Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Western Armenians

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Թուրքիայում լքված հայկական եկեղեցի է վերանորոգվելու
    20.08.2017


    Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիրի շրջանում գտնվող հայկական եկեղեցիներից մեկը վերանորոգվելու է։

    Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Աքշեհիրի քաղաքապետարանը եւ Զարգացման նախարարությունը օրեր առաջ Աքշեհիրում հայկական եկեղեցու դիմաց համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն Զարգացման նախարարությունը ֆինանսավորելու Աքշեհիրի շրջանում «Նասրեդին Հոջայի գյուղ» նախագիծը, որի մեջ է մտնելու նաեւ հայկական եկեղեցու վերանորոգումը։

    Նշվում է, որ հայկական եկեղեցին վերանորոգվելուց հետո մշակույթային կենտրոն է դառնալու։

    Աքշեհիրի քաղաքապետը նշել է, թե եկեղեցու վերանորոգմանը զուգահեռ կվերանորոգվի նաեւ հարեւանությամբ գտնվող նախկին քահանայի տունը, որը կվերածվի բուտիկ հյուրանոցի։

    Ըստ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանի՝ մինչ 1915-ը Աքշեհիրի շրջանում 5 հազար հայ է բնակվել։ Այդ ժամանակ շրջանում գործել է հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին։
    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Comment


    • Սկանդալ․ Թուրքիայում հայտնի հայկական վանքը հանձնել են գյուղի մուսուլման բնակիչներին
      02.08.2017


      Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Երզնկա նահանգի Կամախի շրջանի Թորթան գյուղում գտնվող Սուրբ Տրդատ վանքը սեփականաշնորհվել է գյուղի 16 բնակիչների անունով։

      Թուրքական Aktifhaber կայքի փոխանցմամբ՝ Սուրբ Տրդատ վանական համալիրի սեփականաշնորհման հետ կապված Թուրքիայի հայկական միություններից մեկի նախագահ Ազիզ Դաղջըն հայտարարել է, թե անթույլատրելի է, որ եկեղեցին հանձնվել է բնակիչներին։ «2005 թվականից եկեղեցին որպես պատմամշակույթային շինություն է որակվել, որից հետո այն մշտապես ենթարկվել է գանձագողերի հարձակումներին։ Այդ հարձակումների դեմն առնելու համար վանական համալիրը 2017-ի մայիսի 23-ին գրանցել էին գյուղի 3 բնակչի անունով, սակայն նրանց մահից հետո եկեղեցին հանձնել են 16 բնակչի։ Այսինքն, եթե հիմա հայ համայնքը ցանկանա պատարագ կամ այլ արարողություն իրականացնել, պետք է գյուղի այդ 16 բնակչից թույլտվություն ստանա»,-ասել է Ազիզ Դաղջըն՝ շեշտելով, որ սրանով պետությունը խախտում է ազգային փոքրամասնությունների իրավունքների ու կրոնի հետ կապված Լոզանի պայմանագրի դրույթները։

      Ազիզ Դաղջըն նշել է, թե կանգ չի առնելու եւ այս հարցով դատական հայց է ներկայացնելու պետության եւ գյուղի բնակիչների դեմ։

      Նշենք, որ Սուրբ Տրդատ վանական համալիրի տարածքում գտնվող եկեղեցիներում եղել են 9 սրբերի մասունքները, այդ թվում Տրդատ թագավորի եւ Գրիգոր Լուսավորչի։
      Լուրեր Հայաստանից - NEWS.am

      Comment


      • Թուրք-քրդական բախումներից տուժած Դիարբեքիրի հայկական եկեղեցիները վերանորոգվելու են
        09.12.2016


        Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը վերանորոգելու է քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի Սուրի շրջանում գտնվող պատմական կառույցները, որոնք վնասվել էին թուրք-քրդական բախումների հետեւանքով։

        Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը հայտարարել է, թե վերանորոգելու է Սուրի շրջանում գտնվող եւ մեկ տարի առաջ բախումների հետեւանքով վնասված 11 պատմական կառույց, որի մեջ են հայկական կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները։

        Նշվում է, որ միայն հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգման համար հատկացվելու է 2 մլն լիրա (650 հազար դոլար)։ Նշված պատմական շինությունների վերանորոգման համար նախատեսված է ծախսել ընդհանուր 40 մլն լիրա։ Եկեղեցիների վերանորգման ավարտը նախանշվում է 2018 եւ 2019 թվականները։

        Սուրի հայկական կաթոլիկ ու բողոքական եկեղեցիները վերանորոգվել էին 2011-ին։

        Սուրում է գտնվում նաեւ Մերձավոր Արեւելքի ամենամեծ հայկական եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, որը եւս 2011-ին վերանորոգումից հետո բացվել էր որպես գործող եկեղեցի։ Սուրբ Կիրակոսը եւս վնասվել է բախումների հետեւանքով։
        Լուրեր Հայաստանից - NEWS.am

        Comment


        • Թուրքիայում դատարանի որոշմամբ դադարեցվել է Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացումը
          06.04.2017

          Թուրքիայի վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել դադարեցնել Դիարբեքիրի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման գործընթացը։

          Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Սուրբ Կիրակոսի եկեղեցու հիմնադրամի փաստաբանները պետականացման դեմ հայց են ներկայացրել վճռաբեկ դատարան՝ շեշտելով, որ եկեղեցու պետականացումը հակասում է օրենքին։

          «Պետականացման որոշումով առհամարվել են նախարարների խորհրդի որոշումը կապված մշակույթային ժառանգությունների պահպանության հետ։ Բացի վճռաբեկը նման անօրինական պետականացումները չեղարկելու վերաբերյալ դրական ընդունված մի շարք որոշումներ ունի։ Պետականացումը հակասում է նաեւ Լոզանի պայմանագրին»,–նշվել էր հայցադիմումում։

          Վճռաբեկը բավարարել է Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի հայցը՝ եկեղեցու պետականացման գործընթացը կանգնեցնելու որոշում կայացնելով։ Վճռաբեկի որոշման մեջ նշվել է, որ պետականացման հետ կապված հարցում է ուղարկվել համապատասխան մարմիններին, սակայն պատասխան չեն ստացել, թե ինչ հիմքերով են պետականացնում եկեղեցին։

          Նշենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի որոշումով Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող բոլոր կառույցները, այդ թվում Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը, պետականացվել են։ Պատճառաբանությունն այն էր, որ քուրդ զինյալների հետ բախումների հետեւանքով վնասված Սուրի շրջանը պետք է պետական միջոցներով վերականգնվի, այդ թվում հայկական եկեղեցիները։

          Մերձավոր Արեւելքի ամենամեծ եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Կիրակոսի վերաբացումն ու օծումը տեղի է ունեցել 2011- հոկտեմբերի 22-ին, իսկ առաջին պատարագը մեկ օր անց՝ հոկտեմբերի 23-ին:

          Սուրբ Կիրակոսի վերանորոգումը իրականացվել է դիարբեքիրցի հայերի եւ Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցությամբ:

          Սուրբ Կիրակոսը վերաբացվել է որպես գործող եկեղեցի:
          Լուրեր Հայաստանից - NEWS.am

          Comment


          • 31 / 08 / 2017Մարաթուկի բարձրությունից հասկացա սասունցիներին, Աստծուն, տրվելիքը, ուժը. Անդրանիկ սարկավագ Մանուկյան


            Կորսված հայրենիքը, Հոռոմ տատն ու Էրգրի կարոտը

            Սասնա Կորթերի և Մշո Բլանուխի կարոտը Մանուկյանների գերդաստանի հետ հասել էր Արագածոտնի (Թալինի) շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղ և ապրում էր Հոռոմ տատի պատմություններում: Էրգրի հողն ու ջուրը Հոռոմ տատը Թալին բերել չէր կարողացել, բայց երգ-երաժշտությունն ու կենցաղը բերել էր: Ու մինչ տատը փորձում էր Անդրանիկ թոռանը բացատրել, թե ինչ է էրգրի կարոտը, այն արդեն բնավորվել էր նրա սրտում` երգ ու պարով: Անդրանիկ Մանուկյանը թեկուզ չէր տեսել, թե ինչպես է պար բռնում Սասուն աշխարհը, բայց պատկերացնում էր` տատի պատմությունների շնորհիվ: Ու ոչ միայն. «Հոռոմ տատս շատ սիրուն էր երգում: Նրանից եմ ժառանգել իմ ձայնը: Երբ ութ տարեկան էի, նկարահանվեցի «Գորանի» ֆիլմում. այնտեղ երգեցի Արևմտյան Հայաստանից գաղթած մարդկանց հետ…Տատս էլ էր սիրում երգել, պատմություններ պատմել Սասունի, Մուշի մասին, իսկ մենք` երեխաներս, լսում էինք, բայց չէինք հասկանում, թե ինչ է կատարվում նրա հոգում: Նրա զգացած կարոտը զգացի միայն այն ժամանակ, երբ առաջին անգամ ոտք դրեցի Մշո հողում»,-պատմում է Անդրանիկ սարկավագ Մանուկյանը:

            Բարեշնորհի` Էրգիրը տեսնելու վաղուց փայփայած երազանքն իրականացավ 2010թ. «Երբ հաստատ որոշեցի, որ պիտի գնամ, գնացի գյուղի ամենատարեց կնոջ`105-ամյա Մարիամ տատի մոտ ու ասացի` Մարիամ տատ, գնում եմ Էրգիր, զարմացած հայացքով նայեց ինձ ու ասաց. «Անտրանիկ լաօ, ընդեղ հարց ու փորձ էնը, հայեր մածա՞ձը, հայերեն լեզուն գա՞նը, հեդո ուրընծ հիդը դեխուց ըսը` հայեր տըր գանին, չմտածին, օր վերացելինք ըշխըրքի էրեսից…»: (Անդրանիկ տղա, այնտեղ հարցուփորձ արա, տես հայեր կա՞ն, հայերեն լեզուն պահպանվե՞լ է, հետո թուրքերին փոխանցիր, որ այստեղ դեռ հայեր կան, չմտածեն, թե վերացել ենք աշխարհի երեսից):

            Գնացինք 26 հոգով` հիմնականում իմ հիմնադրած «Սասուն» համույթի անդամներով, գնացինք Մուշ, ավելի կոնկրետ` Մշո Բլանուխ: Այն, ինչին ականատես եղանք Մուշում, ահավոր էր. մոտ 7-8 գյուղ քանդել, արհեստական լիճ էին սարքում: Տեսնելով թե ինչ է կատարվում` հանպատրաստից որոշեցի, որ Մշո Բլանուղի գյուղերի գովք-խաղերգը հենց այդտեղ` քանդված տների ֆոնին պետք է երգել ու նկարահանել: Համարյա վերջացնում էինք, երբ մի քանի թուրքեր ու քրդեր քարերով հարձակվեցին մեր ավտոբուսի վրա ու ջարդեցին հետևի ապակին: Գիտակցելով, որ անիմաստ է նրանցից բացատրություն պահանջելը, սուսուփուս նստեցինք ու ճանապարհ բռնեցինք դեպի Սասուն: Այնտեղ` Դավթի բերդի վրա, պիտի յարխուշտա պարեինք ու նկարահանեինք: Խելահեղ բան էր, բայց ուզում էի, որ անպայման լինի դա: Հայաստանից տարված վերամբարձ կռունկն ու պրոֆեսիոնալ տեսախցիկները մեծ դժվարությամբ, բայց հասցրեցինք բերդի գագաթ: Կանգնելով այնտեղ` բերդի գագաթին, հասկացա, թե ինչու էր ողորմածիկ տատս ասում` էրգրի օդն ու ջուրն ուրիշ է, ուրիշ…»:



            Բարեշնորհը վստահ է` այնտեղի քամին էլ է ուրիշ, ծառն էլ, քարն էլ... Զգացել է: Էրգրից բերված արժեքներն էլ`երկու խաչքարերն ու Վանա կատվի, արհեստների, պատմամշակութային արժեքների մասին պատմող գիրքը, աչքի լույսի պես է պահում, միայն թե`վերջինը կսկիծով: Գրքում թուրքերը, ինչպես միշտ, հայերի ստեղծածն ու ունեցածը վերագրել են իրենց: Բայց քանի որ թուրքերի ախորժակը շատ մեծ է, նրանք հոգևորը գողանալով չեն սահմանափակվել. « Մուշում իմ աչքով տեսա, թե ինչպես են հայկական գերեզմանները քանդել, ոսկորները շաղ տվել ու ոսկի են փնտրում: 1915թ. Ցեղասպանությունից ենք խոսում` այն դեպքում, երբ հիմա էլ շարունակվում է դա, մեր աչքի առաջ»,-վրդովված է Արաբոյի ցեղից սերած Անդրանիկ սարկավագ Մանուկյանը` Սասունում հայտնի «Կարմիր երեցի տան» ժառանգը:

            Արևմտյան Հայաստան կատարած առաջին այցի ընթացքում տեսածի ու լսածի մասին Բարեշնորհը մտադիր է պատմել «Տեր ողորմեա» եռագրության միջոցով, որի մեջ ընդգրկված են Արևմտյան Հայաստանում նկարահանված 14 խաղ-պարերգերը:
            Եռալեզու ֆիլմը պատրաստ է, իսկ գիրքն ու ձայներիզը, հավանաբար, շատ չեն ուշանա:



            Մարաթուկի ուխտը, հայ-քրդական պարն ու սասունցի կինը

            Էրգրից բերված հուշերն ամբողջացնելու ընթացքում Անդրանիկ սարկավագ Մանուկյանի կարոտն ավելի էր սաստկանում: Մշո Բլանուխի ու Սասնա Կորթերի հետ հոգևոր կապը նրան անընդհատ ձգում էր դեպի Էրգիր: Եվ այս տարի հուլիսի 25-ին Բարեշնորհը կրկին այցելեց Արևմտյան Հայաստան: Այս անգամ էլ իր հետ «Սասուն» անդամներից մի քանի հոգու տարավ, քանի որ չէր կարող ոտք դնել նախնյաց հողի վրա ու այնտեղ չհնչեցնել ազգային երգն ու պարը:

            «Սկզբից գնացինք Բայազետ, Արարատի լանջին նկարվեցինք, հետո շարժվեցինք դեպի Մուշ: Այն, ինչ տեսանք Մուշում, հետո նաև Սասունում, անսպասելի էր: Թուրքերը մեր նախնիների տների լրիվ քանդել, տեղում ռեստորանային համալիրներ էին կառուցել: Առաջին անգամ որ գնացինք, այդ ծավալով շինարարություն չէր ընթանում, քրդերը հանգիստ ապրում էին հայերի տներում, չնայած այն ժամանակ էլ պատմաճարտարապետական հուշարձաններն էին այդ տեմպով քանդում, հիմա, երևի, միջազգային հանրության քննադատությունից վախենում են, կոթողներին ձեռք չեն տալիս: Նախորդ այցիցս 6-7 տարի է անցել, չգիտեի, որ այդքան բան կլինի փոխված, չնայած ինձ զգուշացնում էին, որ վտանգավոր է գնալը:

            Պատկերացնո՞ւմ եք, ամեն քայլափոխի ոստիկաններ են: Եթե ուզում ես կարճ ճանապարհով որևէ տեղ գնալ, չեն թույլատրում, միայն հիմնական ճանապարհով կարող ես գնալ, որը հսկվում է ոստիկանների կողմից: Որոշ ճանապարհներ ընդհանրապես փակ են: Ասում են, որ դա անվտանգությունից ելնելով են անում, քանի որ լեռներում զինված մարդիկ կան: Նրանք այն հատուկենտ համարձակ ու իրենց ազգայինին հավատարիմ քրդերն են, որոնք պայքարում են թրքացման դեմ: Թուրքերն ամեն ինչ անում են, որ վերացնեն այդ ազգին, կաշառում են, բռնություններ են գործադրում, որպեսզի նրանք մոռանան քուրդ հասկացողությունն ու իրենց թուրք համարեն: Ցավոք, դա նրանց, կարծես թե հաջողվում է: Քրդական մի քանի հարսանիքի ենք ականատես եղել, որտեղ հարսն ու փեսան` թագավորն ու թագուհին, ոչ թե քրդական ազգային հագուտով էին, ինչպես ընդունված է նրանց մոտ, այլ ժամանակակից զգեստներով: Եթե թուրքերին հաջողվի սակավաթիվ ըմբոստ քրդերին էլ հնազանդեցնել, լավ չի լինի քրդերի համար, իսկ եթե ոչ, ապա հեռու չի այն օրը, երբ թուրքերն ու քրդերն իրար դեմ դուրս կգան»,-համոզված է Բարեշնորհը:



            Ըմբոստ քրդերը թուրքերի հետ որքան լարված, հայերի հետ նույնքան բարեկամական են. Անդրանիկ սարկավագ Մանուկյանը հնարավորություն է ունեցել դա իր աչքով տեսնելու.

            «Պետք է գնայինք Սասուն, Մուշում ապրող ընկերս` Արմենը, զանգեց մի բարեկամի, ով Սասունում է ապրում, և խնդրեց, որ ուղեկցի մեզ դեպի Դավթի բերդ: Բայց մինչ կճանապարհվեինք, Սասունում անսպասելի հյուր եկավ «Ակոս»-ի նախկին խմբագիրներից մեկը, պարզվեց, որ նրանք պատրաստվում են ուխտի գնալ Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցի և մեզ էլ առաջարկեցին միանալ իրենց: Առանց երկար-բարակ մտածելու` որոշեցինք փոխել մեր ուղղությունը: Երբ հասանք Մարաթուկի լանջին, քրդերի օբա-յայլաների հանդիպեցինք: Այդտեղ մի քանի ժամ մնացինք, հյուրասիրվեցինք, ահագին զրուցեցինք, միասին երգեցինք ու պարեցինք`բնականաբար ազգային երգեր ու պարեր: Իսկ գիշերվա ժամը երեքին սկսեցինք բարձրանալ Մարաթուկ:

            Ճանապարհը մոտ չորս ժամ տևեց, բայց այնքան հեշտ բարձրացա, թիթեռնիկի պես էի քայլում: Պատկերացնո՞ւմ եք, ես հիպերտոնիկ եմ, բայց առանց դեղ խմելու ու որևէ դժվարության հասա Սբ. Աստվածածին: Այնտեղ կարոտս պոռթկաց…աղոթում էի, աղոթում համայն աշխարհի խաղաղության համար… Այդ բարձրությունից ամբողջ Սասուն աշխարհին նայեցի ու տատիկիս ասածը հասկացա… Տեսնելով այդ աշխարհը` մղկտում էի: Մարաթուկի բարձրությունից հասկացա սասունցիներին, Աստծուն, տրվելիքը, ուժը…



            Ես չէի նախատեսել, որ աղոթք պիտի անեմ Մարաթուկի Սբ. Աստվածածնում, բայց Աստծո կամոք հասա այնտեղ: Մարաթուկի գագաթին կանգնելով` մտածեցի` էս ի՜նչ երկիր է պարգևել մեզ Աստված, իսկ մենք մինչև հիմա անձնական հարց ենք լուծում` թե´ հոգևոր, թե´ աշխարհիկ աշխարհում…

            Սարից իջնելուց հետո միայն իմացա, որ քրդերի հետ մի սասունցի կին է ապրում, ով ամուսնացել էր քրդի հետ, բայց հայերենը չէր մոռացել: Նրա հետ սկսեցի Սասունի բարբառով խոսել. դա մի հեքիաթ էր, իսկական հեքիաթ: Ներսս տրաքում էր, կարոտը սկսեց խեղդել կոկորդս…Այդտեղից ճանապարհեցի ուղիղ Կորթեր: Այնտեղ երկու տուն էր մնացել ընդամենը, բայց անփոփոխ, առաջվա պես… օդան էր, որտեղից դուրս էիր գալիս գոմ, իսկ կողքին էլ թոնրատունն էր, որտեղ տաք բոքոն էին եփում: Մտա ու սկսեցի մղկտալ, ներսս տակնուվրա էր եղել, զգացմունքներս պոռթկացին, թաքցնել հնարավոր չէր»:

            Հենց այդտեղ` Հայրենի Սասունում, Անդրանիկ Սարկավագ Մանուկյանը երգեց տատից սովորած երգը` «Կանա դբի»-ն, որի ելևէջների հետ հոգում ամբարված սերն ու կարոտը հորդաց դեպի Սասնա սարեր ու ձորեր…

            Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

            Comment


            • Աբխազահայեր. Թուրքիայի համշենցիները հոգով հայ են, եւ սա է գլխավորը
              16.09.2017



              Աբխազիայի հայ համայնքը ձգտում է կապ պահպանել Թուրքիայում եղբայր համշենցիների հետ: Այս մասին սեպտեմբերի 16-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչ Գալուստ Տրապիզոնյանը:

              Մի քանի տարի առաջ համերգներով Սոչիում, այնուհետեւ Աբխազիայում է եղել Թուրքիայից համշենցիների «Վովա» համույթը: Նրանք ելույթ են ունեցել ե՛ւ բեմում, ե՛ւ համշենահայի հարսանիքում, որին նրանց հրավիրել էին:

              Հայերի համար դժվար չէր հասկանալ «Վովա»ի անդամների՝ «Ո՞վ է» հարցը, որ հնչում էր Համշենի անսովոր բարբառով:

              «Թե՛ նրանց, թե՛ մեզ համար շատ կարեւոր է հարցը՝ ով ենք մենք: Հարցը՝ արդյոք մենք եւ մեր երեխաները գիտե՞նք մեր լեզուն եւ պատմությունը»,- հավելեց Կերսելյանը:

              «Սա կարեւոր է նաեւ Թուրքիայից համշենցիների համար: Նրանց համար սա կապող թել է, որը թույլ չի տալես սեփական «ես»-ը մոռանալ: Եվ չնայած նրանք հաճախ իրենց համշենցիներ, քան հայեր են անվանում, բայց հենց իրենք են կենսունակ պահել հայկական հնագույն երգերը, պարերը եւ ավանդույթները: Իսկ սա նշանակում է, որ Թուրքիայում ապրելով, իրեն բացահայտ հայ անվանելը, կարծում եմ՝ գաղտնիք չէ: Եվ եթե դու սրտիդ դուռը թակես ու քո մասին հայտարարես, ապա դրա համար կարող են քո դուռը թակել, ըստ որում՝ բավականին շոշափելիորեն»,- տխուր կատակեց Կերսելյանը:

              Ուստի ավելի կարեւոր է ոչ թե բառերին ուշադրություն դարձնել, այլ գործերին: Իսկ հոգով նրանք ջանում են պահպանել հայկական ամեն ինչը: «Հոգով նրանք հայ են, եւ սա է գլխավորը»,- հավելեց նա:

              «Հիմա, երբ սոցցանցեր կան, շփվելը հեշտացել է, հիմա հեռավորությունը մեզ չի խանգարում: Ե՛վ նրանց, ե՛ւ մեր երիտասարդները ջանում են նոր ընկերներ գտնել ու շփվել իրենց լեզվով եւ բարբառով»,- հավելեց համշենահայերի «Համշենուհի» կանանց միջազգային միավորման նախագահ Սաիդա Օհանյանը:

              Comment



              • 29 / 09 / 2017Հայաստան ինձ համար կարոտ է նշանակում. ինքնության որոնումները դերսիմցի աղջկան բերեցին Արարատից այս կողմ


                Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը միլիոնավոր մարդկային կյանքերի ու ճակատագրերի խեղման պատճառ դարձավ: Հազարավոր հայեր մեծ ողբերգության հետևանքով ստիպված եղան ցրվել աշխարհով մեկ, իսկ հայերի մի մասն էլ ստիպված եղավ շարունակել կյանքն արդեն Թուրքիայի Հանրապետությունում՝ կոծկելով սեփական ծագումն ու ինքնությունը: Այս ճանապարհին նրանք իրենց սերունդներին էլ փորձեցին հեռու պահել ցավոտ անցյալից ու դրա ծանր բեռից՝ նրանցից թաքցնելով ճշմարտությունը արմատների, ծագման, ինքնության մասին: Այդ սերունդների ներկայացուցիչներից ոմանք այդպես էլ գլխի չընկան, որ ոչ թե թուրքի կամ քրդի, այլ հայի սերունդ են, այն հայի, ով կարողացել էր Հայոց ցեղասպանության տարիներին ինչ-ինչ պայմաններում ողջ մնալ: Սակայն կային մարդիկ, ովքեր շուրջ մեկ դար անց սկսեցին փորփրել սեփական անցյալն ու հասկանալ իրականում ով են և որտեղից են գալիս:

                23-ամյա Դիլարա Աթեշը նրանցից մեկն է, նա առաջին անգամ է եկել Հայաստան. մեր հանդիպումն էլ կայացավ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Գիտակից կյանքի առաջին տարիներին դերսիմցի աղջնակն անգամ չէր էլ կարող մտածել, որ հայկական արմատներ ունի: Պատմում է, որ միշտ էլ ընտանիքի կենցաղավարությանը բնորոշ շատ հատկանիշներ վկայել են այն մասին, որ իրենք տարբեր են շրջապատի մյուս մարդկանցից: «Դպրոցում, որտեղ մեզ կրթում էին սուննիական-քեմալական համակարգով, ինքնության հետ կապված խնդիրներ էի ունենում: Տեսնում էի, որ մյուս աշակերտների ընտանիքների կենցաղը տարբերվում էր մերինից: Արդեն այդ տարիներից մոտս սկսում էին հարցեր առաջանալ՝ ինչո՞ւ ենք մենք տարբեր»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է Դիլարան:

                Նա պատմում է, որ առաջին բացահայտումը տեղի ունեցավ, երբ սովորում էր ավագ դպրոցում: «15-16 տարեկան էի, մորս հետ Ստամբուլում էինք ապրում: Բուրսայից բարեկամներս եկել էին մեզ հյուր, այդ թվում և մորս մեծ մայրը՝ Ֆինթոզ տատս, մեծ հորեղբայրներս: Ընտանեկան զրույցների ընթացքում խոսակցությունը հասավ նրան, թե որտեղից ենք մենք: Հորեղբայրներիցս մեկն ասաց՝ իրականում մենք հայ ենք, այդ մասին մեծ տատն է ասել: Դա ինձ համար նորություն էր, լսեցի, սկսեցի մտածել դրա շուրջ: Այնուհետև ավելի մանրամասն սկսեցի ուսումնասիրել, թե ով եմ իրականում»,- ասում է նա:

                Ինչ-որ չափով զարմացած նկատում է, որ թեպետ իրենց շրջակայքում միշտ էլ մզկիթները շատ են եղել, սակայն մանկուց ի վեր եկեղեցիներն իր մոտ հատուկ ուշադրություն են գրավել: «Մեր տան մոտ մի հին հունական եկեղեցի կար, մի օր գնացի, մտա ներս: Ինչ-որ անհասկանալի բան զգացի, դա ինչ-որ ուրիշ զգացողություն էր: Այնուհետև սկսեցի խաչ կրել: Ճիշտ է՝ մինչ օրս մկրտված չեմ, սակայն այդ օրերից ի վեր այն կրում եմ: Դպրոցում ևս չէի հանում խաչը, ինչի պատճառով դպրոցական ընկերներիցս ինչ ասես չլսեցի՝ աթեիստ, գյավուր… Երբ ասացի նրանց, որ հայ եմ, սկսեցին անվանարկել ինձ»,- հիշում է Դիլարան:

                Հենց այդ տարիներից էլ հաստատ որոշում է, որ պետք է հայերեն սովորի: «Ընկերներիցս մեկի օգնությամբ սկսեցի այբուբենը սովորել: Շուրջ մեկ ու կես շաբաթ գիշեր-ցերեկ տառերն էի փորձում սովորել: Ստացվեց»,- ուրախությամբ նշում է նա՝ ընդգծելով, որ եթե մի բան սիրով ես անում, ապա անպայման ստացվելու է:

                Այսօր Դիլարան թուրքական Կայսերի քաղաքում գտնվող Էրջիես համալսարանի Հայոց լեզվի և գրականության բաժնի երրորդ կուրսի ուսանող է: Հայաստան այցելելու պատճառով նոր ուսումնական տարվա առաջին դասերը ստիպված էր բաց թողնել, սակայն ասում է, որ չի ափսոսում՝ այստեղ շատ ավելին է սովորել:

                Պատմում է, որ համալսարան ընդունվելուց հետո սկսել է ուսումնասիրել, թե ովքեր են դասավանդելու, ինչի արդյունքում պարզել է, որ երեք ադրբեջանցի դասախոս ունի: «Այն բաժնում, որտեղ սովորում եմ, շատ զինվորներ կան. հայերեն են սովորում: Իհարկե, լեզուն սովորելը նրանց համար առաջնային նպատակ չէ. Թուրքիայում օրենք կա, համաձայն որի՝ զինվորները համալսարան ավարտելուց հետո ավելի բարձր աշխատավարձ են ստանում: Շատերը պարզապես գալիս են դիպլոմի հետևից, իսկ ոմանք էլ նպատակ ունեն մտնել երկրի Ազգային հետախուզական ծառայության շարքերը»,- ասում է նա:

                Հայաստանի շուրջ իր հետաքրքրություններն այս ընթացքում արդեն իսկ հասցրել են համալսարանում խնդիրներ առաջացնել նրա համար. ռեկտորատից հատուկ հետաքննություն են իրականացրել՝ պարզելու նրա գործունեությունը, Քրդական բանվորական կուսակցության (pkk) հետ հնարավոր առնչությունը: Եվ այնուամենայնիվ, դա նրան չխանգարեց այս տարի առաջին անգամ այցելել Հայաստան:


                Խոսելով Հայաստան կատարած այցի մասին՝ Դիլարան շեշտում է, որ ամենահուզիչ պահն ապրել է Խոր Վիրապում՝ կյանքում առաջին անգամ Արարատ սարը տեսնելիս: «Երբ Խոր Վիրապի ճանապարհին տեսա Արարատը, չհասկացա, թե հետս ինչ կատարվեց, բայց արցունքներն ակամայից սկսեցին աչքերիցս գլորվել: Երբ եկեղեցուց դուրս եկա և փորձեցի լուսանկարել, սկսեցի հեկեկալ. առաջին անգամ Արարատը տեսնում էի այդքան մոտիկից: Շրջապատումս գտնվող մարդիկ եկան ու սկսեցին ինձ հանգստացնել. իհարկե դա շուրջ մեկ ու կես ժամ տևեց:

                Հասկանում եք՝ մի ոտքս Թուրքիայի սահմանին էր, մյուսը՝ Հայաստանի: Ժամանակին մի գիրք էի կարդացել՝ Հրաչյա Քոչարի «Կարոտ»-ը: Այդ գրքի թուրքերեն թարգմանությունը Դերսիմի տանը կար: Շատ էի ազդվել Առաքելի կերպարից: Նա Խորհրդային Հայաստանի սահմանից նայում էր Արարատին ու հիշում իր տունը. այդ պահին անընդհատ նա էր մտքիս գալիս»,- ասում է Դիլարան՝ սրբելով թրջված աչքերը:

                Մտնում ենք Հայոց ցեղասպանության թանգարան. Դիլարան անմիջապես մոտենում է Ավրորա Մարդիգանյանի նկարին: Ասում է՝ շատերն են իրեն Ավրորային նմանեցնում, ինքն էլ նմանություններ տեսնում է: Նշում է՝ անհավատալի պատմություն ունի այդ աղջիկը, այդքան բան տեսնելուց, վերապրելուց հետո հաստատվում է ԱՄՆ-ում ու ֆիլմ նկարահանում…

                Խոսակցությունը տանում է դեպի մերօրյա Թուրքիա: «Թուրքիայում այսօր չկա մեկ ամբողջական պետություն՝ տարբեր ազգեր են, տարբեր գաղափարներ, տարբեր հավատալիքներ: Եվ ոչ ոք ոչ մեկին չի սիրում. չերքեզներին գող են անվանում, հույներին՝ սուտասան, հայերին՝ դավաճան… Իրենք իրենց թշնամիներ են ստեղծում: Համակարգն է այդպիսին, ասիմիլյացիոն քաղաքականություն են վարում»,- ասում է նա:

                Ցավով է նշում, որ եկել է Հայաստանից հեռանալու ժամանակը: «Սկզբում ասում էի՝ մեկ անգամ գնամ, տեսնեմ, բավական է, սակայն հիմա մտածում եմ ամեն տարի գալու մասին: Հուսով եմ՝ կրկին կգամ, ավելի շատ ժամանակ կանցկացնեմ այստեղ: Բացի այդ, մտածում եմ համալսարանն ավարտելուց հետո այստեղ մագիստրատուրայում սովորել: Հուսով եմ՝ այս ցանկությունս էլ ժամանակի հետ իրականություն կդառնա:

                Այստեղ ինձ հանգիստ եմ զգում, սակայն գնալու փաստը թախիծ է առաջացնում: Ինչ-որ չափով այնտեղից եմ, թեպետ իմ մարդիկ այստեղ են: Այսպես ասենք՝ Խոր Վիրապի հակառակ կողմն եմ անցնելու»,- ասում է Դիլարան:

                Հայոց ցեղասպանության թանգարանից դուրս գալուց առաջ նա մի պահ կանգ առավ հուշամատյանի մոտ: Երկար գրելուց հետո միտքը եզրափակել էր հայերեն՝ գրելով. «Հայաստան ինձ համար կարոտ է նշանակում»:
                Last edited by Vrej1915; 09-29-2017, 12:33 AM.

                Comment


                • Հայերեն չըմ գինը (Սասունի հայեր)
                   

                  Comment


                  • Թուրքացած եւ քրդացած հայերը. Տիգրանակերտ

                     

                    Comment


                    • Հանդիպում մշեցի հայերի հետ

                       

                      Comment

                      Working...
                      X