Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia



    ՄԻայն թուրք խփելը քիչ է, պետք է նաև մի որևէ հողակտոր ազատագրենք. Վովա Վարդանով

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia



      Խոցված ուղղաթիռի հետքերով. լուրջ զրույց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ ԱԿ 106.5

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        ՀՀ ՊԲ-ի գործողություններն այժմ ավելի ցավոտ ու կտրուկ կլինեն. Արշակ Զաքարյան


        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Հատուկ գործողությունը մի տեսակ շատ «կուլտուրական» էր. Վազգեն Սիսլյան

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Բոլորս դարձել ենք փորձագետ ու հրամանատար



            23.11.2014
            Հայկական ուղղաթիռի խոցմանը հաջորդող օրերին սոցցանցերում, լրատվական դաշտում, ադեկվատ գնահատականներին զուգահեռ, ականատես եղանք նաև «ստեղծագործական» իսկական բումի:

            Պարզվեց՝ մեր իրականության մեջ «փորձագետների» պակաս չկա, շատերը դարձել էին ռազմական ոլորտի կայացած մասնագետներ, քննադատներ:
            Առաջարկվում էին ամաենազանազան վարկածներ. առավել «համարաձակներն» օրը մի քանի անգամ գրավում էին Բաքուն, «չափավորները» մեղադրում էին բանակի ղեկավարությանը՝ ուղղաթիռի անձնակազմի անհապաղ տարհանումը չկազմակերպելու մեջ:

            Դիլենտանտիզմը, կենացախառն հայրենասիրությունը մեր իրականության նոր երևույթներ չեն:

            Վերջին օրերին բուսած «փորձագետներին» պայմանականորեն կարել է բաժանել երկու խմբի:

            Առաջին խմբում մարդիկ են, ովքեր ունեն միանգամայն ազնիվ մղումներ, ցավում են կատարավածի համար, սգում են օդաչուների կորուստն ու ուզում օր առաջ նրանց դիակներն ազատված տեսնել թշնամու գերությունից: Հասկանում ես նաև մարդկանց մղումը՝ պատժված տեսնել թշնամուն: Սակայն եթե մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը մտածեր նույն կատեգորիաներով, ապա լայնածավալ պատերազմի վերսկսումը կադառնար տխուր իրականություն: Ի վերջո, քաղաքականությունը, հատկապես՝ ռազմական գործը, սառը հաշվարկներ են, խորքային վերլուծության վրա կառուցված գործողություններ:

            Սոցցանցային «փորձագետների» երկրորդ խմբում չարախնդացողներն են, ովքեր հակված են «սևացնելու» մեր իրականության ցանկացած երևույթ: Բանը հասավ նրան, որ օդաչուների մարմինների տարհանման նախորդ օրը կասկածի տակ դրվեց մեր բանակի մարտունակությունը:

            Բարեբախատաբար, երեկ մեր բանակն իրականացրեց արհեստավարժ գործողություններ, որոնց շնորհիվ ապացուցեց իր ինստիտուցիոնալ կայացածությունը՝ մի կողմից զսպելով ֆիդայականության մակարդակում գտնվող մաքսիմալիզմը, մյուս կողմից՝ հասարակական կարծիքում անլսելի դարձնելով մարդկանց ձայները, ովքեր նույնիսկ անկախության 23-րդ տարում կասկածի տակ են դնում պետության ու նրա ինստիտուտների կայացածությունը:

            Հայկական ուղղաթիռի խոցմանը հաջորդող օրերին սոցցանցերում, լրատվական դաշտում, ադեկվատ գնահատականներին զուգահեռ, ականատես եղանք նաև «ստեղծագործական» իսկական բումի: Պարզվեց՝ մեր իրականության մեջ «փորձագետների» պակաս չկա, շատերը դարձել էին ռազմական ոլորտի կայացած մասնագետներ, քննադատներ:


            Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ադրբեջանը խախտել է չգրված օրենքը, ինչի համար ծանր է հատուցելու

                  ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
                  Հարցազրույց - 24 Նոյեմբերի 2014,


                  Մեր զրուցակիցն է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը

                  Պարոն Ջամալյան, շփման գծում Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ռազմական ուղղաթիռը խոցելուց հետո խոսվում էր պատասխան քայլի անհրաժեշտության մասին: Ի վերջո հայկական կողմը իրականացրեց պատասխան գործողությունը` դուրս բերելով հայ օդաչուների մարմիններն ու ուղղաթիռի կարևոր մասերը, ընդ որում, առանց կորուստների: Ինչպե՞ս եք գնահատում հայ հետախույզների աշխատանքը:

                  Հրադադարի հաստատումից ի վեր Հայաստան-Արցախ և Հայաստանի-Ադրբեջան պետական սահմանին մի տեսակ չգրված օրենքի կարգավիճակով չէին խոցվում այն տեխնիկական միջոցները, որոնց խոցումը կարող էր ավելի ապակայունացնել իրավիճակը: Այսինքն՝ հրադադարի հաստատումից հետո որոշակի չգրված օրենքներ էին հաստատվել, այդ թվում այն` ինչն էր կարելի, ինչը ոչ: Մեծ տեխնիկա խոցելը տաբուի պես մի բան էր այս տարիներին և նման բան երբեք չէր արվել: Ասեմ նաև, որ ադրբեջանական կողմի համար նաև անակնկալ չի եղել, որ Արցախի պաշտպանական բանակը Ակնային հարակից հատվածում պարբերաբար զորավարժություններ է անցկացնում:

                  Հիմա ադրբեջանական կողմն այդ չգրված օրենքը խախտեց և լարվածության նոր փուլի սկիզբը դրեց: Փաստորեն մեզ համար էլ արդեն սկզբունքորեն ավելի հիմնավոր կլինի և ավելի ընկալելի կլինի համարժեք, անգամ անհամարժեք պատասխան տալը: Այսինքն՝ իրենք առաջինը խախտեցին այն չգրված օրենքը, որը հենց իրենց դրել է շատ խոցելի վիճակում: Որովհետև իրենք էլ են որպես կանոն զորավարժություններ անցկացնում, իրենց տեխնիկան էլ է մեր թիրախի տակ հայտնվում պարբերաբար: Այսինքն՝ իրենք կատարել են մի քայլ, որը բումերանգի էֆեկտով իրենց դեռ շատ է վնասելու:

                  Ինչ վերաբերում է հատուկ գործողությանը. երբ ողբերգությունը տեղի ունեցավ, հանրային արձագանքն ընկալելի էր, որ լինելու է ադեկվատ կատարվածին, այսինքն՝ հանրությունը պահանջելու է կտրուկ քայլեր, հանրությունը պետք է իրեն պաշտպանված զգալու հիմքերը տեսներ, բանակից ակտիվություն էին պահանջում մեր հայրենակիցները: Շատ օրինաչափ, հասկանալի հակազդեցություն տեղի ունեցավ, բայց զինվորականները իրավունք չունեն լինել իմպուլսիվ:

                  Ակնհայտ է, որ Արցախի պաշտպանության բանակը չէր լռելու, ակնհայտ է, որ ձեռնարկվելու էին անհրաժեշտ միջոցառումները նախևառաջ մեր հերոսների աճյունները վերադարձնելու նպատակով: Նաև պետք է վերադարձվեին ուղղաթիռի այն սարքերը, որոնք հակառակորդի համար հետաքրքիր ինֆորմացիա էին պարունակում, և ուղղակի անթույլատրելի էր դրանց ադրբեջանական կողմում հայտնվելը: Բայց այդ գործողությունն այնպես պետք էր կազմակերպել, որ նախ մենք կորուստներ չունենայինք և երկրորդ՝ որպեսզի տեղի ունեցածը թշնամու համար իրավամբ լիներ անսպասելի:

                  Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, մեր բանակի ղեկավարության կողմից, բոլոր նման դեպքերում, խնդիր է դրվում կանխարգելիչ կամ պատժիչ հարված հասցնել, առաջին և հիմնական պայմանը, որ բարձրագույն հրամանատարությունը դնում է ստորադաս հրամանատարների, ենթակա անձնակազմի առջև, հետևյալն է` անկորուստ իրականացնել գործողությունը: Իհարկե, պատերազմ է, և լիովին կորուստներ բացառելը հնարավոր չէ, բայց ի սկզբանե երբ պայման է դրվում, որ օպերացիան պետք է իրականացվի անկորուստ, այն ստիպում է լինել ավելի հնարամիտ, ավելի հանդուգն, և մենք տեսնում ենք, որ այդ խնդիրը հերթական անգամ Արցախի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները փայլուն իրականացրել են:

                  Նախ, տեղի ունեցածը հատկանշական է նրանով, որ խոցված ուղղաթիռը ադրբեջանական մարտական հենակետին շատ ավելի մոտ էր գտնվում, քան մեր հենակետին, և երկրորդ՝ պարզ էր, որ հակառակորդը չի կարող չենթադրել, որ հայկական ուժերը կփորձեն հատուկ գործողություններով հետ վերադարձնել և զոհվածների աճյունները, և ուղղաթիռի անհրաժեշտ մասերը: Բայց այդ ենթադրությունը ունենալով, իրենք այդպես էլ չեն կարողացել կռահել հատուկ գործողության տրամաբանությունը և այդ պատճառով է, որ հանկարծակիի են եկել և կորուստներ տվել: Սա մի կողմից վկայում է, որ Արցախի պաշտպանության բանակը մարտունակ է, մյուս կողմից՝ նրա հատուկ ստորաբաժանումներն իսկապես համալրված են պրոֆեսիոնալ զինվորականներով:

                  Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ առաջին գծում մենք խստացնելու ենք ծառայությունը, դիտարկման, հայտնաբերման, խոցման միջոցառումները, որոնք ուղղված են լինելու հրադադարը խախտողների դեմ: Սա կարո՞ղ է արդյոք նոր իրավիճակ ստեղծել և լարվածություն առաջացնել:

                  Ոչ, չի կարող, որովհետև ավելի լարված իրավիճակ, քան հիմա է, լինել չի կարող: Խնդիրը շատ հստակ է՝ իրավիճակը շատ ավելի կլարվի, եթե մենք նման դեպքերում լինենք պասիվ, պատասխան չտանք, և երբ թշնամին հասկանա, որ իր նախահարձակ ագրեսիան մնում է անպատիժ: Ահա այս դեպքում իսկապես իրավիճակը կլարվի, և մենք նորանոր ողբերգությունների ականատեսը կլինենք: Իսկ կատարվածը նաև զսպող նշանակություն ունի, որովհետև նախ ադբերջանական բանակի անձնակազմի բարոյալքման հետ գործ ունենք, շփոթության մեջ են բառի բուն իմաստով: Օգոստոսյան դեպքերից հետո իրենք փորձեցին ռևանշի դիմել, ու հիմա սա պյուռոսյան հաղթանակի պես մի բան էր նրանց համար: Այո, մեզ համար ցավալի կորուստներ են, բայց Ադրբեջանը զուտ ռազմական տեսակետից չկարողացավ կատարել մի պարզ խնդիր` պաշտպանել խոցված ուղղաթիռի մասերը, որ իրենց համար շատ կարևոր էր: Սա նաև բարոյահոգեբանական ապտակ էր, որը խոսում է իրենց մարտունակության ցածր մակարդակի մասին, ինչը զսպող նշանակություն է ունենալու:

                  Իհարկե, մենք չենք կարող ասել, որ սրանից հետո իրավիճակը կհանդարտվի, բայց իրավիճակը շատ ավելի կլարվեր, եթե պատասխան չլիներ:Ադրբեջանը կլկտիանար, եթե հասկանար, որ անպատիժ է մնալու, անպատժելիությունն է լկտիացնում և բերում լարվածության աճի: Համարժեք պատասխանը, ընդհակառակը, ուժերի հավասարակշռությունը պահպանելու, իրավիճակի տերը լինելու ամենակարևոր մարտավարությունն է, որով էլի քիչ թե շատ վերահսկելի է դառնում իրավիճակը պետական սահմանին:

                  Փաստորեն, մեր գործողությունները այսպիսին չէի՞ն լինի, եթե ԵԱՀԿ-ն կարողանար դիերը դուրս բերել տարածքից: Սա ծայրահեղ քա՞յլ էր, որ դիմեցինք:

                  Անշուշտ, ճիշտ եք, հայկական կողմերը ի սկզբանե հակված են եղել խնդիրը քաղաքակիրթ միջոցով կարգավորելու, դիմել են միջազգային ատյաններին, բայց մենք ի դեմս Ադրբեջանի տեսնում էինք լկտի ռեակցիա, և ուժի դիրքերից խոսելու ինչ-որ միտում, հետևաբար եթե այդպես է, եթե մեր քաղաքակիրթ կերպով խնդիրը կարգավորելը Ադրբեջանում դիտարկվում է իբրև թուլություն, ըստ այդմ՝ մենք ուժին ուժ կհակադրենք, և հերթական անգամ կստիպենք հաշվի նստել այդ ուժի հետ: Արցախի պաշտպանության բանակը իսկապես ունակ է շատ ավելի լուրջ խնդիրներ լուծելու, և մենք տեսնում ենք, որ եթե թշնամին իրեն լկտի է պահում, այդ դեպքում նրան պատժելը խնդրի լուծման միակ ռացիոնալ ճանապարհն է:

                  Այս հակահարվածը հնարավո՞ր է Ադրբեջանին մղի սադրիչ գործողությունների:

                  Չեմ կարծում, որ իրենք հիմա լայնամասշտաբ քայլերի դիմեն: Մենք չենք կարող վստահաբար ասել, որ այսուհետ ադրբեջանական բանակն ավելի զուսպ է լինելու պետական սահմանին. մենք ոչ մեզ, ոչ էլ հանրությանը խաբելու իրավունք չունենք: Իրավիճակն ինչպիսին կար, այդպես էլ կմնա: Բայց ադրբեջանական բանակն ամեն հերթական գործողություն իրականացնելիս ավելի ու ավելի երկար կմտածի՝ արժե՞ արդյոք դիմել նման քայլի, որովհետև բոլորի համար է ակնհայտ, որ պատասխանը շատ ավելի ցավոտ է լինելու: Ավելի մեծ էսկալացիա կանխատեսելու որևէ հիմք չկա, տեղային բնույթի փոխհրաձգություններ գուցե լինեն, բայց որ թշնամին կոտրվել է հոգեբանորեն, սա փաստ է, գուցե նախաձեռնություն հանդես բերելու փորձեր լինեն, բայց ձախողվելու են, քանի որ դիրքապահները տեղում են: Այնպես որ, ավելի լարված իրավիճակ, քան հիմա է, չի լինի:

                  - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....WUt5KggV.dpuf

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների դին ու մասունքները վերադարձնելու մասին Գագիկ Գինոսյանի կարծիքը «Դիակների փրկությունը բոլոր ժամանակներում հայերի համար եղել է սրբություն, գոնե ինձ համար, մեր ջոկատում չգրված կանոն կար՝ չէր կարելի մարտի դաշտում թողնել որևէ մեկ տղայի, ընկերոջ դիակ, որովհետեւ թուրքը մարդ չէ:

                    Իրենք իրենց ջոկատները գորշ գայլեր էին կոչում, եւ դիակները պղծում էին, մենք հասկանում էինք, որ սեփական կյանքը վտանգելով զոհված ընկերոջ դին պարտադիր պետք է մարտի դաշտից հանվի, որպեսզի պղծումից փրկվի:

                    Նախօրեին կատարված գործողությունը լավագույն օրինակն է. մեր տղաները սեփական կյանքը վտանգելով, հատուկ նշանակության գործողությամբ, հատուկ նշանակության ջոկատների օրը, եւ նաեւ ոչ պաշտոնապես, հայրենատիրությանն օրը, մեր ջոկատի հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան օրը կատարեցին այդ փայլուն գործողությունները»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ազատագրական բանակի» ազատամարտիկ, Մահապարտների գումարտակի անդամ Գագիկ Գինոսյանը: Հիշեցնենք, որ ԼՂՀ զինված ուժերի հատուկ նշանակության գործողությունների շնորհիվ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական կողմից խոցված հայկական ուղղաթիռի դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները եւ ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

                    Նշենք, որ միջազգային կառույցները չկարողացան խոցված ուղղաթիռի ճակատագրի բացահայտման մասին որեւէ արդյունքի հասնել, նույնիսկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին չեն թույլատրել այցելել խոցված ուղղաթիռի անկման վայր:

                    Այս առնչությամբ ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումն էլ շատ պասիվ է: Վերլուծելով միջազգային կառույցների, ԱՄՆ-ի Եվրոպայի վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ, Գագիկ Գինոսյանն օրինակ բերեց, երբ Գուրգեն Մարգարյանի սպանող Ռամիլ Սաֆարովին ազատ արձակման ժամանակ ո՛չ Եվրոպան, ո՛չ ԱՄՆ-ն ոչ մի համարժեք քայլ չկատարեցին, եւ պատժիչ որեւէ գործողություն չկատարեցին Ադրբեջանի նկատմամբ, կամ՝ Իրաքի, Հարավսլավիայի, Սերբիայի , կամ տարբեր այլ երկրներում կատարված իրադարձություններում Եվրոպան չի փայլում իր պատժիչ գործողություններով. «Իսկ եթե դեպքերը համահունչ են իրենց շահերին, ԱՄՆ, ՆԱՏՕ-ն եւ այլք իրենց պատժիչ գործողություններով չեն ուշանում, ճիշտ ժամանակին հասնում են: Իսկ երբ հերթը հասնում է հայկական խնդիրներին, նրանք կարծես թե փորձում են հայերին ոչ թե քաջալերել, հանդես գալ հայերի կողմից, պաշտպանել, այլ՝ քարկապել, հետ պահել, որպեսզի համարժեք հակահարված չտան»:

                    Գինոսյանի դիտարկմամբ՝ այս օրերի իրավիճակը ցույց տվեց, որ միջազգային կառույցների եվրոպաների վրա հույս դնելն անիմաստ է, եւ պետք է միայն սեփական ուժերին ապավինել. «Փառք այն տղաներին, որոնք իրականացրեցին այդ գործողությունը, եւ առավել փառք, որ մենք կարողացանք առանց զոհի, կորստի մեր օդաչուի դին, եւ մյուսների մասունքներն ու ուղղաթիռից մասեր վերադարձնել հայրենիք:

                    Նժդեհն ասում էր՝ ովքե՞ր են մեղավոր ցեղասպանության համար, թո՞ւրքը, որ կոտորեց, Գերմանիա՞ն, որ սատարեց թուրքին, անգլիացի՞ն, որն ասաց, որ իր նավերը մեր լեռները չէին բարձրանա, ֆրանսիացինե՞րը, որ խաբեցին՝ չեկան, ռուսնե՞րը, որ հայտարարեցին՝ Հայաստանը պետք է առանց հայերի, մենք պատրաստ ենք մեղավորներ փնտրել, գտնել բոլորի մեջ, բացի մեզանից, մենք այնքան ենք մեր մասին վատ կարծիք ունեցել:

                    Այս առումով, կարծում եմ՝ դերը փոխվել է, մենք դաս ենք քաղել, եւ առաջին հերթին մեղավոր ենք մենք, եթե այդ հարցը չենք լուծել, եւ սպասել, որ ամերիկացիները մի բան կհայտարարեն, գերմանացիները, կամ ռուսներն իրենց խնդիրները մեր միջոցով կլուծեն, ոչ, մենք հասկացանք՝ ինքներս պետք է լուծենք»:

                    Գագիկ Գինոսյանի խոսքերով՝ բավական է Եվրոպային սպասել, Եվրոպան ու ընդհանրապես աշխարհը, հաշվի են նստում այն երկրների, ազգերի հետ, որոնք կարողանում են իրենց արժանապատվության հարցն ինքնուրույն լուծել, տեր են կանգնում եւ պայքարում են իրենց արժանապատվության համար.« Թե հատուկ գործողությունները եւ թե ամառվա գործողություններն ու մեր բանակի գործողություններն ապացուցեցին, որ Հայաստանն անդառնալիորեն անկախություն է ձեռք բերել, Արցախը նույնպես հայկական հող է, եւ հայկական հողերը պետք է լինեն հայկական ինքնապաշպանական վերահսկողության տակ: Հայկական կողմի բոլոր գործողություններն ապացուցում են, որ ադրբեջանցիները չեն կարող մարսել ոտնձգությունները հայկական հողերի նկատմամբ»:

                    Նելլի ԲԱԲԱՅԱՆ

                    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/11/23/518353/

                    © 1998 - 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Comment

                      Working...
                      X