Re: Western Armenians
Պետք է ուշադրություն դարձնել, որ Ցեղասպանության ճանաչման գործընթացն իրավական հենքեր ապահովող հանգամանք ենթադրի. պատմաբան
04.04.15
ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Կիպրոսի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին, հիշեցրեց, որ Կիպրոսը դեռևս 1975 թվականին է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հիմա ավելի բարձր մակարդակում այն ճանաչեց:
«Ճանաչում» ասված գործընթացը երեք մակարդակի վրա է, առաջինը՝ զուտ հայտարարություններ խորհրդարանական մակարդակով, երկրորդը՝ բանաձևեր կամ որոշումներ, երրորդը՝ քրեանականացնող օրենք»,-ասաց Աշոտ Մելքոնյանը՝ հավատացնելով, թե այդ երեք մակարդակում էլ մենք մեծագույն վրիպում ենք թույլ տալիս, որ ուշադրություն չենք դարձնում խորհրդարանների որոշումներին, քանի որ դրանց մեջ բացակայում է ամենակարևորը՝ որտեղ է տեղի ունեցել հայերի Ցեղասպանությունը:
Պատմաբանն ասաց, թե որպես կանոն՝ գրեթե բոլոր բանաձևերում Ցեղասպանության մասին խոսվում է այնպես, որ այն իրականացվել է միայն Օսմանյան կայսրության տարածքում, այլ ոչ թե Արևմտյան Հայաստանում:
«Ես անընդհատ նշում եմ, որ միայն Ռուսաստանի Դաշնության՝ 1995 թվականի ապրիլի 14-ի բանաձևում է, որ խոսվում է Արևմտյան Հայաստանի մասին: Այնպես որ՝ հիմա այս հերթական ճանաչումները հեռանկարում իրավական առումով մեզ ոչինչ չեն տալիս, եթե չեն արձանագրում մեր հայրենիքում ցեղասպանության հանգամանքը: Այդ ճանաչման գործընթացն ավարտվել է, և դրանով մենք չպետք է խանդավառվենք»,-նշեց Աշոտ Մելքոնյանը:
Նա ասաց նաև, որ շատ կարևոր է մեծ ուշադրություն դարձնել նրա վրա, որ ճանաչման գործընթացն իրավական հենքեր ապահովող հանգամանք ենթադրի:
Դիտարկմանը, թե Արա Պապյանը հաճախ է ասում, որ շարունակել ճանաչման պայքարը՝ առանց դրան ավելացնելու պահանջատիրական փաթեթը՝ անիմաստ է, Աշոտ Մելքոնյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե պետական մակարդակով ինչ-որ համանման տեքստ պատրաստվու՞մ է, թե՞ ոչ, բայց որ մոտեցումը շատ է փոխվել, սա փաստ է:
«Եթե գոնե բարձր մակարդակում նման խնդիրները հնչեցվում են, ես սա արդեն ձեռքբերում եմ համարում: Ինչ վերաբերում է հատուցմանը հասնելու խնդրին, այսօր միջազգային իրավունքը շատ խոցելի կողմեր ունի, հատկապես՝ մեր պարագայում, քանի որ մեր Ցեղասպանությունը տեղի է ունեցել հայրենիք Հայաստանում և տարածքային հատուցում ևս ենթադրում է: Դրա համար էլ միջազգային իրավունքը պետք է բարելավել, հետո նոր հասնել միաջազգային դատարան, որպեսզի քրեորեն պատժելի համարվի նաև ազգին հայրենիքից զրկելու հանգամանքը, մի բան, որը 1948 թվականի դեկտեմբերի 9-ի բանաձևում բացակայում է»,-նկատեց պատմության ինստիտուտի տնօրենը:
Արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, թե թուրքական արխիվները բաց են, Աշոտ Մելքոնյանը նշեց, որ դա հին երգ է, ոչինչ չի փոխվել:
«Թուրքիայի նախագահը մատուցում է նույն մոտեցումը՝ տարբեր ելևէջներով: Արխիվների խնդիրը վաղուց փակված է, թուրքական կողմին քանիցս ասել ենք, սակայն ուշադրություն չեն դարձնում, իբր չեն հասկանում, չեն նկատում: Աշխարհի 50-ից ավելի երկրների արխիվներում հրապարակվել են աշխարհի 30 լեզուներով ժողովածուներ։ Մինչև հիմա այդ եղած պատմական նյութից և ոչ մի փաստաթուղթ թուրք պատմաբանների կողմից չի վիճարկվել, չի դրվել կասկածի տակ»,-հայտարարեց Աշոտ Մելքոնյանը:
Նա խորհուրդ տվեց թուրք պատմաբաններին՝ վիճարկել այդ ժողովածուներում եղած վավերագրական նյութերը, եթե դրանք կեղծ են, հետո միայն գալ և հայ պատմաբանների հետ միասին արխիվները բացել և համատեղ ուսումնասիրություն անել:
«Մենք դրա կարիքը չունենք: Դա մեզ համար հերթական ծուղակ է՝ ներքաշելու անպտուղ բանավեճի մեջ, որը կհանգեցնի այն փիլիսոփայության սոփեստությանը, որ չեն ընդունի մեր ասածները և կշարունակեն իրենց էշը քշել»,-եզրափակեց պատմաբանը:

Comment