Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Western Armenians

Collapse
X
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Սասունն ու Սասունի հայերը

     

    Comment


    • Վանի հայկական Արծվաբեր վանքը ոչնչացման եզրին է. թուրքական կայքի անդրադարձը (լուսանկարներ)

      26.10.17



      Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Վանի նահանգի Արճեշ շրջանի հայկական վանքերից Արծվաբերը ոչնչացման եզրին է հայտնվել, այս մասին ահազանգում է թուրքական gazetekarinca.com կայքը:

      1896 և 1915 թվականներին լայնածավալ հարձակման ենթարկված վանքն այժմ հայտնվել է տեղի գանձագողերի թիրախում, որոնք պարբերաբար փոսեր են փորում այստեղ, իսկ բնակիչներն էլ իրենց հերթին աղբ են լցնում փոսերի մեջ:


      Հայտնի է, որ Արծվաբերը կառուցվել է 7-8-րդ դարերում, ըստ առաջին վարկածի՝ այն կառուցել է իշխան Մժեհ Գնունին: Որոշ աղբյուրներ, սակայն, պնդում են, որ վանքը կառուցվել է Արճեշի հոգևոր առաջնորդ Եղիա Արճեշցու կողմից:

      Վանքի գմբեթի մի հատվածը փլվել է 19-րդ դարի առաջին կեսին, սակայն ավելի ուշ նորոգվել է:

      «Ժամանակին սրբավայր հանդիսացած այս վանքի գմբեթն ու մուտքն ամբողջությամբ ոչնչացվում, ամեն անցնող օրվա հետ է՛լ ավելի է վերածվում ավերակի», - գրում է կայքը:











      Comment


      • Վանում լքված հայկական եկեղեցուն փորձում են տեր կանգնել գյուղի բնակիչները

        01.11.2017




        Վանի Բահչեսարայ գավառում` կենտրոնից 7 կմ հեռավորության վրա գտնվող Ալիաղա գյուղում լիովին ավերակ դառնալու վտանգի տակ եղող Ալիաղա գյուղի եկեղեցին պահպանության տակ է առնվել տեղի բնակիչների կողմից:

        Ինչպես տեղեկացնում է Akunq.net–ը, տեղի գյուղացիները միաժամանակ «գյուղական հյուրանոցի» են վերածել դատարկ մնացած մի տուն (ամենայն հավանակնությամբ` հայկական- խմբ.), սակայն այցելուներից ոչ մի գումար չեն վերցնում` այնտեղ հյուրընկալվելու համար: Այդ հողե տունը պահպանելու համար անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկվում են տեղի բնակիչների կողմից: Ալիաղայի գյուղացիները ցանկանում են, որ հայկական եկեղեցի այցելեն հատկապես հայերը:

        7 տուն բնակչություն ունեցող սույն գյուղում այդ հյուրատան մաքրության գործը եւս տեղացիներն են ստանձնել: «Հյուրանոց» անվանվող այդ հողե տունը բաղկացած է 2 սենյակից, մի հյուրասրահից, խոհանոցից և լոգասենյակից:

        Գյուղի իմամ Մեհմեթ Վեֆան հայտնել է, որ հյուրանոցից մոտ 10 մ հեռու գտնվող Ալիաղա գյուղի եկեղեցին վաղուց այցելուներ չի ունեցել: Ըստ իմամի` եկեղեցին գտնվում է լիովին ոչնչանալու եզրին: Նա նաեւ պահանջել է, որ իրավասուները հնարավորինս շուտ սկսեն զբաղվել եկեղեցու վերականգնման աշխատանքներով: Իմամը ընդգծելով, թե իրենց համար հավատքը շատ մեծ նշանակություն ունի, նշել է. «Մենք ցանկանում ենք, որ հայերը գան, այցելեն իրենց պաշտամունքի վայրերը: Եթե գան, կարող են անվճար մնալ այս հյուրատանը»:

        Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Ալիաղա գյուղի` տվյալ շրջանի ամենաբարձր կետում գտնվելու պատճառով գյուղ հասնելը բավականին բարդ գործ է, եւ որ գավառի կենտրոնից մեքենայով գյուղ կարելի է հասնել միայն երկուշաբթի և ուրբաթ օրերին, իսկ ոտքով գնալու դեպքում 2 ժամ կպահանջվի:

        Comment


        • Թուրքիայում ազատ են արձակվել համշենահայ 2 գործիչներ

          09.12.2017


          Թուրքիայի Արդվին նահանգի Հոփայի շրջանում հոկտեմբերին ձերբակալված Նուրջան Վայիչը եւ Ջեմիլ Աքսուն ազատ են արձակվել։

          Թուրքական Bianet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատարանը «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության առաջնորդ եւ «Սոցիալիստ կանանց խորհրդարանի խոսնակ Նուրջան Վայիչին եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության Հոփայի գրասենյակի նախագահ Ջեմիլ Աքսուին ազատ արձակելու որոշում է կայացրել։

          Նուրջան Վայիչը եւ Ջեմիլ Աքսուն ձերբակալվել էին հոկտեմբերին։

          Ջեմիլ Աքսուի կինը դեռ շարունակվում է կալանքի տակ մնալ։ Ջեմիլ Աքսուն եւ կինը մեղադրվում են սոցցանցերում վիրավորական գրառում կատարելու մեջ։
          Last edited by Vrej1915; 12-10-2017, 08:22 PM. Reason: https://news.am/arm/news/425574.html

          Comment


          • Դիարբեքիրում թոնրատուն է բացվել «Արարատ-թոնիր-լավաշ» անունով (ֆոտո)
            02.02.2018



            Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ Դիարբեքիրում սասունահայի կողմից լավաշի փուռ է բացվել։

            Ինչպես Դիարբեքիրից տեղեկացնում է Akunq.net–ի թղթակիցը, փուռը բացած այդ սասունահայը` Էրհան Յամանը, զրույցում հայտնեց, որ երկար տարիներ ապրել է Մուշում, որտեղ բազմաթիվ լավաշի փռեր էին առկա, բայց քանի որ Տիգրանակերտում չկային, անհրաժեշտ է համարել այստեղ նման թոնրատուն բացել: Այս փուռը բացել կարողանալու համար նա գնացել է Հայաստան և հարցուփորձ արել, թե ինչպես կարելի է փռի համար անհրաժեշտ սարքավորումներ գտնել, ապա` դրանց մի մասը տեղադրել է Հայաստանից Դիարբեքիր եկած վարպետների կողմից: Երբ փուռը պատրաստ է եղել, նա, դարձյալ Հայաստանից, 3 վարպետ է տեղափոխել այստեղ, ովքեր նրան ու իր եղբայրներին սովորեցրել են` ինչպես լավաշ թխել:

            Հայաստանից այստեղ ժամանած վարպետներ Արաքս Մարտիրոսյանը, Արթուր Աղեկյանը եւ վերջինիս կինը` տիկին Հասմիկը, մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենք երջանիկ են մայր հայրենիքում գտնվելու կապակցությամբ և հպարտ` Տիգրանակերտում առաջին անգամ լավաշի փուռ բացելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Տիկին Հասմիկը հայտնեց, թե իրենց համար մեծ պատիվ է հայկական լավաշը Դիարբեքիրում կրկին տարածելը: Նա նաև հաղորդեց, որ իրենք ունեն 5 զավակներ, որոնց թողել են Երևանում:

            2018 թ. հունվարի 20-ին «Արարատ-թոնիր-լավաշ» թոնրատունը հանդիսավոր կերպով բացվեց` Տիգրանակերտում ապրող հայերի, մեծամասամբ` այստեղի սասունահայերի մասնակցությամբ: Թոնրատան բացմանը մասնակից հյուրերին փռի տեր Էրհան Յամանը հյուրասիրեց թոնրում փխված լավաշ և չիղ քյոֆթե (կոտլետի տեսակ, որը պատրաստվում է բլղուրով-Ակունքի խմբ.): Բացման մասնակիցները զրույցում ընդգծեցին, որ շատ են հավանել նոր թխված լավաշը, գնելու են դրանից և իրենց տուն տանելու:






            Comment


            • «Ի~նչ անեմ… հայությունն առկա է իմ գեներում».

              Թուրքիայի համշենահայ բլոգերի անդրադարձը ԴՆԹ թեստերին և իր հայկական արմատներին


              Akunq.net–ը թուրքերենից թարգմանաբար և առանց կրճատումների ներկայացնում է ծագումով Թուրքիայի Ռիզե նահանգից համշենահայ բլոգեր Դենիզ Բուրջայի հրապարակումը` համշենահայերի հայկական արմատների վերաբերյալ: Դենիզ Բուրջայ


              «Իրականում վերնագիրն այդկերպ գրեցի, որպեսզի մի փոքր էլ խայթող լինի, և որպեսզի ամեն մի գործողությանս դեպքում, համշենցի լինելուս պատճառով, իմ արածների դեմ «Կանի, բա հայ չի՞» ասողներին հետևյալ պատասխանը տամ. «Այո՛, ի~նչ անեմ… գեներիս մեջ կա»:

              Հայությունը որպես հայրենիքի դավաճանություն համարողները և դա որպես վիրավորանք օգտագործողները թող իմանան, որ ես անձամբ այն երբեք վիրավորանք չեմ ընկալել:

              Եվ քանի որ մեր հայկական արմատների մասին իմանալուց առաջ էլ ոչ մի ատելություն չեմ տածել որևէ ցեղի հանդեպ, հետևյալ կերպ եմ արձագանքել. «Հետո ի՞նչ:
              Ի՞նչ է եղել, որ հայ եմ»: Նախ նշեմ, որ սույն հոդվածս համշենական ԴՆԹ-ին մոտենալու է ոչ թե գիտական, այլ` տրամաբանական ձևով:

              Եթե գիտական ուսումնասիրություն եք որոնում, ապա արդեն իսկ համացանցում բազմաթիվ աղբյուրներ կարող եք գտնել: Ես անձամբ ընտանիքիս (հորական կողմից) ԴՆԹ-ին տրամաբանական կերպով մոտենալով` ցանկացա ձեզ հետ կիսվել իմ այս մտորումներով:

              Ես ոչ ցեղապաշտ եմ, ոչ էլ ԴՆԹ-ի նման գիտական ուսումնասիրություններն եմ ցեղապաշտություն համարում: Սոցիալիստական շրջանակները կտրականապես դեմ են ԴՆԹ թեստերին, սակայն չեմ կարծում, թե սոցիալիզմը հանդես է գալիս գիտության դեմ:

              Նմանապես հարգանք եմ տածում այն անձանց նկատմամբ, ովքեր սույն հարցին մոտենում են «Ինձ համար կարևոր չէ, թե ով եմ» տրամաբանությամբ: Սակայն լավ կլինի, եթե ինձ հարգանքով մոտենան նաև նրանք, ովքեր ասում են, թե «ԴՆԹ-ն ոչ մի բան չի կարող ապացուցել, թո՛ղ այդ հարցերը»:

              Գիտական առումով, այո՛, ԴՆԹ-ն չի կարող ապացույց լինել, քանի որ ԴՆԹ թեստում էական է, թե որքան ես հետ գնում: Եթե 8000 տարով հետ գնանք, արդեն իսկ բազմաթիվ ցեղեր նույն ԴՆԹ-ն կունենան:

              Այդ պատճառով ես ձեզ հետ կիսվելու եմ ներկայիս և ոչ հեռավոր անցյալի հետ կապված թեստերի արդյունքներով: Թեստի կառուցվածքը բավականին դյուրին է:
              Մուտք գործելով ‘Familytreedna.com’ հասցեն` թեստ եք պատվիրում: Արդեն իսկ տվյալ կայքէջում մանրամասն կերպով ներկայացված է, թե ինչպես պետք է ձեր բերանից նմուշ վերցնելով` ուղարկեք այն:

              Ես չեմ ցանկանում թեստի արդյունքների թվային տվյալները հրապարակել: Որպես Y-ԴՆԹ-ի հապլոխումբ երևում է G-M201-ը: Համառոտ ակնարկով անդրադառնանք այդ հապլոխմբի վերաբերյալ համացանցում առկա մանրամասներին և այդ ԴՆԹ-ն ունեցող գերդաստանների կապերին:

              Այդ ԴՆԹ խմբի մեջ ընդգրկված գրեթե բոլոր մարդիկ համշենահայ են, արտագաղթած կամ դեռ մեր շրջաններում ապրող Խոփայի և Ռիզեի համշենցիները:

              Նրանց ազգանունները թաքցնելու նկատառմամբ չեմ ցանկանում ազգանունների ցանկը հրապարակել. Կարծում եմ` վերոհիշյալ ցանկը բավարար կլինի վերլուծության համար: Երբ անդրադառնում ենք G հապլոխմբի մեջ ընդգրկված անձանց, տեսնում ենք, որ նրանք բոլորն էլ կամ Համշենի, կամ էլ Անատոլիայի հայեր են:

              Կարմիրով նշված` ինձ պատկանող համարի արդյունքներն են (Ռիզե/Փազար/Խաչափիթ), իսկ կապույտով նշվածները` այլ` G-M201 գենին պատկանող և այդ թեստը պատվիրած անձանց: Այս ցանկին նայելիս հանդիպեցի՞ք արդյոք որևէ միջինասիական թյուրքի: Ես ցանկում տեսնում եմ ոչ թե Ասլանբեյ կամ Թիմբիրլենք տիպի, այլ` միայն հայկական անուններ:

              Այսինքն` երբ ազգակցական կապի առումով ենք անդրադառնում, դրանք բոլորն են համշենական կամ հայկական են դուրս գալիս: Ուշագրավ է, այնպես չէ՞, որ համշենցիներն ընդհանուր ԴՆԹ ունեն ոչ թե միջինասիական թյուրքերի, այլ` հայկական գեներ կրողների հետ: Ոմանք անընդհատ ասում են, թե «Մենք հայերենը հայերից ենք սովորել, բայց հայերն այս վայրերից հեռացել են. մենք որևէ կապ չունենք նրանց հետ»:

              Լա՛վ, ընդունենք` իբր հայոց լեզուն հայերից ենք սովորել, սակայն մի՞թե հայերը հեռանալիս մեր գեներում թողել են նաև հայկական գեներ: Իմ ԴՆԹ թեստում այդ ինչպե՞ս է պատահում, որ ես Աբխազիայի կամ Ռուսաստանի մյուս համշենցի հայերի հետ ազգական եմ դուրս գալիս:

              Կամ Իսպիրից(Սպեր–Ակունքի խմբ.) գաղթած հայերի հետ եմ ազգական դուրս գալիս: Ի դեպ, արդեն իսկ հայտնի փաստ է, որ Իսպիրը համշենցիներով է բնակեցված եղել:

              «G հապլոխումբ» նախագծի անվան տակ հրապարակված https://sites.google.com/site/haplogroupgproject/g-m201 կայքում թարգմանաբար հետևյալն է նշված G-M201-ի մասին. «Հայտնի է, որ G հապլոխմբի` աշխարհում եղած կենտրոնը գտնվում է Հարավարևմտյան Ասիայում, և որ այդ խմբին պատկանող մարդիկ մինչ այս պահը միշտ ունեցել են հայկական ծագում»:

              Ներքոհիշյալ բլոգում ներկայացված է 3 հայկական ԴՆԹ: Սույն ցանկում, չգիտես թե ինչու, 3 հապլոխմբից մեկը` G-ն, տիպիկ համշենական ԴՆԹ է:

              Կայքէջում, ընդհանուր առմամբ, գրված է հետևյալը. 3) G2 «Գ հապլոխումբը բնութագրվում է որպես M201-ի մուտացիա, որն ունեցած` գիտությանը հայտնի առաջին մարդն ապրել է 30 հազար տարի առաջ (1200 սերունդ), ամենայն հավանականությամբ, Կովկասյան լեռնաշղթայի, Վանա լճի կողմերում»:

              «Այդ հապլոխմբի մայր հայրենիքը, ենթադրաբար, եղել է Արևելյան Անատոլիան, Հայաստանը և Արևելյան Իրանը»: «Մեր ենթադրություններով, Գ հապլոխմբի աշխարհագրական տարածքը գտնվում է Արևելյան Անատոլիայում, Հայաստանում կամ Արևելյան Իրանում»: Ամենայն հավանականությամբ, ինձ վրա հարձակումներ կլինեն` այս ամենը հրապարակելուս պատճառով:

              Սոցիալիստ համշենցիները կասեն` «Ի՞նչ կարիք կար»: Եթե որոշ հայեր կուրախանան, հայերի մի մասն էլ կասի` «ԴՆԹ-ն ոչ մի բան չի ապացուցում», իսկ իրենց թուրք լինելը պնդող համշենցիներն ու ազգայնամոլ հատվածն ինձ հայհոյելով` «հայրենիքի դավաճան» կհռչակի:

              Այո՛, ԴՆԹ-ն թերևս որևէ բան չի ապացուցում, սակայն առնվազն հարկ է շեշտել, որ երբ անդրադառնում ենք մեր ազգակցական կապերին, տեսնում ենք, որ թյուրքական ծագմամբ մեկն իսկ չի հանդիպում, և մեր ազգականներից գրեթե բոլորը հայկական արմատներ ունեն: Արդեն ձեր գործն է` դա որպես ապացույց ընդունե՞լ, թե՞ ոչ:

              Ինչպես գիտական առումով ասացի, մեր հայկական կապերը կարող են փոխվել` ըստ այն բանի, թե որքան ենք հետ գնում: Սակայն ներկա պահին G հապլոխումբ ունեցող մեր գրեթե բոլոր ազգականները հայկական ծագում ունեն: Չի կարող պատահական լինել այն փաստերը, որ հայերեն ենք խոսում (անցյալում կամ մեզնից ոմանք` նաև ներկայում), և որ հայերի հետ նույն գեներն ենք կրում:

              «Հայերը գնացել ենք, մենք ենք եկել» թեզն էլ լիովին կորցնում է իր հիմնավորումը այս ԴՆԹ թեստի շնորհիվ: Եթե մենք հայ չենք, այդ ինչպե՞ս է պատահում, որ հեռացած հայերի հետ ազգական ենք դուրս գալիս:

              Դժվար է իրականությունն ընդունել: Եթե անգամ ամեն տեսակի ճանապարհով էլ ապացուցվի, միևնույնն է, դեռ կհայտնվեն մարդիկ, ովքեր կասեն` «Մենք հայ չենք, թյուրքական ծագում ունենք»: Կամ կհանդիպեն ձախակողմյան հայացքներ ունեցողներ, ովքեր համառորեն կվիճեն ինձ հետ, թե «Ցեղը նշանակություն չունի: Մեզ իրար դեմ մի՛ հանիր»:

              Յուրաքանչյուր ոք ազատ է իր իմացածով կիսվելու հարցում: Ես էլ իմ անձնական բլոգում հրապարակում եմ իմ տեղեկությունները: Այս հրապարակումիցս հետո թերևս առաջինը հենց մոտ ազգականներիցս բացասական արձագանք ստանամ:

              Կարող էի տարիներով դա թաքցնել, բայց ցանկացա իմ ներդրումն ունենալ վերջերս հրապարակված անհիմն պնդումները ժխտելու գործում: Թող որ այս ցանկը և մեզ հետ նույն ԴՆԹ-ն ունեցող հայերը մտնեն այն բոլոր կույրերի աչքը, ովքեր չնայած համացանցի զարգացմանը և դրա` բոլորին հասանելի լինելուն` ուսումնասիրելու փոխարեն հավատում են կամ նախընտրում են հավատալ 100-ամյա ստերին: Վերոհիշյալ ցանկից բացի` իմ 3 մոտ ազգականներից 2-ը հայ են և հայկական ազգանուն են կրում, իսկ մեկը Ռիզեի համշենցիներից է:

              Իմ սիրելի համշենցի եղբայրնե՛ր, ցավում եմ, որ մեր ազգականները կիրգիզական գյուղերից չեն ծագում: Խնդրում եմ, բացե՛ք ձեր աչքերը և օգտագործե՛ք ձեր ուղեղները: Հարգանքներով` Դենիզ Բուրջայ»

              https://denizburcay.wordpress.com/20...enlerimde-var/

              Թարգմանեց Մելինե Անումյանը Akunq.net


              Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2018/05/10/956148/

              © 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
              Last edited by Vrej1915; 11-19-2018, 11:03 PM.

              Comment


              • Որքան ծպտյալ հայ կա Թուրքիայում

                Lragir.am

                20.11.2018


                Վաշինգտոնի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու դահլիճում վերջերս կայացավ ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանի «Գաղտնի ազգ. ծպտյալ հայեր» գրքի շնորհանդեսը: Հեղինակը պնդում է, որ այսօր Թուրքիայում շարունակում են բնակվել բազմաթիվ հայեր, ովքեր Մեծ Եղեռնի հետնորդներն են եւ թաքցնում են իրենց ինքնությունը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

                Այսօր Թուրքիայում բնակվող բնակչության զգալի մի հատվածն ունի հայկական ծագում, սակայն խուսափում է բացահայտ խոսել դրա մասին, պնդում է «Գաղտնի ազգ. Թուրքիայի ծպտյալ հայեր» ծավալուն աշխատության հեղինակ, ամերիկահայ լրագրող Ավետիս Հաջյանը, ում գրքի շնորհանդեսը վերջերս կայացավ Վաշինգտոնի Սուրբ Մարիամ հայկական եկեցու դահլիճում:

                «Նույնիսկ կրոնափոխ հայերը, որոնց անհրաժեշտ էր շուրջ հարյուր տարի, մինչեւ թուրքական պետության կողմից սահմանափակ ազատության ընծայումը, հերքում էին իրենց ազգային ինքնությունը: Եվ դրա գլխավոր պատճառը Եղեռնն էր: Առայսօր այդ առումով որոշակի վախ պահպանվել է»,- ասում է Հաջյանը:

                Գրքի հրապարակմանը նախորդել էին երկար տարիների հետազոտական աշխատանք, բազմաթիվ հարցազրույցներ, այցելություններ Թուրքիա եւ այլ երկրներ: Հեղինակն ընդգծում է, որ Հայոց ցեղասպանության տարիներին բազմաթիվ հայեր կրոնափոխ եղան եւ չհեռացան իրենց հայրենիքից, սակայն կորցրեցին իրենց հայկական ինքնությունը: Այսօր նրանց մեծ մասը Մեծ Եղեռնի հետնորդներն են:

                «Հրանտ Դինքը ասում էր, որ Թուրքիայում կա շուրջ 2 միլիոն իսլամացած հայ ազգաբնակչություն՝ գաղտնի հայեր: Վստահ չեմ, թե կարելի է մարդահամար անել, թե ոչ»,- ասում է գրքի հեղինակը:

                Հաջյանի կարծիքով ժամանակակից Թուրքիայում դժվար է պարզել վերջնական ազգային ինքնությունը, քանի որ պետությունը որոշակի բարդություններ է ստեղծում ազգային փոքրամասնությունների հանդեպ: Բացի այդ, առկա է բազմակի ինքնության գործոնը:

                «Նախ, Թուրքիան միօրինակ մարդահամար է անցկացնում, որտեղ հնարավոր չէ պարզել որքան հայ կամ այլ ազգային փոքրամասնություն կա: Բացի այդ շատ դժվար է սահմանել, ով է հայ , իսկ ով` ոչ, քանի որ եթե ինչ որ անձի մեծ մայրը Եղեռն վերապրած հայ է, նա իհարկե կարող է հայ համարվել, թեեւ կրոնը, ազգությունը փոխված են եւ հայերենին չի տիրապետում: Սակայն նույն կերպ նա կարող է համարվել թուրք կամ քուրդ, ուստի շատ դժվար է սահմանել, թե ով է հայ, իսկ ով ՝ ոչ այսօրվա Թուրքիայում» ,- ասում է Հաջյանը:

                Սակայն հեղինակը նշում է նաեւ, որ իր հետազոտական աշխատանքի ընթացքում հանդիպել է թրքացած, կրոնափոխ եղած հայերի, ովքեր, բացահայտելով իրենց հայկական արմատները, չեն թաքցնում այդ փաստը: Արդյուքնում, ըստ գրքի հեղինակի, եղել են դեպքեր, երբ մարդիկ, տեղեկանալով իրենց հայկական ծագումնաբանության մասին, փորձում են այն համադրել իրենց թուրքական կամ քրդական ինքնության հետ:

                Միջոցառմանը Հաջյանը համառոտ ներկայացրեց իր աշխատության բովանդակությունը, իսկ վերջում պատասխանեց ներկաների հարցերին հայկական ինքնության, արմատների եւ հայապահպանության մասին:

                Comment

                Working...
                X