Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Tikranakert

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #11
    Re: Tikranakert

    Originally posted by Vrej1915 View Post
    In a conversation
    with "Armenpress" the Deputy Head of the Tourism Department of the
    Government of the Nagorno Karabakh Republic Artak Grigoryan stated that
    the number of the tourists increase each year. Their number increased
    for 40 percent in 2012 reaching 15 thousand.
    This is great news. Last time I recall annual tourists were about 5000.
    When I was there about 2 years ago, I saw some Europians in the Stepanakert bus station. Damn it was hot that day sitting in a marshutni , I even saw some asians.
    Think of the turism potential the airport will have if it's launched. I'd go all the way to say Artsakh is even more beautiful than Armenia proper.

    Only thing i regret is not eating more traditional karabakhtsi food. My host's family were mostly eating khorovadz...
    Last edited by arakeretzig; 03-08-2013, 01:07 AM.

    Comment


    • #12
      Re: Tikranakert

      Պետությունը միայնակ չի կարող պահպանել մշակութային ժառանգությունը վիդեո
      29/03




      Ու՞մ պարտավորությունն է պահպանել մշակութային ժառանգությունը: Ըստ հնագետ Համլետ Պետրոսյանի` պետությունը միայնակ սա չի կարող իրականացնել, նաեւ հասարակական առանձին խմբերի ու անհատների աշխատանքն է անհրաժեշտ:
      Որպես օրինակ նա հիշեցնում է Տիգրանակերտի պեղումները, որ ինքն ու ընկերները նախաձեռնել էին՝ առանց պետական միջամտության` պատասխանելու համար Ադրբեջանի նախագահի կոչերին, թե հայերն Արցախում եկվորներ են: 2006 թվից մինչ օրս հետազոտել են ամբողջ 16 հեկտար տարածքի 1,5 տոկոսը միայն, բայց գտել են անժխտելի ապացույցներ, որ դեռ Քրիստոսից առաջ 1-ին դարում այդ տարածքում հայեր էին ապրում: Աշխատանքները շարունակվում են:
      Համլետ Պետրոսյանը սխալ եւ անտեղի է որակել Գառննի կամրջի վերականգնումը: Ըստ հնագետի,բ այսպիսի աշխատանք կատարելիս՝ անհրաժեշտ է անկախ փորձագիտական խորհուրդ ձեւավորել, իսկ պատասխանատուներն էլ պետք է հաշվի առնեն մասնագետների կարծիքը:
      "Մինչեւ մենք չունենանք այդ անկախ փորձագիտական գիտակցությունը, գաղափարը եւ պարկտիկան, իշխանությունը միշտ էլ, ելնելով իր նպատակներից, կազմելու է այնպիսի մեթոդական խմբեր, ունենալու է այնպիսի խորհրդատուներ, որոնք ի վերջո իրականացնելու են այդ քաղաքականությունը: Փորձագետները պիտի խմբեր կազմեն, որտեղ չեն վարձատրվում, չեն ակնկալու որեւէ շահույթ, այլ դա անում են, որովհետեւ մասնագետ են",- ասաց հնագետը:

      Comment


      • #13
        Re: Tikranakert

        Originally posted by Vrej1915 View Post
        Արցախի Տիգրանակերտում այս տարի պեղումները կշարունակվեն անտիկ թաղամասում

        11:33, 4 Մայիս, 2013
        ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Տիգրանակերտի պեղումներն այս տարի կսկսվեն հունիսի 25-ին եւ կշարունակվեն մինչեւ օգոստոսի 20-ը: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ այս տարի շարունակվելու են Տիգրանակերտի անտիկ թաղամասի պեղումները: «Նոր դամբարաններ են բացվում, դրանք ենք փորձելու պեղել, ինչպես նաեւ շարունակելու ենք բացել արդեն 180 մետր բացված պարիսպը»,-ասաց նա:

        Պետրոսյանը, կարեւորելով համագործակցությունը տարբեր երկրների հնագիտական կառույցների հետ, նշեց, որ այժմ եվրոպական երկու համալսարանների հետ բանակցություններ են տարվում: «Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից այս տարի պեղումների իրականացման համար 23 մլն դրամ է հատկացրել: Արցախի նախագահ Բակո Սահակյանի հանձնարարությամբ մեզ համար տուն են գնելու, ինչի համար շատ ուրախ ենք, քանի որ սեփական հանգրվան չունենք այնտեղ»,-ասաց Պետրոսյանը:



        Հնագետի խոսքով` պեղումների վրա 4 ջոկատ է աշխատելու: Արշավախումբն էլ կազմված է լինելու 14-16 հոգուց: «Այս տարի փորձելու ենք թանգարանային նոր ցուցադրություն ստեղծել: Տարին շուրջ 35 հազար այցելու ունեցող թանագարանի նախկին ցուցադրությունն ուզում ենք ավելի ընդարձակ դարձնել: Ընթացքի մեջ են նաեւ «Հուշարձանը եւ հասարակությունը Արցախի Տիգրանակերտում» գրքի ստեղծման աշխատանքները, որտեղ ներկայացնելու ենք ոչ միայն պեղումների արդյունքները, այլեւ հասարակության վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ, որովհետեւ մեզ համար Տիգրանակերտում աշխատանքները միայն ակադեմիական գործունեություն չեն»,-ասաց նա:

        Նա հույս հայտնեց, որ այս տարի եւս պեղումները բավական լավ ընթացք ու արդյունք են ունենալու:



        Անդրադառնալով 2012 թվականի հաջողություններին` հնագետը առանձնացրեց հատկապես եկեղեցու հյուսիսային մասում հայտնաբերված սալապատ մեծ բակը: «Անցյալ տարի ժայռափոր հնձան ենք պեղել, որը բավական ունիկալ է ամբողջ Արցախում»,-հավելեց Պետրոսյանը:

        Արցախի Տիգրանակերտի պեղումներն իրականացվում են 2006թ-ից;

        2006-2008թթ. պեղումներ են իրականացվել քաղաքի եւ դրա մերձակայքի տարբեր հատվածներում, որոնց հետեւանքով երեւան են հանվել Միջնաբերդի կառույցները, ամրացված թաղամասի պարիսպները, նույն թաղամասի դարավանդներից մեկի հենապատը, կենտրոնական թաղամասի բազիլիկ եկեղեցին:



        Պեղումների միջոցով վեր հանված կառույցները եւ նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծմամբ եւ շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը, հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում, հարատեւել է մինչեւ 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր (արհեստական դարավանդների տեսքով) եւ ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:

        Այս պեղաշրջանն աչքի է ընկնում քաղաքի կառուցվածքի վերաբերյալ նոր տվյալների առատությամբ: Ինչպես ցույց են տվել անտիկ թաղամասի պեղումները, Տիգրանակերտը Ամրացված թաղամասից (կամ Ամրոցից) զատ ունեցել է նաեւ առանձին քաղաքային թաղամասեր, որնցից մեկն էլ պեղվող Անտիկ թաղամասն է:

        Այստեղ առանձնանում են երկու հիմնական մշակութային շերտեր՝ անտիկ (մ.թ.ա. 1-ին – մ.թ. 3-րդ դարեր) եւ վաղմիջնադարյան (4-9-րդ դարեր): Կառուցապատումը կանոնավոր է, բնակելի համալիրներն ուղղանկյուն են, ունեն կավածեփ հատակներ, հարթակներ: Առանձնակի նշելի է անտիկ խեցեղենի տեսակային բազմազանությունը, գունազարդ եւ սեւափայլ բարձրորակ խեցեղենի հարյուրավոր գյուտերը՝ ինչը բարձր քաղաքային մշակույթի էական վկայություններից է: Ուշագրավ է, որ քիչ չեն նաեւ մերձավորարեւելյան եւ փոքրասիական կենտրոններից ներմուծված նմուշները, հանգամանք, որը վկայում է քաղաքային առաջացած կյանքի եւ առեւտրա-մշակութային ակտիվ կապերի մասին:

        Լուսանկարները` արշավախմբի

        Դիտվել է 494 անգամ
        Արցախի Տիգրանակերտի պեղումներն այս տարի կսկսվեն հունիսի 25-ին եւ կշարունակվեն մինչեւ օգոստոսի 20-ը: Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը...

        Comment


        • #14
          Re: Tikranakert



          One of the Greatest kingdoms of antiquity

          Comment


          • #15
            Re: Tikranakert



            .
            Last edited by Vahram; 05-05-2013, 01:14 PM.

            Comment


            • #16
              Re: Tikranakert

              Originally posted by Vahram View Post


              .
              I am rather disturbed at the lack of brushes (do the workers perhaps consider them to be "unmanly" and fit only for women's work). While it might be visually dramatic to see them attacking the ground with pickaxes and shovels, it does nothing to preserve the archaeology. The walls look covered in little scratches and nicks caused by these modern metal tools. You use shovels and pickaxes to remove the topsoil, trowels to remove soil immediately around the objects, and brushes to clear the soil that is touching the actual objects. And you do not toss the spoil dramatically into the air - you carefully gather it together and remove it completely from the site so that it does not contaminate unexcavated areas.
              Plenipotentiary meow!

              Comment


              • #17
                Re: Tikranakert

                Տիգրանակերտի արշավախումբն իր տեսակով եզակի, վաղ քրիստոնեական դամբարան է բացահայտել
                14.07.14



                Պատմական Տիգրանակերտ քաղաքի պեղումների ժամանակ իր տեսակով եզակի, վաղ քրիստոնեական դամբարան է հայտնաբերվել. այս մասին Tert.am-ին ասաց Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, Երևանի պետական համալսարանի մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Համլետ Պետրոսյանը։

                « Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում անցած տարի ընդամենը մի սրբատաշ քար էինք գտել, այս տարի արդեն դամբարան ենք պեղում, շատ մեծ, եզակի մի դամբարան է, հզոր ճարտարապետական լուծումներով։ Արդեն գրեթե տեսքի ենք բերել, վերջնական գործընթացի մեջ ենք»,- ասաց հնագետը, ով այս պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակում է պեղումները։

                Համլետ Պետրոսյանը նշեց, որ նույն Տիգրանակերտի վաղ քրիստոնեական հրապարակում անցած տարի հայտնաբերել էին քաղաքի երկրորդ եկեղեցին և այդ եկեղեցու հետքերով էլ բացվել է դամբարանը։

                «Այդ երկրորդ եկեղեցու խորանի տակ, արևելյան հատվածում բացել ենք այս մեծ դամբարանը, որը, երևի թե, իր տեսակով առաջիններից մեկն է։ Մենք ընդամենը երկու նման դամբարան ունենք, մեկը Աղցքի արքայական դամբարանն է, մյուսը՝ Ամարասի Գրիգորիսի մատուռ-դամբարանը։ Սա փաստորեն երրորդն է և իր ճարտարապետական լուծումներով թվում է, թե կարող է ավելի նախնական լինել, քան մյուս երկու հիշատակածները»,-ասաց նա՝ նշելով, թե առայժմ ավելին ասել չի կարող։

                Արշավախմբի ղեկավարի խոսքով՝ դամբարանը սրբատաշ քարերով պատված գետնափոր շինություն է, հատուկ խորշերով, որտեղ սրբերի մասունքներ են դրվել։ «Թեև դեռևս ամբողջությամբ չի ավարտվել պեղումների աշխատանքը, բայց ինքը շատ ազդեցիկ է, գետնի տակ է մտնում, անխոս հրապարակին շատ յուրօրինակ տեսք է տալիս»,-ասաց նա։

                Թե ե՞րբ դամբարանը վերջնական տեսքի կբերվի, Համլետ Պետրոսյանը նշեց, թե համարյա ամբողջությամբ բացվել է։ «Հիմա հատուկ պատվաններ կան, դրանք ենք բացում ու հատակի մասն ենք խորանում, վերջնականապես ճշտելու, թե ինչ խորություն է ունեցել, ամբողջը սրբատաշ քարերով է շարված»,-նշեց նա։

                Արշավախմբի ղեկավարը նշեց, որ այս տարի իրենք պեղումները շարունակում են Տիգրանակերտի հյուսիսային պարսպի վրա, առաջին անտիկ թաղամասում և քաղաքի վաղ քրիստոնեական հրապարակում։

                Նշենք, Արցախի արշավախումբը 2005 թ.-ին է հայտնաբերել հայոց արքա Տիգրան Բ Մեծի կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ քաղաքը և 2006թ.-ից հնագիտական պեղումներ է կատարում: Այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է, և որը ենթարկվում է հնագիտական հետազոտության: Մաքրման ու պեղման աշխատանքները, եկեղեցու հատվածում հայտնաբերված կառույցները և նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը կառուցվել է քաղաքաշինական հատակագծով և շինարարական տեխնիկայով: Այն եղել է ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվել է մ.թ.ա. առաջին դարում և գոյություն է ունեցել մինչև 14-րդ դարը: Քաղաքը կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր` արհեստական դարավանդներով, և ստորոտի հարթավայրում ունեցել է հզոր պարիսպներ ու ժայռափոր ջրանցքներ:




                Լուրեր Հայաստանից - Թերթ.am

                Comment


                • #18
                  Re: Tikranakert

                  The RMK Government's Tourism Department and Yerkir Media TV present "Karabakh: a Hidden Treasure" a Jivan Avetisyan filmԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒ...


                  From 23:00-27:00
                  section concerns Tikranakert

                  film by Jivan Avedisyan


                  Last edited by Vrej1915; 07-20-2014, 01:56 PM.

                  Comment


                  • #19
                    Re: Tikranakert



                    from 10:00 to 13:00

                    Comment


                    • #20
                      Re: Tikranakert

                      Առաջիկայում կարող է բացվել Տիգրանակերտի ամրոցի գլխավոր մուտքը. հնագետը դժգոհ է ԳԱԱ–ից
                      08.09.14








                      Արցախի Տիգրանակերտ քաղաքում իրականացվող հնագիտական աշխատանքների ընթացքում այս տարի հայտնաբերվել է երկրորդ եկեղեցին, աշխատանքները շարունակվել Անտիկ և Կենտրոնական թաղամասերում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը արշավախումբը ղեկավարող հնագետ Համլետ Պետրոսյանը նշեց, որ այս տարվա պեղումների ընթացքում Տիգրանակերտի ամրոցի հյուսիսային պարիսպը հասցրել են 250 մետրի:


                      «Մենք ակնկալում ենք, որ շուտով կկարողանանք բացել ամրոցի գլխավոր մուտքը, որը խոստանում է ոչ միայն ճարտարապետական գեղեցիկ նմուշ, այլ կարծում եմ, որ արձանագրություն կլինի քաղաքի մասին: Կենտրոնական թաղամասում, վաղ քրիստոնեական հրապարակում, բացել ենք երկրորդ եկեղեցին, որի խորանի տակ դամբարան ենք հայտնաբերել: Տիգրանակերտում բոլոր կառույցները սրբատաշ են, ինչը ցույց է տալիս քաղաքի հարուստ լինելը, և սրբերի նկատմամբ եղած պաշտամունքը»,-ասաց նա:

                      Համլետ Պետրոսյանը նշեց, որ այս տարի աշխատանքներին ներգրավել են երեք արտասահմանցի մասնագետներ, սակայն ոչ այն պատճառով, որ օգնության կարիք են ունեցել:

                      «Տիգրանակերտը այսօր հանրահռչակման կարիք ունի և օտարերկրյա մասնագետներին ներգրավելով, մենք կկարողանանք այնպես անել, որ այլ երկրներում ևս իմանան Տիգրանակերտի մասին: Հնագիտական պեղումները բացի զուտ ակադեմիական նշանակությունից, ունեն մշակութային ժառանգության հանդեպ հասարակության ուշադրությունը բարձրացնելու կարևորություն: Ամբողջ հայությանը ներգրավել է գործընթացի մեջ: Տիգրանակերտի պեղումները շատ կարևոր են, որովհետև անընդհատ զգում ենք ոչ միայն գիտական ոլորտի, այլ հասարակ մարդկանց ուշադրությունը»,-ասաց նա:

                      Տիգրանակերտի հնագիտական արշավախմբի ղեկավարն ընդգծեց, որ տարեկան 30-40 հազ. մարդ է այցելում Տիգրանակերտ:

                      «Այս ամենին հակառակ բացարձակ ուշադրություն չկա ո՛չ իշխանության, ո՛չ էլ այլ քաղաքական կուսակցությունների կողմից, նույն անտարբերությունն է նաև ցուցաբերում Գիտությունների ազգային ակադեմիան: Ճիշտ է, որևէ կերպ չեն խոչընդոտում, չեն մերժում, բայց ոգևորություն էլ չկա այս հայտնագործության մասին, որը ապացույց է այն մասին, որ այս տարածքներում դեռ վաղ քրիստոնեական շրջանում հայերն են ապրել»,- ասաց նա:

                      Համլետ Պետրոսյանը նաև նշեց, որ յուրաքանչյուր տարի իրենք գտնում են շուրջ 10 000 գտածոներ, որոնցից շուրջ 2000-ը մաքրում են մշակում ու ուսումնասիրում, իսկ մյուսները պահում հետագայի համար:

                      Comment

                      Working...
                      X