Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia




      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Հայկական զինուժը կանխարգելիչ հարված է հասցրել շփման գծում
            Lragir.am
            08 Դեկտեմբերի 2014,

            Lragir.am-ի տեղեկություններով, դեկտեմբերի 8-ին հայ-ադրբեջանական շփման գծի հատվածներից մեկում հայկական զինված ուժերը կանխարգելիչ հարված են հասցրել ադրբեջանական զինուժին: Lragir.am-ի աղբյուրը հայտնում է, որ հայկական զինված ուժերին հաջողվել է տեղեկություններ ձեռք բերել, որ Ադրբեջանը հայկական դիրքերի վրա դիվերսիոն խմբի գրոհ է նախապատրաստում: Մեր աղբյուրը հաղորդում է, որ ըստ այդմ կայացվել է ադրբեջանական նախաձեռնությանն ընդառաջ կանխարգելիչ հարվածի միջոցով գրոհը չեզոքացնելու որոշում:

            Մեր տեղեկություններով, ադրբեջանական կողմը Հայաստանի զինուժի կանխարգելիչ գործողության արդյունքում հակառակորդը ունեցել է մի քանի զոհ:

            Ի դեպ, ադրբեջանական կողմը հայտարարել է, որ ադրբեջանցի զինծառայողներ տեղափոխող բեռնատարը պայթել է ականի վրա եւ կա երկու զոհ: Չի բացառվում, որ զոհերի մի մասի վերաբերյալ ադրբեջանական կողմը տեղեկություն տարածի առաջիկա օրերին՝ բերելով մահվան այլ պատճառներ, ինչպես լինում է սովորաբար:

            Մեր տեղեկություններով, հայկական կողմից տուժածներ չկան:

            - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....bkL9vxCb.dpuf

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել
              Lragir.am
              08 Դեկտեմբերի 2014


              Դեկտեմբերի 8-ին, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Գարիկ Արտեմի Իսպիրյանը:

              Ինչպես հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
              ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Իսպիրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

              - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....52NfdYbN.dpuf

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Սեյրան Օհանյան․ Դա ադրբեջանական կողմի սադրանք է
                  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խուսափեց մանրամասներ հաղորդել երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:


                  Հովհաննես Շողիկյան
                  Հրապարակված է՝ 10.12.2014

                  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր խուսափեց մանրամասներ հաղորդել երկու օր առաջ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

                  Նախարարը, այդուհանդերձ, պնդեց, որ դա ադրբեջանական կողմի սադրանք է, և որ հայկական կողմը ոչ միայն պաշտպանական, այլև կանխարգելիչ գործողություններ է իրականացրել, որոնք «շատ դեպքերում իրականացվում են մեր տարածքից դուրս»․ - «Պատճառը պետք է փնտրել հենց այդ սադրանքների մեջ, և մեղքի մեծ բաժինը պետք է հակառակորդը նաև վերցնի իր վրա»:

                  Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում արձանագրված միջադեպի ժամանակ հակառակորդի կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող Գարիկ Իսպիրյանը, որը Ղարաբաղի նախագահի կողմից հետմահու պարգևատրվեց «Մարտական ծառայություն» մեդալով։

                  Միջադեպի կապակցությամբ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե հայկական դիվերսիոն խմբերը փորձել են անցնել սահմանագիծը: Հայկական կողմը հերքել էր՝ առանց հավելյալ մանրամասների։

                  Նախարար Օհանյանը ևս այսօր չբացեց փակագծերը․ - «Ցավոք, դրանք նաև գաղտնիություն են իրենց մեջ պարունակում, դրա համար բավարարվենք այնքանով, որքանով որ ես ասացի»:

                  Գնահատելով անցնող տարին, որի ընթացքում արձանագրվեցին մի շարք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձեր, ինչպես նաև հրադադարի ընթացքում առաջին անգամ խոցվեց հայկական ռազմական ուղղաթիռ՝ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասաց․ - «Նախկինում եթե Պաշտպանության բանակի հատվածում, ասենք, մինիմում լինում էին 35-50 դրվագներ կրակոցների և օգտագործում էին այդտեղ մինչև հազար փամփուշտ, այսօր այդ կրակոցների թիվը հասնում է 170, 200, և փամփուշտների թիվը 3 հազարից մինչև 6 հազարի է հասնում»:

                  Նախարարը հստակեցրեց, որ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը պատասխանում են միայն դիպուկահարների ու կանոնավոր կրակոցներին: Պաշտպանության նախարարը նաև տեղեկացրեց, որ մոտ մեկ ամիս առաջ հակառակորդի խոցած ռազմական ուղղաթիռի գործով ծառայողական քննությունն ընթացքի մեջ է, այլ մանրամասներ չհաղորդեց։

                  Ինչ վերաբերում է ազատամարտիկներին ծեծի ենթարկելու վերաբերյալ լուրերին՝ նախարար Օհանյանն ասաց, որ կոնկրետ դեպքի մասին տեղեկություն չունի, բայց դատապարտում է ոտնձգությունները ազատամարտիկների նկատմամբ։

                  «Գտնում եմ, որ իրականում առաջին հերթին ազատամարտիկներն իրենք պետք է անձնական օրինակ հանդիսանան մեր հասարակության մեջ: Եվ եթե լինում են նաև ոտնձգություններ ազատամարտիկների նկատմամբ, ես դա վատ եմ գնահատում: Մենք մեր հնարավորությունների սահմաններում կփորձենք պարզել դա», - նշեց Սեյրան Օհանյանը:

                  Հիշեցնենք, համաձայն շրջանառվող լուրերի, դեկտեմբերի 8-ին մի խումբ անձինք ծեծի էին ենթարկել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանին ու Ռազմիկ Պետրոսյանին: Իսկ այսօր առավոտյան լուրեր տարածվեցին, որ դիմակավորված անձինք ծեծել են ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին։ Երեք ազատամարտիկներն էլ վերջին շրջանում աչքի են ընկնում ընդդիմադիր կեցվածքով։

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ի՞նչ է կատարվում սահմանին, եւ ինչն է գաղտնի պահվում

                    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                    Հարցազրույց - 11 Դեկտեմբերի 2014,

                    Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)


                    Պարոն Տեր-Թադևոսյան, օրերս կրկին միջադեպ գրանցվեց սահմանին, որի մասին հակասական լուրեր են հրապարակվում: Ադրբեջանցիները գրում են, որ հայկական կողմն է հարձակվել: Ինչպե՞ս է եղել այդ դեպքը և արդյոք սա նշանակում է, որ նորից լարվածության փուլ ենք մտնում:

                    Ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: Ոչ իրենք են հստակ բան գրում, ոչ մերոնք: Հայկական կողմը սադրանքների երբեք չի գնում, նման բաներ անում են ադրբեջանցիները: Այս անգամ էլ սկսել են ադրբեջանցիները, բայց թե ինչ պատասխան են ստացել, դա էլ պարզ չասվեց: Միայն ասվեց, որ մենք այդ միջադեպի արդյունքում հաղթած դուրս եկանք, թեև ունեցանք զոհ:


                    Վերջին միջադեպերը սահմանին ինչպե՞ս եք գնահատում: Հայկական կողմի պատասխանները համարժե՞ք եք համարում, օրինակ ուղղաթիռը խոցելու արժանի հակահարվածը տվե՞լ ենք, թե դեռ պիտի տանք:

                    Դե, երբ այդ դեպքը տեղի ունեցավ, հայկական կողմն, իհարկե, պատասխանեց, բայց դա շատ թույլ պատասխան էր, իմ կարծիքով, և արժանի հակահարվածը դեռ չենք տվել: Մենք չենք կարող նախահարձակ լինել, պետք է օգտագործենք հարմար պահը և այդ պահին արժանի հակահարված տանք: Եթե նախահարձակ լինենք, բոլոր կողմերից մեզ կմեղադրեն, հայկական դիվանագիտության դիրքերը կթուլանան: Դրա համար պետք է իմանալ, թե երբ են նրանք ուզում հարձակվել մեզ վրա, ինչը հիմա այնքան էլ դժվար չէ, և կանխարգելիչ հարվածներով տեղը դնել հակառակորդին: Տեսեք, այս վերջին միջադեպի մասին քանի օր է հստակ բան չգիտենք, քանի որ գաղտնի են պահում, բայց բանակի ղեկավարությունը գիտի բոլոր մանրամասները:
                    Այնպես որ, մենք դժվար թե առանց պատճառի կարողանանք պատասխան տալ: Ինձ թվում է, որ ադրբեջանական կողմն զգում է, որ մենք պատասխանի ենք պատրաստվում, դրա համար գուցե մեզ փորձում են: Բայց պատասխան մենք անպայման կտանք:

                    Իսկ որքանո՞վ են լուրջ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու սպառնալիքները: Այդյոք այդ երկիրը պատրաստ է ռազմական գործողությունների:


                    Հայկական կողմը պետք է լավ իմանա, թե ինչ իրավիճակ է հակառակորդի մոտ, ինչ ունեն, ինչ տրամադրություններ են տիրում, ինչի են ընդունակ: Այս տարի ադրբեջանական կողմը զորավարժություններ անցկացրեց, որը ցույց տվեց, որ ոչ մի բան չեն կարող անել: Ոչ թե այն պատճառով, որ բարդ ու լեռնային պայմաններում էին գործում, այլ այն պատճառով, որ մեր դիրքերը շատ ավելի հարմար են, մենք վերևում ենք, և հակառակորդը հարձակման դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու: Բնակլիմայական պայմանները մեր օգտին են, բացի այդ, շփման գծին շատ մոտ անցնում է ադրբեջանական նավթատարը, որը վնասվելու դեպքում այդ երկիրը մեծ կորուստներ կարող է ունենալ:
                    Ալիևը շատ գեղեցիկ բլեֆ է անում, թե իբր պատրաստվում է պատերազմի, սակայն իրականում նա և իր շրջապատը շատ լավ հասկանում են, որ իրենց հարստության աղբյուրը նավթն է, իսկ պատերազմը կարող է հարվածել այդ աղբյուրին: Բայց Ալիևի նպատակն է լարվածության մեջ պահել և մեզ, և իր ժողովրդին՝ վախեցնելով նրանց հայերով, թե կարող են հայերը հարձակվել:

                    Ադրբեջանը անընդհատ սպառազինվում է: Սա որքանո՞վ կարող է վտանգավոր լինել հայկական կողմի համար: Ինչպե՞ս ենք մենք հակազդում դրան:


                    Իհարկե, Ադրբեջանը հիմա շատ զենք ու սպառազինություն ունի, բայց մարդիկ չեն ցանկանում պաշտպանել այդ երկիրը: Նրանք պատրաստ չեն դրան: Հայաստանում էլ կան խնդիրներ, ազատամարտիկները բազմաթիվ հարցեր են բարձրացնում, որոնք հիմնականում սոցիալական բնույթի են, իսկ Ադրբեջանում դրանից բացի նաև այլ խորը խնդիրներ կան՝ ազգային, էթնիկ ու կրոնական: Դրան գումարվում է նաև այն, որ լրագրողներին ու իրավապաշտպաններին խմբերով բանտ են նստեցնում:
                    Վերջերս մի հոդված կարդացի, որտեղ նշվում է, որ Ալիևի ռեժիմի համար բարդ ժամանակներ են, որ այնտեղ կարող է հեղափոխական իրավիճակ լինել, ինչպես Ուկրաինայում, որ Ալիևին իր պաշտոնում պահում է Ռուսաստանը:
                    Իրականում, Ադրբեջանի բանակը մարտունակ չէ և դժվար թե ունակ լինի որևէ բան անելու:

                    Վերջին օրերին երեք ազատամարտիկներ են ծեծի ենթարկվել անհայտ անձանց կողմից, որից հետո ոստիկանապետը հայտարարեց, թե թող դիմեն ոստիկանություն, ոչ թե իրար «լափեն» մամուլում: Սա ինչի՞ հետևանք է և արդյոք ազատամարտիկները կհամախմբվեն այս դեպքերից հետո:


                    Ես չեմ ուզում խոսել ներքին խնդիրների մասին, քանի որ երկու կողմերում էլ իմ ընկերներն են: Ես էլ ձեզ պես մամուլից եմ տեղեկացել այդ դեպքերի մասին, շատ բան չգիտեմ:

                    Ազատամարտիկները նորից տարբեր թևերի են բաժանվել: Այս իրավիճակն ինչի՞ կարող է հանգեցնել և ո՞րն է լուծումը:


                    Ես չեմ կարող ինչ-որ բան ասել ու դրանով նեղացնել կողմերից որևէ մեկին: Մի անգամ ինձ հարցրին, թե արդյոք ճի՞շտ են ազատամարտիկները, որ դուրս են գալիս հրապարակ պայքարի, ես պատասխանեցի, որ ճիշտ չէ հրապարակ դուրս գալը: Բայց հետո նրանք ինձ հանդիպեցին, ասացին, որ լուրջ սոցիալական խնդիրներ ունեն ու այլ ճանապարհ չունեն, քան հրապարակային պայքարը: Նրանք իսկապես ծանր պայմաններում են, ու ես չգիտեմ, թե որն է ճիշտ քայլը:
                    - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....WFtm7z8B.dpuf

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Արցախում զոհված զինծառայողին հուղարկավորել են զինվորական կարգով,
                      11.12.2014


                      Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այսօր՝ դեկտեմբերի 11-ին, տեղի է ունեցել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում դեկտեմբերի 8-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 19-ամյա Գարիկ Իսպիրյանի հուղարկավորությունը:

                      NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Գեղհովիտի գյուղապետ Վարդան Պողոսյանը հայտնեց, որ Գարիկին հուղարկավորել են զինվորական կարգով:

                      «Շատ-շատ մարդ էր եկել, Գարիկի հրամանատարներն էլ էին եկել: Պատվով ու հարգանքով հողին հանձնեցինք մեր զինվորին»,- ասաց գյուղապետը:

                      Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարել էր, որ Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, դեկտեմբերի 8-ին, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում էր ստացել զինծառայող, 19-ամյա Գարիկ Արտեմի Իսպիրյանը: Բակո Սահակյանը հետմահու պարգեւատրել էր զոհված զինծառայողին:

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X