Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Շփման գծում Ադրբեջանն աննախադեպ խախտել է հրադադարը. հակառակորդն ունի զոհեր ,
    12.12.2014


    Ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գծում հակառակորդը դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը հրադադարի աննախադեպ խախտումներ է կատարել:

    NEWS.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանական կողմը կիրառել է նաեւ ականանետեր: Բարեբախտաբար, հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան:

    Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմն ունի մի քանի զոհ:

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը՝ տալով 4 զոհ
      12.12.2014

      Այսօր գիշերը հրադադարի աննախադեպ խախտումներ են արձանագրվել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում:

      Yerkir.am-ի տեղեկություններով` հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է Ասկերանի ուղղությամբ, կիրառվել են նաև ականանետեր։

      Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի, փոխարենը, մեր ունեցած տեղեկություններով, հակառակորդը տվել է 4 զոհ:

      Ադրբեջանական կողմը կատարվածի մասին առայժմ որևէ տեղեկատվություն չի հայտնել:

      Մանրամասները` yerkir.am կայքում:

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        Ադրբեջանը հրադադարը խախտելիս կիրառել է ականանետեր. ՊԲ
        Դեկտեմբեր 12, 2014 by Գարիկ Հարությունյան
        razminfo

        Այսօր գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել են հրադադարի աննախադեպ խախտումներ, որոնց ընթացքում ադրբեջանական կողմը Արցախի հատվածում կրակել է նաև ականանետերով:

        Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տվյալների համաձայն՝ դեկտեմբերի 12-ին և լույս 13-ի գիշերը շփման գծում հակառակորդը հրադադարը խախտել է 204 , որի ընթացքում արձանագրվել է ավելի քան 2200 կրակոց: Մասնավորապես առաջնագծի արևելյան ուղղությամբ հակառակորդը 82 և 60 մմ ականանետերից կրակել է 24 անգամ:

        Հակառակորդը առաջնագծի տարբեր հատվածներում կիրառել է նաև դիպուկահարներ (144 կրակոց), գնդացիրներ (820 կրակոց) և այլ հրաձգային զինատեսակներ:

        Հայկակական կողմը հրադադարի խախտումների ընթացքում կորուստներ չի ունեցել: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումներն ըստ անհրաժեշտության ձեռնարկել են համարժեք պատասխան գործողություններ և իրադրությունը պահել վերահսկողության տակ:

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Ի՞նչ կարելի է - ի՞նչ չի կարելի ասել հայկական բանակի մասին

          ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Գրող, հրապարակախոս
          14 Դեկտեմբերի 2014,

          Հայաստանը վաղուց չի տեսել իրադարձություններ, որոնք համազգային հպարտության, ցնծության, տոնի պատճառ դառնային։ Լինի պետական քաղաքականության մեջ, մշակույթում, թե սպորտում։

          Դա երևի պատճառներից մեկն է, որ սահմանին կատարվող միջադեպերը հանրային սևեռուն ուշադրության են արժանանում, իսկ խփված ուղղաթիռից օդաչուների աճյունները դուրս բերելու իրոք բացառիկ արհեստավարժ ու համարձակ գործողության խանդավառ արձագանքները ստվերում են թողնում ուղղաթիռի խփվելու և անձնակազմի զոհվելու բուն փաստը։

          Քանի դեռ հարաբերական հանգիստ է սահմաններին, միգուցե արժե վերհիշել մեր զինված ուժերի կազմավորման որոշ առանձնահատկություններ, քանի որ հայկական բանակի հզորության մասին անվերապահ համոզումը խարսխվում է Արցախյան պատերազմի հաղթանակի վրա։

          Հայ-ադրբեջանական առաջին զինված բախումները սկսվել են1988-ից, դրանց շուրջ 5 տարի մասնակցել են բացառապես կամավորները. ոչ մեկին ծանուցագիր կամ հրավիրատոմս չի ուղարկվել, որ միանա ազատամարտին։ Կամավորների թվում եղել են թե Ազատության հրապարակի կոչերը որպես գործողության ծրագիր, այլ ոչ թե ազգային-ազատագրական ժամանց ընկալած հերոսներ, թե սահմանամերձ գյուղերի բնակիչներ, թե պատմավեպերով դաստիարակված ռոմանտիկներ, թե բախտախնդիրներ ու քրեական հանցագործներ։

          Ջոկատները, որոնցից բաղկացած է եղել բանակը, կազմավորվել են սեփական զենք ունենալու պայմանով։ Առաջին զենքերը ձեռք են բերվել միլիցիայի բաժանմունքների ու սովետական բանակի զինապահեստների վրա հարձակումների արդյունքում։ Ինչը քրեական ծանր հանցագործություն էր տեղի ու ժամանակի օրենքներով։ Առաջին փոխադրամիջոցները՝ «Ուազներ», բեռնատարներ, կամավորները կամ «ֆիդայիները», ոնց որ կոչվում էին 88-ին, բռնագրավել են Հայաստանում գործող ձեռնարկություններից, ինչը նույնպես «քրեորեն պատժելի արարք» էր։

          Քանի՞սն են էսօրվա մեծախոսներից, որ ընդունակ են նման քայլերի, թող անկեղծ ասեն... Մի բան հայտնի է, որ սփյուռքի հարյուր հազարավոր վրեժ քարոզողներից երկու տասնյակ մարդ է պատրաստ գտնվել մասնակցել Արցախյան պատերազմին։ Երկու տասնյակ։ Փառք իրենց։

          Ուրեմն, ովքեր կազմավորել են ջոկատները, նրանք էլ որոշել են բանակի դեմքը, որակը և քանակը, որ,- շատերը չգիտեն,- մի կերպ է բավարարել ռազմաճակատի գիծը պահելուն։

          Վերջերս մեդիայում վրդովմունքի ալիք անցավ, որ գեներալներից մեկը ադրբեջանցի «ստրուկ» է ունեցել։ Հրապարակումների մեծ մասում համոզմունք կար, որ երևույթը բնորոշ չի եղել մեր զինուժին։ Որ պատերազմը հաղթել է հայկական կողմի վեհանձնությունը, երբ գերիներին մարդավարի ընդունել, կերակրել են, փող տվել ու բաց թողել։ Սրանք վերադարձել են Ադրբեջան, աջ ու ձախ պատմել, թե ինչ մարդկային են հայերը, ու ադրբեջանցիները սկսել են գերի հանձնվել զանգվածաբար։

          Կան և ուրիշ մարդիկ, ովքեր իրենց վերաբերմունքը հրապարակային չեն հայտնում, հասկանալի պատճառներով, բայց անձամբ ինձ օրինակներ են պատմել, նույնիսկ՝ բոլորովին վերջերս, «ակն ընդ ական»՝ բառի բուն իմաստով աչքը հանելու դիմաց աչք հանելու մեթոդի մասին, որը համարում են մարտի դաշտից ադրբեջանցիների փախչելու կարևորագույն գործոն։

          Կարծում եմ, երկու տեսակետի կողմնակիցներն էլ պետք է հաշտվեն էն մտքի հետ, որ պատերազմում եղել է թե դաժանությունը, թե վեհանձնությունը, և երկուսի կրողներն էլ մոտեցրել են պատերազմի հաղթական ավարտը… առնվազն դիրքերում լինելով անփոխարինելի։

          Իսկ բանակը, որի հզորությանը մենք հավատում ենք և անկասկած պետք է ոգի տանք, մարտական գործողություններին մասնակցել է 1993-ի վերջին, 94-ի սկզբին, երբ ադրբեջանցիների լայնածավալ հարձակում ձեռնարկեցին Օմարի լեռնանցքի ուղղությամբ, և զորակոչիկները փրկել են իրավիճակը՝ մի քանի անգամ ավելի շատ զոհ տալով, քան կամավորականները, անփորձության պատճառով։

          Կանոնավոր բանակ, որի փորձը կարելի է ընդօրինակել, Հայաստանը ունեցել է մեկ էլ 1918-20 թթ., որը նույնպես դասական առումով կանոնավոր չի եղել՝ խմբապետների ու ցարական բանակի կադրային սպաների միջև հաճախ ծագել են բախումներ, որոնք կարող էին վերջանալ արնահեղությամբ (մի դրվագ նկարագրված է Չարենցի «Խմբապետ Շավարշը» պոեմում)։

          Եթե կլինեն վրդովվողներ, ովքեր չեն հավատա, որ «դաժանության կուսակցություն» է եղել Արցախյան պատերազմում, թող իրենց միջին տարիքի ծանոթներին հարցուփորձեն... կտրված ականջների մասին. հայ-ադրբեջանական ընդհարումները հաջորդել են Սումգայիթի ջարդին, իսկ հակառակորդն աներևակայելի տանջանքներ էր կիրառում գերիների հանդեպ։

          Ինչպես որ Առաջին Հանրապետության բանակը կռվում էր 1915-ից հետո և վեհանձնության դասեր չէր ստացել 1918-20 թթ. Հայաստանի դեմ պատերազմող թուրքերից, որ նույնով պատասխաներ։ Փոխադարձաբար գերի չվերցնելու չափ դաժան իրավիճակ, որին թերևս նվիրեմ հաջորդ նոթերիցս մեկը։

          «2014 թվականը մենք հայտարարել ենք փողոցային արատավոր բարքերի դեմ պայքարի տարի: Միջանձնային հարաբերություններում խախտումների հիմնական պատճառ են հանդիսանում այդ արատավոր բարքերը, որոնք բերում են անհանդուրժողականության, եւ այդտեղից էլ ծնվում են հանցագործությունները», վերջին հարցազրույցներից մեկում ասել է Սեյրան Օհանյանը:

          Նախարարի խոսքերը ևս մեկ ապացույց են, որ պետք է հպարտանալ բանակով, բայց իրատեսորեն կորուստը կորուստ համարել, նվաճումը՝ նվաճում, որպեսզի նրա մարտունակությունը բավարարի ոչ միայն դիվերսիաներին պատասխանելուն, այլև իսկական պատերազմին, եթե, Աստված մի արասցե, բանը հասնի դրան:

          - See more at: http://www.lragir.am/index/arm/0/com....80lCq730.dpuf

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Must be the names of their losses from last week.
                    Actually we never entered the district of Mir Bashir/Taratar that bordered Martakert`s still occupied vilages of Leninavan, Verin & Nerkin Kedametch/Tchaylu, Maragha, Leonarkh, Karmiravan... so there must not have mined zones over there, unless they do refer to the occupied villages of Martakert.
                    Given this, and the age of the killed, they must be officers...

                    ---------

                    Ադրբեջանում ականի վրա պայթած քաղաքացին տեղում մահացել է
                    Դեկտեմբեր 15, 2014
                    by Աշոտ Առաքելյան


                    Ադրբեջանի Թարթառի շրջանի Հասան Գայա կոչվող տարածքի մոտակայքում, որը սահմանակից Արցախի Մարտակերտի շրջանին, գրանցվել է արտակարգ միջադեպ։ Ծնունդով Լաչինից, 1973-ին ծնված Շալուխով Ռամիլ Բալօղլան Օղլուն ոչխարներին արածեցնելիս պայթել է հակահետևակային ականի վրա և տեղում մահացել։

                    Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, հայտնել է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը՝ հղում անելով Թարթառի շրջանի ոստիկանական բաժանմունքի հայտնած տեղեկությանը։

                    Միևնույն ժամանակ, ադրբեջանական Qafqazinfo լրատվակայքը հղվելով Թարթառի ՏԻՄ-ին՝ միջադեպի վերաբերյալ հաղորդում է այլ տվյալներ՝ նշելով, որ դեպքը գրանցվել է Թարթառի շրջանի Շըխարխ ավանում, իսկ զոհվածը ոչ թե Շալուխով Ռամիլ Բալօղլան Օղլուն, այլ Սադիգով Զամին Բալօղլան օղլուն է, ով ականապատ տարածք էր անցել մետաղի ջարդոն հավաքելու նպատակով։

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      Խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխանը եղել է. Սեյրան Օհանյան ,
                      21.12.2014



                      Ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում նոյեմբերի 12-ին ադրբեջանական զինուժի կողմից խոցված հայկական ուղղաթիռի համար մեր կողմից խոստացված անհամաչափ պատասխանը եղել է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որն ավելի վաղ հայտարարել էր, որ խոցված ուղղաթիռի համար անհամաչափ պատասխան է տրվելու:

                      «Անհամաչափ պատասխանները շատ դեպքերում իրենց մեջ պարունակում են ռազմական գաղտնիություն: Բոլոր դեպքերը չի, որ մենք կարող ենք հասցնել հասարակությանը: Այդ անհամաչափ պատասխանը եղել է, որոշ բաներ էլ հասարակությանը ասվել է»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ինքնաթիռի հարցով ծառայողական քննությունն ավարտվել է, հարուցված քրեական գործով ԼՂՀ բանակի ղեկավարությունը եւ իրավապահ մարմիններն աշխատում են:

                      Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմանում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ էր: Հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ուղղաթիռի խոցումից տասն օր անց՝ նոյեմբերի 22-ին, ԼՂՀ զինված ուժերը հատուկ գործողություն իրականացրին, որի արդյունքում դուրս բերեցին եւ ընտանիքներին հանձնեցին Ազատ Սահակյանի դին, Սերգեյ Սահակյանի եւ Սարգիս Նազարյանի մասունքները, որոնք նոյեմբերի 25-ին զինվորական կարգով հողին հանձնվեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

                      Լուրեր Հայաստանից - NEWS.am

                      Comment

                      Working...
                      X