության առջև՝ ներգրավելով բոլոր կազմակերպություններին:



      Ինչո՞վ է պայմանավորված, որ միջազգային դիվանագիտական միտքը շատ զուսպ է, չկան կոշտ ձևակերպումներ ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ոչ Ուորլիքի առանձին հայտարարություններում:

      Նախ նկատենք, որ դիվանագիտական լեզուն, ընդհանուր առմամբ, կոպիտ չէ: Բացի այդ, իմ կարծիքով վերջին 10 տարիների ընթացքում տեղեկատվական և քարոզչական հարթություններում մենք պարտություն ենք կրում: Պարտություն ենք կրում այն առումով, որ նախ Ղարաբաղը դադարել է լինել բանակցային կողմ, որը մեր ամենամեծ բացթողումներից է եղել: Հիմա փորձում ենք դա շտկել, բայց դժվար է ասել, թե երբ և որքանով դա մեզ կհաջողվի: Փաստն այն է, որ այսօրվա դրությամբ շատ միջազգային կազմակերպություններ ու գերտերություններ ունեն գործողությունների իրենց ալգորիթմը, որի համաձայն գրաված հողերը պետք է ազատել: Տարիներ առաջ, երբ նոր սկսվեց ղարաբաղյան այս ողջ պատմությունը, ես աշխատում էի Վիեննայում, ԵԱՀԿ Հայաստանի առաջին ներկայացուցիչն էի, գործում էր Հելսինկյան եզրափակիչ բանաձևը, ըստ որի՝ երկու սեգմենտներ հավասար հարթության վրա էին դրված. Մեկը տարածքային ամբողջականությունն էր, մյուսը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: Այս երկրորդ սեգմենտն աստիճանաբար մղվեց երկրորդ պլան: Այսինքն՝ ադրբեջանցիները, նաև Թուրքիայի աջակցությամբ ու միջազգային տնտեսական որոշ իրավիճակներ հաշվի առնելով, հարձակողական ու ագրեսիվ քաղաքականություն են վարում: Ես ագրեսիվ քաղաքականության կոչ չեմ անում, բայց կոչ եմ անում չափազանց ակտիվ դիվանագիտական գործողությունների դիմել՝ օգտագործելով այն հսկայական ռեզերվը, որի անունն է սփյուռք:


      Ըստ Ձեզ, որքանո՞վ այս միջադեպը կարող էր պայմանավորված լինել արտաքին գործոնով, այն դեպքում, երբ Փարիզում կայացած հանդիպումը հաջող է անցել, ինչը նաև դուք նշեցիք: Կարծիք կա, որ այստեղ առկա է նաև ՀՀ ներքին անկայունության գործոնը:

      Չեմ կարծում, որ այս միջադեպը կարող է կապ ունենալ Հայաստանի ներքին կյանքի հետ: Ավելի շուտ Ադրբեջանը փորձում է այդկերպ իր խնդիրները լուծել: Եթե Հայաստանում 5-րդ շարասյուն է գործում, դա ուրիշ բան, բայց եթե մտածենք, որ Ֆրանսիայի ԱԳՆ-ն վերցնի և մեր սահմանադրական խնդիրներն օգտագործի, որ ուղղաթիռ խփվի, պիտի մեծ երևակայություն ունենալ՝ նման եզրահանգման գալու համար:


      Ադրբեջանի այս գործողություններն ավելի կոշտ արձագանքի՞ կարժանանան: Արդեն կարծիքներ են հնչում, որ Հայաստանն անպատասխան չի թողնի այս քայլը: Ձեր կարծիքով ,ո՞րն է ճիշտ դիվանագիտական մոտեցումն այս պահին:

      Բոլոր դեպքերում, զգացմունքային բոլոր մոտեցումները պետք է դնել մի կողմ, կշռադատել բոլոր պլյուսներն ու մինուսները և հապճեպ ոչ մի քայլ չանել: Այսպիսի դեպքերում է, որ դիվանագիտական սխալը կամ սայթաքումը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ: Ժողովրդի զգացմունքային մոտեցումները՝ գնանք ջարդենք, փշրենք, հարցի լուծում չեն: Հիմա մենք հայտարարում ենք, որ ուզում ենք հակամարտությունը լուծել հնարավորինս խաղաղ ճանապարհով, բացի այդ, հայկական կողմն ապացուցել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է համարժեք քայլերով կանխել հակառակորդին ու դաս տալ: Վերջին հաշվով, ռեալ իրադրությունը ցույց է տալիս, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարողանում է արժանապատիվ կերպով արձագանքել: Ես մտածում եմ, որ եթե մեր արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունն ունենար նույնքան մեծություն, որքան մեր ռազմական քաղաքականությունը, մենք ավելի շահած կլինեինք:
      - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....ATiBiBwc.dpuf

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          https://<iframe src="http://azatutyu...363"></iframe>

          Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի հրամանատարը, ինչպես նաև Հայաստանի պաշտպանության նախարարը այսօր պնդեցին, որ ադրբեջանական կողմից խոցված ԼՂ ռազմաօդային ուժերին պատկանող «Մի-24» ուղղաթիռը շփման գիծը չի հատել:

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            https://<iframe src="http://azatutyu...363"></iframe>

            ----

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Սերժ Սարգսյան. Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու (ֆոտո) 20:22, 14.11.2014 Տարածաշրջան: Հայաստան, Արցախ, Ադրբեջան Թեմա: Քաղաքականություն


              ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցի երկրորդ օրը ԼՂՀ բախագահ Բակո Սահակյանի հետ «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժություններին: Ցուցադրվել է «տանկային երկամարտ», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային եւ այլ չափանիշներով լավագույն մասնակիցը: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանի դիտաաշտարակից հետեւել են նաեւ մարտական հրաձգության փուլին, այնուհետեւ տեղի է ունեցել զորավարժության, ինչպես նաեւ ծառայության ընթացքում առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած զինծառայողների պարգեւատրման արարողությունը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է զինված ուժերի սպաներին ու զինվորներին՝ պայմանական մարտադաշտում ցուցաբերած խիզախության, մարտական բարձր ունակությունների եւ խոշորամասշտաբ այս զորավարժությունների հաջող անցկացման կապակցությամբ:

              «Հարգելի՛ գեներալներ, սպաներ,

              Սիրելի՛ զինվորներ,

              Ավարտին են մոտենում ԼՂՀ պաշտպանության բանակի եւ ՀՀ զինված ուժերի համագործակցության շրջանակներում երբեւէ անցկացված ամենախոշոր, լայնամասշտաբ, ամենաօգտակար, զորավարժությունները, եւ չնայած ցավալի դեպքին, ես համարում եմ, որ զորավարժությունները հաջողությամբ են ընթացել: Իհարկե, համապատասխան մասնագետների, պատասխանատուների կողմից դեռեւս կամփոփվեն, կվերլուծվեն եւ հետեւություններ կարվեն, բայց այն, ինչ մենք տեսանք պայմանական մարտադաշտում, մեզ ուրախացնում է: Դուք ցուցաբերեցիք բարձր մարտական ունակություններ, ցուցաբերեցիք կամք, ցուցաբերեցիք Հայրենիքին նվիրվածություն: Ապրե՛ք, շնորհակալ եմ ձեզ:

              Զորավարժությունների այս օրերին շատ ու շատ հայացքներ սեւեռված էին այստեղ՝ ձեզ վրա, եւ դրանք միայն ձեր հպարտ ծնողների հայացքները չէին, այլեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության, ամբողջ հայ ժողովրդի, որովհետեւ դուք մեր հույսն եք եւ մեր հավատը, դուք մեր սուրն եք եւ վահանը, իսկ ինչպես հայտնի է, վահանը ամուր է լինում, սուրը՝ շեշտակի, երբ դրանք գործադրվում են արդար նպատակով: Դուք ծառայում եք արդար գործի:

              Ապրե՛ք դուք:

              Անշուշտ, ձեզ հետեւում էին նաեւ օտարները եւ առաջին հերթին նրանք, ովքեր մեզ թշնամի են անվանում, ովքեր միջոցների միջեւ տարբերություն չեն դնում եւ ի վիճակի են կացնահարել քնած մարդուն, ովքեր ի վիճակի են դժվարին դրության մեջ հայտնված եւ իրենից վտանգ չներկայացնող ուղղաթիռ ոչնչացնել: Դա իրենց գործն է: Դուք ձեր գործը լավ եք կատարում: Մենք բոլորս հիշում ենք ամեն ինչ, եւ լինելու է հատուցման օրը: Ձեր խնդիրը շատ պարզ է՝ նույն ոգով շարունակել: Ես բազմաթիվ անգամ ասել եմ եւ հիմա էլ կրկնում եմ՝ Ադրբեջանի Հանրապետության կողմից 90-ական թվականների սկզբից սանձազերծված պատերազմը արդյունք էր նաեւ այն բանի, որ նրանք մեզ թերագնահատեցին, եւ, եթե Աստված մի արասցե, մեկ անգամ եւս նրանք սանձազերծեն պատերազմ, ապա մենք ունենալու ենք մեղքի մեր բաժինը այնքանով, որքանով հնարավորություն տվեցինք նրանց թերագնահատելու մեզ:

              Պարոնա՛յք սպաներ,

              Սիրելի՛ զինվորներ,

              Պայմանական մարտի դաշտում եւ շփման գծում ձեր կողմից ցուցաբերած վարքը, ձեր մարտական պատրաստականությունը արժանի է ոչ թե թերագնահատման, այլ գնահատանքի: Ձեր վարպետությունն արդեն ստիպում է Ադրբեջանում ապրող շատ-շատ միամիտների՝ փոխել իրենց կարծիքը պատերազմի մասին: Նրանք մտածում էին, որ Ղարաբաղի, Հայաստանի դեմ կռվելը կարճ եւ հաճելի զբաղմունք է, ֆլեշմոբի պես մի բան՝ հավաքվեցինք, մի բան սարքեցինք, նկարվեցինք ու ցրվեցինք: Վե՛րջ, ֆլեշմոբ չի՛ լինելու: Հաճույք եւ զբոսանք չի լինելու: Եվ վստահ եմ՝ պատերազմ չի լինելու, քանի որ դուք կաք, քանի որ դուք ուժեղ եք, քանի որ դուք կանգնած եք այստեղ:

              Սիրելի՛ զինվորներ,

              Հիշե՛ք, թղթերի վրա շատ լավ բաներ են գրված, այդ թվում նաեւ՝ մարդու, ազգերի իրավունքների մասին, բայց այդ իրավունքները պաշտպանության կարիք ունեն, եւ դուք եք երաշխավորը այդ իրավունքների: Աշխարհի շատ ժողովուրդներ արդարացիորեն հպարտանում են իրենց բանակներով, բայց դուք պատասխանատու եք մեր կյանքի համար, մեր ժողովրդի անվտանգության համար: Մենք ձեզ հավատում ենք եւ հենվելով այդ հավատի վրա՝ ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացիորեն լուծվի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, որպեսզի ապահովվի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի անվտանգությունը:

              Մենք շնորհակալ ենք ձեզ: Դուք մեր զավակներն եք, մենք ձեր թիկունքին ենք, դուք մեր պաշտպաններն եք: Հիշե՛ք: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում, զորավարժություններով ոչինչ չի ավարտվում, զորավարժություններով նորից է սկսվում մարտական պատրաստությունը, չարչարանքը, նորից են սկսվում զրկանքները, որովհետեւ եւ՛ պատերազմը, եւ՛ զորավարժությունները արտակարգ իրավիճակներ են: Իսկ արտակարգ իրավիճակը պահանջում է արտակարգ գործողություններ, որոնք լի են դժվարություններով, զրկանքներով: Բայց հիշե՛ք՝ աշխարհի վրա չկա ավելի սրբազան բան, քան ծառայել Հայրենիքի անվտանգությանը: Դուք դա շատ-շատ լավ եք անում:

              Շնորհակալ եմ ձեզ՝ մեր ժողովրդի անունից:

              Բարի ծառայություն»,-զորավարժության մասնակիցներին ուղղված իր խոսքում ասել է ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

              Այնուհետեւ «Տիգրանակերտ» զորավարժարանում տեղի է ունեցել զորահանդես:

              Նախագահներ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանն այսօր ներկա են գտնվել նաեւ Մարտակերտ քաղաքում զինվորական հոսպիտալի նորակառույց մասնաշենքի բացմանը:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Armenian Military Vows Retaliation For Helicopter Downing

                  The armed forces of Armenia and Nagorno-Karabakh on Friday vowed to retaliate strongly against Azerbaijan for shooting down an Armenian helicopter gunship on “the line of contact” east of Karabakh.

                  Hovannes Shoghikian եւ Naira Bulghadarian
                  Հրապարակված է՝ 14.11.2014

                  The armed forces of Armenia and Nagorno-Karabakh on Friday vowed to retaliate strongly against Azerbaijan for shooting down an Armenian helicopter gunship on “the line of contact” east of Karabakh.

                  “What happened was unfortunate for us and impudent of them. We will undoubtedly deliver a proportionate -- and even a bit disproportionate -- answer to their actions,” Armenian Defense Minister Seyran Ohanian told reporters in Stepanakert.

                  Ohanian’s first deputy, Davit Tonoyan, similarly spoke of “collateral damage” which he said the Azerbaijani military will suffer as a consequence of the “new form of ceasefire violation.” “By collateral damage I mean Armenian forces’ possible actions in response to the downing of the helicopter and, of course, the risk of disrupting the negotiation process and nullifying efforts to strengthen the ceasefire,” he said in written remarks released in Yerevan.

                  Neither Ohanian nor Tonoyan elaborated on the retaliatory actions planned by the Armenian side. General Movses Hakobian, the commander of the Karabakh Armenian army, would also not be drawn on them. “It’s up to the army to decide what actions we will take,” Hakobian said.

                  Nagorno-Karabakh - Karabakh Armenian special forces train as part of larges-scale military exercises, 13Nov2014.
                  Nagorno-Karabakh - Karabakh Armenian special forces train as part of larges-scale military exercises, 13Nov2014.
                  Ohanian and Hakobian answered journalists’ questions after watching, together with President Serzh Sarkisian, Armenian military exercises held in and around Karabakh. Both military leaders reiterated strong Armenian denials of Baku’s claims that the Mi-24 combat helicopter flew over Azerbaijani army positions and attempted to attack them before being shot down on Wednesday.

                  The helicopter fell to the no man’s land separating Azerbaijani and Karabakh Armenian forces in the Aghdam district just east of Karabakh. Hakobian said his troops have still not been able to approach the wreckage of the helicopters and recover the bodies of its three crew members presumed dead because of heavy Azerbaijani gunfire.

                  The Azerbaijani Defense Ministry said on Friday that its forces are not firing at the crash site.

                  The authorities in Stepanakert have asked the International Committee of the Red Cross (IRCR) to help arrange the repatriation of the three pilots: Major Sergey Sahakian, Senior Lieutenant Sargis Nazarian and Lieutenant Azat Sahakian. An ICRC spokeswoman in Yerevan, Zara Amatuni, told RFE/RL’s Armenian service that the Red Cross has already asked the Azerbaijani authorities to allow its representatives to inspect the wreckage.

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Բաբայան․ Անջեյ Կասպշիկը կայցելի խփված ուղղաթիռի անկման վայր

                    Հրապարակված է՝ 15.11.2014

                    ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկն ամենայն հավանականությամբ առաջիկա երկուշաբթի կամ երեքշաբթի կայցելի ադրբեջանական կողմից խփված ուղղաթիռի անկման վայրը։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։

                    «Ազատության» հարցին՝ եթե ադրբեջանական կողմը այդ տեղանքը պահում է չդադարող կրակի տակ, ապա ինչպե՞ս է Կասպշիկը մուտք գործելու այդ տարածք, Բաբայանը պատասխանեց, որ աշխատանքներ են տարվում կրակահերթերը դադարեցնելու ուղղությամբ։

                    Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղարը փոխանցեց, որ Կասպշիկի այցի ընթացքում չի բացառվում, որ հայկական կողմը կարողանա չեզոք գոտուց դուրս բերել ուղղաթիռի անձնակազմի անդամներին։ Նրանց ճակատագիրը շարունակում է անորոշ մնալ։ Բաբայանը ամենևին էլ տարօրինակ չի համարում այն, որ Ադրբեջանը երեք օր շարունակ այդ հատվածը կրակի տակ է պահում։

                    Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան
                    Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայան
                    «Անհասկանալի բան չկա կամ տարօրինակ: Այդ պետության էությունն է այդպես՝ ֆաշիստական, աննորմալ պետություն», - ասաց Բաբայանը:

                    Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այս գիշեր ևս հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը։

                    «Նոյեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 800 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 7,000 կրակոց», - ասված է Պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունում։

                    Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի հայկական գրասենյակը ադրբեջանցի գործընկերներից դեռևս լուր չունի՝ հայկական կողմի խնդրանքով արդեն երեք օր է՝ դիմել է Բաքվի գործընկերներին՝ երկխոսելու ադրբեջանական իշխանությունների հետ՝ չեզոք գոտի անվտանգ մուտք գործելու համար։ Հայկական գրասենյակի մամուլի պատասխանատու Զառա Ամատունին «Ազատությանը» տեղեկացրեց, որ այդ խնդրով դեռևս պատասխան չեն ստացել, երկխոսությունը ադրբեջանական իշխանությունների հետ շարունակվում է։

                    Հիշեցնենք՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երեկ Ղարաբաղում լրագրողների հետ զրույցում ասել էր․ - «Այդ լկտի գործողություններին համարժեք պատասխան, մի քիչ էլ ավելի անհամաչափ, անկասկած, տրվելու է»:

                    Ղարաբաղի պաշտպանության նախարար մովսես հակոբյանն էլիր հերթին նշել էր․ - «Թե ինչ գործողություններ ենք իրականացնելու՝ դա բանակի խնդիրն է»։

                    Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ևս նշեց, որ հայկական բանակը պետք է պատասխան տա Ադրբեջանին։

                    «Դա ռազմական պատասխանը պիտի լինի, ինչը մեր բանակը և Ղարաբաղի բանակը միշտ շատ գերազանց անում են», - ասաց նա, - «Բանակը դա անելու է, որովհետև չի կարելի թույլ տալ, որպեսզի Ադրբեջանը զգա իրեն անպատիժ»:

                    Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, սակայն, հակառակ կարծիքն ունի։ Ասում է, որ հայկական բանակի պատասխանն արդեն ուշացած կլինի ու միջազգային հանրության կողմից կդիտվի որպես հրադադարի խախտում։ Եթե պատասխանը լիներ հենց այդ ժամանակ, իրավիճակը բոլորովին այլ կլիներ՝ ասում է Կոմանդոսն ու նշում, որ հայկական կողմըհետագայում նման միջադեպերը կանխելու համար պետք է պատասխան տա։


                    Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը, բացառելով պատերազմի վերսկսման հնարավորությունը, ասաց,որ ռազմական լայնածավալ գործողություններից զերծ մնալու համար Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունները մի քանի ուղղություններով պետք է աշխատեն՝ դրանց թվում առաջինը դիվանագիտական աշխատանքն է։ Հայաստանը պետք է օգտագործիԱդրբեջանի այս կոպիտ խախտումը ու ԵԱՀԿ Մինսկի խմբի, ինչպես նաև միջազգային այլ կառույցների մակարդակով քննարկի այն հարցը, որ Ադրբեջանը չի ուզում պահպանել հրադադարի ռեժիմը, ուստիև չի կարող լուծել հակամարտությունը:

                    Եթե պաշտպանության նախկին նախարարը կարծում է, որ հայկական կողմի դիվանագիտությունն անցած տարիներին եղել է իրավիճակին համարժեք, ապա պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, կարծում է, որռազմական հաղթանակ տանելուց հետո մենք դիվանագիտական հաղթանակ դեռ չենք տոնել։ Նա իշխանություններին առաջարկում է հրաժարվել Մադրիդյան սկզբունքներից, որտեղ խոսք կա նաև փոխզիջումների մասին ու տարբեր մեթոդներով ու մեխանիզմներով Ադրբեջանին ու միջազգային հանրությանը պարտադրել հայկական հաղթանակը։

                    «Պահանջենք ճանաչել պատերազմի արդյունքը այնպիսին, ինչպիսին կա: Ստանալ համապատասխան կարգավիճակ՝ անկախության կարգավիճակ, Արցախ տարածքի․․․ մենք պետք է այս ուղղությամբ գնանք այլևս, որովհետև վստահել և շարունակել այդ խաղը՝ իրենց խաղը, դա մեզ համար անթույլատրելի է: Ինչո՞ւ պետք է մենք կորուստներ կրենք՝ խարդախ պարտնյոր ունենալու պատճառով», - հարցնում է Շիրխանյանը:

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X