Re: Tikranakert
Հերոսական էջերից. 22 տարի առաջ հայկական ուժերն ազատեցին Աղդամը
Lragir.am
Ներքին կյանք - 23 Հուլիսի 2015,
22 տարի առաջ այս օրը հայկական ուժերն ազատագրեցին Աղդամը, ոչնչացրեցին հակառակորդի հզոր կրակակետերը եւ ապահովեցին ԼՂՀ մայրաքաղաքի ու այլ բնակավայրերի անվտանգությունը:
Ղարաբաղյան այսպես կոչված կարգավորման գործընթացում առաջարկվող տարբերակներում միշտ առկա է հայկական կողմից տարածքային զիջումների վերաբերյալ կետ: Ընդ որում, առավել հաճախ տրվում է հենց Աղդամի անունը:
Ընդհանրապես, հայկական ուժերի ազատագրած տարածքները նույնիսկ հայկական միջավայրում համարվում են «անվտանգության գոտի» եւ բանակցային առեւտրի առարկա: Դա համարվում է կարգավորման գործընթացին հավատարմության ու համարժեքության ցուցանիշ:
Սերժ Սարգսյանն այս կապակցությամբ նույնիսկ հայտարարել էր, թե Աղդամը մեր հայրենիքը չէ, նկատի ունենալով, որ տարածքային զիջումները չեն արվելու «մեր հայրենիքի» հաշվին: Իսկ ո՞ւմ հայրենիքն է Աղդամը՝ այս հարցը կարծես թե ոչ ոք չի տվել:
Հայ հնագետներն ի հեճուկս Սերժ Սարգսյանի Աղդամի շրջանում բացեցին Տիգրանակերտի հոյակերտ ավերակներն ու ապացուցեցին, որ Աղդամը մեր հայրենիքն է, մեր հայրենիքի մի մասը: Սերժ Սարգսյանն այցելեց Տիգրանակերտ, սակայն դրանից հետո չպատասխանեց հարցին՝ իսկ ո՞ւմ հայրենիքն է Աղդամը:
Հայրենիքն ինչ որ քարացած մի բան չէ, եւ ժողովուրդներն իրենց համար հայրենիք են կերտում պատերազմներով, նվաճումներով, ակտիվ կենսագործունեությամբ: Թուրքիան թուրքերի եւ այդ երկրում բնակվող ժողովուրդների հայրենիքն է, չբնակվողների համար՝ պատմական հայրենիք: Թուրքերը հետո են եկել այդ տարածք եւ այն դարձրել իրենց հայրենիքը:
Տարածքը դառնում է հայրենիք, երբ տվյալ ժողովուրդն ու հատկապես նրա էլիտաներն այն դարձնում են ակտիվ կենսագործունեության միջավայր, դրա հետ կապում իրենց ներկան ու ապագան: Ի՞նչ են անում հայերն իրենց տարածքների հետ՝ բացի պարբերաբար դրանք «պատմական հայրենիքի» վերածելուց:
Աղդամը մեր հայրենիքը կդառնա, թե ոչ, կախված է միայն մեր որակներից ու կենսունակությունից:
- See more at: http://www.lragir.am/index/arm/0/cou....yDydkHRD.dpuf

Comment