Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #71
    Re: Military Forces of the Republic of Armenia

    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին. «Մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել»

    17:14, 1 սեպտեմբերի, 2012
    Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Եվրամիության, ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու և նրան անհապաղ ներում շնորհելու՝ միջազգային իրավունքի առումով աննախադեպ իրողության առիթով անհրաժեշտ ենք համարում արձանագրել հետևյալը.

    ա. Պատմական փորձով մենք վաղուց համոզվել ենք, որ պետություններն առաջնորդվում են բացառապես իրենց քաղաքական-տնտեսական շահերով: Եթե իրենց ձեռնտու է, թքած ունեն միջազգային իրավունք, հումանիզմ, բարոյականություն հասկացությունների վրա: Մեր խնդիրները պարտավոր ենք մենք լուծել, մեզ վրա բարձրացված ձեռքը պարտավոր ենք մենք կտրել: Ուրիշներին մեղադրելը, ուրիշներից արդարություն հայցելը, հայտարարված միջազգային իրավունքի գործադրում պահանջելը թերևս անհրաժեշտ, բայց մեծ հաշվով անհեռանկար զբաղմունք է: Անկախության վերականգնումից հետո, ցավոք, մենք չենք կարողացել այս օրինաչափությունն ու մտածողությունը պետական հիմքերի վրա դնել:

    բ. Որ Ադրբեջանի ազգային հերոսը քնած ժամանակ մարդուն կացնահարած ողորմելին է, իրենց խնդիրն ու դժբախտությունն է:

    գ. Որ վերջին տարիններին Ադրբեջանը, Թուրքիայի անմիջական աջակցությամբ ու մասնակցությամբ, մեծացնում է ազդեցությունը միջազգային ասպարեզում, իր շահերից ելնելով ինքնուրույն քայլեր է կատարում, իսկ Հայաստանը կորցնում է հաշվառելի գործոն դառնալու կարողականությունը, նույնպես իրականություն է:

    դ. Հայաստանի Հանրապետության նախագահի օգոստոսի 31-ի կատարած գործողությունները որքան վճռական, սկզբունքային էին, թերևս նույնքան էլ ուշացած: Ակնհայտ է, որ մեր դիվանագիտական կորպուսը, տեղյակ լինելով հնարավոր զարգացումներից, անկարող է եղել կանխել դրանք:

    Մեկնելով այս հաստատումներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հայտարարում է.

    1. Այդուամենայնիվ, անհրաժեշտ է պետականորեն ծրագրված հստակ քայլեր ձեռնարկել՝ այս պարտության հետևանքները մեղմելու և միջազգային ասպարեզում կորցրածը ետ բերելու նպատակով:

    2. Պահանջում ենք վերատեսության ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակելու նպատակահարմարությունը և Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև ռազմաքաղաքական դաշինք կնքելու գործնական քայլ ձեռնարկել:

    3. Պահանջում ենք անդրադառնալ միջազգային հանրության պահանջով հայ-թուրքական արձանագրությունները օրակարգի վրա պահելու քաղաքականությանը և ետ կանչել Հայաստանի ստորագրությունը:

    4. Մեր գնահատմամբ, ստեղծված կացությունից ելքը հասարակության լայն շրջանակների, քաղաքական ուժերի, սփյուռքի հետ համագործակցաբար Հայաստանում և հայության մեջ ազգային ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձևավորելու նախադրյալների ստեղծումն է, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանում և աշխարհում մեծացնել մեր պետականության կշիռն ու ազդեցությունը:

    ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
    01.09.2012

    Comment


    • #72
      Re: Military Forces of the Republic of Armenia

      Հայաստանի ձեռքերն ազատ են


      Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի շուրջ զարգացումները կարծես թե բավական հետաքրքրական աշխարհաքաղաքական շրջանակ են ստանում:

      Պատմությունն ինքնին կարծես թե չէր կարող զուրկ լինել այդպիսի առնվազն երանգից, քանի որ ինչքան էլ Հունգարիայի իշխանությունը շահագրգռված լիներ Ադրբեջանի հետ համաձայնության գալ տնտեսական հետաքրքրությունից կամ պարզապես “նաղդ փողից” ելնելով, միեւնույն է` այդ իշխանությունը հազիվ թե չհասկանար խնդրի աշխարհաքաղաքական նշանակությունը Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի, եւ այդ առումով նաեւ Հարավային Կովկասի հարցում աշխարհաքաղաքական տարբեր շահագրգռությունների համատեքստում:

      Հունգարիայի իշխանությունը հազիվ թե գնար Սաֆարովին հանձնելու քայլին, չունենալով ասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի որեւէ երկրի առնվազն լուռ աջակցությունը եւ երաշխիքը, որ այդ հարցում Հունգարիան չի դառնա գերտերությունների թիրախ:

      Այդ տեսանկյունից, բավական հետաքրքրական էր այն, որ հայտնելով Սաֆարովի վերադարձի եւ ազատ արձակման մասին, ադրբեջանական լրատվամիջոցները նաեւ տեղեկացրին, որ այդ գործում մեծ ներդրում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցի, Ռուսաստանում ադրբեջանցի միլիոնատեր Իլհամ Ռագիմովը:

      Այստեղ պահը բավական ուշագրավ է: Թերեւս որեւէ մեկի համար գաղտնիք չէ, կամ կասկած չկա, որ Ռագիմովը Ռուսաստանում Պուտինի բիզնես-գործընկերն է, ինչպես այդ երկրում միլիոնատեր կամ միլիարդատեր դարձած բոլոր այն անձինք, ովքեր արտաքսված կամ բանտարկված չեն: Այսինքն, այստեղ Պուտինի հետ առնչության ոչ միայն համակուրսեցու անցյալ ժամանակի, այլ ներկա ժամանակի ռեժիմ է:

      Մեկ այլ բավական հետաքրքրական դրվագ էր այն, որ ռուսական Վեստի լրատվական հեռուստաալիքի պաշոնական կայքում Հունգարիայի հետ հարաբերությունը խզելու Հայաստանի որոշման վերաբերյալ լուրը բավական երկար ժամանակ տեղադրվել էր բավական կոիտ ապատեղեկատվությամբ: Վեստիի պաշտոնական կայքը մի քանի ժամ շարունակ հայտնում էր, որ Հայաստանը Հունգարիայի հետ հարաբերությունը սառեցնում է, որովհետեւ Հունգարիան հրաժարվել է Սաֆարովին էքստրադիցիայի ենթարկել Հայաստան:

      Վեստիի կայքում լուրը տեղադրվել էր այդպես, ու մնացել այդպես մի քանի ժամ շարունակ: Արդյո՞ք դա ընդամենը լրագրողական-խմբագրական, թարգմանական անփութություն էր, թե պարզապես դրա անվան տակ հմտորեն քողարկված տեղեկատվական սադրանք, եթե նկատի առնենք, որ լուրը բնականաբար ամենից շատ կարդացվում է տեղադրման առաջին ժամերին եւ հենց այդ մասով թողնում իր տեղեկատվական նստվածքը:

      Եվ այս տեսանկյունից նաեւ հետաքրքրական է, թե արդյո՞ք Պուտինի կուրսեցի Ռագիմովի անունը ընդամենը հետահայաց ահրաժեշտություն չէր Ադրբեջանի համար այդ ամբողջ պատմության մեջ՝ ՌԴ նախագահի անունը ինչ որ կերպ շոշափելու համար, բնականաբար ոչ առանց նրա գիտության:

      Գուցե պատահական չէր նաեւ այն, որ Սաֆարովի մասին տեղեկատվությունից անմիջապես հետո եղան գնահատականներ այն կապակցությամբ, որ տեղի ունեցածը կարող է ազդել Արեւմուտքի եւ Հայաստանի հարաբերության վրա, որը վերջին շրջանում գտնվում է աննախադեպ սերտ մակարդակում:

      Այդ ֆոնին բավական ուշագրավ էր Հայաստանում հավատարմագրված ՄԱԿ անդամ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դեսպանների հետ Սերժ Սարգսյանի հրավիրած արտակարգ խորհրդակցության ընթացքում Սարգսյանի ելույթի մի քանի դրվագ:

      Սերժ Սարգսյանը երկու անգամ ընդգծեց Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի դերն այդ գործընթացում. “Դա տեղի է ունեցել, քանի որ Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունները գործարքի մեջ են մտել Ադրբեջանի իշխանությունների հետ”, “Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ երկրները՝ մեր գործընկերները, մեզ անընդհատ հորդորում էին չքաղաքականացնել այս գործը: Մեզ անընդհատ հորդորում էին վստահել այդ կարևոր դաշինքի անդամ հանդիսացող Հունգարիայի արդարադատությանը…”:

      Սերժ Սարգսյանի այդ բավական թափանցիկ ակնարկները կամ հենց ուղղակի հայտարարությունները կարծես թե վկայում են, որ Հայաստանը շատ լավ պատկերացնում է տեղի ունեցածի աշխարհաքաղաքական շարժառիթը կամ համատեքստը, եւ փորձում բացել խաղաքարտերն ու հարցերը դնել ուղակի. “Մենք ակնկալում ենք մեր բոլոր գործընկերների հստակ և միանշանակ գործողությունները այս դեպքի կապակցությամբ: Այս ամենը հանդուրժողները վաղը պատասխան են տալու պատմության առջև: Կեսգործողություններն ու դատարկախոսություններն անընդունելի են: Տեղի ունեցածի հանդեպ գործողությունների հիման վրա ենք մենք դատելու հայ ժողովրդի անվտանգության հանդեպ մեր գործընկերների վերաբերմունքի մասին”:

      Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի Արեւմուտքից աջակցություն է ուզում այդ հարցում, գործնական աջակցություն, կոնկրետ աջակցություն, հակառակ պարագայում կասկածի տակ դնելով Արեւմուտքի հետ աննախադեպ ջերմացման իր քաղաքականության նպատակահարմարությունը, քանի որ այդ քաղաքականությունը Սարգսյանի համար կարծես թե ավելի ու ավելի է մեծացնում թե ներքին, թե արտաքին քաղաքական ռիսկերը:

      Եթե դուք ինձ կոնկրետ չեք օգնելու, ապա ես ինչու պետք է հակադրվեմ ռուսական կայսերապաշտության քաղաքականությանը եւ գնամ իմ համար ավելորդ ռիսկերի, օրինակ Եվրասիական միության եւ հետխորհրդային ինտեգրացիայի այլ հարցերում: Կարծես թե հենց այդ է Սերժ Սարգսյանի մեսիջը Արեւմուտքին:

      Առաջին արձագանքը Միացյալ Նահանգներից էր: Նահանգների Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմմի Վիտորը բավական կոշտ հայտարարությամբ ներկայացրել է Նահանգների հիասթափությունն ու վրդովմունքը Սաֆարովի վերաբերյալ կայացված որոշման կապակցությամբ:

      Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն առայժմ լուռ են, լուռ են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան եւ Ռուսաստանը: Սեպտեմբերի սկզբին տարածաշրջանային այցով Հարավային Կովկասի հանրապետություններ է ժամանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը: Գրեթե կասկած չկա, որ եթե մինչ այդ նա որեւէ կերպ չարտահայտվի Սաֆարովի թեմայով եւ չարձագանքի Սերժ Սարգսյանի մեսիջին, ապա տարածաշրջան ժամանելով նա անկասկած կանդրադառնա կատարվածին:

      ՆԱՏՕ-ի պարագան Սաֆարովի դեպքում էական է, քանի որ ադրբեջանցի հանցագործը հենց ՆԱՏՕ շրջանակում իրականացվող ծրագրի ժամանակ էր սպանել հայաստանցի մասնակից Գուրգեն Մարգարյանին: ՆԱՏՕ-ի առնվազն բարոյական պատասխանատվությունը այդ պարագայում դառնում է բավական շոշափելի: Հետեւաբար, հյուսիսատլանտյան դաշինքը պետք է անկասկած մտածի այդ պատասխանատվությունն իրացնելու մասին: Այլապես Հայաստանի հետ հարաբերություն կառուցելու հարցում, հանրային գիտակցության եւ պատկերացումների մեջ կարող են ի հայտ գալ դաշինքի անպատասխանատվության վերաբերյալ ընկալումներ:

      Ինչ խոսք, խնդիրն այստեղ այն չէ, որ Արեւմուտքը պետք է Սաֆարովին վերցնի եւ հետ տանի Հունգարիա: Այստեղ խնդիրն այն է, թե ինչ մակարդակի, ինչ բնույթի եւ բովանդակության հայտարարություններ կհնչեն Արեւմուտքից: Իսկ անելիքը Հայաստանինն է. եթե ինչ որ բան պետք է արվի, ապա դա պետք է Հայաստանն անի:

      Խնդիրը ընդամենն այն է, թե Հայաստանի ձեռքերի ինչ ազատություն է տրվում միջազգային քաղաքականության համատեքստում:

      Օրինակ, Միացյալ Նահանգների արձագանքը կարծես թե բավական ազատում է Հայաստանի ձեռքերը, չկաշկանդելով Հայաստանին որեւէ “զգուշությամբ” կամ այլ կարգի այդօրինակ բաներով:

      Խոշոր հաշվով, ստեղծված իրավիճակը Հայաստանին տվել է ձեռքերի ազատության բարոյական, քաղաքական եւ նույնիսկ իրավական գրեթե լիարժեք հիմք: Թե ինչպես կտնօրինի Հայաստանն այդ ազատությունը, ինչ կկառուցի այդ հիմքի վրա, արդեն այլ հարց է եւ կախված է մի շարք տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններից:

      Բայց, Հայաստանը նախագահի մակարդակով հնչեցրել է բավական լուրջ հայտարարություններ եւ հայտարարել, որ կեսգործողություններն ու դատարկախոսություններն անընդունելի են: Նահանջի տեղ կարծես թե չկա, ու դա պայմանավորված է ոչ միայն սեփական խոսքով, այլ նաեւ ստեղծված իրավիճակով ու դրա ձեւավորած մթնոլորտով՝ Սաֆարովի պատմությունն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը առաջին հերթին կարծես թե չեն թողել նահանջի տեղ:

      Տեղի է ունեցել ակնհայտ գրոհ Հայաստանի հանրապետության դեմ՝ քաղաքական ու բարոյական: “Կեսգործողություններն ու դատարկախոսությունները” այդ գրոհը շատ արագ կարող են վերածել ֆիզիկական գրոհի: Սա է թերեւս ամենագլխավոր խնդիրը:

      Հայաստանի իշխանությունն անփույթ, անկենսունակ, ոչ համարժեք գտնվեց Սաֆարովի էքստրադիցիան կանխարգելելու հարցում: Ներկայում Հայաստանի առաջ ոչ միայն գոնե հետահայաց համարժեքության, փութաջանության եւ կենսունակության հարց է, այլ կրկին կանխարգելիչ գործողությունների՝ Սաֆարովով սկսված քաղաքական ու բարոյական գրոհի ֆիզիկական տրանֆորմացիան կանխելու կամ դրան պատրաստվելու հարց:

      ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

      Comment


      • #73
        Re: Military Forces of the Republic of Armenia

        Հունգարական ճահիճ


        Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները եւ համեստ, եւ նշանակալի են, եւ հարցը ոչ այնքան ֆորմալ քաղաքական ռեսուրսների մասին է, այլ հայկական քաղաքական դասի կամքի եւ շահագրգռվածության մեջ: Հունգարական ստորության հետ կապված Հայաստանի նախագահի ասած ամենակարեւոր բանն այն է, որ «հայ ժողովուրդը չի ների», եւ դա պետք է գործողությունների եւ նոր արտաքին քաղաքական ծրագրի հաստատման ազդանշան դառնա: Հայաստանի դրությունը միաժամանակ պահանջում է եւ «ուղիղ գործողություններ», եւ «ասիմետրիկ» պահվածք: Առայժմ կարելի է վստահ լինել, որ Սերժ Սարգսյանին շրջապատողներից շատերն ամենեւին էլ շահագրգռված չեն որոշակի գործողություններ ձեռնարկելու առումով:

        Այդ մարդիկ այնքան հեռու են ազգային շահերից, ազգային եւ անձնական պատվի հասկացությունից, որ նրանցից նախագահին համապատասխան խորհուրդներ սպասելը հազիվ թե հնարավոր է: Նրանց համար դա լրացուցիչ գլխացավանք է, եւ գլխավորն այն է, որ նրանք հասկանում են անձամբ իրենց համար տվյալ իրավիճակի վտանգավորությունը: Եթե նախագահն «ուղղակի գործողությունների» մարտավարության վերաբերյալ որոշում ընդունի, այդ խորհրդականները կհայտնվեն լուսանցքում, եւ շուտով կպարզվի նրանց անօգտակարությունը եւ նույնիսկ վնասակարությունը:

        Այդ պատճառով, եթե դատենք որոշակի գործողությունների մասին, ապա նախաեւառաջ անհրաժեշտ է օգնության կանչել լիովին այլ մարդկանց, ովքեր ունակ են մշակել եւ որոշում ընդունել սուր իրավիճակներում: Հաջորդ խնդիրը բուն առաջադրանքի խորն ընկալումն է, ինչը կապված չէ արագ եւ չմտածված որոշումների հետ: Սահմաններին զինված հակամարտությունը, էթնիկ հողի վրա հայերի սպանությունը, տնտեսական եւ քաղաքական շրջափակումը, տեղեկատվական հարձակումները եւ հակահայկական լոբբինգը պետք է վերացվեն, ընդ որում, ոչ ոքի մոտ կասկած չպետք է լինի, որ Հայաստանն այդ հարցերը դիտարկելու է ազգային անվտանգության խնդիրների շրջանակում: Բուդապեշտի ադրբեջանական գազանը չպետք է երկար ապրի, դա հասկանալի խնդիր է: Ինչ վերաբերում է Հունգարիային պատժելուն, պետք չէ մտածել, որ դա կհաջողվի «համընդհանուր ընդունված» քաղաքական մեթոդներով: Ի՞նչ է իրենից ներկայացնում ներկայիս Հունգարիան եւ ի՞նչ վիճակում է գտնվում:

        Նախեւառաջ պետք է ասել, որ հունգարները շատ առումներով մահացող ազգ են, եւ Հունգարիան աստիճանաբար վերանում է քաղաքական քարտեզից: Հունգարիան ճահիճ է եւ ոչ մի կերպ չի դրսեւորել իրեն ու ցանկություն էլ չի ունեցել դրսեւորել միջազգային հարաբերություններում, ըստ էության հրաժարվելով նույնիսկ արտաքին քաղաքականության նման մի բան վարել: Հնարավոր է, միայն տրանսիլվանյան հունգարների շնորհիվ է, ովքեր որոշակի տարբեր էթնոգենեզ ունեն, որ հունգարները դեռեւս տեսանելի են Եվրոպայում:

        Ի տարբերություն, օրինակ, Լեհաստանի եւ նույնիսկ Չեխիայի, որոնք կարողացան մեծամասամբ հաղթահարել հետկոմունիստական փլուզման շրջանը, Հունգարիան համակերպվել է արդյունաբերության լիակատար փլուզման հետ՝ վերածվելով ծառայություններ մատուցող երկրի, որը ոչ մի տնտեսական հավակնություններ չունի: Սուր ժողովրդագրական ճգնաժամի պատճառով երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական աղետի շեմին, քանի որ զրկված է աշխատանքային ռեսուրսների կրիտիկական զանգվածից այն աստիճան, որ այդքան լուրջ տնտեսական խնդիրների պայմաններում ունակ չէ աշխատողներ մատակարարել առավել բարեկեցիկ եվրոպական երկրներ:

        Հունգարական բանակը վերջնականապես վերացվել է, եւ ՆԱՏՕ-ում ոչ ոք չի կարողանում հասկանալ, թե ինչ է անում Հունգարիան դաշինքում, արդյոք պատրաստվում է գոնե մեկ ժամանակակից տանկ կամ ինքնաթիռ ձեռք բերել: Հունգարական ազգի դեմքը մատուցողները, կավատներն ու մարմնավաճառուհիներին են, թոշակառուները, որոնց միայն մեկ հարց է հուզում՝ թոշակ եւ հանգիստ: Ժամանակակից հունգարական վերնախավը դա հավաքածու է, որտեղ ով ասես կա, իսկ առավել ակտիվ քաղաքական եւ տնտեսական խումբը գնչուներն են (ներառյալ ներկայիս վարչապետը):

        Ինչպես է ենթադրվում ճնշում գործադրել այնպիսի պետության վրա, որը պատրաստ է վաճառվել ում ասես եւ որքանով ասես: Պետական պարտատոմսերի համար Ադրբեջանի վճարած 2 միլիարդի դիմաց Հունգարիան համաձայն կլիներ ոչ միայն այդ մարդասպանին հանձնել, այլեւ բազմաթիվ մոլագարների, ովքեր բռնաբարել են հունգարացի երեխաներին: Հունգարական ղեկավարությունը շատ լավ հասկանում էր, որ Հայաստանը կարձագանքի այդ իրադարձություններին, եւ հնարավոր է կարձագանքեն որոշ այլ պետություններ ու միջազգային կազմակերպություններ, եւ պատրաստ էր ամեն ինչի:

        Ներկայիս աշխարհում, որտեղ առաջատար տերությունների քաղաքականության արդյունքում վերացվել են միջազգային իրավունքի մնացորդները, եւ ոչ մի պետություն չի պատրաստվում հաշվի նստել այդ քիմերայի հետ, պետությունները զգուշանում են միայն իրենց ազգային շահին սպառնացող իրական վտանգից, այլ ոչ թե դատարկախոսությունից ու քննարկումներից: Հունգարիան եւ շատ այլ պետություններ պետք է փրկվեն ֆինանսական սնանկացումից, ինչի համար անհրաժեշտ է վաճառվել եւ առեւտուր անել մահով, այսինքն, զենքով: Այդ պատճառով, հակահայկական քաղաքականության դեմ պայքարը ենթադրում է տվյալ երկրի ազգային անվտանգությանը լուրջ վնաս հասցնելը:

        Հայաստանը, որպես պետություն, վերջին 20 տարիների ընթացքում արել է հնարավոր ամեն ինչ ցանցային կառույցների ապակազմակերպման համար, որոնք այդքան ակտիվորեն ձեւավորվել էին աշխարհում ազգային-ազատագրական շարժման ֆենոմենի ազդեցությամբ:

        Այս 20 տարիներին զբաղվել են փոխադարձ հարձակումներով, զրպարտանքի համառ տարածմամբ, ինչը միայն մեկ նպատակ էր հետապնդում՝ իշխանություն վերցնել եւ պահել: Այժմ մենք կանգնել ենք ուղիղ գործողությունների, ինչպես նաեւ ասիմետրիկ պայքարի համար ռեսուրսների ակնհայտ պակասի առաջ: Հայկական քաղաքական կուսակցությունները եւ տարբեր խմբեր պետք է ակտիվ մասնակցություն ունենան այդ նախագծում, այլ ոչ թե ուրախանան այն բանով, որ հայկական օֆիցիոզը անգործունակ է դուրս եկել տվյալ իրավիճակում: Ամեն տեսակի հայկական ընդդիմությունը ակտիվ մասնակցություն է ունեցել հայկական հանրության կազմակերպվածության փլուզման եւ ազգային-ազատագրական պայքարի սկզբունքների ու արժեքների բացառման գործում:

        Ներկայում Հայաստանը չի կարող հույս դնել ակտիվ քաղաքական եւ տնտեսական զարգացման վրա, եթե չպատժվեն բուդապեշտյան ստորության բոլոր մասնակիցները: Ընդ որում, լիակատար հիմարություն կլինի այդ գործով եվրոպական կառույցներին դիմելը, որոնք մինչ այժմ չեն կարողանում գլուխ հանել, թե ինչ է տեղի ունեցել Ջուղայի հայկական խաչքարերի հետ: Եվրոպական կառույցները պետք է հասկանան, որ Եվրոպայի Խորհրդի անդամ երկիրն անտեսում է իրենց հեղինակությունն ու դատարկախոսությունը: Առավել ճիշտ կլիներ, եթե յուրաքանչյուր հունգարացի զգար, որ իր երկիրը մարմնավաճառ-պետություն է:

        Այժմ շատ է խոսվում, որ Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարող է անպատիժ կերպով հայերի սպանել: Այո, դա այդպես է, սակայն ոչ ոքի մտքով չի անցնում, որ դրանով հայերն ազդանշան են ստանում, որ կարելի է սպանել ում ասես: Ով է ափսոսալու ադրբեջանցիների ու նրանց շների համար: Սերժ Սարգսյանը չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններին՝ չցուցադրելով երկրի հնարավորությունները եւ անձնական կամքը: Ամենամեծ կապիտալը երկրի ու նրա ղեկավարության հեղինակությունն է, հակառակ դեպքում ոչ մի կեղծ միջազգային իմիջի չի փրկի:

        Իգոր Մուրադյան

        Comment


        • #74
          Re: Military Forces of the Republic of Armenia

          Ոչնչացնել Ռամիլ Սաֆարովին
          01 Սեպտեմբերի 2012


          1972 թ-ի Մյունխենի Օլիմպիադայի ժամանակ մի խումբ պաղեստինցիներ պատանդ վերցրին իսրայելցի մարզիկներին և գնդակահարեցին, երբ պարզ դարձավ, որ իրենց պահանջները չեն կատարվում:
          «Սև սեպտեմբեր» կոչվող խումբը անհետացավ աշխարհի չորս կողմում, նրանց ղեկավարները մեծ մասը հայտնի չէին աշխարհի ոչ մի երկրի հատուկ ծառայություններին, բացի իսրայելական «ՄՈՍԱԴ»-ից: Չանցան ամիսներ, երբ մեկը մյուսի հետևից Եվրոպայի և Մերձավոր Արևելքի քաղաքներում սկսեցին սպանվել պաղեստինցիներ, ովքեր այս կամ այն կերպ կապ էին ունեցել Մյունխենի դեպքերի հետ: Այս գործողության հետևում կանգնած էր Իսրայել պետությունը:

          Մեր պարագայում, սակայն, ամեն ինչ շատ ավելի հստակ էր: Մարդասպան Ռամիլ Սաֆարովը ութ տարի հունգարական բանտում էր՝ առոք փառոք ապրում էր, նրա կյանքին ոչ մի վտանգ չէր սպառնում: Այդ 8 տարիների ընթացքում Հայաստանն իբրև պետություն, Սփյուռքի ազգային կազմակերպությունները կարող էին ոչնչացնել նրան բանտում՝ դրա համար չխնայելով ոչ մի բան՝ ոչ փող, ոչ մարդկային ռեսուրսներ: Սաֆարովն ահաբեկիչ էր, մարդասպան՝ ուստի նրա ոչնչացումը արդարացված կարող էր լինել: Մի՞թե այդպես չեն վարվում աշխարհի այլ պետությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իսրայելը, Ֆրանսիան...

          Պահը, սակայն, բաց է թողնված, այժմ եկել է իսկական որսի ժամանակը: Հայաստանը, հայությունը պետք է որս հայտարարի ռամիլ սաֆարով կոչված տականքի հանդեպ: Վերջինս երբեք հանգիստ չպետք է ունենա՝ ոչ իր տանը, ոչ իր երկրում, ոչ ամբողջ աշխարհում: Եվ այդ ամենը պետք է արվի բաց, հրապարակային, վերջապես մենք էլ ենք պետություն, մենք էլ իրավունք ունենք արյան գին պահանջել ահաբեկչից, ինչպես դա անում են աշխարհի իրենց առաջադեմ հայտարած պետությունները: Պետք է հայ բիզնեսմեններից մեկը գլխագին նշանակի այդ սրիկայի համար, այնպիսի գլխագին, որ նրան ոչնչացնեն նույն ադրբեջանցիները: Մենք հիմա վիրավորված ենք, շփոթված, սակայն իրավիճակը կարելի է շտկել՝ ոչնչացնելով ադրբեջանցի ահաբեկչին:

          Ժիրայր Մուրադյան

          HayNews.am

          Comment


          • #75
            Re: Military Forces of the Republic of Armenia

            Էդվարդ Նալբանդյանին կարելի է մի քանի ճիպոտահարված նշանակել. Հրանտ Բագրատյան
            02 Սեպտեմբերի 2012

            Արձագանքելով Հունգարիայի իշխանությունների որոշմանը` Բաքվին արտահանձնել ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը HayNews.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց.
            «Նախևառաջ սա մեր դիվանագիտական կորպուսին ցույց տվեց, թե Իլհամ Ալիևի կողմից որքանով կարող են կաշառվել Հունգարիայի իշխանությունները»:

            Ըստ Հրանտ Բագրատյանի`պետք է աշխատանքից ազատել Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև Հունգարիայում մեր դեսպանին:

            Բագրատյանի խոսքով՝ Խաղաղօվկիանոսյան կղզիներում ման գալու և ՀՀ փողերը վատնելու համար էլ Էդվարդ Նալբանդյանին կարելի է մի քանի ճիպոտահարված նշանակել. «Կարելի է նաև խիստ նկատողություն հայտարարել ԱԱԾ-ի պետին կամ Պաշտպանության նախարարությանը` նայած, թե նրանցից որ մեկն է զբաղվում հետախուզությամբ»:

            HayNews.am

            Comment


            • #76
              Re: Military Forces of the Republic of Armenia

              Armenian Cyber Army-ին այսօր "դասեր" է տվել ադրբեջանական ԶԼՄ-ների ընթերցողներին
              20:45 . 01/09


              Հայազգի սպային կացնահարած ադրբեջանցի հանցագործ Ռամիլ Սաֆարովի Ադրբեջան էքստրադիցիայից հետո աննախադեպ փոխհրաձգություն է սկսվել Հայաստան-Ադրբեջան կիբերտարածքում:
              Արդեն տեղեկացրել ենք, որ հայ հակերները հաջողել են ներթափանցել Ալիեւի պաշտոնական կայք եւ նկար ու գրություն թողնել։

              Ողջ օրը կիբերպատերազմը կողմերի միջեւ շարունակվել է։ DDoS հարձակումների արդյունքում այսօր շարքից դուրս են բերվել ադրբեջանական լրատվական հայտնի մի քանի կայքեր։ Armenian Cyber Army-ին "Թրենդ" լրատվականի էջին "Ինչպին հերոսներն են, այնպիսին էլ ազգն է" խորագրով գրառում են թողել:

              Մերոնք "Թրենդի" ընթերցողներին բացատրել են, թե ովքեր են իրական հերոսները: Նրանք ներկայացրել են ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի անցած ուղին` ութնամյա կրթությունը, գիշերը քնած մարդուն կացնահարելն ու դատարանի դահլիճում նշելը, որ սպանության պահին անմեղսունակ է եղել:

              Իսկ ՀՀ ազգային հերոսը Մոնթե Մելքոնյանն է, ով ավարտել է Բերկլիի համալսարանը, տիրապետել յոթ լեզուների, ԱՄՆ-ից վերադարձել` մասնակցելու Բեյրութի հայկական թաղամասի պաշտպանությանը, զոհվել է հերոսի մահով` իր բեկումնային նշանակությունն ունենալով ղարաբաղյան պատերազմում:
              Այսօր խափանվել է նաեւ ադրբեջանական հայտնի լրատվական այնպիսի գործակալությունների պաշտոնական կայքէջեր, ինչպիսին են "1News"-ը, "APA"-ն, "Vesti.az"-ը եւ "Day.az"-ը:

              Միաժամանակ, ադրբեջանական հաքերները լուրջ հաջողություններ չեն գրանցել։ Երեկ երեկոյան նրանք կոտրել են հայկական տարբեր շուրջ 15 կայքեր, սակայն հայկական լրատվամիջոցների կայքերի վրա հարձակումները հաջողություն չեն ունեցել։

              Comment


              • #77
                Re: Military Forces of the Republic of Armenia

                4 September 2012

                Viewpoint: Setback for peace in the Caucasus
                By Thomas de Waal
                Caucasus expert

                The pardoning of convicted murderer Ramil Safarov by Azerbaijani President Ilham Aliyev has brought the country closer to war with Armenia, Caucasus expert Thomas de Waal says.


                This is a black week for those who are seeking a peaceful settlement of the long-running Armenian-Azerbaijani conflict.

                On 31 August, in a deeply provocative move, Azerbaijani President Ilham Aliev pardoned convicted murderer Ramil Safarov on his return to Baku from a Hungarian prison.

                Safarov had been attending a Nato training-course in 2004 when he killed Armenian fellow officer Gurgen Markarian with an axe while he slept.

                Back in 2004, the brutal killing on ethnic grounds caused an inevitable upsurge of emotion in both Armenia and Azerbaijan, which have been waging a conflict in various forms over the disputed territory of Nagorno-Karabakh since 1988.

                There was an upsurge in the war of words in the media, which generally goes further than what officials allow themselves to say.

                Markarian was given a state funeral. In Azerbaijan a few members of parliament dared to call Safarov a "hero," but many Azerbaijanis felt ashamed at how his action reflected on their country and, mercifully, government officials mostly kept silent.

                Eight years on, that has all turned round.

                This is now a full-blown state-to-state row, with as yet unknowable consequences. For reasons that have yet to be fully explained, the Hungarian government negotiated the extradition of Safarov to Baku having secured an agreement, they maintained, that he would only be eligible for parole after having served the remainder of a 25-year prison term in an Azerbaijani jail.

                Hero's welcome
                Instead, Safarov was pardoned. Leaving him a free man without public comment would have been bad enough. The Azerbaijani government went much further than that, treating Safarov as a hero. He was given an apartment in Baku and personally promoted to the rank of major by the defence minister.

                Every action has a reaction. Unsurprisingly, the US government and the Russian foreign ministry reacted to the news with strong disapproval.

                The spokeswoman for EU foreign policy chief Catherine Ashton also expressed alarm but stopped short of directly criticising its own member state, Hungary. The EU already has enough problems with controversial Hungarian Prime Minister Viktor Orban.


                Thousands died in the six-year war over Nagorno-Karabakh that ended in 1994
                As for Armenia, it appears to be close to boiling over. It has suspended diplomatic relations with Hungary and observers of the Karabakh negotiating process - already on the verge of failure - are watching apprehensively for what it will do next.

                The Armenian government was already telling all foreign interlocutors how unhappy it was with the state of the peace process. There were tough questions to US Secretary of State Hillary Clinton in June as to why there was not a sharper US response to violations of the Armenian-Azerbaijani ceasefire, which are widely perceived to come more from the Azerbaijani side.

                Yerevan could now be tempted to suspend its participation in the peace talks.

                Some Armenian commentators are calling for more extreme steps such as recognising breakaway Armenian-controlled Nagorno-Karabakh as an independent state. There will also be the inevitable worry that a fanatical Armenian will try to commit a revenge attack.

                From the political perspective, to call the Azerbaijani government's actions a mistake is an understatement. It is a worrying indication of the quality of advice that President Ilham Aliev is receiving from his inner circle.

                Over the past few years, the government in Baku has spent tens of millions of dollars of its new oil revenues promoting the image of Azerbaijan as a new, modernising, dynamic country. The effect has been quite successful, with results ranging from Azerbaijan joining the UN Security Council to Baku hosting feel-good events such as the Eurovision Song Contest.

                All that PR work now has to contend with a contrary image, of the government welcoming home an axe-murderer.


                Sadly, the events of this week are a big boost for radicals on both sides.

                They strengthen the hands of those Armenian hardliners who say that this proves that Azerbaijanis are barbarians who cannot be trusted.

                In Azerbaijan, I know a substantial number of non-governmental activists and middle-level officials who have been working quietly on dialogue projects with Armenians. It is hard to see those going forward in the current environment.

                If there is any silver lining to this dark episode it could be that the international community pays more attention to the dangers of a new Armenian-Azerbaijani conflict over Nagorno-Karabakh. The conflict is not "frozen," as it is frequently described.

                The current format of quiet mediation by France, Russia and the US is not strong enough to move the two sides from their intransigent positions. The reception given Safarov suggests that the situation is moving closer to war than peace. This slide can be halted, but the time to start working harder on diplomacy is now.

                Thomas de Waal is a senior associate of the Carnegie Endowment for International Peace in Washington DC.

                Comment


                • #78
                  Re: Military Forces of the Republic of Armenia

                  Ինչու պետք է վերացվի Սաֆարովը


                  Ռամիլ Սաֆարովի ազատությանն առնչվող պատմության առաջին հայկական արձագանքներից էր նաեւ այն, որ Սաֆարովը պետք է սպանվի, եթե նրան հունգարական իշխանությունը հանձնել է Ադրբեջանին, իսկ Ադրբեջանն էլ արդարացրել: Ավելին, եղան նաեւ գնահատականներ, որ Սաֆարովի հարցը Հայաստանը պետք է լուծեր ավելի վաղ:

                  Հասարակական-քաղաքական շատ շրջանակներ այդ մոտեցումը որակում են որպես էմոցիոնալ, իսկ շատերն էլ նույնիսկ համեմատում Սաֆարովին հերոսացնելու ադրբեջանական հիստերիայի հետ, համարելով, որ երկուսն էլ ծայրահեղություն են՝ նրան հերոսացնելու ադրբեջանական եւ նրան վերացնելու՝ հայկական կոչերը:

                  Անշուշտ, հայկական այդ կոչերի զգալի մասն իսկապես հասնում է ծայրահեղության. Կոչեր են հնչում նրա գլխի համար “ազգովի փող” հավաքել, կոչեր են հնչում աշխարհի որեւէ երկրից որեւէ քիլլեր՝ վարձու մարդասպան վարձել եւ պատվիրել Սաֆարովի գլուխը:

                  Այդ ամենը ոչ միայն ծայրահեղ է, այլ նույնիսկ ծիծաղելի: Ավելի շատ ծիծաղելի ու պարզունակ է, քան ծայրահեղ, այն դեպքում, երբ Հայաստանը պետություն է, ունի պետական ծառայություններ:

                  Բայց, արդյոք ծայրահեղ կամ ռոմանտիկ է այն, որ Սաֆարովը պետք է մեռնի, պետք է վերացվի: Շատերը նույնիսկ վրեժ հասկացությունն են կիրառում, համարելով, որ վրեժն անընդունելի եւ հակաքրիստոնեական է:

                  Բայց, արդյոք խնդիրը վրեժն է: Արդյոք տվյալ պարագայում չկա ավելի լուրջ քաղաքական, պետական խնդիր:

                  Ինչ է կատարվել. ադրբեջանցին Հունգարիայում սպանել է Հայաստանի անմեղ քաղաքացուն: Նրան դատապարտել են ցմահ ազատազրկման, հետո ութ տարի բանտարկությունից հետո հանձնել են Ադրբեջանին, որտեղ էլ իրենց արդեն իսկ հերոսացրած մարդասպանին ազատություն են պարգեւել եւ բարձրացրել նրա զինվորական կոչումը:

                  Ինչ է ստացվում. ստացվում է ուղղակի մեսիջ ադրբեջանցի բոլոր մարդասպաններին, որ եթե դուք էլ անեք այն, ինչ Ռամիլ Սաֆարովը, ապա դուք էլ կարող եք դառնալ հերոս, եւ եթե ունեք հերոս դառնալու ցանկություն՝ գնացեք ու արեք այդ բանը:

                  Կասկած կա՞ արդյոք, որ տարիների ընթացքում Ադրբեջանում պարբերաբար կարող են ի հայտ գալ հերոսանալու ցանկություն ունեցողներ, այդ թվում եւ մոլագարներ, եւ կասկած կա՞ արդյոք, որ Ադրեջանը պարզապես դա կարող է դարձնել պետական քաղաքականության մի մաս: Եվ կա՞ արդյոք կասկած, որ դա պետական քաղաքականության մաս է արդեն, որը կիրառվում է: Սաֆարովի դեպքը դրա հստակ վկայությունն է:

                  Այսինքն, այդ պետականորեն արդարացված ու հերոսացված մարդասպանի կյանքն արդեն ինքնին հարված է Հայաստանի Հանրապետությանը: Հետեւաբար, որքան նա վայելում է կյանքը, այդքան հարված է ստանում Հայաստանի Հանրապետությունը եւ գործնականացվում է Հայաստանի քաղաքացուն սպառնացող վտանգը:

                  Այդ իսկ պատճառով էլ Սաֆարովին եւ համանման դեպքերի «հերոսներին» վերացնելը դառնում է ազգային անվտանգության, պետական անվտանգության, պետական քաղաքականության խնդիր, ոչ թե վրեժ կամ ծայրահեղություն:

                  Վրեժ կամ ծայրահեղություն կարող է դիտվել այն, որ կոչեր հնչեն Մարգարյանի փոխարեն եւ Սաֆարովի ազատման «ինադու» որեւէ տեղ բռնեն ու սպանեն մեկ այլ ադրբեջանցու: Այդ կոչերը կարող են դիտվել ծայրահեղություն եւ վրեժ, ընդ որում զգալիորեն անընդունելի եւ անտրամաբանական:

                  Մինչդեռ ներկայիս պարագայում խնդիրը պետական է, որպեսզի որեւէ պետության եւ որեւէ պետության քաղաքացու մտքով չանցնի Հայաստանի եւ նրա քաղաքացիների հանդեպ կիրառել այդօրինակ մեթոդներ, հստակ գիտենալով, որ կիրառողը պատժվելու է վաղ թե ուշ, անխուսափելի:

                  Դա է խնդիրը, ու այն պետք չէ աղավաղել խաղաղասիրական ջերմեռանդությամբ: Ընդհանրապես, ծայրահեղություն է նաեւ խաղաղամոլությունը, որը Հայաստանի պարագայում հասնում է վտանգավոր չափերի, այն դեպքում, երբ տարածաշրջանում շարունակելով ստանալ լիովին հակառակ տրամաբանության պատասխաններ, այդուհանդերձ համառորեն շարունակում է իր գիծը, ինչը հիմնավոր կասկածներ է առաջացնում առ այն, որ հենց այդ գիծն է ավելի շատ իռացիոնալ, գետնից կտրված, ոչ թե պետական քաղաքականության շրջանակում առաջացող հիմնախնդիրները:

                  Ի վերջո, պետությունները չեն լինում խաղաղասեր կամ ռազմատենչ: Նրանք գործում են ըստ իրենց առաջ դրված մարտահրավերների, իրավիճակների, մարտավարական եւ ռազմավարական վտանգների: Աշխարհում էլ պետություններին ոչ թե նրանց կարգախոսների համար են գնահատում կամ մերժում, հարգում կամ անարգում, այլ ըստ այդ մարտահրավերներին, մարտավարական ու ռազմավարական խնդիրներին արձագանքելու, դրանք լուծելու կենսունակության:

                  ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

                  Comment


                  • #79
                    Re: Military Forces of the Republic of Armenia

                    Ադրբեջանն սկսել է հող նախապատրաստել Սաֆարովին վերացնելու ուղղությամբ
                    Ադրբեջանն արդեն սկսել է հող նախապատրաստել ոճրագործ «հերոսին»` Ռամիլ Սաֆարովին հերոսական իրավիճակում վերացնելու ուղղությամբ:

                    Քիչ առաջ, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, զարմանալի զուգադիպությամբ, (ինչպես եւ ավելի վաղ կանխատեսել էր Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)), Ադրբեջանը ի լուր աշխարհի հայտարարում է, որ հայերն` իբր ընտրելով ահաբեկչությունը, պատրաստվում են վերացնել Ռամիլ Սաֆարովին:

                    «Թեև Հայաստանի ղեկավարը, ով փորձում է մեղմացնել բնակչության զայրույթը, դիմում է տարբեր մեթոդների և կտրուկ հայտարարություններ է անում, նա չի կարող ցանկալի արդյունքի հասնել: Դրա համար էլ, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, Սարգսյանն ընտրել է ահաբեկչությունը՝ Ռամիլ Սաֆարովին վերացնելու ճանապարհով: Չստուգված տեղեկությունների համաձայն, նա այդ կապակցությամբ նույնիսկ ցուցումներ է տվել համապատասխան կառույցներին»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, նշված է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ:

                    Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը բավականին հնարավորություններ ունի և ի վիճակի է միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի նախագահի (ով ահաբեկչության մեծ փորձ ունի) ստոր մտադրությունները կանխելու և սեփական սպայի կյանքը պաշտպանելու համար»:

                    Այս հաղորդագրության բովանդակությունն առավել քան հետաքրքիր է դառնում այսօր ավելի վաղ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի կանխատեսումներից հետո, ըստ որի Սաֆարովն արդեն պետք չէ Ալիեվին, եւ նրան շուտով «հայերի ձեռքով» կվերացնի իրեն հեղինակություն պարգեւած ոճրագործին :

                    «Սաֆարովը Ադրբեջանին էլ պետք չի: Ինքը ինչքան մնա, Ալիեւի համար գլխացավ է: Պետք է վերացնի մի հատ հայ, ամեն տեղ կպատմեն, թե ոնց է էդ խեղճ մարդուն հայը սպանել, որն էլ կազմակերպել է իբր մեր հատուկ ծառայությունը: Կսարքեն մի հատ PR: Պետությունը ուզում է սկսի պատերազմ, իր եռանկյունը պետք է բարձրացնի, մնաց ամենադժվար հարցը, որը կլուծի այդ տեսակի»,-ասել է Տեր-Թադեւոսյանը:

                    Պատերազմի հերոս Տեր-Թադեւոսյանը հայտարարել է, որ այս իրավիճակում Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկի, քանի որ պատերազմներն հենց այդպես են սկսում:

                    «Մենք հիմա կոնկրետ քայլեր պետք է անենք՝ Ադրբեջանի կողմից խաբեության քայլերը կանխելու համար : Ես վախենում եմ, մենք կուշանանք ինչ-որ քայլեր անել: Հավանականությունը պատերազմական գործողությունների արդեն մեծանում է այսօր: Մենք, այո, պատրաստ ենք պատերազմի, բայց դա ցանկալի չէ: Հարցն այն է, որ չտանք Ադրբեջանին բարոյական իրավունք հերթական սուտը մեր երկրի դեմ օգտագործելու: Չթողնենք, որ մեր թշնամին մի պրովոկացիա անի»,-նշել է Արկադի Տեր-Թադեւոսյանը :

                    2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին, ով ցմահ ազատազրկման էր դատապարտվել եւ պատիժն էր կրում Հունգարիայում, օգոստոսի 31-ին Ադրբեջան արտահանձնելուց հետո հերոսի դափնիներ եւ ազատություն պարգեւեցին հայրենիքում` առաջ բերելով միջազգային հանրության քննադատությունը:

                    Տեղի ունեցածից հետո, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն հայտարարեց, որ Հայաստանը խզում է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

                    Medialab.am

                    Comment


                    • #80
                      Re: Military Forces of the Republic of Armenia

                      Ղարաբաղում Սաֆարովի էքստրադիցիան «քաղաքական պարգեւ» են համարում

                      lուսինե Մուսայելյան
                      Հրապարակված է՝ 03.09.2012

                      Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ, այժմ Հայաստանում հատուկ նշանակության դեսպան Արկադի Ղուկասյանը կարծում է, որ այս պահին Ադրբեջանի հետ բանակցելն անիմաստ է:

                      Արկադի Ղուկասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միջազգային հանրությունն անպայման պետք է արձագանքի Սաֆարովի արտահանձնման դեպքին. - «Իսկ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը պետք է կարողանան ճիշտ օգտագործել պահը, գրավեն միջազգային հանրության ուշադրությունը եւ մաքսիմում արդյունք ստանան», - ավելացրեց Ղուկասյանը:

                      ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն էլ հայտարարեց, թե ԼՂ Պաշտպանության բանակը դեռ իր պատասխանը տալու է:

                      «Բանակն ամեն ինչ անելու է, որ այդ տականքը պատիժը կրի», - ասաց Հակոբյանը` հավելելով, որ այս օրերին ՊԲ-ի դիրքերում որոշակի լարվածություն է տիրում:

                      Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն էլ նշեց, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղից արժանի պատասխաններ կլինեն:

                      «Այն, ինչ տեղի է ունեցել, կարծում եմ, մի խայտառակություն է, որը ոչ միայն մեր գործն է` եւ Հայաստանի, եւ Արցախի, այլեւ երեւի թե միջազգային իրավունքի բոլոր սուբյեկտների: Այստեղ որեւէ բացատրություն չի կարող արդարացում լինել տեղի ունեցածի համար», - ասաց Ղուլյանը:

                      Լեռնային Ղարաբաղի քաղաքագիտական շրջանակներում կա կարծիք, որ Սաֆարովի արտահանձնումն ու նրան ազատումը հայկական կողմի համար քաղաքական «մեծ պարգեւ էր»: Քաղաքագետ Արտակ Բեգլարյանի կարծիքով, դեպքը շատ լավ առիթ է հետագայում՝ բանակցությունների ընթացքում եւ քարոզչական դաշտում, ազդելու Ադրբեջանի դիրքերի թուլացման վրա:

                      «Հիմնական խաղաքարտը, որ կարող ենք մենք օգտագործել այս դեպքերից հետո, այն է, որ մեր փաստարկները ավելի ուժեղանում են, երբ մեզ առաջարկեն ցանկացած տարբերակ Ադրբեջանի տարածքում Արցախի գոյատեւման: Մենք կարող ենք թարմագույն օրինակով ցույց տալ, որ դա անհնար է, քանի որ բավականին լուրջ հայատյաց տրամադրություններ կան, եւ միասնական գոյատեւումը գոնե մոտակա 10-15 տարիների ընթացքում անհնար է, քանի որ նույնիսկ այն պարագայում, որ Ադրբեջանի իշխանությունները ներկա պայմաններում արդեն սկսեն փոխել իրենց տրամադրությունները կամ քաղաքականությունը», - ասաց Բեգլարյանը:

                      Քաղաքագետը նաեւ շեշտեց միջազգային պայմանագրի խախտման հանգամանքը եւ հավելեց. - «Սաֆարովի արտահանձման դեպքը մեզ ցույց տվեց, որ ինչպիսին են լինում միջազգային երաշխիքները, որոնք առաջարկվում են մեզ եւ մադրիդյան սկզբունքներով, եւ նաեւ այլ սկզբունքներով կամ հայտարարություններով: Սրանից մենք պետք է դաս քաղենք, որ մեր անվտանգության միակ եւ անկաշառելի երաշխավորը միայն մենք կարող ենք լինել, ոչ թե միջազգային հանրությունը», - ասաց Բեգլարյանը:

                      Comment

                      Working...
                      X