Announcement

Collapse
No announcement yet.

Military Forces of the Republic of Armenia

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Re: Military Forces of the Republic of Armenia

    Մինչև երբ է լռելու հայկական «պատժիչ սուրը»
    14 Դեկտեմբերի 2015,
    yerkir.am

    ԼՂՀ ՊԲ-ն տեղեկացնում է, որ անցած հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 280 անգամ: Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց՝ արդեն սովորական դարձած` 60, 82, 120 մմ-ոց ականանետներից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետներից, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: Միակ հուսադրողը պահն այն է, որ այդ ընթացքում հայկական կողմը մարդկային կորուստներ չի ունեցել:

    Բայց, անկախ այդ հանգամանքից, ակնհայտ է, որ Ադրբեջանը հակամարտության գոտում հաստատել է, այսպես կոչված, «հրադադար պատերազմի միջոցով» նոր իրավիճակ և հասել նրան, որ անգամ երդվյալ լավատեսները Ղարաբաղյան հակամարտությունն այլևս սառեցված համարել չեն կարող: Կարելի է դրա համար լուրջ կամ անլուրջ հազար ու մեկ պատճառաբանություն ներկայացնել: Մեկ բան ակնհայտ է` Ադրբեջանի այս գործողությունները հստակ և հետևողական քաղաքականության մաս են: Բաքուն գիտի` ինչ է անում և հանուն ինչի` դրա համար բացարձակապես չհարցնելով որևէ մեկի կարծիքը: Ավելին` եթե ԼՂ հիմնահարցի շրջանակներում ինչ-որ բան է արվում, ապա արվում է բացառապես Ադրբեջանի կողմից:

    Հարց է առաջանում` իսկ ի՞նչ է անում հայկական կողմը: Ստեղծված փաստացի նոր կիսապատերազմական վիճակում ինչի՞ն է այն միտված: Սեպտեմբերին, երբ Ադրբեջանը, հրետակոծության ենթարկեց ԼՂ-ում զորավարժարանը և Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերը, որոնց հետևանքով զոհեր ունեցանք թե՛ զինվորականության և թե՛ խաղաղ բնակչության շրջանում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանին այլ ընտրություն չի մնալու, քան «անհրաժեշտ ռազմաքաղաքական և իրավական քայլեր իրականացնելը»: Դրանից առաջ ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն էր հայտարարել, թե Ադրբեջանի այս ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ «ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման եւ վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»: Այս հայտարարությունները տպավորություն ստեղծեցին, թե Հայաստանը վերջապես հստակեցրել է Բաքվի ուժգնացող ագրեսիան զսպելու, ավելին՝ թե' ռազմական և թե' դիվանագիտական ոլորտներում նախաձեռնողականությունն իր ձեռքը վերցնելու եղանակները: Առավել ևս, որ հայտարարություններին հաջորդեց հակառակորդի նկատմամբ պատժիչ գործողությունների իրականացումը՝ համոզիչ դարձնելով իրավիճակում բեկում մտցնելու` Երևանի այդ պահի վճռականությունը:

    Սակայն դրանից հետո ամեն ինչ ընկավ նախկին հունի մեջ: Դեկտեմբերի 9-ին, երբ հակառակորդը տանկեր կիրառեց՝ անցնելով լայնածավալ պատերազմի գնալու հերթական հոգեբանական արգելքը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ԼՂ-ում լարվածությունը հասել է գագաթնակետին: Դա նշանակում էր, որ օպերատիվ իրավիճակը ՊՆ-ն գնահատում է ավելի վտանգավոր, քան նույնիսկ սեպտեմբերին էր: Ու, չնայած դրան, Երևանից հնչող ազդակներն այնքան զգուշավոր էին, կարծես տանկեր կիրառողը հայկական կողմն է եղել ու հիմա չի ցանկանում դառնալ միջազգային հանրության քննադատության թիրախը:

    Երևանի ուղեգծում առայժմ միակ տեսանելի կամ հստակ բանը Ադրբեջանի թելադրած խաղի այս նոր կանոններին, նոր իրավիճակին հարմարվելն է: Իշխանությունը թե' ինքն իրեն և թե', հատկապես, հասարակությանը շարունակում է սփոփել նրանով, որ որքան էլ Ադրբեջանը մեծացնի լարվածությունը, որքան էլ ընդլայնի կիրառվող զինատեսակների քանակն ու տեսականին, միևնույն է՝ լայնամասշտաբ պատերազմի չի գնա: Այս թեզն այնպիսի ինտենսիվությամբ է տարածվում, որ թվում է՝ եթե վաղը, Աստված մի արասցե, հակառակորդը սկսի հերթով գործողության մեջ դնել նաև ռազմական ավիացիա, հետո էլ ռեակտիվ հռթիռահրետանային համակարգեր, պաշտոնական պրոպագանդան և դրան կցված ռազմագետների ու քաղաքագետների փաղանգը նույն կերպ շարունակելու է հանգստացնել, թե ծավալուն պատերազմի մասին չարժե խոսել: Ոչինչ, որ հակառակորդի դիպուկահարների կրակոցներից կամ արձակած արկերի բեկորներից կորուստները ցավալիորեն ավելանում են. դե պատերազմ է, բա ի՞նչ եք ուզում:

    Մինչդեռ` հարց է առաջանում ՝ որտե՞ղ են այն ռազմաքաղաքական, դիվանագիտական գործողությունները, որոնց մասին խոսվում էր ընդամենը երեք ամիս առաջ: Էլ ինչքա՞ն պետք է Ադրբեջանը բարձրացնի լարվածության մակարդակը, որ վերջապես Հայաստանի դիվանագիտությունն սկսի գործել, կամ Հայաստանի հասարակությունը տեսնի, որ, բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարություններին հավատարմություն հայտնելու՝ արտգործնախարար Նալբանդյանի՝ արդեն հոգնեցրած հավաստիացումներից, ստորացուցիչ հարմարվողականությունից, այս ուղղությամբ հետևողականորեն, կարճաժամկետ ու երկարաժամկետ հստակ նպատակների միտված քայլեր են արվում: Իսկ եթե այդ քայլերն արվում են, ապա ինչո՞ւ դրանք օգուտ չեն տալիս: Ի վերջո, որպես ստեղծված իրավիճակը փոխելու միջոց, Ադրբեջանին խաղաղություն, ընդհուպ` նոր ստատուս քվո պարտադրելու մասին նման պաթոսով ոչ թե հասարակությունը կամ լրագրողներն են խոսել, այլ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

    Յուրաքանչյուր անգամ զոհ ունենալու մասին տեղեկատվությունը ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն պարտադիր զուգակցում են հակառակորդին պատժելու մասին հավաստիացումներով: Բայց, բացի այդ հավաստիացումներից, հասարակությունը դրանք հաստատող ոչ մի գործողություն չի տեսնում: Փոխարենը հանրությունը կերակրվում է դեռ սեպտեմբերին իրականացված գործողությունների մասին միայն հիմա հրապարակվող տեսանյութերով: Եթե դրանց նպատակը զոհեր ունենալու և դրա համարժեք չպատասխանելու իրողության բացահայտում թույլ չտալը չէ, ինչո՞ւ գոնե այդ տեսանյութերը հրապարակելուց առաջ պատշաճ չի իրազեկվում, որ դրանք եռամսյա վաղեմություն ունեն: Մի՞թե ակնհայտ չէ, որ ոչ միայն նմանատիպ մանիպուլյացիաներով ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել, այլև` որ դրանով վտանգվում է հասարակության վստահությունը թե' այդ պատասխանատու հայտարարությունների և թե' հայտարարողների նկատմամբ:

    Գևորգ Աղաբաբյան

    Comment


    • Re: Military Forces of the Republic of Armenia

      Comment


      • Re: Military Forces of the Republic of Armenia

        2016 թ. վերջ կտան Ադրբեջանի քայլերին

        ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
        Հարցազրույց - 30 Դեկտեմբերի 2015, 09:53


        Մեր զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

        Պարոն Տեր-Թադևոսյան, ինչպիսի՞՞ն էր 2015 թվականը Հայաստանի համար։ Մենք տեսանք, որ տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ մեծանում էր սահմանային լարվածությունը։
        Եթե համեմատենք 2014 թվականի հետ, կտեսնենք, որ այս տարի լարվածությունը մեծացել է։ Հակառակորդն արդեն տանկեր, հրթիռային սարքեր, ականանետեր է օգտագործում: Մենք տեսնում ենք, որ տարեցտարի լարվածություն աճում է և, ցավոք, այդ լարվածության հետևանքով մարդիկ են զոհվում։ Ադրբեջանը չունի այն քանակով տեխնիկա և բանակ, որը փորձում են ցույց տալ աշխարհին ու սեփական ժողովրդին։ Նույն միջազգային հանրությունը, Թուրքիան և այլն, գիտեն, որ Ադրբեջանն այդ տեխնիկայով չի կարող հասնել այն նպատակներին, որ դրել է իր առջև։ Նրանք ուզում են գրավել Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղը լեռնային երկիր է, որտեղ շատ չկան այնպիսի տեղեր, որտեղ հնարավոր լինի տանկեր կիրառել։ Իսկ Ադրբեջանում ամենուր հարթություն է, և օրինակ Բաքու կարելի է 450 տանկ ուղղել, իսկ Ստեփանակերտ հասնելու համա նման հնարավորություն չկա։ Եթե մենք ցանկանանք գնալ Ստեփանակերտ, երկու ճանապարհ կա. Զոդով և Գորիսով։ Երկու դեպքում էլ 3 տանկից ավելի չեն կարող իրար կողքով անցնել, ճանապարհը թույլ չի տալիս։ Իսկ դա նշանակում է, որ մեծ քանակով տանկեր չեն կարող հարձակման փորձ անել։

        Մյուս կողմից, Ադրբեջանի բազմազգ ժողովրդի մեջ, որը ծառայում է բանակում, չկա միասնություն։ Թալիշներին, ուդիներին, ավարներին և տասնյակ այլ ազգությունների Ադրբեջանում ճնշում են, թույլ չեն տալիս գրել ու խոսել մայրենի լեզվով, իսկ այդ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունն աճում է։ Բացի այդ, այդ երկրում հետապնդում են լրագրողներին, քաղաքացիական ակտիվիստներին, ու իրականում ադրբեջանցի ժողովուրդը չի ուզում պատերազմել։ Սահմանային լարվածություն առաջացնելու համար Ադրբեջանն իր մասնագետներին պատրաստում է Թուրքիայում, որոնք շրջում են սահմանի երկայնքով ու սադրանքներ կազմակերպում։ Իսկ հայկական կողմից հայրենիքի պաշտպանության համար կանգնած է մեր սովորական զինվորը, որը հաղթում է հակառակորդին։ Մեր զինվորներն իրականում թվաքանակով ավելի շատ են, քան այդ ադրբեջանցի հատուկջոկատայինները, որոնք արդյունքում ոչինչ չեն կարողանում անել։

        Այսինքն` սահմանային լարվածությունը ձեռնտու է միայն Ադրբեջանի ղեկավարությանը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ։ Նա բլեֆ է անում ու խաբում սեփական ժողովրդին, թե վաղը կամ մյուս օրը ազատագրելու ենք Ղարաբաղը։ Միակ բանը, որ նա կարողանում է անել, սահմանին լարվածությունը մեծացնելն է։

        Իրերի նման դրությունը Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությանը ձեռք չի տալիս, և ես կարծում եմ, որ 2016 թվականին լուծում կգտնեն և միջազգային հանրության աջակցությամբ վերջ կտան այս իրավիճակին։

        Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ-ում Սերժ Սարգսյանի բավական կոշտ հայտարարությունը, որը դատապարտեց ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանի գործողություններին որևէ կերպ չարձագանքելը։
        ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները քվեարկեցին հանուն «Իսլամական պետության» դեմ պայքարի, բայց իրականում այդ բոլոր երկրները, բացառությամբ Հայաստանի, կցանկանային, որ Թուրքիայի կողմից նման քայլից հետո Ռուսաստանը գնար Անկարայի հետ մերձեցման։ Նրանք իրենց ազգային շահերից ելնելով, ուզում են, որ լարվածություն չլինի Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Բնական է, որ Սերժ Սարգսյանը միակն էր, որ իր վրա վերցրեց պատասխանատվությունը և դատապարտեց Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցումը։ Փաստորեն, Սերժ Սարգսյանն աջակցեց Ռուսաստանին և միաժամանակ առաջին անգամ ասաց, որ Ադրբեջանը կրակում է ՀԱՊԿ-ի անդամների վրա։ Կարծում եմ, սա սկիզբն է այն գործընթացի, որի արդյունքում այդ բոլոր երկրները կփորձեն ազդել Ադրբեջանի վրա։ Ես չեմ կարծում, որ Ղազախստանը կամ Ղրղզստանը կդատապարտեն Ադրբեջանին, քանի որ նրանք եղբայրներ են, բայց ՀԱՊԿ կազմում նրանք ինչ-որ պահի ստիպված են լինելու որևէ կերպ արձագանքել Ադրբեջանի գործողություններին։ Սերժ Սարգսյանի հայտարարությունն առաջին ծիծեռնակն էր այն գործընթացի, որի արդյունքում հնարավոր է հաջորդ տարի լարվածությունը սահմանին նվազի։ Բայց կա նաև այլ ելք. մեր ռազմական մասնագետները պետք է մտածեն այնպիսի քայլեր, որ Ադրբեջանն զգա մեր ուժը, որը մենք իսկապես ունենք։

        - See more at: http://www.lragir.am/index/arm/0/int....2dWrFD0U.dpuf

        Comment


        • Re: Military Forces of the Republic of Armenia

          Comment


          • Re: Military Forces of the Republic of Armenia

            Արցախում հակառակորդի արկակոծման հետևանքով 27-ամյա քաղաքացիական անձ է վիրավորել
            26.03.16
            tert.am



            Մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2500 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

            Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ):

            Մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ: Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Փիրումյանը, ով զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:

            Մանրամասները ճշտվում են:

            ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում՝ հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշվել է:

            ԼՂՀ պաշտպանության նախարարությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից իրադրության սրումը և հայտարարում, որ ստեղծված իրավիճակի հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է հակառակորդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության վրա:

            Comment


            • Re: Military Forces of the Republic of Armenia

              Հակառակորդի գնդակից վիրավորված բերքաբերցու վիճակը կայուն է
              26.03.16

              Tert.am




              Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում հակառակորդ կրակոցից վիրավորված 64-ամյա Նորիկ Ալիխանյանի վիճակը կայուն է:

              Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը:

              «Գիտակցությունը տեղն է, ինքնուրույն շնչում է: Քննարկվում է բաժանմունք տեղափոխելու հարցը»,-տեղեկացրեց Շուշան Հունանյանը:

              Հիշեցնենք, որ Նորիկ Ալիխանյանը վնասվածք էր ստացել ուսի շրջանում, տեղափոխվել էր Նոյեմբերյանի հիվանդանոց, վիրավորին առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երևան՝ Էրեբունի բժշկական կենտրոն:

              Comment


              • Re: Military Forces of the Republic of Armenia

                Հայկական բանակը գործողություն է սկսել
                Lragir.am
                Ներքին կյանք - 26 Մարտի 2016,

                Ադրբեջանական կողմը, ստեղծելով կեղծ լարվածության մասին լուրեր, վերջին օրերին հող էր նախապատրաստում համաքրիստոնեական տոներին իրավիճակի ապակայունացման համար՝ անարգելով միջազգային կազմակերպությունների հորդորները:
                Վերջին 24 ժամերի ընթացքում Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանագոտու ամբողջ երկայնքով, ինչպես նաև ԼՂՀ ՊԲ պատասխանատվության գոտում ինտենսիվորեն կիրառվել են ինչպես հրաձգային զենքեր, այնպես էլ 60 և 82 մմ-ոց ականանետեր և ՏՌ-107 համազարկային հրթիռային կայանքներ: Ադրբեջանի զինված ուժերը չեն խորշում նաև բնակավայրերի և քաղաքացիական անձանց գնդակոծությունից:
                Երեկ երեկոյան Տավուշի մարզի Բերքաբեր գյուղում իր տան մոտ հրազենային վիրավորում է ստացել ՀՀ քաղաքացի 64-ամյա Նորիկ Ալիխանյանը, մեկ այլ քաղաքացու տնտեսությանը հասցվել է մեծ վնաս:
                ՀՀ զինված ուժերը և ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումները անցել են զինված դիմակայության պայմաններում իրավիճակի կայունացմանն ուղղված և ադրբեջանական կողմի զսպման գործողությունների:
                - See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....oRVznHy9.dpuf

                Comment


                • Re: Military Forces of the Republic of Armenia

                  Արցախում հակառակորդի կողմից վիրավորված երիտասարդը պատմում է դեպքի մասին (Տեսանյութ)

                  26 Մարտի 2016,


                  Հայտնել ենք, որ մարտի 26-ին՝ ժամը 07:30-07:40-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, հակառակորդի կողմից tr-107 տիպի հրթիռահրետանային կայանքների արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը: Վերջինս ԼՂՀ ՊՆ-ի կողմից պատրաստված տեսանյութում պատմում է դեպքի մասին:

                  Comment


                  • Re: Military Forces of the Republic of Armenia

                    Թեժ բախումներ՝ սահմանին. հակառակորդն օգտագործել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ

                    2 Ապրիլի 2016,


                    Թեժ բախումներ՝ սահմանին. հակառակորդն օգտագործել է հրետանի, զրահատեխնիկա և օդուժ


                    Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ:

                    Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին:

                    Այս պահի դրությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ:

                    ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, վարում են հուսալի պաշտպանական մարտեր: Առաջնագծում ստեղծված իրադրության մասին առավել մանրամասն կանդրադառնանք մեր առաջիկա հաղորդագրություններում:
                    Last edited by Vrej1915; 04-01-2016, 09:16 PM.

                    Comment


                    • Re: Military Forces of the Republic of Armenia

                      ՊՆ զինծառայող է մահացել՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից
                      1 Ապրիլի 2016,




                      ՊՆ զինծառայող է մահացել՝ գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումից
                      ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Գևորգ Ասոյանի մահվան հանգամանքները։

                      Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

                      01.04.2016թ.՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Արմենի Ասոյանը:

                      Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ:

                      ՔԿ-ից հայտնում են, որ քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

                      Comment

                      Working...
                      X